























Երիտասարդ լրագրող, միջազգայնագետ Սարիկ Սևադան աշխատել է սփյուռքի նախարարությունում: Նախարարությունում, նաև «Հայերն այսօր» պարբերականում աշխատած ժամանակ շփվել է բազմաթիվ սփյուռքահայերի հետ, նրա հոդվածների հերոսները պարզ ու շիտակ, հաճախ կյանքի դժվարին դպրոց անցած սփյուռքահայեր են, որոնցից շատերի հետ Սարիկը ձևավորել է մտերմիկ հարաբերություններ, ուսումնասիրել ու գրի է առել նրանց` հաճախ դժվարին կյանքից վերցրած դրվագները: Դրանք այսօր արժեքավոր հուշագրություն են դարձել: «Նիդերլանդական օրագրի» թղթակիցը Նիդերլանդներում հանդիպել է Սարիկ Սևադային և զրուցել նրա հետ:
Սարիկ, բարով եք եկել Նիդերլանդներ: Ընթերցողի սեղանին է «Հայի հետքը Սփյուռքում» նոր լույս տեսած գիրքը: Ինչպես ծնվեց գրքի գաղափարը:
Գրքի գաղափարը, եթե անկեղծ, միանգամից է ծնվել: Ես միշտ հետաքրքրված եմ եղել Սփյուռքով, սփյուռքաբնակ հայրենակիցներով, նրանց գործունեությամբ և հայապահպանության համար նրանց կատարած գործով: Այս ամենը առիթ հանդիսացավ, որ սկսեմ իմ նոր նախաձեռնությունը` հայրենանվեր հայերին համախմբել մի գրքում` «Հայի հետքը Սփյուռքում»:
Հետք, որը պատմության դառը էջերից է առաջացել, բայց այսօր, այդ հետքը շատ է փոփոխությունների ենթարկվել: Այն ապրեցնող, շունչ տվող հետք է այսօր, կռիվ տվող, պայքարող հետք է...
Ի՞նչ չափանիչներով եք ընտրել հերոսներին:
Հատուկ չափանիշներ չկան: Սփյուռքի նախարարութան աշխատանքային տարիներից սփյուռքաբնակ հայրենակիցների հետ ձևավորված ջերմ հարաբերությունները թույլ են տվել ճանաչելու այն հայրենանվեր հայերին, ովքեր իրենց գործով հայի հետք են թողնում, օտար շրջանակում ճանաչելի են դարձնում հայի լավագույն տեսակին:
Ո՞վքեր են ձեր հերոսները:
Իմ հերոսները Սփյուռքում հայապահպան մարտիկներն են, ովքեր ամենօրյա պայքարի մեջ են` հայ մնալու համար: Ես, լինելով Հայաստանում ծնված-մեծացած, չեմ զգացել մի շարք նրբություններ սփյուռքաբնակ հայերի կենցաղավարման վերաբերյալ: Պետք է տեսնես այն, որոշ ժամանակ բնակվես որևէ օտար պետությունում, նոր ինքդ քո մեջ վերլուծես այն դժվարությունները, որոնք առկա են այսօր:
Եթե անդրադառնամ հերոսներին, ապա շատ բազմապրոֆիլ պատկեր ենք ունենում, հիմնականում համայնքային, միութենական մարդիկ են, գործարարներ, մշակութային գործիչներ, ովքեր իրենց գործով և հայի տեսակով հետք են թողել սփյուռքահայ իրականության մեջ:
Ձեր առաջին գրքի` «Հայրենադարձի աչքերով» ժողովածուի շնորհանդեսը կայացել է դեռ 2020 թվականին, այն դրական արձագանք ունեցավ ոչ միայն Հայաստանում` նաև սփյուռքի հայության շրջանում: «Հայի հետքը Սփյուռքում» գիրքը` երկրորդն է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այստեղ` Նիդերլանդներում, ինչու՞ հենց մեզ մոտ, կիսվեք խնդրեմ տպավորություններով:
Այո, գրքիս շնորհանդեսի կայացավ Նիդերլանդների ամենից հայաշատ` Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Գալուստ Գյուլբենկյան» սրահում: Հրավերը և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Դեն Բոսի «Կոմիտաս» համայնքի կողմից` ի դեմս համայնքի նախագահ տիկին Մարո Քառյանի, ով նաև գրքիս հերոսներից մեկն է: Ուզում եմ առիթից օգտվել և իմ խորին շնորհակալությունը հայտնել նրան, «Կոմիտաս» համայնքի անդամներին` «Սփյուռքը Հայաստանին լավագույնս ճանաչելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար» շնորհակալագրին արժեցնելու համար. այն ինձ համար շատ պարտավորեցնող է, և միաժամանակ շատ քաջալերող, քանի որ գնահատված ես զգում, քո աշխատանքը ստացված ես համարում, և դա ոչ թե արվում է այս կամ այն գրասենյակի կամ նախարարության կողմից, որոնց անդավաճան աշխատելաոճը միշտ մնում է նույնը` ուղղորդված, միջնորդավորված, այլ արվում է 100% արդար ու անկողմնակալ սկզբունքով, գործելաոճով և ամենակարևորը` Սփյուռքի կողմից:
«Հայի հետքը Սփյուռքում» գիրքը ի՞նչ տվեց ձեզ:
Տվեց էլ ավելի ինքնավստահություն, համարձակություն, ներքին կարողություն, որ կարող ես քեզ թույլ տալ մտնելու վտանգավոր մի դաշտ, որտեղ կան շատ անելիքներ, շատ զգույշ գործելաոճով առաջնորդվելու հմտություն: Ամեն մի նոր աշխատանք անելիս` ես ունեմ մի սկզբունք, որը նաև համարում եմ իմ կյանքի կարգախոսը` միշտ պետք է գերազանցես ինքդ քեզ... Երբեք չպետք է այնպես լինի, որ նոր աշխատանքդ որևէ իմաստով զիջի նախկինում արված աշխատանքին... դա հեշտ գործ չէ...
Մոտակա ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսած:
Մարտի 13-ին` կիրակի օրը, տեղի կունենա նույն գրքիս հաջորդ շնորհանդեսն այս անգամ Բելգիայում` Բրյուսելի «Հայ տանը»: Ապրիլին շնորհանդեսներ են նախատեսվում Ֆրանսիայում, Իսպանիայում և Գերմանիայում, որոնք մշակման փուլում են: Նաև ունեմ Սփյուռքի հետ կապված երկու նոր նախագիծ` բայց հիմա փակագծերը չբացեմ, քանի որ աշխատանքային փուլում են. ժամանակն ամեն բան տեսանելի կդարձնի...
Ձեզ հաջողություն և ստեղծագործական վերելք ենք մաղթում` հետագա ձեր գործունեության ընթացքում:
Անչափ շնորհակալ եմ:

• Armenian candidates at Netherlands municipal elections 2022
• Հայազգի թեկնածուներ 2022 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում
15 Armeense kandidaten
bij gemeenteraadsverkiezingen 2022
Aan de Armeense Nederlanders en vrienden van Armeniërs
Op woensdag 16 maart zijn er gemeenteraadsverkiezingen. Ook op maandag 14 maart en dinsdag 15 maart is in elke gemeente al een aantal stembureaus open. Op woensdag 16 maart is het verkiezingsdag en alle stembureaus zijn dan open.
Uiteraard is iedereen vrij om wel of niet te gaan stemmen en ook op welke partij.
Bijgaande informatie laat zien in welke plaatsen kandidaten met een Armeense achtergrond op een kandidatenlijst voorkomen.
Dus: wie het liefst op een kandidaat van Armeense achtergrond wil stemmen, en in een van deze gemeenten woont, kan een voorkeursstem op deze kandidaten uitbrengen. Ook als ze daarmee niet worden verkozen, versterkt dat hun positie.
Dit is uitdrukkelijk geen stemadvies, maar puur ter informatie. Bij eerdere verkiezingen bleek dat hieraan behoefte is.
Tot slot: Dit is de informatie die we hebben verzameld. Mocht u toch nog van andere kandidaten weten, mail ons om de lijst op onze website aan te vullen.
In alfabetische volgorde van de gemeentes
Almelo
Naam: Gayana Helder-Vardanian
Partij: Volkspartij voor Vrijheid en Democratie (VVD) – Lijst 2
Plaats op de lijst: 13
Kandidatenlijst VVD Almelo
Naam: Hovik Mosesian
Partij: Leefbaar Almelo – Lijst 11
Plaats op de lijst: 5
Kandidatenlijst Leefbaar Almelo
Naam: Nina Simonian
Partij: ChristenUnie (CU) – Lijst 6
Plaats op de lijst: 26
Kandidatenlijst ChristenUnie Almelo
Naam: Rita Tomas-Awanesian
Partij: ChristenUnie (CU) – Lijst 6
Plaats op de lijst: 4
Kandidatenlijst ChristenUnie Almelo
Naam: Robin Gelici (zittend raadslid)
Partij: Lokaal Almelo Samen (LAS) – Lijst 3
Plaats op de lijst: 8
Kandidatenlijst LAS Almelo
Naam: Sarah Shahinian
Partij: Almelo Centraal – Lijst 14
Plaats op de lijst: 3
Kandidatenlijst Almelo Centraal
Amstelveen
Naam: Tawros Aslanjan (zittend raadslid)
Partij: Democraten 66 (D66) – Lijst 2
Plaats op de lijst: 4
Kandidatenlijst D66 Amstelveen
Apeldoorn
Naam: Christina Virabian
Partij: GemeenteBelangen Apeldoorn (GB Apeldoorn) – Lijst 22
Plaats op de lijst: 15
Kandidatenlijst GB Apeldoorn
Arnhem
Naam: Talar Lazarian
Partij: ChristenUnie (CU) – Lijst 10
Plaats op de lijst: 22
Kandidatenlijst ChristenUnie Arnhem
De Bilt
Naam: Kariné Klyan
Partij: Volkspartij voor Vrijheid en Democratie (VVD) – Lijst 2
Plaats op de lijst: 2
Kandidatenlijst VVD De Bilt
Delft
Naam: David Sarkisian
Partij: Christen Democratisch Appel (CDA) – Lijst 6
Plaats op de lijst: 4
Kandidatenlijst CDA Delft
Enkhuizen
Naam: Arshak Mazloumian (zittend raadslid) Partij: Partij van de Arbeid (PvdA) – Lijst 6
Plaats op de lijst: 2
Kandidatenlijst PvdA Enkhuizen
Haarlemmermeer
Naam: Ani Zalinyan Partij: GroenLinks – Lijst 5
Plaats op de lijst: 3
Kandidatenlijst GroenLinks Haarlemmermeer
Meerssen
Naam: Armand Karaoglan Partij: Christen Democratisch Appel (CDA) – Lijst 3
Plaats op de lijst: 6
Kandidatenlijst CDA Meerssen
Rotterdam
Naam: Armen Minasian Partij: Partij voor de Dieren – Lijst 9
Plaats op de lijst: 14
Kandidatenlijst Partij voor de Dieren Rotterdam
15 Armenian candidates
at Dutch municipal elections 2022
The municipal elections in the Netherlands will be held on Wednesday, 16 March 2022. A limited number of polling stations are also open on 14 and 15 March.
We present you a list of candidates with Armenian background for different municipal councils of the Netherlands (See the list of candidates above, in Dutch text).
If you live in one of the following cities: Almelo, Amstelveen, Apeldoorn, Arnhem, De Bilt, Delft, Enkhuizen, Haarlemmermeer, Meerssen, Rotterdam then you may consider to vote for a candidate of Armenian background in your municipality.
This post is absolutely not a voting advice, but purely for your information, so that everyone is free to vote or not to vote and everyone may vote according to his or her political preferences.
Finally, this information is provided by the candidates. If it happens that you know other candidates, please email us for updating this list.
15 հայազգի թեկնածու 2022 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում
2022 թ. մարտի 16-ին, չորեքշաբթի օրը, տեղի կունենան Նիդերլանդների համայնքների ավագանու (Gemeenteraad - համայնքային խորհուրդ) ընտրությունները։ Սահմանափակ թվով ընտրատեղամասեր բաց են նաև մարտի 14-ին և 15-ին։
Ձեզ ենք ներկայացնում Նիդերլանդների տարբեր համայնքներում տեղական ավագանու հայազգի թեկնածուները (Տես` թեկնածուների ցանկը վերը, հոլանդերեն բաժնում)։
Եթե դուք ապրում եք հետևյալ քաղաքներից մեկում` Ալմելոյում (Almelo), Ամստելվեյնում (Amstelveen), Ապելդորնում (Apeldoorn), Առնհեմում (Arnhem), Դե Բիլտում (De Bilt), Դելֆտում (Delft), Էնկհոյզենում (Enkhuizen), Հարլեմերմերում (Haarlemmermeer), Մեերսենում (Meerssen), Ռոտերդամում (Rotterdam) հապա կարող եք ձեր ձայնը տալ ձեր բնակավայրի հայազգի թեկնածուին։
Այս գրությունը բացարձակապես քվեարկության խորհուրդ չէ, այլ զուտ տեղեկատվություն, այնպես որ յուրաքանչյուր անձ ազատ է քվեարկելու ըստ իր քաղաքական նախապատվության կամ կարող է նույնիսկ բնավ չքվեարկել։
Այս ցանկը մենք ստացել ենք թեկնածուներից։ Եթե այլ հայազգի թեկնածուներ կան ձեր բնակված համայնքներում, խնդրում ենք նրանց անունները մեզ ուղարկել, որպեսզի նրանց ևս ներառենք այս ցանկում։
Հյուրասիրություն
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|