Քսանհինգ տարվա ընդմիջումից հետո Ազնավուրը Հայաստանում էր
Քսանհինգ տարվա ընդմիջումից հետո, երկրաշարժից ընդամենը մի քանի օր անց, Ազնավուրը Հայաստանում էր։ Նրա խոսքերը մարգարեական էին․ այսօր էլ դրանց ականջալուր ենք ու հավատում ենք՝ Հայաստանը դեռ պիտի ուժեղանա։
«Սիրտս այստեղ է։ Մեր երկիրը դժվար կացության մեջ է։ Ամբողջ աշխարհի հայերը պետք է համախմբվեն՝ առանց քաղաքականության։ Երեխաները պետք է մեծանան, երկիրը՝ ուժեղանա։ Սա փարոս երկիր է»։
Ազնավուրը և Հայաստանը։ Հայաստանը և Ազնավուրը։ Երկու անուն, մեկ ճակատագիր։ Երբ ասում ենք Ազնավուր, լսում ենք Հայաստանի ձայնը։ Երբ ասում ենք Հայաստան, զգում ենք Ազնավուրի երգը։ Շատերի համար աշխարհում Հայաստանը հենց Ազնավուրի անունով է ճանաչվում։
Քանի մենք կանք ու շնչում ենք այս հողի օդը, նա մեզ համար կմնա փարոս՝ հիշեցում, հավատ, ուղենիշ։ Եվ փարոսները չեն մարում. նրանք ցույց են տալիս ճանապարհը մթության մեջ։
After a twenty-five-year absence, only a few days after the earthquake, Aznavour was in Armenia. His words were prophetic; even today we listen to them and believe that Armenia will yet grow stronger.
“My heart is here. Our country is in a difficult state. Armenians all over the world must unite—without politics. Children must grow up, the country must grow stronger. This is a beacon nation.”
Aznavour and Armenia. Armenia and Aznavour. Two names, one destiny. When we say Aznavour, we hear the voice of Armenia. When we say Armenia, we feel the song of Aznavour. For many around the world, Armenia is known precisely through the name of Aznavour.
As long as we exist and breathe the air of this land, he will remain a beacon for us—a reminder, a faith, a guiding light. And beacons do not fade; they show the way even in darkness.
Aznavour Foundation
Charles Aznavour
Hay Azian/Nid.oragir/09.12.2025
2026 թվականի ապրիլից շանսոնը վերադառնում է Նիդերլանդների թատրոններ։
Վաճառված դահլիճներից հետո հանդիսատեսը կրկին հնարավորություն ունի վայելելու Ազնավուրին նվիրված բացառիկ երաժշտական ներկայացումը։
Ֆիլիպ Ջորդենսի (Ժակ Բրել), Դեն Մենաշեի (Շառլ Ազնավուր) և Ժաննեկ Էլիզաբեթի (Էդիթ Պիաֆ) մեկնաբանությունները արդեն իսկ արժանացել են բարձր գնահատականի և խոր տպավորություն թողել հանդիսատեսի վրա։
No comments:
Post a Comment