The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 28 January 2020

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ


Սահակ Վարդապետ Ամատունու մահվան 100 տարին


Գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունին իր կենդանության ժամանակ բավական հայտնի անձնավորություն էր և վայելում էր ժամանակի հայ գիտական ու գրական աշխարհի համակրանքը: Այն խամրեց նրա մահվանից անմիջապես հետո, որն համընկավ  Հայաստանում հաստատված բոլշևիկյան իշխանությանը: Հետին պլան մղվեց Հայ  Եկեղեցին ու նրա դարավոր անխախտ  դերը: Նա Կոմիտաս վարդապետի առաջին ուսուցիչներից էր, առաջիններից մեկը բառարանագիտության և  հայ ազգային շարականագիտության ասպարեզում: Շրջապատը նրան ճանաչել է որպես վերին աստիճանի համեստ ու կոռեկտ,խոնարհ , մարդամոտ ու մարդասեր, հայրենիքն ու նրա եզերքները սիրող անհատականության: Նա ճանաչել է ու լավ փոխհարաբերություններ է ունեցել իր ժամանակի գրական կյանքի  գրեթե բոլոր անվանի մշակներին` Թումանյան, Աղայան, Վրթանես Փափազյան, Կարապետ Կոստանյան, Նիկողայոս Ադոնց, Երվանդ Լալայան, ակնառու գրողներ, լեզվաբաններ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Ստեփան Մալխասյան,  էլի շատերը:  Թեև նա գրական զգալի ժառանգություն է թողել, այնուհանդերձ նրա մահվանից հետո, որն համընկել էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը և անտեսվել Հայ Առաքելական Եկեղեցու  դերը, խամրեց հայ հասարակական քաղաքական մշակութային կյանքն, դրա հետ  մոռացության մատնվեցին նաև Սահակ վարդապետ Ամատունու գրական ժառանգությունը:  Բնական է, որ նոր սոցիալիզմի կառուցման շրջանում նրա թողած գործերն ու ձեռագրերը  չպետք է հետաքրքրեին լենինիզմը դրոշ դարձրած քարոզիչներին: Հետագայում շատ քիչ մասնագետներ խորհրդային ամենաբարենպաստ ժամանակներում, լավագույն դեպքում պետք է արձանագրեին նրա արխիվային հարուստ նյութերը, որոնք պահված  են Մատենադարնի (թղթ.39,40) և մյուս արխիվներում: Այսօր անարգված` մոռացության մատնված ու վանդալի է ենթարկված նրա գերեզմանը, որի տեղը գրեթե մոռացության է մատնված: Ջարդված է նրա գերեզմանի միջուկը, որտեղ նշված է եղել նրա ծննդյան ու մահվան տարեթվերը:
 «Նիդերլանդական օրագիրը» Ամատունիների մասին իր բացառիկ նախագծի շրջանակներում փորձել է Սահակ վարդապետի մասին եղած տեղեկությունները  ի մի  բերել` ավելացնելով սեփական հետազոտությունները: Հիմա
ուզում ենք առանձնապես անրադառնալ նրա մահվան տարեթվին: Համացանցում շրջանառվում է 1917-ը, որն այդպես չէ: Նախ հենց այդ թվականին` 1917, Էջմիածնում լույս է տեսել նրա  «Ժամակարգութեան մեկնութւն իմաստասիրի Սիւնեաց եպիսկոպոսի» գիրքը՝ 87 էջ :
Սահակ Ամատունին մահացել է  1920թ. հունվարի 28-ին: Իր կտակի համաձայն հուղարկավորվել է Աշտարակի շրջանի Օշական գյուղում`  Թուխ մանուկ մատուռի ձախ մասում:
Դա է վկայում ավելի ուշ` 1973 թվականի ակադեմիական «Լրաբեր Հասարակական Գիտությունների*» հանդեսում բանասեր Ա.Հ.Ադամյանի ճշգրտումը, նա իր հոդվածում  կոնկրետ նշել է, որ Սահակ Ամատունին մահացել է 1920թ. հունվարի 28-ին: 1920 թ մյուս վարկածն էլ այն է, որ մեր ձեռքի տակ են երկու վավերագիր` դեռևս չհրապարակված լուսանկարներ, որոնց վրա հիշյալ ` 1920 թ. մակագրել են Սահակ Ամատունու հարազատները: Հորեղբոր՝ Սահակ Ամատունու եզակի լուսանկարից մեկին, որպես տարեթիվ՝ 1920 թ  նշել է Տաճատ Հարությունի Ամատունին: Մյուսը՝ «Հայոց բառ ու բան» գրքի բնօրինակ լուսանկարներից մեկն է, որը ժամանակին հեղինակը նվիրել է հորեղբոր տղային՝ Նիկոդիմոս Ամատունուն: Այս նկարի տակ նույն թվականը հիշատակել է Նկոդիմոսի եղբոր թոռը՝ Իշխան Հայկի Ամատունին:
-----------------
*)Ադամյան, Ա. Հ. (1973) Սահակ Ամատունու արխիվը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2 . p. 105.
-----------------






Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգից 
https://www.nidoragir.com/2024/08/blog-post.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)

Friday, 24 January 2020

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի այցը Հայաստան




Հունվարի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ: Հանդիպման սկզբում Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին փոխանցեց Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի՝ Հայաստանում ներկայացուցչություն հիմնելու որոշման համար:
Ողջունելով իր գործընկերոջը՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան: Մենք ականատեսն ենք մեր երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Ունենք շատ լավ երկկողմ օրակարգ, որը ներառում է տարբեր ոլորտներ, մենք առևտրի ու տնտեսական ոլորտներում, քաղաքական երկխոսության առումով արձանագրել ենք լավ ցուցանիշներ: Այս այցը կոչված է ակտիվացնելու մեր երկխոսությունը. ակնկալվում է բարձր մակարդակի այցերի շարունակականություն: 

Մենք պատրաստակամ ենք ձևավորելու հարթակ մեր հասարակությունների, ժողովուրդների միջև տարբեր բնագավառներում սերտ համագործակցության համար, ինչպիսիք են՝ առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության ոլորտները: 
Լինելով գրեթե երկու տարվա կառավարություն՝ մենք խիստ հետևողական ենք՝ շարունակելու բարեփոխումների գործընթացն ընտրությունների ընթացքում մեր հասարակությունից ստացած լայն մանդատի հիման վրա: Մեր ջանքերը ստանում են նաև միջազգային աջակցություն, ունենք ուժեղ հանձնառություն, լուրջ տրամադրվածություն՝ շարունակելու այս ուղղությամբ համագործակցությունը նաև մեր գործընկերների հետ: 
Ձեր այցը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ ականատես ենք հետաքրքիր զարգացումների տարածաշրջանում և աշխարհում, ինչը նույնպես հանդիսանալու է մեր այսօրվա օրակարգի մաս: Ջերմորեն ողջունում եմ Ձեզ և ակնկալում եմ արդյունավետ քննարկում»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկն ընդգծեց. «Ինձ համար սա մեծ պատիվ է, և ուրախ եմ լինել Նիդերլանդների առաջին ԱԳ նախարարը, ով այցելում է Հայաստան: Մենք խիստ հետաքրքրված ենք այստեղ տեղի ունեցող զարգացումներով և շատ ենք կարևորում այն առաջընթացը, որին ականատես ենք եղել այս տարիներ ընթացքում»: 

Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս հետագա ամրապնդման ուղղությամբ քայլերի կարևորությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման միջոցով:
Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում արտգործնախարարներն ուղենշեցին առկա մեծ ներուժի լիարժեք կիրառման համար ձեռնարկվելիք քայլերը՝ որպես հեռանկարային ուղղություններ, ի թիվս այլոց, առանձնացնելով խելացի կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության,  գյուղատնտեսության, բանկային ոլորտները:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ երկուստեք արժևորվեց  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի համար՝ ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնային նշանակությունը: 
Իր նիդերլանդացի գործընկերոջը ներկայացնելով ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործընթացը՝ նախարար Մնացականյանը կարևորեց այդ օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային և տարածաշրջանային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը և առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը Ստեֆ Բլոկին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։
Հանդիպման ավարտին Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով

Այցի օրն առավոտյան  Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բլոկի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը դիմավորողների և ուղեկցողների թվում էր Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:












«ԱՆԻ» կենտրոնի համակարգող, ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը հանդիպումներ կունենա Եվրոպայի հայ համայնքներում

ՀՐԱՎԵՐ - EINLADUNG


Հարգելի հայրենակիցներ,
Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի համակարգող, ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը 2020 թվականի հունվարի 31-ից փետրվարի 10-ը Գերմանիայի, Լյուքսեմբուրգի և Իսպանիայի մի շարք քաղաքներում կհանդիպի տեղի հայկական համյնքներին և ելույթներ կունենա Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության և Արցախում կայանալիք ընտրությունների թեմաներով:
Եվրոպայի Հայերի Համագումարը (ԵՀՀ) այս առիթով Դուիսբուրգ քաղաքում պարոն Թաթուլ Հակոբյանի հետ կազմակերպել է հանդիպում, որը տեղի կունենա 2020 թ․-ի փետրվարի 1-ին:
Ձեզ սիրով հրավիրում ենք մասնակցելու այս հանդիպմանը:
Հանդիպման ժամը և վայրը՝
Ort: Brückelstr. 83, 47137 Duisburg –Obermeiderich
Beginn: 15:00
Ende: 18:00
Հանդիպման վայրը հասանելի է Դուիսբուրգի կենտորնական կյարանից 903 համարի մետրոյով դեպի Դինսլակէն կամ Դուիսբուրգ-Օբերմայդրիշ (Dinslaken, Duisburg-Obermeidrich) ուղղությամբ, իջնել Emilstraße կանգառում:
EINLADUNG
Liebe Landsleute,
Der CivilNet-Reporter Tatul Hakobyan, Koordinator des Zentrums für Armenian Studies ANI, wird vom 31. Januar bis 10. Februar 2020 in einer Reihe von Städten in Deutschland, Luxemburg und Spanien für armenische Gemeinden Vorträge zur armenischen Innen- und Außenpolitik halten.
Dies diesbezüglich hat die “Assembly of Armenians of Europe“ ebenfalls ein Treffen mit dem armenischen Journalisten Herrn Tatul Hakobyan organisiert.
Hiermit laden wir Sie herzlich zum Treffen mit dem Herrn Hakobyan ein und freuen uns Sie an dem Tag begrüßen zu dürfen.
Ort: Brückelstr. 83, 47137 Duisburg –Obermeiderich
01.02.2020 թ.
Beginn: 15:00
Ende 18:00
statt.
Erreichbar: Von Duisburger HBF mit der Linie U-903 Richtung
Dinslaken oder Duisburg-Meiderich bis Haltestelle Emilstraße.

