The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 19 December 2018

«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության 100 տարին

100 տարի հայ իրականության հետ

«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության 100 տարին



Այսօր` դեկտեմբերի 18-ին լրացավ հայկական «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100 տարին: Մեկ  դար  առաջ հայկական պետականության պատմության մեջ հիմք դրվեց  առաջին պետական հայկական հեռագրական գործակալության  ստեղծմանը, որ  նպաստեց թե՛ պետական կառույցների, և թե լրատվական դաշտի կայացմանը: Գործակալութիունը ամենահինն է Հայաստանի մեջ:

ԱՐՄԵՆՊՐԵՍԸ ԵՐԵԿ

 Հեշտ չի եղել լրատվական գործակալության անցած ուղին: Ստեղծման օրվանից մինչ օրս գործակալությունը հաղթահարել է բազում դժվարություններ` սկսած կադրային հարցերից մինչև տեխնիկակայի հագեցվածության խնդիրները։  Թեև Հայաստանի խորհրդայնացումից  հետո մի քանի անգամ փոխվել է գործակալության անվանումը, սակայն լրատվության բուն էությունը նույնն է մնացել:  Գործակալությունը լուսաբանել է Հայաստանի Խորհրդային հանրապետության աշխատավորության ձեռքբերումները,  գիտության և մշակույթի, 
1918 թվականին  ստեղծվեց
 հայկական հեռագրական գործակալությունը
Սիմոն Վրացյանի ղեկավարությամբ
կրթության և առողջապահության բնագավառների նվաճումները։ Հատկապես Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործակալությունը  եռանդուն աշխատանք է  տարել մարդկանց բարոյահոգեբանական ոգին  ամրապնդելու ուղղությամբ:   Թողարկվել է ավելի քան 100 «ՀՀԳ-ի պատուհան», որոնք նպաստել են թշնամու դեմ մղած հերոսական պայքարին ու  հաղթանակին։ Ետպատերազմյան տարիներին տեղեկատու ծառայությունը հետագա զարգացում է ապրել․ 1959 թվականին ստեղծվել է Հայկական հեռագրական գործակալության ֆոտոխրոնիկան՝ ՏԱՍՍ-ի հետ ունեցած լուսահեռագիր կապով։ 1967 թվականից գործակալությունը օգտվել է Երևան-Մոսկվա-Բեյրութ, 1970 թվականից՝ Երևան-Մոսկվա-Նյու Յորք և 1972 թվականից՝ Երևան-Մոսկվա-Փարիզ հեռատիպ կապերից, որոնք ՀԽՍՀ մասին նյութեր են հաղորդել սփյուռքահայ պարբերական մամուլին։ Թարգմանել է Սովետական Միության հեռագրական գործակալությունից (ՏԱՍՍ) ստացված նյութեր, միութենական և արտասահմանյան տեղեկատվություն և տրամադրել մամուլի տեղական օրգաններին, հեռուստատեսությանն ու ռադիոյին։
 1972 թվականից մինչօրս գործակալությունը հայկական նորությունները աշխարհով մեկ ներկայացնում է «Արմենպրես» լրատվական գործակալության անվամբ։ Այն Հայաստանում միակ պետական լրատվական գործակալությունն է, որ անընդմեջ շարունակում է  աշխատել մինչ օրս։

Տարբեր ժամանակահատվածներում գործակալությունը ղեկավարել են` առաջին հանրապետության ականավոր պետական գործիչ Սիմոն Վրացյանը, Հակոբ Տեր-Հակոբյանը, Արտաշես Նազարյանը, Վարդգես Ահարոնյանը, Ներսես Բաբայանն ու Հովհաննես Քալանթարյանը։ Արդեն խորհրդային տարիներից գործակալությունը ղեկավարել են Եղիա Չուբարը, Միքայել Ցիցիկյանը, Հովհաննես Դուրգերյանը, Հակոբ Խաչատրյանը, Վահան Ծովյանը (Խերանյան), Աղասի Վարդանյանը, Աշոտ Ստեփանյանը, Արտավազդ Խաչիկյանը, Ստեփան Պողոսյանը և ուրիշներ։
Հայաստանի նորագույն  անկախության տարիներին «Արմենպրես»-ը  կրկին ծանր դժվարությունների առջև կանգնեց: Հարցականի տակ  հայտնվեց նրա կարգավիճակն ու գոյությունը: Նորանկախ, դեռ երկրաշարժի արհավիրքներից  չբուժված, պատերազմող  Հայաստանի համար, երբ փակվեցին շատ թերթեր ու կտրուկ նվազեց եղածների տպաքանակը, պետական լրատվական գործակալության առկայությունը ստվերվեց ու անգործության մատնվեց: Այնուհանդերձ «Արմենպրես»-ը  Արտակ Վարդազարյանի, Գեւորգ Հովհաննիսյանի, Աշոտ Անտինյանի, Տիգրան Հակոբյանի, Մեսրոպ Հարությունյանի և Հրայր Զորյանը շնորհիվ կարողացավ գոյատևել և քայլ առ քայլ հաղթահարել ծառացած դժվարությունները:

ԱՐՄԵՆՊՐԵՍՆ  ԱՅՍՕՐ

2009 թվականի օգոստոսից «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն է նշանակվում Արամ Անանյանը։ Այդ տարիներից ակտիվ գործում են նաև «Նիդերլանդական օրագրի» էջերը և մեզ  համար հստակ տեսանելի է, թե ինչ արագությամբ ու ամեն օր արմատապես դրական փոփոխության է ենթարկվում «Արմենպրես»-ի ինտերնետային էջը` թե որակական, և թե բովանդակային առումներով: Կտրուկ ավելացել է ընթերցողներ թիվը:
100 տարի հետո`2018թ
 «Արմենպրես» լրատվական գործակալության
տնօրեն Արամ  Անանյանը
Վերջին տարիների հաջողությունների համար արժանին  պետք է  մատուցել  «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ  Անանյանին: Գործակալությունն օրական հրապարակում է մի քանի հարյուրի հասնող լուր հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն լեզուներով: «Արմենպրես»-ն ակտիվորեն գործում է սոցիալական գրեթե բոլոր հարթակներում։ Այն Հայաստանում եզակիներից է, որի ֆեյսբուքյան էջը վերիֆիկացված է, որն ինդեքսավորվում է News google.com և Bing news միջազգային համակարգերի և «Յանդեքս» նորությունների կողմից:
 «Արմենպրես»  գործակալությունը հայաստանյան լրատվադաշտում այսօր առաջատար դիրք է զբաղեցնում: Այն միջազգային լրատվամիջոցներում ներկայացնում  է Հայաստանի Հանրապետության  կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: «Արմենպրես»-ը համագործակցում է աշխարհի առաջատար գործակալությունների հետ, երկկողմ պայմանագրեր ունի  ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին տարիներին: Օրստօրե աճում է «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնի դերը,  որտեղ շաբաթական անցկացվում է շուրջ 4 միջոցառում: Բարելավել են տեսա և ֆոտո ծառայությունների որակը: Արխիվային 100 հազար լուսանկարների 10 տոկոսը թվայնացվել են:
«Արմենպրեսի» մշտական օրակարգում են Հայոց Ցեղասպանության, դրա թուրքական ժխտողականության, ադրբեջանական քարոզչության թեմաների լուսաբանումը: Այս և  նիդերլանդական կյանքին վերաբերվող այլ հրատապ թեմաներով  նյութերի  տրամադրմամբ «Նիդերլանդական օրագիր»-ը այսուհետ ևս շարունակելու է համագործակցությունը «Արմենպրեսի» հետ:

 Միանալով բազմաթիվ բարեմաղթանքներին, հազարավոր նիդերլանդահայերի անունից  ջերմորեն շնորհավորում ենք   «Արմենպրեսի» 100-ամյակը:
Բարի ու հաղթական երթ դեպի հաջորդ հարյուրամյակներ...

«Նիդերլանդական օրագիր»

Sunday, 16 December 2018

Չառլզ Դիքենսի մերօրյա հերոսները նիդերլանդական Դեվենտեր քաղաքում



Չառլզ Դիքենս (1812-1870): Վիկտորյա թագուհու դարաշրջանի անգլիացի նշանավոր գրող, վիպասան, ակնարկագիր։ Իր կենդանության օրոք անգլիալեզու ամենահանրաճանաչ գրողն էր։ Համաշխարհային գրականության դասականներից է, 19-րդ դարի խոշորագույն արձակագիրներից մեկը։ Դիքենսի ստեղծագործությունները համարվում են ռեալիզի գագաթնակետը:



«Չառլզ Դիքենսի մերօրյա հերոսները նիդերլանդական Դեվենտեր քաղաքում»:
Տեսաերիզը Նիդ.օրագրի թղթ. Տիգրանե Հակոբյանի (Tigranne Hakobjan)

Jumbo-ն ընդլայնում է խանութների ցանցը



Վերջին երկու ամսում առևտրի այս ֆիրման միևնույն քաղաքապետարանի տարածքում բացեց իր երկրորդ խանութը: Առաջինը`OOSTBURG - ում (De nieuwe Jumbo in Oostburg opent op woensdag 14 november), երկրորդը` Sluus
քաղաքում: ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ հետևել է նոյեմբեր ամսին Օսթբուրգ քաղաքում բացված սուպերմարկետի կառուցման աշխատանքների գրաֆիկին` հետևել թե ինչ  տեմպերով է այն կառուցվում:

Հողային  հարթեցման աշխատանքներն սկսվել են  մարտ ամսին, իսկ խանութի  բացումն արդեն նոյեմբերի 14-ին: Բացման օրը խանութ մտած առաջին 250 հոգուն ծաղկեփնջեր  նվիրվեցին, իսկ մի քանի օր էլ 25 եվրոյից շատ առևտուր արած հաճախորդներն ստացան խնձորից պատրաստված տորթ: 5000 բնակչություն  ունեցող այս քաղաքում սա 4-րդ սննդի մեծ խանութն է: Իհարկե այստեղ առևտրի են  գալիս նաև բնակիչներ` շրջակա բնակավայրերից:

























Saturday, 15 December 2018

Դեսպանատան խորհրդատվական խորհրդի անդրանիկ նիստը



Դեկտեմբերի 13-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանատունը հյուրընկալել էր իր նոր կազմավորած  Խորհրդատվական խորհրդի առաջին նիստի մասնակիցներին, որը միավորում է շուրջ 30 երիտասարդ հայ մասնագետներ Նիդերլանդներից:
Խորհրդատվական խմբի նպատակն է խթանել Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական ու մշակութային համագործակցությունը:

Embassy's advisory board held its first meeting
On December 13th Embassy hosted the first meeting of its Advisory board, which unites around 30 young Armenian professionals from all over the Netherlands.
The aim of the Advisory board is to promote the economic and cultural cooperation between Armenia and the Netherlands

Լուսանկարները` Մ.Կիրակոսյանի և Փ.Կնյազյանի



Thursday, 13 December 2018

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Դեկտեմբեր-2

 Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր
Բավականի հագեցված գրաֆիկով է աշխատում Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը:  Բացի նրանից, որ առանձին հոդվածներով անդրադարձել ենք դեսպան Տիգրան Բալայանի ամենատարբեր ու բազմազան հանդիպումներին, մեկ անգամ էլ առանձին թերթել ենք դեկտեմբեր ամսվա Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը, սա թվով երկրորդն է, միգուցե նույնիսկ երրորդ անգամ էլ այս ամիս հանդես գանք: Դեսպան Բալայանին մեկ  կարելի է տեսնել Նիդերլանդների հայ համայնքներում, մեկ գիտական ֆորումներին մասնակցելիս,  հաջորդ անգամ էլ Նիդերլանդների կառավարության անդամների  հետ բանակցելիս: Այս ամենը նա  հասցնում է այլ գործերին զուգահեռ: Դեսպանատան աշխատանքը թափանցիկ է նիդերլանդահայերի համար` բավական ակտիվ ու պրոֆեսիոնալ գործում է ֆեյսբուքյան էջը: 

Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների վարչապետի խորհրդականին

Դեկտեմբերի 4-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Դավիդ ֆան Վելի (David van Weel) հետ։

Ողջունելով ՀՀ դեսպանին վարչապետի խորհրդականը նշեց, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Բալայանն ընդգծեց, որ Հայաստանն ու Նիդերլանդները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արդյունավետ փոխգործակցության փորձ ունեն, և իր առաքելության կարևոր նպատակներից է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խթանումը։

Դեսպան Բալայանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր



տեղի ունեցող զարգացումները՝ ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական հավասար հնարավորոությունների ապահովման նպատակով իրականացվող քայլերը։ Տիգրան Բալայանն ընդգծեց, որ գործող կառավարությունը նպատակադրված է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնել միջազգային ամենաբարձր և խիստ չափանիշներին համապատասխան և այդ համատեքստում շնորհակալություն հայտնեց ընտրական գործընթացին հետևելու նպատակով հոլանդացի դիտորդներ ուղարկելու համար։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցության ընդլայնման շուրջ։

Զրուցակիցները անդրադարձան միջազգային օրակարգի մի շարք խնդիրների։

On December 4th Tigran Balayan, Ambassador of Armenia had a meeting with David van Weel, Diplomatic and Defense advisor to the Prime Minister of the Netherlands.


Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց հոլանդական Mensen Kinderen բարեգործական կազմակերպության ղեկավարին


Ambassadeur Tigran Balayan heeft een ontmoeting gehad met Egbert van Beesten, manager van de Nederlandse organisatie Mensen Kinderen. De ambassadeur bedankte de heer Van Beesten voor 16 jaar effectieve activiteiten in Armenië, gericht op het ondersteunen van mensen in nood en het creëren van banen
Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց հոլանդական Mensen Kinderen բարեգործական կազմակերպության ղեկավար Էխբերտ վան Բեստենին՝ շնորհակալություն հայտնելու 16 տարի շարունակ Հայաստանում կարիքավորներին օժանդակելու և աշխատատեղերի
ստեղծման ուղղությամբ Mensen Kinderen-ի արդյունավետ գործունեության համար։

Ambassador Tigran Balayan met with Egbert van Beesten, Manager of #Dutch Mensen kinderen charitable organization. The Ambassador thanked Mr. Van Beesten for 16 years long effective activities in #Armenia, aimed at supporting those in need and creation of jobs.

Հայաստանի մշտական ներկայացուցիչը հավատարմագիրը հանձնեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրենին


Դեկտեմբերի 7-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր հավատարմագիրը հանձնեց ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին ( Fernando Arias)։
Ողջունելով և հաջողություն մաղթելով դեսպան Բալայանին` ՔԶԱԿ գլխավոր տնօրենը կարևորեց անդամ-պետությունների և տեխնիկական քարտուղարության միջև համագործակությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տիգրան Բալայանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՔԶԱԿ դերակատարությանը միջազգային անվտանգության ապահովման գործում և այդ առումով պատրաստակամ է շարունակել ՔԶԱԿ քարտուղարության հետ սերտ փոխգործակցությունը։ Մշտական ներկայացուցիչ Բալայանը կարևորեց կառույցում որոշումների ընդունման գործընթացում կոնսենսուսի պահապանումը՝ որպես Քիմիական զենքի արգելման կոնվենիցայի նպատակների շուրջ միջազգային հանրության միասնականության պահպանման կարևոր գրավական։
Հայաստանի մշտական ներկայացուցիչն ու ՔԶԱԿ գլխավոր տնօրենը մտքեր փոխանակեցին
կազմակերպության գործունեության, կառույցի շրջանակներում ընթացող զարգացումների վերաբերյալ։
Երկուստեք կարևորվեց Կոնվենցիայի դրույթների ազգային կիրարկման ուղղությամբ արդյունավետ մեխանիզմների մշակումն ու իրականացումը: Անդրադարձ եղավ նաև խաղաղ նպատակներով ոլորտի զարգացմանը միտված միջազգային համագործակցությանը:
Զրույցից հետո ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ ՔԶԱԿ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ շրջայց կաատարեց ՔԶԱԿ կենտրոնակայանում, ծանոթացավ քարտուղարության ստորաբաժանումների և գործադիր խորհրդի աշխատանքային պայմաններին։


Հայաստանի դեսպանը հանդիպեց Քլինգենդայլի տնօրենին


Դեկտեմբերի 7-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների Միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ Քլինգենդայլի (Cilngendael) տնօրեն Ռոն Թոնի (Ron Ton) հետ։

Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց հայ երիտասարդ դիվանագետների վերապատրաստման երկարամյա ծրագրի համար։

Տիգրան Բալայանը Ռոն Թոնին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանց դրական ազդեցությունը միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման վրա։ Այս համատեքստում անդրադարձ արվեց դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Զրուցակիցները քննարկեցին նաև Քլինգենդայլի կողմից կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին հայաստանյան մասնագետների մասնակցությանն առնչվող հարցեր։ Այս համատքեքստում երկուստեք բարձր գնահատվեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի և Քլինգենդայլի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։


10 дек

Friday, 7 December 2018

FAON-ը (Federatie Armeense Organisaties Nederland) երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (Federatie Armeense Organisaties Nederland. FAON) Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել: 




30 jaar na aardbeving Armenië
Den Haag, 6 december 2018 – Morgen, op 7 december, herdenken velen in Armenië en ook daarbuiten de zware aardbeving die Armenië op 7 december 1988 trof, om 11.41 uur lokale tijd.
De zeer zware aardbeving had de plaats Spitak in het Noorden als epicentrum, maar ook 342 dorpen en 21 steden zoals de tweede stad van Armenië, Leninakan, thans Giumri geheten, met 230 duizend inwoners, werden zwaar getroffen. In totaal etrof het 40% van het grondgeboed van Armenië.
De stad Giumri werd grotendeels verwoest en telde 17.000 doden. In totaal kwamen er bij de aardbeving minstens 25.000 mensen om, en de aantallen lopen op tot 50.000 slachtoffers. Daarmee behoort de aardbeving in slachtoffertal tot de zwaarste van de vorige eeuw. De instorting van enorme aantallen hoge flatgebouwen, die niet tegen aardbevingen bestand bleken, was een van de oorzaken van het enorme dodental.
Veel hulporganisaties, ook vanuit Nederland, hebben geruime tijd hulp geboden. Direct na de aardbeving vloog een vliegtuig van Artsen zonder Grenzen Nederland naar Armenie met medische middelen en andere hulpgoederen, waaraan voor een aanzienlijk deel door spontane giften vanuit de Armeense gemeenschap was bijgedragen. Het Rode Kruis heeft direct een groot bedrag gestort voor hulp aan Armenië. Er is een nationaal gironummer 777 gekomen om geld in te zamelen, en ook hebben velen op hun werk, in kerken, op scholen en dergelijke geld ingezameld. Veel hulpverleners zijn ter plaatse geweest om hulp te verlenen.
Ook werden op grote schaal hulpgoederen verzameld, kleding, dekens werden direct of via Armeense organisaties van Nederland naar Armenië gebracht.
De toenmalige Sovjet-leider Gorbatsjov had zijn reis naar de VS afgebroken en is direct naar het rampgebied gevlogen. Hij beloofde in twee jaar het rampgebied te herbouwen en bood een herstelprogramma van tien miljard dollar aan. Vanuit alle kanten van Sovjet Unie kwamen 40.000 deskundigen naar Armenië voor hulp ter plaatse, maar door het uiteenvallen van Sovjet Unie kwamen alle bouwwerkzaamhedenen stil te liggen.
De FAON wil alle organisaties die vanuit Nederland destijds snel, op grote schaal en vaak langdurig hulp hebben verleend, zoals het Rode Kruis, Artsen zonder Grenzen Nederland en veel individuele Nederlanders, die op eigen initiatief naar het rampgebieden gingen om ter plaatse hulp aan te bieden nogmaals van harte bedanken. Pax Christi Kinderhulp (thans Pax Kinderhulp,) organiseerde vanaf 1989 jaarlijks vakanties voor getroffen (wees)kinderen in Nederlandse gastgezinnen, hetgeen ook van grote betekenis is geweest.
Ondanks alle hulp hebben vele duizenden mensen nog jaren in containers en andere noodgebouwen gewoond, mede door de enorme omvang van de ramp. En nog altijd is het leven voor velen gedurende de afgelopen decennia door de moeilijke leefomstandigheden in het teken van de aardbeving blijven staan.
Op 7 december wordt de aardbeving herdacht. Komend jaar zal de FAON tijdens haar conferentie speciale aandacht besteden aan de situatie, nu 30 jaar later, inclusief mogelijkheden om bij te dragen voor degenen die het nog altijd moeilijk hebben als gevolg van de aardbeving.


Դեկտեմբերի 7 - ին լրանում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30- րդ տարելիցը։ Նիդերլանդների հայկական եկեղեցիներում տեղի կունենան
անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություններ:

_________________________________

ՎԱՎԵՐԱԳԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 

Լենինական, Շիրակացու փողոց: Այն թաղամասերից մեկն է,որտեղ վերջին տարիների ընթացքում կառուցվել են բազմահարկ շատ շենքեր: Մարդիկ այդ ընթացքում բնակարանամուտ են տոնել և ուրախացել…
Այսօր այդ փողոցի բոլոր բարձրահարկերն ավերակույտերի են վերածվել: Երբեմնի անցուդարձով աշխույժ այս փողոցը դարձել է անճանաչելի: Աչքերիդ դժվար է հավատալ:Ձգվող շենքերի տակ խանութներ են եղել,կենցաղային ծառայության օբեկտներ…ՈՒ՞ր են չքացել:
Մի կերպ երևացող խանութի տապալված ցուցանակից ճանաչում եմ,որ սա փողոցի 13-րդ շենքն է եղել:Շենք, որտեղ ինձ սրտամոտ,հարազատ մարդիկ են ապրել: Մարդիկ, որոնք ժամանակ առաջ կիսել են ինձ հետ իրենց խոհերն ու տրամադրությունները, մի կտոր հացը:
…Փղձուկը խեղդում է կոկորդս, աչքերս արցունքներ են հայտնվում, սարսռում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչպես փլատակներն ուղղակի լափել են մարդկանց: Ո’չ, դա հավատալու չէ…
Մի կախարդանքով հանկարծ ամեն բան պատկերացնում ես իր տեղում: Մշուշոտ աչքերիդ մեջ շենքը հառնում է վեր, ստանում իր նախկին տեսքը:Սպասում ես , ահա մուտքից դուրս կգան քեզ ծանոթ մարդիկ: Ցավո’ք սա տեսիլք էր միայն…Շուրջդ գորշություն է, իսկ աչքերդ անընդհատ ավերակների են հառնում; Սա է իրականությունը և այն էլ այդքան դաժան:Կենդանի մարդկանց գտնելու հույսեր այնուհանդերձ պահպանում ես: Մարդ չի կարող անհույս ապրել, քանզի կարող է խելագարվել:Դա այդպես, է նոր հույսը ծնվում է ճիշտ այն պահին,երբ հինն է մեռնում: Ամենևին էլ ուշ չէ, կենդանի մարդիկ կգտնվեն:Պետք է ամուր կանգնել երերված այս հողին, արիանալ, սրբել արցունքները և ինչ որ բան անել:Վայրկյանները թանկ են, այն հիմա կյանք արժե, հապաղելն անօգուտ է: Միանում եմ մի խումբ երիտասարդների, փորձում ենք շրջել բետոնի մի սալ:Չի ստացվում: Նորից ենք փորձում, ուժ տալիս, չի հաջողվում: Ստիպված փլատակների գլխից ցած ենք նետում բետոնի ավելի փոքրիկ կտորները, որը ծովի մեջ գդալով ջուր վերցնելու է հավասար: Մենք` մարդիկս, որ գիտեինք մեր հզորության մասին և հավատում էինք դրան, մնացել էինք դեմ հանդիման արհավիրքի հետևանքներին: Կանգնած էինք հսկայական բետոնակույտերի առջև, մերկ ձեռքերով…: Անզորության ինչպիսի՜ զգացում: Դեռևս ուշանում էր նույն մարդու ձեռքերով ստեղծված հզոր տեխնիկան:
Սակայն համառությունն ու արիությունը, սրտերում անթեղված հույսը, ոչ մի րոպե չէին լքում մարդկանց: Լուռ, գլխիկոր աշխատող մարդիկ, երբեմն դադար էին առնում: Հենց մի այդպիսի պահի փլատակների մի անցքից ձայներ են լսվում: ՈՒրեմն,իրոք, ամեն բան կորած չէ: Ողջեր կան: Այս անգամ մարդկանց աչքերում ուրախության արցունքներ են երևում: Գոտեպնդված մարդիկ արագ ձեռքերի շարժումով մաքրում են անցքը փակած հողը ու…Ա՜յ քեզ հրաշք, բացված անցքից դուրս է ելնում նապաստակ: Շլդիկը վախվորած նայում է չորսբոլորը:
«Յոթերորդ հարկի հարևանինն է»,-ասում է մեկը, գրկում ու սրտանց համբուրում հնազանդ, փախչելու փորձ չանող, փրկված կենդանուն: ՈՒրեմն, այնուամենայնիվ, հույսերը չեն մարում, հսկա կույտերի խավար թագավորությունում գոյություն ունի կյանք…
Հաջորդ օրը շենքի փլատակների մոտ հանգրվանեց առաջին ամբարձիչ կռունկը: Դա այստեղ բերեցին երկրաշարժից զոհ գնացած մարդկանց մերձավորները: Ավտոկռունկը դժվարությամբ էր աշխատում: Հազվադեպ էր հաջողվում մի տեղից մյուսը տեղափոխել բետոնի ծանր սալերը: Համարյա բոլոր դեպքերում մետաղե ամրանները կռունկի բռնիչին հպվելիս անմիջապես մերկանում էին, վրայի բետոնը` ասես հող, փշուր-փշուր էր լինում: Աղետի պահին ցեմենտի ամրության ինչպիսի՜ կարիք են ունեցել այս ամրանները` շենքը կանգուն պահելու համար:
Փրկիչ աշխատանքներ կատարելու համար մեկ շենքի համար, մեկ ամբարձիչն իհարկե բավարար չէր, թեև ավտոկռունկն աշխատում էր շուրջօրյա` առանց դադարի: Հսկա փլատակների կույտը դժվարությամբ էր նահանջում: Փլատակված շատ շենքերի մոտ էլ ընդհանրապես որևէ տեխնիկա չկար: Ի՞նչ անեին այս շենքերի մոտ խմբված մարդիկ,երբ ճար չունեին…
Դեկտեմբերի 10-ի առավոտյան ավերակների մոտ երևացին ֆրանսիական առաջին փրկիչ ջոկատները: Ժամանեց նաև տեխնիկա: Արդեն, որպես կանոն, փլատակ եղած յուրաքանչյուր շենքի մոտ կանգնած էր մեկական ավտոկռունկ : Մինչդեռ օպերատիվ, արդյունավետ աշխատանքի համար բավական կլիներ 4-6 ավտոկռունկը, 2-3 բուլդուզերը, փրկարարներն իրենց տեխնիկայով: Ընդ որում, եթե այս օգնությունը հասներ աղետի առաջին ժամերին և ոչ թե ուշացումով:
Ֆրանսիացիների մի խումբը աշխատանքի անցան հենց 13-րդ շենքի փլատակներում: Մարդիկ մեծ հույսեր էն կապում նրանց հետ: Եվ չսխալվեցին: Իրենց փոքրիկ, բայց ամենակարող գործիքներով, վարժեցված շների օգնությամբ` նրանք գտան առաջին կենդանի մարդուն: Մեծ ջանք պահանջվեց ռուս այդ կնոջը ազատելու քարե գերությունից: Տեղում անդամահատվեց նրա պանելի տակ սեղմված ձեռքը: Փոխարենը Նինային (այդպես էր նրա անունը) վերադարձվեց ամենաթանկագինը` կյանքը:
Ֆրանսիական փրկարար ջոկատի անդամներից մեկը ցույց տվեց ձեռքի երկու մատները, հասկացրեց, որ այդքան օր կարող էին ավելի շուտ օգնության հասնել, եթե Մոսկվայում այդքան չձգձգեին իրենց ժամանումը: Նրանք, անխտիր բոլորը աշխատում էին անձնազոհ, համերաշխ ու համախմբված: Ժամանակ էին գտնում անգամ մարդկանց սրտապնդելու, սփոփելու:Հավաստիացնում էին, որ ոչ մեկին չեն թողնի պանելների հետևում: Մարդիկ, որ հաշտվել էին կորստյան ցավին, այժմ մտածում էին գոնե մերձավորին գտնելու մասին: Առաջին հերթին մարդկանց դա էր հարկավոր: Որքան կյանքեր կփրկվեր, եթե փրկարար խմբերը տուժված վայրերում լինեին արհավիրքին հաջորդած առաջին ժամերին: Բնականաբար խուճապն ու անկազմակերպվածությունն էլ իր կնիքը թողեց: Իրադրության շատ վճռորոշ պահերին տեղացիները չէին կարողանում համագործակցել այլազգի մասնագետների հետ, որովհետև չկար…թարգմանիչ: Ամեն անգամ` ձեռքով դիմախաղով խոսելու, հասկանալու համար, կորչում էր թանկարժեք ժամանակը: Տուժածներին օգնելու գործը բարձր մակարդակով կազմակերպելու պրոֆեսիոնալ մղումով ֆրանսիացի փրկարարներն իրենց հետ Հայաստան էին բերել անգամ ջուր: Նրանց մտքով չէր անցել, որ մեր մեծ երկրում թարգմանիչներ այդ դժվարին պահին չեն գտնվի: Մարդիկ, որ պատրաստ էին հրաշքներ գործելու բառիս բուն իմաստով, բախվել էին անտարբերության ու անկազմակերպվածության գորշ պատնեշին: Մի օրինակ ևս, զինվորագրված մի քանի կամավոր տղաներ , որոնք ունեին տեխնիկա վարելու հմտություն, մնացել էին անգործ, քանի որ զինվորական հավաքակայանում տեխնիկայի զգալի մասը մարտական պատրաստ վիճակում չէին, այսինքն գտնվել էին անսարք վիճակում: Սարքին վիճակում գտնվող մի մեքենա էլ հռնդոցով մի քանի պտույտ գործելուց հետո լռեց: Սա էլ փչացավ: Դժվարին այդ օրերին նյութական և բարոյական մեծ օգնություն, օժանդակություն էին ցուցաբերում հարևան վրաց ժողովրդի զավակները: Վրացի կամավորների մի մեծ խումբ զգուշությամբ հողից մաքրում էին սալիկները, հնարավորություն տալով հետախույզ շներին հոտոտելու բացված անցքերը:
Գիշերները խառնվում էին ցերեկներին, ցերեկները` գիշերներին: Օրերը չէին բաժանվում: Աշխատանքն անընդմեջ էր, համառ: Օրն անցնում էր ինչպես րոպե: Գիշերները փլատակների շրջապատում վառվող բազմաթիվ խարույկները շողեր էին տալիս անլույս քաղաքին: Մշտապես ժպիտ ունեցող քաղաքը տխուր ու անտրամադիր էր: Գիշերային խավարում լուսավորված փլատակների կույտերը վերքեր էին կնճռոտ ու մռայլ քաղաքի դեմքին: Յուրաքանչյուր խարույկ իր շուրջն էր համախմբել բախտակից ու սգացող մարդկանց խմբերին: Գյումրին որբացել էր, Գյումրին ողբում էր: Սովորական էր դարձել մարդկանց այսպիսի հարցուփորձը. «Ձեզանից քանիսը՞ չկան» , «Գոնե մեկին էլ չգտա՞ք»: Անցնող օրվա հետ նվազում էր հարազատներին կենդանի գտնելու հույսի հատիկները: Խարույկներում օրնիբուն բոցկլտացող կրակը, ասես ընդհատված կյանքի շարունակությունն էր, զոհվածների մշտաբորբոք բագին-ատրուշանը:
Ճնշող մղձավանջային ևս մի գիշեր այլևս ետևում էր, դեկտեմբերի 11-ի առավոտյան 13-րդ շենքի փլատակներում ձեռքս ընկավ «Մահից դեպի կյանք» խորհրդանշական վերնագրով մի փոշեթաթավ գիրք: Մտածում էի, որ երանի այն ուղղակի իմաստով համապատասխաներ իրականությանը: Մահը հաղթահարողները շատ լինեին: Ավաղ: Այդ օրվա ընթացքում փլատակներից առանձնացվեցին միայն դիակներ : Կրկին գիշեր: Խարույկի լույսի տակ թերթեցի գտածս գիրքը, և զարմանք, հենց կազմին` աչքիս զարնեց բարեկամիս հոր` Անդրանիկ պապի ստորագրությունը: Նա միշտ էր ստորագրում իր գրքերին, գրքի նկատմամբ` հայ մարդու սիրով, պահում ու փայփայում էր հայատառ գրքերը: Չարքաշ ու ծանր կյանքով է ապրել Անդրանիկը:Դարասկզբին թուրք բարբարոսները սպանել են նրա ծնողներին:Որբ է մեծացել: Ակամա ականատեսն է եղել 1915 թվականի անլուր տառապանքների ու ջարդերի: Սովետական իշխանության տարիներին մասնակցել է հայրենի Լենինականի ծաղկմանն ու բարգավաճմանը:Ղազանչիից իր ձեռքով խմելու ջուր է հասցրել Լենինական: Շենացրել է իր օջախը: Գիրքը հենց վերաբերվում էր դարասկզբի բարբարոսությունների նկարագրմանը: Ճակատագրի դաժան խաղով ավերվեց հայրենի Լենինականը, Անդրանիկ պապի օջախը:
Հաջորդ օրը` դեկտեմբերի 12-ի վաղ լուսաբացին, նրա ծուխը շարունակող որդիներից մեկը` Արտաշեսը, որը ողջ էր մնացել հանգամանքների բերումով, հավերժ քնած գտավ իր միակ տղային ու աղջկան` պապի Անդրանիկ և Արմինե թոռներին, Մարո հարսին, Ամալյա մայրիկին:
Գիրքն իմ հոգին կրկին ալեկոծեց, տխուր մտորումներ արթնացրեց` դարավերջի ու դարասկզբի ճակատագիրը տարբեր կերպ նույնացել էր:
Բարեբախտաբար, տխրահռչակ 13-րդից գտնվեց մի ընտանիք, որի բոլոր անդամները հրաշքով փրկվել էին արհավիրքից: Ամուսինները մի դիպվածով կենդանի էին մնացել աշխատատեղերում: Նրանց տղան եղել է դպրոցում, որին աղետը խնայել էր: Փոքրիկ աղջնակը գտնվել էր փլվող շենքում: Հետո փլատակների մի ճեղքից դուրս էր եկել չորեքթաթ,կանգնել, և զարմանքով նայել աշխարհին` փոքրիկ իր հասակով ավետել, որ կյանքը կա և այն չպետք է ընդհատվի:
Վ.Ամատունի
Լենինական
9-13 դեկտեմբերի, 1988թ.




Thursday, 6 December 2018

Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների ամենահայաշատ քաղաքի՝ Ալմելոյի քաղաքապետին



Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Tigran Balayan-ը հանդիպել է Նիդերլանդների ամենահայաշատ քաղաքի՝ Ալմելոյի քաղաքապետ Արջին Խերիթսենի (Gerritsen) հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին հայ համայնքին ցուցաբերած օրինակելի վերաբերմունքի համար: Բալայանը պատահական չի համարել, որ անմիջապես իր լիազորություններն ստանձնելուց հետո տեղական իշխանությունների հայազգի ներկայացուցչի հետ առաջինն այցելել է հենց Ալմելոյի քաղաքապետին: Կողմերը կարևորել են
հայ համայնքի հետ համագործակցության և ինտեգրման հարցերը, Հայաստանի հետ տնտեսական կապեր հաստատելու հեռանկարները: Մտքեր փոխանակվեցին Հայաստանի քաղաքներից մեկի և Ալմելոյի միջև երկողմանի համագործակցություն սկսելու համար:
Հիշեցնենք, որ Ալմելոն Նիդերլանդների ամենամեծ հայ համայնք ունեցող քաղաքն է: Այստեղ է գտնվում Եվրոպայում ամենամեծ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանը: Օվերեյսել մարզը, որտեղ գտնվում է Ալմելո քաղաքը Նիդերլանդների միակ մարզն է, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Հանդիպմանը ներկա է եղել այս տարի տեղական ընտրություններում ավագանի ընտրված հայազգի (Robin Haik Gelici) Ռոբին Գելիջին:


Tuesday, 4 December 2018

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի լրատու


Հպում անելով այս նկարին կարող
 եք տեղափոխվել դեսպանության էջ
Հաագայում հավատարմագրված դեսպանները քննարկեցին ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի արդյունքները

Discours de Tigran Balayan, Ambassadeur d'Arménie aux Pays bas a la reunion du groupe des Ambassadeurs francophones

Դեկտեմբերի 3-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի ունեցավ Նիդերլանդներում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի արդյունքներն և հարակից միջոցառումները։

Իր խոսքում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանն արեց հնարավորինը՝ գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, և գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Երևանժամանած բոլոր հյուրերը բարձր տրամադրությամբ և կրկին այցելելուցանկությամբ էին լքում մեր երկիրը։

Դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց երևանյան գագաթաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթերին։

«Ընդունելով Երևանի հռչակագիրը և «Ապրել միասին»-ի համար Ֆրանկոֆոն կոչը՝ մենք մշակեցինք մի ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որոնք մենք որդեգրել ենք՝ մեր հասարակություների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար։ Այն, միևնույն ժամանակ, կուղղորդի մեր կազմակերպության առաջիկա տարիների գործունեությունը։

Այս ճանապարհային քարտեզը վերահաստատում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը, նրա կայուն հանձնառությունը հանուն խաղաղության, ժողովրդավարության, Մարդու իրավունքների, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության, նրա նվիրվածությունը կրթությանը և լեզվամշակութային բազմազանությանը։ Այն խթանում է համերաշխության և փոխանակելու սկզբունքները, որոնք անհրաժեշտ են ավելի արդար և հավասար հասարակությունների զարգացման համար։

Այն նաև հիմնվում է ֆրանսերեն լեզվի վրա, որպես շաղախ, որը միավորում է ֆրանկոֆոն ընտանիքը։


Այս բոլոր տարրերը միասին կազմում են «Ապրել միասին»-ի հիմքը Ֆրանկոֆոնիայում, այս ընդհանուր ժառանգության, որին մենք սերտորեն կապված ենք և որը պետք է պահպանվի և ամրապնդվի»,- նշեց Տիգրան Բալայանը։

ՀՀ դեսպանը գործընկներին տեղեկացրեց, որ երևանյան գագաթաժողովին ֆրանկոֆոնիայի ընտանիքն ընդլայնվել է. Միացյալ Արաբական էմիրությունները, Սերբիան և Կոսովոն դարձել են ասոցացված անդամներ, իսկ Իռլանդիան, Մալթան ու Գամբիան, ԱՄՆ Լուիզիանա նահանգը՝ դիտորդի կարգավիճակ են ստացել։

Անդրադառնալով գագաթաժողովի տնտեսական բաղադրիչին դեսպան Բալայանն ասաց. «Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարությանը համապատասխան, մենք Հայաստանում կազմակերպեցինք Տնտեսական ֆորում՝ Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացների միջև համագործակցության վերաբերյալ՝ տարածաշրջանային և ենթատարածաշրջանային տնտեսական տարածքների հետ գործընկերություն հաստատելու նպատակով։ Երևանում՝ գագաթաժողովի շրջանակներում կայացած տնտեսական ֆորումին ստեղծվեց թվային տեխնոլոգիաների հարցերով ֆրանկոֆոն երկրների նախարարների ցանց, որը նախագահում է Բենինը՝ թվային տնտեսության բնագավառում նախագծեր զարգացնելու համար»։
Հաագայում ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ու նախաձեռնությունները՝ շեշտելով, որ ծրագրվում է մի շարք միջոցառումներ իրականացնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։

Ելույթից հետո Տիգրան Բալայանը պատասխանեց ներկա դեսպանների հարցերի։


Հաագայում ՖՄԿ անդամ երկրների դեսպանները քննարկեցին նաև Նիդերլանդներում տեղակայված միջազգային կառույցներում ֆրանսերեն լեզվի օգտագործման խրախուսման հետ կապված հարցերը, ինչպես նաև՝ մտքեր փոխանակեցին հաջորդ տարվա գարնանը նախատեսվող ֆրանկոֆոնիայի մեկամսյակի նախապատրաստական աշխատանքների շուրջ։


___________________________________________________________________

Ambassador Tigran Balayan paid a courtesy call on Archbishop Aldo Cavalli, Nuntius of the #HolySee in the #Netherlands.
Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Նիդերլանդներում Վատիկանի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալիի հետ։

________________________________________________________________

Քաղաքավարական հանդիպումների շրջանակում Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Գերմանիայի դեսպան Դիրկ Բրենգելմանի հետ։ 
Ambassador Tigran Balayan paid a courtesy call on Ambassador Dirk Brengelmann of #Germany



Saturday, 1 December 2018

Եկեղեցին մարդասիրությունն ավելի վեր է դասում

Լուսանկարները` Ալիկ Ասատրյանի: Այս եկեղեցում է պատսպարվել Թամրազյանների ընտանիքը:


Հաագայի Բեթել բողոքական եկեղեցին 24 ժամյա գրաֆիկով ՝ առանց դադարի հոկտեմբերի 26-ից մինչ  օրս կրոնական ծես ու պատարագ է մատուցում փրկելու համար 9 տարի նիդերլանդներում գտնվող փախստական  հայ ընտանիքին`  արտաքսումից: Մարդասիրական այս քայլն ամրագրված է օրենքի այն կետով, որ աղոթքի ու պատարագի ժամանակ ձերբակալություններն արգելվում են: Ստացվում է, որ  եկեղեցին օրենքով պայքարում է. մեկ այլ` արտաքսման օրենքի դեմ: Այսպիսով եկեղեցին մարդասիրությունն ավելի վեր է դասում:
Ալիկ Ասատրյանը Հաագայի Բեթել եկեղեցում

Իրոք դժվարությունների դեմ հանդիման են կանգնել Թամրազյանների ընտանիքի  հինգ անդամները, որոնց այս  պահին  մարդասիրական ու բարոյական  աջակցության կարիքն  ունեն: Այդ նպատակով նրանց հետ է փորձել հանդիպել , զրուցել Նիդերլանդական  օրագրի մեր թղթակից ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ: Նախքան  հանդիպումն իմացել էինք, որ ընտանիքի անդամները հրաժարվում են բոլոր տեսակի  հանդիպումներից, սակայն օգնություն , օժանդակություն հայտնելու  համար մեկ անգամ ևս փորձեցինք  լինել տեղում:  
Ալիկ Ասատրյանը պատմեց, որ ընտանիքի անդամները պարզապես չեն կարող դուրս գալ եկեղեցուց, քանի որ անմիջապես կձերբակալվեն: Նրան սիրով ընդունել են եկեղեցի, բայց ընտանիքի անդամներին հանդիպել չի հաջողվել: Եկեղեցու հովիվները զգուշավոր են և ելնելով
ապահովությունից ու ընտանիքի բարոյահոգեբանական վիճակից հրաժարվում են ամեն  տեսակի հանդիպումների` նրանց մասնակցությունից:
Հուսով ենք, որ Նիդերլանդական իշխանությունները մարդասիրաբար վերաբերվեն արդեն երկար տարիներ ինտեգրված հայ ընտանիքին:

ՀՀ դեսպան Բալայանը հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին ՏԵՍԱԵՐԻԶ


ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱԵՐԻԶ.
ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ 7-րդ րոպեից
ՀՀ դեսպան Բալայանը հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին

ՀԱԱԳԱ 28 նոյեմբերի:- Այսօր առավոտյան Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը,-այդ մասին հայտնում է թագավորական տան կայքն ու նիդերլանդական լրատվամիջոցները:
Paul Buijtelaar-ի տեսաերիզը ներկայացնում է այդ բացառիկ արարողակարգը:Դիտեք խնդրեմ: Այդ օրը հավատարմագրեր են հանձնել նաև Լիբիայի և Սուդանի դեսպանները:
Մեր պատրաստած Տեքստը և լուսանկարները դիտել այստեղ.

Հայ ընտանիքը ապաստանել է Հաագայի բողոքական եկեղեցու ձեղնահարկում

ՄԱՄՈՒԼ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ



Ավելի քան մեկ ամիս է՝ Հաագայի բողոքական եկեղեցին զօր ու գիշեր, շաբաթվա մեջ յոթ օր՝ առանց դադարի, կրոնական ծես ու պատարագ է մատուցում հանուն փախստական մի հայ ընտանիքի, որ կանգնած է արտաքսման վտանգի առաջ:
Հոկտեմբերի վերջից Թամրազյանները՝ երեք երեխաների հետ, եկեղեցու ձեղնահարկում են պատսպարվել՝ ստիպված, քանի որ դատարանը մերժել է երկրում օրինական բնակվելու նրանց դիմումը: Տեղական լրատվամիջոցները գրում են՝ ոստիկանները արտաքսման օրդերը ձեռքին հերթապահում են եկեղեցու դռների մոտ, սակայն, չեն կարող ներս մտնել, քանի որ օրենքն արգելում է նրանց աղոթքի ու պատարագի ժամանակ ձերբակալություններ անցկացնել:
Ընտանիքի ամենափոքրը՝15-ամյա Սեյրանը, մեկ ամիս է՝ դպրոց չի գնացել: - «Լինելով եկեղեցում մտածում եմ` ի՞նչ գործ ունեմ այստեղ: Բայց եթե այստեղից դուրս գանք, ամեն պահ կարող են մեզ ձերբակալել», - ասում է նա:
Իրավապահների մուտքը կանխելու և շուրջօրյա ծեսեր կազմակերպելու համար բողոքական փոքրիկ եկեղեցին դիմել է Նիդեռլանդների ու ողջ աշխարհի քրիստոնյաներին:
«Ի՞նչ կաներ Քրիստոսը մեր փոխարեն», «Ո՞վ, եթե ոչ մենք», - Թվիթերում գրել է եկեղեցու առաջնորդ- սպասավորը:
Արձագանքը չի ուշացել. Հաագա են եկել հոգևորականներ Նիդեռլանդների տարբեր շրջաններից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից: Ու հիմա նրանք կամավորության սկզբունքով՝ երկու ժամը մեկ փոխարինում են իրար եկեղեցու խորանի մոտ, որպեսզի պատարագը ոչ մի վայրկյան չդադարի:
«Շատ հուզիչ է տեսնել՝ ինչ են անում մեզ համար այս օտար մարդիկ: Ու շատ հաճելի է զգալ, թե որքան մարդ է մեզ աջակցում: Գիշերը նույնպես պատարագ ու ծես են մատուցում: Երբ չեմ կարողանում քնել, իջնում եմ ներքև, որ նրանց աղոթքները լսեմ», - ասում է Սերյրանը:
Ընտանիքի հայրը՝ Սասունը, կնոջ և երեք երեխաների հետ Նիդեռլանդներ է տեղափոխվել ինը տարի առաջ՝ մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո: Պնդում է, թե այդ տարիներին Հայաստանում հետապնդման է ենթարկվել իր քաղաքական հայացքների համար:
Նիդեռլանդների իշխանությունը փաստարկում է՝ Հայաստանը հիմա անվտանգ երկիր է, ընտանիքը կարող է անարգել հայրենիք վերադառնալ: 15-ամյա Սեյրանը, սակայն, որ ծննդավայր Հայաստանից գրեթե ոչինչ չի հիշում, խոստովանում է՝ Նիդեռլանդները դարձել է իր երկրորդ հայրենիքը, որից դուրս կյանքը դժվար է պատկերացնում:
«Նրանց ապաստան տալը ծանր, բայց՝ ճիշտ որոշում էր», - իր հերթին փաստում է բողոքական եկեղեցու առաջնորդ Թեո Հեթթեման: - «Մենք դժվարին երկընտրանքի առաջ էինք: Մի կողմից՝ հարգանքն է մարդու արժանապատվության ու քրիստոնեական արժեքների հանդեպ, մյուս կողմից՝ կառավարության որոշումը: Ի վերջո, սակայն, ես մեր եկեղեցու հետևորդներին ասացի՝ պետք է բացենք դռները այս ընտանիքի առջև, որպեսզի հավատարիմ մնանք եկեղեցու մարդասիրության ու հյուրընկալության սկզբունքին», - հավելում է նա:
Կառավարությանը դեմ գնալով մարդկանց օգնելու՝ եկեղեցու այդ որոշումը հարյուրավոր մարդկանց է համախմբել: Հաագայից հեռու և մոտիկ քաղաքներից տասնյակ ընտանիքներ ամեն օր օգնություն են ուղարկում Թամրազյաններին՝ սնունդ, խաղալիքներ, ծաղիկներ ու ջերմ խոսքեր: Տեղում էլ մոտակա թաղամասերի կամավորներն են եկեղեցու սպասավորների հետ շուրջօրյա հերթապահություն անցկացնում:
«Քրիստոնյա համայնքը բառացիորեն մի տուն է կառուցել Թամրազյանների համար, որ հիմնված է աղոթքի ու հավատքի վրա», - գրել է բողոքական հոգևորականներից մեկը Թվիթերում՝ հավելելով՝ օգնության նամակներ ու աջակցության զանգեր են ստանում ողջ աշխարհից:
Ամենասպասված զանգը, սակայն, դեռ չի հնչել:
«Մենք ամեն օր ակնկալում ենք լսել կառավարության արձագանքը», - խոստովանում է ընտանիքի ամենափոքրը: - «Թվում է, թե բանտում ենք նստած ու սպասում ենք դատավճռին, որպեսզի ազատություն ստանանք: Խոսքը եկեղեցու մասին չէ, այլ՝ պետության որոշման: Չգիտեմ՝ այս ակցիան որքան կշարունակվի, ու լավ է, որ չիմանամ: Պատկերացրեք՝ եթե ասեն, որ դեռ ամիսներ պիտի մնանք այստեղ: Այդպես օրերն ավելի դժվար կանցնեն»:
Ապագայի վերաբերյալ կանխատեսումներ չի անում նաև բողոքական եկեղեցու առաջնորդը. այստեղ դեռ չեն որոշել անգամ՝ ինչպես են դիմավորելու Սուրբ Ծնունդը:
«Քրիստոնյաների ու մեր եկեղեցու համար այդ տոնը կարևորագույն նշանակություն ունի: Փրկիչը ծնվեց սովորական ախոռում, և նրան դրեցին խոտով լի մսուրի մեջ, քանի որ նա այլ տեղ չէր կարող գնալ: Սա մեր ժամանակներին բնորոշ ու իրական՝ փախստականների մասին պատմություն է, և այս համեմատությունը հրաշալիորեն ստիպում է մեզ մտածել՝ ինչ պիտի մենք անենք նման դեպքերում: Մենք՝ որպես եկեղեցի, որոշեցինք փախստականներին պատսպարել», - ասում է Թեո Հեթթեման:
Վերջին տարիներին՝ հատկապես աջ ծայրահեղականների իշխանության գալուց հետո, Նիդեռլանդների կառավարությունը հաճախ է քննադատության թիրախում հայտնվում փախստականների հանդեպ իր կոշտ քաղաքականության համար:
Ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել հայազգի Լիլիի ու Հովիկի պատմությունը, որոնց դեպքում ևս դատարանը արտաքսման որոշում էր կայացրել: Լրատվամիջոցների ու իրավապաշտպանների շարունակական քննադատությունից հետո, սակայն, պաշտոնյաները ստիպված էին վերանայել վտարման որոշումն ու օրինական բնակության իրավունք տալ ոչ միայն երեխաներին, այլև՝ նրանց մորը: