The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 29 April 2025

Սուրբ Գրիգոր Նարեկացու բարձրաքանդակի բացում Ամստերդամում

 


29ապրիլ/Նիդ.օրագիր

ԱՄՍՏԵՐԴԱՄ — Մայիսի 10-ին՝ ժամը 14:00-ին, Ամստերդամի սրտում գտնվող Սուրբ Նիկոլասի տաճարում տեղի կունենա Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված բրոնզե բարձրաքանդակի հանդիսավոր բացման արարողությունը։ Սրբազան արարողությունը կնախագահեն Հոլանդիայի կաթոլիկ եպիսկոպոս Յան Հենդրիկսը և Հայ առաքելական եկեղեցու Արեւմտյան Եվրոպայի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ արք. Պարսամյանը։

Սուրբ Գրիգոր Նարեկացին՝ հայ նշանավոր աստվածաբանն ու բանաստեղծը, համարվում է սուրբ թե՛ Հայ Առաքելական և թե՛ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների կողմից։ 2015 թվականին հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսի կողմից նա հռչակվեց «Եկեղեցու Վարդապետ»։

Նրա հիշատակին նվիրված բրոնզե բարձրաքանդակը ստեղծել է ճանաչված հայ քանդակագործ Դավիթ Երեւանցին։ Այն տեղադրվել է  Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի և Համահայկական աշխարհագրական ընկերության նախաձեռնությամբ՝ Հռոմեակաթոլիկ Հարլեմ-Ամստերդամ թեմի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ։

Նախատեսվում է, որ այս հուշարձանը կդառնա հոգևոր ու մշակութային կենտրոն հայ համայնքի, ինչպես նաև Ամստերդամ այցելող հայ զբոսաշրջիկների համար։ Բացի այդ, այն հետաքրքրություն կգործի հազարավոր այցելուների վրա, որոնք ամեն օր հիանում են պատմական տաճարով։

Առաջիկայում հուշարձանին մոտ`  Սուրբ Գրիգոր Նարեկացու սրբապատկերի մոտ հնարավոր կլինի վառել մոմ՝   որպես աղոթքի ու հարգանքի խորհրդանիշ։

Տեղը՝ Սուրբ Նիկոլասի տաճար (Nicolaasbasiliek), Prins Hendrikkade 73, Ամստերդամ (Հակառակ Ամստերդամի Կենտրոնական կայարանին)

Ժամը՝ 10 մայիս, ժամը 14:00

Բոլորը` Ամստերդամի Սբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի և  Սբ Հոգի եկեղեցու կողմից սրտանց հրավիրված են մասնակցելու այս նշանակալի իրադարձությանը։

Sunday, 27 April 2025

Կեմերովոյում նշվել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը


Տեղեկացանք, որ Կուզբասի հայությունը Կեմերովոյում նշել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը

2025 թվականի ապրիլի 24-ին Կեմերովո քաղաքում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Կեմերովոյի մարզի հայերի միության՝  տարածաշրջանային հասարակական կազմակերպության կողմից։ Կազմակերպության նախագահն է Գեորգի Անտոնով Միրզախանյանը։

Միջոցառումը սկսվեց Կազանյան Սրբոց Աստվածածին եկեղեցու տարածքում՝  ծաղիկների խոնարհմամբ և մոմավառությամբ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի։ Մասնակիցները կրում էին ցուցապաստառներ «Մենք հիշում ենք»,  «Չենք մոռանա»,  «Պահանջում ենք ճանաչում» գրություններով։

Հիշատակի արարողությունը մեկնարկեց ժամը 16:00-ին։ Միջոցառմանը մասնակցել են Կեմերովոյի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի բնակիչներ և հյուրեր։

Տեղի ունեցած հիշատակի օրը ևս մեկ անգամ ընդգծեց Կուզբասի հայ համայնքի նվիրվածությունը՝ պահպանելու պատմական հիշողությունը և հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով։

Հիշեցնենք, որ 1915 թվականի ապրիլի 24-ին հիշատակվում է Օսմանյան կայսրությունում բնակվող հայ ժողովրդի զանգվածային բնաջնջումը, որի արդյունքում ավելի քան մեկ ու կես միլիոն հայեր կոտորվեցին, տեղահանվեցին և ենթարկվեցին դաժան հալածանքների։

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 (Մեր ֆեյսբուքյան էջից)


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հաջորդիվ վարչապետը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին:

Հիշողության լույսով դեպի ուժեղ և միավորված ապագա

Զարեհ Սինանյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում սփռված հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Այս ծանր օրն իրականում միայն սուգի և ցավի օր չէ. այն հիշեցում է ազգային դիմացկունության, ինքնության պահպանման և ապագայի կերտման մեր հանձնառության մասին։

Հայոց ցեղասպանությունը, որը Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 110 տարի առաջ, անջնջելի հետք թողեց մեր պատմության, հոգու և տեսլականի վրա։ Այն ձևավորեց նոր իրողություն՝ ծնունդ տալով սփյուռքին և հզոր համայնքներին աշխարհի տարբեր ծայրերում։ Բայց այդ ողբերգությունը, Զարեհ Սինանյանի խոսքով, հայ ժողովուրդը վերածեց ուժի ու պարտավորության՝ շարունակելու ապրել, արարել և փոխանցել հայկական արժեքները՝ լեզուն, հավատքը, մշակույթը։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, դիմելով հայրենակիցներին և սփյուռքի հայությանը, ընդգծում է՝ այսօր մեր նպատակը հստակ է՝ կառուցել անկախ, ինքնիշխան, անվտանգ և զարգացող Հայաստան, որի մասին երազել են մեր նախնիները։ Սա չպետք է մնա միայն խոսք. այն պետք է դառնա ամենօրյա աշխատանքի և զոհաբերության ուղի՝ ի շահ բոլոր հայերի բարեկեցության։

«Մեր ջանքերը պետք է միավորված լինեն պետականության պահպանման և հայրենիքի հզորացման շուրջ», — ասում է Սինանյանը՝ ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։ Միայն միասնական տեսլականով և գործնական քայլերով կարող ենք վերածել մեր ցավը՝ ապագա կերտող ուժի։

Նա կոչ է անում շարունակել պայքարը՝ հանուն հայ մնալու, հանուն հայկական պետականության պահպանման և ապագա սերունդների դաստիարակության։ Այս ամենը, նրա կարծիքով, մեր հարգանքի ամենաարժանավայել դրսևորումներն են մեր նահատակների հիշատակին։

Սինանյանն այսպես է եզրափակում ուղերձը. 

Միայն համազգային միասնությամբ և հայաստանակենտրոն տեսլականով կարող ենք վերափոխել մեր ցավը՝ ապագա կերտող ուժի։

Հայ մնալու պայքարը, հայոց պետականության պահպանման մեր ջանքերը և հայ սերունդներ դաստիարակելու մեր հանձնառությունը մեր հարգանքի ամենաարժանավայել դրսևորումներն են։

Այս գաղափարի շուրջ մեր շարունակական ու միասնական ջանքերն են, որ չեն թույլ տա այլևս կրկնել անցյալի արհավիրքները։

Թող հիշողությունը դառնա առաջնորդող լույս՝ հանուն ամուր և միավորված ազգի ու պետության։

Խոնարհումս մեր նահատակներին։

Ուժ և միասնություն մեր ժողովրդին՝ Հայաստանում և Սփյուռքի յուրաքանչյուր անկյունում։

Zareh Sinanyan  Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office

[ENG] Dear sisters and brothers of the Diaspora,

Dear compatriots,

Today, we unite to honor the memory of the 1.5 million innocent victims of the Armenian Genocide.

One hundred and ten years ago, the horrific atrocity committed by the Ottoman Empire-the Armenian Genocide-left an indelible scar on the fate of our nation and the course of its future.

As we know, the majority of the global Armenian population and many of our communities were formed in the aftermath of the tragic events of 1915.

Despite enduring mass killings, unimaginable suffering, and irreparable losses, we turned this tragedy into a lasting vow: wherever we are, we will preserve our identity, language, faith, and culture.

Dear compatriots,

Today, our goal is both clear and deeply meaningful: to build the Armenia our ancestors dreamed of- an independent, sovereign, secure, and thriving homeland, where the rule of law is upheld, dignity is protected, and children grow up safe and hopeful. These are not just aspirations-they reflect our daily commitment to strengthening education, healthcare, and the socio-economic wellbeing of every citizen.

Only through national unity and an Armenia-centered vision can we transform our collective pain into a powerful force for shaping the future.

Our determination to remain Armenian, our dedication to safeguarding statehood, and our commitment to raising new generations of Armenians- these are the most sincere expressions of remembrance and honor.

Through our continued and unified efforts, we will ensure that the tragedies of the past are never repeated.

May the memory of our martyrs guide us as we build a strong and united nation and state.

I bow my head in reverence to our martyrs, whose sacrifice will never be forgotten.

Strength and unity to our people, in Armenia and across the Diaspora.

