Հայաստանում արդեն վաղուց է գործում բարեգործության ինստիտուտը, ՀՕՄ ի կանայք պարբերաբար կազմակերպում են նման նախաճաշեր' երաժշտական ծրագրերով, որի ընթացքում դրամահավաքներ, նվիրատվություններ են կատարվում, բոլորը ակտիվ մասնակցում են , նաև' հյուրերը։ Մարդը, հատկապես կինը, չի կարող գթասիրտ ու կարեկցող չլինել դիմացինի նկատմամբ։ Սակայն այս ամենը, ինչպես յուրահատուկ է աստվածահաճո բարեգործությանը, երբեք չի գովազդվում, երբեք չի հայտարարվում, թե կարիքավորներից ովքեր են ստանալու նվերները։ Իսկական բարեգործությունը հույզեր ու գործողություններ են մարդ արարածի նկատմամբ։ Դարեր ի վեր հայ կինը միշտ եղել է հոգատար և վեհ իր գործողություններում։ Իսկական հայուհին օտարի զավակին երբեք չի զանազանել իր զավակից։ Միշտ կերազենք, որ հայոց գործերը այնքան լավ գնան, որ բարեգործության իմաստն ու ուղղությունը փոխվի։ Թող Հայոց աշխարհը այնքան հարստանա, որ բարեգործությունը արվեստի ու գեղեցիկի միջոցով տարածվի։ Հայ կանայք հզոր են իրենց արարելու կամքով ու նվիրաբերող էությամբ։ Ճաշկերույթի ուղեկցվեց երգ երաժշտությամբ և ուրախ խաղերով։
Ապրիլի 13-ից 15-ը Լիսաբոն կատարած իր հովվական այցի շրջանակում, Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը շաբաթ օրը այցելեց Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական բաժինը, ուր տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ քննարկեց հետագա համագործակցության ծրագրերը։
Հաջորդ օրը, կիրակի հետմիջօրեին, Խաժակ Սրբազանի ձեռամբ և Հոգշ․ Տեր Շնորհք աբեղա Սարգսյանի առընթերականությամբ Լիսաբոնի Igreja de Nossa Senhora do Rosário de Fátima եկեղեցում մատուցվեց պորտուգալահայ համայնքի վերջին տարիների պատմության մեջ Զատկական անդրակին Ս․ Պատարագը, որը կազմակերպել էր Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության միությունը: Նրան մասնակցեցին ավելի քան 50 հայ հավատավորներ՝ Լիսաբոնից, մոտակա շրջաններից և մինչև իսկ Պորտո քաղաքից։
Այդ ուրախ առիթով, ներկաների մեծ մասը նույն երեկոյան հավաքվեց սիրո սեղանի շուրջ՝ Ararat հայկական ռեստորանում ընթրիքի, որն ուղեկցվեց սրտագին կենացներով և հայկական երգով։
Միասնորեն ակնկալվեց մոտակայում ստեղծել ժամանակավոր եկեղեցական խորհուրդ, որի առաջնային նպատակը կլինի քարտեզագրել և կապ հաստատել Պորտուգալիայի մայրաքաղաքում և շրջակա վայրերում բնակվող հայության հետ՝ ծխական կյանքի և Եկեղեցու հայապահպան ծրագրերի մեջ ներգրավելու նպատակով։
Մեկնելուց առաջ, երկուշաբթի առավոտյան ժամը 10-ին, Խաժակ Արք․ Պարսամյանը հյուրընկալվեց Լիսաբոնի Պատրիարք, Արքեպիսկոպոս Րույ Մանուել Սոուզա Վալերիոյի մոտ։ Հանդիպմանը ներկա եղավ նաև Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Տիար Վահե Մխիթարյանը։
Սրբազան Հայրը նախ շնորհակալություն հայտնեց քաղաքի հոգևոր առաջնորդին իրեն անձնապես ճանաչելու ընձեռած հնարավորության, ինչպես նաև Սուրբ պատարագի կապակցությամբ կաթոլիկ աղոթավայր տրամադրելու համար։
Անդրադառնալով հայազգի բարերար Գալուստ Կկիւլպէնկեանի անձին, հյուրընկալ հոգևորականը բարձր գնահատանք տվեց նրա գործունեությանը՝ հօգուտ իր համար երկրորդ հայրենիք դարձած Պորտուգալիայի և նրա ժողովրդի բարօրությանը։
Հյուրընկալ հոգևորականը Խաժակ Սրբազանից տեղեկացավ երկրում բնակվող հայության մասին և, հանդիպմանը ներկա գտնվող միջեկեղեցական հարցերով իր փոխանորդի հետ, խոստացավ հայ հավատավորների հոգևոր կարիքները բավարարելու համար տրամադրել մի եկեղեցի, ուր կանոնավոր պատարագներից բացի հնարավոր կլինի նաև ստեղծել կիրակնօրյա դպրոց։
Բարեկամական ջերմ մթնոլորտում անցած զրույցի ավարտին Սրբազան Հայրը Լիսաբոնի Պատրիարքին նվիրեց Սուրբ Կույսի Ավետման փայտե սրբապատկերը։
Արեւմտահայ
Հովուական այց՝Լիզպոն
Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեան Ապրիլի 13-էն 15 Լիզպոն կատարած իր հովուական այցի ընթացքին, շաբաթ օր այցելեց ԳալուստԿիւլպէնկեանհիմնադրամի հայկականբաժինը, ուրտնօրէն՝ՌազմիկՓանոսեանիհետ քննարկեց յետագայ համագործակցութեան ծրագրերը։
Յաջորդ օրը, Կիրակի յետմիջօրէին, Խաժակ Սրբազանի ձեռամբ եւ Հոգշ․ Տէր Շնորհք աբեղայ Սարգսեանի առընթերականութեամբ Լիզպոնի Igreja de Nossa Senhora do Rosário de Fátima եկեղեցւոյ մէջ մատուցուեցաւ Փորթուկալահայ համայնքի վերջին տարիներու պատմութեան մէջ Զատկական անդրանիկ Ս․ Պատարագը, զոր կազմակերպած էր Փորթուկալիա-Հայաստան Բարեկամութեան միութիւնը: Պատարագին մասնակցեցան աւելի քան 50 հայ հաւատաւորներ՝ Լիզպոնէն, մօտակայ շրջաններէն եւ մինչեւ իսկ Պորտօ քաղաքէն։
Այդ ուրախ առիթով, ներկաներու մեծ մասը նոյն երեկոյ Ararat հայկական ռեստորանին մէջ հաւաքուեցաւ ընթրելու սիրոյ սեղանին շուրջ, որուն ուղեկցեցան սրտագին կենացներով եւ հայկական երգով։
Միասնօրէն ակնկալուեցաւ մօտակայքը ստեղծել ժամանակաւոր եկեղեցական խորհուրդ, որուն առաջնային նպատակը պէտք է ըլլար քարտէզագրել եւ կապ հաստատել Փորթուկալի մայրաքաղաքին եւ շրջակայ վայրերու մէջ բնակող հայութեան հետ՝ ծխական կեանքի եւ Եկեղեցւոյ հայապահպան ծրագրերու մէջ ներգրաւելու նպատակով։
Մեկնելէն առաջ, երկուշաբթի առաւօտեան ժամը 10-ին, Խաժակ Արք․ Պարսամեան հիւրընկալուեցաւ Լիզպոնի Պատրիարք՝ Արքեպիսկոպոս Րույ Մանուէլ Սոուզա Վալերիոյի մօտ։ Հանդիպման ներկայ եղաւ նաեւ Փորթուկալ-Հայաստան բարեկամութեան միութեան նախագահ Տիար Վահէ Մխիթարեանը։
Սրբազան Հայրը նախ շնորհակալութիւն յայտնեց քաղաքի հոգեւոր առաջնորդին զինք անձնապէս ճանչնալու ընձեռած հնարաւորութեան, ինչպէս նաեւ Սուրբ պատարագի կապակցութեամբ կաթոլիկ աղօթավայր տրամադրելու համար։
Անդրադառնալով հայազգի բարերար Գալուստ Կկիւլպէնկեանի անձին, հիւրընկալ հոգեւորականը բարձր գնահատեց անոր գործունէութիւնը՝ յօգուտ իրեն համար երկրորդ հայրենիք դարձած Փորթուկալիոյ եւ անոր ժողովուրդի բարօրութեան։
Հիւրընկալ հոգեւորականը Խաժակ Սրբազանէն տեղեկացաւ երկրի մէջ բնակող հայութեան մասին եւ հանդիպման ներկայ գտնուող միջեկեղեցական հարցերով իր փոխանորդի հետ, խոստացաւ հայ հաւատաւորներու հոգեւոր կարիքները բաւարարելու համար տրամադրել եկեղեցի մը, ուր կանոնաւոր պատարագներէն բացի հնարաւոր կ՛ըլլայ նաեւ ստեղծել կիրակնօրեայ դպրոց։
Բարեկամական ջերմ մթնոլորտի մէջ տեղի ունեցած զրոյցի աւարտին Սրբազան Հայրը Լիզպոնի Պատրիարքին նուիրեց Սուրբ Կոյսի Աւետման փայտէ սրբապատկերը։
Հաագայի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Սոնա Սահակյանը շարունակում է համատեղ և անհատական ցուցահանդեսների շարք ունենալ Նիդերլանդների տարբեր քաղաքներում: Երիտասարդ արվեստագետն ունի իր ուրույն դիրքն ու ոճը և առանձնանում է իր ասելիքով: Հերթական Analogy & Diversity (Անալոգիա և բազմազանություն) անվամբ ցուցահանդեսը, որտեղ ապահովված է իրերի ու նյութի հարուստ համադրությունն ու բազմազանությունը ներկայացվել են գեղանկարիչներ Ադ Բերխտը, Սոնա Սահակյանը և Նաոմի Սուլթանիկը: Աշխատանքները մինչև ապրիլի 28-ը ցուցադրվելու են Հաագայի գեղարվեստի սրահում:
Հանս Էնսինկ
Ցուցահանդեսի համադրողն ու կազմակերպիչը ճանաչված արվեստագետ Հանս Էնսինկն է: Նա հրավիրել է իրենց ասելիքով տարբեր, բայց համադրության մեջ ամբողջական երեք նկարիչների: Նրա կարծիքով նկարչության մեջ ոչ թե տպավորիչ աշխատանքներ ստեղծելն է, այլ շատ ավելի հետաքրքիր է կենտրոնանալ մանր ու անձնական, կոմբինացված, ասելիք ունեցող աշխատանքի վրա։ Ի դեպ Եվրոպայի տարբեր երկրներում այցելած վերջին ցուցահանդեսները միտված են դրան:
Օգտագործելով արվեստի վերջին պատմությունը որպես ելակետ, ուսումնասիրել, թե որտեղ է գտնվում այդ տարածքը և հիմնվել արդեն իսկ սկսված զարգացումների վրա, գտնում է արվեստագետը:
Նկարչական արվեստում այդ դիրքն ազատություն և տարածություն է պարգևում հետագա աշխատանքը կատարելագործելու: Այս սկզբունքներով աշխատելը ենթադրում է տեսական հիմք, այսինքը պատկերի իրականության հետևում մեկ այլ իրականություն է թաքնված: Հենց այս համադրության հնչեղությունն է հաշվի առել Էնսինկը միավորելով իրենց ոճում տարբեր նկարիչների, արվեստի փայլն ու հավելյալ արժեքը ոճերի միաձուլման ու մեկ ամբողջությամբ ցուցադրելու մեջ է թաքնված. սա նորից, այլ տեսանկյունով ու հայացքով տեսանելի են դարձնում իրերը, արվեստի գործերը, որ անցնելով այս ճանապարհը հայտնի են դառնում ու նոր իմաստ ստանում:
Մարտին Ալվարես
Ցուցահանդեսի բացումն ուղեկցվեց թավջութակահար Մարտին Ալվարեսի` Բենյամին Բրիթենի և Թեո Վերբեի մի շարք ստեղծագործությունների կատարումներով: Ցուցահանդեսի կազմակերպիչը Հանս Էնսինկը օգտակար համարեց, որ նկարիչները համախմբվեցին հետաքրքիր գաղափարի շուրջ, որտեղ իրենցից բացի շահեց նաև արվեստը: Մեր հայրենակցուհու մասին ասաց.
«Սոնա Սահակյանը տարբեր աշխատանքներ է կատարում, ֆիլմեր, նկարներ, լուսանկարներ և այս ցուցահանդեսի համար կոլաժներ: Նրա աշխատանքը պատմողական է»: Օրինակ մյուս մասնակիցն էլ վառ գույների կիրառմամբ ու պատկերների ընտրությամբ պայմանավորված ստացել է առաջին հայացքից խորհրդավոր տեսք ունեցող աշխատանքներ: մյուս աշխատանքների հիմքում փիլիսոփայություն կա՝ Ալքիմիայի օրենքը, մետաղների փոխակերպումը, որն իրականում ժամանակի ընթացքում իրենն է անում, դրա միջնամասում մարդու ողջ աշխատանքը անցողիկության բանալի բառ է: Որպես փոխաբերություն մեր սեփական անցած ճանապարհն է, որ իրական վայրից տեղափոխվում ենք այլ աշխարհը: Բայց նաև լինենք լավատես՝ մարդու փոխակերպվող փորձը, որ միշտ գույություն ունի ու մեզ հավիտենականության է տանում:
Hay Azian
«Նիդերլանդական օրագիր»
Լուսանկարները` Սոնա Սահակյանի
Expositie ''Analogie & Diversiteit'' , Haagse Kunstkring , The Hague 3-28 April 2024 Haagse Kunstkring Denneweg 64 2514 CJ Den Haag Curator : Hans Ensink Op Kemna Deelnemende kunstenaars: Ad Bercht , Sona Sahakian & Naomi Sultanik Openingstijden galerie: Woensdag t/m vrijdag 12:00 - 17:00 Zaterdag & zondag 13:00 - 17:00
Բնության զարթոնք և արևային գույներ։ Լուսանկարները՝ Hay Azian -ի
Հայոց ցեղասպանության 109-ամյակի ոգեկոչում
Nederland (FAON)
Herdenking 109 jaar Armeense genocide
Benefietconcert voor Armeense kinderen van Artsach
Benefietconcert ter gelegenheid van 109 jaar Armeense genocide. Het thema van de herdenking dit jaar is “Recht doen, voor toen en voor nu”.
Als sprekers zullen o.a. het woord doen de Ambassadeur van Armenië Z.E. de heer Viktor Biyagov en de Kamerleden de heren Isa Kahraman (NSC) en Don Ceder (ChristenUnie), oud-Kamerlid de heer Harry van Bommel, alsmede jurist uit California mevrouw Gassia Apkarian, van het Center for Truth and Justice (CFTJ).
Het muzikale programma bestaat uit Armeense muziek van het Armeens projectkoor Tsirani Tsar o.l.v. Ivo Boswijk en Ruzanna Hakobjan en zangeres Milena Beglaryan.
De herdenking wordt georganiseerd onder de auspiciën van de Ambassade van Armenië in Nederland.
Datum: Donderdag, 18 april 2024
Tijd: 18.30 uur (Zaal open 18.00 uur)
Plaats: Deutsche Evangelische Kirche (Duitse Kerk)
Adres: Bleijenburg 5 – 2511 VC Den Haag
Toegang: 20 euro
Voor toegang is reservering noodzakelijk via info@faon.nl
vóór 16 april 2024
================================
Federation of Armenian Organisations in Netherlands (FAON)
Commemoration of 109th Anniversary of Armenian Genocide
Benefit concert for children of Artsakh
Benefit concert on the occasion of the 109th anniversary of Armenian Genocide. The commemoration's theme of this year is “Doing justice for then and for now”.
The speakers will include the Ambassador of Armenia H.E. Mr. Viktor Biyagov, the Dutch MPs Mr. Isa Kahraman (NSC faction) and Mr. Don Ceder (Christian Union faction), former Dutch MP Mr. Harry van Bommel, as well as the Honorable Gassia Apkarian, California jurist, representing the Center for Truth and Justice (CFTJ).
The musical program consists of Armenian music by the Armenian project choir Tsirani Tsar conducted by Ivo Boswijk and Ruzanna Hakobjan and singer Milena Beglaryan.
This commemoration takes place under the auspices of the Embassy of Armenia in the Netherlands.
Date: Thursday, 18 April 2024
Time: 6:30 p.m. (doors open at 6 p.m.)
Place: Deutsche Evangelische Kirche (German Church)
Address: Bleijenburg 5 – 2511 VC Den Haag
Admission: 20 euro
For admission a reservation is necessary via info@faon.nl
before 16 April 2024
================================
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա (FAON)
Հայոց ցեղասպանության 109-ամյակի ոգեկոչում
Բարեգործական համերգ Արցախի հայ երեխաների համար
Հայոց ցեղասպանության 109-ամյակին նվիրված բարեգործական համերգ։ Այս տարվա ոգեկոչումը տեղի է ունենում «Արդարություն հաստատել` այն ժամանակ և այժմ» խորագրի ներքո:
Ելույթ կունենան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն Վիկտոր Բիյագովը, հոլանդացի պատգամավորներ պարոն Իսա Քահրամանը («Նոր սոցիալական պայմանագիր» խմբակցություն) և պարոն Դոն Սեդերը («Քրիստոնեական միություն» խմբակցություն), նախկին պատգամավոր պարոն Հարի Վան Բոմելը, ինչպես նաև հարգարժան տիկին Գասիա Աբգարյանը, իրավաբան Կալիֆորնիայից, որը ներկայացնում է Հանուն ճշմարտության և արդարության կենտրոնը (CFTJ):
Երաժշտական ծրագիրը բաղկացած է Ծիրանի ծառ երգչախմբի հայկական երաժշտությունից՝ Իվո Բոսվեյկի և Ռուզաննա Հակոբյանի ղեկավարությամբ և սոպրանո երգչուհի Միլենա Բեգլարյանի ելույթից:
Այս ոգեկոչումը կազմակերպվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության հովանու ներքո։
Թվական` Հինգշաբթի, 18 ապրիլի 2024
Ժամը` 18:30-ին (սրահի դռները բաց են ժամը 18-ից)
Վայրը` Deutsche Evangelische Kirche (Հաագայի Գերմանական եկեղեցի)
Հասցե` Bleijenburg 5 – 2511 VC Den Haag
Մուտքը` 20 եվրո
Անհրաժեշտ է տեղերն ապահովել էլ. նամակով` info@faon.nl ս.թ. ապրիլի 16-ից առաջ:
Մեկնարկում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ մեկնարկում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագրին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած 20-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդները: Նպատակն է հնարավորություն ընձեռել նրանց՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը:
Ծրագիրը մեկամյա է․ հայաստանյան մասը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում:
Կազմակերպիչներն ապահովում են մասնակիցների կեցությունը, սնունդը, տեղափոխումը ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում, մուտքը նախատեսված վայրեր ու հաստատություններ:
Ապրիլի 5-ին Հայաստանը դեպի Եվրոպա պատմական քայլ կատարեց
Եվրոպան և Հայաստանը երկար ու ընդհանուր պատմություն ունեն։
Եկել է ժամանակը գրելու նոր գլուխ՝ մեր աջակցությամբ Հայաստանի ճկունությանն ու տնտեսական աճին։
Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն և բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում։
Բրյուսելյան հանդիպման մասին առաջին լրատվականին իր կարծիքն ու գնահատականներն է հայտնել փաստաբան, Նիդերլանդների հայ փաստաբանների միության նախագահ Վազգեն Սարգիսը:
https://www.youtube.com/watch?v=hlkHpttlxfQ
Ադրբեջանը էկոակտիվիստի պաշտպան
Աղավնուն տանջամահ անող Ադրբեջանը բավական "փորձ" է ձեռք բերել բնապահպանության բնագավառում։ Մենք անհանգստացած ենք Հաագայում խաղաղ ցույցի ժամանակ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգի ձերբակալությամբ։
Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Որպես COP29-ում նախագահող՝ կոչ ենք անում Նիդերլանդների իշխանություններին հարգել կլիմայի փոփոխության դեմ բողոքող ցուցարարների խոսքի ազատությունը և ազատ արձակել ձերբակալվածներին», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Նիդերլանդների ոստիկանությունը ձերբակալել է շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգին Հաագայում չարտոնված բողոքի ցույցի ժամանակ:
Այսօր ազգային տոնացույցում նշվում է մայրության և գեղեցկության օրը
Նախաքրիստոնեական շրջանում ապրիլի 7-ին հայերը նշել են սիրո և գեղեցկության Աստղիկ աստվածուհու տոնը, իսկ ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է:
Այսօր բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում, կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ:
Այս անգամ Մայրության և գեղեցկության տոնին ընտրել ենք մեր համայնքի առօրյայով ապրող շարքային կանանց:
1.Մելանյա Սիմոնյանը այս տարվա խոհարարական օլիմպիադայում մի քանի մրցանակների արժանացավ