The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 5 February 2019

Ոտաբոբիկ նկարիչը պատմում է «կանաչ տորնադոյի» մասին․ զրույց Ալիկ Ասատրյանի հետ

Հոլանդահայ արվեստագետ Ալիկ Ասատրյանին  բազմիցս է անդրադարձել հայկական մամուլը` Այս անգամ  նրա մասին, մեզ հետ համագործակցող ՀԵՏՔՈՒՄ

Ալիկ Ասատրյանի  մասին մեր արխիվային  այլ նյութերն այստեղ


https://hetq.am/hy/article/100566



Անուշ Քոչարյան



10:39, 4 փտր 2019

Հոլանդաբնակ նկարիչ Ալիկ Ասատրյանը գործողություն եւ դադար բառերի միջեւ միշտ մեծ միջակետ դնող է․ սկսում է, շարունակ(վ)ում է օրեր շարունակ, հետեւողները շատ են, ինքն էլ անընդհատ կիսվում է։

«Կանաչ տորնադոյի» շրջանում Ալիկին ամրագրելու կարիք կար։ Այստեղ կտեսնեք իր բնորոշմամբ կարճատեւ «հողից պոկված» վիճակները, գույնի ազդեցությունը, սիմվոլիկայի փոխակերպումը, պերֆորմանսները, որոնց հետեւանքով հասցրել է տուգանվել ոստիկանության կողմից, որովհետեւ արվեստային ակտ իրականացնելու համար որեւէ մեկից թույլտվություն չի ստացել։

«Երկու կիլոգրամ նիհարել եմ, որովհետեւ գիշեր-ցերեկ աշխատում եմ ու օրը մեկ անգամ եմ սնվում, շատ արագ․․․ 24 ժամվա ընթացքում քնում եմ 2-3 ժամ։ Էներգիաս հազար է»,- գրում է Ալիկը՝ Հոլանդիայից։

Այդ ի՞նչ «մոգական» կանաչ է։ Ո՞նց պոկվեցիր հողից, հողագույնից։


Գույնն ինձ համար առեղծված է․ դեռ Հայաստանում երկար ժամանակ գունային հարաբերություններ էի փնտրում, համադրում դրանք, որպեսզի տեսնեմ, թե որ գույնը որի հետ է «երգում», որ գույնն է որի հետ հուզում, որն է որի հետ ձգում։ Այդպես խորացա գույների մեջ։ Երբ եկա Հոլանդիա, կյանքի առաջին 5 տարին սեւ եւ սպիտակի էտապ էր․ երեւի նկատել ես, որ բոլոր գույներս մուգ սեւին էին ձգտում։ Այդպես հետո ամեն գույն օգտագործում էի բացի կանաչից, որից մի տեսակ վախենում էի։

Գույնից վախենալու պատճառը ո՞րն է։


Կանաչի համադրությունն այլ գույների հետ բարդ է, եւ քիչ նկարիչներ են կարողացել անել դա։ Մեկը Վան Գոգն էր, մյուսը Գոգենը: 2002 թվականն էր, որոշեցի ուսումնասիրել կանաչ գույնը, կարդացի։ Սկսեցի ինքս խառնուրդներ պատրաստել եւ նաեւ գնեցի կանաչի տարբեր երանգները։ Սկզբից փորձարկում էի զգացողությունը, թղթի վրա դնում էի այդ կանաչը եւ ուրիշ գույներ։

Փաստորեն առաջին «կանաչ տորնադոն», ինչպես դու ես բնութագրում կանաչի հետ հարաբերությունը, դեռ 2002-ին էր։


Այո, մինչեւ ոսկորներս թաթախվեցի կանաչի մեջ, որովհետեւ խնդիր ունեի կանաչի հետ մեկ այլ գույնի մոգական համադրություն գտնելու։ Եվ գտա․․․ մանուշակագույնի հետ։  Հետո՝ սեւ-կանաչ, սպիտակ-կանաչ, ծիրանագույն-կանաչ․ սրանք բոլորը մոգական հարաբերություններ էին։

Տպավորությունս մեծ էր, երբ տեսա «մասուրե ականջօղով աղջկան կանաչ ամպերի մեջ»։


Հիմա դրա մասին կասեմ, բայց հերթով գամ, հասնեմ։ 2002 թվականին, երբ թաթախվեցի կանաչի մեջ, երկու տարի խրվեցի ու մնացի, ստեղծվեցին բազմաթիվ գործեր․․․ Կանաչ էր ու կանաչ։ Այնքան էի խորացել, որ տեղացի ընկերներս սկսեցին ինձ «կանաչ» անվանել։

Այդ աշխատանքները ցուցադրվեցին, ընկերներս հատուկ կանաչ հագնված եկան ցուցահանդեսին․․․Արդեն 2003 թվականն էր։

Երբ Հայաստանում էիր, դարչնագույնն ու շագանակագույնը գերակշռում էին․ տեղ-տեղ վառ կարմիր էլեմենտ էր մտնում։ 2017 թվականի սիմպոզիումի ժամանակ քո աշխատանքային տարածքն ու բակը լրիվ այդ երանգների մեջ էր․ պատկերացնում եմ, որ կանաչի ժամանակ շուրջդ լրիվ կանաչի ես վերափոխում։


Մի գիշեր, երբ մերոնք քնած էին, աչքս ընկավ աղջկաս կոշիկներին, պատկերացրի՝ կանաչ ինչ սիրուն կլինեն։ Վերցրեցի ու ներկեցի։ Առավոտյան աղջիկս տեսավ կոշիկները, չջոկեց, որ իր կոշիկներն են, ասեց՝ ինչ սիրուն են, համ էլ նման իր կոշիկներին․․․ Ասեցի՝ Սոնա ջան, հենց քո կոշիկներ են, որ կան։ Ջղայնացավ, որ առանց իրեն տեղյակ պահելու ներկել եմ ու այդպես էլ չհագավ այդ կոշիկները։ Կինս էլ զայրացավ այն աստիճանի, որ Սոնային ասաց․  «Էս տնից գնալ ա պետք, քանի մեզ էլ կանաչ չի ներկել»։

Կանաչն այդպիսի ուժ ունի․ կտրում է հողից ու տանում տիեզերք։ Երբ արդեն հասկացա, որ շատ եմ «բարձրացել» ու հոգեբանական վտանգ կա, որոշեցի «իջնել»։ Փափուկ վայրէջքի համար անցա կանաչի ուրիշ երանգներին՝ «խակի» կանաչին, «պաշտպանական» կանաչին։ Այդ վայրէջքի ժամանակ էլ ծնվեցին գործեր։ Մի խոսքով հաջող վայրէջք եղավ, հասկացա, որ հողագույնին անցնելու ժամանակն է, որ ամուր կանգնելու շանս լինի։ Եվ որոշումս ճիշտ էր։ Այդպես երկու տարի տեւեց հողն ու հողագույնը, հաջորդ երկու տարին՝ փիրուզագույնն էր (որն այլ մոգականություն ունի․ 80-ից ավելի գործ հենց այդ շրջանում եմ ստեղծել)։

Գունային ընտրությունը ոչ մի դեպքում պատահականություն չի, փաստորեն։


Չէ՜, չի կարող այդպես լինել․ համն եմ տեսնում, քսում եմ մարմնիս, ուղնուծուծով լրիվ զգում եմ, ուսումնասիրում եմ համադրությունն այլ գույնների հետ, խառնում եմ այնքան, մինչեւ մի գոյություն չունեցող բան դուրս գա։ Այդպես ինծ ծանոթ ներկերի կողքին հայտնվում են մինչ այդ ինձ անծանոթ նոր երանգներ։

Այսպես, որ խոսում ես լրիվ այլ աշխարհ է երեւում, բայց դու շատ ես հաղորդակցվում․ ես նկատում եմ՝ ինչպես են մարդիկ գրում իրենց մտահոգությունները, ինչպես են վերաբերում գործունեությանդ, երբեմն իրենց պատմությունները կապում քո փորձին։


Այո, ուշադիր հետեւում եմ՝ ինչ է կատարվում Հայաստանում եւ փորձում եմ միջամտել իմ լեզվով։ Այդպես Ֆեյսբուքի 5000 ընկերներիս միջեւ «ուշադիր» բաժանումներ եմ անցկացնում, չեմ հոգնում այդ «աշխատանքից», եւ ավելին՝ դա ինձ ուրախացնում է, որովհետեւ հաջողվում է մարդկանց գեղեցիկ զգացում պարգեւել։ Դեպքերը բազմաթիվ են։



Երբ 23 տարի դադարից հետո եկար Հայաստան, շուրջդ անընդհատ մարդիկ էին, ում համար դու եւ´ տարօրինակ, եւ´ անօրինակ էիր, բայց նաեւ բաց, ազատ։


Շատ են գրում ինձ եւ կանայք, եւ տղամարդիկ․․․ Գրում են իրենց վախերի մասին, գրում են իրենց պատմությունները։ Բոլորի համար ժամանակ եմ գտնում՝ թեկուզ իմ քնի հաշվին։

Հարցնու՞մ ես քեզ՝ ինչու։ Պատասխանատվությա՞ն հարց է, մարդուն սիրելու ձե՞ւն է։ Ի՞նչ է։


Կարճ, եթե ասեմ, հա, սիրում եմ մարդկանց։ Ուզում եմ՝ հնարավորինս քիչ հոգեկան ցավ ապրեն, ուզում եմ՝ երջանիկ լինեն։ Ես այդպես եմ դաստիարակվել․ պապս այդպիսինն էր, տատս էլ, հերս էլ, մերս էլ․․․․ քույրս էլ, եղբայրս էլ։ Վազել եւ օգնել ուրիշին, եթե կարող ես․ ես դա եմ տեսել իմ ընտանիքում։

Այդքան զրուցել ենք, բայց այսօր շատ պատկերային է․ տեսնում եմ քեզ․․․ Մեղրին ու Ալիկը, Հոլանդիան ու Ալիկը, Ալիկն ու հայը, Ալիկն ու Ալիկը՝ իրենց արանքում փողոցներ, գույներ, «ցունամիներ», սերեր։


Հիմա շատ հուզական պրոցեսների մեջ եմ․ ամեն գեղեցիկ բանից եմ հուզվում։ Ամեն օր գրելու ու նկարելու նոր հեքիաթ է հայտնվում գլխումս։ Երբ մարդու միտքը լռում է, հրաշքները սկսում են ծնվել ինքնուրույն․ այդ առումով ես միայն կատարողը, թղթին հանձնողն եմ դառնում։

Երկու ամսվա ընթացքում վաթսունից ավելի նոր գործ եմ արել։ Այդ գործերը տանը սփռված են։ Լինում է այնպես, որ նույնիսկ մոռանում եմ ինչ-որ գործի մասին, հետո տեսնում, զարմանում եմ։ Քսանին մոտ աշխատանք էլ դեռ կիսատ է, քանի որ, դեռ մեկը չավարտած՝ ուրիշ պատկեր եմ տեսնում ու անցնում եմ նորին։ Այդպես չեմ կորցնում տեսածս պատկերը։

«Մասուրե ականջօղով աղջիկն» այդ պատկերների՞ց էր։


Գույնի հետ շատ սերտ շփումը տանում է նրան, որ սկսում ես հասկանալ իր լեզուն․ ինքն է քեզ սկսում շատ զարմանալի բաներ պատմել։ Հենց այդպես ծնվեց «Մասուրե ականջօղով աղջիկը» դիմանկարը։ Եվ շատ արագ ծնվեց, ամեն ինչ միանգամից է արված, միայն շրթունքների վրա եմ շատ աշխատել, որ թաքնված, իմ ուզած ժպիտը ստանամ։ Կարծես ստացվեց։ Մասուրի պես կարմիր է, մասուրի պես էլ ժպտում է․․․ Մասուրն էլ է ժպտում։


Հետաքրքիր է մասուրի ընտրության պատմությունը։


Մասուրը մաքուր բան է, նաեւ իմ մանկությունն է: Տանը շատ էինք օգտագործում․ եւ մայրս, եւ տատս սարերից ու դաշտերից վայրի մասուր էին հավաքում, ես էլ իրենց հետ։ Մասուրով ճաշ էին եփում, ու, երբ հիվանդանում էինք, հենց այդ ճաշն էր առողջացնողը։ Ու իրենք էին ասում՝ մասուրը մաքուր բան է։ Այդպես ինձ համար էլ այն մնաց մաքրության խորհրդանիշ։

Դադար


Կարծում եմ՝ կանաչ գույնը կտեւի մոտ մեկ ամիս եւ կիջնեմ գետնին։ Այս անգամ հաստատ երկու տարի չեմ ձգի, քանի որ տարիքի հետ ավելի զգայուն եմ դարձել եւ հուզվում եմ անգամ մի նոր կանաչ երանգ ստանալուց։ Մի տեսակ ալքիմիայի պես բան է․ նույնիսկ մեկ-մեկ գիշերն արթնանում եմ իմ ձայնից, որ կանաչ գույնի հետ եմ խոսում։ Առավոտյան արթնանում եմ, հասկանում եմ, որ գլխիս մեջ հեքիաթ կա։ Ոչ բոլոր հեքիաթներն եմ գրում, բայց երկուսը գոնե պետք է գրեմ նկարների հետ։ Կարճ ասած՝ ցնցուղի տակ, որ կանգնում ես, ջուրն ի՞նչ առատությամբ է լցվում գլխիդ, այդպես էլ մտքերն են լցվում գլխիս մեջ։ Ուղղակի գժվել կարելի է․ մեկ-մեկ ծորակն ուզում եմ փակել։ Ֆիզիկապես հնարավոր չէ դիմանալ այս փոթորիկին․ դրա համար կես կատակ, կես լուրջ ասում եմ՝ «ստեղծագործական տորնադո» է, որն ինձ վերցնում ու պտտում է օդում։

Տարիների ընթացքում դիմանկարները վերափոխվեցին վիճակների եւ իրավիճակների, Ալիկ։ Առաջ դիմանկարը գերակշռում էր․․․ Հիմա, եթե նույնիսկ դեմքը կա, իրականությունից ես կտրում, տանում ուրիշ տեղ։


Արվեստում կրկնվել չեմ սիրում․եւ եթե գիտությունը կրկնությունով է պայմանավորված, արվեստում հակառակն է․ կրկնությունը արվեստի մահն է։ Երկու-երեք տարին մեկ ինձ մոտ նոր էտապ է սկսվում։

Հնարավոր է՝ դիրք փոխվի, իրադրություն փոխվի, գետնին կպած լինես կամ ոչ, բայց, միևնույն է, վերադարձի գաղափարը տեսնում եմ։


Նկատի ունես Հայաստան վերադառնա՞լը։ Եթե այո, ապա որոշումս կայացրել եմ։

Դա նկատի չունեի, բայց հետաքրքիր է՝ ինչ ես որոշել։


Վերադառնալու եմ, միանշանակ։ Տեխնիկական խանգարող հարցեր կան, որոնք կլուծվեն երկու տարվա ընթացքում։ Իսկ արվեստում «վերադառնալը» լրիվ ուրիշ պատմություն է․ որքան էլ մոտենամ նախնական կետին, այն այլեւս նույնը չի լինելու․․․ Ուրեմն նույն տեղին չես վերադառնում։ Մղվելու եւ հետ գալու տատանումները դրա հետ կապ չունեն․ եթե ես իմանամ՝ ինչ է ինձ սպասվում ինչ-որ տեղ, այլեւս հետաքրքրություն չեմ ունենա։

Ստացվում է, որ Հայաստան վերադառնալն էլ կարելի է այս կոնտեքստում տեղավորել․ վերադառնու՞մ ես այլ Հայաստան։


Վերադառնալու որոշումս կայացրել եմ, երբ «Մաչանենց» սիմպոզիումին մասնակցեցի։



Ուզում էի անպայման հարցնել նաեւ «Ադամ եւ Եվա» ինստալյացիայի մասին, որ այդտեղ՝ փողոցում իրականացրիր՝ առանց թույլտվության։


Ոստիկանները ձերբակալեցին, տարան։ Մոտ հինգ հարյուր եվրոյի չափով տուգանվեցի հասարակական կարգը խանգարելու եւ փողոցը կեղտոտելու համար։

Ալիկ, ստեղծագործական տարիների, Հոլանդիայում երկարաժամկետ բնակություն հաստատելու փորձառությունն ինչի՞ է հանգեցրել, ի՞նչն ես արժեւորում հիմա։


Հենց կյանքն է, որ կա եւ ստեղծագործելու հնարավորությունն ու ժամանակը։ Երբ առավոտյան բացում եմ աչքերս, նախ զարմանում եմ, որ չեմ մեռել, քանի որ իմ կյանքով ապրող մարդը ամեն օր գուցե եւ մեռնի, հետո ուրախանում եմ, որ մեկ օր էլ ունեմ ստեղծագործելու համար եւ վազում եմ նկարելու։ Այդպես գնահատում ու սիրում եմ ինձ տրված ամեն րոպեն։

Հիմա ուզում եմ վերադառնալ իմ երկիր, հերի՛ք է։ Շատ բան ունեմ անելու Հայաստանում․ ուզում եմ տարիների փորձառությունը «իմոնց» տալ․ դա որոշ չափով հեռավորության վրա էլ փորձում եմ անել։ Ունեմ ֆիլմի գաղափար, ուզում եմ իրագործել Հայաստանում, եւ վերջին՝ կարեւոր երազանքս արվեստի կենտրոն ստեղծելն է։ Եթե սա էլ հաջողեցի, ուրեմն կյանքս ստացված է։

Չեմ վախենում ասել, որ ես ինձ զոհաբերում եմ արվեստի համար, որովհետեւ արվեստը ինձ համար միակ մաքուր բանն է երկրի վրա․․․Դրա համար արժե քեզ զոհաբերել, այդպես կապ ստեղծել ոչ երկրայինի հետ։

Հ․Գ․ լուսանկարները տրամադրել է Ալիկ Ասատրյանը

Աննախադեպ ու բացառիկ հնարավորություն ճանապարհորդելու Հայաստանով





ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Նիդերլանդներում, Բելգիայում, Լյուքսենբուրգում բնակվողներին
Աննախադեպ ու բացառիկ հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր չեն եղել Հայաստանում, կամ եղել են, բայց չեն հասցրել լինել բոլոր պատմական, ճարտարապետական տեսարժան վայրերում:
Վայելել գարնան հմայիչ սեզոնը, մասնակցել Զատիկի արարողությանը, լինել ու շրջագայել Հայաստանի հյուսիսից-հարավ, արևելքից-արևմուտք ու մայրաքաղաք Երևանում: Սա նշանակում է նորովի ճանաչել մեր երկիրը: Ամենակարևորը` դուք ապահով ու հոգատար ձեռքերում եք: Ձեզ ուղեկցում է Նիդերլանդների «Հոլլանդ-Արմենիա» բարեգործական միության հիմնադիր նախագահ, թարգմանչուհի, Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն, մեր բոլորի կողմից շատ սիրված ու հարգված (Svetlana Andresian) ՍՎԵՏԼԱՆԱ ԱՆԴՐԵՍՅԱՆԸ, որը բարձր մակարդակով համագործակցել է Հայաստանի տուրիստական լավագույն օպերատորների հետ: Շտապեք բաց չթողենել լավագույն այս հնարավորությունը: Այս տուրի համար տեղերը սահմանափակ են, ևս 17 երջանիկներ և խումբը պատրաստ է` ապրիլի 15-ից 26-ը, յուրաքանչյուր օրը հագեցված է շրջագայության բազմաբովանդակ ծրագրով: Երևան, Սարդարապատ, Զվարթնոց, Օշական, Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ, Գառնի, Գեղարդ, Դիլիջան, Գոշավանք, Հաղարծին, Էջմիածին, Սևան, Տաթև...Եվ սա լրիվ ցանկը չէ:
Տեղեկությունների և ամրագրելու համար զանգահարել անձամբ՝
Սվետլանա Անժելա Անդրեսյանին՝ 0619216557 համարով:
Կարող եք պայմանավորվել նաև այլ ժամանակաշրջանի համար:
Գրել Messenger-ին կամ էլ. հասցեին՝
s.andresian@ hotmail.com
Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև «Նիդերլանդական Օրագրին»
PAASVAKANTIE IN DE EERSTE CHRISTELIJKE LAND TER WERELD: ARMENIA
Vanaf 15-04-2019 tot 26-04-2019
Voor de informatie en boeking bel: 0619216557, of mail: s.andresian@hotmail.com
ARMENIA WORDT IEDER JAAR DOOR MEER DAN HALF MILJOEN TOERISTEN BEZOCH


Monday, 4 February 2019

Գերմանիայում գեղեցիկ արարողակարգով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին

Գերմանիայում գեղեցիկ արարողակարգով դիմավորել   Նիկոլ Փաշինյանին, բարձրացված են եղել ԳԴՀ, ՀՀ և ԵՄ դրոշները, և կարմիր ուղեգորգի երկայնքով շարված են եղել Պատվո պահակախմբի զինվորները , նվագախումբը: Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական օրհներգերի կատարումից հետո ԳԴՀ կանցլերը ՀՀ վարչապետին հրավիրել է Պատվո պահակախմբի ստուգայցի:


Saturday, 2 February 2019

Հանդիպում նիդերլանդացի իրավագետների հետ



Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ծրագրերի ղեկավար Կոեն Գոեին, Նիդերլանդների արդարադատության համայնքային գծով խորհրդատու, պրոբացիոն ծառայության փորձագետ Լեո Թիխեսին և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանին: Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայք էջը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակմանը, Ծառայության և պետական, համայնքային մարմինների հետ սերտ համագործակցության ձևավորմանը, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի օրենսդրության կատարելագործմանը, էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի դրական և բացական կողմերին:
Նախարար Զեյնալյանը վստահեցրել է, որ Արդարադատության նախարարությունը վճռական է պրոբացիայի ոլորտը զարգացնելու հարցում, և փորձագետների գիտելիքն ու փորձը կարող են իրենց նպաստը բերել համակարգի բարելավման աշխատանքներում:

Անի Քոչարը լուսաբանել է վարչապետի այցը Գերմանիա



     Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարելիք այցը սկսվեց Քյոլն քաղաքից:
     Փաշինյանը ելույթ է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանում, պատասխանել է բուհի դասախոսների, ուսանողների հարցերին: Փաշինյանը ոտքով շրջայց է կատարել Քյոլնում, այցելեց քաղաքի կենտրոնական տաճար, որտեղ մեծ թվով հայերի հետ, ովքեր նախապես իմանալով, հավաքվել էին շփվելու, լուսանկարվելու վարչապետի հետ։ Հենց այս տեսաերիզն էլ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՆ Է տրամադրել ներկայումս Գերմանիայում բնակվող և բուժման կուրս անցնող լրագրող Անի Քոչարը, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան:
Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետին ընդունեց Քյոլնի քաղաքապետը, իսկ ավելի ուշ Փաշինյանը հանդիպում ունեցավ հայ համայնքի 600 ներկայացուցիչների հետ, որոնք այստեղ էին ժամանել Գերմանիայի տարբեր քաղաքներից: Բեռլինում այսօր նախատեսված են նաև Փաշինյանի հանդիպումները Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ Արդեն այսօր Բեռլինում տեղի ունեցան պաշտոնական հանդիպում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Բանակցությունների ավարտին Մերկելն ու Փաշինյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:
    
     

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. Հաագայում պայթյունի հետևանքով մարդ չի զոհվել

Ավելի վաղ ՀՀ դեսպանությունը պարզաբանել էր, որ ըստ Նիդերլանդների պատկան մարմինների նախնական տեղեկատվության Հաագայում գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունի արդյունքում շենքի փլուզման պատճառով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ծագումով հայեր չկան։ Ավելի ուշ հայտնվել էր, որ այնուամենայնիվ ունենք մեկ զոհ: Բարեբախտաբար այս վերջին տխուր լուրը կրկին հերքվեց ՀՀ դեսպանության տարածած պարզաբանմամբ, որտեղ ասվում է.
Հայցելով հանրության ներողամտությունը տեղեկացնում ենք, որ Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել։ Դեսպանությանը թյուրամիցության մեջ էին գցել այլ քաղաքում ավտոտնակում մեքենայի գազի արտահոսքից զոհված երիտասարդի հարազատները։

Thursday, 31 January 2019

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Հունվար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի հունվար ամսվա ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում :
 Õ†Õ«Õ¤Õ¥Ö€Õ¬Õ¡Õ¶Õ¤Õ¶Õ¥Ö€Õ« Ô¹Õ¡Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ€Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥Õ½ÕºÕ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Ö†Õ¥ÕµÕ½Õ¢Õ¸Ö‚Ö„ÕµÕ¡Õ¶ Õ§Õ»Õ« Ö…Ö€Õ¡Õ£Õ«Ö€

4-ը հունվար

Door de inzet van Vereniging Abovian in Den Haag, is op één van de drukste plekken in de stad, tegenover het Holland Spor Station, tussen 28 andere talen het volgende Armeense gezegde op het voetgangerspad gegraveerd: 'Water vind zijn eigen weg'.
Հաագայի Աբովյան միության ջանքերով քաղաքի ամենամարդաշատ վայրում` երկաթուղային կայարանի առջև 28 այլ լեզուների շարքում, փորագրվել է հայերեն ասացվածք ճանապարհի մասին` «Ջուրն իր ճանապարհը կգտնի»։

5-ը Հունվար
Tour Advice Armenia will represent Armenia at the Vakantiebeurs Tourism fair in Utrecht The Number of Armenia's pavilion is 9.OPE1
Ուտրեխտում հունվարի 9-13-ը կայանալիք խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը ներակայցնելու է Tour Advice Armenia ընկերությունը. Տաղավարի համարն է 9.OPE1
Հունվարի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց՝ Արևմտյան Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի հանդիսապետությամբ Սուրբ ծննդյան կապակցությամբ մատուցված պատարագին:

Նիդերլանդների գյուղատնտեսության և այգեգործության կազմակերպության կենտրոնակայանում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և կառույցի նախագահ Մարկ Կալոն բովանդակային քննարկում ունեցան գյուղատնտեսության ոլորտում հայ-հոլանդական համագործակցությունը խորացնելու ուղիների շուրջ։


Հայաստանի դեսպանը հանդիպեց Եվրոջասթի՝ գործընկերի հետ համագործակցության ղեկավարի հետ

Հունվարի 9-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Եվրամիության դատական համագարոծակցության գործակալության՝ գործընկերների հետ հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, Չեխիայի ազգային անդամ Լուկաշ Ստարիի (Lukáš Starý) և Լիտվայի ազգային անդամ Լայմա Չեկելիենեի (Laima Cekeliene) հետ։

Եվրոջասթի անդամները ՀՀ դեսպանին տեղեկացրեցին գործակալության գործառույթների և աշխատանքների մասին։

Դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումների ընթացքը և կառավարության գործնական քայլերը անկախ դատական համակարգն արմատավորելու ուղղությամբ։



The Ambassador of Armenia to the Netherlands met with the Chair of the External Relations Team of The Eurojust
On January 9, Armenian Ambassador to the Netherlands Tigran Balayan met with Lukáš Starý , Chair of the External Relations Team of The European Union's Judicial Cooperation Unit, National member for Czech Republic and with Laima Cekeliene, National member for Lithuania.
The representatives of EUROJUST informed the Armenian Ambassador about the Agency's functions and activities.
Ambassador Balayan presented the process of judicial reforms in Armenia and the practical steps of the government aimed at strengthening the independent judiciary system.
During the meeting the sides exchanged views on the possible ways of establishing cooperation between the relevant authorities of Armenia and EUROJUST.

9-ը հունվարի
Solid Road ընկերության հիմնադիր և տնօրեն Իվոն Բուշեի հետ հանդիպմանը դեսպան Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց` նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացվող Կանաչ ճանապարհ ծրագրի միջոցով` Հայրենիք հայ ընտանիքների վերադարձի և նրանց վերաինտեգրմանը աջակցելու համար։
At a meeting with the Solid Road founder & director Director Yvonne Boussche, Ambassador Tigran Balayan thanked her for the implementation of Greenway project, which helps Armenian families to return and reintegrate in their Homeland.


Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ գլխավոր քարտուղարին


Հունվարի 9-ին Հաագայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների արտգործնախարարության գլխավոր քարտուղար դեսպան Յոկա Բրանդի հետ։ 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանը բարձր գնահատեց Հաագա իր ժամանումից ի վեր արտգործնախարության տարբեր ստորաբաժումների կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչը վկայում է ՀՀ դեսպանության և Նիդերլանդների ԱԳՆ միջև հաստատված օրինակելի գործընկերային հարաբերությունների մասին։ 
Տիգրան Բալայանը Յոկա Բրանդին ներկայացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումները և հայցեց Նիդերլանդների խորհրդատավական աջակցությունը այդ աշխատանքներում։ 
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարությունների միջև փոխգործակցության սերտացման, տարբեր ուղղություններով խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի։

9-ը հունվարի

Դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Հայկազյան եղբայրներին պատկանող նիդերլանդական ARMA ընկերություն
Դեսպան Տիգրան Բալայանի հունվարի 9-ի ինտենսիվ աշխատանքային օրվա վերջին կետը այցելությունն էր Ամստերդանում՝ Հայկազյան եղբայրներին պատկանող ARMAընկերության գրասենյակ, ուր հանդիպում կայացավ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի և Արամ, Սիրուն և Երվանդ Հայկազյանների հետ։
And last point of Ambassador Tigran Balayan՛s charged agenda of January 9th was the visit to ARMA headquarters in Amsterdam, where he met with Vicken Archibishop Haykazyan and Aram, Sirun and Yervand Haykazyans.


10-ը հունվարի


Դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Դելֆտում գտնվող IKEA-ի գլխավոր գրասենյակ, ուր շրջայցից և ընկերության պատմությանը ծանոթանալուց հետո, Հայաստանի և IKEA-ի միջև համագործակցություն հաստատելու հնարավորությունները քննարկեց ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Էհսան Թուրաբազի հետ։


_________________________________________________________-


Ambassador Tigran Balayan received at the Embassy the first of Pijnackernaren Helpen Armenia Foundation, which is actively assisting those in need in #Armenia's regions. We thank Pijnackernaren Helpen Armenia Foundation for its 14 years long activities.




Դեսպան Բալայանը այսօր այցելեց Ուտրեխտում ընթացող Vakantiebeurs զբոսաշրջային տոնավաճառում Հայաստանը ներկայացնող Tour Advice Armenia ընկերության տաղավար։ Շնորհակալություն հայտնելով ընկերության տնօրեն Արտակ Ավետիսյանին` նման խոշոր միջոցառմանը Հայաստանը ներկայացնելու համար, Տիգրան Բալայանն առաջարկեց դեսպանության աջակցությունը` հաջորդ տարի առավել լայն ներկայացվածություն ապահովելու նպատակով։



Ambassador Tigran Balayan received today Executive Committee of Pax Kinderhulp Organization to thanks them for decades long humanitarian activities in #Armenia. Future oriented projects were discussed.

Դեսպան Տիգրան Բալայանը այսօր ընդունել է Pax Kinderhulp բարեգործական կազմակերպության գործադիր հանձնախմբի անդամներին` շնորհակալություն հայտնելու Հայաստանում տասնամյակներ շարունակ իրականացվող ծրագրերի համար։ Հանդիպմանը քննարկվեցին ապագային միտված մի շարք ծրագրեր։



Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրենին

Նիդերլանդերի ԱԳՆ Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Թայս վան դեռ Պլասը և Տիգրան Բալայանը

Հունվարի 11-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդերի ԱԳՆ Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Թայս վան դեռ Պլասի հետ։ 

Զրույցի ընթացքում քննարկվեցին Եվրամիության օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին ԵՄ-ում ընթացող գործընթացների և դրանց վերաբերյալ Նիդերլանդների մոտեցումների շուրջ։

Տիգրան Բալայանն ու Թայս վան դեռ Պլասը քննարկեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը և այդ համատեքստում անդրադարձ կատարեցին գործող ձևաչափերի շրջանակներում ընթացող փոխգործակցությանը։

Դեսպան Բալայանը հոլանդացի բարձրաստիճան դիվանագետին ներկայացրեց թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքները, ձևավորվելիք կառավարություն բարեփոխումների ծրագրերը՝կարևորելով եվրոպական գործընկերի աջակցությունը դրանց իրագործման համար։

______________________





Հայաստանի արտաքին քաղաքականությունը ներկայացվեց Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողներին

Հունվարի 15-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ընդունեց Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի շուրջ երկու տասնյակ ուսանողների։

Ուսանողների համար կազմակերպած ընդունելությանը հաջորդեց դեսպան Բալայանի դասախոսությունը Հայաստանում տեղի ունեցած վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և հիմնական ուղղությունների, աշխարհաքաղաքական կենտրոնների և հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ։

Դասախոսությունից հետո Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողները բազմաթիվ հարցեր հղեցին դեսպան Բալայանին՝ հայ-նիդերլանդական հարաբերությունների, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, միջազգային և տարածաշրջանային օրակարգային հարցերի և դրանց նկատմամբ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ։



Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի հանդիպումը Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ
Հունվարի 17-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Եվրոպական միության իրավապահ գործակալության՝ Եվրոպոլի գործադիր տնօրեն Կատերին Դե Բոլի (Catherine de Bolle) հետ։ Դեսպան Բալայանը բարձր գնահատելով Եվրոպոլի՝ որպես հանցավորության դեմ պայքարը համակարգող համաեվրոպական կառույցի, արդյունավետ գործունեությունը, ներկայացրեց Հայաստանում կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեությունը։ Այս համատեքստում կարևորվեց Եվրոպոլի և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացումը։ 
Հանդիպմանը քննարվեցին ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ Նախանշվեցին նշյալ կառույցների միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվելիք համատեղ քայլերը։ 
Եվրոպոլի գործադիր տնօրենի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ։
----------------------------------------------------


Բեռլինի Կանաչ շաբաթին մասնակցող Հայաստանի պատվիրակության անդամները հանդիպել են Նիդերլանդների գործընկերների հետ` քննարկելու կաթնամթերքի արտադրության բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները։

------------------------------------------------------------------------
Հունվարի 18-ին՝ Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցի նախօրյակին, Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան` Ուսումնասիրությունների և կրթության միջազգային ինստիտուտի հետ համագործակցաբար կազմակերպել էր հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Հրանտ Դինքի ընկերները, ինչպեդ նաև հոլանդահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
Միջոցառմանը որպես բանախոսներ հրավիրված էին Հրանտ Դինքի ընկեր, «Ակօս» թերթի նախկին խմբագիր Արիս Նալջին և Հաագայի խաղաղության ծրագրերի համակարգող, «Հայ-թուրք-քրդական աշխատանքային խնբի» ղեկավար Թայֆուն Բալչըքը, ովքեր պատասխանեցին ներկաների բազմափիվ հարցերին:
Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Ռաքել Դինքի տեսաուղերձը:
Միջոցառմանը մասնակցեց նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը։
24-ը հունվարի


«La Maison D’Armeni» հայկական նորաձևության տանը ողջունեցին Ռոտերդամի կինոփառատոնին մասնակցող հայկական պատվիրակությանը
Հունվարի 23-ին Հաագայում ՀՀ դեսպանության և «La Maison D’Armeni» նորաձևության տան նախաձեռնությամբ, Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնիn մասնակցելու նպատակով Նիդերլանդներ ժամանած պատվիրակության անդամները` Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Harutyun Khachatryan Հարություն Խաչատրյանը և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը «La Maison d'Armeni» սրահում հանդիպեցի հայ համայնքի և հոլանդացի արվեստագետների հետ։
Ողջունելով ներկաներին` Նիդերլանդներում ՀՀ դեսպան Tigran BalayanՏիգրան Բալայանն ասաց, որ 14 տարի առաջ առաջին անգամ Ռոտերդամում է հայտնվել Հարություն Խաչատրյանի շնորհիվ` Ռոտերդամի կինոփառատոնի և Ոսկե Ծիրանի միջև համագործակցություն հաստատելու առիթով ու այժմ շատ խորհրդանշական է Հայաստանի ներկայացուցչական մասնակցությունը կինոաշխարհի այս կարևոր միջոցառմանը, որը բացվելու է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոտաժում չներառված կադրերի ներկայացմամբ։ Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց «La Maison d'Armeni» սրահի հիմնադիրներին միջոցառումy հյուրընկալելու և իրենց վառ գույներով ու բնորոշ ջերմությամբ այն կազմակերպելու համար։

------------------------------------------------

Ընդունելություն ի պատիվ Հայաստանի զարգացմանը օժանդակած PUM փորձագետների

Հունվարի 24-ին Հաագայում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ նիդերլանդական ավագ փորձագետների կազմակերպության՝ PUM-ի մասնագետների, ովքեր կառույցի հայաստանյան գործունեության առավել քան տաս տարիների ընթացքում օժանդակել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։

Ողջունելով հյուրերին դեսպան Տիգրան Բալայանը նշեց, որ Հաագա ժամանելուց առաջ իր կարևոր շփումներից մեկը PUM-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ հանդիպումն էր, որի ժամանակ տեղակացավ կազմակերպության կարևոր առաքելության և գործունեության արդյունքների մասին։ Տիգրան Բալայանը կարևորեց Հայաստանի զարգացման և լայնածավալ բարեփոխումների այս փուլում PUM-ի աջակցությունը և առավել ներգրավվածությունը՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունը կընդլայնի հայաստանյան գործունեության ոլորտները։
PUM-ի հայաստանյան ծրագրերի համակարգող Յան Դառկսենը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշեց, որ Հայաստան այցելած բոլոր փորձագետները վերադառնում են նորից այցելելու և Հայաստանի զարգացմանը իրենց նպաստը բերելու հստակ մտադրությամբ և սովորաբար մի քանի անգամ կրկին այցելում են թե աշխատանքային, թե անձնական նպատակներով։
Միջոցառմանը դեսպան Տիգրան Բալայանը զրույցներ ունեցավ տարբեր բնագավառները ներկայացնող մասնագետների հետ, ովքեր ներկայացրեցին Հայաստանում իրենց կատարած աշխատանքները և նոր ծրագրերը։
-----------------
Դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Խնձորեսկցի 96-ամյա վետերան Աշոտ Գասպարյանին, ում կյանքի պատմությունը բնորոշ է արտերկրում ապրող շատ հայերի։ Արցախա-սյունիքյան բարբառով տեղի է ունեցել ջերմ ու անկաշկանդ զրույց:


In the framework of International Film Festival Rotterdam - IFFR , Embassy hosted a reception at WORM Rotterdam for the participants of symposium on Sergei Parajanov art and legacy. Head of Sergey Parajanov museum Zaven Sargsyan presented Bero Beyer, Director of #IFFR with a Parajanov memories' collection of his participation at #IFFR in 1986.

Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի շրջանակներում WORM Rotterdam ակումբում Նիդերլադներում ՀՀ դեսպանությունը ընդունելություն էր կազմակերպել՝ Սերգեյ Փարաջանովի արվեստի և ժանագության վերաբերյալ սիմպոզիումի մասնակիցների համար։

Միջոցառման ժամանակ Փարաջանովի թանգարանի ղեկավար Զավեն Սարգսյանը Ռոտերդամի կինոփառատոնի տնօրեն Բերո Բեյերին նվիրեց 1986թ. Ռոտերդամի փառատոնին մասկացությունից հետո Փարաջանովի կազմած ալբոմի կնկօրինակը։


 Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց տեղի հայկական համայնքների և կառույցների ներկայացուցիչներին: Կողմերը քննարկեցին կրթական և մշակութային
հետաքրքրություն ներկայացնող լայն ծավալի հարցեր:



 Full floor of the Hague's Corps Diplomatique at @DutchMFA for insight session ahead of #GlobalEntreneurshipSummit 2019. #US Ambassador Ppete Hoekstra shares his vision of the event with the audience. 
#GES2019


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Հպելով նկարներին` կարող եք այն դիտել մեծացրած, իսկ տարեթվերին` կտեղափոխվեք դեսպանատան կայք էջ, որտեղ տվյալ նյութն է: