The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 18 January 2023

Իրազեկման ակցիա Լաչինի միջանցքի հարցով

 


Իրազեկման ակցիա, Եվրախորհրդարանի պատգամավորների ելույթներ Լաչինի միջանցքի հարցով

 FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands 

Protest against illegal blockade of Lachin corridor by Azerbaijan at the front of Dutch parliament  Tweedekamer Stop Artsakh Blockade

Peter van Dalen 

Եվրախորհրդարանի պատգամավոր

Ես սարսափած եմ եւ անհանգստացած եմ ԼեռնայինՂարաբաղում տիրող իրավիճակով: Հայերն այդ տարածաշրջանում բախվում են սննդի եւ դեղորայքի պակասի, քանի որ ազերիները շրջափակում են Լաչինի միջանցքը:

Ես հենց նոր սա հստակեցրի Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում մարդու իրավունքների մասին բանավեճի ժամանակ:

Ելույթս կարող եք կարդալ իմ կայքում.

Ik ben verbolgen en ongerust over de situatie in Nagorno-Karabach Armenen in die regio hebben te kampen met een tekort aan voedsel en medicijnen doordat de Azeri de Lachin-corridor blokkeren. 

Zojuist maakte ik dit duidelijk tijdens het mensenrechtendebat in het Europees Parlement in Straatsburg. 

Mijn speech is na te lezen op mijn website:

https://www.facebook.com/PetervDalen/videos/557031426350105/

Հարց Լավրովին

Հետաքրքիր,  Հունվար 18, 2023

«ՀԱՅԿԱԿԱՆ» ՀԱՐՑ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարեկան ասուլիսին հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների լրագրողներին հարցեր տալու հնարավորությունն արգելվել էր ։   Հնարավորություն տրվեց Ռուսաստանին «ոչ բարեկամ» երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին տալու վերջին երկու հարցը։ Մեծ  եղավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զարմանքը, երբ Ճապոնական «Ci-Ci Press»-ի լրագրողը ասաց, որ ինքը հայկական ծագում ունի, իսկ հարցը Լաչինի միջանցքի մասին էր, որն արդեն  փակ է 38 օր:

Լավրովը հեգնանքով պատասխանել է․ «Ճապոնիայի համար ամենագլխավորը՝ Լաչինի միջանցքի հարցն է»։

Հարցն ուղղողը Ճապոնական «Ci-Ci Press» հրատարակության ներկայացուցչ Մերի Գևորգյանն էր:



