The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 19 October 2020

Նիդերլանդահայությունը առցանց դրամահավաք կազմակերպեց








Նիդերլանդահայերը Ադրբեջանի սանձազերծած  պատերազմի դեմ բողոքի երթերն ու ցույցերը երեկ ընդմիջեցին` կազմակերպելով առցանց դրամահավաք`ուղիղ եթերով:
Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի կամավորները տեղի հայ գործարարների աջակցությամբ հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 73,560 եվրո գումար, սա` 3 օրում։ 
 Երեկվա մարաֆոնի ժամերին  նախատեսված էր անցնել 150,000-ի սահմանը, բայց երեք  ժամ տևողությամբ օնլայն հաղորդման ընթացքում հավաքվեց 250 հազար: Բավական կարճ ժամանակ  գործող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը օրերս  հայտարարեց մեկ միլիոն եվրոյից ավելի գումար հավաքելու մասին:
Դրամահավաքին մասնակցել էին Նիդերլանդների  հայկական տարբեր համայնքների, եկեղեցական, դպրոցական ու այլ կառույցների անդամներ ու անհատներ:


 Դրան նախորդել էր դեսպան Տիգրան Բալայանի ուղիղ եթերով  նիդերլանդահայերին արված ուղերձը: Բարեգործական հիմնադրամի և «Նիդերլանդական օրագրի»  էջերով հեռարձակվող երեկոն  վարում էր Մարգարիտա Վարդանյանը : Արցախի պատմությունն ու  հայկական ծագումը ներկայացնելուց առաջ նա այսպես սկսեց. «Ողջույն  իմ  անունը Արցախն է և ես հակամարտություն չեմ ուզում...»:
 «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի նախագահ Հարություն Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող բարդ իրադրությունը, կարևորեց այսօրվա նիդերլանդահայ կառույցների համախմբումը, նիդերլանդահայերի մասնակցությունը դրամահավաքին, շնորհակալություն հայտնեց ու խաղաղություն մաղթեց բոլորին: Դեսպանատնից առցանց ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա խոսեց Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ու սանձարձակ Թուրքիայի, նրան հարող տեռորիստական խմբերի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի  մասին, կոչ  արեց նիդերլանդահայերին համախմբվել, դժվարին պահին մոտ կանգնել հայրենիքին: Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովիվ Տարոն Թադևոսյանը հարգանքի տուրք մատուցեց ընկած քաջերին, աղոթեց հայ զինվորի համար, կարևորեց յուրաքանչյուրի տեղն ու դերը ` որպես սեփական դաշտում մարտնչող մարտիկի: Մաստրիխտի «Անի» հայ համայնքի «Սուրբ Կարապետ» եկեղեցու վարչության անդամ Վազգեն Սարգիսը նշեց, որ այսօրվա  մեր նպատակը մեկն է` կանգնենք մեր երկրի ու սահմանները պահող զինվորի կողքին ու որպես հայի ինքնությունը ստանձնած անհատ պետք է  հավատարիմ գտնվենք, օգտակար լինենք մեր բոլոր հնարավորություններով: Ինգե Դրոստը` հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղարը, կոչ արեց  սփյուռք, Արցախ, Հայաստան կապն ամրապնդելու համար սերտ համագործակցել միմյանց հետ, անհատներին կոչ արեց անդամագրվել որևէ կազմակերպության: Այդպես  պայքարելն ավելի հեշտ կլինի  ընդհանուր հաջողության հասնելու համար: Նույն կազմակերպության նախագահ, Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը համառոտ իր խոսքում ներկայացրեց կառույցների համակարգված աշխատանքը, օտարներին հայկական արվեստն ու մշակույթը ամբողջական ներկայացնելու դերը: Երեկույթն ուղեկցվում էր հայկական երգերով, պարերով ու երաժշտությամբ: Ցուցադրվեցին կադրեր Արցախից, Հայաստանից: Հիմնադրամի Նիդերլանդական կառույցի նախագահ Հ.Սիմոնյանը կրկին  հիշեցրեց, որ չհանգստանանք այսօրվա  եղածով, այլ կաթիլ առ կաթիլ սնուցել մեր երկիրը` հաղթելու և վաղվա խաղաղ օրը կերտելու  համար:
Դրամահավաքի երեկոյի տեխնիկական սպասարկումը գերազանց կատարեցին Նիկոլայ Գևորգ Խաչատուրյանը (Kino Media Company և Գևորգ Բագրատունի)
Երաժշտությունը Dj Armani-ն և տասնյակ այլ կամավորները:
Հայ Ազյան
(«Նիդերլանդական օրագիր»
 «Արմենպրեսի» համար)
Տեսաերիզի հղումը Ֆեյսբուքում.



youtube-ում


https://www.youtube.com/watch?v=Q7-uhqdOLgQ&ab_channel=HayAzian

Լուսանկարներում`միջոցառումը կադրից  ներս և դուրս:




































Sunday, 18 October 2020

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԱՅՔԵՐ ՀԱՎԱՔԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՅՔՆ ԱՅԼԵՎՍ ՈՉ ԵՎՍ Է

Նաև մեդիա դաշտում



Պատերազմը նաև մեդիա և սոցիալական ցանցերում է շարունակվում: Նիդ.օրագրին  հաջողվեց իր ընթերցողների օգնությամբ Ֆեյսբուքից հեռացնել մոտ 200.000 հազ բաժանորդագրություն ունեցող ադրբեջանական Xüsusi Təyinatlı Qüvvələr կայքը:  Ովքեր բախտի  բերմամբ, թե պատահմամբ առնչվել են այս   էջին, ապա  կիմանան, թե ինչ հակահայ ու թշնամական քարոզչություն են սրանք իրականացրել, նաև հրապարակել հայ զինվորների լուսանկարներ: Ի՞նչ ենք արել մենք : Նման էջ փակելը դյուրին չէր, հերթով բողոքարկել ենք այնտեղ տեղադրված լուսանկարների դեմ, որի տակ ողբերգությունը զմայլանքի սմայլիկներ դարձրաց հազարավոր հավանություններ կային:

Եվ ահա Ֆեյսբուքից սրա պատասխանը ստացանք.

Xüsusi Təyinatlı Qüvvələr հաշիվը ջնջվել է:

Երեկ ժամը 15: 33-ին

Կրկին շնորհակալ ենք մեզ տեղեկացնելու այն բովանդակության մասին, որը կարող է խախտել Facebook- ի համայնքի ուղեցույցները: Մենք հեռացրել ենք Xüsusi Təyinatlı Qüvvələr- ի հետ կապված հաշիվը Facebook- ից: Եթե ​​Xüsusi Təyinatlı Qüvvələr- ի հետ կապված հաշիվը վերականգնվի, ձեր բողոքած էջը կարող է կրկին հայտնվել: Եթե ​​դա տեղի ունենա, խնդրում ենք կրկին տեղեկացնել մեզ:

Ասենք ձեզ, որ այս անունով էլի էջեր կան, որոնք չունեն արդեն հարյուր հազարների հասնող, մարդկային ողբերգությունից հորթային հրճվանք ապրող ընթերցողների բանակ, այլ...ընամենը հարյուրի չհասնող հետևորդներով:

Hay.Azian

Հ.Գ-Ավելի ճիշտը գնան գտնեն ուսադիրների տիրոջն ու գնան հավաքեն պատերազմի դաշտում իրենց ցանած ողբերգության բերքը... 

«Իմ անունը Արցախ է և ես հակամարտություն չեմ ուզում». Նիդերլանդներում ուղիղ եթերով դրամահավաք է կազմակերպվել

 «Իմ անունը Արցախ է և ես հակամարտություն չեմ ուզում».

Նիդերլանդներում ուղիղ եթերով դրամահավաք է կազմակերպվել

Հոկտեմբեր 20,2020 09:40 5 Նիդերլանդահայերը Ադրբեջանի սանձազերծած  պատերազմի դեմ բողոքի երթերն ու ցույցերը կիրակի ընդմիջեցին` ուղիղ եթերով, կազմակերպելով առցանց դրամահավաք:

Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի կամավորները տեղի հայ գործարարներից հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 73,560 եվրո գումար։ Մարաֆոնի ժամերին  նախատեսված էր այն կրկնապատկել`հասցնելով 150,000-ի սահմանը, բայց երեք  ժամ տևողությամբ օնլայն հաղորդման ընթացքում հավաքվեց 250 հազար եվրո: Այսօրվա հրամայականը դա է պահանջում: Բավական կարճ ժամանակ  գործող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը օրերս  հայտարարեց մեկ միլիոն եվրոյից ավելի գումար հավաքելու մասին: 

Դրամահավաքին մասնակցել էին Նիդերլանդների  հայկական տարբեր համայնքների, եկեղեցական, դպրոցական ու այլ կառույցների անդամներ ու անհատներ: Կարդացեք նաև 100-ից ավել հադրութցիների ժամանակավոր կացարան է տրամադրվել Համահայկական հիմնադրամի աջակցությամբ Վիրավոր զինծառայողները վերականգնողական բուժում կստանան գերժամանակակից սարքավորումներով. համահայկական ջանքերով վերազինված երկրորդ կենտրոնը Երևանում Դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան․

Դրան նախորդել էր դեսպան Տիգրան Բալայանի ուղիղ եթերով  նիդերլանդահայերին արված ուղերձը: Բարեգործական հիմնադրամի և «Նիդերլանդական օրագրի»  էջերով հեռարձակվող երեկոն  վարող Մարգարիտա Վարդանյանը  Արցախի պատմությունն ու  հայկական ծագումը ներկայացնելուց առաջ  այսպես ասաց. «Ողջույն, իմ  անունը Արցախն է և ես հակամարտություն չեմ ուզում…»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի նախագահ Հարություն Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող բարդ իրադրությունը, կարևորեց այսօրվա նիդերլանդահայ կառույցների համախմբումը, նիդերլանդահայերի մասնակցությունը դրամահավաքին, շնորհակալություն հայտնեց ու խաղաղություն մաղթեց բոլորին: Դեսպանատնից առցանց ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա խոսեց Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ու սանձարձակ Թուրքիայի, նրան հարող տեռորիստական խմբերի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի  մասին, կոչ  արեց նիդերլանդահայերին համախմբվել, դժվարին պահին մոտ կանգնել հայրենիքին: 


Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովիվ Տարոն Թադևոսյանը հարգանքի տուրք մատուցեց ընկած քաջերին, աղոթեց հայ զինվորի համար, կարևորեց յուրաքանչյուրի տեղն ու դերը ` որպես սեփական դաշտում մարտնչող մարտիկի: Մաստրիխտի «Անի» հայ համայնքի «Սուրբ Կարապետ» եկեղեցու վարչության անդամ Վազգեն Սարգիսը նշեց, որ այսօրվա  մեր նպատակը մեկն է` կանգնենք մեր երկրի ու սահմանները պահող զինվորի կողքին ու որպես հայի ինքնությունը ստանձնած անհատ պետք է  հավատարիմ գտնվենք, օգտակար լինենք մեր բոլոր հնարավորություններով: Ինգե Դրոստը` հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղարը, կոչ արեց  սփյուռք, Արցախ, Հայաստան կապն ամրապնդելու համար սերտ համագործակցել միմյանց հետ, անհատներին կոչ արեց անդամագրվել որևէ կազմակերպության: Այդպես  պայքարելն ավելի հեշտ կլինի  ընդհանուր հաջողության հասնելու համար:

 

 Նույն կազմակերպության նախագահ, Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը համառոտ իր խոսքում ներկայացրեց կառույցների համակարգված աշխատանքը, օտարներին հայկական արվեստն ու մշակույթը ամբողջական ներկայացնելու դերը: Երեկույթն ուղեկցվում էր հայկական երգերով, պարերով ու երաժշտությամբ: Ցուցադրվեցին կադրեր Արցախից, Հայաստանից: Հիմնադրամի Նիդերլանդական կառույցի նախագահ Հ.Սիմոնյանն ասաց, որ չբավարարվենք ու շարունակենք  կաթիլ առ կաթիլ սնուցել մեր հողը, մեր ներուժով հաղթելու և կերտելու ենք մեր  վաղվա խաղաղ օրը:   Դրամահավաքի երեկոյի տեխնիկական սպասարկումը իրականացրել էին Նիկոլայ Գևորգ Խաչատուրյանը (Kino Media Company), Երաժշտությունը Dj Armani-ն և տասնյակ այլ կամավորները:

Հայ Ազյան 
«Նիդերլանդական օրագիր»


Saturday, 17 October 2020

Հայ ցուցարարներն այսօր վաղ առավոտյան փակել են Նիդերլանդների եւ Բելգիայի երկու անցակետեր

 


Հանրային և այլ հեռուստաալիքների, թերթերի ու մեդիա դաշտի ինֆորմացիոն խոշորագույն NOS մամուլի  մատակարարը հրապարակելով տեսանյութը գրել է` Հայ ցուցարարներն այսօր վաղ առավոտյան փակել են Նիդերլանդների եւ Բելգիայի երկու սահմանային անցակետեր ՝ ուշադրություն գրավելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված կոնֆլիկտին:

Հրապարակումը ֆեյսբուքում լայն քննարկման առարկա է դարձել օգտատերերի միջև: Կան ինչպես  դրական, այնպես էլ բացասական արձագանքներ: Սա նաև լավ առիթ է հանրությանը ներկայացնել Էրդողանական Ադրբեջանի իրական դեմքը:


https://nos.nl/artikel/2352531-grensovergangen-korte-tijd-geblokkeerd-door-armeense-demonstranten.html

Armeense demonstranten hebben vanmorgen bij twee grensovergangen tussen Nederland en België de snelweg geblokkeerd om aandacht te vragen voor het conflict tussen Armenië en Azerbeidzjan. → nos.nl/l/2352531

Friday, 16 October 2020

Բելգիայում և Նիդերլանդներում հայերն անհանգիստ են

 Այս պահին Հաագայում Իսրայելի դեսպանատան մոտ համագործակցող նիդերլանդական կազմակերպությունները ( SAO ) բողոքի ակցիա են կազմակերպել այս երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու համար: Խոլոքոստ ենթարկված ազգն ինքն է դառնում ցեղասպանության մասնակից





ԲԵԼԳԻԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

september een bloedige oorlog uit. De actievoerders zijn intussen alweer vertrokken na tussenkomst van de politie.
Alsmaar dramatischere coronacijfers in sommige regio's
De Armeniërs uit zowel Nederland als België voeren naar eigen zeggen actie uit “pure wanhoop”. Hoewel ze beseffen dat de snelweg blokkeren niet meteen veel begrip zal opleveren, vonden ze dat het tijd was voor een drastischer optreden. Ze houden al sinds het uitbreken van het conflict vreedzame betogingen maar daar werd amper aandacht aan gegeven. De actievoerders vragen dat België en de Europese Unie zich duidelijk uitspreken tegen de aanvallen van Azerbeidzjan.
In Maasmechelen waren de actievoerders met zo’n 40 man. “Ze stopten er met hun wagens, stapten uit en blokkeerden de weg”, zegt burgemeester Raf Terwingen. “Dat leidde tot gevaarlijke situaties op de snelweg. De politie is er meteen naartoe gereden en heeft iedereen afgeleid richting de carpool van Maasmechelen. Daar zijn ze dan uiteindelijk vertrokken. Tegen 9 uur was de E314 weer vrij voor alle verkeer.”
Nagorno-Karabach is een betwiste grensregio dat wordt erkend als onderdeel van Azerbeidzjan, maar in de jaren negentig stapte de regio waar vooral etnische Armenen wonen uit het land. Sindsdien zijn er vaker conflicten geweest, maar niet zo hevig als momenteel. Zeker 70.000 mensen zouden zijn gevlucht voor het conflict tussen Azerbeidzjan en Armenië en het conflict eiste in een paar weken al enkele honderden doden.
Թե Նիդերլանդներից, թե Բելգիայից ժամանած հայերը գործողություններ են ձեռնարկում «մաքուր հուսահատությունից»: Չնայած նրանք գիտակցում են, որ մայրուղին արգելափակելը անմիջապես հարց չի լուծի, բայց և զգացին, որ ժամանակն է ավելի կտրուկ գործողությունների: Հակամարտության բռնկումից ի վեր նրանք խաղաղ ցույցեր են անցկացրել, բայց դժվար թե դրանց վրա ինչ-որ ուշադրություն է դարձվել: Ակտիվիստները պահանջում են, որ Բելգիան և Եվրամիությունը հստակ արտահայտվեն Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումների դեմ:
«Մասմեկելենում Նրանք կանգնեցրին իրենց մեքենաները, դուրս եկան և փակեցին ճանապարհը», - ասում է քաղաքապետ Ռաֆ Տերվինգենը: «Դա հանգեցրեց վտանգավոր իրավիճակների մայրուղում: Ոստիկաններն անմիջապես միջամտեցին և բոլորին շեղեցին դեպի Maasmechelen ճանապարհը: Այնտեղ նրանք վերջապես հեռացան: Առավոտյան 9-ին E314- ը կրկին բաց էր երթևեկի համար »:
Լեռնային Ղարաբաղը վիճահարույց սահմանային շրջան է, որը ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, բայց 1990-ականներին տարածաշրջանը, որտեղ հիմնականում ապրում են էթնիկ հայեր, լքեցին երկիրը: Այդ ժամանակից ի վեր ավելի շատ բախումներ են եղել, բայց ոչ այնքան բուռն, որքան ներկայումս: Ասում են, որ առնվազն 70,000 մարդ փախել է



Արցախյան գոյամարտում Սարդարապատի մեր ճակատն է

ՕՐՎԱ ԿԱԴՐԵՐ

Արցախյան գոյամարտում Սարդարապատի մեր ճակատն է: Տարածքային ամբողջականություն վերականգնելու քողի տակ Թուրքիան ու Ադրբեջանը հեռուն գնացող ծրագրեր են իրագործում` ցեղասպանություն իրագործելով: Աշխարհում ապրող հայությունը տագնապի ազդանշան է հնչեցնում: Այս պահին Ամերիկայում կոնգրեսի  դիմաց հայերը բողոքի ակցիա են կատարում: Եվրոպահայերը ճանապարհներ փակելով Բրյուսելի ուշադրությանն են հրավիրում  հարցը: Հաագայում Իսրայելի դեսպանության ուշադրությանն է հրավիրվում այս երկրի արարքը` Խոլոքոստ տեսած հրեաների պետությունը օգնում է ցեղասպանությանը:

Աշխարհ, Եվրոպա, Ռուսաստան ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ, բռնեք ահաբեկչություն իրականացնող Էրդողանի ձեռքը:

Այսօրվա իրադարձությունների լուսանկարներ, տեսաերիզներ








Thursday, 15 October 2020

Նիդերլանդների վարչապետը չկարողացավ անտարբեր անցնել

Ի վերջո Նիդերլանդների վարչապետ Ռուտեն շրջվեց և լսեց Սյունե Աբրահամյանին: Ռուտեի ուշադրությանը   հրավիրվեց  Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Նիդերլանդները որպես Եվրախորհրդի անդամ պետություն իր ձայնը պետք է լսելի դարձնի այս հարցում:

Նիդերլանդների համագործակցող կազմակերպությունը Սեպտեմբերի 28-ից  լուռ իրազեկման ակցիա են իրականացնում Նիդերլանդների խորհրդարանի  մոտ: Ակտիվիստներից մեկը վարչապետ  Ռուտեի ուշադրությանն է  հրավիրել  Արցախի իրադրությունը:



Tijdens de stille demonstraties in Den Haag sprak een deelneemster premier Mark Rutte aan en herinnerde hem aan de verantwoordelijkheden van de Nederlandse regering over de situatie in Artsakh (Nagorno-Karabakh)

Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվեց Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև

 Այսօր Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվեց Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկացրին Լյուքսեմբուրգում ՀՀ հյուպատոսությունից:

 


«ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ

Պատգամավորների պալատը,

– հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է,

– Արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ, սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը,

– գիտակցելով, որ ընթացող մարտերը ամենադաժանն են 1994թ․կնքված զինադադարից հետո,

– արձանագրելով երրորդ երկրների՝ մասնավորապես Թուրքիայի ներգրավմամբ աճող բարդությունները,

– գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարելով,

– Փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն, երբ Երևանի ( Հայաստանի) աջակցությունը վայելով ուժերը դուրս գան վիճելի տարածքից,

– Գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ, կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության,

Կոչ է անում Կառավարությանը

– հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին

– դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության,

– աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները»։


 Կարևոր լուր է ստացվել.

 Եվրոպական դատարանի վճիռը՝ Հունգարիայում հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին կացնահարելու փաստը դատապարտելու վերաբերյալ վերջնական է: Դա ունի ոչ միայն իրավական, այլև քաղաքական նշանակություն, որից պետք է օգտվել:

Արցախի խնդիրը ևս պետք է լուծել ոչ այնքան քաղաքական, որքան՝ իրավական ուղիներով, քանի որ քաղաքական իրավիճակները փոխվում են, իսկ իրավական լուծումը շատ ավելի կայուն է և պարտավորեցնող: Վստահ եմ, որ Արցախի պահանջների իրավական հիմքերն առավել քան ամուր են և այդ հանգամանքը պետք է անպայման օգտագործել:

Նկարում այդ մարդակերպն է:

ՍՈՒՐԵՆ ԳԵՂԱՄՅԱՆ


Հիշեցնենք, որ Սաֆարովը 2004-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում, Գիշերը քնած ժամանակ  կացնահարել էր քնած Գուրգեն Մարգարյանին, ինչպես նաև փորձել էր սպանել դասընթացներին մասնակցող հայ զինվորական Հայկ Մուկուչյանին։

Ադրբեջանի կառավարությունը պետք է պատժի տարիներ առաջ այս արարքի համար հերոսի կոչում ստացած Սաֆարովին։ Քանի որ Ադրբեջանը դժվար գնա այս քայլին, Այս դեպքում վճիռը չկատարելու  համար Ադրբեջանի հարցը կքննարկվի Նախարարների կոմիտեում: Այն հղի է Ադրբեջանի  նկատմամբ տարատեսակ պատժամիջոցների կիրառմամբ:

Դատապարտման ցույց Իսրայելի զենքի մատակարարման դեմ

 Samenwerkende Armeense Organisaties


Սիրելի Հոլանդահայեր

📣‼️ Beste landgenoten, AM🇦🇲 / NL🇳🇱

Vrijdag 16 oktober om 12:00 uur vindt in Den Haag een demonstratie plaats. Doel van de demonstratie is het veroordelen van de wapenverkoop van Israel aan Azerbeidzjan.

Adres: Lange Voorhout (korte gedeelte van de Lange Voorhout)

N.B. het dragen van een mondkapje en behouden van 1,5 meter afstand is verplicht

¤RecognizeArtsakh

¤StopAzerbaijaniAggression StopTurkey

¤ArtsakhStrong savelives peaceinarmenia

Սիրելի Հոլանդահայեր,

Իսրայելին կողմէ Ադրբեջանին զենք մատակարարումը դատապարտելու նպատակով տեղի կունենայ բողոքի ցոյց Հագայի մէջ, Ուրբաթ, 16 Հոկտեմբերին, ժամը 12:00-ին:

Հասցէ՝ Lange Voorhout (korte gedeelte van de Lange Voorhout)

Յ.Գ. դիմակ կրելը եւ 1,5 մետր պահպանելը պարտադիր են

Մանրամասն. https://www.facebook.com/events/2912901932314291/

Wednesday, 14 October 2020

ԵՍ ԵՄ ՎԱՀԱԳՆԸ

 ԵՍ ԵՄ ՎԱՀԱԳՆԸ

 ՄԵԶ ԹՇՆԱՄԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՈՏՐԵԼ, ՔԱՆԶԻ ԳԻՏԵՆՔ  ՀաղթելուԵնք


Այսօր ՝ հոկտեմբերի 14 - ին, ժամը 18:00 - ին , Քասախի մշակույթի տանը կկայանա եղբորս՝ Վահագն Ասատրյանի հոգեհանգիստը: Հերոսի կյանքով ապրեց, անմահացավ և հայրենիքի նվիրման գաղափարով էլ գնաց դեպի Աստծո հավերժ արքայություն: Աստվածային զավակ, անփոխարինելի ընկեր, հոգատար ամուսին, ազգի անվախ պաշտպան, ամենահրամանատար ինչպես դիմում էին իրեն իր զինվորները, նվիրված եղբայր և օրինակելի հայր իր երկու որդիներին՝ Վահեին և Վազգենին: Կյանքն էլ առաջվանը չի լինի առանց նրա, բայց հանուն իր պայծառ հոգու պիտի ապրենք այնպես որ նա հպարտանա: Մեր հիշողություններում նա միշտ կմնա լուսավոր, ժպիտով և անսպառ հումորով: Մեր ամբողջ ընտանիքի անունից խնդրում ենք ցանկության դեպքում ձեր կողմից նախատեսված ծաղկեպսակների և այլ ծախսերի համար օգտագործվելիք դրամական միջոցները փոխանցել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին՝ Հայկական Բանակի համար նախատեսված տողով: Այսպիսով շարունակական կլինի Ասատրյանների և Պետրոսյանների ընտանեկան ավանդույթը՝ լինել հայոց բանակի զորականի և զինվորի կողքին: Այդպես կցանկանար Վահագնը և դրանով իսկ անընդհատորեն կամրապնդվի Վահագն Ասատրյանի հերոսական սխրանքով և արյան գնով ուժեղացած Համահայկական հայոց բանակը:

#եսեմվահագը #Հաղթելուենք Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ

https://www.facebook.com/sipan.petrosyan.1/posts/3171266272995507

----------------------


 «Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en

Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

«Յուրաքանչյուրս 10 Եվրո» «Նիդերլանդական օրագրի» նախաձեռնություն

 https://www.armeniefonds.nl/doneer-nu/

«Յուրաքանչյուրս 10 Եվրո» «Նիդերլանդական օրագրի» նախաձեռնությունից կարճ ժամանակ անց

Ներկայացնում ենք այս մի քանի րոպեները մեր կոչին հետևած մեր հայրենակիցներին, ովքեր մեկ մարդու պես հետևեցին դեսպանի (փոխանցվել են խոշոր գումարներ) և մեր` քիչ հետո արված ուղերձին: Մի մոռացեք նշել N.O (շատերը գրել են, որ մոռացել են), որպեսզի մեզ հեշտ լինի հաշվարկ անել; N.O, նշումով Կան նաև 10 Եվրոյից ավել փոխանցողներ, իհարկե շատ շնորհակալություն, բայց լավ կլինի ուղարկել նախաձեռնությամբ սահմանված գումարը, իսկ մյուս մասը կարող եք փոխանցել առժամանակ հետո: Մեր ծառին երկար ժամանակ ու սիստեմատիկաբար պետք է սնունդ տանք, ջրենք ու խնամենք ու հենց այսպես մեր կենաց ծառը պետք է հզորացնենք: Առաջին հերթին պետք է հավատանք, որ մենք մեր տասը Եվրոյով շատ ավելի մեծ խնդիր ենք լուծում: Հաճախ քիչն ավելի շատ է ու հավատն է զորեղ, որ մենք #ՀաղթելԵնք ու հաղթող տեսակ ենք:

Կրկին շնորհակալ ենք հավատարիմ մարդկանց, մեր հայրենակիցներին: Կհետևենք հիմնադրամի էջին ու ձեզ պարբերաբար կներկայացնենք N.O (ու ձեր անունը) գրիֆով բոլոր փոխանցումները: Հետևեք մեր էջին: Մանրամասնություներն այստեղ.
Էլ ոնց չասենք, որ #ՀաղթելԵնք
Partners
€ 10 N.O. R.Hakobyan
€ 10 N
€ 10 N.O
€ 10 N. O. Lilith
€ 10 N.O. Hermine G.
€ 10 N.O Mariam
€ 20 N.O Ani Davtjan
€ 20 N.O. Tehmine Grigorjan
€ 10 Artak
€ 10 Nazeli
€ 20 N.O. Henrik Grigoryan
€ 10 N.O. Tatev Grigoryan
€ 10 N.O Anoush Darbinian
€ 10 Levijn van der meer
€ 200 N.O. Maria(5) ev David(7) Simonian
€ 10 N.O. Sona
€ 10 N.O. Rafael
€ 40 N. O. 4pers
€ 10 N.O.
€ 10 N.O. Michael
€ 10 N.O. Angela Hakhverdyan
€ 10 N.O. Sevak Shaboyan
€ 20 N.O. Lilit Alaberkyan
€ 10 ՋորջԴավիթ Մալխասյաններ
€ 10 N.O. Hay Azian

Tuesday, 13 October 2020

«Յուրաքանչյուրս 10 Եվրո» «Նիդերլանդական օրագիրը» նախաձեռնում է դրամահավաք

 


Քիչ առաջ դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրեց Արցախի` մեր վտանգված հայրենիքի իրավիճակը: Ոչ մի հայ մարդ` գիշեր-ցերեկ չունի: Թշնամին ուզում է հաստատվել հայոց հողում, դա չի լինելու: Կաթիլ առ կաթիլ մենք սնուցելու ենք մեր հողը:
Այս պահից սկսած «Նիդերլանդական օրագիրը» նախաձեռնում է դրամահավաք, որին կարող են մասնակցել մեծից փոքր` «Յուրաքանչյուրս 10 Եվրո» նշանաբանով:
Ինչու՞ հենց 10 Եվրո: Այս գործում շատ կարևոր է բոլորիս ներգրավածությունը` անկախ սեռից ու տարիքից: Հասկանում ենք, որ շատերը մեծ հնարավորություններ չունեն մեծ գումարներով օգնել, այդ պատճառով, մենք գնահատում ենք Ձեր 10 Եվրո զոհողությունը, որ միլիոններ է դառնալու...:Գլուխներս կախ հիշեք, որ մեր զինվորը հերոսանալով կյանքն է զոհել...
Այսպիսով բոլորս մտնում ենք Հայաստան հիմնադրամի Նիդերլանդների տարածքային կառույցի կայք, ձեր անուն ազգանունից առաջ գրում եք N.O. տառերը և փոխանցում եք 10 Եվրո գումարը: N.O գրելով հասկանում ենք, որ մեր ակցիայի մասնակիցն եք
NL 38 INGB 00075 434 14 ընդամենը 10 Եվրո: Ակցիան շարունակական է լինելու:
Ակցիայի առաջին մասնակիցը Նիդ.օրագրի խմբագիրն է, հետո նաև մեր թղթակիցները կլինեն:Այսպիսով կաթիլ կաթիլ սնուցելու ենք մեր կենաց ծառը:
Հետևեք մեր օրինակին:
Բոլորս ի գործ` մեծից փոքր: Արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ

 Մամուլ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:

ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին:
Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ ս.թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման և ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա:
Նիդերլանդների վարչապետը կարևորել է կողմերի միջև հրադադարի պահպանումը և խաղաղ գործընթացի վերսկսումը:
Հակամարտության կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետը վերահաստատել է ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան իրագործման հնարավորության կարևորությունը:

Դեսպան Տիգրան Բալայանը` ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին` «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերում


Դեսպան Տիգրան Բալայանը` ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին` «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերում 13.10.2020 Հարց ու պատասխան:

 

 Հիշյալ 1ժամ 10 րոպե տևած հեռարձակումը ֆեյսբուքում հայտնվել է 75.000-ի տեսադաշտում, որից 35.000-ից ավելին այն դիտել են, 10300-ն արձագանքել են, 630-ը հավանության ու այլ սմայլիկներ դրել, 339 մեկնաբանություններ արել, իսկ 205-ն էլ կիսվել են:



Monday, 12 October 2020

Նիդերլանդների հայկական համայնքի մի խումբ անդամներ հավաքվել էին հոլանդական առաջնատար NOS մեդիա խմբի շենքի առջև

 Արցախա-ադրբեջանական հակամարտության օբեկտիվ լուսաբանումն ապահովելու պահանջով Նիդերլանդների հայկական համայնքի մի խումբ անդամներ հավաքվել էին հոլանդական առաջնատար NOS մեդիա խմբի շենքի առջև:


Նիդերլանդների Հիլֆերսում (Hilversum) քաղաքում է գործում երկրի առաջատար լրատվականNOSմեդիա խումբը, որն առաջատար հեռարձակող է ունի 700-ից ավելի աշխատակից և ապահովում է հանրային ու մյուս ալիքներիNPO1, 2, 3,NPO Politiek,NPO Newsլրատվությունը, նաև լուրեր է տրամադրումNPO Radio 1,NPO Radio 2,NPO 3FM,NPO Radio 4,NPO Radio 5,NPO Radio 2NPO Soul & Jazzռադիոկայաններին, մամուլին: Պետք է ասել, որ Նիդերլանդների իշխանությունները, երևի թե Եվրոպայում ամենախստագույնս են հետևում կորոնավիրուսի կանոններին ու այդ պատճառով Հիլֆերսումի քաղաքապետարանը միայն փոքրիկ խմբի արտոնություն տվեցին NOS մեդիա գրուպի շենքի դիմաց մասնակցելու և այս մեդիա խմբի ուշադրությունը հրավիրելու Արցախա-Ադրբեջանական հակամարտության օբեկտիվ լուսաբանման հարցին: Հայության պահանջագիրն այսպեսին էր.

1. թ. Նոս Վիլմա Հաանի` գլխավոր խմբագրի ուշադրությունը կցանկանայինք, որ նա պարտավորվի շտկել եւ օբյեկտիվ լրագրություն ապահովել Արցախում տեղի ունեցող սարսափելի իրավիճակի վերաբերյալ:

2. Կխնդրենք NOS-ին արդյունավետ գործել ներկա իրավիճակում ։ NOS-ի ձայնը կարող է կյանքեր փրկել ՝ ստեղծելով տեղեկացվածություն:

3. Մենք կցանկանայինք ուշադրություն դարձնել ազնիվ բանավեճերին այն կողմերի հետ, որոնք գիտեն իրավիճակը, ինչպիսիք են Նիդերլանդներում երկու երկրների դեսպանները:

4. Վերջապես խնդրում ենք NOS-ին անկախ լրագրողներին ուղարկել առաջնագիծ Ադրբեջան, եւ Արցախ օբեկտիվ լուսաբանումն ապահովելու համար:






1.Wij zouden graag de aandacht willen van de hoofdredacteur van NOS Wilma Haan zodat zij zich hard maakt voor juiste en objectieve journalisme met betrekking tot de gruwelijke situatie in Artsakh.

2. Wij zouden graag NOS willen verzoeken om zich daadkrachtig uit te spreken in de huidige situatie. De stem van NOS kan levens redden door bewustzijn te creëren.

3. Wij zouden graag de aandacht willen voor eerlijke debatten met partijen die verstand hebben van de situatie, zoals bijvoorbeeld ambassadeurs van beide landen in kwestie, in Nederland.

4. Tot slot verzoeken wij de NOS om onafhankelijke journalisten naar de frontlinie in zowel Azerbeidzjan als Artsakh te sturen.

Վաղը նիդերլանդահայերի հարցերին առցանց կպատասխանի դեսպանը

ԿԱՐԵՎՈՐ`13.10.2020  ժ.19-ին (Բրյուսելի ժամանակով)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոլանդահայ կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչներին և բոլոր նիդերլանդահայերին հայտնում ենք, որ վաղը հոկտեմբերի 13-ին,  Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը «Նիդերլանդական օրագրի» հետ համատեղ կազմակերպում է առցանց հանդիպում Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ: Հանդիպումը հարմարեցված է աշխատանքից ազատ ժամի` երեկոյան  19.00-ին:

Քննարկվելու է Սեպտեմբերի 27-ից ի վեր  ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը:

Դեսպանը կպատասխանի ձեզ հուզող ու հետաքրքրող բոլոր հարցերին: Հարցեր կարող եք թողնել  ինչպես այս հաղորդագրության տակ, այնպես էլ այն կարող եք ուղղել հենց ուղիղ եթերի ժամանակ:

Ակցիա նիդերլանդական մամուլում Արցախա-ադրբեջանական հակամարտության օբեկտիվ լուսաբանման համար

Հայ համայնքի անդամները նիդերլանդական լրատվամիջոցներին հորդորում են ապահովել ճիշտ լուսաբանում



 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Արցախա-ադրբեջանական հակամարտության օբեկտիվ լուսաբանումն ապահովելու համար Նիդերլանդների հայկական համայնքի անդամներ այս րոպեներին հավաք են կազմակերպում հոլանդական առաջնատար „NOS“ մեդիա խմբի շենքի առջև: Մեր կամավոր թղթակիցները խոստացել են 15.30-ի շրջակայքում ուղիղ եթերով ներկայացնել պատկերը: Նրանք քիչ առաջ մեզ տեղեկացրեցին, որ սա արտոնված է 15 հոգու համար, ուստի խնդրում, հորդորում ենք ակցիային հետևել միայն եթերից:

 Խմբի ներկայացրած պահանջներն են. 
 1. թ. Նոս Վիլմա Հաանի` գլխավոր խմբագրի ուշադրությունը կցանկանայինք, որ նա պարտավորվի շտկել եւ օբյեկտիվ լրագրություն ապահովել Արցախում տեղի ունեցող սարսափելի իրավիճակի վերաբերյալ: 
 2. Կխնդրենք NOS-ին արդյունավետ գործել ներկա իրավիճակում ։ NOS-ի ձայնը կարող է կյանքեր փրկել ՝ ստեղծելով տեղեկացվածություն: 
 3. Մենք կցանկանայինք ուշադրություն դարձնել ազնիվ բանավեճերին այն կողմերի հետ, որոնք գիտեն իրավիճակը, ինչպիսիք են Նիդերլանդներում երկու երկրների դեսպանները: 
 4. Վերջապես խնդրում ենք NOS-ին անկախ լրագրողներին ուղարկել առաջնագիծ Ադրբեջան, եւ Արցախ օբեկտիվ լուսաբանումն ապահովելու համար: 
 1.Wij zouden graag de aandacht willen van de hoofdredacteur van NOS Wilma Haan zodat zij zich hard maakt voor juiste en objectieve journalisme met betrekking tot de gruwelijke situatie in Artsakh.
 2. Wij zouden graag NOS willen verzoeken om zich daadkrachtig uit te spreken in de huidige situatie. De stem van NOS kan levens redden door bewustzijn te creëren. 
 3. Wij zouden graag de aandacht willen voor eerlijke debatten met partijen die verstand hebben van de situatie, zoals bijvoorbeeld ambassadeurs van beide landen in kwestie, in Nederland. 
 4. Tot slot verzoeken wij de NOS om onafhankelijke journalisten naar de frontlinie in zowel Azerbeidzjan als Artsakh te sturen. Այժմ ուղիղ ֆեյսբուքյան եթերից.




  

Sunday, 11 October 2020

ՄԱՍՏՐԻԽՏԻ ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ. Ներկայացնում է նիդերլանդական կայքը

 ՀԵՏԱՔՐՔԻՐ (ARM/NL)

ՄԱՍՏՐԻԽՏԻ ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ. Ներկայացնում է նիդերլանդական կայքը

Մաստրիխտում 43-ից ավելի թաղամասեր կան, որոնք իրենց առանձնահատկությունն ունեն: Քաղաքային կայքը («Thuis in Maastricht») համակողմանիորեն ներկայացնում է Մաստրիխտի բնակիչների կյանքն ու նրանց կատարած գործերը: Թղթակից Հանս Մոլեմանը եղել է հայաշատ համայնքում և ներկայացրել այսօրվա հայությանը հուզող խնդիրները: «Նիդերլանդական օրագիրը» որոշ կրճատումներով   ներկայացնում է հոդվածը:

 ՄԱՍՏՐԻԽՏԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՂՈԹՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մաստրիխտի հայերը սրտացավորեն հետևում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված պատերազմին: Օգնության պիտույքներով արկղերը շարված են Պոտենբերգի հայկական եկեղեցում, որտեղ կիրակի օրն աղոթում էին խաղաղության համար:

Մաաստրիխտի հայ համայնքն ունի շուրջ 150 ընտանիք, ովքեր ուշադիր հետեւում են այն ամենին, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ՝ Հարավային Կովկասի հայկական անկլավում, Մաաստրիխտից ավելի քան չորս հազար կիլոմետր դեպի արևելք, կատաղի մարտեր են ընթանում սեպտեմբերի վերջից:


ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Հարեւան Ադրբեջանը նպատակ ունի նվաճել մոտ երեսուն տարի առաջ անջատված և Հայաստանի հետ կապ գտած տարածքը: Հայերը պնդում են, որ անկլավը, որտեղ ապրում է մոտ 150,000 մարդ, հին հայկական տարածք է: Այնուամենայնիվ, անցյալ դարում, Խորհրդային կայսրության ժամանակ, Մոսկվան Լեռնային Ղարաբաղը միացրեց Խորհրդային Ադրբեջանի տարածաշրջանին:

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը դարձան անկախ երկրներ, իսկ Լեռնային Ղարաբաղը դարձավ թեժ վիճելի տարածք: Փոքր Հայաստանը (գրեթե երեք միլիոն բնակիչ, հիմնականում ուղղափառ քրիստոնյա) հակադրվում է զգալիորեն ավելի մեծ հարևան Ադրբեջանին (գրեթե տաս միլիոն բնակիչ, հիմնականում սուննի մահմեդականներ):

ԷՐԴՈՂԱՆԸ

Ադրբեջանն այժմ ունի Թուրքիայի Էրդողանի կառավարության աջակցությունը, մինչդեռ Հայաստանը ռազմական կապեր ունի Պուտինի Ռուսաստանի հետ: Հայաստանում ռուսները ունեն մեծ ռազմակայան ՝ ներառյալ կործանիչ ինքնաթիռներ ու տանկեր: Հայերն ունեն նաև արևմուտքի համակրանքը՝  մասնավորապես Ֆրանսիայի:

 Արևմտյան Եվրոպայի ամենամեծ հայկական սփյուռքը Ֆրանսիայում է, մոտ 700,000 մարդ: Այնտեղից են մշակույթի այնպիսի գործիչներ ինչպիսիք են Շառլ Ազնավուրը և Սիլվի Վարդանը:

ԿՈՏՈՐԱԾ

Մեծ սփյուռքը կարելի է բացատրել Հայաստանի ծանր պատմությամբ: Արտագաղթն արտասահմանում մեծապես աճեց այն բանից հետո, երբ թուրքական բանակը 1915-ի մոտակայքում արևելյան Թուրքիայում իրականացրեց հայ բնակչության խոշոր ջարդ: 2020 թվականին ութ միլիոն բնակչություն ունեցող հայկական սփյուռքն ավելի մեծ է, քան բուն Հայաստանի բնակչությունը: ԱՄՆ-ը և Ռուսաստանը ունեն յուրաքանչյուր հայկական արմատներով մոտ երկու միլիոն բնակիչ:

Նիդերլանդներում այժմ ապրում են ավելի քան քսան հազար հայազգի մարդիկ: Նրանց մեծ մասը ՝ մոտ յոթ հազար, կարելի է գտնել Ալմելոյի շրջանում: Մաաստրիխտն ու հարակից տարածքը ՝ Հասելտից  Գենկի միջով մինչև Ակեն-տելտ, այժմ ունեն շուրջ երեք հազար հայ բնակիչ, կարծում է Մաստրիխտում ԱՆԻ հայկական հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգիսը:

ԹԻԿՈՒՆՔԸ` ՃԱԿԱՏ

Սարգիսը պատրաստվում է ուրբաթ առավոտյան հանգստյան օրերի եկեղեցական արարողություններին: Շաբաթ օրը հուղարկավորություն կա, կիրակի օրը ՝ սուրբ պատարագ, - պատմում է նա: Միջոցառումների ժամանակ անհրաժեշտ է նախասրահներում հստակ նշումներ կատարել անվտանգ հեռավորության (կորոնավիրուսի պատճառով,-ծանոթ.Նիդ.օրագիր) վրա գտնվող նստատեղերի համար:

Սարգիսը կրքոտ խոսում է այն աջակցության մասին, որը Մաաստրիխտի հայ համայնքը կատարում է: Անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է Լիմբուրգում `Նիդերլանդների հայ օգնության ֆոնդի` Armeniefonds.nl- ի միջոցով :

ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ

Հրթիռային Հարվածն հասցվել է Ադրբեջանի բանակի կողմից, կան զոհեր: Քաղաքացիները տուժել են նաև Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում և երկրորդ քաղաք Շուշիում:

Հարված է ստացել  Շուշիի հայկական տաճարը, հայտնում է Սարգիսը `իր հեռախոսում փնտրելով եկեղեցու վնասված շենքի լուսանկարները:

Նա մտավախություն չունի, որ հայկական անկլավը կվերցվի Ադրբեջանի կողմից: «Նրանք չեն կարողանա դա անել: Մեր տղաները ուժեղ են », - ասում է Սարգիսը: Նրա խոսքով ՝ այժմ ադրբեջանցիները մեծ վնասներ են կրել, և ճնշումը մեծանում է Բաքվի կառավարության և նրա դաշնակից Թուրքիայի վրա:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

«Մենք պատերազմ չենք ուզում: Ամեն կիրակի մենք աղոթում ենք մեր եկեղեցում խաղաղության համար », - ասաց Մաաստրիխտի հայկական ասոցիացիայի նախագահը:

Սեպտեմբերի կեսերին Մաաստրիխտի Keizer Karelplein-ի վրա գտնվող Saint Servatius բազիլիկայում տեղի ունեցավ խաղաղության համերգ: Դա արվել է Քյոլնի հայ համայնքի հետ համատեղ՝ գերմանահայ երաժշտական ​​«Լույս» երաժշտական ​​ընկերության դիրիժոր Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ:

 ՍԵՐՎԱՏԻՈՒՍ

Մաստրիխտը հատուկ կապ ունի հայ ժողովրդի հետ Սուրբ Սերվատիուսի միջոցով: Քաղաքի հովանավոր սուրբը հայկական ծագում ունի, և դա հպարտությամբ է լցնում Մաաստրիխտի հայ ժողովրդին: Այժմ Պոտենբերգի հայկական եկեղեցու անդամները մասնակցում են նաև Սանկտուրա նավարկությանը քաղաքում, իսկ 2016 թ.-ին համայնքը նվիրեց հայկական խաչքար, որը տեղադրվել է Սուրբ Սերվատիուս եկեղեցու մոտ:

Սերվատիուսը ծնվել է մեր թվարկության 4-րդ դարում Հայաստանում, որն այդ ժամանակ աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն էր: Հետագայում նա դարձավ Նիդերլանդների առաջին եպիսկոպոսը: Սերվաասի բազիլիկան կառուցվել է Վրիյթոֆի վրա գտնվող նրա գերեզմանի վրա: 2012-ի մարտին «Անի» հիմնադրամը քաղաքապետարանի մակարդակով կազմակերպեց խոշոր սիմպոզիում  `« Servatius the Armenian »խորագրով:

ԿԱՐԱՊԵՏ

1990-ականների սկզբին քիչ թվով հայեր էին ապրում Հարավային Լիմբուրգում: Նրանց առաջին հանդիպումները 1993 թվականին էին ՝ «Հայոց հույս» (հայկական հույս) անունով, Մաստրիխտի Մարիս Ստելլայի շենքում:

Պոտենբերգի եկեղեցին, որը բացվեց 1966-ին `որպես Կաթոլիկ Քրիստոսի Համբարձման եկեղեցի, շահագործումից հանվեց 2011-ին: 2013-ին շենքը հանձնվեց Հայ առաքելական եկեղեցուն, որը  վերանվանվեց «Սուրբ Կարապետ»:

Նիդերլանդերեն տարբերակը կարդացեք այստեղ`

https://www.thuisinmaastricht.nl/armeense.../