The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 23 February 2025

Տեղի կունենա հերոսին արժանի հարգանքի տուրք Վանաձորում

 


Փետրվարի 25-ին, ժամը 14:30-ին, «Ինտերկապ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնող խումբը  կազմակերպելու է մի կարևոր միջոցառում՝ նվիրված Հայ և Բուլղար ժողովուրդների Ազգային հերոս, Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի ասպետ, Մեծն Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 160-ամյակին։  «Ինտերկապ» ԲՀԿ-ի հիմնադիր տնօրեն Նորայր Զուլոյանը ջերմորեն հրավիրում է բոլոր հայրենակիցներին՝ միասին նշելու այս հիշարժան օրը։

Անդրանիկ Օզանյանը հայոց պատմության մեծագույն զորավարներից է, ով իր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը։ Նրա սխրանքների մասին խոսում են անգամ  հայոց սահմաններից դուրս։ Նա  մեծ ներդրում է ունեցել Բուլղարիայի ազատագրական պայքարում՝ վաստակելով բուլղար ժողովրդի սերն ու հարգանքը։

Անդրանիկի ռազմական գործունեությունը ներառում է բազմաթիվ հերոսական դրվագներ։ Նա աչքի է ընկել հատկապես Սասունի 1895-96 թթ. և 1904 թ. ինքնապաշտպանական մարտերում, պաշտպանելով հայ գյուղերը օսմանյան բանակի և քրդական հրոսակախմբերի հարձակումներից։ 1914-1917 թթ. նա ղեկավարել է հայկական կամավորական ջոկատները Կովկասյան ճակատում, ակտիվ մասնակցություն ունեցել Վանի, Մուշի և Բիթլիսի ազատագրման մարտերին։

Անդրանիկին նվիրված բազմաթիվ հուշարձաններ կան ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Նրա արձանները կանգնած են Ուջանում, Երևանում, Գյումրիում, Վանաձորում, ինչպես նաև Փարիզում, Սոֆիայում, Բուխարեստում, Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, այլուր։ Սակայն դրանցից առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Վանաձորում տեղադրված բրոնզաձույլ հուշարձանը, որը ստեղծվել է «Ինտերկապ» ԲՀԿ-ի նախաձեռնությամբ 2017-2019 թթ.։ Այս գործը կյանքի կոչվեց համաժողովրդական նվիրատվությունների շնորհիվ , իսկ քանդակագործ Գեղամ Բեգջանյանը և ճարտարապետ Սուրեն Աբովյանը փորձեցին վեր հառնեցնել Անդրանիկի անմար ոգին ու  սրտով են ձեռնամուխ եղան հուշարձանի ստեղծմանը։

Նորայր Զուլոյանը, ով մշտապես կանգնած է եղել հայրենասիրական ու ազգային արժեքների պահպանման առաջնագծում,  անուն առ անուն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս մեծ գործի իրականացմանը՝ նվիրատուներին, աջակիցներին և շինարարներին։  Զուլոյանի ջանքերով բազմաթիվ հայրենանվեր նախագծեր են կյանքի կոչվել, որոնցից մեկը հենց այս հուշարձանն է՝ ապագա սերունդների համար որպես Անդրանիկի հերոսության վառ խորհրդանիշ։

Այս միջոցառումը լինելու է ոչ միայն Անդրանիկ Օզանյանի հիշատակին նվիրված խոնարհում, այլև կոչ բոլորիս  շարունակելու նրա թողած պատգամը՝ անմնացորդ ծառայել հայրենիքին և նրա ժողովրդին։

«Նիդերլանդական օրագիր»




Անդրանիկ Օզանյան․ Հայոց Ազատագրական Պայքարի Հերոսը

Կենսագրություն

Անդրանիկ Թորոսի Օզանյանը (1865–1927) հայ ազատագրական շարժման ամենահայտնի գործիչներից է։ Նա ծնվել է Շապին Գարահիսար քաղաքում և իր երիտասարդ տարիքից միացել է հայկական ազգային-ազատագրական պայքարին՝ պայքարելով Օսմանյան կայսրության դաժան քաղաքականության դեմ։ Անդրանիկը աչքի է ընկել իր ռազմական տաղանդով և դարձել ֆիդայական շարժման առաջնորդ։
1904 թվականին Սասունի ապստամբության ժամանակ Անդրանիկը գլխավորեց հայկական ուժերը, իսկ հետագայում նաև ակտիվ մասնակցություն ունեցավ 1914-1918 թվականների Հայոց ցեղասպանության դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերին։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա ծառայեց Կովկասյան ռազմաճակատում՝ Ռուսաստանի բանակի կազմում։
1918-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո Անդրանիկը փորձեց պաշտպանել հայ բնակչությունը թուրքական զորքերից, սակայն քաղաքական անհամաձայնությունների պատճառով հեռացավ Հայաստանից։ 1927 թվականին վախճանվեց Կալիֆոռնիայում՝ թողնելով հայ ժողովրդի ազատագրության խորհրդանիշի անմոռանալի ժառանգություն։
Անդրանիկ Օզանյանի Հիշատակն ու Ժառանգությունը
Անդրանիկ Օզանյանի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ տեղադրվել են տարբեր երկրներում․
  • Երևան, Հայաստան – Արձանը գտնվում է Անդրանիկի հրապարակում, հեղինակ՝ Արտաշես Հովսեփյան։
  • Գյումրի, Հայաստան – Հուշարձանը տեղադրված է քաղաքի կենտրոնում։
  • Վանաձոր, Հայաստան – Բրոնզաձույլ արձանը կանգնեցվել է Նորայր Զուլոյանի ջանքերով, ով «Ինտերկապ» ԲԿ-ի միջոցով կազմակերպել է դրամահավաք։
  • Գորիս, Հայաստան – Հուշարձանը կառուցվել է քաղաքի պատմական հատվածում։
  • Ստեփանակերտ, Արցախ – Արձանը տեղադրվել է պատերազմի հերոսների հիշատակի տարածքում։
  • Պլովդիվ, Բուլղարիա – Հայ համայնքի նախաձեռնությամբ կանգնեցվել է Անդրանիկի կիսանդրին։
  • Փարիզ, Ֆրանսիա – Անդրանիկի հուշատախտակը գտնվում է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
  • Ֆրեզնո, ԱՄՆ – Տեղադրված է նրա գերեզմանի մոտ, որտեղ հանգչում է զորավարը։
  • Բուխարեստ, Ռումինիա֊Տեղադրված է հայկական եկեղեցու հարևանությամբ։
Անդրանիկի ծննդյան օրվան նվիրված միջոցառում է տեղի ունեցել Վանաձորում, որի մասին կպատմենք լրացուցիչ։

Անդրանիկի Հանրահռչակման Գործը

Անդրանիկի հերոսական կերպարի պահպանման և հանրահռչակման գործում մեծ դեր է ունեցել անդրանիկագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը, որը բազմաթիվ հետազոտություններ է կատարել նրա կյանքի և գործունեության վերաբերյալ։
Անդրանիկ Օզանյանը հայ ժողովրդի ազատագրական պայքարի խորհրդանիշն է, ում հիշատակը միշտ վառ կմնա հայության սրտերում։

Երուսաղեմի հայոց ժառանգությունը վտանգված է. լուրջ մարտահրավեր



Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը երեկ հրապարակել է շտապ հաղորդագրություն՝ անգլերեն լեզվով, որով կոչ է արել Իսրայելի վարչապետին և կառավարությանը՝ գտնել այս խնդրի բարեկամական լուծումը։

«Իսրայելահայեր»  թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի անդրադարձը

Արտյոմ Չերնամորյանը  «Նիդերլանդական օրագրի»  հետ զրույցում նշել է.

« Մենք որոշեցինք հրատապ եթեր դուրս գալ և ներկայացնել մեր տեսակետը: Տեսանյութում ես ներկայացրել եմ նամակի առաջին հատվածը, քանի որ այն արտահայտում է խնդրի էությունը: Երուսաղեմի քաղաքապետարանը սկսել է ճնշումները թույլ օղակից, և ակնհայտ է, որ դրանք շարունակվելու են: Անկախ իմ բացասական դիրքորոշումից՝ կապված   «Կովերի պարտեզ»  կոչված տարածքի և մյուս հողակտորների շուրջ կնքված անընդունելի պայմանագրերի հետ, այժմ վտանգի տակ է դրված մեր համայնքի ներկայությունը Սուրբ Երկրում: Ուստի ես շարունակելու եմ պայքարել մեդիա դաշտում՝ մեր իրավունքները Իսրայելում պաշտպանելու համար:

Կոչ եմ անում հայ ժողովրդին համախմբվել մեր համայնքի և Պատրիարքարանի շուրջ՝ այս ճգնաժամը հաղթահարելու համար» ։

Հայոց Պատրիարքարանի դիվանի 
ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գույքերի վարկային բռնագանձման գործընթաց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գույքերի նկատմամբ։

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կողմից ներկայացված վարչական հայցի (ATM 1470-02-24) քննությունը նշանակվել է 2025 թվականի փետրվարի 24-ին՝ երկուշաբթի օրը։ Այս հայցն ուղղված է Պատրիարքության գույքի նկատմամբ վարկային բռնագանձման գործընթացը դադարեցնելու փորձին, որը նախաձեռնել է Երուսաղեմի քաղաքապետարանը՝ պնդելով, որ գոյություն ունեն 1994 թվականից ի վեր կուտակված "Առնոնա" (քաղաքային հարկ) պարտքեր։

Եթե, Աստված չանի, հայցը մերժվի, Երուսաղեմի քաղաքապետարանը կզավթի Պատրիարքությանը պատկանող անշարժ գույքը և այն կհանի աճուրդի՝ ենթադրյալ պարտքի վճարման նպատակով։ Այս պարտքը երբեք դատական կարգով ապացուցված չի եղել, և մինչ այժմ ընդունված պրակտիկայի համաձայն՝ նման հարկեր չեն կիրառվել։

Հայցն ուղղված է քաղաքապետարանի հարկային գանձման բաժնի աշխատակցի գործողությունների դեմ, ով առանց հիմնավորման որոշել է, որ Պատրիարքությունը ենթադրաբար պարտք ունի՝ անտեսելով վաղեմության ժամկետները։ Պարտքի զգալի մասը վերաբերում է գույքին, որը փաստացի վարձակալությամբ տրված է հենց Երուսաղեմի քաղաքապետարանին։

Հայցի ներկայացումից հետո բռնագանձման գործընթացները ժամանակավորապես կասեցվել են, սակայն եթե հայցը մերժվի, քաղաքապետարանը կկարողանա անմիջապես վերականգնել այդ գործողությունները։ Սա վտանգավոր իրավական նախադեպ կստեղծի, որը կարող է ազդել ոչ միայն Հայոց Պատրիարքարանի, այլև բոլոր քրիստոնեական համայնքների վրա՝ վտանգելով նրանց ներկայությունն ու գործունեությունը Սուրբ Երկրում։

Մենք կոչ ենք անում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և պետական հանձնաժողովի ղեկավար Ցախի Հանեգբիին՝ անհապաղ միջամտել և դադարեցնել քաղաքապետարանի կողմից իրականացվող գործողությունները։ Այս հարցի լուծումը պետք է գտնվի բացառապես հանձնաժողովի սահմանած շրջանակներում։



Հանդիպում Բելգիայի Հույն Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Աթենագորասի հետ

 

Փետրվարի 21-ին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, Բելգիայում ծառայող Հայ Եկեղեցու երեք հոգևորականների՝ Զատիկ Վրդ․ Ավետիքյանի, Տիրայր Վրդ․ Հակոբյանի և Մաղաքիա Աբղ․ Բեսքիսիզյանի ընկերակցությամբ, այցելեց Հույն Ուղղափառ Եկեղեցու Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի Մետրոպոլիտ Աթենագորասին։

Մետրոպոլիտ Աթենագորասը նաև Բելգիայի պետությունում բոլոր Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների պաշտոնական ներկայացուցիչն է։  

Հանդիպման ընթացքում Խաժակ Սրբազանը ծանոթացրեց Բելգիայում Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը, և ներկայացրեց երկրի ներկայիս հինգ հայկական եկեղեցական համայնքներում իրենց ծառայությունը մատուցող ներկա երեք հոգևորականներին։  

Մետրոպոլիտ Աթենագորասը շնորհակալություն հայտնեց Խաժակ Սրբազանին իր այցելության և Բելգիայում Հայ Եկեղեցու ներկայիս գործունեության մասին տված տեղեկությունների համար։  Նա հայտնեց պատրաստակամություն աջակցելու և զորակից լինելու, որպեսզի Հայ Եկեղեցին լավագույնս կերպով իրագործի իր առաքելությունը  Բելգիայում և պետության կողմից պաշտոնապես ճանաչվի։  Նա գոհունակություն արտահայտեց, որ Խաժակ Սրբազանի առաջնորդությամբ երեք հոգևորականները իրականացնում են իրենց կարևոր առաքելությունը։  

* * *

Հանդիպում  Պելճիքայի Հույն Ուղղափառ Եկեղեցւոյ Մետրապօլիտ Աթէնակօրասի հետ

——————

Ուրբաթ, 21 Փետրուարին, Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան, ընկերակցությամբ Պելճիքայի մէջ ծառայող Հայ եկեղեցւոյ 3 հոգեւորականների՝ Զատիկ Վրդ. Աւետիքեան, Տիրայր Վրդ. Յակոբեան եւ Մաղաքիա Աբղ. Բեսքիսիզեան, այցելեց Հույն Ուղղափառ Եկեղեցւոյ Պելճիքայի, Նիտերլանտներու եւ Լիւքսեմպուրկի Մետրոպօլիտ Աթէնակորասին։ Մետրոպօլիտ Աթէնակորաս նաեւ Պելճիքայի պետութեան մօտ բոլոր Ուղղափառ եւ Արեւելեան Ուղղափառ եկեղեցիներու պաշտօնական ներկայացուցիչն է։ Հանդիպման ընթացքին Խաժակ Սրբազան տեղեկութիւններ տուաւ Պելճիքայի մէջ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայ գործունեութեան մասին։ 

Սրբազանը Մետրոպոլիտին ներկայացուց ներկայիս հինգ Հայ Եկեղեցւոյ համայնքներուն ծառայող երեք Հայ հոգեւորականները։

Մետրոպօլիտ Աթենակորաս շնորհակալութիւն յայտնեց խաժակ Սրբազանին իր այցելութեան եւ Պելճիքայի մէջ Հայ Եկեղեցւոյ ներկայ կացութեան մասին տուած իր տեղեկութիւններու համար յայտնելով, որ ինք պատրաստ է օգտակար եւ զօրակից ըլլալու որպէսզի Հայ Եկեղեցին առաւել եւս կազմակերպուի եւ պաշտօնապէս ճանաչուի Պելճիքայի պետութեան մօտ։ 

Մետրոպօլիտը նաեւ ուրախութիւն յայտնեց, որ այդ երեք Հոգեւորականներ Խաժակ Սրբազանի առաջնորդութեամբ կիրագործեն կարեւոր առաքելութիւն։

Saturday, 22 February 2025

Վերջին իրադարձությունները Աբխազիայում լուրջ մտահոգություններ են առաջացրել

 

22.02.2025/Նիդ.օրագիր
Վերջին իրադարձությունները Աբխազիայում լուրջ մտահոգություններ են առաջացրել տեղի հայ համայնքի շրջանում: Փետրվարի 15-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո, հայ համայնքի նախագահ Արամ Մինոսյանը հայտարարեց, որ համացանցում տարածվում են ձայնագրություններ, որտեղ որոշ քաղաքացիներ կոչ են անում հետապնդել հայերին իրենց քաղաքական ընտրության համար: Մինոսյանը ընդգծել է, որ նախընտրական փուլում էլ հայաբնակ գյուղերի ղեկավարների վրա ճնշումներ են գործադրվել՝ ստիպելով նրանց աջակցել կոնկրետ քաղաքական ուժի: Նա կոչ է արել իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու հայ համայնքի անվտանգությունը և պատասխանատվության ենթարկել ատելության կոչեր հնչեցնողներին:
Աբխազիայի հայերը կազմում են երկրի երկրորդ խոշոր էթնիկ խումբը: 2003 թվականի մարդահամարի տվյալներով՝ նրանք կազմում էին բնակչության շուրջ 20%-ը: Հայ համայնքը կարևոր դեր է խաղում Աբխազիայի հասարակական և տնտեսական կյանքում, սակայն ներկայիս իրադարձությունները ցույց են տալիս, որ նրանք կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է մարտի 1-ին, և հայկական համայնքի ձայնը կարող է վճռորոշ լինել: Այս իրավիճակում կարևոր է, որ Աբխազիայի իշխանությունները ապահովեն բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ հայերի, իրավունքների և անվտանգության պաշտպանությունը՝ կանխելով այլատյացության և բռնության դրսևորումները:



Friday, 21 February 2025

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգից

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ղազախստանի ազգագրության ամբիոնի առաջատար գիտաշխատող, մշակութաբանության թեկնածու Լուսինե Ստեփանի Ղուշչյանի կողմից: Հրապարակում ենք  մեր հասցեագրած նամակը նրան, այնուհետև ազգագրական թանգարանի կայքում Նիկոդիմոս Ամատունու մասին հրապարակած Լուսինե  Ղուշչյանի հոդվածը:


Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ղազախստանի ազգագրության ամբիոնի առաջատար գիտաշխատող, մշակութաբանության թեկնածու Լուսինե Ստեփանի Ղուշչյանին

Հարգելի տիկին Լուսինե Ղուշչյան


Շատ խրախուսելի է ձեր ուսումնասիրությունը Նիկոդիմոս Ամատունու մասին: Այն լրացնում է նրա մասին մեր ունեցած տեղեկությունները` մասնավորապես Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանին նրա նվիրած իրանական հավաքածուների լուսանկարները: Այս աշխատանքի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում:

Որպես տեղեկություն, հայտնում ենք Ձեզ հետևյալը. երբ ցանկացանք գրել Նիկոդիմոս Ամատունու մասին առաջին աղբյուրը եղավ նրա մասին առատ տվյալների հայթհայթումը Օշական գյուղի նրա հարազատներից, Համացանցում նրա գործունեության մասին 2018-2020թթ գրեթե ոչինչ չկար: Առաջին աղքատիկ տվյալները հանդիպեցինք  վրացական nobility կայքում, որտեղ նա հիշատակվում էր որպես ոչ թե հայ, այլ վրաց իշխան,  և լուսանկար չկար: Մեր միջնորդությամբ և տրամադրած տեղեկություններով կայքում համաձայնեցին լրացումներ կատարել՝ ներառելով լուսանկար և հստակեցնելով նրա հայկական ծագումը:

Մասնավորապես, լուսանկարի տակ նշվեց.  Фото нам предоставил родственник Никидома Аматуни, член союза журналистов СССР и Армении Ваган Аматуни,

Տեքստում ավելացվեց. «Ամատունի Նիկոդիմ Իսաևիչ (ըստ հայ լրագրող, Հայաստանի և ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ Վահան Ամատունու - Նիկոդիմ Իսաևիչը ծնվել է Հայաստանում, Օշական գյուղում) - իսկական պետական խորհրդական, հասարակական գործիչ։ Արտագնա ապրել է Փարիզում, մասնակցել կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հիշատակին նվիրված ընկերության (1927), Ռուսաստանի դատական պաշտոնյաների միության և Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության (1935) ստեղծման աշխատանքներին, եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք: Կյանքի վերջում ապրել է Սենտ-Ժնևիվ-դե-Բուայի ռուսական տանը»:

 Նրա մասին արժեքավոր տեղեկություններ նաև հայտնաբերեցինք Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի առաջին կարգի գիտաշխատող Սերգեյ Դմիտրիևի «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)»  աշխատությունն էր, որը համացանցում կար, բայց փակ էր ու վճարովի: Ցավալի փաստը նա էր, որ Դմիտրևը կյանքից հանկարծակի ու վաղաժամ  հեռացավ ու այլևս նրա հետ հնարավոր չէր կապ  հաստատել:

Հարգելի Լուսինե Ստեփանի, ուրախ ենք, որ ներկայումս զբաղեցնում եք Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ղազախստանի ազգագրության բաժինի առաջատար մասնագետի պաշտոնը, նաև երախտապարտ ենք, որ հանձն եք առել ներկայացնել Նիկոդիմոս Ամատունու ազգագրական թանգարանի հետ կապված լուսանկարները, նաև օգտագործել եք նրա կենսագրության մասին մեր տրամադրած տեղեկությունների հղումը: Հուսով ենք, որ ձեզ հասու միջոցներով այսուհետ ևս տեղեկություններ ու լուսանկարներ կարող ենք ստանալ Նիկոդիմոս Ամատունու մասին` լրացնելով մեր արժանի հայորդիների կենսագրական բացը:

Հարգանքով` «Նիդերլանդական օրագրի» գլխ.խմբագիր, Hay Azian

--------------

Аматуни Никодим Исаевич

 Автор: Л.С. Гущян, ведущий научный сотрудник отдела этнографии Кавказа, Средней Азии и Казахстана, кандидат культурологии



Аматуни Никодим Исаевич (арм. Ամատունի Նիկոդիմոս Եսայու) – действительный статский советник, непременный член Петроградского отдела Особой комиссии (1916), экспедиционер, коллекционер.

Никодим Аматуни родился 3 мая 1865(?) года в сел. Ошакан Эриванской губ. в княжеской семье (ЦГИА. Ф. 1343. Оп. 46. Д. 29). Его отец, Есайа Аматуни являлся старшим священником селения. Никодим, как и его кузен, известный арменист Саак Аматуни, внес существенный вклад в востоковедные исследования начала XX в.

После окончания училища Нерсесян в Тифлисе Н.И. Аматуни поступил на юридический факультет Императорского Санкт-Петербургского университета; окончив который в 1889 г. получил степень кандидата права; Приказом по министерству от 30 января следующего года он был определен на службу в уголовно-кассационный департамент Правительствующего Сената кандидатом на судебные должности в чине коллежского секретаря. С 1893 г. назначен инспектором-делопроизводителем судебного следователя округа Екатеринославского окружного суда, а с 1896 г. — инспектор-делопроизводитель (и. д.) судебного следователя округа Витебского окружного суда. В той же должности он служил в Саратовском окружном суде (1898); в 1903 г. стал и. д. судебного следователя округа Каменец-Подольского окружного суда. В 1895 г. он был произведен в титулярные советники.

В начале 1903 г. князь Аматуни ходатайствовал перед главноуправляющим Торговым мореплаванием и портами великим князем Александром Михайловичем о предоставлении ему должности во вверенном великому князю ведомстве. Ходатайство было удовлетворено, и11 августа 1903 г. Н.И. Аматуни получил назначение на должность чиновника особых поручений VI класса при главноуправляющем. В 1904 г. Н.И. Аматуни произведен в коллежские советники со старшинством и назначен заведующим экспедицией, снаряженной Главным управлением Торгового мореплавания и портов в порты Персидского залива и тяготеющие к ним провинции. Эта экспедиция продолжалась с февраля по октябрь 1904 г. По возвращении из поездки князь Аматуни был командирован в ряд городов для организации совещаний и выработки практических рекомендаций учреждениям, ведущим торговлю с Южной Персией, а также для устройства самих торгово-ремесленных выставок. По окончании серии выставок торгово-промышленными кругами двух столиц – Санкт-Петербурга и Москвы поступило предложение организовать музей из представленных на экспозициях предметов, однако данные планы остались не воплощенными. В 1907 г. за выслугу лет князь Аматуни был произведен в статские советники со старшинством и в 1908 г. командирован в иностранные порты, посещаемые срочными пароходами Русского общества пароходства и торговли для выяснения их торгового значения.

В 1906 г. Н.И. Аматуни предложил ряд своих коллекций для приобретения Этнографическому музею Русского музея (ЭО), о чем свидетельствует доклад, сделанный хранителем отдела К.А. Иностранцевым на Совете ЭО. В ноябре того же года коллекции, собранные по поручению ЭО, а также частное собрание князя Аматуни, снабженные его подробными описаниями традиций ремесленного производства в Иране, были переданы в ЭО (АРЭМ. Ф. 1. Оп. 1. Д. 31. Л. 66, 69). В состав 11 коллекций, зарегистрированных известным востоковедом-иранистом А.Н. Самойловичем, входят предметы традиционной культуры иранцев и гебров (этноконфессиональной группы ираноязычных зороастрийцев), в основном из южных районов Ирана. Коллекции хорошо аннотированы собирателем, включая местные термины, иранские и гебрские, использовавшиеся для обозначения отдельных предметов. Часть терминов записана собирателем армянскими буквами на самих предметах. Иранские коллекции (151 предмет) включают костюмные комплексы (кол. 1102), отдельные предметы костюма – туфли (кол. 1175), а также мужские головные уборы и инструменты для их изготовления (кол. 1104), инструменты для обработки кожи (кол. 1115), дорожные курительные (кол. 1119) и столовые принадлежности (кол. 1120), атрибуты для верховой езды и для караванных вьючных лошадей (кол. 1128), ослов (кол. 1138), верблюдов (кол. 1139) и мулов (кол. 1152). В гебрскую коллекцию (16 предметов) входят мужской и детские (мальчика и девочки) костюмные комплексы (кол. 1153). Эта коллекция Н.И. Аматуни имеет исключительную научную ценность, так как аналоги в российских и зарубежных собраниях крайне редки. Не меньшую значимость имеют полевые записи Н.И. Аматуни, в которых описывается обработка кожи в Ширазе и технология изготовления головных уборов (АРЭМ. Ф. 1. Оп. 2. Д. 10. Л. 1–17об, 24об–25об), традиционные средства передвижения (АРЭМ. Ф. 1. Оп. 2. Д. 10. Л. 17об–24об) и состав костюмных комплексов молодых жителей Шираза (АРЭМ. Ф. 1. Оп. 2. Д. 10. Л. 25об-27).

Исследовательское и собирательское направления в жизни Н.И. Аматуни представляются весьма существенными, хотя и короткими вехами в его биографии, поскольку в дальнейшем он посвятил себя политическим и военным сферам деятельности, высоко оцененой властями – в 1915 г. князь Аматуни был награжден орденом Святого Владимира III степени, а в 1916 г. «за труды по Российскому Обществу Красного Креста при обстоятельствах военного времени» — орденом Святого Станислава I степени. Он был награжден также серебряной медалью «В память царствования императора Александра III» и светло-бронзовой – «В память 300-летия царствования дома Романовых» на ленте белого, желтого и черного цветов. Кроме того, Н.И. Аматуни имел иностранные награды — орден Святого креста Св. Гроба Господня и болгарский — «За гражданские заслуги» 3-й степени; в 1914 г. ему было предоставлено право ношения высочайше учрежденного 24 июня 1899 г. знака Красного Креста.

После 1917 г. князь Аматуни участвовал в Гражданской войне на стороне белогвардейцев, а после их поражения эмигрировал во Францию, где продолжал активно участвовать в деятельности различных белоэмигрантских обществ: Обществе памяти императрицы Александры Федоровны (1927), Союзе русских судебных деятелей и Обществе бывших студентов Санкт-Петербургского университета (1935).  Был членом Главного управления Российского общества Красного Креста (РОКК) (1941–1942). Последние годы жизни Никодим Исаевич провел в Русском доме в Сент-Женевьев-де-Буа. Он скончался 4 марта 1946 г., похоронен на одноименном кладбище.


Архивные материалы

АРЭМ. Ф. 1. Оп. 2. Д. 10. 27 л. – Н.И. Аматуни. Способ обработки и окраски кожи в Ширазе. Список костюмов, которые носили жители Шираза. Описи материалов: 1906 г.
АРЭМ. Ф. 1. Оп. 1. Д. 31. 130 л. – Журналы заседаний Совета Этнографического отдела Русского музея имп. Александра III. Описи материалов: ноябрь 1905 г.— октябрь 1907 г. 
ЦГИА. Ф. 1343. Оп. 46. Д. 29. 120 л. – Дело Департамента герольдии Правительствующего Сената. О дворянстве рода Аматуни. Описи материалов: 31 января 1823 г. – 29 октября 1850 г.

Библиография

  1. Российское зарубежье во Франции. 1919–2000: Биографический словарь. – М.: Наука, 2008. – Т.1. – С. 49.
  2. Дмитриев С.В. Князь Н.И. Аматуни // Фонд Этнографического отдела Русского музея по культуре народов Востока: история формирования и судьба (1901–1930-е гг.) – СПб.: Филологический факультет СПбГУ, 2012. – С. 164–168, 170–177, 179–213, 476–477.
  3. О Никодиме Есаевиче Аматуни. Необходимые уточнения в биографии Никодима Аматуни // Новые открытия (на арм. яз.). 
  4. Генеалогическая база данных Грузии.













Коллекции

Иранцы

№ 1102. – Предметы женского, девичьего, детского костюма. Включает 22 предмета. Иран. Сбор 1906 г.

№ 1104. – Головные уборы, инструменты для их изготовления. Включает 27 предметов. Иран. Сбор 1906 г.

№ 1115 – Инструменты для обработки кожи. Включает 21 предмет. Иран. Сбор 1906 г.

№ 1119. – Дорожные принадлежности для курения. Включает 7 предметов. Иран. Сбор 1906 г.

№ 1120. – Дорожные столовые принадлежности. Включает 22 предмета. Иран. Сбор 1906 г.

№ 1128. – Принадлежности для верховой лошади и для лошади караванного проводника. Включает 23 предмета. Иран. Сбор 1906 г.

№ 1138. – Принадлежности для верхового и вьючного ослов. Включает 13 предметов. Иран. Сбор 1906 г.

№ 1139. – Принадлежности для упряжи верблюда. Включает 6 предметов. Иран. Сбор 1906 г.

№ 1152. – Принадлежности для упряжи мула. Включает 9 предметов. Иран. Сбор 1906 г.

№ 1175. – Одна пара обуви. Иран. Сбор 1906 г.

Гебры

№ 1153. – Предметы костюма девочки, мальчика, мужчины. Включает 16 предметов. Иран. Сбор 1906 г.

https://ethnomuseum.ru/collections/collectors/amatuni-nikodim-isaevich/

Аматуни Никодим Исаевич (ethnomuseum.ru)

----------------------------------------------------------

Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգից 

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին

Ամատունու նախաձեռնած «լողացող ցուցահանդեսը» «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա

Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)

Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Նիդերլանդներ


Փետրվարի 17-18-ը Նիդերլանդների Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Ամստերդամում և Հաագայում՝ Նիդերլանդների հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։
Այցի շրջանակում նա հանդիպել է Նիդերլանդներում Սփյուռքի գործերի հանձնակատարների, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների, «Աբովյան» մշակութային միության ղեկավար կազմի, ինչպես նաև նիդերլանդաբնակ հայ երիտասարդների հետ։
Հանդիպումների ընթացքում Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է իր գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, ծանոթացել Նիդերլանդներում հանձնակատարների գործունեությանը, պատասխանել համայնքի ներկայացուցիչների հարցերին և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։
Երիտասարդների ներգրավվածության կարևորությունը
  Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են «Աբովյան» մշակութային միության ներկայացուցիչները և նիդերլանդաբնակ հայ երիտասարդները, Զարեհ Սինանյանը կարևորել է երիտասարդների դերը համայնքային կյանքում։ Նա ընդգծել է նրանց մասնակցության կարևորությունը ինչպես Նիդերլանդներում հայ համայնքի ակտիվացման, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում։
Գլխավոր հանձնակատարը երիտասարդներին հրավիրել է մասնակցելու Ազգային երիտասարդական 2-րդ համաժողովին, որը կանցկացվի 2025 թվականի ամռանը Երևանում։
Հանդիպմանը ներկա են եղել Նիդերլանդներում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Մաթո Հախվերդյանը և Հայկ Ազիզբեկյանը, ինչպես նաև «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի նախորդ տարիների մասնակիցներ Հայկ Խանամիրյանն ու Աստղիկ Հախնազարյանը։
Այս այցը ևս մեկ կարևոր քայլ էր հայ համայնքի հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործման ուղղությամբ։





 Hoge Commissaris voor Diaspora Zaken Zareh Sinanyan brengt werkbezoek aan Nederland

Op 17 en 18 februari bezocht Hoge Commissaris voor Diaspora Zaken Zareh Sinanyan Amsterdam en Den Haag, waar hij Diaspora Commissarissen in Nederland, deelnemers van het programma "Diaspora Jeugdambassadeur", de leiding van de "Abovian" Culturele Vereniging en jonge Armeniërs die in het land wonen, ontmoette.
Tijdens deze bijeenkomsten gaf de Hoge Commissaris een uitgebreid overzicht van de initiatieven die door het Bureau zijn ondernomen, hoorde hij over de lopende activiteiten van de Diaspora Commissarissen in Nederland, beantwoordde hij vragen van vertegenwoordigers van de gemeenschap en besprak hij aankomende programma's en mogelijke wegen voor samenwerking.
Tijdens een gezamenlijke bijeenkomst met vertegenwoordigers van de "Abovian" Culturele Vereniging en jonge leden van de gemeenschap, benadrukte Sinanyan het belang van actieve betrokkenheid van jongeren, zowel in de lokale Armeense gemeenschap als in initiatieven die door het Bureau van de Hoge Commissaris worden georganiseerd. Deze inspanningen zijn gericht op het versterken van de banden tussen Armenië en de diaspora en het benutten van het potentieel van de diaspora voor de ontwikkeling van Armenië.
In deze context nodigde de Hoge Commissaris jonge Armeniërs uit om deel te nemen aan het 2e Nationale Jeugdforum, dat in de zomer van 2025 in Jerevan zal plaatsvinden.
De bijeenkomst werd bijgewoond door Diasporacommissarissen in Nederland, Mato Hakhverdyan en Hayk Azizbekyan, evenals voormalige deelnemers aan het programma "Diaspora Youth Ambassador", Hayk Khanamiryan en Astghik Hakhnazaryan.


21 փետրվար 2025 

 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելեց Նիդերլանդների Թագավորության հայաշատ վայրերից մեկը` Ալմելո քաղաք



  Այցը կարևոր էր Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման առումով ։ Փետրվարի 19-20-ը նա հանդիպումներ ունեցավ Ալմելոյի քաղաքապետ Ռիչարդ Կորտելանդի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, «Երևան» ակումբի և համայնքային այլ կառույցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումը Ալմելոյի քաղաքապետի հետ

Գլխավոր հանձնակատարը և քաղաքապետ Կորտելանդը քննարկեցին Էջմիածին և Ալմելո քույր քաղաքների միջև կապերի խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Զարեհ Սինանյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Ալմելոյի ղեկավարությունը միշտ սպասված հյուր է Հայաստանում։

Այցելությունը Հայ Առաքելական եկեղեցի

Գլխավոր հանձնակատարը այցելեց Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպեց եկեղեցու խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջիի հետ։ Այցի շրջանակում նա նաև այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։

Հանդիպում «Երևան» ակումբում

Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը հանդիպեց նաև Ալմելոյի «Երևան» ակումբի վարչության ղեկավար կազմի հետ՝ ծանոթանալով կառույցի պատմությանը, գործունեությանը և ընթացիկ աշխատանքներին։ Քննարկվեցին ակումբի և Գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև գործակցության զարգացման հեռանկարները։

Հանդիպումներ համայնքային կառույցների հետ

Գլխավոր հանձնակատարը նաև հանդիպումներ ունեցավ համայնքային այլ կառույցների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առաջնահերթությունները, տեսլականն ու ընթացիկ ծրագրերը։ Նա պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին անվտանգության, կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներին։

Ալմելոյի հայ համայնքը

Ալմելոն Նիդերլանդներում կարևոր կենտրոններից մեկն է, որտեղ հայկական համայնքը զգալի ներկայություն ունի։ Հայերը այստեղ հաստատվել են դեռևս 20-րդ դարի ընթացքում, հիմնականում Արևմտյան Հայաստանից, իսկ ավելի ուշ՝ Միջին Արևելքից։
Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցին համայնքի կարևորագույն հաստատություններից է, որը ոչ միայն հոգևոր, այլև մշակութային և համայնքային կենտրոնի դեր է կատարում։ Տեղի հայերն ակտիվորեն մասնակցում են համայնքային միջոցառումներին, կազմակերպում մշակութային ու կրթական ծրագրեր։
«Երևան» ակումբը ևս մեծ դեր ունի համայնքային կյանքում, լինելով մշակութային և հասարակական ակտիվ կենտրոն, որտեղ պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, քննարկումներ և կրթական նախաձեռնություններ։
Հայ համայնքը մեծապես ներգրավված է նաև Ալմելոյի հասարակական կյանքում՝ համագործակցելով քաղաքային իշխանությունների հետ և նպաստելով մշակութային բազմազանությանը։
Զարեհ Սինանյանի այցը  Նիդերլանդներ կարևոր քայլ էր համայնքի հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման ուղղությամբ։

---




De bezoek van Hoge Commissaris Zareh Sinanyan aan de Armeense gemeenschap in Almelo, Nederland

De Hoge Commissaris voor Diasporazaken van Armenië, Zareh Sinanyan, bracht een bezoek aan een van de Armeens bevolkte gebieden van het Koninkrijk der Nederlanden, de stad Almelo. Dit bezoek was van groot belang voor de ontwikkeling van de samenwerking tussen Armenië en de diaspora. Op 19 en 20 februari had hij ontmoetingen met de burgemeester van Almelo, Arie Richard Korteland, vertegenwoordigers van de Armeens Apostolische Kerk, de "Yerevan" Club en andere gemeenschapsorganisaties.

Ontmoeting met de burgemeester van Almelo
De Hoge Commissaris en burgemeester Korteland bespraken de mogelijkheden om de banden tussen de zustersteden Etchmiadzin en Almelo te versterken en samen te werken op verschillende gebieden. Zareh Sinanyan bedankte de burgemeester voor de warme ontvangst en benadrukte dat de leiding van Almelo altijd een welkome gast is in Armenië.

Bezoek aan de Armeens Apostolische Kerk
De Hoge Commissaris bezocht de Armeens Apostolische Kerk van Almelo, waar hij een ontmoeting had met de voorzitter van de kerkraad, Onik Gelidji. Tijdens zijn bezoek bracht hij ook een eerbetoon aan het monument ter nagedachtenis aan de slachtoffers van de Armeense Genocide.

Ontmoeting in de "Yerevan" Club
Tijdens zijn bezoek ontmoette Zareh Sinanyan ook het bestuur van de "Yerevan" Club in Almelo, waar hij werd geïnformeerd over de geschiedenis, activiteiten en lopende projecten van de organisatie. Ze bespraken de mogelijkheden om de samenwerking tussen de club en het Bureau van de Hoge Commissaris te versterken.

Ontmoetingen met andere gemeenschapsorganisaties
De Hoge Commissaris had ook bijeenkomsten met vertegenwoordigers van andere gemeenschapsorganisaties, waar hij de prioriteiten, visie en lopende programma’s van de samenwerking tussen Armenië en de diaspora presenteerde. Hij beantwoordde vragen van de aanwezigen over veiligheid, onderwijs, cultuur en andere sectoren.

De Armeense gemeenschap in Almelo
Almelo is een van de belangrijkste steden in Nederland waar een significante Armeense gemeenschap woont. Armeniërs vestigden zich hier al in de 20e eeuw, voornamelijk afkomstig uit West-Armenië en later ook uit het Midden-Oosten.
De Armeens Apostolische Kerk van Almelo is een van de belangrijkste instellingen van de gemeenschap en fungeert niet alleen als religieus, maar ook als cultureel en gemeenschapscentrum. De lokale Armeniërs nemen actief deel aan gemeenschapsactiviteiten en organiseren culturele en educatieve programma's.
De "Yerevan" Club speelt ook een grote rol in het gemeenschapsleven en fungeert als een cultureel en sociaal centrum waar regelmatig evenementen, discussies en educatieve initiatieven worden georganiseerd.
De Armeense gemeenschap is sterk betrokken bij het sociale leven van Almelo, werkt samen met de lokale autoriteiten en draagt bij aan de culturele diversiteit van de stad.
Het bezoek van Zareh Sinanyan aan Nederland was een belangrijke stap in het versterken van de banden met de Armeense gemeenschap en het bevorderen van de samenwerking tussen Armenië en de diaspora.