Zareh Sinanyan

High Commissioner for Diaspora Affairs of the Republic of Armenia

ԱՊՐԻԼԻ 24

Կոմիտասի Սրբազան Հնչյուններով Հարգանքի Տուրք Նահատակներին

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ, Կոմիտասի հոգևոր երաժշտության ներքո միավորվեցինք՝ հիշելու, խորհելու և մեծարելու մեր նահատակներին։ Հիշողությունը վերածվեց գոյատևման տոնի, իսկ մշակույթը՝ տոկունության վկայության։

Կոմիտասի Քառյակը, որի կատարումները հայ դասական երաժշտության անբաժան մասն են, այս անգամ ներկայացավ Բելգիայի ու Նիդերլանդների հանդիսատեսին՝ ընդգծելով ոչ միայն մեր ժողովրդի ցավը, այլև նրա աննկուն ոգին։ Կոմիտասի մեղեդիները՝ ներծծված Հայաստանի պատմությամբ ու մշակութային ժառանգությամբ, արտացոլում են մեր կորստի ցավը, բայց նաև ապրելու և ստեղծագործելու կամքը։

Ասսեն (Նիդերլանդներ) Այսօր, ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ Նիդերլանդներում առաջինը տեղադրված Ասենի խաչքար հուշարձանի մոտ։  խաղաղության աղավնիների  այս ճախրանքը մեր ժողովրդի խաղաղ ապրելու կենսակերպիԽորհրդանիշն  է։

Տեսաերիզը` Արեն Նագուլյանի

Հաագայի Կենտրոնական Գրադարանը Ներկայացրել է գրքերի հավաքածու նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախաձեռնությամբ, ողջ ապրիլ ամիսը Հաագայի Կենտրոնական գրադարանը ներկայացրեց գրքերի հատուկ հավաքածու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

FAON-ի կողմից խնամքով կազմված այս ընտրանին պարունակում է խորքային գիտելիքներ, իրադարձությունների պատմական համատեքստ և այս ողբերգության մնայուն ազդեցության խորաթափանցություն։ Սա պատշաճ առիթ է՝ ծանոթանալու պատմական անցյալին և հայ ժողովրդի տոկուն ոգուն։

 2025 թվականի ապրիլը Նիդերլանդների հայ համայնքի համար դարձել է համազգային հիշատակի և ոգեկոչման ամիս։  Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնց կազմակերպման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, արդեն իսկ ձևավորում են հիշողության, դիմադրության և ինքնության պահպանման հստակ ուղեգիծ։ Նախապատրաստական աշխատանքների և միջոցառումների կազմակերպման մասին:

https://niderlandakan.livejournal.com/643485.html

https://www.nidoragir.com/2025/04/110_22.html

https://my.mamul.am/am/post/1118744

https://armenpress.am/hy/article/1217721

https://www.1in.am/3557250.html

https://www.irates.am/hy/1745305345

22.04.2025/նիդ օրագիր

ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հանրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և արցախահայության իրավունքների հարցով

Ապրիլի 22-ին Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը՝ Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ուղեկցությամբ, կարևոր նախաձեռնությամբ հանդես եկավ՝ հանրագիր ներկայացնելով Նիդերլանդների խորհրդարանին։ Հանրագիրը վերաբերում էր Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչմանը, ինչպես նաև արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությանը:

Հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարթին Օսթենբրինկի հետ, ով ներկայացնում է BBB կուսակցությունը, ինչպես նաև հանձնաժողովի մշտական քարտուղարների հետ։

Հանդիպման ընթացքում հանրագրի առանցքային պահանջները ներկայացվեցին, և տեղի ունեցավ կառուցողական քննարկում՝ դրանց իրագործման հնարավոր ուղիների շուրջ։ Հատուկ ուշադրության կենտրոնում էին հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։

Նիդերլանդական կողմը վստահեցրեց, որ բարձրացված հարցերն անպայմանորեն կդառնան խորհրդարանական քննարկման նյութ։ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությունն արտահայտում է շարունակական պայքարը՝ միջազգային հարթակներում հայության իրավունքների պաշտպանության և արդարության վերականգնման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ` Ապրիլի 15-ին Նիդերլանդահայ կազմակերպությունների  ֆեդերացիան` FAON-ը,  նմանաբովանդակ հանրագիր էր հանձնել Նիդերլանդների խորհրդարանին՝ կոչ անելով ոչ միայն ընդունել Հայոց ցեղասպանությունը հստակ ձևակերպմամբ, այլև ամրապնդել դրա ուսուցումը միջնակարգ կրթության համակարգում։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո Հաագայի գերմանական եկեղեցում («Deutsche Evangelische Kirche»): Այս տարվա ոգեկոչման թեման էր`  «Երիտասարդությունն ու ցեղասպանության ուսուցման կարևորությունը»։ Ապրիլի 22-ի Հիշատակի երեկոն կազմակերպել և ուղիղ եթեր է հեռարձակել FAON-ը` հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան։ Ներկայացնում ենք հեռարձակման երկրորդ մասը:

Commemoration of 110th anniversary of Armenian Genocide, organized by FAON in The Hague on 22 April 2025. 

Herdenking 110 jaar Armeense genocide op 22 april 2025 in Den Haag georganiseerd door FAON.

Ապրիլի 23-ին, Նիդերլանդների ՀՅԴ Գարեգին Նժդեհ երիտասարդական միությունը կազմակերպեց ավանդական ջահերով երթ՝ Ալմելոյում։  Ինչպես ամենուր երթը մեկնարկեց` 19:15-ին:

Հիշողության ու վերահաստատման օր՝ Մաստրիխտում ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

Մաստրիխտ, 24 ապրիլի 2025 թ. – Այսօր Մաստրիխտի Սերվաաս բազիլիկայի հարևանությամբ գտնվող հայկական խաչքարի շուրջ համախմբված հայ համայնքի անդամները հիշատակեցին Հայոց ցեղասպանության նահատակներին՝ ոգեկոչելով նրանց, ովքեր իրենց կյանքը կորցրին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ։

Նվիրյալ կամավորները հարգանքի ու հիշատակի նշանով խաչքարի առջև գեղեցիկ ծաղկեփունջ տեղադրեցին, իսկ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը հանդես եկավ հակիրճ, բայց սրտառուչ ելույթով։ Նա կարևորեց հիշողության պահպանման դերը ոչ միայն որպես հարգանքի տուրք անցյալի զոհերին, այլ նաև՝ որպես ուղերձ ապագայի սերունդներին։

«Մենք այստեղ ենք ոչ միայն հիշելու, այլ նաև վերահաստատելու մեր կոչումն ու պարտականությունը՝ երբեք չմոռանալ, երբեք չհեռանալ ճշմարտությունից», — նշեց Լևոն Սարգիսը։

Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին անմեղ զոհերի հիշատակը՝ հույսով, որ նման ողբերգություններն այլևս երբեք չեն կրկնվի։ Միջոցառմանը մասնակից էր նաև Սերվատիուս եկեղեցու առաջնորդ Ջոն Դաուտցենբերգը, ով իր աղոթքով՝ հոլանդերեն լեզվով, ոգեշնչեց ու մխիթարեց հավաքվածներին՝ համատեղ ապրումի և համերաշխության մթնոլորտում։

Նրա խաղաղության կոչով լցված խոսքերն այս հիշարժան օրը դարձրեցին յուրաքանչյուրի վերապրումը։

«Նրանք երբեք չպետք է մոռացվեն»՝ հնչեց օրվա ուղերձը ՝ որպես հիշողության, միասնության և արդարության ձգտման խորհրդանիշ։

---

Een Dag van Herinnering en Verbinding: Armeense Genocideherdenking in Maastricht

Maastricht, 24 april 2025 – Vandaag kwamen leden van de Armeense gemeenschap samen bij het Armeense kruis naast de Basiliek van Sint-Servaas in Maastricht, om de slachtoffers van de Armeense Genocide te herdenken – een van de donkerste hoofdstukken in de geschiedenis van het Armeense volk.

Toegewijde vrijwilligers plaatsten een prachtig boeket bloemen bij het kruis, als teken van respect en herinnering. Levon Sarkis, voorzitter van de gemeenschap, hield een korte maar indringende toespraak, waarin hij het belang van collectieve herinnering en rechtvaardigheid benadrukte.

"Wij zijn hier niet alleen om te herinneren, maar ook om onze belofte te hernieuwen: nooit te vergeten, nooit de waarheid te verlaten," verklaarde Sarkis.

De aanwezigen hielden vervolgens een minuut stilte ter nagedachtenis aan de onschuldige slachtoffers, in een sfeer van eerbied en verbondenheid.

De herdenking werd mede kracht bijgezet door de aanwezigheid van pastoor John Dautzenberg van de Sint-Servaaskerk, die in het Nederlands een gebed uitsprak. Zijn woorden brachten troost, hoop en solidariteit op deze beladen dag.

Zijn boodschap van vrede maakte de ceremonie tot een gezamenlijk moment van rouw, reflectie en hoop op een rechtvaardige toekomst.

"Zij mogen nooit vergeten worden" – een boodschap die deze dag tot een krachtig symbool maakt van herinnering, eenheid en morele verantwoordelijkheid.

Ալմելո

Ապրիլի 24-ին Ալմելոյի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։ Այն անցավ հարգանքի, լռության և խորհրդածության մթնոլորտում՝ ի հիշատակ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված զանգվածային տեղահանությունների ու ցեղասպանության։

Միջոցառմանը մասնակցում էին հասարակության տեղական տարբեր ներկայացուցիչներ։ Ալմելոյի քաղաքապետարանից ներկա էին փոխքաղաքապետ Էյժեն վան Միերլոն և քաղաքապետ Ռիչարդ Կորտելանդը։ Նիդերլանդների խորհրդարանից մասնակցեց Նոր Սոցիալական Պայմանագիր (NSC) կուսակցության պատգամավոր Իսա Քահրամանը։

