The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 15 December 2024

Անձի ինքնահաստատման հարցախույզ ԵՊՀ –ում

ՀՀ մայրաքաղաք Երևանից
Նիդերլանդական Օրագրի համար
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ


ԵՊՀ –ում արդեն բավականին փոփոխություններ են տեղի ունեցել համահունչ գլոբալ առաջընթացին․ դրանք ոչ միայն աշխատանքի ու դասերի կազմակերպման ոլորտում են, այլև սոցիալ-հոգեբանության, ուսանողական հետաքրքրությունների կազմակերպման ոլորտում, որոնց համար ստեղծված են բարենպաստ պայմաններ ղեկավարության կողմից։ Վերջին խնդրի առնչությամբ այսօր հսկայական աշխատանք են տանում ուսանողական խորհուրդները, որոնց ակտիվությունը դարձել է խիստ նպատակաուղղված և օգտակար ողջ ուսանողության համար։

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը համալսարանի մասնաշենքում ուսանողների իրազեկությանն և սոցիալական այլ խնդիրների  հետ կապված իրականացնում էր սոցհարցում, որում ընդգրկված էին  էական հարցադրումնետր։ Ինչպես հայտնի է անձը չի կարող խուսափել տեղի ունեցող գլոբալ փոփոխություններից։ Դրանք անպայման ազդում են անձի ինքնազգացողության, սոցիալական միջավայրում նրա վարքագծի վրա։ Օրինակ՝ դրանք կարող են առաջացնել ագրեսիվություն, տանել ինքնագնահատականի կտրուկ իջեցման, անձին դարձնել կախված շրջապատից։ Այսօրվա հարցումը փորձում էր ուսանողի  ուշադրությունը սևեռել իր բնական հնարավորությունների, հուզական աշխարհի , հուզարտահայտման և վարքի կառավարման վրա։ Կարելի է ասել բոլորը  մասնակցում էին մեծ հետաքրքրությամբ, իհարկե ցանկալի կլիներ, որ  արդյունքները հրապարակվեին անանուն, որպեսզի բացի գիտական ուսումնասիրության նյութ դառնալուց, երիտասարդները կարողանային հասկանալ ինչ փոփոխությունների վրա պետք է աշխատեն երջանիկ լինելու համար։


Personality self-affirmation questionnaire at YSU

For the Diary of the Netherlands/ NidOragir
From Yerevan, the capital of Armenia
Naira Gasparyan, PhD, YSU, Associate Professor

At YSU, quite a few changes have already taken place in line with global progress: they are not only in the field of work and class organization, but also in the field of socio-psychology, student interests, for which favorable conditions have been created by the administration. In connection with the latter issue, today, students’ councils are doing a huge job, the activity of which has become highly targeted and useful for the students’ community.

The student council of the Faculty of Philosophy and Psychology conducted a sociological survey, organizing the practical part – the quiz with many significant questions - regarding student awareness and other social problems, in the university building. As is known, a person cannot avoid the global changes which are taking place all over the world, Armenia included. They necessarily affect a person’s well-being, personal behavior in the social environment. For example, they can cause aggression, lead to a sharp decrease in self-esteem, make a person dependent on their surroundings. Today’s survey was an attempt to draw the students’ attention to their natural abilities, emotional world, emotional intellect and behavior management. It can be said that everyone participated with great interest. Of course, it would be desirable for the results to be published anonymously, so that in addition to becoming a subject for scientific study, young people could understand what changes they need to elaborate in themselves so that they could be happy.

