The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 15 November 2023

Bright Future Foundation-ի հերթական նախաձեռնությունը` թվային մարքեթինգ թեմայով



Bright Future Foundation Նիդերլանդական հասարակական կազմակերպությունը` Եվրամիության հետ համատեղ, տարբեր տարիներին ու տարբեր թեմաներով արդեն մի քանի նախագծեր է իրականացրել Հայաստանում։ Այս տարվա ծրագրի մասնակիցները նույնպես տարբեր երկրներից են և հերթական միջազգային երիտասարդական հավաքն են անցկացնում Բյուրականում, թեման թվային մարքեթինգն է: Թեմայից զատ մասնակիցները ծանոթանում են Հայաստանին, շփվում ու մասնակից են լինում մշակութային կյանքին, ի վերջո դառնում են մեր երկրի բարեկամները: Bright Future Foundation Հ/Կ հիմնադիր տնօրեն Մարիամ Կիրակոսյանը հասցրել է հարցազրույցներ ունենալ հանրապետության տարբեր մեդիա հարթակներում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանրայինի «Առավոտ լուսո» ծրագրում նրա զրույցը:

ԵՎս մեկ հարցազրույց «Իմ ռադիոյի» հետ :

Ներկայացնում ենք հատված նրանց այս տարվա ժամանցային ծրագրից։


Radio Van - FM 103.1 

«Թվային հարթակում փիառ և մարքետինգ» թեմայով միջազգային փոխանակման նախագծի մանրամասներով՝ հյուր էին եկել «Բրայթ ֆյուչեր ֆանդեյշն» կազմակերպության հիմնադիր տնօրեն Մարիամ Կիրակոսյանը, դասընթացավար Նանե Սերոբյանը և ակտիվ մասնակից Լևոն Բեգլարյանը:

--------------

 Bright Future  հիմնադրամի և Եվրոպական միության կողմից կազմակերպված Digital PR and Marketing ծրագրի հյուրերն էին   Simple Business Academy-ի անդամները, որոնք արժանացան կազմակերպության հավաստագրերին ։  Հանդիպումն անցավ ջերմ ու կառուցողական մթնոլորտում։




Diaspora High Commissioner's Office Report on our PR & Marketing Youth Exchange / Մարիամ Կիրակոսյան / Mariam Kirakossian / Bright Future Foundation Our Non-formal Youth Exchange Projects' activities on the topics of "Digital PR & Marketing" have become very popular: the projects' results were reported not only by local and international Press-Media (TV, Radio, Press), but also by local and international official bodies, such as the Ministries and other Governmental bodies and press-media. 💖Watch more reports and press-media interviews on this project: www.brightfuturenl.com/post/press-media-pr-marketing-2023 💖Learn more about this project: www.brightfuturenl.com/pr-marketing-2023 🥳Would you like to join and travel within our youth projects? 👉SUBMIT your application: https://docs.google.com/forms/d/1XQLf... 💖Keep an eye on Bright Future’s projects and events. ✅ Follow our social media channels and stay tuned for more updates. Bright Future Foundation Website: www.brightfuturenl.com Instagram: @brightfuturenl Facebook: Bright Future Foundation YouTube:    / @brightfuturenl   LinkedIn: Bright Future Foundation



Tuesday, 14 November 2023

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը այցելեց Հաագա

 

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթու Հախվերդյանը բացում է հանդիպումը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանը Նիդերլանդներ կատարած այցի շրջանակներում 2023 թ. նոյեմբերի 13-ին` ՀՀ  Նիդերլանդներում ՀՀ դեսպամ պարոն Վիկտոր Բիյագովի հետ այցելեցին Հաագայի «Աբովյան» մշակութային կենտրոն, որտեղ կայացավ հանդիպում  Հոլանդահայ մշակութային կառույցների ներկայացուցիչների հետ։  Պարոն Սինանյանը մանրամասնորեն ներկայացրեց հանձնակատարի գրասենյակի ծրագրերը, որից հետո նա պատասխանեց ներկաների հարցերին և զրուցեց նրանց հետ։  Գլխավոր հանձնակատարին ուղեկցում էր  նույն գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ` Կարեն Ավանեսյանը:

Op 13 november 2023 hebben de Hoge Commissaris voor Diasporazaken van Armenië, de heer Zareh Sinanyan, de ambassadeur van Armenië in het Koninkrijk der Nederlanden, de heer Victor Biyagov, en het hoofd van de afdeling Diaspora Potential Mapping and Involvement van het Bureau van de Hoge Commissaris, de heer Karen Avanesyan de Armeense Culturele Vereniging Abovian in Den Haag bezocht. Daar vond een bijeenkomst plaats met vertegenwoordigers van verschillende Nederlands-Armeense culturele organisaties. De heer Sinanyan heeft de programma's van het Kantoor van de Commissaris uitvoerig toegelicht (zie: http://diaspora.gov.am/hy/programs), beantwoordde vervolgens de vragen van de aanwezigen en ging met hen in gesprek. Wij bedanken onze gasten voor de ontmoeting en voor de directe en oprechte communicatie.

On 13 November 2023, the High Commissioner for Diaspora Affairs of Armenia Mr. Zareh Sinanyan, The Ambassador of Armenia to the Kingdom of Netherlands Mr. Victor Biyagov and the Head of the Diaspora Potential Mapping and Involvement Department of the Office of the High Commissioner Mr. Karen Avanesyan visited the Abovian Cultural Center in The Hague, where a meeting was held with representatives of several Dutch-Armenian cultural organisations. Mr. Sinanyan presented the programs of the commissioner's office in detail (see: http://diaspora.gov.am/hy/programs), then answered the questions of the attendees and discussed with them. We thank our guests for the meeting and direct and sincere communication.

Նայմեխենի և Դեն Բոսի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ Սվետա Աբրահամյանը և Մարո Կարայանը:







- -

Անձրևներից արձակուդ վերցրած կիրակին` Մաստրիխտում


Հայազգի Սերվատիուսի հոգևոր շնչով ապրող հնամենի Մաստրիխտ քաղաքին նոր որակ է հաղորդում ներկայումս գործող «Անի» հայ համայնքն իր Սուրբ Կարապետ եկեղեցով, որի մուտքին ծածանվում են են Հայաստանի ու Նիդերլանդների դրոշները: Կիրակին` ինչպես ծիածանի գույնզգույն կամարի ներքո անցնող կախարդական երազանք, ընդհատել էր տևական ու անընդհատ քսանչորսօրյա անձրևների շարքը` օրը տրամադրող, յուրահատուկ ու գեղեցիկ դարձնելով: Վերջերս համայնք այցելության եկած Նիդերլանդներում Հայաստանի նորանշանակ դեսպան Վիկտոր Բիյագովից հետո, այս անգամ Մաստրիխտի հայ համայնք պատիվ էին արել այցել  սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը և այս օրերին Բրյուսելում անցկացված «Հայաստանի ռազմավարական ապագան» Հայաստան-Եվրոպա համաժողովի կազմակերպիչներից` ԵՀՄ փոխնախագահ, գործարար Արտակ Սերգոյանը:
 

Հյուրերը նախ եղան կիրակնօրյա դպրոցում, ծանոթացան սաների աշխատանքներին, ապա հանդիպում ունեցան հայ համայնքի ակտիվի հետ: 

Ատենապետ Լևոն Սարգիսը հյուրերին ներկայացրեց տեղեկատվություն իրենց կառույցի գործունեության և տեղական իշխանությունների հետ  կապի մասին: Գլխավոր հանձնակատարը խոսեց ներկա մարտահրավերների,  Բրյուսելյան աշխատանքային այցի մասին: Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում  մանրամասն ներկայացվեց  գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, քննարկվել են համայնքային գործընթացները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Այնուհետև նա պատասխանեց ներկաների և «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերում հնչեցրած հարցերին:

Ամենագեղեցիկ անակնկալը, սակայն, առջևում էր, երբ տետրերով, համերաշխ իրար կողք-կողքի շարվեցին երեխաները ու սկսեցին կարդալ ու երգել: Արժանին պետք է մատուցել խմբավար Արտակ Ոսկանյանին, որին հաջողվել է բավական կարճ ժամանակահատվածում` մի քանի շաբաթվա ընթացքում երգչախումբ ձևավորել: Արտակը երեխաների հետ պարապելու է գալիս հարևան Գերմանիայի Քյոլն քաղաքից ու չի ափսոսում ոչ ճանապարհի, ոչ ծախսված ժամանակի ու ոչ էլ միջոցների համար: «Իմ նպատակը երեխաներին հայ պահելն է»- ասում է նա: Երեխաների ոգևորող երգը` ծափերի ուղեկցությամբ, անտարբեր չթողեց ներկաներին, իսկ գործարար Արտակ Սերգոյանը` հենց տեղում խոստացավ,  երեխաներին ապահովվել համապատասխան բեմական զգեստներով:





Հայ համայնքի հետ ունեցած հանդիպումից հետո, հյուրերը Մաստրիխտի Սբ.Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամներ` Արմանդ Կարաօղլանի և Վազգեն Սարգիսի ուղեկցությամբ եղան հայկական խաչքարի մոտ,  այցելեցին Սերվատիուսի բազիլիկ եկեղեցի: Վազգեն Սարգիսը, ով վերջերս Երևանում մասնակցում էր սփյուռքի իրավաբանների համագումարին և  Նիդերլանդահայ իրավաբանների միության հիմնադիր-նախագահն է, բավականին հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց Մաստրիխտ քաղաքի, մասնավորապես քաղաքը խորհրդանշող հայազգի Սուրբ Սերվատիուսի մասին, ում պատվին Մաստրիխտում շատ հուշարձաններ կան, փողոց, կամուրջ և այլն:

Հետաքրքիր էր Սերվատիուսի թանգարանը, որտեղ պահվում են եզակի նկարներ, քանդակներ, մասունքներ ու այլ նմուշներ:

https://www.youtube.com/watch?v=4Lm5sNpyXTs

Սերվատիուսը` 4-րդ դարի հայ հոգևորական է, որը  քրիստոնեություն է տարածել ներկայիս Նիդերլանդների, Բելգիայի, մասամբ էլ Գերմանիայի տարածքում։ Սերվատիուսն է հանդիսացել  քրիստոնեության առաջին տարածողն ու ջահակիրը այս երկրներում: Նրա ծննդյան թիվն անհայտ է, մահացել և թաղվել է  Մաստրիխտում 384 թվականին:«Սուրբ Սերվատիոսի կյանքը» 1170 թվականին գրի է առել հոլանդացի առակագիր Հենդրիկ վան Վելդեկեն:  Ամեն տարի, մայիսի 13-ից սկսած, Լիմբուրգի նահանգի Մաստրիխտ քաղաքում կաթոլիկ եկեղեցին մեծ շուքով ու հանդիսությամբ Սերվատիուսին նվիրված տոնակատարություններ է կատարում, որին  ակտիվորեն մասնակցում է մեր հայ համայնքը,  ի  դեպ նրանց  ի պահ է տված եկեղեցու դռների բոլոր բանալիներնը: Նաև հետաքրքրական է փաստը, որ Սերվատիուսի զանգակատունը Նիդերլանդների ամենամեծ զանգն  ունի:

Օրը` քաղաքին ծանոթանալով չավարտվեց: Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պատվիրակները`  Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, հանդիպեցին Հյուսիսային Բրաբանտ, Լիմբուրգ, Զեելանդ և Խելդերլանդ նահանգներում, ինչպես նաև տեխնոլոգիական և արդյունաբերական հանգույց հանդիսացող Էյնդհովենում Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի պատվո հյուպատոս Վիլի ֆան դե Կերկհոֆին, ով հանձնառություն է վերցրել իր կապերն ու հեղինակությունը օգտագործելով նպաստել հայ հոլանդական կապերի ամրապնդմանը: Զրույցի ընթացքում կարևորվեց Նիդերլանդների հարավային նահանգների հետ Հայաստան-Նիդերլանդներ համագործակցությունը` բիզնես ոլորտում, գործարար պատվիրակությությունների փոխայցելություններն ու զանազան ծրագրերի առաջնահերթությունները: Քննարկվեցին քաղաքական և տնտեսական, մշակութային փոխգործակցության խորացման կոնկրետ հարցեր:

Տեղումներից արձակուրդ վերցրած կիրակին, երբ ավարտին էր մոտենում` կրկին երկնքից մաղեց անձրևը, բացվեցին անձրևանոցներն ու թրջվեցին մայթերն ու փողոցները: Այնուհանդերձ Մաստրիխտյան նոյեմբերյան աշնանային օրը` հիշողության մեջ մնաց Սերվատիուսյան հայկականությամբ` ջերմ ու անմոռաց:

 Երկուշաբթի սփյուռքի գլխավոր հանձնակատարին, սպասում են մեկ այլ ջերմ, հայկական օջախում`այս անգամ Հաագայի Աբովյան մշակութային միությունում` անկախ եղանակից:

Hay Azian

Maastricht 12.11.2023
























Wednesday, 8 November 2023

Երկու միջոցառում մայր բուհում` նույն օրը

Արևիկ Պրազյան



ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան
Հայաստանից` հատուկ ՆիդՕրագրի համար
ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան
07.11.2023/Նիդ.օրագիր
«ԴԱՍԱՎԱՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հիմնադրամն այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ ներկայացրեց իր աշխատանքային ծրագրերը։ Արևիկ Պրազյանը, հիմնադրամի տաղավարում նյութերը և ծրագրային գրքույկները մատնանշելով` խոսեց իրենց հրաշալի ձեռնարկի մասին: ՈՒնեն աշխատանքային համարյա 10 տարիների փորձ, սկզբում միայն Հայաստանի լեռնային դպրոցների հետ համագործակցելով և եռանդուն երիտասարդներին գործուղելով դժվարին կենսական տարածքներում հայտնված գյուղերում աշխատելու, իսկ այժմ հեռավոր բոլոր շրջանների հետ են համագործակցում։


Ծրագիրն ունի 2 հիմնական ուղղություն՝ ապահովում է մանկավաժական կրթություն՝ 2 տարի դասավանդելով մարզում և ավարտական աշխատանք պաշտպանելով շահառուները դառնում են մանկավարժ, վարձատրվում են դպրոցում, նաև ստանում են ֆինանսավորում հիմնադրամից։ Երկրորդ ուղղվածությունն այն է, որ մանկավարժները մինչև 61 տարեկան 2 տարվա պայմանագրով աշխատում են հեռավոր գյուղերում։ Հրաշալի ծրագրեր են և երբ Գյումրիում պետական քննությունների նախագահ եմ եղել առնչվել եմ այդ ծրագրով ավարտաճառերի պաշտպանությունների հետ։ Միշտ հիացել եմ մեր երիտասարդների պատրաստակամությամբ, աշխատանքով ու հայրենիքին ծառայելու անկեղծ ոգևորությամբ։

Կոլեկտիվ տրավմա․ որքանո՞վ է հասարակությունը պատրաստ դիմակայել ու հաղթահարել երևույթը

Հոգեբան Սոնա Մանուսյան
Այս ծանր օրերին ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը կազմակերպում է հետաքրքիր դասախոսություններ, որոնք փորձում են լույս սփռել մեր կյանքում տեղի ունեցող երևույթներին՝ բացահայտելով անձի ու հանրության հոգեվիճակին առնչվող մանրամասներ ու դետալներ։
Այսօր տեղի ունեցավ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի կազմակերպած հերթական հանդիպումը։ Հոգեբան Սոնա Մանուսյանի հետ ինտերակտիվ զրույցին ակտիվ մասնակցում էին նաև ունկնդիրները։ Դասախոսություն-սեմինարի ընթացքում բանախոսը փորձեց վեր հանել այն զգացողությունները , որ առաջանում են կոլեկտիվ տրավմայի դեպքում՝ երկրաշարժ, ցեղասպանություն, կովիդ, միջուկային պայթյուն, Չեռնոբիլ, հոկտեմբերի 27, Նորդ –Օստ, ՊՊԾ գնդի․․․ և այլն։ Փորձ արվեց տալ խնդրով զբաղվող միջազգային հետազոտող գիտնականների առաջադրած սահմանումների մի բազմություն կոլեկտիվ տրավմա երևույթի վերաբերյալ, որոնց մեջ շեշտադրվեց ինքնության հիմքերի սասանումների խնդիրը, հավաքական ինքնության խաթարումների սպառնալիքի հարցը, նաև լուսաբանվեցին այն իրավիճակները, երբ խաթարվում են իմաստային համակարգերը։ Համատեքստից կախված է որոշվում, թե ինչ տեղ ունի կոլեկտիվ տրավման մարդու կյանքում։ Հետաքրքիր է, որ կա նաև այն կարծիքը, որ իրադարձությունները ինքնին տրավմատիկ չեն, որ տեղի է ունենում սոցիալապես միջնորդավորված վերագրում /Վոլկան/։ Վնասվում է ինքնությունը, իմաստի «ճգնաժամ» է առաջանում, որը ներթափանցում է ավելի երկարաժամկետ իրողություններ և ինստիտուտներ, արդյունքում՝ մշակութային վերարտադրություն և վերակառուցում։ Քննարկվեցին այնպիսի հասկացություններ ինչպիսիք են երկրորդային տրավմա, երբ ականատեսն այնուհետև դիտում է իրադարձւթյունը հեռուստացույցով, ընտրված տրավմա՝ վնասված տեղը որպես ընկալման գերիշխող պատկեր, կասկադային կամ համալիր տրավմա՝ /complex/, որը բնութագրվում է իբրև իրար հաջորդող տրավմաների խումբ։ Ըստ բանախոսի՝ համայնքային տրավմա, մշակութային տրավմա, պատմական վիշտ/սուգ հարակից հասկացությունները կոլեկտիվ տրավմայի հոմանիշներ են։ Զրույցի ընթացքում բանախոսը ներկայացրեց նաև կոլեկտիվ տրավմայի հավանական փուլերը, երբ հանկարծահաս դեպքը տանում է իրականության հստակ ընկալման, որն առաջացնում է խոր հիասթափություն, որը, սակայն, անձի կամ խմբի վրա հսկայական դրական ազդեցություն ունի՝ ի վերջո գալիս է ավելի իմաստալից կյանքով ապրելու փուլը՝ վերակառուցման ու նոր կյանքի հիմքն է դրվում։ Փուլերի շղթայական անցումները տեղի են ունենում 20-60 ամսվա միջակայքում։ Ըստ էության այս ամենի արդյունքում վնասվում է հանրության կոլեկտիվ ապահովության զգացումը, ի հայտ են գալիս նոր նարատիվ և դիսկուրսիվ գործընթացներ, հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական նոր մեխանիզմներ, նոր մեդիա դսկուրս։ Ցանկացած աղետալից կոլեկտիվ տրավմա բերում է արժեքների, վարքի ընկալումների, ապրումների որակական փոփոխության՝ ասես մարդը, հանրությունը վերգտնելով իրեն հայտնաբերում է ինքնության փոփոխություն, ըստ որի սկսում է իր նոր կյանքը՝ առաջնորդվելով ձևափոխված ինքնությամբ ու արժեքներով։

Tuesday, 7 November 2023

Սոնա Սահակյանի ''The amalgamation'' անհատական ​​ցուցահանդեսը Ռեյսվեյկում

 

Սոնա Սահակյան
Սոնա Սահակյան

Ներկայացնում է հեղինակը

Իմ «Միացում» անհատական ​​ցուցահանդեսում ես ուզում եմ ցուցադրել իմ ստեղծագործությունների հետահայաց կապը՝ նկարներ, խառը մեդիա, արվեստի գործեր և կոլաժներ, բայց նաև լուսանկարչություն և տեսաերիզներ՝ ստեղծելով գաղափարների, նյութերի և տեխնիկայի միաձուլում: Ես արվեստը տեսնում եմ որպես անվերջ գործընթաց: որոնցում տարբեր պատկերներ շարունակում են փոխակերպվել և նորից հայտնվել նոր ձևերի համատեքստում: Իմ արվեստը կենտրոնացած է ժամանակի ներքին փորձառության որոնման, մարդկանց և բնության միջև երկխոսության և իրական «ես»-ի բախման ազդեցության վրա: Այս կերպ ցանկանում եմ խթանել և վառ պահել մարդկանց երևակայությունը, զգայական փորձառնությունը: Հուսով եմ, որ մարդիկ կարող են ներքին երևակայական ճանապարհորդություն կատարել՝ իսկապես զգալով և բացահայտելով իրենց գոյության գանձատուփը:

Նոյեմբերի 12-30, 2023 թ

Բացումը՝ նոյեմբերի 12-ին, ժամը 15:00-ին

Arti-Shock Gallery

Schoolstraat 26

2282 RD Rijswijk

Պատկերասրահի բացման ժամերն են

Չորեքշաբթիից ուրբաթ՝ 13:00 - 17:00

Շաբաթ՝ 11:00-16:00

Կիրակի՝ 14:00 - 17:00

------------------------

Սոնա Սահակյանի ստեղծագործությունները ցուցադրվում ու ցուցադրվելու են նաև Նիդերլանդական այլ քաղաքներում: Կարող եք այցելել ու ծանոթանալ հայ նկարչուհու աշխատանքներին:

10-12 November:

Loods 6

KNSM-Laan 143,

1019 LB Amsterdam

Opening hours:

Friday 10 November (opening): 17:00-19:00

Saturday 11 November: 11:00-18:00

Sunday 12 November: 12:00-17:00

5 Oktober - 12 November 2023

Kadmium

Sint Agathaplein 1

2611 HR Delft

Opening hours gallery:

Wednesday - Sunday 12:00 - 17:00

Art fair Nationale Kunstdagen:

17 - 19 November

Franklinweg 2

4207 HZ Gorinchem

Stand 102 - Sona Sahakian

Opening hours : 11:00 - 17:30

Exhibition ''Licht en warmte '' - Community Art Project:

11 November 2023 - 11 January 2024

Opening: 11 November 15:00

Kunstuitleen Voorburg

Herenstraat 92

2271 CK Voorburg

Opening hours gallery : Tuesday till Saturday 10.00 - 17.00

------------

Solo exhibition Sona Sahakian ''The amalgamation’’:

In my solo exhibition “The Amalgamation”, I want to show a retrospective of my artworks: paintings, mixed media artworks and collages, but also photography and video, creating a fusion between ideas, materials and techniques.I see art as an endless process in which various images continue to transform and reappear in new forms and contexts. My art focuses on the search for an inner experience of time, the dialogue between people and nature, and the encounter with your real self.In this way, I want to stimulate and fuel people's imagination and sensory experiences.I hope that people can make an inner journey by really feeling and discovering for themselves what the treasure chest of their existence is.

12-30 November 2023

Opening: 12 November at 15:00

Galerie Arti-Shock

Schoolstraat 26

2282 RD Rijswijk

General opening hours gallery:

Wednesday till Friday: 13:00-17:00

Saturday : 11:00 - 16:00

Sunday : 14:00 - 17:00