The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 28 September 2020

Նիդերլանդների խորհրդարանի անդամների նախաձեռնությունը

 


28 сентября 2020 г.

Այսօր խորհրդարանի պատգամավոր Վան Հելվերտը կոլեգաներ Ֆորդևինդի եւ Ստայի հետ հետևյալ մոտեցմանը հանգեցին. Ադրբեջանը պետք է անմիջապես արձագանքի ԵՄ կոչին ՝  անհապաղ դադարացնի կրակը եւ  նստի բանակցությունների սեղանի շուրջ:

Պայմանների չկատարելու դեպքում կասեցնել տնտեսական համագործակցությունը Ադրբեջանի հետ:

Motie Kamerlid Van Helvert c.s.


Vandaag heeft Tweede Kamerlid Van Helvert samen met de leden Joël Voordewind en Kees van der Staaij een motie ingediend met de volgende strekking: Azerbeidzjan moet onmiddellijk gehoor geven aan de EU-oproep om het vuur te staken en weer plaats te nemen aan de onderhandelingstafel.

Verzocht wordt een ultimatum in te stellen en als niet aan voorwaarden wordt voldaan de economische samenwerking met Azerbeidzjan op te schorten.





Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ջոել Ֆորդևինդ.
«Հայաստանը խիզախորեն պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակմանը Լեռնային Ղարաբաղում։ Քիչ անց բանավեճի ժամանակ կոչ եմ անելու ԱԳ նախարար Բլոկին՝ դատապարտելու հարձակումները։ Թող ԵՄ-ն առաջ մղի զինադադարը և Նիդերլանդները աջնորդեն այդ աշխատանքը»։
Joel Voordewind Member of Dutch Parliament, Vice-Chairperson of Foreign Relations comittee:
"Armenia is bravely fighting the military attack by Azerbaijan and Turkey in Nagorno K. Will soon call on Minister Blok during the debate to condemn the raids. Let the EU push for withdrawal and NL take the lead"

Հայ դիվանագետները լուսաբանում են Արցախի դեմ Ադրբեջանի հանցավոր պատերազմը


 At Nieuwspoort Ambassador Tigran Balayan delivered this message to the Dutch press.

Դեսպան Տիգրան Բալայանն այս ուղերձ-հաղորդագրությունն արել է նիդերլանդական մամուլի համար



Հայաստան. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՝ ՖՐԱՆՍԻ 24-ին. ԼՂ-ի բնակչությունը, ԼՂ զինված ուժերը եղել եւ մնում են բացարձակապես վճռական ՝ պաշտպանելու իրենց հողն ու ազատությունը


Sunday, 27 September 2020

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է



Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբ

‼️Persbericht n.a.v. Azerbeidzjaanse luchtaanvallen‼️


🇳🇱 Vandaag, 27 september 2020, hebben de militairen van het fascistische regime van Azerbeidzjan na een lange voorbereiding vroeg in de ochtend uitgebreide luchtaanvallen uitgevoerd op Nagorno-Karabach (Artsakh). De luchtaanvallen waren gericht op vredige burgers met als gevolg gewonden en doden. Het leger van Nagorno-Karabach heeft zich met succes verzet tegen deze aanvallen waardoor Azerbeidzjan grote verliezen heeft geleden.


Het Nederlands-Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie (Hay Tad Nederland) veroordeelt de oorlogszuchtige en fascistische politiek van Azerbeidzjan ten zeerste en roept de internationale gemeenschap op hetzelfde te doen. Het eeuwenlange Turks-Azerbeidzjaanse programma, het uitroeien van Armenië, het Armeense volk en het stichten van Panturkistische staat, is nooit veranderd. Alle inspanningen van het Armeense volk om het conflict vredig op te lossen zijn tevergeefs geweest door de drang van Azerbeidzjan om zijn territorium te vergroten.


De Armeense gemeenschap in Nederland, een onlosmakelijk deel van het Armeense volk wereldwijd, staat volledig achter het volk van Nagorno-Karabach en haar strijd voor rechtvaardigheid. In tijden van een pandemie wanneer de hele wereld in strijd is gewikkeld tegen het coronavirus en niets belangrijker is dan saamhorigheid, beginnen immorele Azerbeidzjaanse machthebbers een oorlog om grondgebied te veroveren. De internationale gemeenschap, toeschouwer van deze gebeurtenissen, dient de Azerbeidzjaanse acties te veroordelen en maatregelen te nemen tegen deze politiek.


Nederlands-Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie – Hay Tad


🇦🇲 Այսօր՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի ֆաշիստական պետության ռազմական ուժերը հրետանային նախապատրաստությունից հետո լայնածավալ հարձակում են սկսել Արցախի հանրապետության վրա։ Հրետակոծության են ենթարկվել խաղաղ բնակավայրեր և արդեն զոհեր և վիրավորներ կան քաղաքացիական բնակչության շրջանում։ Արցախի պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է այս հարձակումներին, և հակառակորդն արդեն ունի մեծ մարդկային և նյութական վնասներ։


ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմատենչ և ֆաշիստական քաղաքականությունը և կոչ է ուղղում համաշխարհային հասարակայնությանը անել նույնը։ Թուրք-ադրբեջանական դաշինքի վաղեմի ծրագիրը՝ Հայաստանը և հայ ժողովրդին վերջնականապես ջնջելու և պանթուրքիստական ընդհանուր պետություն ստեղծելու վերաբերյալ, հարյուրից ավել տարիների ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Հայ ժողովրդի բոլոր ջանքերը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու, որևէ արդյունք չեն տվել, բացառապես Ադրբեջանի ծավալապաշտական հակումների պատճառով։


Հոլանդահայությունը, որպես աշխարհի ողջ հայության անքակտելի մաս, լիովին կանգնած է Արցախի ազատատենչ հայրենակիցների կողքին և բոլոր միջոցներով սատարելու է հայ ժողովրդի արդար պայքարը։ Երբ համաշխարհային հասարակայնությունը միավորվում է թագաժահրի համավարակի դեմ պայքարում և ամենաբարձր ատյաններից կոչեր են հնչում միասնական լինել, միայն բարոյազուրկ ուժերը կարող են պատերազմ հրահրել և տարածքներ գրավելու գործողություններ ծավալել։ Աշխարհի առաջադեմ մարդկությունը սա տեսնում է և պետք է անվերապահորեն դատապարտի և միջոցներ ձեռնարկի այս քաղաքականությունը բացառելու համար։


Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբ

Դատապարտում ենք

 Դատապարտում ենք

Գոռ Խաչիկյան  Gor Khatchikyan 

Անցյալ շաբաթ De Verwondering հեռուստածրագրում ես խոսեցի պատմականորեն իմ ժողովրդի ՝ Հայաստանի և ագրեսիվ հարևան երկրների տառապանքների մասին:  Այժմ մենք լուր ենք ստանում, որ հայկական քաղաքները / ավանները ռմբակոծվում են Ադրբեջանի կողմից, որոնց աջակցում է Թուրքիան:  Անհեթեթ ագրեսիա, որը մենք պետք է դատապարտենք:  Իմ կոչը նաև լրագրողական և քաղաքական ճնշում գործադրել ադրբեջանցիների վրա, որպեսզի դադարեցնեն այս խելագարությունը:  Հենց հիմա, երբ մենք պայքարում ենք կորոնավիրուսի դեմ ամբողջ աշխարհում, և միջազգային ուշադրությունը շեղվել է, նրանք չպետք է շարունակեն այս վախկոտ հարձակումը:  Իմ կոչը նաև քրիստոնյաներին `աղոթել մեր ժողովրդի համար, խաղաղության և անվտանգության համար:

Գերդ Վիլդերս. աջակցեք մեր քրիստոնյա հայ ընկերներին

 ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ARM.NL

''Դադարեցրեք ադրբեջանական հանցագործների իսլամական ագրեսիան, որին աջակցում է Թուրքիայի բռնապետ Էրդողանը, և աջակցեք մեր քրիստոնյա հայ ընկերներին'':

Ֆեյսբուքյան էջում այսպիսի տողեր է գրել Նիդերլանդների խորհրդարանի անդամ Ազատություն կուսակցության (PVV) Նախագահ Գերդ Վիլդերսը.

Stop de islamitische agressie van Azerbeidzjaanse criminelen ondersteund door de Turkse dictator Erdogan, en steun onze christelijke Armenische vrienden!

Մեկ այլ գրությամբ` տեղադրելով Էրդողանի երկերեսանի նկարը Թուրքիային կոչ է արել հեռանալ ՆԱՏՈ-ից`Schop Turkije uit de NAVO! ավելացնելով այս հեշտագը`

TurkeyIsATerrorState , Turkey


Minister Blok moet inzetten op deëscalatie van dit conflict.

Conflict aan de rand van Europa laait op.
NL kan bilateraal, maar ook in EU- en NAVO-verband Turkije aansporen om een neutrale en deëscalerende rol te spelen. Turks olie op het vuur helpt niet.



Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին Բախումներ տեղի ունեցան

 ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ


Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին Բախումներ տեղի ունեցան

Ադրբեջանի բանակի կողմից իրականացված ռազմական գործողության արդյունքում զոհվել են մի շարք խաղաղ բնակիչներ Լեռնային Ղարաբաղի սահմանային շրջանում: Դրան ի պատասխան հարեւան Հայաստանը խոցեց տանկեր, ուղղաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր:


Հայաստանը կիրակի օրը ռազմական դրություն հայտարարեց և բանակը բարձր պատրաստության վիճակի բերեց հարևան Ադրբեջանի կողմից վիճահարույց Լեռնային Ղարաբաղի սահմանային շրջանի գյուղերի վրա իրականացված հարձակումից հետո: Ըստ ՀՀ ՊՆ-ի, դեռ անհայտ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել: Ի պատասխան ՝ հայ զինվորականները խոցեցին երեք տանկ, երկու ուղղաթիռ և երեք անօդաչու թռչող սարք, հաղորդում է Reuters գործակալությունը:


Ադրբեջանում Պաշտպանության նախարարությունը խոստովանում է, որ ռազմական գործողություն է իրականացրել սահմանամերձ շրջանում: Նախարարությունը նշում է, որ դա մի տարածք է, որտեղ ոչ ոք չի ապրում, և որը լի է ականներով: Նրանք պնդում են, որ ադրբեջանական ուղղաթիռ է խփվել,որի անձնակազմը ողջ է մնացել:


1991 թվականից ի վեր անկախ նախկին երկու խորհրդային հանրապետությունները տասնամյակներ շարունակ պայքարում էին միմյանց դեմ: 1980-ականների վերջից սկսած նրանք պատերազմում էին Լեռնային արաբաղի շրջանում, զոհվել էավելի քան 30,000 մարդ: Այս տարածքը, որն ամբողջովին շրջապատված է Ադրբեջանի տարածքով, հիմնականում բնակվում է էթնիկ հայերով: Նրանք իրենց անկախությունը հռչակեցին 1991 թ.` որպես Արցախի հանրապետություն: Միջազգային հանրությունը չի ճանաչում այս հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս, բայց գործնականում այն ​​վերահսկվում է Հայաստանի կողմից:


Հարևան երկրները զինադադար կնքեցին 1994-ին, պատերազմը բռնկվեց 2016-ին և այս տարի առկա են ռազմական բախումները: Հունիսին զոհվեց 12 զինվոր:


Հատկանշական է, որ վերջերս երկու երկրներն էլ մաս կազմեցին Ռուսաստանի հարավում ծավալուն ռազմական համագործակցության: Սեպտեմբերի 21-ից 26-ը Ռուսաստանի ղեկավարությամբ անցկացվեց «Կովկաս 2020» ռազմական գործողությունը: Ներկա էին նաև զորքեր Չինաստանից, Իրանից, Պակիստանից, Մյանմայից և Բելառուսից: Ընդհանուր առմամբ, դրանում ներգրավված էր 80,000 զինվոր:


https://www.nrc.nl/…/geweld-weer-opgelaaid-tussen-buurlande…

Kaukasus: Bij een militaire operatie van het Azerbeidzjaanse leger zouden een aantal burgers in de grensregio Nagorno-Karabach zijn omgekomen. In reactie heeft buurland Armenië tanks, helikopers en drones neergeschoten.


Վարչապետի ուղերձը, Արցախում պատերազմ է բռնկվել

 


Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն,

Քույրեր եւ եղբայրներ,


Այսօր վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային:


Ռմբակոծության են ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր եւ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:


Օգտագործելով ծանր սպառազինություն, հրետանի, հետեւակ՝ հակառակորդը գրոհի է ենթարկում պաշտպանության բանակի դիրքերը՝ բոլոր ուղղություններով: Պաշտպանության բանակը այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում եւ պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ:


Սիրելի ժողովուրդ,


Իլհամ Ալիեւի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է: Դա պատերազմ է մեր անկախության, ազատության եւ արժանապատվության դեմ:


Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին: Քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը եւ ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որեւէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը: Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայկական քաղաքականության պատանդն է դարձել եւ այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին:


Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն: Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության եւ անկախության երաշխավորն է: Եւ Հայաստանի Հանրապետությունը իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին: Մենք գործադրելու ենք հնարավոր եւ անհնարին ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: Որպես 1994թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու եւ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։


Այս պահի դրությամբ հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբեւէ: Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը:


Մենք միասնական ենք ինչպես միշտ: Մենք միասնական ենք, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանն ու արժեքներին: Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին: Մենք մեր հազարամյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր եւ հաղթահարել բազում դժվարություններ: Մեր գործն արդար է եւ այս հանցավոր ոտնձգությունը եւս արժանի հակահարված կստանա:


Մենք լավ գիտակցում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաև Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների՝ տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար: Այս է պատճառը, որ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետեւանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից եւ ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը:


Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսեւորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ եւ շարունակվում է այսօր, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Թուրքիայի նման վտանգավոր կեցվածքի պահպանումը ամենակործանարար հետեւանքներով է հղի Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների համար: Միջազգային հանրությունը պետք է միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը եւ տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից:


Սիրելի հայրենակիցներ,


Այսօր մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ: Իրավիճակը ավելի է բարդանում համավարակի պայմաններում: Ուստի պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը: Մեր հաղթանակը կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական եւ մեր միասնական, հավաքական ջանքից եւ պահվածքից:


Կոչ եմ անում բոլորին ցուցաբերել բարձրագույն աստիճանի կարգապահություն եւ բարձր քաղաքացիական գիտակցություն: Եւ մենք կհաղթենք:


Եւ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում, Ազատ եւ Երջանիկ Արցախում:

Փառք Հայոց բանակին:

Հավերժ փառք Հայ զինվորին:



FAON- ը դատապարտում է հարձակումները և համերաշխություն հայտնում Արցախին և Հայաստանին


FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands

(ARM NL)Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) դատապարտում է Ադրբեջանին

Հաագա, 27 սեպտեմբերի, 2020 թ. - Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը: Այն արտահայտվեց Արցախի Հանրապետության դեմ ռազմական լայնածավալ հարձակմամբ: Հարձակումներում թիրախ են ընտրված քաղաքացիական բնակչությունն ու կառույցները, այդ թվում ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Կան ավերվածություններ, զոհեր և վիրավորներ:

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)-ը հայտնում է, որ Արցախի և Հայաստանի հայ բնակչության համար մտահոգություններն ամրապնդվում են Թուրքիայի դերով, որը անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին ոչ միայն բարոյապես, այլ նաև ֆիզիկապես` Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ լայնածավալ զորավարժությունների միջոցով, հայկական տարածքների սահմաններին մոտ: Բազմաթիվ տեղեկություններ կան նաև Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան վարձկանների տեղափոխման և այս հարձակման մեջ նրանց օգտագործման մասին:

FAON- ը դատապարտում է այս հարձակումները և համերաշխություն հայտնում Արցախին և Հայաստանին:

FAON- ը հոլանդացի և միջազգային քաղաքական գործիչներին, ԵՄ-ն և մասնավորապես ԵԱՀԿ միջնորդներին (Մինսկի խմբի), կոչ է անում ապահովել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցմանը և լայնամասշտաբ պատերազմի կանխմանը:

FAON- ը հայտարարության մեջ նշել է, որ Լեռնային Ղարաբաղը ՝ այժմ Արցախի Հանրապետությունը, փաստացի անկախ է գրեթե 30 տարի ՝ Խորհրդային Միության կազմալուծումից հետո այն ձեռք է բերվել հանրաքվեի միջոցով:

FAON- ը հայտարարության տեքստը (Նիդերլանդերեն) ներկայացնում ենք ամբողջությամբ:

(Արխիվային լուսանկար)

Persbericht

Azerbeidzjan begint oorlog in Kaukasus

Armeense Federatie FAON veroordeelt schending staakt-het-vuren door Azerbeidzjan

Den Haag, 27 september 2020 – De Federatie Armeense Organisaties in Nederland (FAON) is opgeschrikt en geschokt door de grootschalige militaire aanval van Azerbeidzjan op de Republiek Artsach. De aanvallen zijn gericht op burgerdoelen, inclusief de hoofdstad Stepanakert. Reeds nu zijn er doden en gewonden te betreuren.

Onze zorgen voor de Armeense bevolking van Artsach en Armenië worden versterkt door de rol van Turkije, dat niet alleen verbaal maar ook door uitgebreide gezamenlijke militaire oefeningen van Turkije en Azerbeidzjan dicht langs de grenzen van de Armeense gebieden, onvoorwaardelijke steun aan Azerbeidzjan geeft. Ook zijn er veel berichten over het overbrengen door Turkije van huurlingen uit o.a. Syrië naar Azerbeidzjan en de inzet van hen bij deze aanval.

De FAON veroordeelt de aanvallen en spreekt solidariteit uit met de bevolking van Artsach en Armenië.

De FAON dringt er bij de Nederlandse en internationale politiek, zoals de EU, en met name de OVSE-bemiddelaars in het conflict (van de zogeheten Minsk groep) op aan te bewerkstelligen dat de vijandelijkheden vanuit Azerbeidzjan worden beëindigd en een grootschaliger oorlog wordt voorkomen.

Nagorno Karabach, nu de Republiek Artsach, is sinds bijna 30 jaar de facto zelfstandig, nadat het als voormalige onafhankelijke Oblast binnen het gebied van Sovjet Azerbeidzjan, bij het uiteenvallen van de Sovjet-Unie, via referenda voor onafhankelijkheid had gekozen.

Over de status van Nagorno Karabach wordt onderhandeld in de zogeheten Minskgroep van de OVSE, met als medevoorzitters Rusland, Frankrijk en de Verenigde Staten.

De aanvallen van vandaag volgen op de flagrante schending op 12 juli jl. van het staakt-het-vuren door Azerbeidzjan, aan de grens van Armenië en Azerbeidzjan in de regio Tavush, waarbij eveneens slachtoffers te betreuren waren.

De afgelopen tijd zinspeelde men van de kant van Azerbeidzjan voortdurend op oorlog, hetgeen samen met de grootschalige militaire oefeningen door Turkije en Azerbeidzjan nabij Armenië, en de houding van Azerbeidzjan ten opzichte van de onderhandelingen onweerlegbaar wijst op vooraf door Azerbeidzjan geplande aanvallen op de Armeniërs.



Saturday, 26 September 2020

Գիշերային փոթորիկից հետո մի քանի ծառեր էին արմատախիլ եղել

 







Ոնց որ կարոտել էինք անձրևներին ու փոթորիկներին...

Oostburg քաղաքում գիշերային փոթորիկից հետո մի քանի ծառեր էին արմատախիլ եղել

Անկախության տոնի առթիվ շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը

 




Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը ( Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն ) հղում անելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք` հայտնում է, որ Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Հայաստանի Անկախության տոնի առթիվ
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը:
«Ցանկանում եմ փաստել, որ կորոնավիրուսի շարունակվող համավարակն աննախադեպ մարտահրավեր է բոլորիս համար: Մաղթում եմ Ձեզ, ձեր կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին ուժ, կորով և առողջություն կորոնավիրուսը հաղթահարելու համատեղ ջանքերում»,- մասնավորապես ասված է Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի շնորհավորական ուղերձում:

Friday, 25 September 2020

«Նիդերլանդական օրագիր» ֆեյսբուքյան էջը հավանած մեր 9000-րդ, և բաժանորդագրված` 10.000-րդ մասնակիցը

 ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ

«Նիդերլանդական օրագիր» ֆեյսբուքյան էջը հավանած մեր 9000-րդ, և  բաժանորդագրված` 10.000-րդ մասնակիցը




Ֆեյսբուքյան մեր էջը արձանագրեց 9000-րդ հավանումը: Հեղինակը` օգտատեր Տիգրան Հարությունյանն է (Tigran Arutyunyan` Երևան ): Տիգրանը շինարար է, այդ գործի հմուտ  մասնագետը: Նրա ղեկավարությամբ Երևանում և հանրապետության տարբեր բնակավայրերում նախագծվել և իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ:

 Հիշեցնենք, որ  մի քանի օր առաջ էլ ունեցանք մեր 10.000-րդ բաժանորդը: Այդ  պատվին արժանացավ 39-ամյա ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Բեզոյանը (Kar Nar): Նա տնային տնտեսուհի է, բնակվում է Նիդերլանդների Լայդենին մերձակա ՈՒստրեխտ քաղաքում: Լուսանկարներում ներկայացնում ենք նրանց` Տիգրան Հարությունյանը`տիկնոջ և Արմինե Բեզոյանը`երեխաների հետ:

Մեր ընթերցողները ամենատարբեր տարիքի,  մասնագիտությունների ու նախասիրությունների մարդիկ են: Նրանց շնորհիվ, 2012թ. ստեղծված «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ» ձեռք  բերեց կայուն ընթերցողներ, որոնց թիվը տարեցտարի աճում է միջինը 1000 և ավելի մարդով: Այսուհետ նիդերլանդահայ կյանքին առնչվող տեղեկություններից բացի կաշխատենք ավելի բազնազան ու հետաքրքիր դարձնել կայքը: Այդ ուղղությամբ մտածում և աշխատանքներ ենք տանում: Նախատեսել ենք մեր բաժանորդների ու էջը հավանած  մասնակիցների միջև կազմակերպել կոնկուրսներ ու հայտարարել մրցանակաբաշխություններ: Այդ մասին կգրենք  լրացուցիչ: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը համարվում է նաև մեր թղթակիցը: Գրեք, կամ  հայտնեք  ձեր շուրջ տեղի ունեցող հետաքրքիր ու կարևոր իրադարձությունների մասին, ուղարկեք տեսաերիզներ ու լուսանկարներ, մենք սիրով այն կհրապարակենք:

Այժմ ներկայացնենք մեր շարքերը վերջերս համալրած օգտատերերին` մեր թիմի նոր անդամներին:

Tigran Arutyunyan

Gayane Sargsyan

Noro Hovhannisyan

Генади Софоян

Janna Tegleh Poghosyan

Armen Akopian

Стелла Авакян

Sara Vardanyan

Haradj Dawoed

Sona Serobyan Rosidu

Qristina Artur

Vladimir AntonyanVarujan Wirabian     

Kar Nar

Wahe Sahakov


Thursday, 24 September 2020

Սառա Գիդեոնը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ առաջին հայ-ամերիկացի սենատորը

 Sara Gideon could be the first Armenian-American Democrat Senator in United States History


Սառա Գիդեոնը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ առաջին հայ-ամերիկացի սենատորը: Նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռն է Նրա մրցակից Սյուզան Քոլինզը հանդիպում է ադրբեջանցի լոբբիստների հետ: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ սենատոր [Սյուզան Քոլինզը] մտահոգված է Հայաստանի օկուպացիոն քաղաքականությամբ. զեկույցում արցախահայությունն անվանվում է «անօրինական զավթիչներ»։  Միևնույն ժամանակ, Սառա Գիդեոնը Հայաստանի աննկուն պաշտպան է և ակտիվորեն աջակցում է Մեյն նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին, 2013 թ.-ին՝ համաֆինանսավորմանը և օժանդակությանը օրենսդրության ընդունման հարցում ՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին աջակցել Արցախի ինքնորոշմանը:

Sara Gideon could be the first Armenian-American Senator in United States History. She is the granddaughter of Armenian Genocide survivors. 

Her opponent, Susan Collins, has been meeting with Azeri lobbyists. Azeri media reports that “American Democrat U.S. Senator [Susan Collins] concerned about Armenia's occupation policy,” the report calling Armenians in Artsakh, an “illegal occupation.”

Meanwhile, Sara Gideon is a strong advocate for Armenia and also actively supported the State of Maine's recognition of the Republic of Artsakh, cosponsoring and helping pass legislation in 2013 calling for U.S. support for Artsakh's self-determination.

Ինչպես կահավորել ու ձևավորել բնակարանը

ԼՐԱՑՎՈՂ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Նիդերլանդներ մեր շատ հայրենակիցներ ներգաղթել են ցուրտ ու  մութ տարիներին և դրանից հետո: Շատերն իրենց աշխատասիրության շնորհիվ և վարկային նպաստավոր  պայմաններից օգտվելով ձեռք են բերել իրենց սեփական բնակարանները: Շատերը ցանկանում են իրենց ճաշակով ձևավորել, կահավորել, գեղեցիկ միջավայր ստեղծել իրենց շուրջ: Սակայն ամենքը չեն, որ ճիշտ կարողանում են դա անել,  հաշվարկել ու կիրառել ամենապարզ ու հասարակ կանոնները` էլ ավելի հարմարավետ դարձնելու իրենց, ընտանիքի մյուս անդամների ու  հյուրերի անմիջական շփման վայրը: Այս հոդվածների շարքը, որի հեղինակը Հասմիկ Հակոբյանն է, այս ոլորտում բավական հետազոտություններ է արել, կօգնի բոլորիս  ճիշտ կողմնորոշվել մեզ ամենասիրելի վայրում` տարածության ու ժամանակի առարկայական միջավայրում:


5 կանոն խոհանոցի կահույքը գրագետ տեղակայելու համար


Հիմնական սկզբունքներն են՝ 

-աշխատանքային եռանկյան ստեղծումը:

-տարածությունները հաշվի առնելը:

-կահույքի ճիշտ դասավորվածությունը:


Կանոն N1 

Կառուցել խոհանոցը՝ հաշվի առնելով աշխատանքային եռանկյան սկզբունքը՝ սալօջախ, լվացարան եւ սառնարան։ Այս 3-ի միջեւ հեռավորությունը պետք է լինի հավասար , բայց ոչ շատ մեծ հեռավորությամբ՝ խոհանոցում աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։ Ցանկալի չէ տեղադրել լվացարանը եւ սալօջախը խոհանոցային կահույքի անկյուններում։


Կանոն N2 

Մաքուր եւ կեղտոտ ամանեղենի ճիշտ շրջանառության համար աղբամանը, լվացարանը եւ աման լվացող մեքենան միմյանց մոտ պետք է տեղակայված լինեն։

Ինչպես նաեւ պահարանները եւ դարակները նույնպես պետք է աման լվացող մեքենային մոտ լինեն' այն հեշտությամբ դատարկելու եւ լցնելու համար։


Կանոն N3

Հաշվի առնել խոհանոցային կահույքի բարձրությունը:

Աշխատանքային զոնա, էլէկտրական սարքեր:

Աշխատանքային զոնան պետք է լինի գոտկատեղի բարձրության՝ կախված ձեր հասակից (85-ից մինչեւ 95սմ):

Ջեռոցը ցանկալի է լինի աչքերի բարձրության։

Օդափոխիչը՝ սալօջախից մոտավորապես 60սմ բարձրության վրա։

Պահարանի հասանելի ամենաբարձր դարակը ցանկալի է ունենա մոտավորապես 220սմ բարձրություն։


Կանոն N 4

Խոհանոցային ճարտարապետները նախընտրությունն այսօր տալիս են ավելի խորը եւ, հետեւաբար, ընդարձակ աշխատանքային զոնաներին՝ հատկացնելով աշխատանքային սեղանին 65 սմ, երբեմն նաեւ առավել հարմարավետության համար՝ 70սմ խորություն։

70սմ -ը կահույքի առջեւ ազատ տեղ թողնելու նվազագույն չափսն է, 90սմ-ը ՝ ներկառուցվող պահարանները, բաց վիճակում գտնվող սպասք լվացող մեքենան շրջանցելու համար, իսկ 120սմ-ը երկու հոգով խոհանոցում աշխատելու համար։


Կանոն N5 

Լավ լուսավորված խոհանոց:

Բացի նրանից, որ խոհանոցը պետք է լուսավորված լինի ցերեկային լույսով, այն պետք է լուսավորվի նաև առաստաղին լույսով: Ինչպես նաեւ աշխատանքային սեղանը պետք է լուսավորվի տեղային ուղղորդվող լույսերով (սփոթներով), որոնք սովորաբար տեղադրվում են աշխատանքային սեղանի վրա կախվող պահարանների տակ։ Պակաս կարևոր չէ շրջակա լուսավորությունը , հատկապես այն դեպքում, երբ խոհանոցը ճաշասենյակի հետ է։


Խոհանոցային «կղզյակ»


Խոհանոցային «կղզյակը» վերջին տարիներին հեղաշրջել է խոհանոցի մասին պատկերացումները՝  ընձեռելով տարածության արդյունավետ օգտագործման նոր հնարավորություններ։

Կղզյակը խոհանոցի կենտրոնն է եւ կարող է լինել տարբեր չափսերի, ձեւի, նյութի եւ տարողության։ Ստեծագործել սիրողների համար հրաշալի հնարավորություն

-Կղզյակն իր մեջ կարող է ամփոփել լվացարան, սալօջախ , բար եւ բազմաթիվ ֆունկցիոնալ պարզ դարակներ։

-Այն բաժանարար դեր է խաղում պատրաստման եւ համտեսման զոնաների միջեւ։ Այն կարելի է շատ ներդաշնակ ներառել ճաշասենյակի մեջ՝ ստեղծելով մեկ ամբողջություն։

-Մեծ խոհանոցում կղզյակը դառնում է մի ամբողջ խոհանոց՝ զբաղեցնելով ողջ տարածքը։ Այս դեպքում այն կարող է ներառել միանգամից 3 զոնա . պատրասման զոնա( սալօջախ, լվացարան), աշխատանքային զոնա եւ շփման զոնա( ճաշակելու , համտեսելու, նստելու եւ զրուցելու)։

Կղզյակ ունենալու լավագույն տարբերակը 15 քառ. մետր տարածքն է, չնայած լվացարան, սալօջախ, դարակաշարեր ներառելու դեպքում կարող է այն տեղակայվել նաեւ փոքր խոհանոցում։ Խորհուրդ ( այս դեպքում կահույքի փայլուն մակերեսները տեսականորեն ավելի կմեծացնեն խոհանոցը)։

- Կղզյակ կառուցելուց առաջ նախապես պետք է այդ հատվածն ապահովել էլեկտրական եւ ջրատար կոմմունիկացիաներով։

Կղզյակը կարող է լինել միեւնույն ժամանակ թե՜ շքեղ եւ թե՜ նվազագույն պահանջարկն ապահովող։ Շքեղության նոտա կարող է հաղորդել մարմարյա մակերեսը։

Սեւ գույնը վերջին շրջանի ամենասիրված գույնն է կղզյակի դեպքում, հատկապես երբ խոհանոցը ներառված է ճաշասենյակի մեջ։

-Կղզյակը կարող է լինել կիսաշրջանաձեւ

-Խոհանոցում հնարավոր է նաեւ տեղակայել միանգամից 2 կղզյակ՝ կախված խոհանոցի չափսերից եւ ձեւից։

Խոհանոցային «կղզյակը» վերջին տարիներին հեղաշրջել է խոհանոցի մասին պատկերացումները՝  ընձեռելով տարածության արդյունավետ օգտագործման նոր հնարավորություններ։

Կղզյակը խոհանոցի կենտրոնն է եւ կարող է լինել տարբեր չափսերի, ձեւի, նյութի եւ տարողության։ Ստեծագործել սիրողների համար հրաշալի հնարավորություն

-Կղզյակն իր մեջ կարող է ամփոփել լվացարան, սալօջախ , բար եւ բազմաթիվ ֆունկցիոնալ պարզ դարակներ։

-Այն բաժանարար դեր է խաղում պատրաստման եւ համտեսման զոնաների միջեւ։ Այն կարելի է շատ ներդաշնակ ներառել ճաշասենյակի մեջ՝ ստեղծելով մեկ ամբողջություն։

-Մեծ խոհանոցում կղզյակը դառնում է մի ամբողջ խոհանոց՝ զբաղեցնելով ողջ տարածքը։ Այս դեպքում այն կարող է ներառել միանգամից 3 զոնա . պատրասման զոնա( սալօջախ, լվացարան), աշխատանքային զոնա եւ շփման զոնա( ճաշակելու , համտեսելու, նստելու եւ զրուցելու)։

Կղզյակ ունենալու լավագույն տարբերակը 15 քառ. մետր տարածքն է, չնայած լվացարան, սալօջախ, դարակաշարեր ներառելու դեպքում կարող է այն տեղակայվել նաեւ փոքր խոհանոցում։ Խորհուրդ ( այս դեպքում կահույքի փայլուն մակերեսները տեսականորեն ավելի կմեծացնեն խոհանոցը)։

- Կղզյակ կառուցելուց առաջ նախապես պետք է այդ հատվածն ապահովել էլեկտրական եւ ջրատար կոմմունիկացիաներով։

Կղզյակը կարող է լինել միեւնույն ժամանակ թե՜ շքեղ եւ թե՜ նվազագույն պահանջարկն ապահովող։ Շքեղության նոտա կարող է հաղորդել մարմարյա մակերեսը։

Սեւ գույնը վերջին շրջանի ամենասիրված գույնն է կղզյակի դեպքում, հատկապես երբ խոհանոցը ներառված է ճաշասենյակի մեջ։

-Կղզյակը կարող է լինել կիսաշրջանաձեւ

-Խոհանոցում հնարավոր է նաեւ տեղակայել միանգամից 2 կղզյակ՝ կախված խոհանոցի չափսերից եւ ձեւից։





Խոհանոցային կահույքի պատրաստման համար նախատեսված նյութեր , դրանց առավելություններն ու թերությունները եւ 2020թ. ամենաարդի միտումները

ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՖԱՍԱԴՆԵՐ — ՃԱԿԱՏԱՅԻՆ ԴՌՆԵՐ ԵՎ ԴԱՐԱԿՆԵՐ

Մելամինապատ ԴՍՊ կամ ՄԴՖ– այն հիմնականում օգտագործվում է խոհանոցի ճակատային դարակները եւ դռները կառուցելու համար։ Ի տարբերություն բնական փայտի, անհամեմատ մատչելի է եւ արտադրվում է թե' փայտի, թե' քարի եւ թե' մետաղի ֆակտուրաներով։

Լամինատ – այն ամենատարածվածն է, ավելի բարձրակարգ է, քան մելամինապատ ԴՍՊ կամ ՄԴՖ եւ ունի փայտի, քարի, չժանգոտվող պողպատի շատ ավելի բնական կրկնօրինակումներ։

Լաքապատ կամ փայլուն ֆասադները նույնպես ունեն իրենց համակիրները, սակայն ավելի թանկ են։

Դիզայներները խորհուրդ են տալիս այս նյութն օգտագործել միայն ընդգծելու խոհանոցի որոշ մակերեսներ՝ գումար խնայելու նպատակով։

Եվ վերջապես բնափայտով երեսպատված մակերեսները, որոնք բնականը եւ ընտանեկան ջերմությունը սիրողների համար են։ 

Այս նյութի  դժվարությունը կայանում է նրանում, որ երբեմն անհնար է միեւնույն երանգը ստանալ բոլոր ֆասադների վրա եւ, ժամանակի ընթացքում, այն կորցնում է ձեւը եւ կարող է տեղաշարժվել։ Դրա համար էլ խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ լամինատին, որն ավելի երկարակյաց է։   







ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍԵՂԱՆ

Այժմ խոսենք խոհանոցի աշխատանքային սեղանի մասին, որը թերեւս խոհանոցի կարեւորագույն բաղադրիչն է, հետեւաբար՝ կարեւոր է, որ այն պատրաստված լինի շատ որակյալ նյութից։

Հաշվի առնելով մինիմալիստական ոճի խոհանոցների արդիականությունը՝ աշխատանքային սեղանները աստիճանաբար դառնում են ավելի բարակ։ Եթե մի քանի տարի առաջ դրանք ունեին 4սմ հաստություն, ապա այժմ դրանց հաստությունը չի գերազանցում 1.2սմ, շատ հազվադեպ հասնելով մինչեւ 3սմ հաստության։

Խոհանոցի աշխատանքային սեղանի դեպքում նախապատվությունը տրվում է լամինատին, որը կարող է ունենալ թե' քարի, թե' փայտի, թե' մարմարի եւ թե' երկաթի իմիտացիաներ։ Այսօր բարելավվել է նաեւ լամինատի որակը. այն ավելի հեշտ ու արագ է մաքրվում եւ լավ դիմակայում է հարվածներին ու քերծվածքներին։

Վերջերս լույս է տեսել նոր սերնդի լամինատ, որը կազմությամբ ավելի խիտ եւ որակով է, մեջտեղի հատվածում ունի ջրամեկուսիչ շերտ եւ հետեւաբար նաեւ՝ մեծ երկարակեցություն։

Փայտե աշխատանքային սեղան – այն ավելի ջերմ եւ ընտանեկան է դարձնում խոհանոցը։

Թերություններն են՝ զգայունությունը խոնավության եւ տաքության նկատմամբ։

Տեղադրելուց հետո անհրաժեշտ է այն մշակել կտավատի յուղով, որպեսզի հետքերը չնեծծվեն փայտի մեջ։

Օրինակ՝ բամբուկը էկզոտիկ երանգ է հաղորդում, իսկ հաճարը իր բաց երանգով լուսավորում է եւ սկանդինավյան երանգներ հաղորդում։ 

Ժամանակի ընթացքում փայտը կարող է դառնալ ավելի մուգ կամ, հակառակը, բաց երանգի, սակայն անհանգստանալու կարիք չկա, քանի որ դա  բնորոշ է բնափայտին։

Գրանիտե աշխատանքային սեղան – Այն շատ ավելի թանկ է, քան փայտը եւ շատ երկարակյաց է, չի վախենում ո'չ ցրտից, ո'չ շոգից, ո'չ էլ քերծվածքներից։ Օճառաջուրն ու սպունգը բավական են այն մաքրելու համար։

Այն նաեւ ունի գունային եւ մշակման բազմաթիվ վարիացիաներ։

Տարին մեկ անգամ խորհուրդ է տրվում այն մշակել ջրամեկուսիչ յուղով։

Կվարցե աշխատանքային սեղան – Իրենց տեսքով էսթեսիկ կվարցե աշխատանքային սեղանները բավականին թանկ են։ Կազմված լինելով 92% կվարցից եւ ակրիլային խեժից՝ այն հանդիսանում է շատ ավելի կարծր նյութ, քան բնական քարը։

Այն չի ներծծում ո'չ ջուրը, ո'չ սուրճը, ո'չ գինին։ Հետքերը շատ արագ մաքրվում են ջրով եւ օճառով, սակայն ձեռնպահ է պետք մնալ շատ տաք տարաներ վրան դնելուց, քանի որ չափազանց մեծ տաքությունից այն կարող է ճաքել եւ ձեւափոխվել։

Ապակե աշխատանքային սեղան – Այն խոհանոցին հաղորդում է գերժամանակակից տեսք։ Հիգիենիկ է, չունի ծակոտկենություն։

Սակայն այն կարող է կոտրվել հարվածներից կամ բարձր ջերմաստիճանից։

Մաքրվում է սպունգով եւ տաք ջրով, իսկ մատնահետքերը մաքրվում են ալկոհոլային քացախով։

Չժանգոտվող պողպատե աշխատանքային սեղան – Եթե ուզում եք պրոֆեսիոնալ խոհանոցի տպավորություն ստեղծել, ապա ընտրեք չժանգոտվող պողպատը։ Այն շատ նորաձեւ է եւ հեշտությամբ ինտեգրվում է ցանկացած ոճի խոհանոցում։

Պրոֆեսիոնալները նախապատվություն են տալիս այս նյութին, քանի որ այն ջերմա եւ ջրադիմացկուն է։ Լինելով նաեւ հիգիենիկ՝ այն, այնուամենայնիվ, ունի մեծ թերություն. աշխատատար է նրա ամենօրյա խնամքը, քանի որ զգայուն է կրաքարերի գոյացման եւ քերծվածքների հանդեպ։ Նաեւ ժամանակի ընթացքում կորցնում է փայլը։

Խորհուրդ է տրվում այն մաքրել քիմիական նյութերով /օրնակ՝ ժավելաջրով/։ Խստիվ հակացուցված է սպունգի կոշտ մասով այն շփելը, իսկ կտրատելիս անպայման պետք է տախտակ օգտագործել։

Բետոնե աշխատանքային սեղան – Բետոնը ի սկզբանե նախատեսված լինելով պատերի եւ հատակների հարթեցման համար՝ այսօր, որպես նորարարություն, իր կիրառությունն է գտնում է նաեւ խոհանոցում որպես աշխատանքային սեղան։ Այն շատ կարծր նյութ է, եւ նրա երկարակեցությունն էլ ավելի ապահովելու նպատակով՝ պետք է այն անպայման լաքապատել։ Մաքրելու համար բավական են միայն սպունգն ու օճառը։ Տարին մեկ անգամ խորհուրդ է տրվում այն վերալաքապատել՝ փայլը վերականգնելու նպատակով։

Լավայի տեխնոլոգիայով պատրաստված աշխատանքային սեղան – Այս նյութը էմալի եւ քարի միաձուլում է, որը 900C ջերմության տակ եփվում է։ Այն դասվում է ամենաամուր նյութերի շարքում։ Դիմակայուն է թե' հարվածներին եւ թե' ջերմությանը։ Այսօր արդեն էնթրասիտ եւ սեւ երանգներից բացի, արտադրվում է տարբեր գույների եւ երանգների։ Լինելով շատ նորարարական եւ իր տեսակով նորություն՝ շուկայում դեռեւս դժվար է այն հայթայթել, նաեւ բավական թանկ է։ 

Հակացուցված է այն մաքրել քացախով, կիտրոնով եւ ժավելաջրով։

Չնայած այն հանգամանքին, որ սպառողների 80 % նախապատվությունը տալիս է լամինատին` բոլոր վերը նշված նյութերը եւս ունեն իրենց պատվիրատուների եւ համակիրների շուկան։


ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ








Wednesday, 23 September 2020

Հայաստանում Նիդերլանդների դեսպանն անցավ իր պարտականություններին








Տեղադրելով լուսանկարներ (ներկայացրել ենք երկուսը)` Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը (Nico Schermers ) հետևյալն է գրել.
 -Այսօր կեսօրին ինձ հրավիրեցին իմ հավատարմագրերը հանձնել Նախագահ Արմեն Սարգսյանին: Քննարկեցինք շատ հետաքրքիր թեմաներ, որոնք կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: 




Մինչ հավատարմագրերի հանձնումը ` Նիդերլանդների նորանշանակ դեսպանը սեպտեմբերի 4-ին կրկնօրինակներն է հանձնել ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին: Մնացած ժամանակը Նիկոլաս Սխերմերսը հասցրել է լինել Հայաստանի տեսարժան վայրերում, ծանոթանալ նրա պատմամշակութային հուշարձաններին ու բավական հետաքրքիր լուսանկարներ տեղադրել իր ֆեյսբուքյան, թվիտերյան էջերում (Մի քանիսը ներկայացնում ենք): Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ևս ողջունել և ջերմ խոսքեր է հղել հոլանդացի գործընկերոջը: Նիդերլանդներում գտնվելու ժամանակ հոլանդացի դիվանագետը մեր երկրի դեսպանի, ապա հյուպատոսի հետ հասցրել է ծանոթանալ նիդերլանդներում գործող հայկական համայնքներին: Բարի առաքելություն ու լավ աշխատանքային սկիզբ նորին գերազանցությանը` ի նպաստ մեր երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման:
Լուսանկարային ձևավորմամբ ամբողջական նյութն այստեղ

Tuesday, 22 September 2020

Թագաժահրը չի ընկճում Արցախցիներին

 ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԶԲՈՍԱՆՔ ԱՐՑԱԽՈՎ

Ստեփանակերտում փոքրիկ զբոսանք կատարեցի․ նպատակ ունեի հասկանալ ինչպես է ազդել թագաժահրը արցախցու ինքնազգացողության ու կյանքի որակի վրա, արդյո՞ք արցախցուն խեղճացրել է այն ու ստիպել դիմացդ հայտնված մարդուն շատ չմոտենալու համար փախուստի դիմել դեպի մայթի հակառակ կողմը․․․ ամենևին: Սկսեմ սկզբից։ Նպատակ ունեի փոքրիկ նյութ պատրաստել «Արցախն ու համավարակը» թեմայի շրջանակում։ Երեկոյան զբոսանքը Ստեփանակերտի կենտրոնում ոչ միայն հաճելի է, այլև հետաքրքիր․ արցախցին ապրում է իր առօրյայով՝ փողոցում տեսնում ես զբոսնող ժպտադեմ երիտասարդների, գեղեցիկ աղջիկների, թոշակառու տղամարդիկ այգում հավաքված զրուցում են, երբեմն նույնիսկ հեռավորությունը չեն պահպանում, թոշակառու կանայք իրար կողքի քայլում են շատ մտերմիկ զրուցելով, երեխաները վազվզում են․․․ ՈՒ ՈՉ ՄԻ ԴԻՄԱԿ, մոտենում եմ առաջին հանդիպած կնոջը , ով կողքովս էր անցնում, ներկայանում եմ ու հաճելիորեն զարմանում, որ անկախ մեզանից պահում ենք 1․5 մետր այսպես կոչված սոցիալական հեռավորություն՝ հստակ գիտակցելով․ որ մենք տարբեր ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՉԵՆՔ։ Առաջին անգամն եմ զգում, որ քաղաքում թագավարակ կա ու մարդիկ պահում են այդ հեռավորությունը․․․ Զրուցակիցս՝ Կարինեն, ով աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի գիտական գրադարանում, ուրախությամբ է պատմում, որ գրադարանի հաճախորդ դասախոսներն ու ուսանողները նոր ուսումնական տարվա հետ սկսել են այցելել ու արդեն զբաղվել գիտական նյութերի ընթերցանությամբ, գիտական աշխատանքով։ Ախտահանվում է ամեն բան, մարդիկ բնականոն ընթացքով վերադառնում են իրենց կիսատ թողած գործերին։ Զգում ես, որ արցախցուն ոչ պատերազմով ու ոչ էլ համավարակով կոտրել չես կարող, պետք է՝ հագնում են դիմակը ու ապրում իրենց կյանքը անտրտունջ։ Կարինեն համոզված է, որ կյանքը իր հունի մեջ է մտնելու շուտով․․․ ուրախանում եմ, մտնում մոտակա խանութը, զրույցի բռնվում տիրուհու հետ, ով տարիքով համարյա հասակակից է ինձ։ Տիկինը մասամբ ընկճված է՝ առևտուր համարյա չկա, մաքսազերծման թանկացման պատճառով երեք ամիս առևտուր չի եղել։ Միանգամից տեսնում եմ թագաժահրի կնիքը նրա խոսքերում՝ 4 անգամ թանկացել է ամեն բան, ինքը հասցրել է առաջին թանկացման ընթացքում Թուրքիայից իր ապրանքը բերել․․ Այդ տեղանունը լսելիս սիրտս տակն ու վրա է լինում, հետո հավելում է, որ ավելի պակաս, բայց նույն թանկացումը նաև ռուսական ապրանքի վրա կա։ Թուրքից կախվածությունը սպանիչ է, բայց ականջներումս զնգում են Լոուրենս Արաբացու բառերը մեր մասին՝ ուղղված ամերիկացի լրագրողին՝տարեք հայերին Ամերիկա ու այնտեղ վերացրեք, դուք դրա փորձը ունեք հնդկացու նկատմամբ, ում հաջողությամբ եք վերացրել, անգլիացին դեռ համաշխարհային կառավարություն պիտի ստեղծի․․․ չի կարող նման մանր գործերով զբաղվել․․․ Հային պետք է անջատել Հայաստանից, իսկ մնացող հայերը պիտի աշխատեն հարևան երկրների համար․․․»։ Ծանր սրտով դուրս եմ գալիս խանութից․․ Զրույցը շարունակում եմ փողոցում․ Մոտենում եմ դիմացից եկող երիտասարդ զույգին, գեղեցիկ, բարեկիրթ․ գրական հաճելի հայերենով բացատում են ինձ, որ համավարակը ավելի է մտերմացրել ընտանիքի անդամներին, ովքեր ավելի հոգատար են դարձել միմյանց նկատմամբ․․․ Թոշակառու տատիկները չէին էլ զգացել համավարակի առկայությունը, մտքներով էլ չի անցնում սոցիալական հեռավորություն պահպանել․․ Եղան նույնիսկ մարդիկ, ովքեր փորձեցին ինձ բացատրել, որ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՄԱՎԱՐԱԿ ՉԿԱ․․․ «ԵՐԵՎԱՆԻՑ ԵՆ ՎԻՐՈՒՍԸ ԲԵՐՈՒՄ»։
Մանկական ստեղծագործության կենտրոնի ուսուցչուհիները երջանիկ դուրս էին գալիս շենքից, ուրախ էին, որ վերադարձել են իրենց աշակերտները, մի քիչ շատ են աշխատելու խմբերի քանակի մեծացման հետ կապված, բայց նրանց երջանկության վրա աշխատավարձի չփոխվելը չի ազդում։ Բոլորը ուրախ են, պետական սեկտորում աշխատող տղամարդիկ ասում են, որ չեն էլ զգացել,որ համավարակ կա, նրա առկայությունը միայն պարետին, պարետատան աշխատակիցների գործունեությանն ու պարետի հաճախակի թարմացվող որոշումներին առնչվելիս․․․ ԲՈԼՈՐԸ ՀԱՅԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ․․․ ԺԱՀՐԸ ՉԻ ԸՆԿՃՈՒՄ ՆՐԱՆՑ։
Արցախցի ոստիկանը հետևում է կարգ ու կանոնին, պատրաստ է օգնություն ցուցաբերել քաղաքացուն, բայց պարտքի գիտակցումն ու զգացումը երբեք թույլ չեն տալիս նրան որևէ հարցի պատասխանել, որն իր պարտականությունից դուրս է․ աշխարհի ամենաօրինապաշտ ու օրինակելի ոստիկաններն ապրում են Արցախում, նույնիսկ մտածում ես, որ նրանց մոտ վերապատրաստում պիտի անցնեն աշխարհի բոլոր երկրների ոստիկանները։ Դա ինձ համար վաղուց արդեն նորություն չէ։


ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ` ՀՈԳԻ ՈՒ ՄԱՐՄԻՆ, ՉԵՆՔ ՀԱՆՁՆՎՈՒՄ ԹԱԳԱԺԱՀՐԻՆ


Մինչ աշխարհի հզոր քաղաքական ուժերը քննարկում ու վերլուծում են թագաժահրի տարածման մանրամասներն ու նրա վերացմանն ուղղված միջոցառումները, նրա դեմ պատվաստումների հարցը, որը ոչ միայն առողջապահության խնդիրն է այլև հզոր քաղաքական ուժերի, ինչպես նաև այլ հրատապ քաղաքական խնդիրներ, Արցախը իր մեկուսացման դրական կողմերի ընդգծված կիրառմամբ դանդաղ բայց հաստատուն քայլերով առաջընթաց է գրանցում։ 


Այս առումով, ինչպես արդեն գիտենք, «Նիդերլանդական Օրագիրն» անդրադարձել ու շնորհավորել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կառավարման 100 օրը, հարցեր ուղղել և ստացել պատասխաններ։ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ Արցախը զբաղված է խաղաղ ստեղծագործ աշխատանքով, զարգացնում է տնտեսությունը, հղկում ու բարելավում է քաղաքական կառույցների ու կրթական համակարգի գործունեությունը ։



Թագաժահրի առկայությունը չի կարող խոչընդոտել առկա հարցերի լուծմանը Արցախում։ ԱՀ նախագահի որոշմամբ պատմական արդարությունը պետք է վերականգնվի։  Նախորդ դարասկզբին 10000 հայերի ցեղասպանություն տեսած Շուշին ազգային-քաղաքական, մշակութային, կրթական ազդեցիկ կենտրոն էր և պետք է վերականգնվի Շուշիի նախկին կարևորագույն կենտրոն լինելու կարգավիճակը։ Առաջին քայլն այդ ուղղությամբ արդեն ձեռնարկված են․ հարցի լուծմանն ընդառաջ՝ Արայիկ Հարությունյանը բանակցում է դատա-իրավական համակարգի պատասխանատուների հետ    Շուշիում կառուցվող նոր շենքը ԱԺ տրամադրելու ուղղությամբ։ Մասնավորապես,  Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է ԱՀ քաղաքացիներին, որ այցելել է բերդաքաղաք վերջին տարիներին քաղաքում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով: Նա նշում է, որ, անկասկած,  մեծ ջանքեր են պահանջվելու Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար, և, աշխատանքային օրակարգում տեղ գտած կարևոր հարցերը հրատապ լուծում են պահանջում․  բնակարանաշինություն, Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում, խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում,  շրջանային բուժմիավորման շենքի կառուցում, Շուշի տանող ճանապարհի վերանորոգում, թերացումների կարգավորում։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում նա կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուները նախագահի կողմից ստացել են բանավոր նախազգուշացում: Արցախի քաղաքացիները պատրաստակամ են օգնել, որ երկրում արդարացի լուծում ստանան բոլոր հարցերը։ Նրանք առաջ են քաշել ադրբեջանական տիրապետության տակ գտնված շրջանի տեղանուններից հրաժարվելու հարցը, մանավանդ , որ նոր անուններ հորինելու կարիք չկա, որովհետև ինչպես վկայում է դարավոր պատմությունը բոլոր վայրերը ունեն իրենց պատմական հայկական անվանումները։ Օրինակ,  քաղաքացիներից մեկի կողմից անդրադարձ է կատարվել Ասկերա՞ն, թե Մայրաբերդ տեղանուններին։ 
Հայոց պատմության մեջ շատ են ճակատագրական, ողբերգական, հերոսական դրվագները։ Պակաս չեն նաև զավեշտալի փաստեր։
Արցախի մայրաքաղաքի ամենավտանգավոր՝ արևելյան ուղղությունը պաշտպանող, բոլոր կռիվներում թուրք ասկերների դեմ կանգնած հայոց անառիկ ամրոցը անվանվում է ասկերի հոգնակիով․․․ թուրք զինվորներ ․․․ այն դեպքում, երբ ունենք Մայրաբերդը, որպես պատմական փաստ, տեղանուն, համազգային պարծանքի ու փառքի լուռ վկա։ Քանի որ տեղանունների փոփոխությունը խիստ տրամաբանական է, առաջարկ է արվել բացատրական աշխատանք տանել տեղի բնակչության լայն շերտերի հետ։ (Չենք ցանկանում անդրադառնալ այն հարցին, որ հարևան Ադրբեջանում, տեսնելով, որ Արցախը շրջանառության մեջ է դրել իր վաղեմի տեղանունը, փորձ է արվել 7րդ դասարանի դպրոցական դասագրքում բացատրել, որ նշված տեղանունը մթա․ 6-րդ դարում լինելով «բուն ադրբեջանական» նշանակել է «քաջ զինվոր» ․․․)



Նշենք, որ Արցախի նախագահն այս օրերին անկախության օրվա առիթով գտնվելով ՀՀ-ում մեծ եռանդով հանդիպումներ է ունենում՝ «Թումո» կենտրոնների ցանցն Արցախում ընդլայնելու նպատակով։ 
Ա․ Հարությունյանը այցելել է Մատենադարան, ծանոթացել հայ ձեռագրային ժառանգության բացառիկ նմուշներին, շրջայց կատարել արխիվային պահոցում և ձեռագրերի վերականգնման բաժնում և Տեր-Ղեւոնդյանի հետ մտքեր ենք փոխանակել համագործակցության ընդլայնման տարբերակների շուրջ: Մասնավորապես, նախատեսվում է մայրաքաղաքում գործող հանրապետական գրադարանի համար արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող պայմաններ ստեղծել, և այդ գործում Մատենադարանը կունենա իր ծանրակշիռ մասնակցությունը, համոզված է ԱՀ նախագահը:

 Մեր զրույցը շարունակենք՝ դիտելով մի փոքրիկ ֆիլմ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ այն մասին, թե ինչպես է համավարակի պայմաններում  Արցախում բարձր մակարդակով կազմակերպվում կրթության իրավունքի իրականացումը (https://www.artsakhombuds.am/hy/news/441)։ Արվում է ամեն բան, որ թագաժահրի ազդեցությունը կրթության վրա հասցվի մինիմալի։

Իսկ ինչպես է գնահատվում թագաժահրի ազդեցությանը ԱՀ-ում ընդհանրապես և մարդու իրավունքների  վրա մասնավորապես։ Այս հարցի  առնչությամբ փորձեցինք զրուցել մարդու իրավունքների համար պայքարող, «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպության հիմնադիր, պետական-հասարակական գործիչ Կարեն Օհանջանյանի հետ (http://www.nankr.am/hy/2460)։ Արցախում նրան բոլորն են ճանաչում և սիրում, որովհետև նա մարդու այն տեսակին է պատկանում, որ անգամ համավարակի պայմաններում ոչ մեկի ու ոչ մի հարցի նկատմամբ չի կարող անտարբեր գտնվել, գուցե գեներն են պատճառը․․․ Կարեն Օհանջանյանը նվիրյալ հայրենասեր է, խոհա-փիլիսոփայական և սիրային բանաստեղծությունների հեղինակ, բազմակողմանի զարգացած գրող, մեր հայտնի հայրենակցի՝ Միքայել Արամյանցի (Ախթալայի պատմական դղյակի տիրոջ և Անդրկովկասում առաջին թենիսի քորտերի հիմնադիր) գեների անմիջական կրողը։ (Ամբողջական հոդվածը Կարեն Օհանջի «Արամյանց» գործի մասին կարելի է կարդալ հետևյալ հղմամբ
Բայց այսքանը դարձյալ շատ քիչ է նկարագրելու համար 1992 թ.   Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպությունը ստեղծած և Բելգիայույում 2000թ․ քաղաքական գիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում դոկտորի աստիճան ստացած, Արցախում մարդու իրավունքների հայտնի պաշտպանին, ով բավականին ներդրում ունի 500 թուրք գերիներին, մարդասիրական մղումներից ելնելով, Ադրբեջանին վերադարձնելու հարցում, սակայնթուրք կոչվածի համար բանակցային գործընթացը այնքան արժեք չուներ, որ դաժան դատաստան տեսնելով բանագնած Օհանջանյանի հետ ՝ նրան ենթարկում են ահավոր կտտանքների։ Արդարության անխոնջ մարտիկը այսօր էլ շարունակում է իր անձնվեր գործունեությունը և կարծես արցախահայության  բոլոր խնդիրները նրանը լինեն։ Բանակցությունների հարցին այսօր անդրադարձ կատարելով՝ նա նշելում է, որ դրանք պետք է որակապես նոր հարթություն մտնեն, այլապես անիմաստ է նույնությամբ կրկնել անցածը՝ անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, որպեսզի բանակցային գործընթացը վերակենդանանա և դուրս գա փակուղուց․․․
Օհանջանյանը, պատասխանելով մեր հարցին, նշում է, որ, եթե Արցախում իրավիճակն համեմատվի այլ երկրներում գործող սահմանափակումների հետ, ապա պանդեմիան և կառավարության ձեռնարկած միջոցառումները Արցախում սոսկ մարդու իրավունքների թեթևակի սահմանափակումների պատճառ են դարձել։ Խոսքը վերաբերում է երկրի ներսում տեղաշարժերին և այլ երկրներ մեկնելուն։ Արգելված են մասսայական միջոցառումները, այդ թվում հարսանիքներին ու հուղարկավորություններին 20 հոգուց ավել մասնակիցները չեն կարող լինել, վերջապես դիմակների կրումը հասարակական վայրերում։ Իհարկե արտակարգ իրավիճակը վարորդների գրպանին հարված հասցրեց, կառավարության կողմից սոցիալական մուծումների՝ օգնության ծրագիրը լիովին չծածկեց բնակչության կարիքները․․ բայց այս սահմանափակումների մեծ մասից արագ հրաժարվեցին և կարծես դիմակ կրում են ըստ անհրաժեշտության։ Թագաժահրի թեման Օհանջանյանը պոեզիայում յուրահատուկ տեղ ունի, քանի որ կյանքի որակի վրա այն, այնուամենայնիվ թողնում է իր հետքը։

Твой защитный экран от Louis Vuitton
Поразил меня сразу и напомнил о чём-то.
Ты смотрела глазами пришельца из космоса,
Без улыбки, эмоций... Только грусть выражала.
Ты в защитном экране, Боже мой!- До чего ж хороша!
Но тебе не хватало, чтобы рядом был я -
И в таком же экране от Louis Vuitton...
13 сентября 2020 г.

Очевидно, что COVID
Повлиял и на осень:
Она будто всё ноет -
Стал другим её почерк.
И любви нет прошедшей,
Ожиданий восторга.
Краски листьев отцветших
Не ложатся в два слога...
Может быть, эта осень
Исключенье из правил?
И похоже, что COVID
Всем любви поубавил...
Осень - время поэта,
И вдохновений пора.
Все ещё и не спета
Песнь та моя со вчера...
9 сентября 2020 г.
Ադրբեջանական թուրքի դեմ  պայքարը, Ադրբեջանի ստեղծած անմարդկային պայմանները, ազգային ազատագրական պայքարն ու անկախության համար մղվող պատերազմը, տարիների մեկուսացումը արցախցու կամքն ու համառությունը՝ միշտ դեպի ազատոււթյուն և անկախություն ավելի ամուր են  ու անկոտրում են դարձրել այսօր արցախցուն։ Եզրահանգումը մեկն է՝ արցախցուն ոչ մի կորոնավիրուս վախեցնել ու բնականոն կյանքի հունից հանել չի կարող։


Նաիրա Գասպարյան
Նիդ .օրագիր, 13.09.2020 Արցախ/