Friday, 13 December 2024

Հիմնադրամային խոհեր

Խմբագրի  սյունակ


Հետադարձ հայացք 

Կա՞  ավելի հաճելի ու անսպասելի անակնկալ, երբ դարավոր երազանքդ միանգամից իրականություն է դառնում, երբ քնում ես Խորհրդային   պետությունում ու արթնանում  Անկախ Հայաստանում, երբ դու ժամանակակիցն ես վերածնվող նորանկախ Հայաստանի կառուցման ու կերտման: Դա պատահեց 1991թ. սեպտեմբերի 21-ին: Արդեն հաջորդ տարի` 1992 թ հնարավորություն ստեղծվեց  «Հայաստան» համահայկական հիմնադրամով  ինքդ, ֆիզիկապես  քո անձնական ներդրումն ունենալ, կարող ես քո պետության կողքին կանգնել ու նրա աջակիցը լինել: ՈՒ հիմնադրամը առաջին դրամահավաքներնը  կազմակերպեց: Երբ իմացա, որ հիմնադրամը մեզ է այցելել, շնչասպառ վազեցի տուն, ընտրեցի հարսանիքիս ստացած ամենաչաղ մատանին, մեկն էլ մորիցս ուզեցի ու շտապեցի գրասենյակ:  Իմ նման տասնյակ մարդիկ կային, ոգևորվսծ հերթ էին կանգնել: Վերջապես  հասա սեղանին, որի մոտ երկու տղամարդ ու մի բարեհամբյուր կին` Մանուշակ Պետրոսյան անուն-ազգանունով, ժպտալով ընդունեց ինձ ու գրանցեց նվիրատվություններս: Ամենքը Հայաստանին վերաբերվող մի բան ասում էին, անգամ բանաստեղծություններ: Մի մաղթանք էլ ես  հղեցի. « Իմ չքնաղ Հայաստանիս բարեկեցության ու զարգացման համար,-ասացի ու սեղանին դրեցի նվերներս, սա իմ երիտասարդ ընտանիքիս ու  ծնողներս կողմից: Հազար ափսոս, որ երջանկահիշատակ հայրս այս փառապանծ օրը,  ազատ Հայաստանը չտեսավ»:
Համընդհանուր խանդավառությունը մեծ էր: ՈՒ գիտեք ինչ, այդ օրերին շատերն էին ոսկեղեն ու թանկարժեք իրեր նվիրում՝ հրաժարվելով օրեցօր արժեզրկվող ռուսական ռուբլիներից: Կար հավատ, որ ուժեղ ենք միասին ու երկիրը ոտքի ենք կանգնեցնելու, կառուցելու, որ նմանը աշխարհում չլինի, կար միտում, որ մեր հավաքած խնայողությունները վառելիքի պես օրսըտօրե սնուցելու, ջերմացնելու են երկիրը... 
Հետո եղավ այն ինչ եղավ` կանգնեցինք կոտրած տաշտակի առջև, խորհրդային ունեցվացքի վաուչերային թալան, ընտրությունների կեղծում, օրենքի չարաշահումներ, մարդկային արժանապատվության կորուստ, կոռուպցիա, կաշառակերություն, հովանավորչություն, ամենաթողություն...
ՈՒ այս անտերությանը գումարվում է միջոցների բացահայտ յուրացումը, օրը ցերեկով լսում ես, որ  վարչապետը բանկի ոսկու ակտիվներն է վաճառքի հանել: Կենտրոնական Բանկի ոսկու ողջ պահուստները` 1 տոննա 396 կիլոգրամ ոսկին, վաճառվել է մեկ տրոյական ունցիան 395 ԱՄՆ դոլարով: Արդարացնում են, որ Հասույթը կազմել է 17 միլիոն 800 հազար դոլար: Այս խարդախությունը անվանվել է հաջողված գործարք, քանի որ Կենտրոնական բանկը տարիների ընթացքում այդ ոսկին կուտակել է ավելի էժան գումարով: Նշվում էր, որ եկամտի տարբերությունը` 5.4 մլն դոլարը (կամ 3 մլրդ դրամը), փոխանցվել է պետական բյուջե: Դե հիմա պարզենք, թե պետական բյուջե որքան գումար կփոխանցվեր, եթե այդ ոսկին վաճառվեր հիմա: Իսկ իմ նման մարդիկ մեծ հույսերի փայփայումով իրենց մի քանի գրամ ոսկեղեններն էին նվիրաբերում պետությանը: Մի ուրիշ անգամ էլ իմանում ես, որ երկրիդ ղեկավարը  միլիոնների դոլլար է տանուլ տվել արտասահմանյան խաղատներում, ի դեպ ղեկավար, որ ի պաշտոնե Հիմնադրամի ծրագրերի իրականացնողն է: Այո, Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը՝  Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահը հենց ի պաշտոնե ՀՀ նախագահն է, այսինքն դուրս է գալիս, որ գառը պահ էր տված գայլին:  Պատկերացնու՞մ եք, խաղատներում խաղացող նախագահն ինչպիսի  օրինակ է ծառայում դրամատու բարերարներին ու իր ժողովրդին: Քավ լիցի, եթե միայն նախագահն ու վարչապետը լինեին: Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ գտնվող Հայաստանի ու Արցախի  մի շարք կարևոր պետական, քաղաքական գործիչներ հասարակ, շարքային մարդկանց հեռուստամարաթոններով համոզել, հորդորել են գումարներ փոխանցել հիմնադրամին, բայց մյուս կողմից էլ չափազանց վատ օրինակ են ծառայել`  չեն խորշել իրենց անուններով մեծ տարածքներ սեփականաշնորհել ու շքեղ առանձնատներ կառուցել Կասկադի ու այլ աչքի ընկնող տարածքներում։ Կարծում եմ այս ամենից հետո Կարիք չկա զարմանալու, որ  հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեններից մեկն իր լիազորությունները չարաշահեր ու բարեգործական նպատակներով հավաքված գումարը խաղար  կազինոներում , իբր պարտքով է դա արել:

Բարեգործությունը ինքն իրենով վեհ գաղափար ու նպատակներ է հետապնդում ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծումը ժամանակին արված ճիշտ ու անհրաժեշտ քայլ էր` թեկուզ Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարում, որի հիմքում բարոյականության ու ազնվության վեհ սկզբունքով խարսխված հայրենասիրությունը պետք է լիներ :  90-ականներին կար հավատ, որ տարեցտարի հզորանալու ենք, մեզ արժանի երկիր ենք ունենալու: թեև գիտեինք, որ 30 տարի հետո Ադրբեջանը իր նավթային պաշարների հաշվին հարստանալու է, բայց վճռական էինք մեր միասնությամբ, համախմբվածությամբ, դժվարությունները հաղթահարելու կամքով : Ցավոք անարդարությունն ու հիասթափությունը մաշեցին մեր երազանքները` վաճառվեց երկրի գույքը, կողոպուտի ենթարկվեց ժողվրդի ու պետության սեփականություն հանդիսացող երկրի ընդերքը: Առօրյա կյանքում տեղի ունեցող բացասական միտումներն իրենց դերը խաղացին`  Մավրն իր գործն արեց:

2018թ թավշյա հեղափոխությունը, այնուհետև 2020թ քառասունչորսօրյա պատերազմը ողջ հայության` այդ թվում Նիդերլանդահայերի համար համախմբող նշանակություն ունեցավ:
 Սկզբում ամեն բան լավ էր` թափանցիկ ու ամբողջական, Նիդերլանդների տարածքային կառույցի կայքում նշվում էին նվիրատու բոլոր կազմակերպությունների ու  անհատների անունները, մեծադիր ցուցադրվում էր ամիս առ ամիս հավաքված գումարի չափը: Մի խոսքով վերադառնում էր մարդկանց կորսված հավատը:

 «Նիդերլանդական օրագիրը» առաջիններից մեկն էր, որ հանդես եկավ  համախմբողի դերում ու Նիդերլանդների համար բավականին լավ գումար հավաքագրվեց: 2020թ վերջին երեք ամիսներին, պարտադիր մեր ֆեյսբուքյան էջի հոդվածները խրախուսում, ոգևորում էին մարդկանց, նյութերը վերջանում էին մեր ընթերցողներին «Հայաստան համահայկական հիմնադրամ», Նիդերլանդների տարածքային կառույց և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ ուղղորդելով: Վստահության ամրապնդման համար մենք խոստանում էինք մեր ընթերցողներին հետամուտ լինել նրանց յուրաքանցյուր Եվրո նվիրատվությանը, պատմել որտեղ է ծախսվելու ու ինչ նպատակով:

 Այդպես սկզբում էր, սակայն պատերազմի տխուր ավարտից հետո Նիդերլանդների մասնաճյուղի կայքից ջնջվեցին նվիրատուների անունները, թեև խոսվում է այս կամ այն ծրագրերին մասնակցության մասին, սակայն ոչ մի կոնկրետ հաշվետվություն, միայն լղոզված ու թերի տեղեկություններ, խոսքեր ու թափանցիկության բացակայություն, որի մանրամասնությունները տեղին չենք համարում ներկայացնել` խնայելով ընթերցողի ժամանակն ու համբերությունը:

Այնուհանդերձ, ընդհանուր առմամբ հիմնադրամի նկատմամբ նրա պատասխանատուների ոչ սթափ, ու ինչու չէ հանցավոր վերաբերմունքը չէր  կարող հասարակ նվիրատուների լայն  շրջանակում չձևավորվեր անվստահության ու հիասթափության մեծ զգացում: Անցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման օրվանից 32 տարի (Նիդերլանդների նրա մասնաճյուղն ավելի ուշ ու ընհատումով է գործել):  Իմ ու շատերի նվիրական երազանքներն այդպես էլ իրականություն չդարձան:  Սրտի թրթիռով ու կամավորությամբ հավաքված գումարները փոշիացվեցին: Մեր պետությունն այսօր կանգնած է գոյաբանական խնդրի առջև ու դժվար թե այժմ հիմնադրամը նույնիսկ համախմբվածության դեպքում արմատական խնդիրներ լուծի, ավելի ճիշտ կլինի վերափոխել ու արդիականացնել հիմնադրամի գործունեությունը:
 Չնայած սկզբնական գաղափարի լուրջ շեղումներին` հիմնադրամն  այնուհանդերձ իրագործեց  ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման, բնական գազատարների անցկացման, Արցախում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրու կառուցման ծրագրեր։ Հիմնադրամի ջանքերով կառուցվեցին ու վերակառուցվեցին մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական և մշակութային կենտրոններ։ Հիմնադրամն իրականացրեց  կրթական, մշակութային և գիտական ծրագրեր։  Ինչքա՞ն գումարի դիմաց ու որքանո՞վ արդյունավետ էին այս ծրագրերը, դա այլ հարց է:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրերն Հայկակ Արշամյանը վերջերս  առաջին ալիքին տված հարցազրույցում ընդունեց, որ  Հաշվետվողականության բարձրացման ու ծրագրերի մատչելի լուսաբանման, թափանցիկության ապահովման խնդիրներ կան ու դրանց բարելավման արդյունքում է, որ այս տարի «Հայաստան» համահայկական Հիմնադրամն իր նվիրյալներից հավաքագրել է 15,302,500 ԱՄՆ դոլար: Սա վերջին 10 տարիների (բացառությամբ 2020թ.) Լավագույն արդյունքն է:

Արդյունքը` արդյունք, բայց կարևորը կորսված հավատի վերականգնումն է: ՈՒզում ենք հավատալ, որ հայ ժողովուրդը դասեր քաղելով շտկելու է իր մեջքը ու շարունակելու է իր անկախ դարավոր ընթացքը` միասնությամբ ու հզոր պետության կառուցմամբ:


Hay Azian
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր




Պատերազմական ժամանակաշրջանի մի քանի հրապարակման հղումներ, որը համախմբող նշանակություն ունեցավ  

FAON- ը դատապարտում է հարձակումները և համերաշխություն հայտնում Արցախին և Հայաստանին

https://niderlandakan.livejournal.com/454273.html

Ինչ կարող ենք հիմա անել, կամ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
https://niderlandakan.livejournal.com/449316.html

Նենգ թշնամի, անհապաղ միջոցռումներ, դրամահավք
https://niderlandakan.livejournal.com/448398.html

Նիդերլանդահայ կառույցներն ու կազմակերպությունները փորձում են սատար լինել Արցախին,Հայաստանին
https://niderlandakan.livejournal.com/445979.html

Դեն Բոս քաղաքի հայ համայնքը կոչ է արել` քննարկելու պատերազմում Արցախին օգնելու խնդիրը
https://niderlandakan.livejournal.com/443264.html

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԻՆ. ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
https://niderlandakan.livejournal.com/444037.html

ԱՐՑԱԽԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՆԱԵՎ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԸ
https://niderlandakan.livejournal.com/435926.html

Քուրդ Ալիի օգնությունը Հայաստանին
https://niderlandakan.livejournal.com/437868.html

Միացյալ Հայերը Հոլանդիայում միությունը կազմակերում է առցանց մշակութային ցերեկույթ
https://niderlandakan.livejournal.com/439454.html

Դեսպան Տիգրան Բալայանը` ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին
https://niderlandakan.livejournal.com/433061.html

«Յուրաքանչյուրս 10 Եվրո» «Նիդերլանդական օրագրի» նախաձեռնությունից կարճ ժամանակ անց
https://niderlandakan.livejournal.com/432664.html

Մենք ներկայացնում ենք ձեզ, դուք օգնում եք մեր երկրին
https://niderlandakan.livejournal.com/423964.html

«Kapsalon Bianco» գեղեցկության սրահը հայտարարել էր բարեգործական օր
https://niderlandakan.livejournal.com/422605.html

ՆԱԵՎ ԱՐՎԵՍՏՈՎ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ
https://niderlandakan.livejournal.com/424410.html