Մասնակիցների թվում էր նաև Գելեջի (Gelici) խմբակցությունը, որի ներկայացուցիչ Ռուբեն Գելեջին ընդգծեց պատմական հիշողության պահպանման, ճանաչման և համայնքների միջև փոխադարձ հարգանքի ու երկխոսության կարևորությունը։

Այսպիսի միջոցառումները առերեսվելու հնարավորություն են տալիս, միասին կանգ առնելու պատմության դաժան էջերի առաջ՝  խթանելով տարբեր համայնքների համերաշխությունն ու խաղաղ համատեղ կյանքը Նիդերլանդներում։

27.04,2025/Ամստերդամ/Նիդ.օրագիր

Ամստերդամում Տեղի Ունեցավ Հայոց Ցեղասպանության Զոհերի ամենամյա Հուշակատարությունը


Այսօր կեսօրին Ամստերդամում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հերթական տարեկան ոգեկոչումը։ Հուշարարողությունը, որն անցկացվեց Սուրբ Հոգի եկեղեցու արտաքին պատին տեղադրված ցեղասպանության հուշարձանի մոտ, համարվեց ամենամարդաշատը հուշարձանի տեղադրումից ի վեր. ներկա էին շուրջ 400 անձինք։
Ավանդույթի համաձայն, արարողությունը մեկնարկեց Տեր Տարոն Թադևոսյանի աղոթքով, որին հաջորդեցին հայկական երաժշտական կատարումներ՝ ներկայացված Միլենա Բեգլարյանի, Վահան Ադամյանի, Գևորգ Վերանյանի (դուդուկ) կողմից։ Արարողության ընթացքում խոսքով հանդես եկան մի շարք կարևոր հյուրեր՝ Վահան Ավագյանը (Սուրբ Գրիգոր Նարեկացի Հիմնադրամի նախագահ), Վիկտոր Բիյագովը (Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան), Ռուտգեր Գրութ-Վասինքը (Ամստերդամի փոխքաղաքապետ), Իսա Քահրաման (Նիդերլանդների Tweede Kamer-ի անդամ NSC կուսակցությունից), Թեյս Ռոյթենը (Եվրոպական խորհրդարանի պատգամավոր PvdA-GroenLinks դաշինքից) և Նիսան Սարիջանը (Սուրբ Հոգի եկեղեցու ծխական խորհրդի նախագահ)։
Վեհաշուք և արժանապատիվ միջոցառումը եզրափակվեց ծաղկեպսակների տեղադրմամբ և մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ անմեղ նահատակների։


Պատմական հիշողության հաստատում՝ միջազգային այցի շրջանակում

Նիդերլանդների կրթության նախարարի այցը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ARM/ENG

2025 թ. ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում, Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Նրան ուղեկցում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Այցի ընթացքում երկու երկրների նախարարները շրջեցին թանգարանում և ծանոթացան «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը, որը բացվել է ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ։

Ցուցադրությունը ներառում է շուրջ յոթ տասնյակ վավերագրեր՝

հուշագրություններ, օրագրեր, զեկույցներ, մամուլի հրապարակումներ, ինչպես նաև եզակի լուսանկարներ։ Այս նյութերը փաստում են Հայոց ցեղասպանության իրողությունը՝ ինչպես հայ վերապրածների, այնպես էլ օտարերկրյա ականատեսների աչքերով։

Ցուցադրված վկայությունները ներառում են հայերի՝ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Վենեսուելա, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան և այլ պետություններ գաղթած համայնքների հիշողությունները։ Բացի այդ, ներկայացված են նաև այն մարդկանց վկայությունները, որոնք 20-րդ դարի սկզբին տարբեր հանգամանքներով Օսմանյան կայսրությունում էին հայտնվել և ականատես են եղել ցեղասպանական գործողություններին։

Ժաննա Անդրեասյան նշել է.

«Հայոց ցեղասպանության նման ողբերգությունները ոչ միայն անցյալի վերհուշ են, այլև հիշեցում, որ պատմության նկատմամբ անտարբերությունը կարող է կրկնվել։ Միջազգային ճանաչումն ու փաստագրումը խաղաղության և արդարության հիմքն են»։

Էպպո Բրուինսն իր հերթին ընդգծել է պատմական իրազեկման կարևորությունը՝ ասելով.

«Կրթությունը պետք է ծառայի պատմական ճշմարտության ճանաչմանը։ Մենք պարտավոր ենք փոխանցել այս վկայությունները սերունդներին՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության մշտական հիշեցում»։

Ցուցադրությունը կմնա հասանելի այցելուների համար մինչև 2026 թվականի ապրիլ:

Dutch Education Minister Visits Armenian Genocide Museum-Institute

Yerevan, Armenia – April 24, 2025

Dutch Minister of Education, Culture and Science Eppo Bruins visited the Armenian Genocide Museum-Institute today, accompanied by Armenia’s Minister of Education, Science, Culture and Sports Zhanna Andreasyan.

The ministers toured the temporary exhibition “Documenting the Crime: Eyewitness Recorders of the Armenian Genocide”, dedicated to the 110th anniversary of the genocide. The exhibition features nearly 70 firsthand testimonies, diaries, reports, and photographs from Armenian survivors and international witnesses.

“This exhibition reminds us that confronting the past is essential to building a just future,” said Minister Andreasyan.

“Education must uphold historical truth,” added Minister Bruins.

The exhibition is open to the public until April 2026.

ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ ՖՐԱՆՍԻԱՆ

Սենարոր Տիկին Վալերի Բուայեն  (Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ՝ Բուշ դյու Ռոն դեպարտամենտի «Ժողովրդական շարժման միություն» կուսակցությունից) Մարսելի փոխքաղաքապետը Ֆեյսբուքյան իր էջում Մարսելից Հայոց Ցեղասպանության միջոցառումներից լուսանկարներ հրապարակելով, գրել է. 

Սիլվեն Սուվեստրի հետ մեր հանդիպման ժամանակ Բրունո Ռետայոն (Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը` ծանոթ. Նիդ.օրագրի) խոստացավ գալ Մարսել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին, և այսօր առավոտյան նա կատարեց իր խոստումը։ Հայաստանի համար պայքարը ոչ միայն հայերի պայքարն է, այլև Ֆրանսիայի պայքարը. դա մեր քաղաքակրթության համար պայքար է։

X էջում էլ հայերեն գրառում է արել Ֆրանսիայի նախագահը.

«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։

Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։

Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»։

Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ

Նիդերլանդների Կառավարությունը այդպես էլ  չի ճանաչում հայերի ցեղասպանությունը

Նիդերլանդների կառավարությունը որոշել է 1915 թվականին հայերի զանգվածային կոտորածը պաշտոնապես չճանաչել որպես ցեղասպանություն։ Փոխարենը, կառավարությունը շարունակում է օգտագործել «հայոց ցեղասպանության հարցը» արտահայտությունը։

Արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը (NSC) այս դիրքորոշումը պարզաբանել է Ներկայացուցիչների պալատին ուղարկված նամակում՝ 2025 թ. ապրիլի 25-ին։ Նա նշել է, որ այս պահին «անհարմար» է այս տեսակետը վերանայել՝ հաշվի առնելով դիվանագիտական զգայունությունները և այն հանգամանքը, որ Հայաստանը կարևորում է խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ և հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի հետ։

Այնուամենայնիվ, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը 2018 թվականին՝ ChristenUnie կուսակցության նախաձեռնությամբ, ճանաչել է ցեղասպանությունը։ Այդ ժամանակից ի վեր պալատը մի քանի անգամ հորդորել է կառավարությանը հետևել այդ օրինակին, սակայն կառավարությունը շարունակել է պահպանել չեզոք դիրքորոշում՝ մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերություններին չվնասելու համար։

Չնայած նրան, որ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչում ցեղասպանությունը, այն որոշ քայլեր է ձեռնարկել հարգանքի նշանով։ Օրինակ՝ 2025 թ. ապրիլի 24-ին կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրեյնսը ներկա է եղել Երևանում տեղի ունեցած ցեղասպանության հիշատակի միջոցառմանը՝ համաձայն այն պայմանավորվածության, ըստ որի յուրաքանչյուր հինգ տարին մեկ Նիդերլանդներից բարձրաստիճան պաշտոնյա մասնակցում է այդ հիշատակի արարողությանը։

Կառավարությունը նախկինում նշել է, որ միայն այն ժամանակ կճանաչի ցեղասպանությունը, երբ լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր ուժ ունեցող բանաձև կամ միջազգային դատարանի որոշում, ինչպես եղել է Ռուանդայի և Սրեբրենիցայի ցեղասպանությունների դեպքում։

Այս զսպվածությունը քննադատության է արժանացել, հատկապես ChristenUnie կուսակցության կողմից, որը պնդում է, որ Նիդերլանդների կառավարությունը պետք է «հայոց ցեղասպանությունը կոչի իր անունով»։

Չի ուշացել նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հայտարարությունը,  որին կարող եք ծանոթանալ  մեր այս էջում։

----------

Federatie Armeense Organisaties Nederland (FAON)

PERSBERICHT NL/ARM (երկու լեզուներով)

FAON wil in gesprek met minister: standpunt niet-erkenning Armeense genocide onbegrijpelijk

Den Haag, 26 april 2025 – De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) wil in gesprek met Minister Veldkamp van Buitenlandse Zaken, over zijn brief, waar hij gister aangaf dat de regering haar standpunt “over de kwestie van de Armeense genocide” nog niet wil heroverwegen. De brief suggereert (ten onrechte) dat hiermee “het goede” wordt gedaan voor Armenië. FAON stelt hiertegenover, dat “aan de goede kant van de geschiedenis gaan staan” altijd het goede is (zoals ook in petitie van 15 april van FAON is verwoord).

Ook kan het blijven negeren van dringende oproepen van de Tweede Kamer (3 moties, vrijwel unaniem) niet bijdragen aan het vertrouwen in de politiek.

In de brief lijkt de regering van een erkenning door Nederland, nadelige effecten te verwachten voor Armenië, de regio en Nederland zelf. “Mede in dit licht acht het kabinet het nog niet opportuun om de zienswijze op de kwestie van de Armeense genocide te heroverwegen”.

De FAON zou in een gesprek uitleg over deze redenering van de Minister willen ontvangen. Niet duidelijk is op basis waarvan de regering tot dit standpunt is gekomen. Niet is immers in te zien hoe een Nederlands standpunt over de Armeense genocide het beleid van de Armeense regering voor vrede en normalisatie van betrekkingen met buurlanden kan beïnvloeden, laat staan schaden.

Het laten prevaleren van geopolitieke argumenten boven erkenning en daarmee het voorkomen van toekomstige Genocide, is schrijnend. Dat het standpunt van de regering in het belang van Armenië zou zijn is een gezocht schijnargument. Het eigen belang van Nederland lijkt hier sowieso niet duidelijk bij te passen.

Tegenover deze op zich niet heldere stelling, staan nl. talloze, zware argumenten om – beter laat dan nooit – aan de goede kant van de geschiedenis te gaan staan. Immers met het opnieuw negeren van veelvuldige en dringende en vrijwel unanieme oproepen vanuit de Tweede Kamer, wordt schade toegebracht aan de democratie en aan het vertrouwen in de politiek.

De redenering verwijst verder (naar de mening van FAON op onjuiste wijze) naar het beleid van Armenië en geopolitieke overwegingen, maar gaat eraan voorbij dat de Armeense diaspora, ook in Nederland zelf, en dit geldt nog meer voor nakomelingen van de Aramese, Assyrische en Griekse slachtoffers hier geheel buiten staan en het woord “kwestie” voor hen al jaren een pijnlijke kant is van hun bestaan In Nederland.

De afgelopen week zijn op vele plekken herdenkingen in Nederland gehouden voor 110 jaar Armeense genocide. Van vele kanten van de samenleving klonk daar de enorme noodzaak van erkenning op. De aanwezigheid – naast Kamerleden, en vele groeperingen uit de samenleving, en sprekers als Sinan Can – van overheidsvertegenwoordigers, en van burgemeesters, die duidelijke taal spraken, maar zeker ook de aanwezigheid van Minister Bruins bij de herdenking in Jerevan zijn zeer positief, en laten zien dat de facto de Nederlandse regering de genocide erkent. Dit bleek eerder o.a. ook uit de operatie waarbij Nederland aankondigde binnen de EU-landen op zoek te gaan naar landen om “samen” mee te erkennen; een dergelijke actie is uiteraard slechts zinvol als men zelf de genocide erkent. Niet in te zien valt hoe de laatste stap, aanpassing in de bewoording, nog tot grote beroering zou kunnen leiden.

Het is van belang dat de Minister het gesprek aangaat met de Armeense organisaties en de andere betrokken gemeenschappen, om zich een idee te vormen van de impact van het besluit.

Here is the Armenian translation you requested:

---

Նիդերլանդների Հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիա (FAON)

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

FAON-ը ցանկանում է հանդիպում արտաքին գործերի նախարարի հետ՝ Հայոց ցեղասպանության չճանաչման դիրքորոշումը անհասկանալի է

Հաագա, 26 ապրիլի 2025 թ. – Նիդերլանդների Հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON) ցանկանում է հանդիպում ունենալ Արտաքին գործերի նախարար Վելդկամպի հետ՝ անդրադառնալու համար նրա երեկվա նամակին, որով նա հայտնեց, որ կառավարությունը դեռ չի ցանկանում վերանայել իր դիրքորոշումը «Հայոց ցեղասպանության հարցի» վերաբերյալ։ Նամակը ենթադրում է (սխալ կերպով), որ այս դիրքորոշմամբ «բարիք» է արվում Հայաստանի համար։ FAON-ը շեշտում է, որ «պատմության ճիշտ կողմքին լինելը» միշտ ճիշտ կողմնորոշում է (ինչպես նշված է FAON-ի ապրիլի 15-ի հանրագրում)։

