Thursday, 25 April 2024
Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցում ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Saturday, 20 April 2024
Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություն Հաագայում
Հաագայում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) կազմակերպությամբ, Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 109-ամյակի ոգեկոչման արարողություն` «Արդարություն հաստատել` այն ժամանակ և այժմ» խորագրով: Միջոցառումը տեղի ունեցավ Հաագայի Գերմանական Ավետարանական եկեղեցում: Ելույթներ ունեցան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ն.Գ. պրն. Վիկտոր Բիյագովը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ պրն.Դերկ Բոսվայքը, պրն. Իսա Քահրամանը (Նոր սոցիալական պայմանագիր) , պրն. Դոն Սեդերը (Քրիստոնեական միություն), Նախկին պատգամավոր պրն. Հարի Վան Բոմելը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության տնօրեն Էրիկ Վեսթստրատեն: Միջոցառմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ «Հանուն ճշմարտության և արդարության կենտրոնի (CFTJ, Կալիֆորնիա)» ղեկավար, դատավոր Գասիա Աբգարյանը, Նիդերլանդների տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
Երաժշտական ծրագիրը ևս հագեցված էր: Ելույթներ ունեցան «Աբովյան» միության երգչախումբը` Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ, արցախցի սոպրանո երգչուհի Սոպրանո Միլենա Բեգլարյանը, դաշնակահար` Ալեքսանդր Զավիալովի նվագակցությամբ: Ներկաների վրա տպավորություն թողեց նիդերլանդացիներով համալրված Իվո Բոսվեյկի և Ռուզաննա Հակոբյանի ղեկավարությամբ «Ծիրանի ծառ» երգչախմբը: համույթը բացառապես հնչեցրեց հայկական երգ-երաժշտություն:
Երեկոյի հասույթը փոխանցվելու է Արցախցի հայ երեխաների կարիքներին:
Ոգեկոչման երեկոն ուղիղ հեռարձակվեց «Նիդերլանդկան օրագրի» ֆեյսբուքյան ալիքով: ( https://www.facebook.com/NidOragir/videos/795021308797236/ )
Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Նիդերլանդների հայաշատ մյուս քաղաքներում:
Friday, 19 April 2024
«Ճշմարտության և արդարության» կենտրոնը Ադրբեջանի հանցագործությունների դեմ հայց է ներկայացրել
ՀԱԱԳԱ, Նիդերլանդներ: Էթնիկ հայերին ներկայացնող իրավապաշտպան կազմակերպությունը հինգշաբթի օրը ապացույցներ է ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան՝ պնդելով, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակական ցեղասպանություն իրականացնել: Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև, թեև անձրևին, մոտ 30 հոգուց բաղկացած խումբը 100 էջանոց փաստաթղթերի փաթեթը, որը պարունակում էր ավելի քան 500 զոհերի և վկաների ցուցմունքներ հանձնել է դատարան: Այնտեղ ներկա են գտնվել նաև FAON Նիդերլանդական կազմակերպության ակտիվիստները:
Ադրբեջանի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել մեղադրանքները։
Կալիֆորնիայում գործող «Ճշմարտության և արդարության» կենտրոնի կամ CFTJ-ի իրավաբանները գտնում են, որ կան բավարար ապացույցներ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ ցեղասպանության համար պաշտոնական հետաքննություն սկսելու: Նրանք ներկայացրել են, այսպես կոչված, 15-րդ հոդվածի հաղորդագրություն, որը կոչ է անում դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանին ուսումնասիրել ենթադրյալ վայրագությունները:
Ամերիկյան մամուլն այս իրադարձությանը պատշաճ արձագանքի արժանացրել: Խանի գրասենյակն առայժմ կքննարկի ներկայացված ապացույցները և կորոշի, թե արդյոք կարող է գործը վարույթ ընդունել, որը ակնկալվում է տևի նույնիսկ ամիսներ:
«Այստեղ իմ նպատակն է ստիպել մարդու իրավունքները պաշտպանող բարձրագույն մարմիններին խոստումներից զատ քայլեր ձեռնարկել», - Associated Press-ին ասել է Լալա Աբգարյանը, ում քույրը՝ Գայանեն, դաժանությամբ սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից 2022 թվականին։
Նրա քրոջ մարմինը անդամահատվել էր, բռնության պատկերները տարածվել էին համացանցում: Աբգարյանն ասում է, որ նկարներն այնքան զազրելի էին, որ նայելուց հոգեբանական վնասվածք է ստացել։
Դեռ մինչ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքից 120 հազ.հայերի բռնի տեղահանությունն ու Հայաստանի տարածքի վրա հարձակումն էր Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն զգուշացրել, որ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնելու:
«Այս վայրագությունները սոցցանցերում ֆիքսված են հենց ադրբեջանցի զինվորների կողմից, որտեղ լսում ես, թե ինչպես են նրանք ծիծաղում, մեկնաբանություններ անում և վերցնում դիակները, որոնք նրանք հենց նոր մորթել և գլխատել են», - AP-ին ասել է CFTJ-ի ղեկավար Գասիա Աբգարյանը:
Իրավաբանները նշում են, որ ցեղասպանության գործընթացը կարող է անհասանելի լինել դատարանի քննարկման համար, քանի որ Հայաստանը ՄՔԴ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Այդ դեպքում դատախազները միայն Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունների իրավասությունը կարող են բարձրացնել, մանավանդ Ղարաբաղը դիտվում է միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի մաս։
Այն դեպքում եթե ապացուցվի, որ Ադրբեջանը Ղարաբաղի ողջ բնակչությանը ստիպողաբար բռնի ուժով է տեղափոխել Հայաստան ևս կարող է հայտնվել դատարանի քննության իրավասության շրջանակներում, քանի որ արտաքսումը համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Դժվարությունը այն է, որ Ադրբեջանը չի արտաքսել փախածներին, նրանք հեռացել են հարկադրանքի ազդեցության տակ, որը համարվում է էթնիկ զտում։
«Համենայն դեպս ոչ մի կերպ, սա պատահական արտագաղթ չէր», - ասում է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի միջազգային իրավունքի դոցենտ և ցեղասպանագետ Մել Օ'Բրայենը:
Կալիֆորնիայի «Ճշմարտության և արդարության» կենտրոնի ղեկավար, CFTJ-ի դատավոր Գասիա Աբգարյանը «Նիդերլանդական օրագրին» պատասխանելով ասաց, որ սպասվում է երկարատև ու շարունակական գործընթաց, որտեղ պահանջվում է համառ ու հետևողական աշխատանք:
Հաագայի մեկ այլ ՄԱԿ-ի համաշխարհային դատարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկշաբաթյա դատավարության ֆոնին լսվում է փաստարկներ ռասայական խտրականության մասին պայմանագիրը խախտելու վերաբերյալ:
«Նիդերլանդական օրագիր»
![]() |
| (Center for Truth and Justice, CFTJ կայքից) |
Wednesday, 17 April 2024
Ամստերդամում Թումո կենտրոն կբացվի
|
Նուբար Ասլանյան 80 ամյակին նվիրված հոբելյանական համերգ Իսրայելում
« Ապրածս տարիների համար շնորհակալ
եմ Աստծուց ու ծնողներից, Հունաստան
երկրին` որտեղ ծնվել եմ , Հայաստանին,
որն ինձ սիրեց, գուրգուրեց ու փայփայեց և
վերջապես Իսրայելին` ինձ գնահատելու ու...ամեն ինչի համար» ։
Հարգանքով՝ Նուբար Ասլանյան:
17.04.24.Հայֆա-Երեւան.
🎺🎻
Այսօր, Իսրայելի Հայֆա քաղաքի «Կրիգեր» Համերգային դահլիճում տեղի կունենա կոմպոզիտոր Նուբար Ասլանյան 80 ամյակին նվիրված հոբելյանական համերգը: Միջոցառման հովանավորներն են Իսրայելի մշակույթի նախարարությունը, Հայֆայի քաղաքապետարանը, Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը և «Էտոս» արվեստի, մշակույթի և սպորտի ընկերությունը: Մաեստրո Ասլանյանը տարիներ ի վեր բնակվում է Իսրայելում, բայց սրտով կապված է Մայր Հայաստանի հետ։ «Եթե անկեղծ՝ հուզված եմ, խոստովանում է կոմպոզիտորը, Հայֆայի «Յադ լե բանիմ» դահլիճում է նշվել 60-ամյակս, 70 ամյակը նույն քաղաքի «Ռոպպոպրտ» համերգային մեծ դահլիճում , 80-ամյակին այս միջոցառումը մի այլ կարգի է, սա ուրիշ է » ։
Հոբելյանական Համերգի կապակցությամբ կոմպոզիտորը բազմաթիվ զանգեր, շնորհավորանքներ է ստացել։ Դրանք նրա ֆեյսբուքյան ընկերներն են, իսրայելցի ու այլ երկրների գործընկերները, նրանք, ովքեր տարբեր երկրների համերգասրահներում կատարել են մաեստրոյի ստեղծագործությունները։
Նուբար Ասլանյանին հասցրել են շնորհավորել Հայաստանում Իսրայելի նախկին դեսպաններ Ռիվկա Կոհենը, Շմոլ Միրոմը, Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մումջիանը։ Առայժմ Հայաստանից միակ շնորհավորանք ստացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարից` Զարեհ Սինանյանից։
Համերգի նախօրեին հոբելյարից հարցազրույց է վերցրել Հայֆայի քաղաքապետարանի խոսնակը, այն արդեն տպագրվել է տեղի մամուլում , Իսրայելի «Երաժշտական ձայն» ռադիոյի խմբագրի հետ զրույցը ևս արդեն եթեր է տրվել։
Մի խոսքով սպասվում է տոնական հոբելյանական համերգային հագեցված երեկո, որտեղ կհնչեն մաեստրո Նուբար Ասլանյանի ստեղծագործությունները, նրան հանդիսատեսի կողմից հասցեագրված լավագույն գնահատականներով` ծափողջյուններով, ջերմ ու անկեղծ խոսքերով ու ծաղկեփնջերով։
«Նիդերլանդական օրագիրը» միանում է բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին` կոմպոզիտորին մաղթելով ամուր առողջություն , ցանկանալով հետագա ստեղծագործական նորանոր հաջողություններ։
_____
Հ.Գ- Ստացվել են հոբելյանական համերգի «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի կողմից նկարահանված տեսահոլովալկներ և մի քանի լուսանկարներ, որն էլ մեծ սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Հայֆա քաղաքի «Կրիգեր» համերգասրահում մեկնարկել է Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Իսրայելի միակ հայ կոմպոզիտոր, մտավորական, հարգարժան Նուբար Ասլանյանի ծննդյան 80 -ամյակին նվիրված համերգը:
Համերգը եզրափակվեց մաեստրո Ասլանյանի «Սարդարապատ» մարշով` նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինTuesday, 16 April 2024
Բարեգործական ճաշկերույթ ՀՕՄ-ի Կռունկ մասնաճյուղում
Հայաստանում արդեն վաղուց է գործում բարեգործության ինստիտուտը, ՀՕՄ ի կանայք պարբերաբար կազմակերպում են նման նախաճաշեր' երաժշտական ծրագրերով, որի ընթացքում դրամահավաքներ, նվիրատվություններ են կատարվում, բոլորը ակտիվ մասնակցում են , նաև' հյուրերը։ Մարդը, հատկապես կինը, չի կարող գթասիրտ ու կարեկցող չլինել դիմացինի նկատմամբ։ Սակայն այս ամենը, ինչպես յուրահատուկ է աստվածահաճո բարեգործությանը, երբեք չի գովազդվում, երբեք չի հայտարարվում, թե կարիքավորներից ովքեր են ստանալու նվերները։ Իսկական բարեգործությունը հույզեր ու գործողություններ են մարդ արարածի նկատմամբ։ Դարեր ի վեր հայ կինը միշտ եղել է հոգատար և վեհ իր գործողություններում։ Իսկական հայուհին օտարի զավակին երբեք չի զանազանել իր զավակից։ Միշտ կերազենք, որ հայոց գործերը այնքան լավ գնան, որ բարեգործության իմաստն ու ուղղությունը փոխվի։ Թող Հայոց աշխարհը այնքան հարստանա, որ բարեգործությունը արվեստի ու գեղեցիկի միջոցով տարածվի։ Հայ կանայք հզոր են իրենց արարելու կամքով ու նվիրաբերող էությամբ։ Ճաշկերույթի ուղեկցվեց երգ երաժշտությամբ և ուրախ խաղերով։
Նաիրա Գասպարյան, Երևանից Նիդ.օրագրի համար
Հովվական այց Լիսաբոն
Արեւելահայ
Արեւմտահայ
Հովուական այց՝ Լիզպոն
Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեան Ապրիլի 13-էն 15 Լիզպոն կատարած իր հովուական այցի ընթացքին, շաբաթ օր այցելեց Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական բաժինը, ուր տնօրէն՝ Ռազմիկ Փանոսեանի հետ քննարկեց յետագայ համագործակցութեան ծրագրերը։
Յաջորդ օրը, Կիրակի յետմիջօրէին, Խաժակ Սրբազանի ձեռամբ եւ Հոգշ․ Տէր Շնորհք աբեղայ Սարգսեանի առընթերականութեամբ Լիզպոնի Igreja de Nossa Senhora do Rosário de Fátima եկեղեցւոյ մէջ մատուցուեցաւ Փորթուկալահայ համայնքի վերջին տարիներու պատմութեան մէջ Զատկական անդրանիկ Ս․ Պատարագը, զոր կազմակերպած էր Փորթուկալիա-Հայաստան Բարեկամութեան միութիւնը: Պատարագին մասնակցեցան աւելի քան 50 հայ հաւատաւորներ՝ Լիզպոնէն, մօտակայ շրջաններէն եւ մինչեւ իսկ Պորտօ քաղաքէն։
Այդ ուրախ առիթով, ներկաներու մեծ մասը նոյն երեկոյ Ararat հայկական ռեստորանին մէջ հաւաքուեցաւ ընթրելու սիրոյ սեղանին շուրջ, որուն ուղեկցեցան սրտագին կենացներով եւ հայկական երգով։
Միասնօրէն ակնկալուեցաւ մօտակայքը ստեղծել ժամանակաւոր եկեղեցական խորհուրդ, որուն առաջնային նպատակը պէտք է ըլլար քարտէզագրել եւ կապ հաստատել Փորթուկալի մայրաքաղաքին եւ շրջակայ վայրերու մէջ բնակող հայութեան հետ՝ ծխական կեանքի եւ Եկեղեցւոյ հայապահպան ծրագրերու մէջ ներգրաւելու նպատակով։
Մեկնելէն առաջ, երկուշաբթի առաւօտեան ժամը 10-ին, Խաժակ Արք․ Պարսամեան հիւրընկալուեցաւ Լիզպոնի Պատրիարք՝ Արքեպիսկոպոս Րույ Մանուէլ Սոուզա Վալերիոյի մօտ։ Հանդիպման ներկայ եղաւ նաեւ Փորթուկալ-Հայաստան բարեկամութեան միութեան նախագահ Տիար Վահէ Մխիթարեանը։
Սրբազան Հայրը նախ շնորհակալութիւն յայտնեց քաղաքի հոգեւոր առաջնորդին զինք անձնապէս ճանչնալու ընձեռած հնարաւորութեան, ինչպէս նաեւ Սուրբ պատարագի կապակցութեամբ կաթոլիկ աղօթավայր տրամադրելու համար։
Անդրադառնալով հայազգի բարերար Գալուստ Կկիւլպէնկեանի անձին, հիւրընկալ հոգեւորականը բարձր գնահատեց անոր գործունէութիւնը՝ յօգուտ իրեն համար երկրորդ հայրենիք դարձած Փորթուկալիոյ եւ անոր ժողովուրդի բարօրութեան։
Հիւրընկալ հոգեւորականը Խաժակ Սրբազանէն տեղեկացաւ երկրի մէջ բնակող հայութեան մասին եւ հանդիպման ներկայ գտնուող միջեկեղեցական հարցերով իր փոխանորդի հետ, խոստացաւ հայ հաւատաւորներու հոգեւոր կարիքները բաւարարելու համար տրամադրել եկեղեցի մը, ուր կանոնաւոր պատարագներէն բացի հնարաւոր կ՛ըլլայ նաեւ ստեղծել կիրակնօրեայ դպրոց։
Բարեկամական ջերմ մթնոլորտի մէջ տեղի ունեցած զրոյցի աւարտին Սրբազան Հայրը Լիզպոնի Պատրիարքին նուիրեց Սուրբ Կոյսի Աւետման փայտէ սրբապատկերը։















































