The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 22 February 2026

Միասին՝ տարեցների կողքին Միայնությունը հաղթած «Ոսկե սերունդ» ճամբարը

 

Միասին՝ տարեցների կողքին Միայնությունը հաղթած «Ոսկե սերունդ» ճամբարը

«Ոսկե սերունդ» ընկերային-կրթական ամառային ճամբարը Հայաստանում իրականացվող այն եզակի ծրագրերից է, որ նախատեսված է 63–75 տարեկան սոցիալապես անապահով, միայնակ տարեցների համար: Հինգ օր գեղատեսիլ Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում նրանք հնարավորություն են ստանում առօրյա հոգերից ու խնդիրներից կտրվելու և իրենց տարեկիցների հետ վայելելու ճամբարային օրերը՝ երգով ու պարով, առավոտյան մարզանքով և տարատեսակ դասընթացներով: Անմոռանալի օրեր, որոնց ընթացքում նրանք շրջապատված են լինում ուշադրությամբ ու ջերմությամբ:

Ճամբարային այդ մի քանի օրերը օգնում են հասկանալ, որ տարիքը դատավճիռ չէ, որ նրանք միայնակ չեն, որ հասուն տարիքում ևս հնարավոր է պարել, երգել, սովորել նոր հմտություններ և թեթևացնել առօրյա հոգերը:

Ծրագիրը նաև երկու սերունդների՝ ավագի և կրտսերի ինքնատիպ հանդիպման վայր է. հասունության ու երիտասարդության ժամադրավայր: Որպես կամավորներ՝ ծրագրին մասնակցող հայաստանյան համալսարանների ուսանողները դառնում են տարեցների ոչ միայն ամենօրյա ուղեկիցներն ու հոգատարության առանցքը, այլև տարիների փորձառությամբ «հարստացած» մարդիկ, որոնց միջոցով տարեցները կյանքին նայում են այլ աչքերով:

2026 թվականի ամառը «Միասին» համահայկական ՀԿ-ն՝ «Ոսկե սերունդ» ամառային ճամբարի նախաձեռնողն ու հիմնական կազմակերպիչը, Ծաղկաձորում արդեն չորրորդ անգամ կիրականացնի այս ծրագիրը:

Լիայոյս լինելով, որ ընկերային ծրագրերի յաջողությունը ձևավորվում է համատեղ պատասխանատվության և գործընկերության միջոցով, «Միասին» ՀԿ-ն սիրով հրավիրում է միանալ «Ոսկե սերունդ» ծրագրին և աջակցել դրա իրականացմանը՝ նախընտրելի ձևաչափով՝ ֆինանսական, նյութական կամ ծառայությունների մասնակցությամբ:

Համագործակցության համար կարող եք կապ հաստատել՝ Հեռ.՝ (+374) 093 50 21 23 Էլ. փոստ՝ miasinhk2022@gmail.com

Նվիրատվությունների համար հաշվեհամարներ՝ AMD — 19300411966800 EUR — 19300133959004 USD — 19300230511101

Իւրաքանչյուր ներդրում նպաստում է տարեցների արժանապատիվ, ջերմ ու յիշարժան ամառ ապահովելուն:

Նախորդ տարիների ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

«Միասին» համահայկական ՀԿ

No comments:

Post a Comment