Thursday, 12 November 2020
Գոռ Խաչիկյանն ու Անդրանիկ Գևորգյանը NIeuws BV ալիքով զրուցել են Արցախյան պատերազմի մասին
ՄԵԶ ՊԵՏՔ Է ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Mato Hakhverdian
FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands
12.11.2020//Նիդ.օրագիր
Հարգելի հայրենակիցներ,
Մեր ժողովրդի պատմության այս ճակատագրական պահին, այս դժվարին իրավիճակի հետևանքով ստեղծված հասկանալի վրդովմունքի, ցասումի և խուճապի փոխարեն մեզ պետք են մեր միասնականությունը և համախմբվածությունը հանուն զոհված մեր ազատամարտիկների և սահմանում կանգնած քաջարի զինվորի։ Այսօր մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած պառակտիչ և վայրագ արարք մեր հայրենիքի և պետականության դեմ դատապարտելի է։ Մեզ հարկավոր է սթափ դատողությամբ հանդարդ հետևել իրադարձություններին, զուսպ պահպանել համբերատարությունը և չտրվել սադրանքներին ու հայրենադավ կոչերին։
Այսօր մենք կարիք ունենք համազգային միասնականության և համերաշխության։ Մեր պարտքն է սատարել մեր հայրենիքին և մեր պետականությանը, ջանք չխնայել զարգացնելու մեր հայենիքը, ամրապնդելու մեր պետության հիմքերը։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) իր անմնացորդ աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության օրինական իշխանությանը և հերոսական հայոց բանակին։
Մենք համոզված ենք, որ միայն մեր միասնականությամբ և համախմբվածությամբ Հայաստանի Հանրապետության և նրա լեգիտիմ պետության կողքին կկարողանանք հաղթահարել այս դժվար պայմաններում բոլոր խոչընդոտները։
Beste landgenoten,
Op dit cruciale moment in de geschiedenis van ons volk hebben we bij de begrijpelijke frustratie, woede en paniek die door deze moeilijke situatie zijn veroorzaakt, vooral onze eenheid nodig, eenheid in het belang van onze gevallen vrijheidsstrijders en onze dappere soldaten die aan de grens staan. Vandaag moeten we beseffen dat verdeeldheid zaaiende oproepen en wandaden tegen ons vaderland en onze staat, nu meer dan ooit verwerpelijk zijn. We moeten de gebeurtenissen rustig volgen, ons verstand gebruiken , geduld bewaren en niet toegeven aan provocaties en oproepen van landverraad.
Vandaag hebben we nationale eenheid en solidariteit nodig. Het is onze plicht om ons vaderland, onze staat, te steunen, alles in het werk te stellen om ons vaderland te ontwikkelen, om de fundamenten van onze staat te versterken.
De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) spreekt haar volledige steun uit aan de legitieme regering van de Republiek Armenië en het heldhaftige Armeense leger.
We zijn ervan overtuigd dat we alleen in saamhorigheid en door achter de Republiek Armenië te staan, in staat zullen zijn om alle obstakels in deze moeilijke omstandigheden te overwinnen.
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands -
Wednesday, 11 November 2020
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) կոչը

Tuesday, 10 November 2020
Ո ՛չ, մենք չենք պարտվել: Ժամանակը մեզ դատավոր
10.11.2020/Նիդ.օրագիր/Խմբագրի սյունակ
Աշխարհը խլացավ, ու ոչ մի գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսորին չտվեց: Հազար անգամ բարձրաձայնվեց, որ սա պատերազմ է քաղաքակրթության դեմ` ոչ մի հետևանք: Արևմուտքին խնդրվեց ճանաչել Արցախը, բայց այդպես էլ ոչ մի երկիր ձեռք չմեկնեց...
Ասվեց, որ խաղաղ մարդիկ են զոհվում , եկեղեցիներ ու շենքեր քանդվում` ոչ մի արձագանք, խոսվեց, որ խախտվում են անգամ պատերազմական ժամանակների օրենքներ, կասետային ու ֆոսֆորային զենքեր են կիրառվում` էլի լռություն:
Գիտեինք, որ պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, նաև Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների դեմ, որոնց թիկունքում մեծ ուժեր են երևում, գիտեինք ու պասիվ օգնությունից բացի ոչինչ չունեցանք...
Հիմա ամենահեշտը մեղադրելն է, բոլորը` գեներալներ ու ռազմագետներ, վերլուծաբաներ ու քաղաքական գործիչներ են դարձել ու գտել են «միակ» մեղավորին...
Ցավոք ամբիցիաներ ունեցողների բանակն է դա հայտնաբերում, նրանք` ովքեր դեռ էն գլխից սպասում էին պատեհ առիթի ռեվանշիստական նկրտումները բավարարելու համար, Նրանք, ովքեր ռազմական իրադրության` անգամ հաջող պահերին անհասկանալի ու պառակտմանը նպաստող իրարանցում էին առաջացնում սոցիալական ցանցերում: Անհասկանալի է, երբ ռազմական դրության ժամանակ որոշ կուսակցություններ, որոնք խորհրդարանում կամ մանդատ չունեն, կամ էլ վստահության նվազագույն քվե ունեն` միավորվում են երկրի կառավարության դեմ, Սրանց համակիրները գույք են ջարդում, պատկերացնում եք, եթե սրանք իշխանության գան, դասականի խոսքով գան որ ի՞նչ անեն` նախկինների կիսատ թալանը շարունակեն, թե՞ ինչքան պետք է խփեն:
«Մեղավորին» փնտրելուց առաջ կարող են իրենք-իրենց հարցնել` ինչո՞ւ է հանրությունից երկար ժամանակ գաղտնիք պահվել, թաքցվել 5+2 շրջան հանձնելու գաղափարը, հետաքրքիր է Արցախի անորոշ կարգավիճակով այս խայտառակության շուրջ ի՞նչ է այսքան տարիներ Բաքվի հետ բանակցել հայկական կողմը, երբ փաստաթուղթն իրենով
պարտվողական բնույթի էր:
Կարծում եմ բոլորին պարզ էր, որ մի օր պատերամի ականը պետք է պայթեր ու պայթեց ...
Հիմա առավել, քան երբեք պետք է պահպանենք մեր միասնությունը, սիրենք մեզ, դիմացինին ու մեր երկիրը:
Կարող էր լավ լինել, բայց նաև շատ ավելի վատ, համոզված ենք, որ`
Ո ՛չ, մենք չենք պարտվել: Ժամանակը մեզ դատավոր:
Փառք մեր նահատակներին` Դուք անմահ եք, հիշատակը ձեր անմար ...Ձեր անունը՝ մեր սրտերում....
-----------------
«Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա միասնական կամք, մենք մեր վրեժը լուծած կլինենք գոնե մասամբ...»
Պերճ Զեյթունցյան
Monday, 9 November 2020
ՀԱՎԱՔՎԵՑ €412.387
Նիդերլանդների և Բելգիայի հայ կամավորները, համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի հետ, հերթական դրամահավաքը կազմակերպեցին: Նախքան հիմնադրամի և հանրային հեռուստատեսության կայքերից առցանց հեռարձակումը` կամավորները Նիդերլանդների և Բելգիայի 180 գործարարներից 208,8 հազար եվրո էին հավաքել` Հայրենիքին օգնելու համար: Հեռարձակման տաղավարներում հաղորդումը վարում էին Բելգիայից` Առաջին ալիքի Բելգիայում թղթակից Լիլիթ Գասպարյանը և Հոլանդիայից՝ «Նիդերլանդական օրագրի» թղթակից Մարիամ Կիրակոսյանը: Բացման խոսքով և օրհնանքով դրամահավաքի մեկնարկն ազդարարեց Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, Վատիկանում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Խոսք ասաց Բելգիայում հայոց հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը կարևորեց հիմնադրամի շուրջ հայության համախմբման կարևորությունը: Կոչ-ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նրանք խոսեցին ագրեսոր Ադրբեջանի, նրան հովանավորող Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների մասին: Դեսպանները վստահ են, որ մեր միասնության ու համախմբվածության շնորհիվ նորից կառուցելու ենք Արցախը: Ելույթներ ունեցան «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանը, նիդերլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Բելգիայի հայկական կոմիտեի փոխնախագահ Պետիկ Պետրոսյանը և այլք:
Ելույթներն ուղեկցվում էր տեղի և Հայաստանից ժամանած արտիստների, մանկական խմբերի երաժշտական ու պարային կատարումներով: Երեկոյի ընթացքում հավաքված գումարը գրեթե կրկնապատկվեց` անցնելով 410 հազարը: Նախքան այս հեռուստամարաթոնը` նիդերլանդահայերը մեկ ամիս առաջ նմանատիպ մի ակցիայով հավաքել էին 250 հազար Եվրո: Այսպիսով միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների գրասենյակի կողմից հավաքված ընդհանուր գումարի ցուցանիշը մոտենում է երկու միլիոնին: «Նիդերլանդական օրագիր»
Նկարում- հեռուստամարաթոնի Նիդերլանդական կողմի կազմակերպիչները` Marisha Shik-anyan , D J Armani EU, Armen Hakobyan, Արմեն Պետրոսյան Գևորգ Բագրատունի, Haroutioun Simonian, Verginia Khalafyan, Dario Cramer SHushan Osipyan Gagik Khatchatouryan ---------------- https://www.armeniefonds.nl/ 🔵 NL 38 INGB 00075 434 14 Կարող եք նաև հենց այստեղից. 📌 https://www.armeniefonds.nl/doneer-nu/ https://fb.watch/1DWFrFZ1wx/ 📌 https://www.ing.nl/particulier/betaalverzoek/index.html... https://fb.watch/1DXrbQ5mRy/
SAO-ն հորդորում են Նիդերլանդներին դիրքորոշում հանդես բերել
Հոլանդական համագործակցող կազմակերպությունները մամլո հաղորդագրություն են տարածել, որով հորդորում են Նիդերլանդներին դիրքորոշում հանդես բերել *Լեռնային Ղարբաղում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների վերաբերյալ:
Sunday, 8 November 2020
Նիդերլանդահայ և բելգիահայ թվով 180 գործարարներին արդեն հանգանակություններ են արել
Շնորհակալ ենք նիդերլանդահայ և բելգիահայ թվով
Նկարում ARMENIEFOND NEDERLAND-ի մեծ կամավորական թիմի փոքր մասնիկն է։ Այս նիդերլանդահայ և բելգիահայ կամավորները ջանք ու եռանդ չեն խնայել վերոնշյալ
Եկեք այս գումարը առնվազն ԿՐԿՆԱՊԱՏԿԵՆՔ՝ երեկոյի դրամահավաքի շրջանակներում։
ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ ԱՅՍ ԵՐԵԿՈ։
«ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ»
Դրամահավաքը դիտեք այսօր՝ 19:00 (EU time), 22:00 (Arm Time)
Հեռարձակման էջեր՝
«Նիդերլանդական օրագիրը» կմիանա ուղիղ հեռարձակմանը:
System Of A Down ռոք խումբը Արցախին աջակցելու նպատակով վերջին 15 տարում նոր երգեր է թողարկել
System Of A Down ամերիկյան ռոք խումբը 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգեր է թողարկել (Protect The Land , Genocidal Humanoidz), որոնցից ստացված հասույթն ուղղվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Մենք, որպես System Of A Down, 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երաժշտություն ենք թողարկել: Դա անելու ժամանակը հիմա է, քանի որ միասին՝ չորսով, չափազանց կարեւոր բան ունենք ասելու՝ որպես միասնական ձայն: Այս երկու երգերը՝ «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz», խոսում են սարսափելի եւ լուրջ պատերազմի մասին, որն իրականացվում է մեր մշակութային հայրենիքների՝ Արցախի եւ Հայաստանի դեմ»,- ասել է Սերժ Թանգյանը: