Wednesday, 23 September 2020
Հայաստանում Նիդերլանդների դեսպանն անցավ իր պարտականություններին
Tuesday, 22 September 2020
Թագաժահրը չի ընկճում Արցախցիներին
Sunday, 20 September 2020
Նիդերլանդների հանրայինը կրկին Գոռ Խաչիկյանի մասին
20.09.2020/Նիդերլանդական օրագիր
Գոռ Խաչիկյանի` մեր հայրենակից բժշկի մասին, նիդերլանդական մամուլը, հեռուստատեսությունը շարունակում է ներկայացնել: Գոռը միշտ արդիական հարցեր է բարձրացնում` դրա հետ մեկտեղ գեղեցիկ կերպով ներկայացնելով մեր երկիրը, ժողովրդին, նրա պատմությունը: https://tvblik.nl/-ի արձագանքը:
« Եթե դուք ապաստան հայցողների կենտրոնում դեռահաս եք, և ձեր ապագան տարիներ շարունակ անորոշ է, չեք կարող խոսել երջանիկ ապագա կերտելու մասին: Բայց դա Գոռ Խաչիկյանի համար չէր: Նա մեծ նվիրվածությամբ մնաց բժիշկ դառնալու իր երազանքին: Եվ երբ ընդհանուր համաներմամբ Խաչիկյանին թույլատրվեց մնալ Նիդեռլանդներում, նա հաջողությամբ ավարտեց բժշկական ուսումը և մասնագիտացավ որպես առաջին օգնության բժշկ: Նա որոշեց իր ներդրումն ունենալ այս երկրում, այս համայնքում, որի անդամն է: Այս գարնանը Խաչիկյանին հաճախ էին զանգահարում թոք-շոուներով `զեկուցելու կորոնավիրուսի առաջին ալիքի սարսափելի իրողության իր տեսած տպավորությունների մասին խոսելու: Հատկանշական է և կար նրա կարեկցանքը ՝ հիվանդների վախի և մենակության ճանաչումը: Այդ համատեքստում նա հիշում է Հերման Ֆինքերսի «ընդմիջումից հետո» կաբարե ծրագիրը: «Դրանից շատ բան սովորեցի այն մասին, թե ինչպես ենք մենք ՝ բժիշկներս, շփվում: Ֆինքերսը պատմեց իր փորձը հիվանդից: Դա խոր տպավորություն թողեց ինձ վրա »: Խաչիկյանի թանկարժեք խոսքերը բխում են ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանի գրքից, որոնք վերաբերում են հայ ժողովրդի հուսահատությանն ու հայրենասիրությանը: Հայոց ցեղասպանությունը դեռ չի ճանաչվում Թուրքիայի կողմից, և սահմանը կրկին ռմբակոծվում է, և աշխարհը նայում է: «Ըստ երեւույթին, մենք ՝ հայերս, կարեւոր չենք»: Բայց այն, ինչը հուսադրում է Խաչիկյանին, խորը հավատքն է, որ Աստված տեսնում է սա:Հաղորդումը վարում է Անեմիեկ Շրայվերը: De Verwondering ծրագրի հյուրն էր Գոռ Խաչիկյանը այս հաղորդումը հեռարձակվեց սեպտեմբերի 20-ին KRO-NCRV- ի կողմից»:
Հաղորդումը նիդերլանդերենով է. բարի վայելում
https://www.npostart.nl/de-verwondering/20-09-2020/KN_1716106
Wednesday, 9 September 2020
Կարճ լուրերի սեպտեմբերյան օրագիր
Արցախի օրվա և պաշտոնավարման 100 օրվա առիթով սեպտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիս է ունեցել:
Նա պատասխանել է նաև «Նիդերլանդական օրագրի» հնչեցրած հարցին.
ՄԵՐ ՀԱՐՑԸ կարող եք լսել 1:44:30 րոպեին: Այն այսպիսին էր.
