The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 3 February 2026

«845 գրամ կոկաին՝ ներմուծված առանց ճամպրուկի»

 

«845 գրամ կոկաին՝ ներմուծված առանց ճամպրուկի»
03.02.2026/Նիդ.օրագիր/
Նիդերլանդների Թագավորության մի քաղաքացի, հավանաբար որոշել էր, որ Հայաստան կարելի է գալ ոչ միայն ճամպրուկով, այլ նաև «ներքին բեռով»։ Սակայն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն այդ ստեղծագործ մոտեցումը չի գնահատել։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը օպերատիվ տվյալներ էր ստացել, որ Վիեննա–Երևան չվերթով Հայաստան ժամանած Ռ․Դ․ անունով քաղաքացին կարող է իր հետ ունենալ ոչ այնքան զբոսաշրջային բնույթի «հուշանվերներ»։ Քաղաքացին հասցրել էր նույնիսկ տեղավորվել Երևանի հյուրանոցներից մեկում, սակայն երկար վայելել հայաստանյան հյուրընկալությունը նրան չհաջողվեց։
Մաքսային հսկողության գոտում իրականացված ռենտգենային սկանավորումը պարզեց, որ հյուրի որովայնի շրջանում առկա են օտար մարմիններ, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում առողջ սննդակարգի պահանջներին։
Քաղաքացին տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրա օրգանիզմից դուրս է բերվել 50 պատիճ «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 845 գրամ քաշով։ Այլ կերպ ասած՝ մաքսանենգ բեռը հաջողությամբ «հանձնվեց պետությանը»։
Թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով քաղաքացին ձերբակալվել է, իսկ նրա Հայաստանյան այցը, ըստ ամենայնի, կշարունակվի ոչ թե զբոսաշրջային, այլ իրավական միջավայրում։
----
Տեսանյութում այդ մասին կիսվում է Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն ԲԱՐՍԵՂՅԱՆԸ


No comments:

Post a Comment