The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 13 December 2025

Նվիրատվություն «Ազնավուր» կենտրոնին

 

Ավելի քան 300 բնօրինակ թանգարանային ցուցանմուշներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ կինոֆիլմերի հազվագյուտ ազդագրեր, ամսագրեր, լուսանկարներ, ծրագրեր, սկավառակներ, որոնք 2024 թվականին ներկայացվել էին «Քեզ համար, Շառլ» ժամանակավոր ցուցադրության ընթացքում, նվիրաբերվեցին «Ազնավուր» կենտրոնին՝ համալրելով աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարանային արժեքավոր հավաքածուի: Հավաքածուն 2024 թվականին կազմվել էր իմ և Ռալֆ Յիրիկյանի համատեղ ջանքերով՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի առիթով:


«Նիդերլանդական օրագրի» նախաձեռնությունը
Շառլ Ազնավուրը մեր համազգային հիշողության մասն է։
Եթե դուք Նիդերլանդներում կամ այլ երկրներում հանդիպել եք կամ ձեռք եք բերել Ազնավուրին նվիրված որևէ նյութ կամ առարկա, կոչ ենք անում միանալ «Նիդերլանդական օրագրի» նախաձեռնությանը և այն փոխանցել «Ազնավուր» կենտրոնին։
Միասին պահպանենք մեծ արվեստագետի ժառանգությունը։

No comments:

Post a Comment