-Մեծարգո նախագահ, շնորհավորում ենք Ձեզ պաշտոնավարման 100 օրվա և Արցախի Հանրապետության օրվա առիթով:
Ձեզ հաջողվու՞մ է համախմբել քաղաքական ուժերին : Ինչպե՞ս եք տեսնում Արցախի վաղվա օրը.
ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ փոխանցում է նիդերլանդահայերի ամենաջերմ մաղթանքները:
Արցախի Հանրապետության նախագահ՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման 100 օրվա առիթով մամուլի ասուլիս:
Շնորհակալություն հարցը հնչեցնելու և պատասխանելու համար:
Հարցի պատասխանը լսեք տեսանյութում:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի (Diaspora High Commissioner's Office) նոր կայքը
Արդեն հասանելի է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի կայքը: Այն գործում է 3 լեզուներով: Մանրամասը տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել`
Իսկ արդեն մյուս` ներքևի հղման մեջ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատար Զարեհ Սինանյանը և գրասենյակի աշխատակից Մարգարիտա Բաղդասարյանը անձամբ են ներկայացնում կայքը, պատմում նրա մասին, ներկայացնում առաջիկա անելիքներն ու ծրագրերը:
https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/videos/326692621978228
ԱՅՍ ՕՐԸ
Սեպտեմբերի 2
301 թ. – ըստ ավանդության հիմնադրվեց Սան Մարինո պետությունը, Եվրոպայի ամենահին պետությունը։
863 թ. – տեղի ունեցավ Լալակաոնի ճակատամարտը։
1658 թ. – մահացել է Օլիվեր Կրոմվելը, Անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ (ծն. 1599 թ.)։
1952 թ. – ծնվել է Հակոբ Մովսեսը, հայ բանաստեղծ, թարգմանիչ։
1953 թ. – ուժի մեջ մտավ Եվրոպայի Խորհրդի կողմից կազմված Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։
1967 թ. – ծնվել է Տարոն Աճեմօղլուն, թուրքահայ նշանավոր տնտեսագետ։
1947 թ. – ծնվել է Լևոն Իշտոյանը, հայ ճանաչված ֆուտբոլիստ։
1983 թ. – ծնվել է Գաբրիել Սարգսյանը, հայ ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր։
1996 թ. – ԱՄՆ-ն Իրաքում իրագործեց «Հարված անապատում» ռազմական գործողությունը։
Սեպտեմբերի 13-ին Մաստրիխտում ԽԱՉՎԵՐԱՑ` ՏՈՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՍՐԲՈՅ ԽԱՉԻ
(Խաչվերաց, Սբխեչ)ի տոնին առիթով, Ս. Կարապետ Եկեղեցում , Կիրակի՝ Սեպտեմբերի 13ին ժամը 11:30 ին, մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ:
Ս. Պատարագը պիտի մատուցանէ եւ օրվան պատգամը փոխանցէ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը,
Պատարագի ավարտին՝ կատարվելու է (Ռեհանօրհնէք) Ռեհանի օրհնություն եւ նոր ուսումնական տարեշրջանի բացման առիթով՝ աշակերտների օրհնության կարգ։
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին Ննջեցիալների հիշատակության օր է` Յիշատակ Մեռելոց:Եկեղեցում պահպանվելու են COVID 19ի բոլոր կանոնները։ եկեղեցու հասցեն։ Potterieplein 50..6216VB Maastricht
4 ՍԵՊՏԵՄԲԵՐ
Սփյուռքից 100 մասնագետ է աշխատելու հայրենիքում
Լուսինե Էլլարյանը Նիդերլանդներից է եկել, օրեր անց աշխատանքը կսկսի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչությունում։
«Առաջին անգամ, որ եկա Հայաստան, երեք շաբաթով էի եկել, հետո էնքան սիրեցի, որ 6 ամիս մնացել եմ Հայաստանում ու զբոսաշրջել ամբողջ երկրով մեկ: Հետո հանդիպեցի մի փոքր գյուղ, որ կոչվում է Սարի գյուղ, ու իմ պապիկն է էնտեղ ծնվել, ու մի քիչ սիրահարվեցի», - ասում է Լուսինե Էլլարյանը: Վերջինս Հայաստան Նիդերլանդներից է եկել, օրեր անց աշխատանքը կսկսի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչությունում։ Մայրենիից բացի, նաև 5 լեզու գիտի, բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան ստացել է Նիդերլանդներում, իսկ քաղաքական փիլիսոփայության մագիստորսի կոչում՝ Իսպանիայում։ Մշակութային ոլորտում է աշխատել, եղել է նախագծերի կառավարիչ։ Հիմա ցանկանում է փորձը հայրենիքում կիրառել. - «Հեղափոխությունից հետո սկսել եմ գալ ու մշակութային ծրագրեր եմ անում Տավուշի մարզում: Մի քիչ շփվել եմ արդեն հայկական մշակույթի ոլորտի, նաև նախարարության ու մարզպետարանի, այդպիսի պաշտոնական կառույցների հետ: Այս ծրագրի միջոցով հուսով եմ, որ կկարողանամ ինչ-որ մի գիտելիք, նորություն բերեմ Հայաստան»:
Սփուռքահայ 100 բարձրակարգ մասնագետ մինչ տարևերջ կմիանա պետական կառավարման համակարգին։ Նրանցից 24-ն արդեն Հայաստանում են ու օրերս աշխատանքի կանցնեն տարբեր նախարարություններում։
*** *** ***
Սեպտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
ԱԳ նախարարը շնորհավորեց Նիկո Սխերմերսին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առնչությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց Երևանում Նիդերլանդների դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի, բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ:
Իր թվիտերյան էջում Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը այսպիսի գրառում է արել.
Today I met 🇦🇲 Foreign Minister Zohrab Mnatsakanian to present the copy of my credentials. We had at this occasion an extensive discussion on developments in the region and in particular on topics concerning joint 🇦🇲🇳🇱 interests in the field of politics, economy and trade, human rights and culture. This moment marked the next official step in opening the 🇳🇱 Embassy in #Yerevan and the start of further deepening bilateral relations between these two countries together with Tigran Balayan and based on the good work done by colleagues in Tbilisi.
___________
Սեպտեմբերի 6-ին արձակուրդներից հետո վերսկսվել են Աբովյան միության աշխատանքները։ Կենտրոնը և դասացուցակը հարմարեցված են COVID-19-ի կանոններին:
Wij herstarten onze activiteiten bij de Vereniging Abovian. Ons clubhuis en rooster van lessen zijn aangepast aan de regels van COVID-19.
We are restarting our activities at Abovian Centre. Our Centre and the timetable of lessons have been adjusted to the COVID-19 rules.
Սեպտեմբերի 16-ին
Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, Մաաստրիխտի «Սուրբ Կարապետ եկեղեցու», «Սուրբ Սերվատիուս տաճարի» և Քյոլնի «Սիլվա Կապուտիկյան»
միության համագործակցությամբ Մաաստրիխտում "Musica Sacra" փառատոնի նախաշեմին՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին, Սուրբ Սերվատիուսի տաճարում տեղի կունենա
