Tuesday, 14 April 2026
Այց Տավուշի մարզ՝ Կիրանց բնակավայր
Mateos Tsaretsi bibliotheek-ը իր հավաքածոից նոր գիրք է ներկայացրել
Զապել, վէպ, Նենսի Գրիգորեան
(Կարդալ միայն գրադարանի մէջ)
Զապել կը սկսի Boston քաղաքի մէկ արուարձանին մէջ՝ Զապել Չահասպանեանի՝ տարեց այրիի եւ մեծ մայր, խաղաղ մահէն, որուն անցեալը մեծ մասամբ անծանօթ մնացած էր իր ընտանիքին։ Սակայն երբ պատմութիւնը կը վերադառնայ ժամանակի մէջ՝ դէպի Զապելի մանկութիւնը Օսմանեան Թուրքիոյ մայրամուտի օրերուն, ուր ան վերապրեց 1915-ի Հայոց Ցեղասպանութիւնը եւ գրեթէ սովամահ եղաւ Սուրիական անապատին մէջ, անմոռանալի կերպար մը կը սկսի յայտնուիլ։
Զապելի ճամբորդութիւնը կը ներառէ տարիներ մը Istanbul քաղաքի որբանոցին մէջ, բախտաւոր որդեգրում մը հարուստ հայ ընտանիքի կողմէ, եւ պայմանաւորուած ամուսնութիւն մը հայ մթերավաճառի հետ, որ զինք կը բերէ Ամերիկա, ուր երբեմն ծիծաղելի դարձող յարաբերութիւններն ու իր մղած պայքարները մշտապէս գունաւորուած են իր անցեալի կորսուած աշխարհը։
Zabelle, a novel
Kricorian, Nancy
(Only to be read in the library)
Zabelle begins in a suburb of Boston with the quiet death of Zabelle Chahasbanian, an elderly widow and grandmother whose history remains vastly unknown to her family. But as the story shifts back in time to Zabelle's childhood in the waning days of Ottoman Turkey where she survived the 1915 Armenian Genocide and near starvation in the Syrian desert, an unforgettable character begins to emerge. Zabelle's journey encompasses years in an Istanbul orphanage, a fortuitous adoption by a rich Armenian family, and an arranged marriage to an Armenian grocer, who brings her to America where the often comic interactions and battles she wages are forever colored by shadows from the long-lost world of her past.
Monday, 13 April 2026
2026թ. ապրելու ապրիլը-2
Ծաղիկները՝ մայրության և գեղեցկության խորհրդանիշներ
Փոխդեսպանն ու հյուպատոսը Երևանում և Հաագայում ավարտել են դիվանագիտական առաքելությունը
12.04.2026թ/Նիդ.օրագիր
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարը ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Պարոն Կաուվենարը վերադառնում է Նիդերլանդներ՝ անցնելով վաստակած հանգստի։ Նրա երկարամյա և նվիրված ծառայությունը նշանակալի հետք է թողել հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման պատմության մեջ։ Իր գործունեության ընթացքում նա առանձնացել է պրոֆեսիոնալիզմով, հետևողականությամբ և համագործակցության խորացմանն ուղղված անկեղծ հանձնառությամբ։
Միևնույն ժամանակ, «Նիդերլանդական օրագրի» փոխանցմամբ, Նիդերլանդներում ավարտել է իր դիվանագիտական ծառայությունը նաև Հայաստանի Հանրապետության հյուպատոս Տիգրան Սարգսյանը՝ ևս ներդրում ունենալով երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում։
Երկու դիվանագետների գործունեությունը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Նիդերլանդների միջև գործընկերության զարգացման, փոխվստահության ամրապնդման և բազմակողմ համագործակցության ընդլայնման գործում։
🤝 Նրանց ներդրումը շարունակելու է իր դրական ազդեցությունը հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանը ։
Մաղթում ենք Թիմեն Կաուվենարին և Տիգրան Սարգսյանին քաջառողջություն, բարօրություն և նոր հաջողություններ կյանքի և գործունեության հաջորդ փուլերում։
ՆՈՐ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎՐՈՊԱ ԱՅՑԵԼԵԼՈւ ՀԱՄԱՐ
12.04.2026/Նիդ.օրագիրԵվրոպական Միությունը ապրիլի 10-ից սկսել է ներդնել նոր սերնդի թվային սահմանային վերահսկման համակարգ՝ Entry/Exit System, որը նախատեսված է բարելավելու Շենգենյան գոտի մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների հսկողությունը։
Այս փոփոխություններն անմիջականորեն վերաբերում են նաև Հայաստանի քաղաքացիներին, ովքեր մեկնում են Եվրոպա կարճաժամկետ այցերով։
Ինչ է փոխվում Հայաստանի քաղաքացիների համար
EES համակարգի ներդրմամբ հայկական անձնագրով Եվրոպա մուտք գործող անձինք առաջին հերթին կզգան հետևյալ փոփոխությունները․
1. Անձնագրերում այլևս կնիք չի դրվի
Սահմանային անցակետերում այլևս չեն դրվի մուտքի և ելքի կնիքներ։ Փոխարենը բոլոր տվյալները կգրանցվեն թվային համակարգում։
2. Կենսաչափական տվյալների պարտադիր հավաքում
Առաջին մուտքի ժամանակ սահմանապահները կհավաքեն՝
մատնահետքեր
դեմքի լուսանկար
Այս տվյալները կպահպանվեն համակարգում և կօգտագործվեն հետագա մուտքերի ժամանակ։
3. Ավելի խիստ վերահսկում 90/180 օր կանոնի նկատմամբ
Համակարգը ավտոմատ կհաշվի՝ արդյոք քաղաքացին չի գերազանցել Շենգենում թույլատրելի 90 օր գտնվելու սահմանը։
Խախտումները գրեթե անհնար կլինի թաքցնել։
4. Սահմանային անցումների ժամանակի փոփոխություն
Առաջին մուտքը կարող է տևել ավելի երկար (տվյալների գրանցման պատճառով)
Հետագա մուտքերը, հակառակը, կարող են արագանալ ավտոմատ դարպասների շնորհիվ
5. Խախտումների արագ հայտնաբերում
Եթե անձը նախկինում խախտել է վիզայի ռեժիմը կամ մնացել է թույլատրելի ժամկետից ավելի, համակարգը անմիջապես դա կարձանագրի։
Ինչու է ներդրվում համակարգը
Եվրոպական Միություն-ը նպատակ ունի՝
բարձրացնել սահմանային անվտանգությունը
նվազեցնել անօրինական միգրացիան
թվայնացնել և արագացնել սահմանային գործընթացները
Ինչ պետք է հաշվի առնել Հայաստանի քաղաքացիներին
Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում՝
խստորեն հետևել 90/180 օր կանոնին
պատրաստ լինել կենսաչափական տվյալների տրամադրմանը
նախապես ստուգել իրենց մուտքերի և ելքերի պատմությունը
Եզրակացություն
Entry/Exit System-ի ներդրումը կարևոր քայլ է Եվրոպայի սահմանային կառավարման թվայնացման ուղղությամբ։ Հայաստանի քաղաքացիների համար սա նշանակում է ավելի թափանցիկ, բայց նաև ավելի խիստ վերահսկվող մուտք Շենգենյան գոտի։
Թեև սկզբնական փուլում հնարավոր են որոշ անհարմարություններ, երկարաժամկետ հեռանկարում համակարգը կարող է հեշտացնել ճանապարհորդությունը և նվազեցնել սահմանային հերթերը։
Liana Balyan
Իրավաբան, Բելգիա
https://youtube.com/shorts/f3dMLpJkwjQ?feature=share
Abovian Cultural Centre
Open les voor kinderen: "Samen leren over geschiedenis"🇦🇲 Hoe kun je moeilijke gebeurtenissen uit de geschiedenis op een begrijpelijke manier uitleggen? Tijdens deze open les maken kinderen op een rustige en passende manier kennis met het verhaal van de Armeense genocide. We gebruiken verhalen, gesprekken en interactieve activiteiten om stil te staan bij thema’s zoals herinneren, respect en begrip.Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի արարողություն Ամստերդամում 2026 թվականի ապրիլի 26-ին, ժամը 12:00–13:00-ն, Ամստերդամ քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանություն-ի 111-րդ տարելիցին նվիրված ամենամյա հիշատակի արարողություն։ Միջոցառումը կազմակերպվում է Stichting Sint Grigor Narekatsi Amsterdam հիմնադրամի և Armeens-Apostolische Kerk Surp Hoki եկեղեցու կողմից։ Արարողությունը կանցկացվի Ամստերդամում, Krom Boomssloot 22 հասցեում գտնվող «Սուրբ Հոգի» Հայ Առաքելական եկեղեցու արտաքին պատին 2018 թվականին տեղադրված հուշարձանի մոտ։ ‼️HERDENKING 111 JAAR ARMEENSE GENOCIDE 1915 — AMSTERDAM‼️ De Stichting Sint Grigor Narekatsi Amsterdam en de Armeens-Apostolische Kerk ‘Surp Hoki’ organiseren op zondag 26 april 2026 van 12:00-13:00 uur de jaarlijkse herdenking van de Armeense Genocide van 1915 in het Ottomaanse Rijk. De ceremonie zal plaatsvinden bij het in 2018 geplaatste monument op de buitenmuur van de Armeens-Apostolische Kerk Surp Hoki aan de Krom Boomssloot 22 in Amsterdam. Het programma vangt aan met een kort gebed en bestaat verder uit een aantal toespraken, het leggen van bloemen en kransen onder het monument, muzikale optredens van het Armeens projectkoor ‘Tsirani tsar’ onder leiding van Ivo Boswijk en een minuut stilte. De opening van de ceremonie wordt gevolgd door een toespraak van de Ambassadeur van de Republiek Armenië in het Koninkrijk der Nederlanden, dhr. Viktor Biyagov. De stad Amsterdam is tijdens de bijeenkomst vertegenwoordigd door Locoburgemeester Hester van Buren, die zich tot de aanwezigen zal richten met een bijdrage. Ook Tweede Kamerlid namens de ChristenUnie Don Ceder en schrijver en journalist Frank Westerman, auteur van het boek ‘Ararat’, zullen spreken. Traditiegetrouw is er afvaardiging vanuit de Amsterdamse gemeenteraad en stadsdelen van Amsterdam. De herdenking wordt eveneens bijgewoond door vertegenwoordigers van verschillende Nederlandse maatschappelijke organisaties en leden van o.a. de Aramese, Assyrische, Griekse en Yezidi gemeenschappen van Nederland.
Այս տարի ևս ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը ( AJF Garegin Njdeh Nederland ) ավանդույթին համապատասխան կազմակերպում է ջահերթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Երթը կմեկնարկի ապրիլի 23-ին ժամը 19:00-ին Ալմելոյի կենտրոնից և կավարտվի Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ։
Սա արդեն ավանդական դարձած միջոցառում է Ալմելոյում, որտեղ երիտասարդները ջահերով երթով հարգում են 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը և փոխանցում սերունդներին «Հիշել և պահանջել» ուղերձը։
Հավերժ փառք Հայոց նահատակներին։
Ասենի հայոց Ցեղասպանության հուշարձանի և արարողության մասին
Ասենում (Նիդերլանդներ) գտնվող հայոց Ցեղասպանության հուշարձանը տեղադրված է De Boskamp գերեզմանատանը (հասցե՝ Boskamp 5, Assen): Այն հայկական ավանդական խաչքար է, որը կառուցվել է 2001 թվականին (բացվել է 2001 թվականի հունիսի 24-ին) և նվիրված է 1915-1920 թվականների Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հուշարձանը նախաձեռնել է Նիկոլայ Ռոմաշուկը, Խաչքարը տեղափոխվել է Վանաձորի ԻՆՏԵՐԿԱՊ կազմակերպության կողմից: Այն Նիդերլանդներում առաջին պաշտոնական հայկական ցեղասպանության հուշահամալիրներից մեկն է։ Տարիներ շարունակ այնտեղ տեղի է ունենում ամենամյա հիշատակի արարողություն ապրիլի 24-ին։
2026 թվականի արարողությունը (24 ապրիլի 2026, ժամը 13:00)
Տեղը՝ De Boskamp գերեզմանատան հայոց հուշարձանի մոտ (Assen, Նիդերլանդներ)։
Ծրագիրը սկսվում է ծաղկեպսակների զետեղումով հուշարձանի մոտ։
Այնուհետև ծրագիրը շարունակվում է գերեզմանատան սրահում (aula):
Հրավիրում ենք հայկական կազմակերպություններին մասնակցելու և ծաղկեպսակ զետեղելու (խնդրվում է նախապես գրանցվել՝ herdenking@yahoo.com էլեկտրոնային փոստով, որպեսզի հնարավոր լին հայտարարել ձեր կազմակերպության մասին)։
Այս արարողությունը ավանդույթ է դարձել։ Ամեն տարի հարյուրավոր հայեր և համակիրներ են գալիս Ասեն՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն զոհերի հիշատակին։
Meer informatie over het Armeense Genocide-monument en de herdenkingsceremonie in Assen
Het Armeense Genocide-monument in Assen (Nederland) bevindt zich op begraafplaats De Boskamp (adres: Boskamp 5, 9405 TA Assen). Het is een traditionele Armeense khachkar (kruissteen), die in 2000 is vervaardigd en in 2001 is geplaatst. Het monument werd op 24 april 2001 officieel onthuld en is gewijd aan de slachtoffers van de Haye Genocide van 1915-1920.
Het initiatief voor dit monument kwam van Nicolai Romashuk Hairabedian (ook wel Nicolai Romashuk), een vooraanstaand lid van de Armeense gemeenschap in Assen. De khachkar werd uit Armenië gehaald, specifiek vanuit de regio Vanadzor, door de organisatie INTERKAP. Het is een van de eerste officiële gedenktekens voor de Armeense Genocide in Nederland. Het monument is ingewijd met een religieuze ceremonie en behoort toe aan de Armeens-Apostolische Kerk.
Sindsdien vindt hier jaarlijks op 24 april een herdenkingsceremonie plaats.
Herdenkingsceremonie 2026
Datum: 24 april 2026
Tijd: 13.00 uur
Locatie: Begraafplaats De Boskamp, bij het Armeense Genocide-monument (Assen, Nederland)
Het programma begint met het leggen van kransen en bloemen bij het monument.
Aansluitend wordt het programma voortgezet in de aula (samenkomstzaal) van de begraafplaats.
Wij nodigen alle Armeense organisaties van harte uit om deel te nemen en eventueel een krans te leggen. Meld u hiervoor tijdig aan via herdenking@yahoo.com, zodat wij uw organisatie kunnen aankondigen tijdens de ceremonie.
Deze herdenking is een belangrijke traditie geworden. Elk jaar komen honderden Armeniërs en sympathisanten naar Assen om respect te betuigen aan de circa 1,5 miljoen slachtoffers van de Genocide. Het is een moment van eenheid, kracht en collectieve herinnering voor onze gemeenschap en de generaties die nog komen.
Mateos Tsaretsi bibliotheek
ՀՐԱՎԷՐ
Սիրով կը հրաւիրենք ձեզ մասնակցելու Աննա Մարի Մաթարի դասախօսութեան
Ամսթերտամի հայկական առաջին տպագիր Աստուածաշունչի մասին ։
Պիտի ըլլայ նաեւ երաժշտական ելոյթ մը՝ Մարի Այգցի-ի կողմէ, եւ աւարտին պիտի ըլլայ կարելիութիւն զրուցելու թեթեւ հիւրասիրութեան ընթացքին։
Այս ձեռնարկը տեղի պիտի ունենայ շաբաթ, 11 Ապրիլ 2026-ին, ժամը 15:00-ին, Ամսթերտամի Mateos Tsaretsi գրադարանին մէջ,
Krom Boomssloot 22 հասցէին։
UITNODIGING
Met veel plezier nodigen wij u uit om deel te nemen aan de lezing van Anna Maria Mattaar over de eerste gedrukte Armeense Bijbel, verschenen in Amsterdam.
Er zal ook een muzikaal optreden zijn van Mari Aygetsi, en aan het einde is er gelegenheid om met elkaar te praten tijdens een lichte receptie.
Dit evenement vindt plaats op zaterdag 11 april 2026 om 15:00 uur in de Mateos Tsaretsi Bibliotheek in Amsterdam,
aan het adres Krom Boomssloot 22Նիդերլանդներում երեխաներին երթևեկության կանոնները սովորեցնելը սկսվում է շատ վաղ տարիքից և համարվում է կրթության ու մշակույթի կարևոր մաս։ Սա պատահական չէ Netherlands-ը աշխարհում հայտնի է իր զարգացած հեծանվային մշակույթով։
Նիդերլանդներում անցկացվող վազքի մարաթոններից մեկին ականատես է եղել մեր թղթ. Anahit Aghabekyan ֊ը
Ֆրանսիայում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը
16.04.2026/Նիդ օրագիր Ապրիլի 15-ին Բանյո քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։ Միջոցառումը կազմակերպվել է «Կիրովական պուրակում» տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, տեղեկացնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքը։ Հուշաքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Էլեն Սիլիերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը, ինչպես նաև Օ-դե-Սեն դեպարտամենտի և Բանյոյի քաղաքային խորհրդի անդամները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները։ Արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել քաղաքապետ Էլեն Սիլիերը և դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը՝ ընդգծելով հիշատակի պահպանման, պատմական արդարության և սերունդներին անցյալի դասերը փոխանցելու կարևորությունը։Սոնյա Կաուփը` Նիդերլանդների նոր փոխդեսպանը Հայաստանում
Ալմելոյում կհիշատակեն Հայոց ցեղասպանության զոհերին
Օշականում կայացավ «Ուխտն ի Մաշտոց» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան
🎬Նոր խոսք հայ մշակութային վավերագրության մեջ
12.04.2026/Նիդ օրագիր
Օշական գյուղի մշակույթի տանը հանդիսավոր մթնոլորտում կայացավ «Ուխտն ի Մաշտոց» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի հիշատակին։
Պրեմիերան դարձավ մշակութային իրադարձության այն ամփոփիչ հանգույցը, որը համախմբեց համայնքի ներկայացուցիչներին, մշակութային գործիչներին և նախաձեռնության աջակիցներին՝ մեկ գաղափարի շուրջ՝ վերագտնել և վերաիմաստավորել Մաշտոցի թողած հոգևոր և ազգային ժառանգությունը։
🎥 Ֆիլմը՝ որպես գաղափար և ճանապարհ
«Ուխտն ի Մաշտոց» փաստավավերագրական ֆիլմը պատմում է եզակի ուխտագնացության մասին, որը մեկնարկել է Օշականից՝ Մաշտոցի հանգչավայրից, և հասել նրա ծննդավայր՝ Հացեկաց։ Ֆիլմը պարզապես ճանապարհորդության վավերագրություն չէ։ Այն խորքային պատմություն է՝ ինքնության որոնման
պատմական հիշողության վերականգնման
հավատքի վերապրումի մասին։
Ֆիլմում ուխտը ներկայացվում է որպես խորհրդանշական կամուրջ, որը միավորում է Մաշտոցի կյանքի սկիզբն ու ավարտը, անցյալն ու ներկան։
🎬 Ֆիլմի ստեղծողները
Ֆիլմը ստեղծվել է ռեժիսոր Արտակ Ավդալյանի կողմից, ում ձեռագիրը առանձնանում է վավերագրական ճշգրտությամբ և գաղափարական խորությամբ։
Նախաձեռնության հեղինակներն են՝
Արփի Սուքիասյանն ու Վարդուհի Գրիգորյանը ։
Նախագիծը կյանքի է կոչվել Բունիկ/Bounik մշակութային հարթակի կողմից, որը տարիներ շարունակ զբաղվում է Օշականի պատմամշակութային ժառանգության քարոզչությամբ և պահպանմամբ։
Ֆիլմի ստեղծման և ուխտագնացության գործընթացում ներգրավված են նաև՝
Նորայր Գրիգորյան
Գևորգ Խաչատրյան
Տիգրան Խաչատրյան
Արմինե Հովհաննիսյան
Բորիս Վարդանյան (օպերատոր)
Նրանց բոլորին միավորում է գաղափարական նվիրումը՝ ստեղծել ոչ կոմերցիոն, բայց բարձր արժեք ունեցող մշակութային գործ։
✨ Ֆիլմի առանձնահատկություններն ու առավելությունները
«Ուխտն ի Մաշտոցը» առանձնանում է մի շարք կարևոր հատկանիշներով՝
🔹 Եզակի գաղափար
Նոր ժամանակներում առաջին անգամ իրականացված ուխտագնացություն, որը միավորում է Մաշտոցի ծննդավայրն ու մահվան սրբավայրերը։
🔹 Վավերագրական խորություն
Ֆիլմը հիմնված է իրական ճանապարհի, իրական մարդկանց և կենդանի փորձառության վրա՝ առանց բեմադրական արհեստականության։
🔹 Հոգևոր շերտ
Ֆիլմը ներկայացնում է ուխտը ոչ միայն որպես ճանապարհորդություն, այլ որպես ներքին վերափոխման ուղի։
🔹 Պատմամշակութային արժեք
Ներկայացվում են պատմական կարևոր վայրեր՝
Եդեսիա,
Սամոսատ,
Բալու,
որոնք անմիջականորեն կապված են հայ գրի ստեղծման պատմության հետ։
🔹 Խորհրդանշական գործողություններ
Հողի, ջրի և ցորենի փոխանակումը ֆիլմին տալիս է ոչ միայն պատկերային, այլ խորապես խորհրդանշական բովանդակություն։
🎞️ Պրեմիերայի խորհուրդը
Ֆիլմի պրեմիերան Օշականում խորհրդանշական ընտրություն էր։ Հենց այստեղ է գտնվում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որտեղ ամփոփված է Մաշտոցը։
Ցուցադրությունը վերածվեց ոչ միայն կինոդիտման, այլ համայնքային և հոգևոր համախմբման, որտեղ ֆիլմը ընկալվեց որպես ուղերձ՝ ուղղված ոչ միայն ներկաներին, այլ նաև ապագա սերունդներին։
🌐 Ուղերձ և շարունակություն
Նախաձեռնության հեղինակները նախատեսում են «Ուխտն ի Մաշտոցը» դարձնել շարունակական և ընդլայնվող ծրագիր՝ ներգրավելով նաև սփյուռքահայությանը։
Այն կարող է վերածվել համազգային շարժման, որտեղ յուրաքանչյուր հայ հնարավորություն կունենա անցնել այդ ճանապարհը՝ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգևոր իմաստով։ Ի դեպ ԲՈւՆԻԿՈւՄ սպասում են ձեր զանգերին։
🔚 Վերջաբան
«Ուխտն ի Մաշտոց» ֆիլմի պրեմիերան ազդարարում է նոր էջ հայկական վավերագրական կինոյում՝ որտեղ կինոն դառնում է ոչ միայն պատմելու միջոց, այլ ապրելու և վերապրելու փորձառություն։
Այս ֆիլմը հիշեցնում է, որ Մեսրոպ Մաշտոցի ժառանգությունը սահմանափակված չէ պատմությամբ։ Այն շարունակվում է ապրել յուրաքանչյուր հայի մեջ՝ լեզվի, մշակույթի և հավատքի միջոցով։
Եվ հենց այդ շարունակականությունն է, որ «Ուխտն ի Մաշտոցը» վերածվում է ճանապարհի՝ դեպի արմատներ, դեպի ինքնություն և դեպի հոգևոր ամբողջականություն։
Hay Azian
Հեռուստալուսանկարները` Նիդ.օրագրի
Sunday, 12 April 2026
«ԱՆԱՎԱՐՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՝ ՀՐԱՅՐ ՊԱԼԵԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ,
Նիդերլանդական Օրագրի/NidOragir/ համար Երևանից
Հրայր Պալեանը լայն ընդգրկմամբ ներկայացնում է մի հակամարտություն, որը չափազանց երկար ժամանակ անտեսել են ԱՄՆ-ն ու Եվրոպան։ Լեռնային Ղարաբաղն ավելի մեծ տարածաշրջանի մաս է որի աշխարհաքաղաքական նշանակությունը նորից ակնառու դարձավ 2023-ին՝ Ադրբեջանի բռնազավթումից հետո։ Խոսքը 21-րդ դարում համաշխարհային կապակցվածության և հիմնական առևտրային ուղիների վերահսկողության մասին է։
Ժան-Դանիել Ռուխ, Մերձավոր Արևելքում, Իսրայելում և Թուրքիայում Շվեյցարիայի նախկին դեսպան
ՀԲՀՄ կենտրոնում տեղի ունեցավ ամենահամարձակ արհեստավարժ հայ վերլուծաբան Հրայր Պալեանի աշխատության' «Անավարտ խաղաղություն. Ղարաբաղյան Հակամարտությունն ու բաց Թողնված Հնարավորությունները» գրքի շնորհանդեսը։ Իրավագիտության դոկտոր, հակամարտությունների կարգավորման հարցերով փորձագետ, բանակցող, միջնորդ, խաղաղության և արդարության գործի նվիրյալ, ՄԱԿ, ԵԱՀԿ և մի շարք այլ հեղինակավոր հասարակական կազմակերպություններում իր գործունեությամբ աչքի ընկած և բազմաթիվ միջազգային կենտրոններում աշխատած, ներառյալ Ժնևի «Իրավունքի և հակամարտությունների կարգավորման Կովկաս կենտրոն»-ում, ու ղեկավար պաշտոններ զբաղեցրած, ակադեմիական հաստատություններում դասախոսությունների անցկացրած, Հարավային Կովկասի և Լևանտի վերաբերյալ ուսումնասիրությունների բնագավառում իր ուրույն տեղը ունեցող Հրայր Պալեանը, ով ոչ միայն ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարթերի այլև բազմաթիվ այլ տարաբնույթ առաջնորդների հետ ունի աշխատանքային փորձառություն, նշեց որ բանակցողի հաջողությունը հակամարտությունների կարգավորման հարցում մեծապես կախված է նրա՝ ցանկացածի հետ բանակցելու պատրաստ լինելու հանգամանքից։ Հանրությանը ներկայացրած իր ծավալուն աշխատության շրջանակում, որը սեղանին է դրվել արդեն հայերենով, հստակ և հանգամանալից շարադրված է արցախյան պատերազմի նախապատմությունը' շեշտադրելով, որ 1997 թվին, երբ Ադրբեջանը համաձայնել էր առաջադրված պայմաններին, հայությունը շատ մոտ էր հարցի հանգուցալուծմանը։ Կարևորվում էր այն, որ խնդիրը ոչ թե Ղարաբաղի կարգավիճակի հարցի արագ լուծումն էր, այլ անհրաժեշտ էր պատրաստել կայուն իրավական հիմքի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ, որի մեջ ներգրավված յուրաքանչյուր փաստաթուղթ հզոր կլիներ իր անհերքելիությամբ։
Բանախոսին ուղղված հարցերը բազմաթիվ էին։ Բոլոր հարցերի պատասխանները մտածված ու ծանրակշիռ էին, համոզիչ։ Հարցեր եղան ինչպես հայկական տարբեր կուսակցական ներկայացուցիչների կողմից, այնպես էլ Ղարաբաղը ներկայացնող նախկին պաշտոնյաների կողմից։ Հարցերի միջոցով փորձ արվեց համեմատելու Կոսովոյի և Ղարաբաղի խնդիրները, ապա հարց հնչեց Կոսովոյի խնդրի բարեհաջող հանգուցալուծման վերաբերյալ, երբ Կոսովոյին հաջողվեց լուծել իր անկախության հարցը՝ առանց բանակցությունների, անհասկանալի էր, թե ինչու Ղարաբաղը գնաց բանակցելու ուղղությամբ։ Դոկտոր Պալեանը հարցի հետ կապված նշեց, որ այդտեղ էական է եղել Կոսովոյում ՆԱՏՕ-ի զորքերի առկայությունը, նաև, որ Կոսովոյի հաջողությանը նպաստեց նրա կողմից միջազգային իրավունքի բոլոր կետերին համապատասխան գործնական քայլերի կատարումը։
Կարևոր էր նաև այն , որ հավաքվածներին հետաքրքրում էր, թե արդյոք հնարավոր է Ղարաբաղի հարցին որոշակի հաջող լուծում տալ Հայաստանի կողմից որոշակի փաստաթղթեր ներկայացնելու միջոցով։ Պարոն Պալեանը հստակ և համոզիչ արտահայտեց իրավական հիմքով պայմանավորված սեփական տեսակետը՝ Ղարաբաղի վերադարձի իրավունքը պատկանում է Ղարաբաղի ժողովրդին և ոչ թե Հայաստանի հանրապետությանը, չմոռանանք, որ ՀՀ-ն չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը․․․
Հրայր Պալեանի համապարփակ աշխատությունը, որի մեջ ծավալուն կերպով ներկայացված են 1986-2025 թթ․ ժամանակագրությունը, Ղարաբաղին վերաբերող ՄԱԿի անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունները, Մադրիդյան սկզբունքներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունը, Նոյեմբերի 9-ի 44-օրյա պատերազմին վերաբերող փաստագրական մանրամասներ և բազմաթիվ այլ փաստաթղթեր՝ հավելվածներում և աշխատության վերլուծական էջերում, առաջնորդների վարքագծին, միջազգային միջնորդության նրբերանգների և աշխարհաքաղաքական շահերի փոխազդեցությանը, որոնք հարցի կարգավորման գործընթացը տարել են փակուղի։ Հրայր Պալեանի այս ամենախստապահանջ ուսումնասիրությունը ներառում է դիվանագիտական աղբյուրների ամենամանրակրկիտ ուսումնասիրություն և գործընթացի առանցքային մասնակիցներից ստացված առաջին ձեռքի տեղեկատվություն։ Աշխատության մեջ հատուկ հավելվածներով ներկայացված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունն ու Ադրբեջանական հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 2025թ-ի օգոստոսի 8-ի համատեղ հռչակագիրը։
«Անավարտ խաղաղություն» աշխատությունը վերջին երեք տասնամյակների ամենաամբողջական հետազոտությունն է, այն բացառիկ աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ դիվանագիտական փակուղիների պատճառները և տարածաշրջանային աշխարհաքաղաքականության նրբությունները։
Այս համարձակ աշխատությունը երկար ժամանակ սպասված պատշաճ ակադեմիական և քաղաքական ուսումնասիրություն է՝ լի եզակի բացահայտումներով և խորը վերլուծությամբ․ այն կլինի արժեքավոր յուրաքանչյուրի գրադարանում։
Հավելենք, որ Հրայր Պալեանը հրատարակչից որպես հեղինակային վարձատրություն ստացած իր ստացած ցանկացած համեստ գումար ամբողջությամբ նվիրաբերում է ՀԱՀ(AUA)-ում ստեղծված կրթաթոշակային հիմնադրամին՝ Արցախից տեղահանված ուսանողների համար։
«UNFINISHED PEACE»: PRESENTATION OF THE WORK OF HRAIR BALIAN
Naira Gasparyan, PhD, Associate Prof., YSU
For The Netherlands’ Diary( NidOragir) from Yerevan
Hrair Balian presents a comprehensive account of a conflict that has been ignored by the US and Europe for too long. Nagorno-Karabakh is part of a larger region whose geopolitical significance has become apparent again in 2023, after the occupation by Azerbaijan. It is about global connectivity and control of major trade routes in the 21st century.
Jean-Daniel Ruch,
Former Swiss Ambassador to the Middle East, Israel and Turkey
The presentation of the book "Anatomy of Peacemaking: Nagorno-Karabakh Conflict & Missed Opportunities" by the most courageous and professional Armenian analyst Hrair Balian took place at the AGBU Center. Hrair Balian, a doctor of law, an expert in conflict resolution, negotiator, mediator, dedicated to the cause of peace and justice, distinguished by his activities in the UN, OSCE and a number of other prestigious international organizations, and who has worked in numerous international centers, including the Geneva-based Caucasus Center for Law and Conflict Resolution, and held leadership positions, lectured at academic institutions, and has a unique place in the field of studies on the South Caucasus and the Levant. He, having notable work experience not only with US President Jimmy Carter but also with many other diverse leaders, noted that the success of a negotiator in conflict resolution largely depends on his willingness to negotiate with anyone. Within the framework of his extensive work presented to the public, already in Armenian, he clearly and thoroughly analyzed the background of the Artsakh war, emphasizing that in 1997, when Azerbaijan agreed to the proposed conditions, the Armenians were very close to resolving the issue. It was emphasized that the problem was not a quick resolution of the issue of the status of Karabakh, but it was necessary to prepare a package of documents on a stable legal basis, each of them being powerful in its irrefutability. The questions addressed to the speaker were numerous. The answers to all questions were thoughtful and weighty, convincing. Questions were raised both by representatives of various Armenian parties, as well as by former Karabakh officials. Questions were raised regarding the comparison of the problems of Kosovo and Karabakh, and then regarding the successful resolution of the Kosovo issue, when Kosovo managed to resolve the problem of its independence without negotiations, while Karabakh went towards negotiations. Dr. Balian noted in connection with Kosovo independence that the presence of NATO troops in Kosovo was very important in this regard, and that Kosovo's success was facilitated by its practical steps in accordance with all points of international law.
It was also important that the gathered were interested in whether it was possible to provide a certain successful solution to the Karabakh issue by presenting certain documents from Armenia's side. Dr. Balian clearly and convincingly expressed his own standpoint proceeding from legal grounds: the right to return Karabakh belongs to the Karabakh people and not to the Republic of Armenia: the fact is that the Republic of Armenia didn’t recognize the independence of Karabakh...
In this scrupulous study, Hrair Balian presents a detailed chronology of the 1986–2025 period, supported by primary sources including UN Security Council minutes, the Madrid Principles, and OSCE Minsk Group statements. The work pairs documentary evidence of the 44-day war with a factual analysis of leadership dynamics and geopolitical interests, revealing how the subtleties of international mediation eventually resulted in a diplomatic impasse. This multilayer study by Hrair Balian includes the most detailed study of diplomatic sources and first-hand information received from key participants in the process. The work presents the trilateral statement of the leaders of Russia, Armenia and Azerbaijan and the joint declaration of the President of the Republic of Azerbaijan, the Prime Minister of the Republic of Armenia and the President of the United States of America Donald Trump of August 8, 2025 in special appendices.
Combining this diplomatic research with first-hand insights, the book is an essential resource for understanding the nuances of international mediation and the geopolitical interests that led to the current impasse.
We highly recommend this work for its bold inquiry, profound analysis, and unique revelations that have long awaited proper academic and political scrutiny.
It should be added that Hrair Balian donates any modest amount of money he receives from the publisher as author's remuneration in full to the scholarship fund established at the AUA for students displaced from Artsakh.
Իրավագիտության դոկտոր Հրայր Պալեանը միջազգային հակամարտությունների կարգավորման, բանակցությունների և միջնորդության ոլորտում ավելի քան 35 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող հեղինակավոր փորձագետ է։ Նրա գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Միջին Արևելքը, Աֆրիկան, Բալկանները, Արևմտյան Եվրոպան, Կովկասն ու Կենտրոնական Ասիան։
Պրն. Պալեանը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել այնպիսի առանցքային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը (ODIHR)։ Նա ղեկավարել է Ժնևի «Իրավունքի և հակամարտությունների կարգավորման Կովկասյան կենտրոնը», ինչպես նաև Սարաևոյի Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group)։ Հատկանշական է նրա գործունեությունը Ատլանտայի «Քարտեր կենտրոնում» (The Carter Center), որի հակամարտությունների կարգավորման ծրագիրը նա գլխավորել է 2008-2022 թվականներին։ Այսօր դոկտոր Պալեանն իր հարուստ փորձառությունը փոխանցում է ակադեմիական սերնդին՝ դասախոսություններով հանդես գալով աշխարհի առաջատար համալսարաններում։


















