FAON-ը խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար

• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON
Մամլո հաղորդագրություն
FAON-ը խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար անհրաժեշտ հրատապ քայլերի մասին
Հաագա, 17 հունվարի 2023 թ. – Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) այսօր եռօրյա Լուռ բողոքի ակցիա է սկսել Նիդերլանդների խորհրդարանի դիմաց` քաղաքական և հասարակական ուժերի ուշադրությունը հրավիրելու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, որն առաջացել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի անողոք ռեժիմի կողմից իրականացված Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով։
Այսօր Լուռ բողոքի ակցիայի ընթացքում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) ներկայացուցիչներին ընդունեց Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռյուդմեր Հերման, հանձնաժողովի մեծ թվով անդամների ներկայությամբ։ FAON-ը հանձնաժողովի նախագահին հանձնեց 10 կետից բաղկացած խնդրագիր, որտեղ նշված էր հրատապ քայլեր ձեռնարկել Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը մեղմելու և Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն ապաշրջափակելու համար։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) պատվիրակությունը խնդրագրի բովանդակությունը ներկայացրեց պատգամավորներին, այդ թվում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռյուդմեր Հերմային (VVD կուսակցություն), Գեյս վան դեր Ստային (SGP կուսակցություն), Յասպեր վան Դեյկին (SP կուսակցություն), Ռայմոնդ դե Ռոնին (PVV կուսակցություն), Ագնես Մյուլդերին (CDA կուսակցություն), Շյուրդ Շյուրդսմային (D66 կուսակցություն), Լամերտ վան Ռանին (PvdA կուսակցություն), Դերկ Յան Էպինկին (JA21 կուսակցություն), Կարոլայն վան դեր Պլասին (BBB կուսակցություն), Քեթի Պիրիին (PvdA կուսակցություն), Դոն Սեդերին (CU կուսակցություն), Ռուբեն Բրեկելմանսին – (VVD կուսակցություն), Պիտեր Օմտզիգտին (Omtzigt խմբակցություն) և Թոմ վան դեր Լեյին (GL կուսակցություն)։ Պատվիրակությունը հատկապես ընգծեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Արցախում տիրող մարդասիրական սարսափելի իրավիճակին և գտնել հնարավորություններ վերացնելու Արցախի բնիկ հայ ազգանբնակչության դեմ ուղղված Ադրբեջանի սպառնացող գործողությունները, որոնք միտված են իրագործել էթնիկ զտումներ, ինչպես խոստովանել է ադրբեջանցի բռնապետը:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) շնորհակալ է հանդիպմանը ներկա գտնված պատգամավորներին և անհամբեր սպասում է առաջիկա հունվարի 19-ին խորհրդարանում կայանալիք բանավեճին, որտեղ կքննարկվեն հրատապ գործողությունների թեման, որոնք հարկավոր են Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, հաշվի առնելով, որ հաջորդ շաբաթ կայանալու է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում ներառված է նաև այս հարցը:
• Federatie Armeense Organisaties Nederland • FAON
PERSBERICHT
Federatie Armeense Organisaties Nederland (FAON) heeft petitie aangeboden aan de Tweede Kamer over de dringende stappen, die nodig zijn om de Lachin-corridor te deblokkeren
Den Haag, 17 januari 2023 – De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) is vandaag begonnen met 3-daagse Stille Wacht voor de Tweede Kamer om de aandacht van politiek en publiek te vestigen op de verergering van de humanitaire crisis in Nagorno-Karabach (Artsakh), veroorzaakt door de volledige wegblokkade sinds 12 december 2022 van de kant van het meedogenloze regime in Azerbeidzjan.
Tijdens de Stille Wacht wordt de delegatie van de FAON in het Kamergebouw ontvangen door de Voorzitter van de vaste Commissie Buitenlandse Zaken Rudmer Heerema en een ruime vertegenwoordiger van andere Kamerleden. De FAON heeft vervolgens een petitie aangeboden, en 10 punten naar voren gebracht die nodig zijn om de zich verdiepende humanitaire crisis in Artsakh te verlichten en een einde te maken aan de blokkade van de enige weg die 120.000 Armeniërs van Nagorno-Karabach met de buitenwereld verbindt.
De vertegenwoordigers van de FAON presenteerden een petitie aan de aanwezige Kamerleden, te weten de Voorzitter van de Commissie Buitenlandse Rudmer Heerema (VVD), Kees van der Staaij (SGP), Jasper van Dijk (SP), Raymond de Roon (PVV), Agnes Mulder (CDA), Sjoerd Sjoerdsma (D66), Derk Jan Eppink (JA21), Caroline van der Plas (BBB), Kati Piri (PvdA,), Don Ceder (CU), Ruben Brekelmans (VVD), Pieter Omtzigt (Omtzigt ) en Tom van der Lee (GL) om aandacht te vragen voor de zeer kwetsbare humanitaire situatie van de inheemse Armeense bevolking en om de mogelijkheden aan te geven ter bestrijding van de doelgerichte acties tegen de lokale inheemse bevolking van Artsach door de Azerbeidzjaanse autoriteiten. Deze acties zijn gericht op etnische zuivering, zoals de Azerbeidzjaanse dictator heeft toegegeven.
De FAON heeft de Kamerleden die de bijeenkomst hebben bijgewoond bedankt, en ziet uit naar het debat op 19 januari. a.s., waarin de urgente acties om de Lachin-corridor te deblokkeren aan de orde komen, ook met het oog op de vergadering van de EU-Raad van Ministers van Buitenlandse Zaken komende week, waar dit onderwerp ook op de agenda staat.
• Federation of Armenian Organisations in the Netherlands • FAON
PRESS RELEASE
FAON submitted a petition on urgent steps to unblock the Lachin corridor in Dutch Parliament
The Hague, 17 January 2023 – Today the Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) started 3 days of Silent Protest in front of the Dutch House of Representatives (Tweede Kamer) in order to bring the attention of political and public forces to the deepening of the humanitarian crisis in Artsakh/Nagorno-Karabakh, caused by the total blockade imposed since 12 December 2022 by the brutal regime in Azerbaijan.
During the Silent Protest the delegation of FAON was received in the Parliament by the members of the Foreign Affairs committee of the Parliament headed by the Chairman of the Commission Rudmer Heerema. The FAON submitted to the commission a petition on the urgent steps to be undertaken in order to ease the deepening humanitarian crisis in Artsakh and unblock the only road connecting 120000 Armenians of Nagorno-Karabakh to the outside world.
The representatives of FAON presented to the Dutch MPs present (Rudmer Heerema – VVD, Kees van der Staaij – SGP, Jasper van Dijk – SP, Raymond de Roon – PVV, Agnes Mulder – CDA, Sjoerd Sjoerdsma – D66, Derk Jan Eppink – JA21, Caroline van der Plas – BBB, Kati Piri – PvdA, Don Ceder – CU, Ruben Brekelmans – VVD, Pieter Omtzigt – Omtzigt, Tom van der Lee – GL) the dire humanitarian situation on the ground and ways to fight the obvious actions against the local indigenous population of Artsakh by Azerbaijani authorities. These are aimed at ethnic cleansing as was confessed by Azerbaijani dictator.
The FAON is grateful to members of Dutch Parliament that attended the meeting and looks forward the debate on January 19th, where urgent actions on the unblocking the Lachin corridor will be on the agenda, also in preparing for next week meeting of EU Foreign Affairs Ministers, where this subject will also be discussed.


 

Tuesday, 17 January 2023

Հայաստանը՝ 89֊րդ ամենաանցողիկ երկիրը



Լոնդոնում տեղակայված Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունը թարմացրել է աշխարհի պետությունների անձնագրերի նոր վարկանիշային ցանկը՝ 2023թ. համար:

Ըստ զեկույցի՝ «ամենազորեղ» անձնագիրը Ճապոնիայինն է, որը թույլ է տալիս առանց վիզային կամ պարզեցված ռեժիմով մեկնել աշխարհի 193 երկիր: Հաջորդում են ևս երկու ասիական երկիր՝ Հարավին Կորեան և Սինգապուրը (192 երկիր), այնուհետև՝ Գերմանիան և Իսպանիան (190 երկիր): Ճանապարհորդելու լայն հնարավորություններ են տալիս նաև Ֆինլանդիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի (189), Ավստրիայի, Դանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի (188), Ֆրանսիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի (186) և այլ երկրների անձնագրեր:
Հայաստանը ցանկի 79-րդ հորիզոնականում է (109-ից)` հնարավորություն ունենալով առանց վիզայի կամ պարզեցված եղանակով վիզայով մուտք գործել միայն 66 երկիր: Ադրբեջանի անձնագիրն ունի 70, Վրաստանինը՝ 116, Ռուսաստանինը՝ 118 երկիր մուտք գործելու հնարավորություն:
Իսկ աշխարհի «ամենաթույլ» անձնագիրն Աֆղանստանինն է՝ 27 երկիր: Բարդ է ճամփորդել նաև Իրաքի, Սիրիայի, Պակիստանի և Եմենի քաղաքացիների համար:

Ուկրաինան Նիդերլանդներին խնդրել է մատակարարել Patriot տիպի հակաօդային հրթիռներ

 

Ուկրաինան Նիդերլանդներին խնդրել է մատակարարել Patriot տիպի հակաօդային հրթիռներ,֊այդ մասին հայտնում է տեղական մամուլը: Վարչապետ Մարկ Ռյուտեն այսօր հաստատել է, որ Նիդերլանդները մասնակցում է Ուկրաինային Patriot զինատեսակների մատակարարման ամերիկյան և գերմանական նախաձեռնությանը։ Վարչապետը դա արել է ԱՄՆ֊ում նախագահ Ջո Բայդենի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Ուկրաինացի զինվորներն այս շաբաթից ԱՄՆ-ում կվերապատրաստվեն հակաօդային պաշտպանության համակարգի հետ աշխատելու համար։

Ուկրաինան արդեն բավական ժամանակ խնդրում է աշխարհից այդ զինատեսակային համակարգը։ Դա անհրաժեշտ է ռուսական հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանել կարևոր ենթակառուցվածքները: Բացի ԱՄՆ-ից և Գերմանիայից, Նիդերլանդները միակ երկիրն է, որ կարող է ապահովել Patriot-ի այդ տեսակով, որը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին


Saturday, 14 January 2023

Ինչու՞ Նիդերլանդներ և ոչ թե Հոլանդիա

 

Նրանց համար, ովքեր տարակուսում են, թե ինչու երկիրը Հոլանդիայի փոխարեն, ճիշտը Նիդերլանդներ անվանելն է։
Պարզաբանում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության էջը ։
Embassy of the Netherlands in Armenia
Մեր երկրի պաշտոնական անվանումը Նիդերլանդների Թագավորություն է։ Նիդերլանդները 12 մարզ ունի, սակայն շատերը կիրառում են «Հոլանդիա» բառը, երբ խոսում են Նիդերլանդների մասին:
Ինչո՞ւ։
Նիդերլանդների երկու մարզերը՝ Noord-Holland և Zuid-Holland [Հյուսիսային և Հարավային Հոլանդիաներ] երկրի այն մասն են, որը կոչվում է Հոլանդիա: Մինչդեռ երկրի 12 մարզերը միասին ձևավորում են Նիդերլանդները։ Այդ մարզերն են՝ Հյուսիսային Հոլանդիա, Հարավային Հոլանդիա, Ֆլևոլենդ, Գելդերլենդ, Հյուսիսային Բրաբանտ, Օվերեյսել, Դրենթե, Ուտրեխտի մարզ, Խրոնինգենի մարզ, Ֆրիսլենդ, Զիլենդ, Լիմբուրգ։
1588-ից 1795 թվականներին Նիդերլանդների ներկա տարածքում Յոթ Նիդերլանդների Միացյալ Հանրապետությունն էր։ 1795 թվականին հանրապետությունը գրավվեց ֆրանսիական զորքերի կողմից, որտեղ 1806 թվականին Նապոլեոնը թագավոր նշանակեց իր եղբորը՝ Լուիին՝ երկիրը վերածելով թագավորության։ Նիդերլանդները Նապոլեոնի պարտությունից հետո մնաց թագավորություն։ Այն ժամանակ «Հոլանդիա» կոչվող հատվածը ամենամեծ ներդրումն ունեցավ Նիդերլանդների տնտեսության զարգացման և երկրի բարգավաճման գործում՝ դառնալով երկիրը մատնանշող ընդհանուր կրառվող անվանումը:
Ավելին // More 👉
Նիդերլանդների Թագավորությունը ներառում է չորս երկրներ՝ Նիդերլանդներ, Արուբա, Կուրասաո և Սուրբ Մարտեն։ Թագավորության Կարիբյան հատվածը ներառում է Արուբա, Կուրասաո, Սուրբ Մարտեն, Բոնեյր, Սաբա և Սուրբ Եվստատիոս կղզիները։
Որոշ հարցեր երկրները կարող են որոշել ինքնուրույն, որոշները՝ համատեղ։ Քննարկվող հարցերը կոչվում են «Թագավորության գործեր»։ Նիդերլանդների Թագավորության կանոնադրությունը բացատրում է, թե որ հարցերը պետք է քննարկել համատեղ, որոնք՝ լուծել անկախ:
Յուրաքանչյուր երկիր ունի իր կառավարությունը, որոնց զուգահեռ գործում է նաև Թագավորության Նախարարների խորհուրդը։ Այն կազմված է Նիդերլանդների կառավարության նախարարներից և Արուբայի, Կուրասաոյի և Սուրբ Մարտենի մեկական նախարարներից:
Թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը թագավորության բոլոր երկրների միապետն է: Արուբան, Կուրասաոն և Սուրբ Մարտենն ունեն կառավարիչներ, որոնք միապետի ներկայացուցիչներն են։
The Kingdom of the Netherlands is made up of four countries: the Netherlands, Aruba, Curaçao and St Maarten. The Caribbean part of the Kingdom is made up of the islands of Aruba, Curaçao, St Maarten, Bonaire, Saba and St Eustatius.
The countries work independently on some issues and they work together on others. These are called ‘Kingdom affairs’. The Charter for the Kingdom of the Netherlands explains what the countries do together and what they do independently.
Each country has its own government. There is also a Council of Ministers for the Kingdom, made up of the Netherlands’ government ministers and one minister each for Aruba, Curaçao and St Maarten.
King Willem-Alexander is monarch of all the countries in the Kingdom. Aruba, Curaçao and St Maarten each have a governor who represents the monarch.
The official name of our country is the Kingdom of the Netherlands. The Netherlands consists of 12 provinces but many people use “Holland” when talking about the Netherlands.
Why?
The two provinces of Noord-Holland and Zuid-Holland [North and South Hollands] are the part of the country that’s called Holland. While the 12 provinces together are the Netherlands. The provinces are: North Holland, South Holland, Flevoland, Gelderland, North Brabant, Overijssel, Drenthe, Province of Utrecht, Province of Groningen, Friesland, Zeeland, Limburg.
Between 1588 and 1795, the area currently representing the Netherlands was the Republic of Seven United Netherlands. The republic was conquered by French troops in 1795. Napoleon appointed his brother Louis as king in 1806, turning the country into a kingdom. The Netherlands remained a kingdom after Napoleon’s defeat. At that time, the area called “Holland” made the biggest contribution to the entire nation’s economy and wealth. As such it became the commonly used name to indicate the entire country.