գերմանահայ «ԼՈՒՅՍ» նվագախմբի համերգը, որը նվիրվելու է Հայաստանի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Երեկոյի ընթացքում խմբավար Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ կհնչեն կատարումներ հայազգի և օտարերկրացի հանրահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություներից, ինչպիսիք են՝ Միրզոյանը, Կոմիտասը, Բերբերյանը, Բախը, Վիվալդին և շատ ուրիշներ: Նվագախմբին ձայնակցելու են տարբեր երգչախմբերից ընտրված երգիչներ և երգչուհիներ, այդ թվում համերգի հատուկ հյուրը՝ Երևանի օպերային թատրոնի մեներգչուհի Տաթևիկ Աշուրյանը։ Համերգի բացումը կկատարվի ժամը 20:00-ին։ Նախապես ամրագրումը պարտադիր է համավարակի կանոնների պահպանման և տեղերի սահմանափակ քանակի պատճառով: Ցանկացողները կարող են գրանցվել՝ ուղարկելով էլ. նամակ հետևյալ հասցեին. ani.maastricht@gmail.com կամ զանգահարելով նշյալ հեռախոսահամարներին
/ whatsapp ՝06-23118396, 06-43988500, 06-25041397։
Ամրագրման համար անհրաժեշտ է նշել՝
• Անուն, ազգանուն,
• Բնակություն հասցե,
• Հեռախոսահամար։
Համերգի մուտքն անվճար է։
Լուսանկարային էտյուդ:
Նիդերլանդական բնակավայրը թռչնի թռիչքի բարձրությունից:
https://www.facebook.com/NidOragir/posts/3395616407169739
Saturday, 5 September 2020
«Արմենիան» ավարտե՞ց իր առաքելությունը
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
05.09.2020 Սուրբ Ղազար կղզի/Գրիգոր Հովսեփյան/Նիդերլանդական օրագիր
Tuesday, 1 September 2020
2020 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. ՕԳՈՍՏՈՍ
Դեսպանության ֆեյսբուքյան էջի ՕԳՈՍՏՈՍ ամսվա մեր ամփոփումը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ՕԳՈՍՏՈՍ ամսվա մանրամասը լուրերին (2020) կարող եք ծանոթանալ` այցելելով Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայք, կամ ֆեյսբուքյան էջ:
Օգոստոսի 1-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը մեջբերումներ է արել ՇԱՆԹ հեռուստատեսությանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցից:
Նույ օրվա մեկ այլ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 100 սփյուռքահայ «Ի գործ» ծրագրի շրջանակում կմիանան Կառավարությանը և 1 տարով աշխատանքի կանցնեն պետական համակարգում : Այդ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի կեսից.
https://www.facebook.com/watch/?v=664293384165404&extid=8LZNGxG0LclKdg5N
Օգոստոսի 3-ին դեսպանության կայքը հրապարակել է դեսպան Արմեն Պապիկյանի (Armen Papikyan-Armenia's Ambassador to the OSCE – The Organization for Security and Co-operation in Europe)ելույթը, ով ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումներին:
drew attention of partner countries to the #Azerbaijan|i Embassies' orchestrated mobs aggressive actions against #EU, #Russia, #US, #Canada citizens of #Armenia|n descent.
https://www.mfa.am/en/press-releases/2020/07/31/OSCE-armrep/10404
նույն օրվա հրապարակմամբ Նիկոլ Փաշինյանի եզիդների ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված մեկնաբանությունն է: Նա հետևյալն է գրել. "The tragedy that befell the Yazidi people is an appalling crime against mankind and the civilized world. We share your grief and express our sincere sympathy to you".
https://www.primeminister.am/en/condolence/item/2020/08/03/Nikol-Pashinyan-Condolences/
Օգոստոսի 4-ին մեջբերում է արվել վարչապետի խոսքից. «Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին:
Սգում ենք բոլոր զոհերի մահը եւ ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին։
Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին»։
Օգոստոսի 5-ին մեջբերում է արվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջից.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Զորակցություն եւ ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին:
Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում եւ գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»:
Մեջբերված է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի զորակցական խոսքը
««Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնում Լիբանանին և մեր հայրենակիցներին: Տարիներ շարունակ Հիմնադրամն աջակցել է Լիբանանում մի շարք ծրագրերի իրականացմանը: Երեկ մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունից վնասվել են մի շարք տներ և շինություններ՝ հանգեցնելով մարդկային կորուստների:
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին, ինչպես նաև ուժ և համբերություն լիբանանահայ մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր այժմ գտնվում են ծանր ու տագնապալի վիճակում:
Մենք ձեր կողքին ենք»
Հիմնադրամը դրամահավաք է կազմակերպում տուժվածներին օգնելու համար
Նույն օրվա մեկ այլ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Nuffic հիմնադրամը հայտարարել է կրթաթոշակների մրցույթ 2021թ. գարնանային դասընթացների համար։
Հայաստանի քաղաքացի հանդիսացող տեղական ինքնկառավարման մարմինների աշխատակիցները և հետազոտողները կարող են դիմել դասընթացներին մասնակցության ամբողջական կրթաթոշակի համար։
05.08.2020
Դեսպաններ Բալայանի ու Սխերմերսի հանդիպումը Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ
Օգոստոսի 5 -ին դեսպաններ Տիգրան Բալայանն ու Նիկո Սխերմերսը Հաագայի «Աբովյան» միությունում հանդիպում ունեցան Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիային անդամակցող կառույցների ներկայացուցիչների հետ՝ FAON-ի նախագահ Մաթո Հախվերդյանի գլխավորությամբ։
Նիդերլանդների նորանշանակ դեսպանը նիդերլանդահայ կառույցների ներկայացուցիչներին տեղեկացրեց երկկողմ հարաբերությունների զարգացման իր տեսլականը և ծրագրվող քայլերը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացումը թույլ կտա շուտով մեկնել Երևան և մեկնարկել դեսպանության հիմնադրման աշխատանքները։
Հայաստանի դեսպանը ներկաների հետ կիսվեց իր գործընկերոջ հետ ունեցած քննարկումների ընթացքում քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ աշխատանքների մանրամասներով՝ կոչ անելով հայրենակիցների հանդես գալ նոր նախաձեռնություններով ու հարստացնել երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը։
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները ողջունեցին նիդերլանդահայերի հետ հանդիպումներ ունենալու Նիկո Սխերմերսի նախաձեռնությունը և կիսվեցին իրենց գործունեության արդյունքների, ապագայի ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի շուրջը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ առկա մտահոգություններով։
«Հարգելի՛ հայրենակիցներ, Ձեզ ենք ներկայացնում Նիդերլանդների թագավորությունում մեր նոր դեսպանին` Ռոբին Գելիչիին Robin Haik Gelici:
Հյուրերին բարի գալուստի խոսքով դիմեց եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Լևոն Սարկիսը, այնուհետև, ներկայացվեց Մաաստրիխտի հայ համայնքի պատմությունը և կենսագործունեությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.30 տարի առաջ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա եւ բխում էր այդ կամքից, ինչը հաստատվեց մեկ տարի անց Հայաստանի անկախության հանրաքվեով:
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,Սիրելի հայրենակիցներ Արցախում եւ Սփյուռքում, Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ:30 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին եւ ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։Այն ազդարարում էր մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը:Այն երազանքը, որ անթեղված էր մեր մեջ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո, նորովի կյանք առավ՝ հիմք դնելով այլեւս անշրջելի մեր անկախության ճանապարհին:Օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրն ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերին 21-ի անկախության հանրաքվե, դեպի իրական անկախ Հայաստան:Արդեն երեք տասնամյակ ընթանում ենք այդ ճանապարհով՝ մեր դարավոր երազանքներն ու իղձերն իրագործելով:Այսօր մենք անկախ պետություն ենք, որն ունի փորձությամբ ու հաղթանակներով կերտված կենսագրություն, այն շարունակաբար զարգացնող քաղաքացի, այն պաշտպանող բանակ:Հայաստանի անկախության հռչակագիրը անանց փաստաթուղթ է, որովհետեւ դրանով հռչակված անկախությունն ինքը անանց ու անսակարկելի արժեք է:Անկախության հռչակագիրը հայ պատմաքաղաքական մտքի արժեքավոր նմուշ է, որ դարձավ պետականության վերականգնման խորհրդանիշ և մեր բոլոր սահմանադրությունների անփոփոխելի հիմքը:
![]() |
| Ավելացնել մակագրություն |








































