Friday, 5 April 2024
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը վերածնունդ է ապրում
ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԸ 203 ՏԱՐԵԿԱՆ Է
Thursday, 4 April 2024
Հայրենադարձ բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանի նոր նախաձեռնությունը
Հայրենադարձ բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը հանդես է եկել հանրային գործունեության նոր ծրագրերով․ մեկնարկել է «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպության աշխատանքները։
Մարիաննա Շահպարոնյանը ասուլիսում ներկայացրել է հասարակական կազմակերպության առաքելությունն ու գործունեության ուղղությունները։
1.Ազգային համախմբման, հայրենասիրության և հայրենադարձության խրախուսում
2.Հայաստան-Սփյուռք
հարաբերությունների զարգացում և ամրապնդում
3.Հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայության միավորումը ազգային արժեքների շուրջ։
4. Մարդու իրավունքների պաշտպանություն, մասնավորապես՝ կանանց իրավունքների
«Հայաստան-սփյուռք» հարաբերությունների զարգացման ճանապարհին կան բազմաթիվ անելիքներ, մենք ունենք հստակ տեսլական և մշակված ծրագրեր, ինչպես նաև ռազմավարություն այդ հարաբերությունների որակի բարձրացման և զարգացման հարցում:
Առաջնահերթությունը տրվելու է կրթական և մշակութային ծրագրերի իրականացմանը, հայոց լեզվի պահպանման ուղղված միջոցառումներին։ Ուզում եմ նշել նաև, որ մեր կազմակերպության նպատակներից մեկն է նաև՝ սփյուռքի տարբեր գաղթօջախների միջև ամուր կապեր և շփման խողովակներ ստեղծելը, որպեսզի մեր գործունեությունները լինեն համակարգված և համախմբված աշխարհով մեկ-,ասում է «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենը։
«Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է, որպեսզի առաջ տարվեն հայանպաստ նորմատիվները և համախմբում բերվի մեր հասարակություն։
Մարիաննա Շահպարոնյանի խորին համոզմամբ պետք է ինստիտուցիոնալ կերպով ուղորդվեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։
Անշուշտ պետք է հաշվի առնել, որ սփյուռքը տարբեր է և բազմաշերտ,իրենց նվաճումներով և խնդիրներով հանդերձ»-,ասում է նա։
«Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը իր առաքելությունը իրականացնելիս ակնկալում է աջակցություն, ինչպես սփյուռքում բնակվող հայրենակիցներից, այնպես էլ Հայաստանում։ Կլինի դա աջակցություն կամավորական աշխատանքի վրա հիմնված թե ֆինանսական։
Ցանկացած անհատ կամ կազմակերպություն կարող է ֆինանսական աջակցություն տրամադրել և դրանով սատարել հասարակական կազմակերպության գործունեությանը։
Եզրափակելով խոսքը` հիմնադիր տնօրենը իր երախտագիտությունը հայտնեց հայկական սփյուռքին մեր հայրենիքի բարգավաճման գործում անմնացորդ նվիրումի համար
-Միասին մենք կշարունակենք կառուցել կամուրջներ և բարձր պահել մեր սուրբ եռագույնը, անկախ նրանից, թե աշխարհի որ կողմում ենք բնակվում-, ասաց Մարիաննա Շահպարոնյանը:
Երան Կույումջյանի գրքերի շնորհանդեսը
Երևանի Իսահակյանի անվան գրադարանի շենքում տեղի ունեցավ կիպրահայ «Ազատ խոսք» թերթի հիմնադիր֊խմբագիր, գրող, հրապարակախոս Երան Կույումջյանի գրքերի շնորհանդեսը։ Նա այն քիչ հայուհիներից է, ով հսկայական դերակատարում ունի երիտասարդության հայեցի դաստիարակման գործում` շնորհիվ իր նվիրյալ գործունեության։
Երանի ստեղծագործությունները տոգորված են հայրենիքի ու մարդու նկատմամբ սիրով, ապագայի նկատմամբ հավատով ։ Նա մասնիկն է հայրենիքի ու ապրում է նրա էներգիայով, որի շնորհիվ կլանքը գեղեցիկ երանգ է ստանում ու շրջապատ սփռում դրական լիցքեր։ Երան Կույումջյանի գրիչը նրա զենքն է, որ սիրով է գործադրում հանուն Հայրենիքին։ Երբեք անտարբեր չի եղել Հայաստանի իրադարձություններին և հայի դարավոր ցավերին։
Վերլուծությունները հայտնի հրապարակախոս Ռուզան Ասատրյանի կողմից նոր հնչեղություն հաղորդեցին Երան Կույումջյանի գործունեությանը։
Երանի համար ամենաբարձր արժեքներն իր հայրենիքն ու ժողովուրդն են, անգամ հայրենիքից հեռու ապրելը չի խանգարում նրան գործել ու ստեղծագործել հայրենիքում ապրող նաև ամբողջ սփյուռքով սփռված իր ժողովրդի համար ։
Իհարկե առանց Հայոց երգի հնարավոր չէր լինի այս ցերեկույթը ու հայոց ազատ խոսքը փոխանցվեց Արսեն Համբարյանի հուժկու թնդացող գեղեցիկ երգով։
Նիդ օրագրի համար` Նաիրա Գասպարյան
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՄԱՐՍ
![]() |
| (c)OeWF/vog.photo |
«AMADE 24» ՄԱՐՏԻ 5 ԻՑ - ԱՊՐԻԼԻ 5
Ավարտին են մոտենում «AMADEE-24» Մարսի անալոգային հետազոտական առաքելության աշխատանքները, որոնք սկսվել են մարտի 12-ին, երբ մարսագնացների մասնակցությամբ և ռոբոտատեխնիկայի կիրառմամբ 6 անալոգային տիեզերագնացներ ձեռնամուխ եղան Արարատի մարզում գտնվող «Մարսյան կայանում» իրենց առաքելության իրականացմանը։ Լիակատար մեկուսացման պայմաններում աշխատախումբը սկսեց պատրաստվել Մարսի հետախուզական ծրագրին, բնականաբար, ռոբոտային համագործակցությամբ։
Վերջին տարիներին Հայկական լեռնաշխարհը, որն իր խորքերում ունի բազում առեղծվածներ և միշտ եղել է աշխարհի հետազոտողների հետաքրքրության կիզակետում, այսօր հայտնվել է նոր իրականության շրջանակում։ Ընդամենը մի քանի տարի առաջ էր, որ համացանցում գրավիչ լուրեր էին պտտվում քվանտային անցման շուրջ, անգամ տեսաերիզներ հայտնվեցին։ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻՇՏ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՏԻԵԶԵՐՔԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԱՌՈՒՄՈՎ։ ԱՆԳԱՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՏԱՎՈՐ ՆԵՐՈՒԺԸ ՍԿՍԵՑ ԴԻՏԱՐԿԵԼ ԱՅՆ ՎԱՐԿԱԾԸ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԴԵՊԻ ՆՈՐ ՋՐՀՈՍԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԸ, ԱՅԼև ՔՎԱՆՏԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԸ։ Գուցե թե հենց հայոց լեռնային ռելիեֆն է պատճառը, կամ էլ թե Աստծուն չափազանց մոտ գտնվելու համոզմունքը, որ հայաստանյան լեռները նմանվում են մարսյան լեռնային ռելիեֆին։ Հետաքրքրական է, որ փորձարկումները ընդգրկում են ոչ միայն տարածքի փորձանմուշների հետազոտություն, այլև տիեզերական բավականին ծանր ու թանկարժեք վերնահագուստի կիրառական արդյունավետության խնդրի դիտարկում, քանի որ այն կրելով չափազանց դժվար է աշխատելը, սակայն հանգստի ժամանակ առաքելության մասնակիցներին հաջողվում է վերականգնել ուժերը և շարունակել իրենց վստահված աշխատանքը մեծագույն պատասխանատվությամբ։ Ապրիլի 5-ին արդեն հնարավոր կլինի հարցազրույցների միջոցով բավարարել Նիդերլանդական Օրագրի բազմահազար ընթերցողների և երկրպագուների հետաքրքրասիրությունը փորձարկումների ընթացքի ու ձեռքբերումների ինչպես նաև էքստրեմալ պայմաններում աշխատող էնտուզիաստ անձնակազմի որպիսության մասին։ Հիշեցնենք, որ առաքելության աշխատանքները կազմակերպել են «Հայկական աերոտիեզերական գործակալությունը» և «Հայկական տիեզերական ֆորումը»․ կառավարումն իրականացվում է «Ավստրիական տիեզերական ֆորումի» կողմից։
Ինչևէ, հետազոտությունները կատարված են լիակատար մեկուսացման պայմաններում։ Հետևեք մեր նորություններին և բացահայտումներին։
Փորձարկումները, ենթադրվում են, կբռնեն ժամանակի քննությունը։
Find the English text below.
The work of the “AMADEE-24” Mars Analog Mission is coming to an end. It began on March 12, when 6 analog astronauts, with the participation of Mars rovers and the use of robotics, embarked on the implementation of their mission at the “Mars Station” in Ararat region of Armenia. Being in the condition of complete isolation, the working team began to prepare for the Mars exploration program, naturally, in robotic cooperation.
In recent years, the Armenian Highlands, which has many mysteries in its depths and has always been the focus of interest of the world’s researchers, today appeared in the framework of a new reality. It was only a few years ago that fascinating rumors about quantum transitions were circulating on the Internet, and even videos appeared. ARMENIA HAS ALWAYS PRESENTED PRIMARY INTEREST IN CONNECTION WITH SPACE FROM MULTIPLE VIEWPOINTS IN THE WORLD. EVEN THE GLOBAL INTELLECTUAL POWERS BEGAN TO CONSIDER THE HYPOTHESIS THAT NOT ONLY THE MOVEMENT TOWARDS THE NEW AGE OF AQUARIUS, BUT ALSO THE QUANTUM TRANSITION STARTS FROM ARMENIA. Maybe the Armenian mountain surface is the reason, or the belief of being too close to God, that the Armenian mountains resemble the mountain ranges on Mars.
It is interesting that the investigations include not only the study of test samples in the area, but also the consideration of the problem of practical effectiveness of the rather heavy and expensive outer space suit, because it is extremely difficult to work while wearing it, but during rest hours the mission participants manage to recover their strength and continue their entrusted work to the greatest extent. with responsibility. On April 5, it will be possible to satisfy the curiosity of thousands of readers and fans of the Netherlands Diary about the success of the experiments and the findings, as well as about the wellbeing of the enthusiastic team activity in extreme conditions, through interviews.
Note that the mission was organized by “Armenian Aerospace Agency” and “Armenian Space Forum”, and management is carried out by the “Austrian Space Forum”.
However, the investigation was carried out in complete isolation. The research results are supposed to stand the test of time.
Follow our coming news and discoveries.
Wednesday, 3 April 2024
Հաագայում էին հայ ուսանողները
«Armenia. Path to European values» նախագիծը, որն հավանության էր արժանացել 2023 թվականի Էրասմուս+ ծրագրի շրջանակներում հնարավորություն տվեց Հայաստանի խոշոր բուհերից` նաև գործընկեր «International Relations Development» կազմակերպությունից մի խումբ 2024 թվականի մարտի 18-ից մարտի 27-ը այցելել Նիդերլանդների Հաագա քաղաք:
Այցի նպատակն էր հանդիպել Նիդերլանդներում գործող հասարակական կազմակերպությունների, ուսանողական ակտիվիստների հետ` քննարկելու երիտասարդության դերն ու
նրանց մասնակցությունը տարբեր գործընթացներին, եվրոպական արժեքների համամարդկային նշանակությունը, դրանց տարածումը Եվրոպական երկրներում ու նրա սահմաններից դուրս: Ծրագրին մասնակցելու համար հնարավորինս
ընտրվել էին արժանի ուսանողներ, նամակներ էր ուղարկել երկրի խոշոր բուհերի ռեկտորներին ուսանողների փոխանակման միջազգային այս ծրագրի համար ընտրելու համապատասխան պատրաստություն ստացած ուսանողներ:
Ծրագրի ընթացքում խումբը հետաքրքիր հանդիպումներ ու այցելություններ ունեցավ կրթական ու գիտական հաստատություններ, այցելեցին մշակութային վայրեր, եղան երկրի խորհրդարանում: Տպավորիչ էր հանդիպումը հայկական Աբովյան մշակութային միությունում, այդ մասին «Նիդերլանդական օրագիրն» արդեն հայտնել է: այստեղ նրանք հանդիպեցին ու լուսանկարվեցին միության ակտիվի հետ: Սպասված հանդիպմանն էր շտապել ASV Gladzor նիդերլանդահայ ուսանողական խորհրդի անդամները: Վերջիններս կիսվեցին իրենց փորձով, ծանոթացան Հայաստանից եկած իրենց ուսանող ընկերների հետ, ունեցան ջերմ ու անմիջական զրույց:
Միջոցառման սպասված հյուրն էր Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:
Հայաստանից ժամանած ուսանողների խումբը վառ ու անջնջելի տպավորությամբ վերադարձավ Հայաստան:
Հայ ուսանողների խումբն հետևյալ այցելություններն է ունեցել:
1․ Meeting with Geert Ates Director of "Stichting UNITED"- subject - What do we mean by European values? - Creating a social portrait of a “typical young man” from Armenia and the Netherlands. Differences and similarities
2․ Meeting with Clingendael experts on EAP countries Mr. Wouter Zweers and Mr. Tony van der Togt - subject - The EaP program, . The Comprehensive & Enhanced Partnership Agreement between the European Union & Armenia (CEPA)
3․ Non formal meeting with Leiden University students
4․ Visit to the International Criminal Court (ICC)
5․ Visit to Bibliothèque Den Haag
6.Visit to the Dutch Parliament
7․ Meeting with the Ambassador of the Republic of Armenia
to the Kingdom of the Netherlands Mr. Viktor BIYAGOV at the "Abovyan" Armenian cultural centre in the Hague "
Armenian students were in The Hague․
Monday, 1 April 2024
Այսօր Ապրիլի մեկն է

Առավել, քան լուրջ
Ապրիլի 1-ին Նիդերլանդական օրագրի բաժանորդների թիվը հատեց 36.000-ը, իսկ ընթերցողների բանակն անցնում է միլիոնից։ Բոլորիդ առողջություն, գարնանային տրամադրություն, մեր երկրին էլ խաղաղություն ու փայլուն ապագա։ Հատված Հանրապետության հրապարակից։ Գծանկար` Լևոն ԼաճիկյանիSunday, 31 March 2024
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը. Զատիկ
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այս տարի այն նշվում է մարտի 31-ին։
Մեծ պահքը մեկնարկել է փետրվարի 12-ին։
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:
«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն։ Արարողություն Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական Եկեղեցում (ուղիղ)։
Նիդերլանդների հայկական եկեղեցիներում նշվեց Ավագ Հինգշաբթին։ Երեկոյան եկեղեցիներում կատարվեց Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո:
Խավարման արարողության սկզբում վարագույրով ծածկված խորանի կենտրոնում դրվում են տասներկու մեծ մոմեր և մեկ մեծ մոմ կենտրոնում: Տասներկու մոմերը խորհրդանշում են Քրիստոսի տասներկու աշակերտներին, իսկ կենտրոնի մոմը՝ Հիսուս Քրիստոսին: Մոմերից տասնմեկը սպիտակ են ու վառված, տասներկուրորդը՝ սև և անվառ, որը խորհրդանշում է մատնիչ Հուդային: Արարողության մասնակիցները ունկնդրում են Ավետարանից յոթ ընթերցումներ, որոնք բովանդակում են Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացությունն ու զղջումը: Առաջին ընթերցումից հետո եկեղեցականներից մեկը մարում է միայն ձախ կողմի առաջին մոմը, իսկ զուգահեռ մյուս՝ Հուդայի սև մոմն անվառ է: Մյուս ընթերցումներից հետո հաջորդական կերպով մարում են մոմերը ձախ և աջ կողմերից: Վերջին ընթերցվածի ավարտին եկեղեցին մնում է մթության մեջ, մարում են եկեղեցու բոլոր լույսերը: Միայն Հիսուսին խորհրդանշող մոմն է շարունակվում վառվել: Այս արարողությունը խորհրդանշում է աշակերտների կողմից Տիրոջ լքելը և քահանայապետերի և դպիրների ձեռքը մատնվելը: Մթության մեջ հնչում է զղջման ու ապաշխարության «Տեր ողորմեա»-ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին: Երգից հետո քարոզ է ասվում, որին հաջորդում է «Փառք ի բարձունս»-ը, այնուհետև լույսերը վառվում են: Եկեղեցին լուսավորելը խորհրդանշում է, որ մեր Տիրոջ չարչարանքներն ու խաչելությունն մեր փրկության և լուսավորության համար էին:
Կազմեց` Կարինե Սուգիկյանը
Saturday, 30 March 2024
Հետաքրքիր հանդիպում Հաագայի «Աբովյան» մշակութային կենտրոնում
Tuesday, 26 March 2024
Ծխական խորհրդի ժողով և Ծաղկազարդի տոն Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում
—————
Սրբազան Հոր բարձր հովանու ներքո Ծխական Խորհրդի հետ կայացան երկու կարևոր ժողովներ, որոնց ընթացքին քննարկվեցին Ծխական կանոնադրության մշակման, եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աստվածատուր քհն. Սարգսյանի նշանակման և հետագա հովվական ծառայությանը Սուրբ Կարապետ եկեղեցում։
Ժողովներն սկսվեցին աղոթքով և ընթացան ջերմ և կառուցողական քննարկումների մթնոլորտում։ Ժողովների ավարտին Սրբազան Հայրը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ժողովականներին՝ մաղթելով հաջողություն ձեռնարկված կարևորագույն աշխատանքներին։
Հաջորդ օրը՝ Ծաղկազարդի տոնին Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց եպիսկոպոսական Սուրբ Պատարագ, որի ընթացքին պատարագիչ Խաժակ Սրբազանը հավատավոր ժողովրդին ներկայացրեց Տեր Աստվածատուր քահանային, որպես Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ՝ վստահություն հայտնելով, որ հոգևոր հովվի հետ միասին եկեղեցու հավատավոր համայնքը պիտի զորանա և ծաղկի։
Պատարագի ավարտին՝ մանուկների օրհնության կարգով օրհնվեցին և Սրբազան Հոր կողմից փոքրիկ նվերներ ստացան եկեղեցում ներկա բոլոր մանուկները, ովքեր խոստում տվեցին, որ տարիներ անց՝ արդեն ծնողներ դարձած, իրենց զավակներին պիտի բերեն եկեղեցի՝ ստանալու Աստծո օրհնությունը։
Ի վերջո կատարվեց նաև Հայ եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը՝ Դռնբացեքի կարգը, որի ընթացքին, որպես Երկնային Արքայության դռան խորհրդանիշ, բացվեց եկեղեցու վարագույրը՝ ազդարարելով մուտքը դեպի Ավագ Շաբաթ։
Տեր Աստվածատուր քահանա Սարգսյանը նշանակում է ստացել Մաստրիխտի Սբ Կարապետ եկեղեցում
Նորանշանակ հոգևոր հովիվը հետևյալ ուղերձն է հղել իր հավատարիմ հոտին։
«Ողջույն Մաստրիխտ,
Ես՝ Տեր Աստվածատուր քհն. Սարգսյանս, Աստծո կամոք և բարձր տնօրինությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արք. Պարսամյանի, նշանակված եմ հոգևոր ծառայությունս բերելու Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում, որպես Մաստրիխտի և Լիմբուրգի շրջանի հոգևոր հովիվ։ Լինելով քահանայի որդի և մանկուց ի վեր դպրական ծառայությունը բերելով Հայաստանում՝ Ջրվեժ և Առինջ գյուղերի եկեղեցիներում ի վերջո քայլերը ինձ տարան դեպի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ Ճեմարանում 6 տարի ուսանելով և 2016 թվականին այն ավարտելով, մոտ 3 տարի ծառայությունս եմ բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը։ Աստվածային նախախնամությամբ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին Գերաշնորհ Տ. Առաքել արք. Քարամյանի ձեռամբ օծվեցի քահանա և անվանվեցի Տեր Աստվածատուր։ Նույն թվականին Նորին Սուրբ Օծություն Տ․ Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից նշանակում ստացա՝ ծառայելու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակությունում՝ ընդ իշխանությամբ Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արք. Պարսամյանի։ Ի վերջո Եվրոպա մուտքի արտոնագիր ստանալուց հետո ահա սկսում եմ իմ ծառայությունը Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում՝ պատրաստակամ ծառայելու տեղի հայության հոգևոր և ազգային պետքերին։ Վստահ եմ, որ Աստծո կամոք և օրհնությամբ հայ համայնքի հետ միասին պիտի ընթանանք առաջ, որպես Հայ Ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ճշմարիտ զավակներ՝ զորացնելու և գալիք սերունդներին ավանդելու մեր մաքուր հավատքը և մեր գեղեցիկ մշակույթը։
Սիրով պիտի սպասեմ բոլորիդ՝ կիրակնօրյա Սուրբ Պատարագներին, ազգային-եկեղեցական տոնախմբություններին, առաջիկայում նախատեսվող տարատեսակ միջոցառումներին, ինչպես նաև անհատական հանդիպումներին»։
Եկեղեցու հասցեն է Potterieplein 50, Maastricht
Իմ հեռախոսահամարն է +31 6 27 866 299
-----
Նիդերլանդական օրագիրը հաջողություն և հոգևոր արգասաբեր գործունեություն է մաղթում արժանապատիվ տեր հորը` նիդերլանդահայերին ծառայելու իր հաստատակամության համար։
Friday, 22 March 2024
Զարեհ Սինանյանը ներկայացրել է 2023 թ. գրասենյակի կատարած աշխատանքները




