Օգնում ենք Հայաստանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով
https://niderlandakan.livejournal.com/422189.html

3 ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
https://niderlandakan.livejournal.com/450059.html

Օգնություն Արցախին/ПОМОЩЬ АРЦАХУ
https://niderlandakan.livejournal.com/399727.html

Նիդերլանդահայ և բելգիահայ թվով 180 գործարարներ արդեն հանգանակություններ են արել
https://niderlandakan.livejournal.com/415841.html

ՀԱՎԱՔՎԵՑ €412.387
https://niderlandakan.livejournal.com/415370.html

«Իմ անունը Արցախ է և ես հակամարտություն չեմ ուզում»
https://niderlandakan.livejournal.com/429527.html

Նիդերլանդահայերը տարբեր եղանակներով շարունակում են օգնել արխախցի մեր հայրենակիցներին
https://niderlandakan.livejournal.com/405049.html

Չի դադարում նիդերլանդացի մեր հայրենակիցների օգնությունը Արցախին ու Հայաստանին
https://niderlandakan.livejournal.com/403882.html

Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը հերթական օգնությունն է պատրաստվում առաքել Արցախ
https://niderlandakan.livejournal.com/406146.html

Հարցազրույց «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների կառույցի (Armeniefonds NL ) պատասխանատուների հետ
https://niderlandakan.livejournal.com/472942.html
-----
https://niderlandakan.livejournal.com/2020/09/
https://niderlandakan.livejournal.com/2020/10/
https://niderlandakan.livejournal.com/2020/11/

Դրամահավաքներ




Հարցազրույցներ





2020թ վերջին ամիսների ու դրանից հետո այս թեմայով Ֆեյսբուքյան մեր գրառումներն ավելի
 առատ են





Wednesday, 11 December 2024

Լիլիթ Միկոյան. Խոհեր, բանաստեղծություններ

 Լիլիթ Մանը ծնվել է 1992 թվականի մարտի 16-ին՝ Վանաձորում։ 2008 թվականին ավարտել է Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 2012 թվականին ավարտել է Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։ 2021 թվականից աշխատել է որպես «Լոռու մարզ» և «Երկունք» թերթերի սրբագրիչ, 2022-ից հիշյալ թերթերի գլխավոր խմբագրի տեղակալն է։ Նրա բանաստեղծությունների շարքերը տպագրվել են «Գրական թերթում», «Նորք» հանդեսում և «Գրեթերթում»: 2022 թվականին «Արարատ մրցանակաբաշխությունում Լիլիթի բանաստեղծությունների «Հիգիենիկ երազներ» ժողովածուն արժանացել է գլխավոր մրցանակին։ Ժողովածուն հրատարակել է Երևանի «Արմավ» հրատարակչությունը։ Գրքի մասին գրախոսություններ են տպագրվել «Գրական թերթում» և «Գրեթերթում»։ 2023 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Ամուսնացած չէ։ Անկուսակցական է։

-----------------------------------
Լույսի անատոմիա
Գիտակցությունը ժառանգական ֆունկցիա չէ
 
Իմ էությունը տեսնում եմ,
երբ մերկացնում եմ
քո էությունը։
Ինքնագիտակցության
ու բանականության
սահմանագիծն անցնում եմ
քո գիտակցության
ու ենթագիտակցության
բյուրեղյա ճանապարհով։
Իմ ուղեղն ընդունում
և ընկալում է
միայն քո ուղեղաբնի
ցանցանման գոյացությունը։
Գլխուղեղս վերծանում է
քո ուղեղի զգայական մեխանիզմը։
Ես ակտիվացնում եմ
իմ հուզային նշանակություն
ունեցող գրգռիչները,
որի արդյունքում երևում են
քո կենսաէլեկտրական
ու վեգետատիվ
հոգեկան տեղաշարժերը։
Վերագործարկում եմ
իմ հոգեբանական պաշտպանությունը՝
քո հոգեֆիզիոլոգիական
կերպարի չափանմուշային
և նյարդային մոդելի ծրագրով։
Իմ գիտակցությունը
վերբեռնում է նոր հատկություններ,
դասակարգում և ճանաչում է
քո ռեակտիվության,
զգայունակության
ու ընտրողականության
առանձնահատկությունները,
մերժելով իմ անհատական բնույթը`
գործարկում է քո ամբողջականությունը։
Ամբողջովին ներբեռնում եմ
քո գիտակցության գործառույթները։
Ակտիվացնում եմ գիտակցության
արտացոլման նպատակադրված
ժամանակատարածային
ստեղծագործական
հոգևոր ֆունկցիան։
Հիմա քո գիտակցության
ճշգրիտ արտապատկերումն
արտահայտվում է
իմ բանականությամբ։
 
* * *
Հոգին Աստծո բացարձակ գիտակցությունն է 
 
Հոգին Աստվածային գիտակցության անհատական դրսևորումն է և մեր գոյության բանականության աղբյուրը։ Տիեզեքն արտացոլում է Աստվածային գիտակցության կարողությունները մեր հոգու հայելու մեջ։ Աստվածային բացարձակ երևակայությունն ստեղծում է իր գիտակցության անհատական երևակայության կարողությունը մեր հոգիներում։ Աստվածային էակներն ունեն Աստվածային բացարձակության բոլոր հատկությունները, որոնք ստեղծում են գիտակցության երևացող տիեզերքը։ Աստծո բանականության սուբյեկտները մեր հոգիների գիտակցական արտացոլումն են։ Բոլոր հոգիները միասին պահպանում են Ֆիզիկական տիեզերքը։ Յուրաքանչյուր հոգի ունի իր գերադասը, իսկ վերջում գերմարդն է։ Ով գիտակցությունը համակցում է Աստվածային խղճի հետ, հոգու մարմնավորումն ավարտվում է Մկրտությամբ։
 
* * *
Մտքի սինթեզ
 
Գիտակցությունը ֆիզիկական միտքն է, որը մենք արտահայտում ենք։ Բարձրագույն միտքը միջնորդ է մեր ֆիզիկական մտքի ու հոգու գիտակցության միջև։ Այդ կապի միջոցով միտքը կարող է օբյեկտիվ իրազեկություն ունենալ իր յուրաքանչյուր իրադարձության մասին։ Բարձրագույն ոգու և հոգու փոխհարաբերությունը մեզ դարձնում է հոգևոր էակներ։ Եթե թուլացնենք այդ կապը չենք զգա Աստվածային ներկայությունը մեր հոգում։ Որքան ուժեղ լինի մեր ֆիզիկական կապը բարձր ոգու և հոգու հետ, այնքան հզոր կլինի մեր օբյեկտիվ գիտակցությունը։ Բարձրագույն միտքը գործընթացը տեսնում է բարձր չափույթից և փոխանցում է մեր ֆիզիկական մտքին։ Այս տարփոխումը մեր ինտուիցիան է, որ զգում ենք երազների միջոցով։ Մենք ճնշում ենք մեր ֆիզիկական միտքը և բարձրագույն մտքին թույլ ենք տալիս ազդել մեր գիտակցության վրա։ Գիտակցության աճը պետք է մեծացնենք այնքան, որ մեր մարմինը վերածնվի սիրո իմաստավորված լուսավորությամբ։
 
* * * 
Կենսաբանական համակարգիչն ընդդեմ սինթետիկ ուղեղի
 
Ներթափանցում եմ
իմ կենսաբանական
համակարգիչ՝
առանց գաղտնաբառի։
Տեսնում եմ մարմնիս
բոլոր մկանները
գլխուղեղիս կապող
նյարդային ցանցը,
որոնք ակտիվացնում են
իմ մկանները
մեխանիկական ճանապարհով
և կրում են առեղծվածային
մի նյութ՝ «կենդանի հոգի»։
Անցնում եմ նյարդային
համակարգիս շարժուն
և անվտանգ ճանապարհով։
Բարձր մտածական
ֆունկցիաներիս իրականացումը
կատարում եմ ոչ ֆիզիկապես։
Ներկում եմ նեյրոններիս
որոշակի խմբեր՝
ներառելով նեյրոնիս մարմինը։
Առանց ներկի
գլխուղեղիս հյուսվածքը
մանրադիտակի տակ
երևում էր պրոտոպլազմային
լարերի անթափանց ցանցի ձևով
և չէր կարողանում տարբերակել
որևէ առանձին կառույց։
Մշակում եմ
մուլտիէլեկտրոդային գրանցումը
և թույլ եմ տալիս գլխուղեղիս
բջիջների ակտիվության
միաժամանակյա գրանցումը
և գենետիկական ինժեներիան։
Ձևափոխում եմ գլխուղեղիս
մոլեկուլային բաղադրիչները,
գենոմիկան և ԴՆԹ- ի մակարդակում
ուսումնասիրում եմ
գլխուղեղիս ֆունկցիան,
կառուցվածքի առանձնահատկություններն
ու նեյրոպատկերումը։
Թղթապանակներից մեկում
հայտնաբերում եմ,
որ գործածում եմ
կենսաբանական համակարգչիս
միայն 10 տոկոսը։
Արդյունքում գործածվում է այն
ամբողջությամբ,
իսկ նիրհման ընթացքում
ավելի ակտիվ է աշխատում։
Ծրագրավորման բաժնում
տեսնում եմ՝ ինչպես է
տարբեր հատվածների միջև
տեղեկատվությունը սահում
420 կմ/ժամ արագությամբ։
Անցնում եմ նեյրոն
նյարդային բջջի մաս կազմող
աքսոնները, որոնք տեղավորված են
160 930 կմ երկարությամբ։
Արդյունքում չորս անգամ
պտտվում եմ Երկիր մոլորակի շուրջը։
Պարզում եմ, որ իմ մարմնի
ամենագեր օրգանը
կեսաբանական համակարգիչս է։
Այն պարունակում է մինչև
60 տոկոս յուղ։
Հայտնաբերում եմ, որ համակարգիչս
կարող է 25 վտ լարում ստեղծել
և ապահովել լամպի աշխատանքի
համար անհրաժեշտ հզորությունը։
Պարզում եմ, որ համակարգչիս
հզորության մեծությունը կապված չէ
ավելի խելացի լինելու հետ։
Սկզբնական փուլում
նրա հզորությունը նույն է,
ինչ հասուն տարիքում։
Հիշողության հատվածում
տեղակայված է
մեկ քվարդիլիոն ինֆորմացիա։
Ամեն վայրկյան
կենսաբանական համակարգչումս
100 000 քիմիական ռեակցիա է
տեղի ունենում։
Հոգեպես ցնցվում եմ,
որ համակարգիչս իմ զանգվածի
միայն 2 տոկոսն է զբաղեցնում
և օգտագործում է 25 տոկոս
թթվածին ու էներգիա՝
օրական առաջացնելով 70 000 միտք։
Ախտազերծում և սրբագործում եմ
իմ կենսաբանական համակարգիչը։
Վերագործարկում եմ
ուրախությունս և հիացմունքս։
Ամբողջովին ջնջում եմ
հիասթափություն, բողոք,
վախ ու տագնապ
պարունակող թղթապանակը։
Հիմա կենսաբանական համակարգչիս
կաշխատի արդյունավետ
և ինձ կփոխանցի
Աստվածահաճո տեղեկատվություն։
Այդ ընթացքում գիտնականներն
ստեղծում են սինթետիկ ուղեղ,
փորձում են 3D ձևաչափով
վերարտադրել
կենսաբանական համակարգչի
միլիարդավոր բջիջների աշխատանքը։
Այդ ամենի համար
նրանց անհրաժեշտ է
10 հազար համակարգիչ և 10 տարի։
Վերաարժևորում եմ
կենսաբանական համակարգչիս
գոյությունն ու անսահման
հնարավորությունները,
որոնց արդյունքում
տարիները փոխակերպվում են ժամերի։
 
* * * 
Մեր սիրո դղյակը տիեզերական տարածությունում
 
Ես նախագծում եմ իմ երազները՝
քո գիտակցված
երազատեսության ընթացքում։
Մենք միաժամանակ գտնվում ենք
վերերկրային տիրույթում։
Մեր մարմինները մեզ են սպասում
կյանքի թաղանթում,
իսկ հոգիները գնում են
երկիրը շրջապատող
տիեզերական տարածություն։
Աստծո պարգևած երկնակամարում
հիմնում ենք մեր սիրո դղյակը։
Այստեղ մեզ շրջապատում են
միայն հրեշտակները։
Նրանք ամեն օր
մեզ հատկացնում են 100 րոպե՝
մեր սիրո դղյակում
երջանիկ ակնթարթներ
վայելելու համար։
Ամբողջ կյանքի ընթացքում
վեց տարի մենք
երկնքի ու երկրի միջև
գտնվող տարածությունում ենք։
Այստեղ մեր հոգիները
ենթարկվում են կատարսիսի՝
հոգեկան էներգիայի ազատագրման,
էմոցիոնալ լիցքավորման
անհատական գործընթացի,
իսկ ֆրուստրացիայի միջոցով
ստանում ենք
մարմնական արտահայտություն,
որն ունենում է
բուժիչ ազդեցություն և ինքնաընկալում։
Մեդիտացիայի միջոցով
հասնում ենք նիրվանայի։
Մենք վերադառնում ենք
կյանքի թաղանթ՝
սրբագործված սիրով,
և րոպեները վերածում ենք վայրկյանների։
 
* * *
Հոգիս արտացոլվում է Քո աչքերում
 
Ես նյարդալեզվաբանական
ծրագրավորում եմ
իրականացում ինձ հետ։
Ներշնչում եմ պատկերացումներ,
հույզեր ու մտքեր՝
վերածրագրավորում եմ
իմ աշխարհայացքը։
Այս ծրագրավորման շնորհիվ
բացասական ծրագրերը
վերափոխում եմ արդյունավետ
և լուսավոր ծրագրերի։
Նախագիծը որոշում եմ
հարլեզվական բնութագրիչներով,
որոնք արտահայտվում են
խոսքի խորքային
մակարդակներում։
Ներթափանցում եմ
հայացքիս մեջ,
սինթեզում եմ գույների ընկալումն
ու արտահայտումը։
Ներսում լսում եմ ձայնիս
հնչյունների շարժումը
և տեսնում
հոգուս ներքին պատկերները։
Հետազոտում եմ ներաշխարհիս
զգացմունքներն ու հույզերը։
Ստեղծում եմ
ներաշխարհիս քարտեզը,
սակայն տարբերակում եմ
սուբյեկտիվը օբյեկտիվ
իրականությունից,
որպեսզի չզրկվեմ
ճկուն արձագանքելու
ունակությունից։
Կարգավորում եմ
ինֆորմացիայի ընկալումն
ըստ զգայարանների։
Վերագործարկում եմ
տեսողությունս՝
բիբերիս սրտում թողնելով
միայն Քո դեմքը։
Լսողական վերլուծիչս
ծրագրավորում եմ այնպես,
որ անընդհատ լսեմ
Քո շնչառությունը։
Վերակառուցում եմ
շարժողական համակարգս՝
համապատասխանեցնելով
Քո գործողություններին։
Թարմացնում եմ
համի և հոտի ընկալումներս՝
տալով նրանց
Քո զգայունակությունն
ու Քո բույրը։
Այժմ հոգուս արտացոլանքը
տեսնում եմ Քո աչքերում։

Մանրամասնությունները «Գրական չորեքշաբթի» կայքում


Stichting Diaconia: Hoop en Hulp in Actie



Vanuit Yerevan, de hoofdstad van Armenië
Voor "Nederlandse Agenda".
Naira Gasparyan, Ph.D., universitair hoofddocent aan YSU

Engelse tekst
Հայերեն տեքստ

HOE ECHTE LIEFDADIGHEID ERUITZIET

Liefdadigheid krijgt een bijzondere betekenis wanneer we kijken naar de projecten van Stichting Diaconia in Armenië. Deze stichting, geleid door de familie Jambazian, heeft diepe wortels in zowel toewijding als medemenselijkheid. Het was deze familie die, direct na de verwoestende aardbeving in Spitak, als een van de eersten naar Armenië kwam om hun landgenoten in nood te helpen. Wat begon als een noodhulpmissie, groeide uit tot een blijvende inzet: de oprichting van Stichting Diaconia in 2001.

De keuze van de familie Jambazian om naar Armenië te komen, gedreven door de stem van hun hart en geweten, spreekt boekdelen over hun karakter. Hun betrokkenheid strekt zich uit over generaties: vandaag de dag zet hun zoon, Baruir Jambazian, met dezelfde passie en toewijding het werk van zijn ouders voort.

Tijdens onze ontmoetingen met deze inspirerende familie kregen we niet alleen de kans om te luisteren naar hun verhalen, maar ook om hun visie op de toekomst te begrijpen. Hun benadering van hulpverlening gaat verder dan het uitdelen van geld, kleding of voedsel. Voor Diaconia draait het om duurzame impact en echte verandering.

Een van hun meest indrukwekkende initiatieven is «Հույսի ավան» (het "Dorp van Hoop"), waar meerdere bedrijven zijn opgezet die werkgelegenheid bieden aan mensen uit kwetsbare gezinnen. Hier krijgen zij niet alleen een inkomen, maar ook hoop op een betere toekomst.

LEVEN IN HET “DORP VAN HOOP”

Het “Dorp van Hoop” is meer dan een woonwijk; het is een veilige haven voor de meest kwetsbare groepen in de samenleving. Hier hebben gezinnen met moeilijke leefomstandigheden een thuis gevonden, zonder tijdslimieten, waar ze met hoop en waardigheid kunnen leven. Ontworpen voor 200 kwetsbare gezinnen, biedt het dorp niet alleen onderdak, maar ook kansen om zich te ontwikkelen en een betere toekomst op te bouwen.

In het “Dorp van Hoop” worden diverse cursussen en projecten aangeboden die gericht zijn op het versterken van professionele vaardigheden. Zo zijn er toerismecursussen speciaal voor inwoners uit Artsakh en projecten die humanitaire hulp bevorderen of de landbouwontwikkeling ondersteunen. Daarnaast is er veel aandacht voor educatieve en recreatieve activiteiten, evenals initiatieven die sociaal ondernemerschap stimuleren.

Een bijzonder aspect van het werk in het dorp is de samenwerking met Nederlandse organisaties. Samen met Diaconia worden er ontwikkelings- en educatieve programma’s gerealiseerd, met speciale aandacht voor gezinnen die geëvacueerd zijn uit Artsakh/Nagorno-Karabach. Vrijwilligerswerk speelt hierin een sleutelrol. Buitenlandse vrijwilligers, waaronder veel Nederlanders, werken met kinderen en gezinnen, en omringen hen met zorg en liefde.

Ook in de gemeenschap Shoghakat zet Diaconia zich in voor ontwikkeling. Hier worden tapijtweefcursussen gegeven, waardoor deelnemers een eeuwenoude Armeense traditie leren en tegelijkertijd een ambacht ontwikkelen. Daarnaast organiseert Diaconia zomerkampen voor kinderen, waar educatie en plezier hand in hand gaan.

Een ander inspirerend initiatief is de uitwisseling van cultuur en kennis. Armeense vrijwilligers verzorgen masterclasses over de Armeense cultuur voor Nederlandse jongeren die naar Armenië zijn gekomen om te helpen. Deze samenwerking versterkt niet alleen de gemeenschappen, maar bouwt ook bruggen tussen verschillende culturen en generaties.

Het “Dorp van Hoop” is daarmee niet alleen een plek om te wonen, maar een gemeenschap waar mensen kansen krijgen, talenten ontwikkelen en elkaar inspireren.

DE HARTVERWARMENDE STEUNACTIE VAN NEDERLANDSE SCHOOLKINDEREN

Een groep Nederlandse kinderen, begeleid door de Stichting Kom over en Help—partner van Diaconia—bracht onlangs een inspirerend bezoek aan Armenië. Deze jonge ambassadeurs van naastenliefde verdienen het hoogste respect. Ze brachten maar liefst 12.500 euro mee, ingezameld met hun eigen harde werk, om leeftijdsgenoten in Armenië te ondersteunen.

Hun inspanningen gingen verder dan een eenvoudige fondsenwervingsactie. Sommigen bakten en verkochten gebak, anderen wasten auto’s, en er waren ook kinderen die bewust hun lunchgeld spaarden om bij te dragen aan dit doel. Elke actie, hoe klein ook, had een groot doel: hulp bieden aan de behoeftigen in Armenië. Het verhaal achter hun donatie is ontroerend en spreekt boekdelen over hun empathie en vastberadenheid.

Tijdens hun verblijf in Armenië investeerden deze buitengewone tieners hun tijd en energie in verschillende projecten, waarbij ze het land en zijn mensen persoonlijk leerden kennen. Armenië, dat een geschiedenis van immens lijden kent, is op weg naar een nieuw begin, en deze jonge bezoekers stonden zij aan zij met hen op dit pad.

Hun inzet getuigt van diepe empathie, een menselijke deugd die verder gaat dan alleen overleven en bijdraagt aan een zinvol en bewust leven. Het steunen van anderen, zoals deze kinderen deden, is niet alleen een daad van naastenliefde maar ook een uiting van geloof en menselijkheid.

Wat deze ervaring nog bijzonderder maakte, was de wederzijdse warmte en waardering. De Nederlandse kinderen waren diep onder de indruk van de oprechte Armeense gastvrijheid en de warme ontvangst die ze overal kregen. Dit bezoek was niet alleen een daad van hulp, maar ook een uitwisseling van vriendschap en wederzijds respect—een voorbeeld van hoe empathie bruggen kan bouwen tussen mensen en culturen.

ORGANISATIE VAN KLEINE BEDRIJVEN

Stichting Diaconia zet zich actief in om kleine ondernemingen in Armenië te ondersteunen en te versterken. Onlangs werkte de stichting samen met ervaren bakkers uit Nederland, die hun kennis en geheimen van broodproductie deelden met hun Armeense collega's. Deze samenwerking bevordert niet alleen kennisoverdracht maar versterkt ook lokale vaardigheden en gemeenschappen.

Daarnaast organiseert Diaconia regelmatig tentoonstellingen om producten van kleine bedrijven onder de aandacht te brengen. De stichting initieert ook bezoeken aan landelijke gemeenschappen in de regio's Lori en Tavush en biedt hulp in de vorm van voedsel en zaden. Met de steun van partners ontvangen boeren financiële middelen om kassen te bouwen, waarmee ze hun landbouwproductie kunnen verbeteren.

Bijzonder indrukwekkend is de bijdrage van vrouwen in de Naze naaifabriek, die warme kleding produceren voor kinderen. Hun werk draagt direct bij aan de ondersteuning van kwetsbare gezinnen.

Diaconia en haar partners richten zich ook op de ontwikkeling van nieuwe vaardigheden voor landgenoten die uit Artsakh zijn verdreven en nu in Armenië wonen. Zo zijn er diverse cursussen gestart, waaronder fotografie, toerisme en hotelmanagement, social media marketing (SMM) en grafisch ontwerp. Deze trainingen, die 4 tot 6 maanden duren, worden gegeven door toonaangevende specialisten en bieden deelnemers een solide basis voor een nieuwe start.

Met deze initiatieven toont Diaconia niet alleen een diep begrip van de behoeften van lokale gemeenschappen, maar biedt het ook een hoopvolle toekomst aan degenen die hun leven opnieuw moeten opbouwen.

SAMENVATTING - DE ECHTE WAARDE VAN MENSELIJKE HULP

Onze ontmoetingen met inspirerende personen zoals Baruir Jambazian, Nederlandse bakkers en technologen, Anna Jambazian, Naira van Geenhuizen, en kunstenares en project manager Nane Djerrahian, samen met onze bezoeken aan de productie- en trainingscentra van Diaconia en rondleidingen door Huysi Avan (het "Dorp van Hoop"), hebben tot waardevolle inzichten geleid.

Bij Diaconia draait alles om positiviteit, verspreid via warme woorden, oprechte glimlachen en concrete daden. De interactie met deze mensen raakt je diep en herinnert je aan de kracht van empathie en toewijding om het leven te verrijken. In de wereld van liefdadigheid en vrijwilligerswerk geldt: hoe meer je geeft, hoe meer je ontvangt.

De energie-uitwisseling, liefdevolle interacties en het verlangen om de kwetsbaren te ondersteunen en een baken van hoop te zijn, brengen diepe voldoening. Het besef dat je door belangeloos te dienen een goddelijke richting aan iemands lot kunt geven, inspireert en schenkt nieuwe kracht.

Deze ervaring benadrukt de essentiële waarde van menselijkheid en het belang van goede daden. Bij Diaconia is er al tientallen jaren een sterke toewijding om mensen in moeilijke tijden bij te staan, verlichting te bieden en spirituele kracht te schenken. Het is hun nobele karakter en diepgewortelde waarden die hen drijven tot deze onbaatzuchtige toewijding.
















Հետաքրքրաշարժ փաստեր Նիդերլանդների մասին` Աննա Մարտիրոսյանի մատուցմամբ

 


 1. Նիդերլանդները հայտնի է իր խորհրդանշական հողմաղացներով, ավելի քան 1000, որոնք սփռված են ամբողջ երկրում:

 2. Մայրաքաղաք Ամստերդամը հայտնի է իր ջրանցքներով, որոնք կազմում են ավելի քան 100 կիլոմետր ջրային ուղիներ և ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

 3. Նիդերլանդները գյուղատնտեսական արտադրանքի աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկն է, չնայած որ ունի համեմատաբար փոքր հողատարածք:

 4  Երկրում ավելի շատ հեծանիվ🚴 կա, քան մարդ՝ մոտ 23 միլիոն հեծանիվ🤣😂՝ մոտ 17 միլիոն բնակչության համար:

 5. Հոլանդացիներն աշխարհի ամենաբարձրահասակներից են🕺, որոնց միջին հասակը կազմում է մոտ 6 ֆուտ (183 սմ):

 6. Նիդեռլանդներում է գտնվում Keukenhof-ը՝ աշխարհի ամենամեծ ծաղկի այգին, որտեղ ամեն գարուն ծաղկում են միլիոնավոր կակաչներ:

 7. Հոլանդացիները հայտնի են իրենց պանրով և երկրում կան մի քանի խորհրդանշական պանրի շուկաներ, ինչպիսիք են Ալկմարի և Գաուդայի շուկաները:

 8. Նիդերլանդները կայունության և վերականգնվող էներգիայի ոլորտում աշխարհի առաջատարներից մեկն է՝ զգալի ներդրումներով հողմային էներգիայի ոլորտում:

 9. Նիդեռլանդների թագավորական ընտանիքը Եվրոպայում ամենասիրվածներից է, իսկ թագավոր Վիլեմ-Ալեքսանդր թագավորը հայտնի է իր երկրային և մարդամոտ բնավորությամբ:

 10. Նիդերլանդները չունի պաշտոնական մայրաքաղաք, չնայած Ամստերդամը ամենահայտնին է և ծառայում է որպես երկրի մշակութային կենտրոն:

 11. Երկիրն ունի տպավորիչ թվով արվեստի թանգարաններ, այդ թվում՝ Վան Գոգի թանգարանը, Ռայքսթանգարանը և Աննա Ֆրանկի տունը։

 12. Հոլանդերենը սերտորեն կապված է գերմաներենի և անգլերենի հետ, ինչը այն դարձնում է անգլիախոսների սովորելու ամենահեշտ լեզուներից մեկը:

 13. Նիդերլանդները աշխարհի ամենահզոր անձնագիր ունեցող երկրների ցանկում է և շատ խիստ են պայմանները' այն ձեռք բերելու համար։ 

 14. Նիդերլանդներում գործում է աշխարհում առաջին ժամանակակից քաղաքային հասարակական տրանսպորտի ցանցը, որը հիմնադրվել է Ամստերդամում, 1875 թվականին:

 15 Երկիրը հայտնի է նաև իր առանձնահատուկ փայտե կոշիկներով,  որոնք այսօր էլ կրում են որոշ գյուղական վայրերում:

Այսքանը, շարունակելի..

Եթե հիշում եք դեռ 2021թ «Նիդ.օրագիրը» հանդես եկավ «Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից» հոդվածաշարով: Արդեն անցել է երեք տարի ու այս կարճ ժամանակաշրջանում Աննան հասցրեց ոչ միայն բալիկ ունենալ, այլ նաև ինտեգրվել Նիդերլանդներին, գերազանց սովորել լեզուն ու ստանալ Նիդերլանդների քաղաքացիություն, որի առիթով էլ մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում:

Մանրամասներին ծանոթանալ մեր այս հղումներից

Նիդերլանդական Օրագիր: Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից