The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 17 December 2025

Elections & Democracy

 

Elections & Democracy

Youth Engagement Starts at the Local Level – Marijn van Ballegooijen

In our interview with Marijn van Ballegooijen, alderman in Amstelveen and a member of the social-democratic party, we explored the strategic dynamics of Dutch local governance. With years of hands-on experience in housing, social services, and citizen participation, he brings a grounded perspective shaped by the Dutch tradition of cooperation.

The Netherlands is home to a highly diverse political landscape with many parties. This almost always leads to coalition governments at both national and municipal levels. For Van Ballegooijen, this is a strategic advantage. Coalitions demand collaboration across viewpoints, ensuring that no single party dominates decision-making and reflecting the country’s historic diversity of religious and social groups.

At the same time, he acknowledges the operational challenges that come with this system, particularly when it comes to citizen involvement. While national elections often see turnout rates approaching 75% or higher, participation in municipal elections typically falls to 50–60%. This concerns him deeply, given that municipalities manage many aspects of daily life, including housing, educational facilities, public spaces, and social services. The lower turnout is especially pronounced among younger citizens, who often hesitate to engage because they feel inexperienced or worry that their opinions may be misunderstood. As Van Ballegooijen put it, “They’re afraid to express their voices; they’re afraid of being misunderstood.”

One of the structural drivers behind this disconnect is the shift in media habits. Older residents still turn to traditional newspapers and television, while younger people stay informed through digital channels such as TikTok and YouTube. Combined with the decline of local journalism, this creates an information gap that influences voter behavior and makes local politics feel distant to young people.

To bridge this gap, Amstelveen has implemented targeted initiatives to activate youth participation. The municipality created two youth councils for primary and secondary school students, giving them first-hand exposure to how the city council operates, makes decisions, and collaborates. The secondary school council maintains direct contact with policymakers, which gives young people a clear signal that their input has real value.

Van Ballegooijen points to concrete successes that illustrate the impact of genuine engagement. Last year, the city opened a new skating project after local teenagers requested it. The initiative, he noted, “turned out to be a huge success.” For him, the takeaway is straightforward: when young people are given authentic platforms and their contributions are taken seriously, they step up with enthusiasm. Effective youth participation requires real representation, real access, and real influence.

Housing was another area where Van Ballegooijen emphasized the need for policy modernization. Amstelveen’s housing market has widened economic inequality between wealthy homeowners who benefit from rising property values, low-income families supported by social housing, and middle-class households that face shrinking purchasing power. Housing corporations cannot meet current demand, and existing policies, such as homeowner tax breaks, continue to push prices up instead of improving affordability for all residents.

Taken together, these insights strengthened our understanding of how local democracy thrives on visibility, active participation, and mutual trust. Our conversation with Van Ballegooijen highlighted how quickly young people lose their connection when information is limited or when political processes feel remote. Yet we saw just as clearly that when young residents are informed, valued, and empowered to contribute, their engagement grows rapidly.

For us, this discussion underscored a core message for the future of local democracy: empowering youth is not about symbolic outreach. It is about opening the door, pulling up a seat at the table, and ensuring their ideas translate into real outcomes. When that happens, communities become stronger, more responsive, and better prepared for the challenges of tomorrow.

This article was produced by Taeyun Kim, Alexandra Osina, Charahja van Broekhoven, Veronika Martemianova, Maria Barasorda, Matvii Drotsyk, Longrui Deng, and Barbara Gama, participants in the Bright Future Foundation, as part of the European Union’s “Participate & Promote Democracy” Youth Participation project, in cooperation with Diplomat Magazine and young members of the Armenian partner organization Promising Youth.







Sunday, 14 December 2025

Եկեղեցու ճգնաժամը՝ ոչ թե պետության, այլ Ավետարանի լույսի ներքո

 

Անդրադարձ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԿԵՂԵՑԻ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ, ՈՉ ԹԵ ԸՆԴՀԱՐՈՒՄ» հոդվածին

Գրիգորի Հովսեփյան

Վերջին շրջանում Հայաստանյան հասարակական դաշտում աշխուժացել է քննարկումը Եկեղեցի-պետություն հարաբերությունների շուրջ։ Այդ համատեքստում հրապարակված Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի հոդվածը արժանի է գնահատանքի՝ իր մտահոգությամբ Եկեղեցու հեղինակության, նրա առաքելության և պետության հետ հարաբերությունների վերաբերյալ։ Սակայն, որքան էլ բարեխիղճ ու խաղաղարար լինի այդ մոտեցումը, այն, մեր համոզմամբ, խնդիրը դիտարկում է միակողմանի և այլ հարթության մեջ։  Արժանին պետք է մատուցել «Նիդերլանդական օրագրին», որ անխտիր ամբիոն է տրամադրում բոլոր կողմերին արտահայտելու իրենց մտքերն ու կարծիքները:

Խնդիրը սխալ ախտորոշելու վտանգը

Հոդվածի վերնագիրը՝ «Հայաստանում եկեղեցի–պետություն հարաբերությունները պահանջում են պարզաբանում, ոչ թե ընդհարում», ենթադրում է, թե առկա լարվածությունը ծագում է պետության և Եկեղեցու միջև  հակասությունից։ Սակայն իրականությունն այլ է։ Այստեղ մենք գործ ունենք ոչ թե պետություն-եկեղեցի ընդհարման, այլ եկեղեցու ներսում կուտակված հոգևոր, բարոյական և կառավարչական ճգնաժամի հետ, որը բարձրաձայնվում է հավատացյալների կողմից՝ այդ թվում նաև վարչապետի, որպես Հայ Առաքելական Եկեղեցու շարքային անդամի։

Քննադատությունը չի ուղղվում Եկեղեցու դեմ որպես հոգևոր մարմնի, այլ վերաբերում է կոնկրետ անձանց և գործելակերպերին, որոնք, հավատացյալների ընկալմամբ, շեղվել են Ավետարանից, խախտել իրենց ուխտը և վերածել հոգևոր ծառայությունը իշխանության կամ անձնական առավելության միջոցի։ Այս պահանջը քաղաքական չէ, այլ՝ հավատքի ներսից ծնված բարենորոգման ձայն։

Եկեղեցին՝ ոչ «պետություն պետության մեջ»

Պարսամյանը, անդրադառնալով Վատիկանի և Իտալիայի հարաբերությունների մոդելին, ակնարկում է նմանատիպ «հստակեցման» անհրաժեշտությունը նաև Հայաստանում։ Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց․ ի՞նչն է Էջմիածնին օժտում Վատիկանի նման քաղաքական-իրավական տրամաբանությամբ գործելու իրավունքով։ Հայ Առաքելական Եկեղեցին երբեք չի ունեցել և չի կարող ունենալ «պետություն պետության մեջ» լինելու աստվածաբանական կամ պատմական մանդատ։

Քրիստոսի ուսմունքը հստակ է․ Եկեղեցու առաջնորդությունը իշխանություն չէ աշխարհիկ իմաստով, այլ ծառայություն։ «Ձեզանում մեծը թող լինի սպասավոր» (Մարկ. 10․43)։ Այս սկզբունքը բացառում է թե՛ հոգևոր դասի սրբացումը, թե՛ կառույցի ինստիտուցիոնալ ինքնապաշտպանությունը՝ Ավետարանից դուրս։

Հոգևորականը՝ անքննելի՞ և հավատացյալի խոսքի իրավունքը

Լյուվենի համալսարանի Աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի աստվածաբանական դիտարկումները այս հարցում չափազանց կարևոր են։ Օծումը հոգևորականին չի դարձնում անսխալական կամ մարդկային քննադատությունից վեր։ Մկրտված յուրաքանչյուր քրիստոնյա ստանում է նույն Սուրբ Հոգին, և շնորհի աղբյուրը բոլորի համար նույնն է։ Տարբերությունը ոչ թե արժեքի կամ սրբության, այլ ծառայության գործառույթի մեջ է։

Այս սկզբունքից բխում է մեկ այլ, հաճախ մոռացվող ճշմարտություն․ հավատացյալը՝ անկախ իր հասարակական կամ քաղաքական դիրքից, իրավունք ունի խոսելու Եկեղեցու մասին և Եկեղեցու ներսում։ Վարչապետը, լինելով Հայ Առաքելական Եկեղեցու մկրտված անդամ, չի դադարում լինել հավատացյալ միայն այն պատճառով, որ զբաղեցնում է պետական բարձր պաշտոն։ Նրա բարձրացրած հարցերը չեն կարող ավտոմատ կերպով որակվել որպես «պետության միջամտություն», եթե դրանք հնչում են հավատքի, բարոյականության և եկեղեցական կյանքի մաքրության համատեքստում։

«Ավելին՝ Սուրբ Գիրքը հստակ օրինակներ է տալիս, երբ հավատացյալները հանդիմանում են անգամ իշխանության կրողներին՝ նրանց բարոյական շեղումների համար։ Հովհաննես Մկրտիչը բացեիբաց հանդիմանեց Հերովդեսին նրա անբարոյական կյանքի համար՝ ասելով. «Օրենքին դեմ է, որ եղբորդ կինը քո կինը լինի» (Մարկ. 6․18)։ Այս հանդիմանությունը քաղաքական չէր, այլ բարոյական և մարգարեական խոսք էր՝ ճշմարտության վկայություն իշխանության առաջ։ Նույն ավանդույթի շարունակությունն է նաև այսօր հնչող պահանջը՝ եկեղեցական կյանքի բարեկարգման և ուխտը դրժած սպասավորների պատասխանատվության վերաբերյալ։

Ուստի հոգևորականին քննադատելը կամ նրա պատասխանատվության հարց բարձրացնելը ոչ միայն թույլատրելի է, այլև անհրաժեշտ, եթե նրա կյանքն ու վարքը հակասում են Ավետարանի վկայությանը։ Ավետարանը չի պահանջում լռություն մեղքի առաջ, այլ՝ ճշմարտություն սիրո մեջ։

Կանոննե՞ր, թե՞ Ավետարան. բարոյական շեղումների հարցը

Եկեղեցական կանոնները կարևոր են, սակայն դրանք չեն կարող վեր կանգնել Ավետարանից կամ ծառայել որպես բարոյական շեղումները քողարկելու գործիք։ Երբ եկեղեցական համակարգում աչք են փակվում շնության, ուխտի խախտման, կեղծ բարեպաշտության, գռեհիկ կենսակերպի կամ իշխանամետ վարքագծի վրա, իսկ միաժամանակ պահանջվում է անվերապահ հնազանդություն, ապա խնդիրն այլևս իրավական  չէ, այլ՝ խորապես հոգևոր։

Նիկիայի ժողովի 9-րդ կանոնի օրինակը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է կանոնները կիրառել բառացի և ընտրովի կերպով։ Եթե այսօր այդ կանոնը կիրառվեր ամբողջ խստությամբ, ապա բազմաթիվ հոգևորականներ ստիպված կլինեին առերեսվել իրենց ծառայության և կյանքի անհամապատասխանությանը։ Սակայն Ավետարանը չի առաջնորդվում հաշվեհարդարի տրամաբանությամբ, այլ ապաշխարության և նորոգման։ «Եթե ասենք, թե մեղք չունենք, մենք ինքներս մեզ ենք մոլորեցնում» (Ա Հովհ. 1․8)։

Սա, սակայն, չի նշանակում մեղքը  անտեսել։ Ընդհակառակը՝ նշանակում է ունենալ ազնվություն՝ ընդունելու սխալը, ապաշխարելու և հրաժարվելու ծառայությունից, եթե այն այլևս չի ծառայում Քրիստոսի մարմնի կառուցմանը։ Եկեղեցին չի կարող պահանջել այնպիսի կատարելություն հավատացյալներից, որը ինքը՝ իր սպասավորների միջոցով, չի փորձում ապրել։

Պետությունը և Եկեղեցին՝ տարբեր, բայց ոչ թշնամի ոլորտներ

Եկեղեցին կոչված չէ դառնալ քաղաքական դերակատար։ Նրա առաքելությունը Քրիստոսի Հարության վկայությունն է, խղճի ձայնը հասարակության մեջ, արդարության և մարդու արժանապատվության պաշտպանությունը։ Պետությունը, իր հերթին, կոչված է ապահովելու իրավական կարգը, անվտանգությունը և սոցիալական բարեկեցությունը։

Երբ Եկեղեցին հավատարիմ է Ավետարանին, նրա հարաբերությունը պետության հետ ինքնաբերաբար հստակվում է՝ առանց հատուկ պայմանագրերի կամ ինստիտուցիոնալ մրցակցության։

Վերադարձ դեպի արմատները և ուղերձ հասարակությանը

Հայ Առաքելական Եկեղեցու պատմական ուժը բխել է ոչ թե աշխարհիկ իշխանությունից, այլ հավատքի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից։ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությունը» մեզ հիշեցնում է, որ Եկեղեցու սիրտը խոնարհ ապաշխարությունն է, ոչ թե դատապարտող կանոնը։ Նարեկացին կանգնում է Աստծո առաջ որպես մեղավոր մարդ, ոչ թե որպես իշխանություն, և հենց այդ խոնարհությունն է դարձնում նրան հայ հոգևոր մտքի գագաթներից մեկը։

Այսօր, երբ հասարակության մեջ խորացել է անվստահությունը թե՛ պետական, թե՛ հոգևոր կառույցների նկատմամբ, Եկեղեցին կարող է վերագտնել իր հեղինակությունը միայն մեկ ճանապարհով՝ ճշմարտությամբ, թափանցիկությամբ և ապաշխարությամբ։ Ոչ թե պաշտպանական դիրք գրավելով, ոչ թե քննադատներին լռեցնելով, այլ լսելով հավատացյալ ժողովրդի ցավն ու հարցերը։

Մեր հասարակությանը պետք չէ թշնամացնել Եկեղեցին ու պետությունը։ Մեզ անհրաժեշտ է հասուն հավատացյալ, որն իրավունք ունի հարցնելու, պահանջելու և սիրով հանդիմանելու, և անհրաժեշտ է Եկեղեցի, որը չի վախենում այդ ձայնից։ Քրիստոս զգուշացնում էր․ «Ինչո՞ւ ես եղբորդ աչքի շյուղը տեսնում, իսկ քո աչքի գերանը չես նկատում» (Մատթ. 7․3)։ Այս խոսքը ուղղված է բոլորիս՝ թե՛ հավատացյալներին, թե՛ հոգևոր առաջնորդներին։

Եկեղեցու ճգնաժամից ելքը մեկն է՝ վերադարձ դեպի Ավետարան, որտեղ իշխանությունը ծառայություն է, մեծությունը՝ խոնարհություն, իսկ առաջնորդությունը՝ զոհող սեր։ Միայն այդ դեպքում Հայ Առաքելական Եկեղեցին կվերագտնի իր իրական կոչումը և կդառնա այն, ինչ կոչված է լինել՝ խղճի ձայն, մխիթարություն և հույս՝ թե՛ հավատացյալների, թե՛ ողջ հասարակության համար։

Saturday, 13 December 2025

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԿԵՂԵՑԻ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ, ՈՉ ԹԵ ԸՆԴՀԱՐՈՒՄ

 

Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ
----------------------
Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ։ Դարերի ընթացքում առաջին անգամ մենք ունենք կայուն և անկախ Հայաստանի Հանրապետություն։ Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալների շուրջ երեք քառորդը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ բազմաբնույթ ու աշխարհասփյուռ Սփյուռքում։
Այս նոր իրողությունը առաջ է բերում հրատապ, բայց հաճախ շփոթեցնող մի հարց․ ո՞րն է Հայ Առաքելական Եկեղեցու պատշաճ դերը, և ո՞րն է պետության դերը։
Հայ ինքնությունն ու քրիստոնեական հավատքը պատմության ընթացքում խորապես միահյուսված են եղել։ Միջնադարյան հայ հեղինակները հաճախ Աստծո և հայրենիքի մասին խոսել են միևնույն շնչով։ Այդ հոգևոր ու ազգային սերտ կապը հնարավորություն տվեց հայ ժողովրդին դիմակայել օտար տիրապետությանը, ցեղասպանությանը և ցրմանը։
Սակայն այն, ինչը մեզ օգնել է գոյատևել պետականության բացակայության պայմաններում, կարող է շփոթություն առաջացնել ժամանակակից հանրապետության իրականության մեջ։
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գտնվում է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բնակվում է Հայաստանում։ Սակայն Էջմիածինը որպես իրենց հոգևոր տուն ընկալող հայերի մեծ մասը ապրում է արտերկրում։ Արդյո՞ք Եկեղեցին պետք է ընկալվի հիմնականում որպես Հայաստանի Հանրապետության կրոնական հաստատություն, թե՞ որպես համայն հայությանը ծառայող հոգևոր մարմին, ում առաքելությունը չի կարող սահմանափակվել որևէ մեկ պետության շրջանակներում։
Կաթոլիկ աշխարհում Սուրբ Աթոռը (Վատիկանը) և Իտալիայի պետությունը ժամանակի ընթացքում հստակ սահմանեցին իրենց փոխհարաբերությունները՝ ամրագրված Լատերանյան պայմանագրով (1929 թ. փետրվարի 11)։ Աառաջինը համաշխարհային հավատավոր համայնք ունեցող հոգևոր կենտրոն է, իսկ երկրորդը՝ քաղաքական պատասխանատվություն կրող ազգային պետություն։ Նմանատիպ հստակեցման անհրաժեշտության առջև է կանգնած նաև Հայաստանը՝ իհարկե, հարմարեցված իր սեփական պատմությանը, ավանդույթներին և ներկայիս հանգամանքներին։
Այդ հստակեցումը սկսվում է մի քանի հիմնարար սկզբունքներից։
Առաջին՝ Հայ Առաքելական Եկեղեցին ունի հոգևոր և բարոյական առաքելություն, ոչ թե քաղաքական։ Նրա հիմնական առաքելությունը կայանում է Ավետարանի քարոզչության, սրբազան խորհուրդների կատարման, խղճի ձևավորման, տառապյալների մխիթարության և հայ քրիստոնեական մշակույթի ու հիշողության պահպանման մեջ։ Եկեղեցին ունի իրավունք, իսկ երբեմն նաև պարտականություն՝ բարձրաձայնելու հասարակության վրա ազդեցություն ունեցող բարոյական հարցերի շուրջ՝ արդարության, կոռուպցիայի, մարդկային արժանապատվության, պատերազմի և խաղաղության, ինչպես նաև խոցելի խմբերի պաշտպանության վերաբերյալ։ Սակայն այն քաղաքական կուսակցություն չէ և չպետք է վերածվի դրան։
Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է։ Սա չպետք է ընկալվի որպես հակակրոնական մոտեցում։ Այն նշանակում է մի կառավարություն, որը ծառայում է բոլոր քաղաքացիներին՝ հավատացյալներին և անհավատներին, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներին և այլ դավանանքների ներկայացուցիչներին՝ առանց որևէ աստվածաբանություն պարտադրելու կամ կիրառելու։
Պետությունը պարտավոր է ապահովել խղճի ազատությունը, օրենքի առաջ հավասարությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Միևնույն ժամանակ, հասուն աշխարհիկ հասարակությունը կարող է ճանաչել Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ պատմական դերը ազգի կյանքում և համագործակցել նրա հետ կրթության, սոցիալական ծառայությունների և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում՝ հստակ սահմանված իրավական շրջանակներում։
Այդ դեպքում ինչո՞ւ են այսօր լարվածությունները այդքան բարձր։
Դրանց պատճառներից մեկը այլ պատմական ժամանակաշրջանից ժառանգված սպասումներն են։ Դարեր շարունակ, երբ Հայաստանը չուներ պետականություն, Եկեղեցին հաճախ հանդես էր գալիս որպես կազմակերպված հայկական կյանքի հիմնական հենասյունը՝ միջնորդ, կրթող, պաշտպան և նույնիսկ դիվանագիտական դերակատար։ Ոմանք այսօր էլ ակնկալում են, որ Եկեղեցին շարունակի այդ քաղաքականացված դերակատարությունը։ Մյուսները, ի հակադարձում, պահանջում են, որ Եկեղեցին լիովին լռի հանրային կյանքի բոլոր հարցերում։ Երկու դիրքորոշումներն էլ թյուր են ընկալում կուսակցական քաղաքականության և բարոյական վկայության միջև եղած էական տարբերությունը։
Մեկ այլ պատճառը քաղաքականացման տարածումմ է։ Այսօր քաղաքական դերակատարները երբեմն փորձում են օգտագործել Եկեղեցու խորհրդանիշներն ու լեզուն իրենց օրակարգերն առաջ մղելու համար, կամ հակառակը՝ հարձակվում են Եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով։ Սա վնասում է թե՛ Եկեղեցու հոգևոր հեղինակությանը, թե՛ ժողովրդավարական բանավեճի որակին։
Վերջապես, առկա է ընկալումների էական տարբերություն Հայաստանի և Սփյուռքի միջև։ Շատ սփյուռքահայերի համար Եկեղեցին հանդիսանում է որպես հիմնական ազգային հաստատություն, մինչդեռ Հայաստանի ներսում ապրող շատերի համար այն ընդամենը հաստատություններից մեկն է՝ գործող հաճախ փխրուն և վիճարկվող քաղաքական միջավայրում։
Առանց միմյանց փորձառությունները զգուշությամբ լսելու և հասկանալու, այս տարբեր ընկալումները հանգեցնում են փոխադարձ հիասթափության։
Ինչպե՞ս անցնել շփոթությունից դեպի հստակություն։
Մեկ հնարավոր ուղի է՝ մեր պատմական ու հասարակական առանձնահատկություններին համապատասխան, հետևել այն փորձին, որով անցել են այլ պետություններ և եկեղեցիներ՝ հրապարակայնորեն և հստակ սահմանելով Եկեղեցի–պետություն հարաբերությունները։
Սա կարող է ենթադրել՝
• վերահաստատել Եկեղեցու անկախությունը հոգևոր և ներքին հարցերում,
• ամրագրել Հանրապետության աշխարհիկ բնույթը և հավատքների նկատմամբ նրա չեզոքությունը,
• օրենքով ճանաչել Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ պատմական և մշակութային դերը,
• սահմանել հստակ կանոններ՝ կանխելու Եկեղեցու կառույցների օգտագործումը կուսակցական կամ նեղ քաղաքական նպատակներով,
• ձևավորել պետության և Եկեղեցու ղեկավարության միջև կանոնավոր և թափանցիկ երկխոսության մեխանիզմներ։
Սրանցից ոչ մեկը առանձին չի լուծի բոլոր հակասությունները։ Ազատ հասարակությունում տարաձայնությունները կշարունակվեն, և այդպես էլ պետք է լինի։ Սակայն, դա կթուլացնի գայթակղությունը՝ յուրաքանչյուր վեճ վերածելու գոյաբանական պայքարի «հին Հայաստանի» և «նոր Հայաստանի» կամ «կրոնի» և «առաջընթացի» միջև։
Ազգային լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում՝ անվտանգային սպառնալիքների, սոցիալական դժվարությունների, զանգվածային արտագաղթի և չլուծված հավաքական տրավմայի պայմաններում, Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ Եկեղեցի։
Պետությունը կոչված է կենտրոնանալու արդարության, անվտանգության և քաղաքացիների նյութական բարեկեցության ապահովման վրա, մինչդեռ Եկեղեցին իր առաքելությունն իրականացնում է հավատքի, բարոյական ձևավորման, հույսի և ազգային ինքնության ոլորտներում։ Նրանք ծառայում են նույն ժողովրդին, սակայն՝ տարբեր եղանակներով։
Հայ քրիստոնեությունը դարերի ընթացքում յուրահատուկ կերպով է միավորել հայրենասիրությունն ու աստվածապաշտությունը։ Այդ ժառանգությունը չպետք է վերածվի իշխանական պայքարի գործիքի։ Այն կոչված է լինելու իմաստության աղբյուր այն ժամանակ, երբ մենք, թերևս առաջին անգամ մեր պատմության մեջ, սովորում ենք ապրել միաժամանակ որպես ժամանակակից հանրապետության քաղաքացիներ և որպես հնագույն քրիստոնեական ժողովրդի ժառանգներ։
Հայաստանում Եկեղեցու և պետության դերերի հստակեցումը չի նվազեցնի ոչ մեկի նշանակությունը։ Ճիշտ կերպով իրականացվելու դեպքում այն կնպաստի, որ երկուսն էլ ծառայեն ավելի ազնիվ և արդյունավետ՝ կանխելով թե՛ քաղաքական իշխանության, թե՛ հոգևոր հեղինակության հնարավոր չարաշահումները։ Այսպիսով հայ ժողովուրդը՝ թե՛ հայրենիքում, թե՛ ամբողջ Սփյուռքում, կկարողանա դիմավորել ապագան ավելի պարզ մտքով և ավելի հաստատուն սրտով։
Այս կարևոր առաքելությունը կարող է կյանքի կոչվել Եկեղեցու և պետության առաջնորդների միջև ամուր և վստահելի գործընկերության միջոցով՝ հիմնված այնպիսի բարոյական տեսլականի վրա, որը պաշտպանում է մեր ժողովրդի բարօրությունը թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում։

Նվիրատվություն «Ազնավուր» կենտրոնին

 

Ավելի քան 300 բնօրինակ թանգարանային ցուցանմուշներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ կինոֆիլմերի հազվագյուտ ազդագրեր, ամսագրեր, լուսանկարներ, ծրագրեր, սկավառակներ, որոնք 2024 թվականին ներկայացվել էին «Քեզ համար, Շառլ» ժամանակավոր ցուցադրության ընթացքում, նվիրաբերվեցին «Ազնավուր» կենտրոնին՝ համալրելով աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարանային արժեքավոր հավաքածուի: Հավաքածուն 2024 թվականին կազմվել էր իմ և Ռալֆ Յիրիկյանի համատեղ ջանքերով՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի առիթով:


«Նիդերլանդական օրագրի» նախաձեռնությունը
Շառլ Ազնավուրը մեր համազգային հիշողության մասն է։
Եթե դուք Նիդերլանդներում կամ այլ երկրներում հանդիպել եք կամ ձեռք եք բերել Ազնավուրին նվիրված որևէ նյութ կամ առարկա, կոչ ենք անում միանալ «Նիդերլանդական օրագրի» նախաձեռնությանը և այն փոխանցել «Ազնավուր» կենտրոնին։
Միասին պահպանենք մեծ արվեստագետի ժառանգությունը։

Thursday, 11 December 2025

Հայկական գումարտակի յոթ ռազմագերիների հիշատակի օր Նիդերլանդներում


Դեկտեմբերի 9-ին Նիդերլանդներում տեղի ունեցավ հուշի և պատմական արդարության արժևորումը։ Լյոսդենի Sovjet Ereveld զինվորական գերեզմանոցում և Միդելհարնիսի Հայկական հուշարձանի մոտ կազմակերպվեցին հիշատակի միջոցառումներ՝ նվիրված 1944 թ. դեկտեմբերի 9-ին գերմանական բռնազավթման դեմ ձախողված ապստամբության հետևանքով գնդակահարված հայկական գումարտակի 7 ռազմագերիներին։

Նրանց աճյունները հետպատերազմյան տարիներին վերահուղարկավորվել են Լյոսդենի խորհրդային զինվորների գերեզմանատանը, որտեղ հանգչում են Նիդերլանդների տարածքում նացիզմի դեմ կռված և զոհված 865 խորհրդային զինվորներ։ Հայ ռազմագերիներից երեքի ինքնությունը հաստատվել է հոլանդացի պատմաբան Յորիս Վերստեգի տարիներով իրականացված հետևողական ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է նրանցից մեկը ազգությամբ հրեա է:

Լյոսդեն․ հարգանքի ու հիշողության ճանապարհը

Օրվա միջոցառումները մեկնարկեցին Սովետական պատվո դաշտում։ Ելույթներով հանդես եկան

  • Կուն Վիլդերսը՝ «Սովետական պատվո դաշտ» հիմնադրամից,

  • Տիգրան Սարգսյանը՝ Նիդերլանդներում ՀՀ հյուպատոսը,

  • Գերոլֆ Բաումեստերը՝ Լյոսդենի քաղաքապետը։

Խոսք ունեցողները կարևորեցին ինչպես նահատակված զինվորների հիշատակի նկատմամբ հարգանքի դրսևորումը, այնպես էլ՝ պատմության մեջ երկարաժամկետ լռության վերացման անհրաժեշտությունը։ ՀՀ դեսպանության, Լյոսդենի քաղաքապետարանի, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON), Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու և «Գրիգոր Նարեկացի» հաստատության պատվիրակությունները ծաղկեպսակներ խոնարհեցին հուշակոթողին։

Հուշ արարողությունը եզրափակվեց Տեր Տարոն Թադևոսյանի աղոթքով՝ ուղղված յոթ նահատակված հայ զինվորների հիշատակին։

Միդելհարնիս․ այն նույն վայրում, որտեղ հայ զինվորները գնդակահարվել են

Կեսօրից հետո հիշատակի արարողությունը շարունակվեց Միդելհարնիսում՝ հենց այն տեղանքում, որտեղ 80 տարի առաջ գնդակահարվեցին յոթ հայ ռազմագերիները։ Ելույթներով հանդես եկան ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը և Գուրե-Օվերֆլակե համայնքի քաղաքապետ Ադա Գրոտենբուր-Դյուբելմանը։

«Այսօր մենք հարգում ենք ոչ միայն անձնական զոհաբերությունը, այլև սխալված պատմության էջերը վերագրելու կարևորությունը»,- նշեց քաղաքապետ Գրոտենբուր-Դյուբելմանը։

Միդելհարնիսում տեղի ունեցած միջոցառմանը  FAON-ը (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան) ևս պաշտոնապես ներկա էր և ծաղկեպսակ դրեց զոհվածների հուշարձանին։  Արարողության մասնակիցների թվում են եղել և ծաղիկներ են խոնհարել  ռազմագերիների զավակներ ու հարազատներ, ովքեր ամեն տարի  տարի ներկա են  արարողությանը։

Sovjet Ereveld Experience․ նոր թանգարան, որը պատմությունը վերածում է ապրումի

Լյոսդենի Գերեզմանատանը վերջերս բացվել է նոր թանգարանային կենտրոն՝ Sovjet Ereveld Experience, որն իր ձևաչափով տարբերվում է դասական ցուցադրություններից։ Այստեղ այցելուն ոչ միայն տեսնում, այլև ապրում է պատմությունը։

  • Ֆիլմի միջոցով ներկայացվում է Դմիտրի անունով տղայի պատմությունը, որն ուղարկում է իր հորը ճակատ։

  • Վիրտուալ իրականության հատվածում այցելուն տեղափոխվում է խորհրդային զինվորի կյանքի վերջին օրերի աշխարհ՝ ճակատամարտից մինչև գերմանական ռազմագերություն և հարկադրական աշխատանք հանքերում։

Կենտրոնի հիմնական նպատակը պատերազմը ներկայացնելն է մարդկային ճակատագրերի լեզվով, ոչ թե միայն թվերով։

Պատմական լռությունից դեպի եվրոպական հիշողություն

Խորհրդային զինվորների պատմությունները երկար ժամանակ քաղաքական ստվերների մեջ էին։ Սառը պատերազմի տարիներին նրանք հաճախ դիտարկվում էին որպես «հակառակ կողմի» զինվորներ, ինչն էլ պատճառ դարձավ, որ նրանց անունները դուրս մնան եվրոպական հանրային հիշողությունից։

Sovjet Ereveld-ը փոխում է այս պատկերն՝ ընդգծելով ոչ միայն ռուս, ուկրաինացի, բելառուս, այլև փոքրաթիվ ազգությունների՝ հատկապես հայերի զոհաբերությունը հակաֆաշիստական պայքարում։

Թերթելով պատմության էջերը

«Քնար» ամսաթերթի 38-րդ համարը(1988) 

«Քնար» ամսաթերթի 1986թ 20-րդ համար` «Հուշաքար հայ զինվորների հիշատակին» հոդվածը

Մաթո Հախվերդյանի հիշողությունը ապրիլի 24-ի մասին

Հոլանդահայերի վաղ հիշողությունների վկայություններ

Հայ համայնքի ներկայությունն այս գերեզմանատանը նոր երևույթ չէ։ Հիշողությունն այստեղ ձևավորվել է դեռ խորհրդային տարիներին՝ միջոցառումները կազմակերպվել են հոլանդահայ տարբեր կազմակերկությունների կողմից, այդ մասին վկայում է 1988թ նույն «Քնար» ամսաթերթի 38-րդ համարում տեղադրված մամլո հաղորդագրությունը։ Ի դեպ այդ տարիներին ցեղասպանության ոգեկոչումը ավելի մարդաշատ էր և միասնական քան վերջին ժամանակաշրջանում է` հիշում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:

Աբովյան մշակութային միության երկարամյա նախագահ Մաթո Հախվերդյանը այսօր էլ մանրամասն հիշում է այն օրերը, երբ հայերը դեռ քիչ էին, բայց համարձակ՝ պատմական արդարությունը բարձրաձայնելու հարցում։

Նա պատմում է.
«1986 թ. ապրիլի 24-ին մենք  հավաքվեցինք Սովետական հուշակոթողի մոտ՝ հարգելու ցեղասպանության զոհերի և երկրորդ աշխարհամարտում զոհված հայերի հիշատակը։ Այն ժամանակ շատերին դժվար էր համոզել գալ՝ խորհրդային պետության նկատմամբ ունեցած անբարյացակամ վերաբերմունքից ելնելով։ Բայց ես համոզեցի․ ասացի, որ այս հուշաքարերի տակ մեր հայրենակիցներն են, և նրանց հիշատակը չի կարող պայմանավորված լինել քաղաքականությամբ»։

Նրա խոսքով՝ այդ օրը հայերը հավաքվել էին համեստ, բայց վճռական տրամադրությամբ․ ձեռքին՝ ծաղիկներ։ Հուշակոթողի մոտ կանգնած նրանք հասկացան, զգացին, որ Եղեռնի հիշատակը եվրոպական հողի վրա կապվում է նաև երկրորդ համաշխարհային պատերազմի հայ նահատակների պատմության հետ։

Նույն տարվա մայիսին այս նախաձեռնությունն ամփոփվեց Աբովյան միության երկլեզու «Քնար» ամսաթերթում։ 20-րդ համարի 8-րդ էջում նախ հրապարակվեց համառոտ զեկույցը, իսկ 19-րդ էջում՝ մանրամասն հոդվածն էր «Հուշաքար հայ զինվորների հիշատակին» վերնագրով։ Այստեղ ներկայացված էին Միդլհարնիսում գնդակահարված յոթ հայ զինվորների ճակատագրերը՝ այն տարիներին դեռ քիչ հայտնի գրավոր աղբյուրների հիման վրա։

Ռազմագերիների և հայկական գումարտակների մասին լուրջ ուսումնասիրություն է կատարել Յորիս Վերստեգը (Joris Versteeg).Նա գտնում է, որ Յոթ գնդակահարված ռազմագերիներից մեկը եղել է հրեա` Girsh Jankelevitsj Bogdanov-ը, ով կամ Բելառուսից է, կամ էլ ՈՒկրաինայից։ Դրա համար էլ Յորիսը գտնում է, որ  նշվի 6 հայ ռազմագերիների մասին։

Sovjet Ereveld գերեզմանոցը գտնվում է Rusthof Amersfoort գերեզմանատան կից, հիմնվել է 1923 թ., իսկ 1948 թ. բացվեց նոր հատված՝ խորհրդային զինվորների աճյունների համար։

Հախվերդյանը այսօր էլ պահում է այդ հավաքից արված լուսանկարը՝ որպես հիշողություն ու խորհրդանիշ: 

Մոտ երկու տասնամյակ առաջ Հ1 հեռուստաընկերությունը պատրաստեց «Ազատությունը պարտավորեցնում է» վավերագրական ֆիլմը, որտեղ ընդգրկված էր եվրոպական երկրների մի շարք զինվորական գերեզմանոցների պատմությունը։ Ֆիլմը հատուկ ընդգծում էր Լյոսդենի Sovjet Ereveld-ի դերը, ներկայացնում գնդակահարված յոթ հայ զինվորների ճակատագրերը, ինչպես նաև նրանց ժառանգների վկայությունները։

Մաթո Հախվերդյանը պատմում է, որ հայ ռազմագերիների մի գումարտակ տեղակայված է եղել Զելանդիայի Սխաուն-Դոյվելանդ (Schouwen-Duiveland) տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ տեղացիները մինչ օրս հիշում են, որ հայերը չեն կրակել դաշնակիցների օդանավերի վրա, ինչը ներկայացված է նաև Հ1-ի «Ազատությունը պարտավորեցնում է» վավերագրական ֆիլմում։

Հախվերդյանը հավելում է.
«Կա ևս մեկ արժեքավոր նյութ՝ «Զելանդիայի աղջիկները հայերի գրկում», որը ներկայացնում է այնտեղ տեղակայված ռազմագերիների  պատմությունները։ Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ նրանց մեջ միայն Աբրահամյանն է, որ օրինական ամուսնացած է եղել հոլանդուհու հետ, և նրա որդին կրում է հոր՝ Աբրահամյան ազգանունը։ Հենց Աբրահամյան հայրն է, որ իր Հայաստան-Նիդերլանդներ այցելության ընթացքում կարողացել է հաստատել յոթ հայ ռազմագերիների գնդակահարման փաստը և ցույց տալ ճշգրիտ վայրը։ Նրա դերակատարումն այս պատմության բացահայտման մեջ անգնահատելի է»։

2017

Լյոսդենում և Միդելհարնիսում անցկացված այս տարվա արարողությունները ցույց տվեցին, որ հիշողությունը միայն անցյալը չէ․ այն ներկայի պարտավորությունն է։

Յոթ ռազմագերիների պատմությունը, որը տասնամյակներով մնում էր լռության մեջ, այսօր նորից է հնչում՝ հստակ, արժանապատիվ և արդարացված։

Այս զինվորները այլևս երբեք չեն լինի անանուն։


Ա.Կնիազյան

«Նիդերլանդական օրագիր»

(1) Ռադիոֆիլմաշար հայ զինվորների մասին - Նիդերլանդական Օրագիր — ЖЖ

---------------------

Ոգեկոչման արարողությունը մեկնարկեց Լյոսդենի գերեզմանատանում, որտեղ ելույթ ունեցան «Սովետական պատվո դաշտ» հաստատության ներկայացուցիչ Կուն Վիլդերսը, Նիդերլանդներում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը և Լյոսդենի քաղաքապետ Գերոլֆ Բաումեստերը։ Բացման խոսքերից հետո ՀՀ դեսպանությունը, Լյոսդենի քաղաքապետարանը, «Սովետական փառքի դաշտ» հաստատությունը, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցին և «Գրիգոր Նարեկացի» հաստատությունը ծաղկեպսակներ խոնարհեցին գերեզմանատան հուշակոթողին



Ամստերդամի հայկական համայնքի անունից Հայաստանի դրոշի գույներով ծաղկային կոմպոզիցիա են խոնհարել «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանը, «Սուրբ Հոգի» եկեղեցու հիմնադրամի նախագահ Տիգրան Մկդեսյանը և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն Թադևոսյանը։ 











Կեսօրից հետո ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ Զելանդիայի Միդելհարնիսի Հայկական հուշարձանի մոտ, որտեղ գնդակահարվել են յոթ հայ ռազմագերիները։ Նիդերլանդներում ՀՀ հյուպատոս պարոն Տիգրան Սարգսյանի և Գուրե-Օվերֆլակե համայնքի քաղաքապետ տիկին Ադա Գրոտենբուր-Դյուբելմանի ելույթներից հետո, հուշարձանին ծաղիկներներ զետեղվեցին ՀՀ դեսպանության, Գուրե-Օվերֆլակե համայնքի քաղաքապետարանի, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON), երկրորդ աշխարհամարտի վետերանների և հայ ռազմագերիների Նիդերլանդներում ծնված զավակների կողմից։




ՆկարումԱբրահամյանի որդին Բրամը կնոջ հետ, Մաթո Հախվերդյանի աջ մասում, և ռազմագերու զավակ Կարապետ Սարոյանը կնոջ հետ` Ինգա Դրոստի ձախ կողմում:



Wednesday, 10 December 2025

Բոյմանս Բոյնինգենի թանգարանի պահոցը․ ճարտարապետական նոր մոդել՝ արվեստի աշխարհում

 

Ռոտերդամ, Նիդերլանդներ -2021 թվականին բացված Het Depot van Museum Boijmans Van Beuningen-ը փոխեց թանգարանային ճարտարապետության և մշակութային կառավարման մասին պատկերացումները՝ դառնալով աշխարհում առաջին լիովին բաց թանգարանային պահոցը։

Ի տարբերություն դասական թանգարանների, որտեղ այցելուն տեսնում է հավաքածուի միայն փոքր հատվածը, Բոյմանսի պահոցը առաջարկում է ամբողջովին նոր փորձ․ այստեղ հանրությանը հասանելի է դառնում արվեստի գործերի պահպանման, դասակարգման և վերականգնման ամբողջ գործընթացը։

Բաց պահոց՝ փակ համակարգի փոխարեն

Շենքում պահվում է շուրջ 151,000 արվեստի գործ՝ ներառյալ նկարներ, քանդակներ, դիզայնի և կիրառական արվեստի նմուշներ։ Այցելուները կարող են դիտել ոչ միայն պատրաստի ցուցադրությունները, այլև՝ պահեստները, վերականգնման լաբորատորիաները և կուրատորական աշխատանքը։ Այս մոտեցումը թանգարանը վերածում է կրթական և հետազոտական կենդանի հարթակի։

Ճարտարապետություն՝ որպես գաղափար

Շենքի հեղինակը նիդերլանդական աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական բյուրոն է (հիմնադիրներ՝ Վինի Մաաս, Յակոբ վան Ռեյս, Նատալի դե Վրիս)։ Պահոցը աչքի է ընկնում իր հայելապատ ֆասադով, որը արտացոլում է Ռոտերդամի քաղաքային միջավայրը և երկինքը՝ շենքը դարձնելով շրջապատի անբաժանելի մաս։

Շինության վերևում տեղակայված է կանաչ տանիք՝ իրական անտառով, որտեղ աճում է ավելի քան 70 ծառ։ Այս լուծումը ոչ միայն էկոլոգիական է, այլև խորհրդանշական՝ ընդգծելով մշակույթի և բնության համակեցությունը ժամանակակից քաղաքում։

Մշակութային նոր ստանդարտ

Het Depot van Museum Boijmans Van Beuningen-ը միջազգային մասնագիտական շրջանակներում գնահատվում է որպես թանգարանային գործի նոր մոդել, որը խթանում է թափանցիկությունը, հանրային ներգրավվածությունը և մշակութային ժառանգության նոր ընկալումը։

Այս նախագիծը ցույց է տալիս, որ թանգարանը կարող է լինել ոչ միայն ցուցադրական տարածք, այլև բաց համակարգ՝ ուղղված գիտելիքի տարածմանը և հասարակության հետ անմիջական երկխոսությանը։

Անահիտ ԱՂԱԲԵԿՅԱՆ



Tuesday, 9 December 2025

Քսանհինգ տարվա ընդմիջումից հետո Ազնավուրը Հայաստանում էր

 


Քսանհինգ տարվա ընդմիջումից հետո, երկրաշարժից ընդամենը մի քանի օր անց, Ազնավուրը Հայաստանում էր։ Նրա խոսքերը մարգարեական էին․ այսօր էլ դրանց ականջալուր ենք ու հավատում ենք՝ Հայաստանը դեռ պիտի ուժեղանա։ «Սիրտս այստեղ է։ Մեր երկիրը դժվար կացության մեջ է։ Ամբողջ աշխարհի հայերը պետք է համախմբվեն՝ առանց քաղաքականության։ Երեխաները պետք է մեծանան, երկիրը՝ ուժեղանա։ Սա փարոս երկիր է»։ Ազնավուրը և Հայաստանը։ Հայաստանը և Ազնավուրը։ Երկու անուն, մեկ ճակատագիր։ Երբ ասում ենք Ազնավուր, լսում ենք Հայաստանի ձայնը։ Երբ ասում ենք Հայաստան, զգում ենք Ազնավուրի երգը։ Շատերի համար աշխարհում Հայաստանը հենց Ազնավուրի անունով է ճանաչվում։ Քանի մենք կանք ու շնչում ենք այս հողի օդը, նա մեզ համար կմնա փարոս՝ հիշեցում, հավատ, ուղենիշ։ Եվ փարոսները չեն մարում. նրանք ցույց են տալիս ճանապարհը մթության մեջ։ After a twenty-five-year absence, only a few days after the earthquake, Aznavour was in Armenia. His words were prophetic; even today we listen to them and believe that Armenia will yet grow stronger. “My heart is here. Our country is in a difficult state. Armenians all over the world must unite—without politics. Children must grow up, the country must grow stronger. This is a beacon nation.” Aznavour and Armenia. Armenia and Aznavour. Two names, one destiny. When we say Aznavour, we hear the voice of Armenia. When we say Armenia, we feel the song of Aznavour. For many around the world, Armenia is known precisely through the name of Aznavour. As long as we exist and breathe the air of this land, he will remain a beacon for us—a reminder, a faith, a guiding light. And beacons do not fade; they show the way even in darkness. Aznavour Foundation Charles Aznavour Hay Azian/Nid.oragir/09.12.2025

1988թ. Ազնավուրը Հայաստանում էր

Ազնավուրը Նիդերլանդներում - 2026

2026 թվականի ապրիլից շանսոնը վերադառնում է Նիդերլանդների թատրոններ։ Վաճառված դահլիճներից հետո հանդիսատեսը կրկին հնարավորություն ունի վայելելու Ազնավուրին նվիրված բացառիկ երաժշտական ներկայացումը։ Ֆիլիպ Ջորդենսի (Ժակ Բրել), Դեն Մենաշեի (Շառլ Ազնավուր) և Ժաննեկ Էլիզաբեթի (Էդիթ Պիաֆ) մեկնաբանությունները արդեն իսկ արժանացել են բարձր գնահատականի և խոր տպավորություն թողել հանդիսատեսի վրա։



Monday, 8 December 2025

Ամստերդամի Մատթեոս Ծարեցի հայկական գրադարանը համալրվել է բացառիկ պատմական գործով

 Ամստերդամի Մատթեոս Ծարեցի (Mateos Tsaretsi) հայկական գրադարանը համալրվել է բացառիկ պատմական գործով՝ Ժոզեֆ Պիտտոն դը Տուրնեֆորի (1656–1708) հեղինակած «Էջմիածին, երեք եկեղեցիներու քաղաք, եւ հեռանկարուած Արարատ լեռը» գծանկարով։

Հրաշալիորեն պահպանված այս պատմական պատկերազարդումը 17–18-րդ դարերի եվրոպական պատկերացումների արժեքավոր աղբյուր է Հայաստանի մասին։ Ֆրանսիացի ճանապարհորդ և բնագետ Ժոզեֆ Պիտտոն դը Տուրնեֆորը իր 1700–1702 թթ. գիտական շրջագայության ընթացքում այցելեց Էջմիածին, որտեղից բերին նաև այս գծանկարը՝ ներկայացնելով քաղաքը իր եկեղեցիներով և Արարատ լեռը՝ որպես հայկական ինքնության խորհրդանիշ։

Mateos Tsaretsi հայկական գրադարանը իր հավաքածուներում առանձնակի տեղ է տալիս այն նյութերին, որոնք ներկայացնում են Հայաստանի ընկալումը եվրոպական գիտական, մշակութային և պատմագրական միջավայրում։ Տուրնեֆորի ստեղծագործությունն այս համատեքստում բացառիկ արժեք ունի․ այն ոչ միայն արտացոլում է Էջմիածնի հոգևոր նշանակությունը, այլև վկայում է Արարատի խորհրդաբանական ներկայության մասին` այնպիսին, ինչպիսին այն երևում էր եվրոպացի դիտորդի աչքերով երեք դար առաջ։

🇦🇲 Էջմիածին, երեք եկեղեցիներու քաղաք, եւ հեռանկարուած Արարատ լեռը՝
Ժոզեֆ Բիդոն տը Դուրնեֆորի (1656-1708)

🇳🇱 Illustratie van Etchmiadzin (stad met drie kerken) en de berg Ararat op de achtergrond door Joseph Pitton de Tournefort (1656-1708)

🇬🇧 Illustration of Etchmiadzin (city of three churces) and Mount Ararat in the background by Joseph Pitton de Tournefort (1656-1708)

Այս արժեքավոր աշխատանքի ներկայացումը հանրությանը ևս մեկ քայլ է դեպի հայկական մշակութային ժառանգության միջազգային ճանաչման համար։ Mateos Tsaretsi գրադարանը պլանավորում է գծանկարը ներառել նաև իր թեմատիկ ցուցադրություններում՝ հասանելի դարձնելով այն լայն հանրությանը։

«Նիդերլանդական օրագիր»


The Mateos Tsaretsi Armenian Library in Amsterdam has enriched its collection with a remarkable historical work—an illustration of “Etchmiadzin, the City of Three Churches, and Mount Ararat in the Background,” created by Joseph Pitton de Tournefort (1656–1708).
This exceptionally well-preserved illustration is an important source for understanding European perceptions of Armenia in the 17th–18th centuries. The French naturalist and traveler Joseph Pitton de Tournefort visited Etchmiadzin during his scientific tour of 1700–1702, from which he brought this drawing depicting the city with its churches and Mount Ararat—presented as a symbol of Armenian identity.
The Mateos Tsaretsi Armenian Library gives special importance to works that reflect how Armenia was perceived in the European scientific, cultural, and historiographical environment. In this context, Tournefort’s illustration holds exceptional value: it not only highlights the spiritual significance of Etchmiadzin but also documents the symbolic presence of Mount Ararat—as it appeared through the eyes of a European observer three centuries ago.
🇦🇲 Էջմիածին, երեք եկեղեցիներու քաղաք, եւ հեռանկարուած Արարատ լեռը՝ Ժոզեֆ Բիդոն տը Դուրնեֆորի (1656-1708)
🇳🇱 Illustratie van Etchmiadzin (stad met drie kerken) en de berg Ararat op de achtergrond door Joseph Pitton de Tournefort (1656-1708)
🇬🇧 Illustration of Etchmiadzin (city of three churces) and Mount Ararat in the background by Joseph Pitton de Tournefort (1656-1708)
The presentation of this valuable work to the public is another step toward the international recognition of Armenian cultural heritage. The Mateos Tsaretsi Library plans to include the illustration in its thematic exhibitions, making it accessible to a wider audience.
“Netherlands Diary”