The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 12 February 2026

«Made by Armenians» ՀԿ-ն Բուրգասում կազմակերպում է հայկական արտադրանքի և ծառայությունների ցուցահանդես

 


«Made by Armenians» ՀԿ-ն Բուրգասում կազմակերպում է հայկական արտադրանքի և ծառայությունների ցուցահանդես

Երևան, 2026 թ. փետրվարի 11 - «Made by Armenians» հասարակական կազմակերպությունը ապրիլի 16–18-ը Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կանցկացնի հայկական արտադրանքի և ծառայությունների մասնագիտացված ցուցահանդես։ Միջոցառումը նպատակ ունի ընդլայնել հայկական բիզնեսի ներկայությունը Եվրոպական միության շուկայում և ամրապնդել գործարար կապերը եվրոպացի գործընկերների հետ։

Ցուցահանդեսի ընդունող կողմերն են Բուրգասի քաղաքապետարանը, Բուրգասի առևտրատնտեսական պալատը և AM-BG IMPEX LLC ընկերությունը։ Միջոցառումը տեղի կունենա քաղաքի կենտրոնական «Ֆլորա» ցուցահանդեսների կենտրոնում (Flora Exhibition Center

Հիմնական նպատակները

  • Աջակցել հայկական արտադրանքի և ծառայությունների (այդ թվում՝ լոգիստիկ և տուրիստական) մուտքին ԵՄ շուկա՝ օգտագործելով Բուրգասի ազատ տնտեսական գոտում գրանցված օպերատորի հնարավորությունները (պահեստային տարածքներ, մաքսազերծում, դիստրիբյուտորի դեր և այլն)։
  • Նպաստել գործարար կապերի ձևավորմանը ԵՄ երկրների գնորդների, դիստրիբյուտորների, առևտրային ցանցերի և տուրիստական ընկերությունների հետ։
  • Առաջարկել արդյունավետ և մրցունակ լոգիստիկ ու մաքսային լուծումներ հայ արտահանողների համար։
  • Խթանել Հայաստանի դիրքավորումը որպես որակյալ, վստահելի և կայուն արտադրող, ինչպես նաև գրավիչ տուրիստական գործընկեր երկիր։

Միջոցառման ծրագիր

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են B2B և B2C հանդիպումներ ԵՄ երկրների գնորդների և առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ։ Մասնակիցները կայցելեն Բուրգասի ազատ տնտեսական գոտի, ծանոթանալու խոշոր առևտրային ցանցերին և տեղական շուկայի, լոգիստիկ ու տուրիստական հնարավորություններին։

Որպես գնորդներ մասնակցելու են Բուլղարիայի և Ռումինիայի խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, ԵՄ տարբեր երկրների, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի առևտրային պալատների ներկայացուցիչներ և հայ գործարարներ։

Մասնագիտական սեմինարներ

Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն սեմինարներ հետևյալ թեմաներով՝

  • ԵՄ շուկա ներմուծման մաքսային ընթացակարգեր,
  • ԵՄ սննդամթերքի անվտանգության արդի պահանջներ,
  • Բուրգասի ազատ տնտեսական գոտու գործառույթներ,
  • Տուրիզմի ոլորտի համագործակցության հնարավորություններ։

«Made by Armenians» ՀԿ-ն հատուկ կոչ է անում Եվրոպական միությունում բնակվող հայ գործարարներին մասնակցել ցուցահանդեսին՝ ծանոթանալու նոր հնարավորություններին և հաստատելու երկարաժամկետ համագործակցություններ։

Լրացուցիչ տեղեկություններ և գրանցում

Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել՝ +374 91 406443 +374 99 000750 +374 41 355570

Միջոցառումը եզակի հարթակ է հայկական բիզնեսի համար՝ Եվրոպա ներթափանցելու և միջազգային շուկաներում ավելի մրցունակ դառնալու համար։


No comments:

Post a Comment