Thursday, 12 January 2023

Տանկեր Վլիսինգենի նավահանգստում

 


Նիդերլանդների լրատվամիջոցներն այսօր ուշադրություն են դարձրել Վլիսինգեն նավահանգստում ամերիկյան բանակի կողմից բեռնաթափվող 1275 տանկերին, հրետանային և այլ զինտեխնիկային։ Մարտական ​​մեքենաները մեկնելու են Լեհաստան և Լիտվա, որտեղ օգտագործվելու են բազավորված ԱՄՆ բանակի ստորաբաժանման կողմից։
Ինչպես հաղորդում PZC մարզային թերթը Լրատվամիջոցների հետաքրքրությունը բեռնաթափման և բեռնման նկատմամբ ճնշող է: Մամուլի խոսնակի խոսքով՝ դա անքակտելիորեն կապված է ուկրաինական պատերազմի հետ։ Նավահանգստի տարածքում անվտանգության համար պատասխանատու հրամանատար Պիտեր վան Դորստն ընդգծել է, որ բանակային տեխնիկայի ժամանումը կապ չունի ներկա պատերազմի հետ։ 2014 թվականին Ղրիմը միացնելուց հետո ԱՄՆ-ը, նրա խոսքով, որոշել է ուժեղացնել ռազմական ներկայությունը Լեհաստանում և Լիտվայում։

Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները առաջարկում են օդային կամուրջ հաստատել

 

Federatie Armeense Organisaties Nederland
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա
Մամլո հաղորդագրություն
Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները առաջարկում են օդային կամուրջ հաստատել դեպի Արցախ
Հաագա, 12 հունվարի 2023 – Նիդերլանդների հայկական կազմակերպությունների Ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնում ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը և տեղեկացնում, որ Նիդերլանդների կառավարական կոալիցիայի երկու կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակներ՝ Ագնես Մյուլդերը (Agnes Mulder – CDA) և Դոն Սեդերը (Don Ceder – ChristenUnie) հարցեր են հղել երկրի արտաքին գործերի նախարար՝ Վոպկե Հուկստրային՝ (Wopke Hoekstra) Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված Լեռնային Ղարաբաղի սննդի և դեղամիջոցների պակասի վերաբերյալ:
• Ծանո՞թ եք տեղեկատվությանը, որ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը տառապում է սննդի և դեղորայքի պակասից։
• Կիսու՞մ եք Հայաստանի կառավարության մտահոգությունները, որ շրջափակումը կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում:
• Ի՞նչ լրացուցիչ ջանքեր կարող են գործադրել Նիդերլանդները և Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
• Հնարավո՞ր է օդային կամուրջ բացել դեպի Լեռնային Ղարաբաղի անկլավ՝ սննդամթերքի և դեղորայքի մատակարարումն ապահովելու համար։
• Ճի՞շտ է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորել են կրկին ապահովել մարդկանց և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը միջանցքով: Եթե ​​այո, ապա ինչպիսի՞ն է եղել Ադրբեջանի արձագանքը։
• Ուրիշ ի՞նչ հնարավորություններ ունեն Նիդերլանդները՝ Ադրբեջանին համոզելու Լաչինի միջանցքը կրկին հասանելի դարձնելու համար։
• Ո՞ր բնապահպանական կազմակերպությունն է պատասխանատու Լաչինի միջանցքի շրջափակման համար և ինչպիսի՞ն է այդ կազմակերպության կարգավիճակը Ադրբեջանում։ Այդ կազմակերպությունները նախկինում նման գործողություններ ձեռնարկե՞լ են։
• Ի՞նչն է պատճառը, որ տեղակայված ռուս զինվորները չեն ապահովում Լաչինի միջանցքում անխափան տեղաշարժը։
• Որքանո՞վ են փոխվել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո։
• Կիսու՞մ եք մեր այն տեսակետը, որ Եվրամիությունը և ՄԱԿ-ը պետք է ավելի մեծ դեր խաղան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: Եթե ​​այո, ապա ինչպե՞ս դրան կարելի է հասնել:
• Արդյո՞ք տարբերակ է ԵՄ նոր դիտորդական առաքելություն սկսել Լաչինի միջանցքի տարածքում:
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների Ֆեդերացիան շարունակում է իրազեկման արշավը և պայքարը Լաչինի միջանցքի շուտափույթ վերաբացման ուղղությամբ։


Հարգանքի տուրք հայ լրագրող Հրանտ Դինքին

 

Տես հայերեն տեքստը` ներքևում։ See English text below.
Eerbetoon aan de 16 jaar geleden vermoorde
Armeense journalist Hrant Dink
Deze bijeenkomst is georganiseerd door
• International Institute for Research and Education (IIRE)
Federatie Armeense Organisaties Nederland (FAON)
• Raad van Gemeenschappen uit Koerdistan (DEMNED)
Datum: Vrijdag 20 januari 2023
Tijd: 19.15 uur
Plaats: IIRE Institute
Adres: Lombokstraat 40 – 1094 AL Amsterdam
Toegang: Vrij – Aanmelding noodzakelijk via herdenkinghdink@gmail.com
Sprekers: Adnan Celik en Hovsep Hayreni
Moderator: Ayhan Isik
Muziek: Emrah Oguztürk
19 januari 2023 is het 16 jaar geleden dat de Armeense journalist Hrant Dink werd vermoord. In zijn laatste column in het Armeense weekblad Agos, een paar uur voor hij werd doodgeschoten, verzucht hij aan het adres van de regering: “Weten zij wat het is veroordeeld te zijn tot een leven als een schichtige duif? Weet u het?”
De wereld was geschokt toen op 19 januari 2007 de Armeens-Turkse journalist en hoofdredacteur van het weekblad Agos, Hrant Dink, in koelen bloede voor de deur van zijn kantoor in Istanboel werd doodgeschoten door een zeventienjarige Turkse nationalist. Ondanks dat hij bedreigd werd, was hij verder gegaan als pleitbezorger voor wederzijds respect tussen de meerderheidsbevolking en de minderheden in Turkije. Dink bracht in Turkije ook nadrukkelijk de Armeense Genocide uit 1915 onder de publieke aandacht, hetgeen hem op vervolging kwam te staan. Turkije kent een lange traditie van politieke moorden. 16 jaar na de moord is deze politieke moordzaak, zoals vele andere politieke moordzaken in Turkije, nog steeds niet opgehelderd.
Tijdens de bijeenkomst op 20 januari zullen Adnan Celik en Hovsep Hayreni spreken over de Armeens-Koerdische betrekkingen. Het gesprek wordt begeleid door Ayhan Isik. Daarna wodt muziek gespeeld door Emrah Oguztürk.
Tribute to the Armenian journalist Hrant Dink murdered 16 years ago
This meeting is organised by
• International Institute for Research and Education (IIRE) en
• Federation of Armenian Organisations in Netherlands (FAON)
• Council of Communities from Kurdistan (DEMNED)
========================================
Date: Friday, 20 January 2023
Time: 7:15 p.m.
Place: IIRE Institute
Address: Lombokstraat 40 – 1094 AL Amsterdam
Admission: Free - Registration required via herdenkinghdink@gmail.com
Speakers: Adnan Celik and Hovsep Hayreni
Moderator: Ayhan Isik
Music: Emrah Oguzturk
19 January 2023 marks the 16th anniversary of the assassination of Armenian journalist Hrant Dink. In his last column in the Armenian weekly Agos, a few hours before he was shot, he sighs to the government: “Do you know, oh ministers, what kind of a cost it is to imprison a human being into the apprehensiveness of a pigeon? Do you know?”
The world was shocked when on 19 January 2007 the Armenian-Turkish journalist and publisher of the weekly newspaper Agos, Hrant Dink was shot dead by a seventeen-year-old Turkish nationalist in cold blood in front of his office in Istanbul. Although he had been threatened, he continued as an advocate for mutual respect between the majority population and the minorities in Turkey. He explicitly addressed also the Armenian Genocide, which brought him to justice. Turkey has a long tradition of political killings. Sixteen years after the murder, this case of political assassination is still not clarified.
During the meeting on January 20th, Adnan Celik and Hovsep Hayreni will speak about Armenian-Kurdish relations with the participation of moderator Ayhan Isik. Thereafter Emrah Oguzturk will play music.
========================================
Հարգանքի տուրք հայ լրագրող Հրանտ Դինքին
Նրա սպանության 16-րդ տարելիցի կապակցությամբ
Այս միջոցառումը կազմակերպել են`
• Հետազոտության և կրթության միջազգային ինստիտուտը (IIRE)
• Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)
• Նիդերլանդներում Քուրդիստանի համայնքների խորհուրդը (DEMNED)
Թվական` Ուրբաթ, 20 հունվարի 2023
Ժամը` 19:15-ին
Վայրը` IIRE ինստիտուտ
Հասցե` Lombokstraat 40 – 1094 AL Amsterdam
Մուտքն ազատ է, անհրաժեշտ է գրանցվել էլ. նամակով` herdenkinghdink@gmail.com
Բանախոսներ`Ադնան Չելիկ և Հովսեփ Հայրենի
Հաղորդավար` Այհան Իշիկ
Երաժշտություն` Էմրահ Օղուզթյուրք
2023 թվականի հունվարի 19-ին լրանում է հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 16-րդ տարելիցը։ Նրա վերջին հոդվածը, որ նա գրել էր այդ ոճիրից ընդամենը մի քանի ժամ առաջ «Ակոս» շաբաթաթերթի համար, ուղղված էր Թուրքիայի իշխանություններին. «Ով նախարարներ, դուք գիտե՞ք այս մասին, թե ինչպիսի ծանր գին է մարդուն դատապարտելն աղավնու երկչոտությանը: Գիտե՞ք»։
Աշխարհը ցնցվեց, երբ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր գրասենյակի առջև տասնյոթամյա թուրք ազգայնամոլի սառնասրտորեն արձակած դավադիր գնդակի զոհ դարձավ Թուրքիայի քաղաքացի հայ լրագրող և «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։ Չնայած, որ նրան քանիցս սպառնացել էին, սակայն նա իր առաքելությունն էր համարում ջանք չխնայել, որպեսզի Թուրքիայի բնակչության մեծամասնության և փոքրամասնությունների միջև գոյանա փոխադարձ հարգանք: Իր ելույթներում նա բազմիցս անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը, որի հետևանքով նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Թուրքիան բազմաթիվ քաղաքական սպանությունների բազմամյա ավանդույթ ունի։ Սպանությունից տասնվեց տարի անց, այս հանցագործության գործը, ինչպես բազմաթիվ այլ նմանատիպ գործեր Թուրքիայում, դեռ հստակեցված չէ։
Հունվարի 20-ի ոգեկոչման հանդիպման ընթացքում Ադնան Չելիկը և Հովսեփ Հայրենին կխոսեն հայ-քրդական հարաբերությունների մասին` հաղորդավար Այհան Իշիկի մասնակցությամբ։ Այնուհետև Էմրահ Օղուզթյուրքը ելույթ կունենա երաժշտությամբ։

Wednesday, 11 January 2023

Հաագայում տեղի ունեցավ ֆրանկոֆոն դեսպանների խմբի հանդիպումը


Հունվարի 10-ին Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի ղեկավար՝ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի նախագահությամբ, տեղի ունեցավ ֆրանկոֆոն դեսպանների խմբի հանդիպումը՝ նվիրված անցյալ տարեվերջին Ջեբրայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
Ջեբրայի գագաթնաժողովի արդյունքների և ընդունված փաստաթղթերի մասին զեկույցներով հանդես եկան Թունիսի դեսպան Սլիմ Ղարիանին և ԵՄ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դեսպան Իսիդորա Մարա Նիանգը։ 
Դեսպան Բալայանը հատուկ անդրադարձ կատարեց գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթերում Հայաստանի տարածքային ամբողջականության սատարմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնադխնրի խաղաղ կարգավորմանն աջակցությանը, պայմանավորվածությունների անշեղ կատարմանը՝ ընդգծելով, ՖՄԿ անդամ երկրների հստակ դիրքորոշոման կարևորությունը։ 
Տեղի ունեցավ քննարկում՝ Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի գործունեության ակտիվացման, ինչպես նաև Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործման խթանմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի և Արցախի հանդեպ Ադրբեջանի շարունակական սադրանքները, Լաչինի շրջափակման հետևանքով արցախահայությանը վրա հասած  հումանիտար ճգնաժամը՝ բարձր գնահատելով առկա մարտահրավերներին լուծումներ գտնելուն ուղղված Ֆրանսիայի ակտիվ գործողությունները։



ԲԵԼԳԻԱԿԱՆ De Morgen ( "ԱՌԱՎՈՏ") ԹԵՐԹԻ ՀՈԴՎԱԾԸ

 

ԲԵԼԳԻԱԿԱՆ De Morgen ( "ԱՌԱՎՈՏ") ԹԵՐԹԻ ՀՈԴՎԱԾԸ
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից երկու տարի անց լարվածությունը կրկին աճում է երկու ոխերիմ թշնամիների միջև։ Ադրբեջանական կողմից հայկական բնակչությամբ վիճելի անկլավի՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը զայրույթ է առաջացրել Հայաստանում։
ԹՈՄ ՎԵՆԻՆՔ 10 Հունվար 2023, 18:13
Ադրբեջանցիները մեկ ամիս է՝ փակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Շրջափակումն այժմ այնքան երկար է տեւել, որ տարածաշրջանում սպառվում են սննդամթերքն ու դեղորայքը։
Երկու երկրները 2020 թվականի պատերազմից հետո պայմանավորվեցին, որ ճանապարհը բաց կպահի ռուսական խաղաղապահ ուժերը։ Սա Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների համար երաշխիքն էր, որ սննդամթերքի պաշար միշտ կլինի։ Բայց ռուս խաղաղապահները անհասկանալի պատճառներով չեն դադարեցնում ադրբեջանցիների շրջափակումը։ Նրանք իրենց բնութագրում են որպես «բնապահպան ակտիվիստներ», սակայն, ըստ վերլուծաբանների, գործում են Ադրբեջանի կառավարության կողմից։
Ռուսաստանի անգործությունը Հայաստանում հանգեցրել է թղթի վրա գրանցված ռուսական ռազմական դաշնակցի նկատմամբ հիասթափության։ Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական խաղաղապահ ուժերը որակեց որպես Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա։ Մի քանի հարյուր հայեր կիրակի օրը ցույց են անցկացրել ռուսական ռազմաբազայի մոտ՝ պահանջելով այս ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկել։
ՀԱՇՎԵԿՇՌԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանի անվտանգությունը մեծապես կախված է եղել Ռուսաստանից, սակայն տարիների ընթացքում կարծես թե ավելի ու ավելի պակասեզ Մոսկվայի աջակցությանը: 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ գրավեց Լեռնային Ղարաբաղի զգալի հատվածները, Հայաստանըմն իրեն լքված էր զգում Ռուսաստանի կողմից։ Ուստի ի զայրույթ Մոսկվայի Հայաստանը աջակցություն էր փնտրում արևմտյան կառավարություններից:
Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխության նոր ցուցիչ է երեքշաբթի վարչապետ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «ներկա իրավիճակից ելնելով» այս տարի Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ չեն լինի։ Դա Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինք է, որին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։
ԴԱՏԱՐԿ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐ
Վերջին շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ։ Շուրջ 100,000 հայերով բնակեցված, բայց միջազգային հանրության կողմից որպես Ադրբեջանի մաս ճանաչված տարածաշրջանը
հայտնվեց անելանելի իրավիճակում ` դատարկ սուպերմարկետներ և դեղատներ: Հայ լրագրող Մարութ Վանյանը Twitter-ում գրում է, որ էլեկտրաէներգիան նույնպես անջատվել է։ «Մութն ու դատարկությունը միախառնվել են անորոշության հետ։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի սա»:
Ադրբեջանը հայտարարում է, որ «ակտիվիստները» չեն արգելափակում Լաչինի միջանցքը։ Բայց տեղում գտնվող լրագրողները հաստատում են, որ անցուղին փակ է։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարն անցյալ շաբաթ կոչ արեց «միջանցքում ապահովել տեղաշարժվելու ազատությունը»:
Ադրբեջանցիները Կարմիր խաչի որոշ մեքենաների թույլ են տվել անցնել Լեռնային Ղարաբաղ։ Բայց Հայաստանի կառավարությունն ասում է, որ օգնությունը բավարար չէ, և մարդկանց թերսնումը սպառնալիք է։ Լեռնային Ղարաբաղից տեղական ադմինիստրատորներից մեկը վերջերս կայացած ցույցի ժամանակ ասաց, որ տեսնում է միայն մեկ լուծում` այն է, եթե ռուսական խաղաղապահ ուժերը դադարեցնեն շրջափակումը։
Նիդերլանդերեն տարբերակն այս հղման մեջ