Երկրորդ, շարունակաբար անտեսելով Նիդերլանդների Tweede Kamer-ի (Երկրորդ պալատի) (3 գրեթե միաձայն ընդունված բանաձևեր) հորդորները՝ չի նպաստում ժողովրդավարության և քաղաքականության հանդեպ վստահությանը։

Նամակում կառավարության անհանգստությունը վերաբերում է այն ենթադրությանը, թե Նիդերլանդների կողմից ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել Հայաստանին, տարածաշրջանին և Նիդերլանդներին. «Սրա լույսի ներքո կառավարությունը գտնում է, որ դեռ վաղ է վերանայել Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ իր տեսակետը»։

FAON-ը ցանկանում է բացատրություն ստանալ այս մտածողության վերաբերյալ։ Պարզ չէ, թե ինչ հիմքով է կառավարությունը եկել այս դիրքորոշմանը, քանի որ դժվար է պատկերացնել, որ Նիդերլանդների դիրքորոշումը կարող է ազդել կամ վնասել Հայաստանի կառավարության խաղաղության և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը։

Աշխարհաքաղաքական պատճառները գերադասելն՝ ցեղասպանության ճանաչումից և դրանով ապագա ցեղասպանությունները կանխելու հնարավորությունից, ցավալի է։ Մեկ փաստարկ, թե այս մոտեցումը իբր Հայաստանի շահերի համար է, հիմնավորված չէ։ Նիդերլանդների սեփական շահն այս պարագայում նույնպես անհասկանալի է։

Այս անորոշ պնդումներին հակադրվում են բազմաթիվ ծանրակշիռ փաստարկներ՝ վերջապես ընդունել պատմական ճշմարտությունը։ Նորից անտեսելով Tweede Kamer-ի բազմիցս հնչեցրած և գրեթե միաձայն ընդունված կոչերը, վնաս է հասցվում ժողովրդավարությանը և քաղաքականությանը։

Բացի այդ, ըստ FAON-ի, կառավարությունը սխալ կերպով է հղում անում Հայաստանի քաղաքականությանը և աշխարհաքաղաքական նկատառումներին, անտեսելով այն փաստը, որ հայկական սփյուռքը՝ այդ թվում Նիդերլանդներում, ինչպես նաև ասորիների, արամեացիների և հույների ժառանգները, չունեն որևէ կապ այդ քաղաքական գործընթացների հետ և նրանց համար «գործի» բնորոշումը վաղուց արդեն ցավոտ հարց է։

Անցած շաբաթ Նիդերլանդների բազմաթիվ վայրերում նշվեց Հայոց ցեղասպանության 110-ամյակը։ Ընդհանուր հասարակական կոչերը՝ ճանաչման անհրաժեշտության մասին, շատ հնչեղ էին։ Tweede Kamer-ի անդամների, տարբեր հասարակական խմբերի, օրինակ հասրակական ճանաչված դեմք` Սինան Ջանի, ինչպես նաև տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ քաղաքապետերի ներկայությունը՝ հստակ դիրքորոշմամբ, և, իհարկե, նախարար Բրուինսի մասնակցությունը Երևանի միջոցառմանը, շատ դրական են։ Դրանք ցույց են տալիս, որ փաստացի Նիդերլանդների կառավարությունը ճանաչում է ցեղասպանությունը։ Սա արդեն ակնհայտ էր այն ժամանակ, երբ Նիդերլանդները հայտարարեց, որ Եվրամիության երկրների մեջ փնտրում է գործընկերներ՝ միասին ճանաչելու հայոց ցեղասպանությունը. նման քայլը իմաստ ունի միայն այն պարագայում, երբ ինքդ արդեն ճանաչում ես։ Ակնհայտ չէ, թե ինչով կարող է վերջին քայլը՝ ձևակերպման հստակեցումը, հանգեցնել մեծ լարվածության։

Շատ կարևոր է, որ նախարարը երկխոսություն սկսի հայկական կազմակերպությունների և մյուս ներգրավված համայնքների հետ, որպեսզի պատկերացնի այս որոշման ազդեցությունը։

Սիրիայի Ռոժավա տարածաշրջանի (հիմնականում քրդաբնակ ինքնավարություն) հայերը և քրդերը իրենց հոգևոր առաջնորդների (քրիստոնյա և իսլամ ) հետ մասնակցում են Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված ջահերով երթին:

Քրդական ծագում ունեցող և իսլամական աշխարհում հայտնի աստվածաբան դոկտոր Շեյխ Մուրշիդ Մաշրուկ Ալ-Խազնավին հանրային ելույթի ժամանակ նշեց  «Ով չի կիսում ուրիշի ցավը ճանապարհ է բացում կրկնվող ողբերգության համար»։

ՕՐՎԱ ԿԱԴՐ Հայից` հայը, անընդհատ կարող ես լսել... 4 տարեկան հպարտ հայը` Մաստրիխտի հայ համայնքից: