Tuesday, 24 February 2026
Հայ հանդիսատեսը FC Noah ֆուտբոլային ակումբի կողքին
Monday, 23 February 2026
1925 Թվականի հետաքրքիր քարտեզը՝ Կովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական պատկերի արտացոլումը
Պատմական քարտեզները հաճախ ավելին են պատմում, քան պարզապես սահմաններ և տեղանուններ. դրանք արտացոլում են ժամանակաշրջանի քաղաքական հույսերը, կոնֆլիկտները և ընկալումները: 1925 թվականին ամերիկյան George F. Cram Company-ի հրատարակած քարտեզը՝ վերնագրված "Asia Minor: Showing Turkey, Georgia, Azerbaijan, and Armenia. Also, international mandates of Iraq, Syria, and Palestine", հենց այդպիսի հետաքրքիր օրինակ է: Այն ցույց է տալիս Կովկասի տարածաշրջանը առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ արևմտյան աշխարհը դեռ չէր ընդունել Խորհրդային Միության գերիշխանությունը այդ հողերում:

Քարտեզի Համատեքստը և Նշանակությունը
1920-ականների սկզբին Կովկասը դեռ թարմ հիշողություններ ուներ անկախության կարճ շրջանից: 1918-1920 թվականներին գոյություն ունեցած Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունները 1920-1921 թվականներին խորհրդայնացվել էին և մտել Խորհրդային Միության կազմի մեջ: Սակայն ամերիկյան քարտեզագիրները, ինչպես George F. Cram-ը, ով մեծ անուն էր ատլասների և ուսումնական քարտեզների ոլորտում, հաճախ անտեսում էին այդ փոփոխությունները: Քարտեզը չի նշում "Soviet" բառը և երեք երկրները ներկայացնում է որպես առանձին պետություններ՝ տարբեր գույներով գունավորված: Սա արտացոլում է արևմտյան "non-recognition" քաղաքականությունը, որտեղ ԽՍՀՄ-ը համարվում էր ժամանակավոր երևույթ մինչև 1930-ականները:
Քարտեզը չափերով 26 x 36 սմ է և ընդգծում է նաև Մերձավոր Արևելքի միջազգային մանդատները՝ Իրաքը (բրիտանական), Սիրիան (ֆրանսիական) և Պաղեստինը (բրիտանական), որոնք ստեղծվել էին Լիգայի ազգերի կողմից առաջին համաշխարհային պատերազմից հետո: Այս տարրերը ցույց են տալիս քարտեզի ավելի լայն համատեքստը՝ որպես Օսմանյան կայսրության փլուզման և նոր սահմանների ձևավորման արտացոլում:
Մանրամասն Սահմանները և Առանձնահատկությունները
Քարտեզի կենտրոնում Թուրքիան (Turkey) դեղնավուն գույնով է, համապատասխանելով Լոզանի պայմանագրի (1923) սահմաններին: Այնուամենայնիվ, Կովկասի սահմանները հետաքրքիր տարբերություններ ունեն ժամանակակիցներից.
- Հայաստանը (Armenia)՝ գունավորված կանաչով, ցույց է տրված ավելի ընդարձակ տարածքով, քան խորհրդային ժամանակաշրջանում: Արևմտյան սահմանը Թուրքիայի հետ ներառում է Կարսը (Kars), Արդահանը (Ardahan), Օլթին (Olti) և մասամբ Արտվինը (Artvin)՝ հիշեցնելով Սևրի պայմանագրի (1920) առաջարկները, որոնք չիրականացան: Հարավ-արևմուտքում ներառված են Սուրմալուն (Igdir), Արարատ լեռը և Բայազետը (Doğubayazıt): Արևելքում Զանգեզուրը (Zangezur, այժմյան Սյունիք) ամբողջությամբ հայկական է, իսկ Լեռնային Ղարաբաղը (Nagorno-Karabakh) հաճախ ցույց է տրվում Հայաստանի կազմում կամ որպես հայկական մեծամասնությամբ տարածք: Նախիջևանը (Nakhichevan) առանձին էնկլավ է, բայց կապված Ադրբեջանի հետ՝ Զանգեզուրի միջոցով չխզված:
- Վրաստանը (Georgia)՝ վարդագույնով, հյուսիսում սահմանակից է Ռուսաստանին (ԽՍՀՄ), ներառելով Աբխազիան և Հարավային Օսիան: Հարավում սահմանը Հայաստանի հետ անցնում է Լոռիի և Բորչալուի (այժմյան Թաշիր և Գուգարք) շրջաններով: Արևելքում՝ Ադրբեջանի հետ, սահմանը համեմատաբար հանգիստ է, անցնելով Գանձակի (Ganja) մոտակայքով:
- Ադրբեջանը (Azerbaijan)՝ մանուշակագույնով, կենտրոնացած է Բաքվի և Կասպից ծովի շուրջ: Արևմուտքում սահմանը Հայաստանի հետ չի ներառում Զանգեզուրը կամ Ղարաբաղը ամբողջությամբ: Նախիջևանը նշված է որպես Ադրբեջանի մաս, բայց ոչ միշտ կապված հիմնական տարածքի հետ: Հյուսիսում սահմանակից է Դաղստանին:
Քարտեզը նաև ցույց է տալիս երկաթուղիներ, գետեր և լեռնաշղթաներ, ինչպես Կովկասյան լեռները, որոնք բնական սահմաններ են ձևավորում: Մանդատային տարածքները գունավորված են տարբեր երանգներով՝ ընդգծելով բրիտանական և ֆրանսիական վերահսկողությունը:
Պատմական Դասեր և Արդիականություն
Այս քարտեզը ոչ միայն փաստաթուղթ է 1920-ականների արևմտյան տեսակետից, այլև հիշեցում Կովկասի բարդ սահմանային վեճերի մասին: Այսօր, երբ տարածաշրջանում շարունակվում են կոնֆլիկտները Ղարաբաղի և այլ տարածքների շուրջ, նման փաստաթղթերը օգնում են հասկանալ, թե ինչպես են սահմանները ձևավորվել քաղաքական որոշումներով, այլ ոչ թե միայն էթնիկ կամ պատմական հիմքերով: George F. Cram-ի աշխատանքը, որը շարունակվել է մինչև 20-րդ դարի կեսը, ցույց է տալիս, թե ինչպես են քարտեզները կարող լինել քարոզչության գործիքներ կամ հույսի խորհրդանիշներ:
Այսպիսի քարտեզները հասանելի են թվայնացված տարբերակներով, ինչպես David Rumsey Map Collection-ում, և կարող են ոգեշնչել հետազոտողներին ու պատմաբաններին խորանալու տարածաշրջանի անցյալում:
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Հաագա, 23 փետրվարի, 2026 թ.-Նիդ.օրագիր։ Նիդերլանդներում ձևավորվել է նոր կառավարություն, և երկրի վարչապետի պաշտոնը ստանձնել է Ռոբ Յետտենը։ 38-ամյա քաղաքական գործիչը դարձել է Նիդերլանդների պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը։ Նա նաև երկրի առաջին բացահայտ գեյ վարչապետն է, ինչը լայն արձագանք է գտել ինչպես ներքաղաքական, այնպես էլ միջազգային հանրության շրջանակներում։
Նոր կառավարության անդամները երդվել են Հագայում՝ Huis ten Bosch արքայական պալատում, Վիլեմ-Ալեքսանդր թագավորի ներկայությամբ։ Երդման արարողությունը տեղի է ունեցել կոալիցիոն երկարատև բանակցություններից հետո՝ քաղաքական բարդ հաշվեկշռի պայմաններում։
Վարչապետ Յետտենի գլխավորած կառավարությունը ձևավորվել է երեք քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ Democrats 66 (D66), People's Party for Freedom and Democracy (VVD) և Christian Democratic Appeal (CDA)։ Կոալիցիան խորհրդարանում չունի բացարձակ մեծամասնություն՝ զբաղեցնելով 150 մանդատներից 66-ը, ինչի հետևանքով կառավարությունը ստիպված կլինի օրենսդրական նախաձեռնությունների ընդունման հարցում ապավինել նաև ընդդիմադիր ուժերի աջակցությանը։
Նոր վարչապետը պաշտոնը ստանձնում է մի ժամանակաշրջանում, երբ Նիդերլանդները կանգնած է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լուրջ մարտահրավերների առաջ։ Կառավարության առաջնահերթությունների շարքում առանձնացվում են պաշտպանական քաղաքականության ամրապնդումը և ՆԱՏՕ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը և էներգետիկ անցման խթանումը, միգրացիոն քաղաքականության վերանայումը, ինչպես նաև տնտեսական կայուն աճի ապահովումը եվրոպական և գլոբալ շուկաների փոփոխվող պայմաններում։
Քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ՝ Յետտենի ընտրությունը խորհրդանշում է սերնդափոխություն և քաղաքական մշակույթի որոշակի վերափոխում։ Միաժամանակ փոքրամասնության կառավարություն ղեկավարելը պահանջում է բարձր բանակցային կարողություններ, քաղաքական ճկունություն և լայն համախմբման կարողություն։
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնել է Թոմ Բերենդսենը՝ փոխարինելով Դեյվիդ վան Ֆելին։
Մինչ այս նշանակումը, 2019 թվականից Բերենդսենը Եվրախորհրդարանի անդամ էր և գլխավորում էր Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի (CDA) պատվիրակությունը։
Հաջորդ ամիսները վճռորոշ կլինեն՝ պարզելու համար, թե որքան արդյունավետ կկարողանա նոր կառավարությունը պահպանել կայունությունը, ապահովել խորհրդարանական անհրաժեշտ աջակցություն և իրականացնել հայտարարած բարեփոխումները։ Այդուհանդերձ, արդեն այժմ ակնհայտ է, որ Նիդերլանդները թևակոխում է քաղաքական նոր փուլ, որի հաջողությունը կախված է փոխզիջումների մշակույթից, ինստիտուցիոնալ կայունությունից և հասարակական վստահության պահպանությունից։
Hay Azian
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնել է Թոմ Բերենդսենը՝ փոխարինելով Դեյվիդ վան Ֆելին։
Sunday, 22 February 2026
Կինոյի մեծ վարպետի ծննդյան օրն է.Արտավազդ Փելեշյան. Տիեզերական մոնտաժի պոետը
Միասին՝ տարեցների կողքին Միայնությունը հաղթած «Ոսկե սերունդ» ճամբարը
Միասին՝ տարեցների կողքին Միայնությունը հաղթած «Ոսկե սերունդ» ճամբարը
«Ոսկե սերունդ» ընկերային-կրթական ամառային ճամբարը Հայաստանում իրականացվող այն եզակի ծրագրերից է, որ նախատեսված է 63–75 տարեկան սոցիալապես անապահով, միայնակ տարեցների համար: Հինգ օր գեղատեսիլ Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում նրանք հնարավորություն են ստանում առօրյա հոգերից ու խնդիրներից կտրվելու և իրենց տարեկիցների հետ վայելելու ճամբարային օրերը՝ երգով ու պարով, առավոտյան մարզանքով և տարատեսակ դասընթացներով: Անմոռանալի օրեր, որոնց ընթացքում նրանք շրջապատված են լինում ուշադրությամբ ու ջերմությամբ:
Ճամբարային այդ մի քանի օրերը օգնում են հասկանալ, որ տարիքը դատավճիռ չէ, որ նրանք միայնակ չեն, որ հասուն տարիքում ևս հնարավոր է պարել, երգել, սովորել նոր հմտություններ և թեթևացնել առօրյա հոգերը:
Ծրագիրը նաև երկու սերունդների՝ ավագի և կրտսերի ինքնատիպ հանդիպման վայր է. հասունության ու երիտասարդության ժամադրավայր: Որպես կամավորներ՝ ծրագրին մասնակցող հայաստանյան համալսարանների ուսանողները դառնում են տարեցների ոչ միայն ամենօրյա ուղեկիցներն ու հոգատարության առանցքը, այլև տարիների փորձառությամբ «հարստացած» մարդիկ, որոնց միջոցով տարեցները կյանքին նայում են այլ աչքերով:
2026 թվականի ամառը «Միասին» համահայկական ՀԿ-ն՝ «Ոսկե սերունդ» ամառային ճամբարի նախաձեռնողն ու հիմնական կազմակերպիչը, Ծաղկաձորում արդեն չորրորդ անգամ կիրականացնի այս ծրագիրը:
Լիայոյս լինելով, որ ընկերային ծրագրերի յաջողությունը ձևավորվում է համատեղ պատասխանատվության և գործընկերության միջոցով, «Միասին» ՀԿ-ն սիրով հրավիրում է միանալ «Ոսկե սերունդ» ծրագրին և աջակցել դրա իրականացմանը՝ նախընտրելի ձևաչափով՝ ֆինանսական, նյութական կամ ծառայությունների մասնակցությամբ:
Համագործակցության համար կարող եք կապ հաստատել՝ Հեռ.՝ (+374) 093 50 21 23 Էլ. փոստ՝ miasinhk2022@gmail.com
Նվիրատվությունների համար հաշվեհամարներ՝ AMD — 19300411966800 EUR — 19300133959004 USD — 19300230511101
Իւրաքանչյուր ներդրում նպաստում է տարեցների արժանապատիվ, ջերմ ու յիշարժան ամառ ապահովելուն:
Նախորդ տարիների ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
- «Ոսկե սերունդ» ընկերային-կրթական ճամբարի 2023–2025 թթ. ամփոփ տեսանյութ
- «Ոսկե սերունդ» ընկերային-կրթական ճամբար-2024. «Շողակաթ» ՀԸ տեսաֆիլմը https://www.youtube.com/watch?v=TVc_e6GCLXw&t=113s
- «Թո՛ղ շարունակական լինի Ոսկե սերունդը». կարծիքներ շահառուներից https://www.youtube.com/watch?v=9LelTsRtIpM&t=68s
- «Միասին» ՀԿ-ի Ոսկե սերունդ ամառային ճամբարը https://www.youtube.com/watch?v=kA5r1kAaSLc&t=46s
- «Ոսկե սերունդ» ճամբար 2025. Սերունդների համերաշխություն, բարություն և հույս https://www.youtube.com/watch?v=liPVNgIJRc4
- Ոսկե սերունդի երաժշտական առօրյան https://www.youtube.com/watch?v=UGlcPzKVQ2o
- Արցախցի կանանց երգը ճամբարի ներսում https://www.youtube.com/watch?v=6FK30b1smsI
- Սոֆի Դևոյեանն ու Զարուհի Պապայեանը հյուրընկալվեցին տարեցների ճամբարում https://www.youtube.com/watch?v=C7EGKsnBOkY
- Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հյուրընկալվեց տարեցների ճամբարում https://www.youtube.com/watch?v=SMYtC8ahfU4
- Լուսանկարներ և տեսանյութեր https://drive.google.com/drive/u/1/folders/1Xg61yZK6XnmmNmGdgvAfLdi-lxGXSMhD
- Հարցազրույցներ՝ 2023, 2024 https://www.youtube.com/watch?v=4Tm1LrIrmJc&t=76shttps://www.youtube.com/watch?v=I-YgvDXq99k
«Միասին» համահայկական ՀԿ
Ստեփանավանի մանկատունը՝ ցեղասպանության սև հետքերով որբացած հազարավոր երեխաների ապաստարան
Եթե հարցը կանտեսեն մեծահասակները, դուք՝ երիտասարդներդ, ձեր ձեռքը մեկնեք նահատակվող Հայաստանին:
Ստեփանավան քաղաքի մանկատունը Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած երեխաների ապաստարաններից մեկն էր: Մշակույթի անվանի գործիչ, գրող, բանաստեղծ, թարգմանիչ (ռուսերենից՝ հայերեն և հակառակը), դերասան ու երգահան Գագիկ Շիրմազանյանը (Շիրմազան) հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել Ստեփանավանի մանկատների պատմությունից: Հիշեցինք դժնդակ տարիները, վեր հառնեց սովի ուրվականը, իմացանք, թե ինչպես հաղթահարվեցին սովն ու անասելի դժվարությունները: Այս ամենը, անշուշտ, կհետաքրքրի մեր ընթերցողներին:
Հայոց ցեղասպանությունից հետո Ամերիկյան բարեգործական ընկերության՝ Ամերկոմի (Մերձավոր Արևելքի օգնության կոմիտե, Near East Relief) որբանոցները շատ որբերի համար դարձան փրկության միակ ապաստարանը: Շատերի ճակատագրերն այստեղ «գրվեցին»: Հայաստանում առաջին որբանոցը բացվել է 1915 թ. նոյեմբերի 20-ին Ալեքսանդրապոլում:
1916 թ. Վրաստանի և Իմերեթի թեմի հայոց առաջնորդը դիմել է Կովկասի զորաճակատի փախստականների մասին հոգացող գլխավոր լիազորին՝ խնդրելով թույլ տալ Էջմիածնի մանկական ապաստարանից փախստական որբերին տեղափոխել Լոռի՝ Ստեփանավան: 1918 թ. Ստեփանավանում բացվել է ամերիկյան որբանոցը (հետագայում վերանվանվել է մանկատուն):
1918 թ. մայիսի 19-21-ը Ստեփանավանում է գտնվել հայ ազատագրական պայքարի ականավոր գործիչ, գեներալ-մայոր Անդրանիկ Օզանյանի ղեկավարած զորամիավորումը: Զորամասի կազմում եղած ռուս սպա Պյոտր Սիբիրցևը, պատմելով այդ օրերի մասին, գրել է, որ Ստեփանավանում եղել են մի քանի մանկատներ, որոնց ղեկավարները շփոթվել են հայկական զորամասի նահանջի մտքից: Անդրանիկի հետ խորհրդակցելուց հետո որոշվել է երեխաներին տեղափոխել Քոլագերան կայարան, իսկ այնտեղից՝ երկաթուղով Թիֆլիս: Մանուկներին ձիերի վրա կայարան են հասցրել զորամասի հեծյալները: Այդ որբ, հիվանդ ու սովալլուկ փոքրիկ մարդկանց Պյոտր Սիբիրցևը ներկայացրել է որպես Հայաստանի դժբախտության մարմնացում և տառապած հոգով կոչ է հղել աշխարհի մանուկներին. «Ոտքի՛ կանգնեցեք, բոլոր ժողովուրդների երեխանե՛ր, եթե հարցը կանտեսեն մեծահասակները, դուք ձեր ձեռքը մեկնեք նահատակվող Հայաստանին, փրկեք այնպիսի երեխաների, ինչպիսին դուք եք, որոնք ունեն ապրելու իրավունք, ինչպես դուք»:
Հայաստանի համար ծանր տարիներին՝ 1919 թ. հունիսի 1-ին, Բաթումում խարիսխ են նետել ամերիկյան երկու բեռնանավ՝ մոտ 10 հազար տոննա ցորենով և 619 տոննա լոբի ու սիսեռով, որոնք գնահատվում էին 2 միլիոն դոլար: Չորս օր անընդմեջ գնացքներով կենսատու բեռը տեղափոխվել է Հայաստան: Հունիսին կատարվել է ևս երեք առաքում՝ 11 հազար տոննա պարենամթերքով... Հոգևարքի մեջ հայտնված Հայաստանը սկսել է շնչել:
1919 թ. մայիսի 1-ից Ամերկոմին հանձնվել են 90 որբանոց և 10 հիվանդանոց՝ 13 942 որբերով (Վանից, Մուշից, Կարսից, Ալաշկերտից, Էրզրումից): 1920 թ. դեկտեմբերին Ամերկոմի որբանոցներում խնամվող երեխաների թիվը հասել է 18 500-ի: Կոմիտեն շարունակել է գործունեությունը մինչև 1929 թ.՝ մինչև երեխաների չափահաս դառնալը: 1922 թ. Ալեքսանդրապոլում հիմնվել է մանկատուն՝ 40 որբերի համար, իսկ Ստեփանավանում՝ նաև մսուր-մանկապարտեզ:
Խորհրդային տարիներին՝ 1923 թ., Կինբաժնի հատուկ հանձնաժողովը Երևանում հավաքել է 500 անապաստան երեխա, որոնցից 200-ը ընդունել է Ամերկոմը և ուղարկել Ստեփանավանի մանկատներ: Ստեփանավանի մանկատների սաները ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքի միջոցառումներին: Մասնավորապես, 1925 թ. հուլիսի 5-ին Ստեփանավանում տեղի ունեցած պիոներական կազմակերպության 4-րդ տարեդարձի տոնակատարությանը բացի պիոներներից ներկա են եղել 900 Ամերկոմի որբեր:
1926 թ. Ամերիկյան կոմիտեի Ստեփանավանի բաժանմունքը վերջնականապես լուծարվել է, գրասենյակը տեղափոխվել է Գյումրի: Ամերկոմի կողմից զբաղեցրած բոլոր շենքերը հանձնվել են Լուսժողկոմատի մանկատնային բաժնին, որտեղ տեղափոխվել են 1000-ից ավելի մանկահասակ սաներ:
Մինչև 1929 թ. Ամերիկյան մանկատները դրսից ամսական ստացել են 150 հազար դոլարի օգնություն, որը շարունակվել է նաև հետագայում՝ ամսական 100 հազարի չափով: Տասնյակ հազարավոր որբեր շնորհիվ Ամերկոմի ոչ միայն փրկվեցին, այլև համեմատաբար ապահով անցկացրեցին 20-ականների սկզբի սովը, ստացան բավական լավ կրթություն, տիրապետեցին լեզուների, վարժվեցին արհեստներին, ծանոթացան քաղաքավարության ու վարվելակերպի կանոններին: Նրանցից շատերը դարձան մեր երկրին իսկապես պիտանի քաղաքացիներ:
1939 թ. օգոստոսի 15-ին Ստեփանավանում բացվել է Հայաստանի մանկատների 4-րդ օլիմպիադան, որին մասնակցել են Երևանի, Լենինականի (Գյումրի), Ստեփանավանի, Բայազետի, Քանաքեռի, Գորիսի մանկատների երգի-պարի խմբերը:
1960 թ. հունիսի 18-ին քաղաքային թիվ 1 մանկապարտեզի դահլիճում տեղի է ունեցել մանկատան ու մանկապարտեզի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:
Լուսանկարում՝ Ստեփանավանի մանկատան սաներն են դաստիարակների և տեղացի բնակիչների հետ: Մանկատունը գտնվել է Ստեփանավանի ներկայիս համաբուժարանի տեղում:
Գագիկ Անտոնյան
Saturday, 21 February 2026
Մայրենի լեզվի օրը. լեզվի սիրո և մշակութային ինքնության պահպանում
21.02.2026/Նիդ.օրագիր
Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր, որն աշխարհին հիշեցնում է լեզվական բազմազանության ու լեզուների պահպանման կարևորության մասին: Օրվա հիմքը կապվում է 1961 թվականի դեպքերի հետ՝ Շահիդների հուշարձան, որտեղ ուսանողները պայքարել են բանգլերեն լեզվի պաշտոնական ճանաչման համար, նահատակվելով իրենց պայքարում:
Հայաստանում Մայրենի լեզվի օրը
Հայաստանում այս օրը մեծ շուքով նշվում է դպրոցներում, համալսարաններում ու մշակութային կենտրոններում` հատկապես Հայաստանի ազգային գրադարանում: Աշակերտներն ու ուսանողները մասնակցում են դասախոսությունների, բանաստեղծական ընթերցումների և մրցույթների, ներկայացնում են հայ գրականության լավագույն նմուշները: Գրադարաններում և մշակութային հաստատություններում ցուցադրվում են դասական և ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններ, կազմակերպվում են գրական երեկույթներ և վիկտորինաներ:
Սոցիալական ցանցերում նույնպես ակտիվ է հայ երիտասարդության մասնակցությունը. հեշթեգներ, լուսանկարներ և տեսանյութեր հայերեն գրականության ու լեզվի գեղեցկությունը ներկայացնելու համար:
Նիդերլանդահայ համայնքում
Նիդերլանդահայերը` Հաագայում, Ամստերդամում, Ալմելոյում, Դենբոսում, Նայմեխենում, Դոտրիխտում, Ռոտերդամում, Մաստրիխտում և այլուր նույնպես կարևորում են այս օրը: Կիրակնօրյա հայկական դպրոցներում ու միություններում տարբեր տարիներին ու հիմա կազմակերպվում են դասեր, ստեղծագործական մրցույթներ, փոքր թատերական ներկայացումներ, որոնց միջոցով երեխաներն ու երիտասարդները սովորում են և զորացնում իրենց հայերեն խոսելու և գրելու հմտությունները:
Համայնքային կենտրոններում անցկացվում են ընթերցումներ, համերգներ և վարպետաց դասեր, երբ համայնքի անդամները հավաքվում են հայ մշակույթի և լեզվի պահպանման շուրջ: Նիդերլանդահայերը նաև օգտագործում են սոցիալական ցանցերն ու առցանց միջոցառումները՝ ավելի լայն համայնքին ընդգրկելու համար:
Լեզվի պահպանումը՝ որպես մշակութային ինքնության շարժիչ
Մայրենի լեզվի օրը ոչ միայն հիշատակ է նահատակների, այլև հիշեցում է, որ յուրաքանչյուր լեզու՝ փոքր կամ մեծ, կրում է մի ամբողջ մշակութային ժառանգություն: Հավատարիմ մնալով լեզվին, մենք պահպանում ենք ինքնությունը, կապում սերունդները և խթանում կրթությունը:
Հայերը, թե Հայաստանում, թե արտերկրում, տարին մեկ անգամ նշում են այս օրը՝ ընդգծելով, որ հայերենը պետք է մնա կենդանի և օգտագործվող՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր մշակույթի մեջ
Hay Azian
#Մայրենի_լեզվի_միջազգային_օր
#Պահպանենք_մայրենին
Friday, 20 February 2026
Խաղաղության արժեքը. երբ ձեռք սեղմելը հաղթանակ է
ՆԱՄԱԿ֊ԿԱՐԾԻՔ
Thursday, 19 February 2026
Պատմական պահը մոտ է` Նոան հաղթեց` 1֊0













.jpg)