Թաթուլ Հակոբյանը իր ելույթում անդրադառնալու է Արցախում 2020 թ․-ի ապրիլին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցին և այդ կապակցությամբ հայ հանրության մոտ առկա տրամադրություններին:
Ելույթներից հետո պարոն Հակոբյանը կպատասխանի ներկաների հարցերին, իսկ վերջում կներկայացնի իր հեղինակած և «ԱՆԻ» կենտրոնի կողմից հրատարակած իր նոր հատորները:
Գրքերի վաճառքից ստացված գումարները կուղղվեն «ԱՆԻ» կենտրոնի հետագա գործունեությանը:
Թաթուլ Հակոբյանի Արևմտյան Եվրոպայի երկրներ կազմակերպված այս այցը ֆինանսավորվում է նրա հրատարակած գրքերի վաճառքից ստացված հասույթով, ինչպես եղել է 2019 թվականի նոյեմբերին Արևմտյան Եվրոպայի հինգ երկրներ նրա այցը, և նրա վերջին երեք այցելությունները ԱՄՆ և Կանադա (2016-2018 թթ), Եգիպտոս, Իրան, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ:
Եվրոպական այցի օրերին Հակոբյանը կներկայացնի հետևյալ գրքերը.
Tatul Hakobyan, ARMENIANS and TURKS, 2019 edition
Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019թ հրատարակություն
Artashes Vruyr, IN ANI, 2020 edition
Eghishe Kajuni, General Andranik, 2020 edition
Քաջազնունի, Վրացյան, Դարբինեան, Նավասարդյան, Ջամալյան, ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի, 2019թ հրատարակություն
Հովհաննես Քաջազնունի, ԵՐԿԵՐ, 2018թ հրատարակություն
Ալեքսանդր Խատիսյան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, 2018թ հրատարակություն
Վարդան Հարությունյան, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, 2018թ հրատարակություն
Ստեփան Սապահ-Գիւլեան, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ, 2017թ հրատարակություն
Ռուբէն Տէր Մինասեան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ, 2017թ հրատարակություն
Tatul Hakobyan, Karabağ güncesi; Yeşil ve Siyah, in Turkish, 2013
Թաթուլ Յակոբեան, ՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸ. ՀԱՅԵԱՑՔ ԱՐԱՐԱՏԷՆ, 2012թ. հրատարակութիւն
Թաթուլ Հակոբյան, ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ, 2011թ, երրորդ հրատարակություն
Թաթուլ Հակոբյան, ՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸ, ՀԱՅԱՑՔ ԱՐԱՐԱՏԻՑ, 2010թ հրատարակություն
Tatul Hakobyan, KARABAKH DIARY; BLACK and GREEN, 2010 edition
Թաթուլ Յակոբեան, ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽԵԱՆ ՕՐԱԳԻՐ, 2010թ հրատարակութիւն
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
Եվրոպայի Հայերի Համագումար (Գերմանիայի մասնաճյուղ)
․Kontakt: Yervand Khosrovian, Tel: +49 (0)15111650391

Thursday, 16 January 2020

Նիդերլանդների խորհրդարանում նշել են Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման որոշումը




Հունվարի 16-ին դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալվեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատում, ուր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների և կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների հետ նշվեց Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացման վերաբերյալ խորհրդարանական նախաձեռնության հաջողությունը։

Դիմելով՝ ԱԳՆ բյուջեում լրացումը նախաձեռնած պատգամավորներին դեսպան Բալայանն ասաց. «Իմ կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ Հայաստանում ընթացող գործընթացներին աջակցող և հայ-նիդերլանդական հարաբերությունների առավել ընդլայնումը խթանող կարևոր քայլի համար։ Դեսպանության հիմնումը խորհրդանշում է մեր երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացը և փոխգործակցությունը խորացնելու երկուստեք տրամադրվածությունը»։

Միջոցառման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր բնագավառներում և հարթակներում համագործակցության զարգացումը խթանելու վերաբերյալ։



Երգչուհի Ռուզան Մանթաշյանը հանդես կգա՞ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը


Արվեստը քաղաքականացնելու Դրեզդենի օպերային թատրոնի քաղաքական խայտառակ որոշումը.
Իր Ֆեյսբուքյան էջում հայտնի հայ երգչուհի Հասմիկ Պապյանը գրել է.

Ու՞ր ենք հասել... Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն քաղաքական նկատառումներով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…

-----------------------------------------------------------------
YEREVAN, JANUARY 13, ARMENPRESS. Azerbaijani opera singer Yusif Eyvazov has refused to sing with Armenian singer Ruzan Mantashyan for “political reasons”. ARMENPRESS reports forumopera.com informs that the two artists were scheduled to sing together at Dresden opera ball on February 7.
World famous opera singer Hasmik Papian has also commented on the incident.
“Where have we reached?... Singer Yusif Eyvazov, the husband of Azerbaijani soprano Anna Netrebko has refused to sing with Armenian singer Ruzan Mantashyan, citing her being Armenian, which means for political reasons. I have sang in the mentioned opera theatre and I cannot recall any similar incident. I plan to raise my voice of protest”, she wrote.

Edited and translated by Tigran Sirekanyan

Wednesday, 15 January 2020

Հայաստանում տպագրում և ընթերցում են «Նիդերլանդական օրագրի» հոդվածները



Այն, որ «Նիդերլանդական օրագիրը» դրական առումով բավական լավ ճանաչում ունի նաև Հայաստանում, դա ակնհայտ է: Հերթական անգամ համոզվեցի, երբ  պատահական աչքովս ընկավ թերթերից մեկում, ավելի կոնկրետ «Իրատեսի» երեկվա` հունվարի 14-ի համարում տպագրված Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը` «Նիդերլանդական օրագրի» խմբագիր Հայ Ազյանի (Hay Azian) հետ: Սա հաճելի անակնկալ էր: Անմիջապես մի օրինակ էլ ես գնեցի ու բավականությամբ կարդացի ողջ հարցազրույցը, թեև տեքստին ծանոթ էի դեռ համացանցից:  Հաճելի էր տպագրված  տեսնելը: Մոտեցա ինձ հետ գրեթե զուգահեռ ընթերցանությունն ավարտած ու դեռ տրանսպորտին սպասող  երիտասարդ  աղջկան, որի մոտ տեսել էի թերթը. հարցնում եմ
-Դուք մինչև վե՞րրջ կարդացիք այն:
-Պատկերացրեք` այո:  Մանավանդ ծավալուն հոդվածներ չեմ սիրում, բայց սա ամբողջովին կլանեց ու մի շնչով կարդացի: Հարցերը հետաքրքիր էին, պատասխանները անկեղծ, կատարված գործերը գոհացնող: Մտածում եմ այսպես պետք է  աշխատեն մեր երկրի բոլոր դեսպանները:
-Իսկ «Նիդերլանդական օրագիրը» ձեզ ծանո՞թ է:
-Այո, վաղուցվանից  եմ հանդիպել, ես ավելի շատ թերթ ընթերցել եմ սիրում, քան մտնել համացանց:  «Նիդերլանդական օրագիրի» հոդվածները երբեմն հանդիպել եմ «Առավոտ», «Հետք» և այլ թերթերում,  պարտադիր կարդում եմ:
Զրուցակցուհուս ասում եմ.
- Իսկ գիտեք, որ գոյություն ունի  «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջի ու կայքերի տարբերակը:
Պատասխանում է, որ  վերջերս է  հանդիպել ֆեյսբուքյան էջին, սակայն մինչ այդ «Նիդերլանդական օրագրի» նյութերը ավելի հաճախ տեսել է համացանցի տարբեր լրատվական կայքերում:
-Երբ գտա էջը անմիջապես բաժանորդագրվեցի ու լայքեցի, հետաքրքիր էջ է:

Ժպտում  է, ապա  ընդառաջ քայլում վերջապես կանգառին մոտեցող տրանսպորտին:  Զրուցակցիս հրաժեշտ տվեցի այդպես էլ առանց անունն իմանալու:
Շուտով «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջը կունենա իր ութ հազարերորդ բաժանորդը` որը պարզապես մեկ  անուն ունի`  ընթերցող:

ԷԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նիդ.օրագրի թղթ.
ԵՐԵՎԱՆ

Հ.Գ.-Շնորհակալություն ենք հայտնում «Իրատեսին», գլխավոր խմբագիր Փիրուզա  Մելիքսեթյանին, ընդհանրապես բոլոր այն  լրատվամիջոցներին որոնք տարածում են «Նիդերլանդական օրագրի » նյութերը` դրանով նպաստելով  ու ամրապնդելով սփյուռքում հայ համայնքային կապը:




Tuesday, 14 January 2020

Նիդերլանդներից` երեխաների մտավոր ունակությունները զարգացնող խաղալիքներ Երևանի թիվ 152 մանկապարտեզին




Ամանորյա տոների առիթով հոլանդական «Լուսավոր Ապագա» Հ/Կ-ն (Stichting Bright Future) բարեգործական նկատառումներով երեխաների մտավոր կարողությունները զարգացնող խաղալիքներ, գրքեր և գրենական պիտույքներ է ուղարկել Երևանի թիվ 152 մանկապարտեզին։ Ակցիային միացել են Նիդերլանդներում բնակվող ինչպես հայ, այնպես էլ օտարազգի երիտասարդ կամավորներ, ծնողներ։ Հավաքված փաթեթները Հայաստան տեղափոխելու գործընթացում իր  աջակցությունն է ցուցաբերել Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Մանկապարտեզի ընտրությունը կատարվել է «Լուսավոր Ապագա» Հ/Կ կողմից՝ հիմք յննդունելով Երևանի թիվ 152 մանկապարտեզի սաների ծնողների դրական արձագնքը։ Չնայած խաղալիքների և աշխատանքային պարագաների սակավությանը՝  մանկապարտեզի տնօրեն Աննա Զաքարյանի գլխավորությամբ, մանկապարտեզում տիրում է ուրախ  աշխատանքային մթնոլորտ. խաղալիքները պատրաստվում էին գունավոր թղթերից՝ սեփական ձեռքերով։ 

«Նիդերլանդներում  երեխաները հնարավորություն ունեն խաղալ բազմազան ու որակյալ խաղալիքներով, որոնք զարգացնում են ոչ միայն  նրանց մատորիկան, այլ ուղեղը՝ ստիպում ավելի լայնատարած ու կրեատիվ մտածել։ Ինչու՞ չփորձել կիսել նման հնարավորությունը հայաստանաբնակ մեր հայ երեխաների հետ։  Երբ խոսում ենք բարեգործության մասին, միանգամից հիշում ենք մանկատները. բայց չէ՞ որ պետական մանկապարտեզներում այսօր խաղալիքների պահանջ է նկատվում։ Կան մանկապարտեզներ, որտեղ երեխաները ստիպված են խաղալ մեկ ձեռք կամ ոտք ունեցող տիկնիկներով։ 152 մանկապարտեզի ընտրության հարցում մեծ դեր խաղաց նաև այն փաստը, որ մանկապարտեզի տնօրենը խստիվ հրաժարվում է դրամահավաքներ կազմակերպել ծնողներից՝ խաղալիքները նորացնելու ու համալրելու նպատակով։ Մեզ այդ փաստը շատ ոգեշնչեց, որոշեցինք աջակցել նրանց»,- նշեց հոլանդական «Լուսավոր Ապագա» Հ/Կ տնօրեն Մարիամ Կիրակոսյանը։ 

Այն հարցին, թե կլինե՞ն նման նախագծերը շարունակական, կամ կլինե՞ն երեխաների զարգացմանը նպաստող այլ նախագծեր Հայաստանում, Մ.Կիրակոսյանը պատասխանեց. «Մենք այս պահին ունենք պիտույքներն ու  պարագաները տեղափոխելու խնդիր։ Նման նախագծերը մեր կազմակերպության անդամներն իրականացնում են բացառապես կամավոր հիմունքներով, և դրանց շարունակական լինելը կախված է միմիայն տրանսպորտի խնդրի լուծումից (խաղալիքների պակաս չունենք. մարդիկ սիրով նվիրաբերում են տարբեր տեսակի բարձրորակ խաղալիքներ)։ Այս պահին բանակցությունների մեջ ենք հոլանդական հայտնի մի ընկերության հետ. հնարավոր է, որ նրանք աջակցեն՝ լուծելով փաթեթները Հայաստան առաքելու հարցը»։ Ինչ վերաբերում է երեխաների զարգացմանն ուղղված այլ նախագծերի իրականացմանը, Մ.Կիրակոսյանը հավելեց, որ այս պահին ակտիվ աշխատում են հայ երեխաների ինտելեկտուալ զարգացմանն ուղղված միջազգային  մեծ նախագիծ Հայաստանում իրականացնելու ուղղությամբ։








Monday, 13 January 2020

Չեխ փաստավավերագրող Լիբոր Սպիմրը Արցախի մասին

Բաքվի և Սումգաիթի ջարդերի 30-րդ տարին

 Սպիմրի նկարահանած ներկայացվող այս ֆիլմի  մեջ կադրեր կան, որտեղ հայ զինվորի տխուր երգն ուղեկցվում է  ազերի թափթփուկների կողմից ջարդի ենթարկված հայ անմեղ զոհերի լուսանկարներով:

Խնդիր  կա այս ֆիլմը տարածելու և Արցախի մասին  օբեկտիվ վավերագրությունը տարածելու հարցում:

s

Ազգությամբ չեխ, Սլովակիայում բնակվող Լիբոր Սպիմրը 2013 թ-ից պարբերաբար գալով Արցախ, 2․5 տարում ստեղծում է ֆոտոնկարների մի խոսուն շարք, ապա՝ ֆիլմ Արցախի մասին։ Մոսկվայաբնակ գրող, լրագրող Վալերիա Օլյունինայի խորհրդով, ով Սպիմրի գործունեության մասին ակնարկ է գրում, Սպիմրը որոշում է իր բոլոր ստեղծագործությունները հավաքել մեկ գրքում և հրապարակել մի քանի լեզվով։ Սպիմրը փորձում է իր ֆիլմի և ֆոտոնկարների ցուցադրությամբ աշխարհին իրազեկել արցախյան խնդիրներին։ Կոչումով և էությամբ լինել մարդ ու չարձագանքել արցախյան իրականությանը՝ անհնարին է։ Սպիմրը ցավով է նկատում, որ եվրոպական կոռումպացված հասարակությունը այնքան էլ հետաքրքրված չէ արցախյան խնդիրներով, մինչդեռ հասարակ մարդիկ անասելի ցավ են ապրում Արցախին վերաբերող յուրաքանչյուր ցուցահանդեսից հետո, որ կազմակերպվում է Սպիմրի կողմից։ Շատերն են մոտենում ու շնորհակալություն հայտնում նրան խնդրի օբյեկտիվ լուսաբանման համար․ ի վերջո կարողացան հասկանալ թե իրենից ինչ է ներկայացնում արցախյան հակամարտություն ասվածը։ Ադրբեջանցիները ջանք ու եռանդ չեն խնայում Սպիմրի անձի վերաբերյալ, և ոչ գործունեության ու կատարած աշխատանքի, անհարգալից ակնարկներ պատվիրել մամուլում՝ անվանելով նրան կոռումպացված, մինչդեռ Սպիմրը ամբողջ աշխատանքը կատարել է առանց վարձատրության կամ դրամաշնորհի։ Լիբոր Սպիմրը, ով պարբերաբար հայտնվում է աշխարհի թեժ կետերում և ներկայացնում ամենախոսուն ֆոտոնկարներ աֆրիկյան տարբեր ժողովուրդների սոցիալական խնդիրների վերաբերյալ, հասկանում է, որ աշխարհին պետք է հետաքրքրի Ղարաբաղ կոչվող երկիրը։

Լիբոր Սպիմրը հերթական անգամ թեժ կետում

 Թեժ կետերում հայտնվող Սպիմրի վերադարձին հայրենիքում միշտ սպասում են անհամբերությամբ։ 2013 թ. ցրտաշունչ ձմռանը Հայաստան գալով նա անմիջապես զգում է, որ առջևում իրեն փորձություններ են սպասում։ Արցախում Լիբորը արժանանում է ջերմ ընդունելության, արցախցիները՝ հայկական սովորությամբ, պատրաստակամորեն օգնում են նրան՝ ապահովելով կյանքի համար մինիմալ պայմաններ։ Ամենահետաքրքրականն այն է, որ Արցախում Լիբորը չի տեսնում այն ամենն ինչին սովոր էր նրա աչքը՝ եվրոպական բարեկեցություն։ Դրա փոխարեն ամենուրեք տեսնում է գյուղերի ու ճանապարհների անմխիթար, թշվառ վիճակ։ Նրան սարսափահար են անում լեռնային չպաշտպանված ճանապարհները։ Բայց Լիբորը չի վախենում, որովհետև վստահում է արցախցուն․ արցախցին ամեն ինչի ելքը գտնում է։ Նա մասնակցում է արցախյան տոներին, տեսնում որ հայը կարողանում է ի սրտե ուրախանալ՝ անգամ պատերազմի մեջ գտնվելով։ Նրան հիացնում է բարձր բարոյական կերպար ու նկարագիր ունեցող իր ընտանիքի, ազգային ու քրիստոնեական արժեքների համար պայքարող ու հանուն հայրենիք զոհվելու ունակ հայը։ Լիբոր Սպիմրը պարզում է իր համար՝ ազատասեր հայը կզոհվի, բայց հայրենիքըի ոչ մի թիզ հողը չի տա թշնամուն։ Աշխատելով ֆիլմի վրա, Լիբորը սկսում է ուսումնասիրել հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր, ուսումնասիրում է Սումգաիթի դեպքերն ու պատմությունը , զրույցներից հասկանում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել Խոջալիում, թե ինչպես են ադրբեջանցիները հաշվեհարդար տեսել սեփական ժողովրդի հետ սոսկ այն բանի համար, որ հայտարարեն՝ հայերը «ցեղասպանել» են ադրբեջանցուն։
 Լիբոր Սպիմրի  հրատարակած գրքի շապիկը

Լիբորը ծանր հիասթափություն է ապրել տեսնելով ադրբեջանցիների հայատյաց քաղաքականության հետքերը։ Հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Լիբոր Սպիմրը հասկանում և իրատեսորեն ու չեզոք դիրքերից է ներկայացնում Արցախի ու հայության խնդիրները։ Նրա նկարահանված ֆիլմը ուղարկվել է ԱՄՆ մրցույթի մասնակցության ակնկալիքով։ Ֆիլմը րոպեներ անց կցուցադրվի ինքնության ու համահարթեցման խնդիրների համատեքստում։ Ֆիլմը նկարահանվել է առանց որևէ կոնսուլտացիայի՝ Լիբորի սեփական ընկալումների միջոցով․ նրան օգնել են միայն առաջնագիծ գնալու հարցում։ Նրբանկատորեն խնդրել է, որ իրեն թույլ տան լինել սոսկ այն հատվածներում, որոնց ցուցադրությունը հայերի համար աղետաբեր չի լինի։ Հայաստան ու Արցախ եկել է սեփական ցանկությամբ։ Արցախի ժողովրդավարությամբ հիացած է այն աստիճան, որ արտահայտվել է բարձրաձայն․ Արցախի նախարարը ոչ միայն պաշտոնյա է այլև հասանելի է ցանկացած արցախցու համար, Արցախի նախարարին կարելի է փողոցում հանդիպել ու ողջագուրվել նրա հետ, Սպիմրը խոսքեր չի գտել արտահայտելու իր զգացմունքները, երբ պատերազմ տեսած հայ գեներալը՝ Արշավիր Ղարամյանը սրտի ցավով է արտահայտվել աֆրիկյան սովյալների մասին, երբ իմացել է, որ Լիբորը բազմաթիվ անգամներ եղել ու նկարահանումներ է կատարել Աֆրիկայում։ Լիբորը հայ ժողովրդի համար կատարել է անգնահատելի աշխատանք։ Շուտով լույս կտեսնեն նրա փաստագրական գրքերը արցախյան իրականության, խոհանոցի, վարք ու բարքի, ինքնության մասին՝ հագեցած ֆոտոնկարներով, անբռնազբոսիկ ու անկեղծ մեկնաբանություններով։
Լիբորի ֆիլմը  նկարահանվել է իրական փաստերի հիման վրա։   Մեծ սիրով ներկայացնում ենք «Նիդերլանդական օրագրի» ընթերցողին:



The Time gives testimony and facts about Azerbaijan- Karabakh conflict...
<

Նաիրա Գասպարյան
«Նիդ.օրագրի» Արցախի թղթ.


Հ.Գ. «Նիդ.օրագրի» կողմից:-Ի դեպ ինչպես մեր մյուս թղթակիցները` Նաիրա Գասպարյանը ևս մեզ հետ համագործակցում է անշահախնդրորեն:  Այդ մասին համեստորեն կլռեինք, եթե չպարզվեր, որ Ն.Գասպարյանը հանձն է առել Լիբոր Սպիմրի  գրքի անգլերեն թարգմանության խմբագրումը:  «Խմբագրելը ես ինքս եմ իրեն առաջարկել սեփական նախաձեռնությամբ, Երբ տեսա, որ նման գրքի կարիք  իրոք շատ կա և այն պետք է պատշաճ մակարդակով ներկայացվի միջազգային հանրությանը։ Դա ես կատարում եմ անշահախնդիր՝ իբրև պարտք իմ ժողովրդի և մեր զավակների նկատմամբ»։ Մեզ հետ զրույցում ասաց Նաիրան: Հայրենասիրական քայլ, որ  ողջունելի է: Նաիրա Գասպարյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանում, անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ է, բանասիրական գիտությունների թեկնածու: Զբաղվում է ցեղասպանությանն ու հայ ինքնությանը վերաբերող փաստաթղթերի եւ անգլերենով նյութերի, գլոբալիզացիայի  ուսումնասիրությամբ: Վերջերս նրա նախաձեռնությամբ ԵՊՀ-ում տեղի ունեցավ Globalization and Armenian Identity. Challenges and Integration (Armenia and Artsakh) թեմայով դասախոսություն: Ցուցադրվեց Լիբոր Սպիմրի ֆիլմը, որն արժանացավ մեծ ուշադրության:

Հետաքրքիր է, որ Սպիմրին փորձել են լռեցնել մի խումբ հարուստ ադրբեջանցիներ  հենց Սլովակիայում:  Խանգարել նրանց հաջողվել է, բայց  տապալել ցուցադրությունները` ոչ: Ցուցահանդեսին եկած շատ այցելուներ պարզապես մոտեցել են  կազմակերպիչներին և շնորհակալություն  հայտնել ցուցադրած աշխատանքների համար: ի թիվս  այլ օբեկտիվ լրագրողների Ադրբեջանը Սպիմրին համարել է անցանկալի անձ ու արգելափակել նրա մուտքն այս երկիր:

 Ներկայացված ֆիլմի վերջում Սպիմրը որպես իր աշխատանքն աջակցողներ` ի թիվս մյուսների նշել է  Արցախի հերոս Գեներալ-լեյտենանտ Արշավիր  Ղարամյանի, դեսպան Տիգրան Սեյրանյանի և  «Օրեր» Եվրոպական ամսագրի խմբագիր, մեր լավ բարեկամ Հակոբ Ասատրյանի անունները:

Օտարազգի լրագրողների, մշակութային գործիչների և այլոց կողմից Արցախի , Հայաստանի ու Ադրբեջանի մասին թողած վավերագրությունները, պատմական տեսակետից առավել` քան արժեքավոր են  մեզ համար, կարոտ` լայն մասսաներին հասցնելու  համար:

Ներկայացնում ենք Լիբոր Սպիմրի անգլերեն հրատարակվող գրքից նրա  ինքնակենսագրականը:

But if somebody says that I'm doing that kind of Gebbels propaganda, then it just freaks me out. I mean, to say that my work is Nazi propaganda, is just too much. But on the other hand, even negative advertising is also advertising. And this is what forced a lot of people to watch it. So they actually did me a favor. Unknowingly, but did.
He was also invited to a live interview on Nagorno-Karabakh on several occasions… especially to TA 3 television, to JOJ television and to Radio Slovakia… Last time, at the end of 2018, to TA 3, he was invited on the occasion of the 30th anniversary of Independence of Karabakh… The local media, as well as, the foreign media were interested his work. The film called “The Time Gives Testimony” on facts about Azerbaijan - Karabakh conflict had its premiere in April 2016 in Bratislava. Since then he has had several public presentations about the film, always associated with a presentation about life in Artsakh. In 2017 he presented a film about hunting: Hunting in Liptov, also with a social theme, where he presented the work of people interested in hunting. In 2017 Libor Spimr made a social film about Equatorial Africa: Social Aspects of Uganda. The film focuses on social issues of the life of natives in the context of shamanic rituals… The film had its premiere in Bratislava at the end of 2017 under the guidance of prof. Iveta Radičová.
His awards for the work in the international field:
In 2013 - Gold Medal from President of Artskh (Nagorno-Karabakh) on the occasion of the 25th anniversary of Independence of Artsakh;
In 2014 - Silver Medal and 2nd Prize of the Association of Slovak Photographers with International Participation for photographs from Armenia under the title: In the Light of Their Faith;
In 2015 at the international level of 21 states and the Union of Slovak Photographers - Gold Medal and 1st Prize for the cycle of photography: People of Karabakh;
In 2016 – 1st Prize and a Gold Medal of the National Prize of Slovakia for the cycle of photography: People of Karabakh;
In 2017 - 2nd FIAP National Prize of Slovakia for a set of photographs from Uganda: Tears of Uganda;
For photographs of Uganda he was awarded a silver medal of the World Photographic Organization… Fédération Internationale de l'Art Photographique and at the same time, in 2017 he got the 1st Prize and a Gold Medal of the National Prize of Slovakia.


Sunday, 12 January 2020

Նիդերլանդներում հարգվելու է Հրանտ Դինքի հիշատակը

Date: Saturday, 18 January 2020
Time: 7:15 p.m.
Place: IIRE Institute
Address: Lombokstraat 40 – 1094 AL Amsterdam
Admission: Free – Registration required via info@faon.nl



Բացառապես  ամեն տարի Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները` ի դեմս Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON), Հայ ուսանողական Գլաձոր միության, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի և այլ կազմակերպությունների, նշում են Հրանտ Դինքի հիշատակը` արժևորելով նրա կատարած աշխատանքը Թուրքիայում։
Այս տարի Հունվարի 18-ին, ժամը  19.15-ին, հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ  հիշատակի ու հարգանքի տուրք կմատուցվի Հետազոտության և կրթության միջազգային  IIRE ինստիտուտում (Հասցե` Lombokstraat 40 – 1094 AL Amsterdam):  
Այս միջոցառումը համատեղ կազմակերպել են`Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հետազոտության և կրթության միջազգային ինստիտուտը (IIRE): Մուտքն ազատ է, միայն անհրաժեշտ է գրանցվել էլ. նամակով info@faon.nl

2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր գրասենյակի առջև թուրք ազգայնամոլի  արձակած դավադիր գնդակի զոհը դարձավ Թուրքիայի քաղաքացի, հայ լրագրող և «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Չնայած, որ նրան քանիցս սպառնացել էին, սակայն նա իր առաքելությունն էր համարում  Թուրքիայի բնակչության մեծամասնության և փոքրամասնությունների մերձեցումն ու նրանց միջև  փոխադարձ հարգանքի հաստատումը: Իր ելույթներում նա բազմիցս անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը, որի հետևանքով նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։  Ցավոք Նրա սպանությունը քրեական այս գործի տրամաբանական հանգուցալուծումն էր:
 Նրա հուղարկավորության ժամանակ Ստամբուլում, որպես համերաշխության արտահայտություն, տասնյակ հազարվոր տարբեր ազգություննրի մարդիկ կրում էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառներ։ Այս համերաշխությունը հույս էր ներշնչում ապագա միասնության: Ցավոք, այդ հույսն ապարդյուն էր: Սպանությունից մինչ օրս, հանցագործությունը հստակեցված չէ և կարևոր ապացույցները թաքցվում են։


Հրանտ Դինքը Հաագայում.18.11.2006


Հրանտ Դինքը Հաագայում էր իր սպանությունից ընդամենը երկու ամիս առաջ` 2006թ. նոյեմբերի 18-ին, որտեղ նրան պարգևատրեցին «Oxfam Novib» կազմակերպության մրցանակով: Մրցանակը նրան հանձնեց Հաագայի այն 
 ժամանակվա  քաղաքապետ պարոն Վիմ Դեետմանը, այնուհետև Աբովյան մշակութային միությունում նրա հետ հանդիպում կազմակերպվեց:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) նախագահ պարոն Մաթո Հախվերդյանի հիշողությունից.

Սիրելի «Նիդերլանդական Օրագիր» Ես Հրանտին հանդիպել եմ ընդամենը մի քանի անգամ: Առաջին անգամը Երևանում էր` Հայրենիք-Սփյուռք համաժողովի ժամանակ: Այնտեղ նա ասաց. «ես սփյուռքահայ չեմ, ես բուն Հայաստանից եմ»: Դա արդեն շատ բան է ասում նրա մասին: Վերջին անգամը Հաագայում էր` 2006-ի նոյեմբերին: Նրա հետ հարցազրույց կատարեցինք (ես և Ինգան-Մ.Հախվերդյանի կինը-ծանոթ.«Նիդ. օրագրի»), սակայն ցավոք սրտի ձայնագրությունը խախտվել էր և հնարավոր չեղավ վերականգնել: Ինչ վերաբերում է նրա տեսակետներին, հապա նա համոզված էր, որ ցեղասպանության հարցի մասին պայքարը պետք է տանել Թուրքիայում, այնտեղ պետք է աշխատել և վերջիվերջո դա Թուրքիան և թուրք ժողովուրդն է, որ պետք է ընդունի կատարվածը և հաշտության ձեռք մեկնի հայերին: Նրա տեսակետն էր, որ հայերին արմատախիլ են արել, կտրել իրենց արմատներից, դա է ցեղասպանության կարևոր մասը: Նա ասում էր, նույնիսկ եթե հայերին ոսկե ինքնաթիռով տեղահան անեին, դա կլիներ ցեղասպանություն, քանի որ նրաց կտրում են իրենց արմատներից: Նա համոզված էր, որ ցեղասպանությունից փրկված հայերը Թուրքիայում դեռ կապված են ինենց արմատներին և չպետք է անտեսել այդ պոտենցիալը: Իհարկե նա դեմ է եղել Եվրոպայի կեղծ հայտարարություններին, փորձել է բացատրել Թուրքիայի վիճակը նրանց ովքեր ամպագոռգոռ ճառերով հանդես են գալիս որպես հայ դատի պաշտպաններ, սակայն բոլորովին տեղյակ չեն Թուրքիայում տեղի ունեցող փոփոխություններին և այնտեղ բնակվող հայերի խնդիրներին: Սա համառոտ նրա տեսակետների մասին: Նա գիտակցում էր իրեն սպառնացող վտանգը, սակայն պատրաստ չէր լքելու պայքարի դաշտը` իր պապերի բնօրրան` Արևմտահայաստանը: Նրա մասին կարելի է կրկնել Think different գովազդի տեսակետը, որն անգլերենով այսպես է` Here’s to the crazy ones. The misfits. The rebels. The troublemakers. The round pegs in the square holes. The ones who see things differently. They’re not fond of rules. And they have no respect for the status quo. You can quote them, disagree with them, glorify or vilify them. But the only thing you can’t do is ignore them. Because they change things..

Նրա սպանությունից հետո Նիդերլանդներում ևս 2007 թվականին տեղի ունեցավ մեծ հանրահավաք: Հաագայում տեղի ունեցած հավաքում  բացի հայերից  ներկա էին հարյուրավոր թուրքեր, քրդեր, ասորիներ: Հանրահավաքում իրենց հարգանքի խոսքն ասացին հոլանդական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ։

2020 թվականի Հունվարի 18-ի ոգեկոչման հանդիպման ընթացքում կլսվի հայկական դուդուկ` տարբեր գործիքներին տիրապետող  կոմպոզիտոր Աքթաշ Էրդողանի կատարմամբ։  Գրող, հրապարակախոս Բարբարոս Ալթուղը կանդրադառնա ժամանակակից Թուրքիայի իրավիճակին` Նա կբացատրի լրագրող Հրանտ Դինքի սպանության լիարժեք չբացահայտելու պատճառները, կխոսի հայերի, այլ փոքրամասությունների և այլախոհների նկատմամբ թուրք պետության ագրեսիվ և ատելությամբ լի վերաբերմունքի մասին։  Երեկոն վարելու է IIER ինստիտուտի աշխատակից Մարալ Ջեֆրուդին։

Հրանտ Դինքն անմահ է, հիշատակը` հավերժ