The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 27 May 2025

Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը

 

⚠️ Պետական քարոզչության սահուն ներթափանցումը Եվրոպա․ Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը՝ Նիդերլանդներում
Մայիս, 2025թ./Նիդ.օրագիր/
🔎Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է տանում «Արևմտյան Ադրբեջան» չեղյալ դրույթը: Բանը հասել է նրան, որ այս անվամբ միություններ, կոմիտեներ ու կազմակերպություններ են ստեղծվում, լպիրշորեն Ալիևը հարցում է անում, թե երբ է Հայաստանն ընդունելու ադրբեջանցիներին: Ատելության խոսքը թափ է հավաքում ու արդեն հատում է պետական սահմանները՝ դառնալով միջազգային քարոզչական գործիք, դրա կանխումը դառնում է ոչ միայն ազգային անվտանգության, այլև միջազգային պատասխանատվության հարց։ Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունները թափանցել են Նիդեռլանդներ (և ոչ միայն), սա արդեն փաստում է մտահոգիչ զարգացում։ Լրագրող Լինդսի Սնելը իր հարթակներում տեսաերիզից հատված է տեղադրել, որտեղ Ադրբեջանական քարոզչությունը պետականորեն հովանավորվող «Western AZ TV»-ի եթերում (Նույնիսկ ալիքն էլ են այդ անվամբ կնքել) իբր Նիդերլանդներում բնակվող ադրբեջանցիները հանդես են եկել եթերում ու պատմել, որ հանդիպումներ են ունեցել Նիդերլանդների խորհրդարանի անդամների հետ։ Եթերում այսպիսի արտահայտություններ են հնչել հնչած՝
«Այսպես կոչված Հայաստան»
«Մեր հողերը մեզ են վերադարձվելու»
Սրանք ոչ թե անհատական կարծիքներ են, այլ պետականորեն աջակցվող քարոզչության մաս՝ ուղղված Հայաստանի տարածքների հանդեպ հավակնությունների լեգիտիմացմանը։
🌍 Ի՞նչ է «Արևմտյան Ադրբեջան»-ը՝ իրականում
«Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը վերջին տարիներին Ադրբեջանում ձեռք է բերել պաշտոնական բնույթ՝ որպես քարոզչական գործիք, որով ներկայացվում է, իբր ողջ Հայաստանի տարածքը պատմական ադրբեջանական հող է։ Սակայն իրականում՝ Արևմտյան Ադրբեջան անվանմամբ որևէ պատմական պետություն կամ ինքնավարություն գոյություն չի ունեցել Հայաստանի տարածքում։ Արևմտյան Ադրբեջան անունով գոյություն ունի միայն Իրանի հյուսիս-արևմտյան մի նահանգ, որը որևէ առնչություն չունի ներկայիս Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետության հետ։
Նարատիվը նպատակ ունի պատրաստելու հող նոր տարածքային պահանջների համար։
🧨 Պատմության վտանգավոր կեղծում՝ ուղիղ եթերում: Այսպիսի հռետորաբանությունը նախկինում նախորդել է ռազմական գործողություններին՝ օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որտեղ ադրբեջանական հարձակումից հետո տեղահանվել են ամբողջ հայ բնակչությունը՝ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումով։ Հայաստանի որևէ հատված երբեք չի եղել Ադրբեջանի պատմական տարածք, և նման հայտարարությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա վարչակարգը հաճախ են դիմում պատմության ռեվիզիոնիզմի՝ փորձելով վերակառուցել պատմական իրականությունը իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար։ 2020-ի պատերազմից և Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը փաստացիորեն փորձում է իր քարոզչությունն ուղղել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ՝ խոսելով «զավթված հայրենիքի վերադարձի» մասին։
Եվ այսօր նույն քարոզչությունը շարունակվում է, փորձ է արվում արտահանել Եվրոպա, ականջի համար սովորական դարձնել: Համենայն դեպս եթերում խոսող այդ տիկնայք պատմել են Նիդերլանդների քաղաքական շրջանակների հետ հանդիպումների մասին։
🏛️ Ինչու սա պետք է մտահոգի Եվրոպային
Երբ ադրբեջանական պաշտոնական ալիքները որպես փաստ են ներկայացնում, որ իրենց ներկայացուցիչները հանդիպել են եվրոպական պատգամավորների հետ՝ այդ հանդիպումներն օգտագործվում են որպես քարոզչական լեգիտիմացում:
Սա խնդիր է, քանի որ՝
🛑 Դա վտանգավոր մանիպուլյացիա է՝ ազատ ժողովրդավարությունների ներսում
🛑 Դա կարող է խաթարել հանրային ընկալումը և դառնալ ապատեղեկատվության հիմք
🛑 Դա փորձ է ներթափանցել եվրոպական քաղաքականություն՝ ծածուկ օրակարգով
Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը պետք է՝ մերժի տարածքային պահանջները՝ հիմնված պատմության կեղծման վրա, պահանջի թափանցիկություն եվրոպական քաղաքականության մեջ բոլոր արտաքին ազդակների վերաբերյալ, դատապարտի պետական հովանավորչությամբ իրականացվող ատելության խոսքը, աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Հայաստանի հանդեպ տարածքային պահանջների մանիպուլյացիան և դրանց արտահանումը Եվրոպա՝ նարատիվային և քարոզչական միջոցներով, սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև՝ միջազգային անվտանգության, արժեքային համակարգերի և ազատ հասարակությունների նկատմամբ։ Դադարեցնել այս գործընթացը պետք է լինի բոլոր այն ուժերի հրատապ օրակարգում, ովքեր պայքարում են ատելության, ապատեղեկատվության և ագրեսիայի դեմ։
Այս լուրը մեզ տրամադրած Նունե Կարապետյանը` ինչպես բոլոր մյուս մարդիկ, խիստ անհանգստացած են այս առթիվ: Ի՞նչ անել նման քարոզչությանը դիմակայելու համար:
Իրավիճակը բարձրաձայնել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային քաղաքական ատյաններում։ Հայկական համայնքները, փորձագետներն ու ՄԻՊ գրասենյակները կարող են ուղարկել բաց նամակներ, փաստաթղթեր, տեղեկանքներ՝ բացատրելով իրական պատմական և աշխարհագրական փաստերը։
Հետաքրքրվել, նիդերլանդցի ո՞ր պատգամավորներն են հանդիպել այս խմբերի հետ և պարզել՝ արդյո՞ք նրանք լիարժեք տեղեկացված են եղել հանդիպման բնույթի մասին։
Մեդիայում, հատկապես սոցիալական հարթակներում, դիմակայել կեղծ տեղեկությանը փաստերով հիմնավորված հակափաստարկներով։
Այս առթիվ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր-ը (տես`
նամակ է հղել աշխարհի առաջատար լրատվամիջոցներին ու իրավասու միջազգային կազմակերպություններին: Լռությունն աշխատում է մեր դեմ, սա լուրջ է ու պիտի կանխել:
ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ Azerbaijan's Exported Propaganda and Irredentism Reach the Netherlands: A Dangerous New Phase in State-Sponsored Historical Revisionism
Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր| May 2025
In a deeply troubling development, Azerbaijani diaspora members in the Netherlands have recently appeared on Western AZ TV—a state-sanctioned Azerbaijani propaganda channel—to speak about meetings with Dutch Members of Parliament (MPs) and a planned conference promoting the concept of “Western Azerbaijan.”
The language used during these broadcasts is alarming:
“So-called Armenia.”
“Our lands will be returned to us.”
This is not harmless cultural dialogue. This is a direct extension of Azerbaijan’s state-driven campaign of historical revisionism, irredentism, and ethnic erasure, now creeping into Europe under the guise of “community outreach.”
What Is “Western Azerbaijan”?
The term “Western Azerbaijan” is part of a state-sponsored irredentist narrative that seeks to redefine the sovereign Republic of Armenia as historical Azerbaijani territory.
This is not rooted in historical or legal fact. Rather, it is a politically constructed fiction aimed at:
Delegitimizing Armenia’s existence
Preparing ideological groundwork for future aggression
Justifying ethnic cleansing and territorial claims
Even more concerning is that this narrative is now being propagated in European democratic spaces, potentially compromising public understanding and even policymaking.
A Familiar Pattern: From Rhetoric to Action
This is not the first time Azerbaijan’s leadership has turned aggressive nationalist rhetoric into military action:
In 2020, Azerbaijan launched a war on Nagorno-Karabakh (Artsakh), resulting in thousands of casualties and the displacement of over 100,000 Armenians.
In 2023, it completed a military offensive that led to the total depopulation of the indigenous Armenian population of Artsakh—widely described as a case of ethnic cleansing.
Now, the rhetoric shifts toward Armenia itself, with calls for “returning” so-called lands and questioning the state’s very legitimacy.
Why This Should Alarm European Democracies
The recent engagement with Dutch MPs—whether initiated knowingly or under false pretenses—raises serious concerns. While diplomatic exchange is a vital part of pluralistic societies, such meetings are being weaponized in Azerbaijani state media as implicit endorsements of its expansionist narrative.
This presents multiple dangers:
Undermining international law and recognized borders
Spreading disinformation within democratic societies
Normalizing the discourse of territorial conquest and cultural erasure
It also threatens to make the EU, unintentionally, a stage for authoritarian regimes’ propaganda wars.
Call to Action
We urge:
Dutch and European lawmakers to investigate and clarify the nature of any meetings held with Azerbaijan-linked diaspora groups;
International media and human rights organizations to scrutinize state-funded narratives that promote historical denial and territorial claims;
UN bodies and the EU to reaffirm Armenia’s sovereignty and territorial integrity in response to explicit provocations.
Silence or ambiguity in the face of such narratives enables aggression, emboldens authoritarianism, and endangers peace in the South Caucasus.
State-Sponsored Hate Cannot Be Tolerated in Free Societies
The idea that “our lands will be returned”—when referring to internationally recognized Armenian territory—echoes the same kind of rhetoric that has historically preceded wars and ethnic cleansing across the globe.
Europe must not allow its democratic institutions to be used as amplifiers of ultranationalist propaganda, nor tolerate the denial of the sovereignty of UN member states.
This is not simply a regional issue—it is a test of international resolve against the distortion of truth and the manipulation of open societies.

Saturday, 24 May 2025

2026 թվականի գարնանը Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը

 


24.05.2025/նիդ.օրագիր/խմբագրի սյունակ 2026-ի գարնան գագաթնաժողովը՝ պատմական շրջադարձ 2026 թվականի գարնանը Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Սա լինելու է ամենախոշոր քաղաքական և դիվանագիտական իրադարձությունը Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Բայց սա պարզապես գագաթնաժողով չէ։ Սա Հայաստանի նոր ինքնության, արտաքին քաղաքականության վերասահմանման և եվրոպական քաղաքակրթական տարածքին լիարժեք միանալու վճռականության խորհրդանիշն է։ Եվրոպական քաղաքական համայնքը ներառում է ոչ միայն ԵՄ բոլոր անդամները, այլև Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Բալկանյան երկրները և այլ գործընկերներ։ Գագաթնաժողովին մասնակցելու են եվրոպական առաջնորդները՝ Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Իտալիայի վարչապետը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի և հանձնաժողովի նախագահները։ Երևան կժամանեն նաև ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները։ Սա աննախադեպ միջազգային ներկայություն է՝ հաստատող, որ Հայաստանը ճանաչվում է որպես հավասարազոր և վստահելի գործընկեր։ Հայաստանը այս իրավունքը ստացավ այն բանից հետո, երբ օրենսդրորեն ամրագրեց իր Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկը։ Դա ոչ միայն քաղաքական կամքի դրսևորում էր, այլև ռազմավարական ուղղության հստակեցում։ Դրանով Հայաստանը վերջ դրեց բոլոր կեղծ «հավասարակշռման» դիսկուրսներին և հստակ ցույց տվեց՝ որ արժեքներն են ձևավորում երկրի ապագան։ Ադրբեջանի օրինակն այստեղ ցուցադրական է։ Վերջինս միլիարդներ ծախսեց COP29 գագաթնաժողովը կազմակերպելու համար, բայց արժանացավ միջազգային բոյկոտի։ Հայաստանը ոչինչ չգովազդեց, ոչինչ չպարտադրեց՝ միայն կայացրեց ընտրություն։ Եվ հենց այդ ընտրության արդյունքում էլ ստացավ վստահություն։ Եվրոպան ընտրեց Հայաստանին՝ ոչ թե ռեսուրսների, այլ արժեքների ու վճռականության համար։ Գագաթնաժողովը վերացնում է ռազմավարական երկիմաստությունները և հստակեցնում Հայաստանի նոր ուղեգիծը։ Առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանը ներգրավվում է եվրոպական անվտանգության, էներգետիկայի, թվային և տնտեսական ինտեգրման համակարգային գործընթացներում՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես ակտիվ մասնակից։ Սա կայուն վերափոխման, միջազգային նոր կարգավիճակի և արժեհամակարգային ընտրության մարմնավորում է։ 2026-ի գարնանը Երևանում տեղի ունենալիք գագաթնաժողովը կդառնա այն պահը, երբ Հայաստանը՝ անվերադարձ ամրագրումը է համաշխարհային քաղաքական քարտեզի վրա։

Ղարսի և Մոսկվայի (1921 թ.) պայմանագրերի չեղարկման հայցը Ռուսաստանի սահմանադրական դատարանում է:

Գեորգի Անտոնով-Միրզախանյանի նախաձեռնությամբ երեք տարուց ավելի Ռուսաստանի Դաշնության դատական ատյաններում քննարկվում էին Ղարսի և Մոսկվայի (1921 թ.) պայմանագրերը չեղարկելու հայցը: Ռուսաստանի գերագույն դատարանը հայցը վերջնականապես մերժեց: Այս վճիռի իրավասությունը կարող է բողոքարկվել սահմանադրական դատարանում, որին էլ դիմել է հայցվոր կողմը: Եթե Սահմանադրական դատարանը ևս մերժի հայցը, դա կնշանակի, որ Ռուսաստանը պաշտոնապես չի ճանաչում հայցի իրավասությունը ։ Այսինքն, եթե

Սահմանադրական դատարանը Գերագույն դատարանի վճիռը վավեր ճանաչի այդ դեպքում բողոքարկող կողմը հնարավորություն կունենա այն բողոքարկելու ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Կոմիտե: Գեորգի Անտոնով-Միրզախանյանը այս հարցում վճռական է և գործն ուզում է հասցնել միջազգային ատյաններին, այդ մասին նա բազմիցս է հարցազրույցների ժամանակ հայտնել:

«Նիդերլանդական օրագիր»

Այս թեմայուվ մեր այլ հրապարակումները

-Ռուս-թուրքական 1921 թվականի պայմանագրերը քննվում են Ռուսաստանի դատարաններում

-Ով է վերջին 20 տարիներին փչացրել ռուս-հայկական հարաբերությունները՝ բարելավելու փոխարեն

Հեքիաթից ծնվող նոր երգեր Արգինա Հարությունյանի կատարմամբ

 ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ (Թարմացվող)


Արգինա Հարությունյանը ծնվել է 1994 թ․-ին, Երևանում։  Նրա հայրը նկարիչ Սամվել Հարությունյանն է, մայրը` լեզվաբան, խմբագիր, հեքիաթագիր Երազիկ Գրիգորյանը: Արգինայի Ամերիկյան շրջագայության հետաքրքիր դրվագներ` տեսաերիզի տեսքով, տեղադրվել են «Նիդերլանդական օրագրում»: Արգինայի խոսքը հյութեղ է ու բավական հետաքրքիր: Արգինան վերջերս հանդես եկավ նոր, յուրահատուկ նախաձեռնությամբ: Նա Երազիկ Գրիգորյանի հեքիաթները վերածեց երգի ու ինքն էլ հանդես է գալիս դրանց գեղեցիկ կատարումներով: Կարծում ենք սա օգտակար կլինի ձեր երեխաների մտահորիզոնի, երաժշտական ունակությունների զարգացման, վառ երևակայության, աշխարահայացի ընկալման ու ճիշտ դաստիարակության համար: Այդ իսկ պատճառով  որոշեցինք հեքիաթից նոր ծնվող այս երգերը հերթականությամբ ներկայացնել մեր ընթերցողներին, որոնք կարող են սիրով ներկայացնել իրենց երեխաներին: Արգինան երաժշտական կրթություն ունի:

2021 թ․-ին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական, մասնագիտական դպրոցը։  2019-ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը, ստացել մագիստրոսի կոչում։ 2014-2015 թթ․ աշխատել է Երևանի տարածաշրջանային հմ․ 1 պետական քոլեջում, որպես երաժշտական ձևավորման և երաժշտության պատմության դասախոս։ 2018 թ-ից առ այսօր աշխատում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, որպես կոնցերտմայստեր։ 2018-2021 թթ․ աշխատել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, որպես դաշնամուրի դասատու և կոնցերտմայտեր։ 2018-2022 թթ․ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում աշխատել եմ որպես դաշնամուրի դասատու։ 2022-2023 ուստարում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում աշխատել է  ուսումնական գծով փոխտնօրեն։ 2017 թ․-ից`  Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբում երգչուհի է։

Ստեղծագործել է 50-ից ավելի երգեր և ռոմանսներ, 20-ից ավելի մանկական երգերի և խմբերգերի հեղինակ է: Նրա երաժստական գործերից են «Մոխրոտ․ երազանքներն իրականանում են» երաժշտական ներկայացումը` բեմադրված Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում, «Ձյունապատ տանիքների հեքիաթը» («Շունն ու կատուն») երաժշտական ներկայացումը՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում,

«Մեր լուսե այգին» ներկայացում՝ «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնում,  «Մոխրոտիկ» Երաժշտական ներկայացումը՝ Հրազդանի դրամատիկական թատրոնում և այլն:

Արգինան վարպետության դասեր է անցել եվրոպական մի շարք երկրներում․ Սլովենիա, Ավստրիա, Իտալիա, Ֆրանսիա։

Իտալիայի Բրեշիա քաղաքում կատարողական արվեստի հմտության ամառային դպրոցում վերաորակավորվել է որպես բարձրակարգ մասնագետ։ 

Երեխաների համար այս երգերը ձայնագրվում են Family Lab ստուդիայում և հասանելի են յութուբյան հետևյալ հասցեով`




















Friday, 23 May 2025

Շառլ Ազնավուր 101-ամյակ. Խաչքարը, որ հասավ Փարիզ

 Նորայր Զուլոյանի հանդիպումը Շառլ Ազնավուրի հետ


Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Մեծն հայը, որ իր կյանքը նվիրեց երաժշտությանը և հայրենիքին, թողեց նաև անմոռանալի մարդկային պատմություններ։ Նրանցից մեկը՝ Նորայր Զուլոյանի կողմից այսօր հիշվում է հուզմունքով ու հպարտությամբ։

Նորայր Զուլոյանը

  1992 թվականին Նորայր Զուլոյանը հանդիպում է Շառլ     Ազնավուրին։ Այդ մեկ ժամանոց զրույցի ընթացքում Ազնավուրը   անկեղծ ցանկություն է հայտնում՝ «բզդիկ խաչքար մը ունենալու   իրեն պարտեզին համար...»։ Զուլոյանը խոստանում է՝ և իր   խոստումը կատարում է։

 Այդ տարի հունիսին, վանաձորցի հռչակավոր խաչքարագործ   Սերգեյ Դանիելյանի կերտած խաչքարը բեռնվում է վարորդ   Տիգրան Մալումյանի KAMAZ-ի վրա։ Ճանապարհն ուղիղ դեպի   Ֆրանսիա էր։ Խաչքարը ընդունում է Ազնավուրի օգնական՝   Ժիրայր Մարկոսեանը, իսկ շուտով այն զարդարում է մեծանուն   երգչի պարտեզը։

Ազնավուրը, որպես երախտիքի նշան, Նորայր Զուլոյանին նվիրում է ստորագրությամբ պաստառ՝ գրելով. “INTERKAP-ին մեծ սիրով ու հարգանքով”։ Հանդիպումն անմահացվում է նաև մի լուսանկարով, որտեղ Ազնավուրը պատկերված է խաչքարի մոտ՝ հայացքը տված հեռուներին։

Այս պատմական հանդիպման միջնորդն էր Վենետիկի Մուրադ-Ռափայելեան քոլեջի 1991-1993 թթ. տնօրեն Հ. Ռափայել Վրդ. Անդոնեանը։

Այս պատմությունը միայն մի օրինակ է, թե ինչպես էր Ազնավուրը կապված իր ազգի մշակույթի, հոգևոր ժառանգության ու հայության հետ։

Հիշատակդ վառ, Մեծն Հայ:

։



Շառլ Ազնավուր․ Հայ ժողովրդի մշակութային համաստեղության գերաստղը (101-ամյակի առթիվ)

Հեղինակ՝ Hay Azian /Նիդ.օրագիր

«Ո՞վ կարող է մի բառով ամփոփել Ազնավուրին» — Այս հարցի պատասխանը միայն լռությունը կարող է լինել։ Քանզի Շառլ Ազնավուրը միայն անուն ու անձ չէ։ Այն զգացմունք է ու մի ամբողջ աշխարհ։ 101 տարի առաջ՝ 1924-ի մայիսի 22-ին, ծնվեց մեկը, որը պիտի դառնար մարդկության պաշտելի երանելիներից մեկը` շանսոնի վարպետ, դիվանագետ, հումանիստ և ամենակարևորը՝ իսկական հայի խտացված կերպար։

Ազնավուրի պատմությունը սկսվում է ոչ թե Փարիզում, այլ Կարսում ու Սեբաստիայում՝ իր նախնիների կորցրած հայրենիքում։ Նրա ծնողները փրկվեցին ցեղասպանությունից և նոր կյանք սկսեցին Ֆրանսիայում։ Այդ ցավի ու վերածննդի ժառանգությունը եղավ նրա արվեստի հիմնաքարը։ Շառլը պատվով կրում էր ոչ միայն իր անունը, այլ իր փշրված ազգի մի բեկորն էր։ Նա յուրաքանչյուր երգ դարձնում էր համամարդկային արժեք` զգացողության հայելի։

Նա ոչ միայն երգում էր, այլ պատմում էր բեմից՝ սրտով, անկեղծությամբ։ Երգն Ազնավուրի շուրթերով դարձավ խոստովանություն։ Նրա ձայնը՝ երբեմն խռպոտ, երբեմն փխրուն, բայց միշտ ճշմարիտ՝ հնչում էր աշխարհի ամենահեռու անկյուններում։

«La Bohème», «She», «Comme ils disent», «Emmenez-moi»` լսվեցին այնտեղ, որտեղ սիրեցին արվեստը, ուր հարգեցին ցավը` գրված հույզերով։

1988 թվականի երկրաշարժից հետո Ազնավուրը դարձավ ոչ միայն բարեգործ, այլ՝ շարժիչ ուժ։ Նա հիմնեց «Aznavour pour l’Arménie» հիմնադրամը, հավաքեց համաշխարհային արտիստների՝ աջակցելու ավերված հայրենիքին։

2009-ին դարձավ Հայաստանի դեսպան Շվեյցարիայում և ՄԱԿ-ում՝ ապացուցելով, որ արվեստագետը կարող է լինել նաև դիվանագետ՝ առանց վերածվելու քաղաքական գործչի։

Ազնավուրը գրեց նաև գրքեր, հանդես եկավ կինոյում, աջակցեց երիտասարդ արվեստագետների։ Նա երբեք չմոռացավ իր ինքնությունը։ Ազնավուրն ապացուցեց՝ «հայ» լինելը չի նշանակում սահմանափակվել ազգությամբ, այլ ընդարձակել մարդկային տեսակի հոգևոր սահմանները։

Մահից հետո էլ Ազնավուրն ապրում է

2018-ի աշնանը աշխարհը հրաժեշտ տվեց Ազնավուրին, հազարավոր պատուհաններից հնչեց «Hier encore»։ Սա հրաժեշտ էր ֆիզիկապես։ Իրականում դա հնարավոր չէ։ Ազնավուրն ամենուր է։ Նա ապրում է՝ Երևանում գործող Ազնավուրի կենտրոնում, Փարիզի փողոցներում, և ամենայն հայության մեջ՝ որպես ժամանակի, ցավի և վեհության ձայն։ Նա որպես գերաստղ լուսավորում է մոլորակը։

Շառլ Ազնավուրը հայ ժողովրդի արվեստի, բարոյականության և համամարդկային արժեքների հպարտ ցուցանակն է։ Նրա 101-ամյակը սոսկ թիվ չէ։ Դա հիշեցում է՝ երբ հայը երգում է, աշխարհը լսում է։

Ամենավերևի լուսանկարում` Ազնավուրը Ինտերկապի(Հիմնադիր տնօրեն` Նորայր Զուլոյան) իրեն նվիրած խաչքարի մոտ (խաչքարի պատմությունը այս էջի վերևի գրառման մեջ)։


Արցախի մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդը հայտարարություն տարածեց՝ փաստելով, որ «ադրբեջանցի» զավթիչները ոչնչացրել են Շառլ Ազնավուրի կիսանդրին

101 տարի առաջ այս օրը ծնվեց հայ ժողովրդի ականավոր զավակը՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակի Ազնավուրյան):

Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի պատմության էջերում՝ նրան արժանի տեղ ապահովելով ոչ միայն որպես հանճարեղ երգիչ, այլև որպես հասարակական և մշակութային գործիչ։ 1995–2018 թվականներին նա հանդիսանում էր ՀՀ դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, որտեղ ակտիվորեն մասնակցում էր հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործին։

Շառլ Ազնավուրը ոչ միայն փայլուն արվեստագետ էր, այլև՝ հայ ժողովրդի մշակութային հիշողության նվիրյալ պահապանը։ Թեև մասնագիտությամբ ճարտարապետ կամ հնագետ չէր, նրա հումանիտար և մշակութային գործունեությունը մեծապես նպաստել է հայկական պատմամշակութային կոթողների, այդ թվում՝ եկեղեցիների, պահպանմանն ու վերականգնմանը։

2021 թվականի մայիսի 22-ին Ստեփանակերտում կանգնեցվեց Շառլ Ազնավուրի կիսանդրին՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամության և մշակութային կապերի խորհրդանիշ։ Կիսանդրու հեղինակներն են ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյանն ու քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը։ Այն տեղադրված էր Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում՝ Պոլ Էլյուարի անվան Ֆրանկոֆոնիայի կենտրոնի հարևանությամբ, հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում։

Սակայն, 2023 թվականի սեպտեմբերին «Ադրբեջանի» կողմից Արցախի ամբողջական բռնազավթումից և հայաթափումից հետո, Ազնավուրի կիսանդրին ևս հայտնվեց ոչնչացման վտանգի տակ՝ ինչպես արցախյան մյուս մշակութային ժառանգության օրինակները։

Շառլ Ազնավուրը մեծագույն հայ էր` ամենից առաջ Հայ Դատի նվիրյալ զինվոր, ում ազդեցիկ կերպարից զգաստանում էին բոլոր ժամանակների ֆրանսիական իշխանությունները և դրական ընթացք տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևերին, խոսում էր Արցախի ինքնորոշման, արցախցի ժողովրդի իրավունքներից։ Արդյո՞ք նաև սա չէ պատճառը, որ այսօր Արցախը բռնազավթած «ադրբեջանական» պետությունը (իր թիկունքին ունենալով Թուրքիայի պես հայատյաց ու ցեղասպան երկրի աջակցությունը)` իրականացնում է այս մեծամասշտաբ մշակութային ցեղասպանությունը` չշրջանցելով նաև Մեծն Ազնավուրի կիսանդրին։ Փաստորեն , իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող բարբարոս երկիրին իր մշակութային ցեղասպան քաղաքականությունը իրականացնելու ճանապարհին կանգ չառավ նաև այն փաստի առաջ, որ Շառլ Ազնավուրը ոչ միայն հայ է, այլև առաջին հերթին ֆրանսիական մշակույթի` համաշխարհային երգարվեստի անբաժան մասն ու հարստությունն է։

2024 թվականի փետրվարի 27-ին Արցախի մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդը հայտարարություն տարածեց՝ փաստելով, որ «ադրբեջանցի» զավթիչները ոչնչացրել են Շառլ Ազնավուրի կիսանդրին 

Ինչպիսի՞ն է լինելու Ֆրանսիայի արձագանքը, որի նախագահը Մեծն Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ, խոնարհվելով նրա վիթխարի մեծության առաջ, ասում էր, թե իրենց երկրում պոետները չեն մահանում։ Մենք`որպես համաշխարհային մեծության Ազնավուր ծնած ազգի սերունդ, համարժեք պատասխան ու արձագանք ամենից առաջ հենց Ֆրանսիայից ենք սպասում։

Ombudsman of Culture of the Armenian HighlandsՀայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն` Հովիկ Ավանեսով