The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 5 November 2020

Նիդերլանդական թերթը անրադարձել է խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպած ամենօրյա լուռ ցույցին


05.11.2020/Նիդ.Օրագիր-De Telegraaf/H.A.
 De Telegraaf խոշորագույն 750 հազ. տպաքանակ ունեցող Նիդերլանդական թերթը րոպեներ առաջ անրադարձել է հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների (CAO) խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպած ամենօրյա  լուռ ցույցին: Հայտնվում է  որոշ  մարդկանց սպառնալիքներ  հնչեցնելու մասին, դրանից սակայն ցուցարարները չեն ընկրկում, իսկ ոստիկաներն էլ աչալուրջ են: 
Թերթը հայտնում է, որ արդեն Հայերը մի քանի շաբաթ է ինչ  ամեն օր ցույցեր են անցկացնում Հաագայի Պլեին հրապարակում: Ինչպես գրում է թերթը` պատճառը Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող հակամարտությունն է Լեռնային Ղարաբաղի  շրջանում, որը թեև պաշտոնապես Ադրբեջանի մաս է, բայց ղեկավարվում է էթնիկ հայերի կողմից: Բողոքի ակցիայի մասնակիցները դատապարտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հայտնում այդ տարածքում թուրքական միջամտության մասին: Նրանց ցուցանակների վրա, ի միջի այլոց, կարելի է կարդալ «Թուրքիային դուրս մղել ՆԱՏՕ-ից»:
Թուրքիայի նախագահ Էրդողանը նախկինում իր անվերապահ աջակցությունն էր հայտնել Ադրբեջանի կառավարությանը: Տեղեկություններ են եղել նաև այն մասին, որ Թուրքիայի կառավարությունը սիրիացի ջիհադիստներ է հավաքագրում ՝ աջակցելու ադրբեջանական զորքերին տարածաշրջանում հայերի դեմ մարտերում: Մի քանի շաբաթ առաջ Ստորին պալատը խնդրեց նախարար Ստեֆ Բլոկին (ԱԳ նախարար) հետաքննություն սկսել եվրոպական համատեքստում `Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և  ահաբեկիչների արտաքին միջամտության կասկածների վերաբերյալ:


Door ELIF ISITMAN

05 nov. 2020 in BINNENLAND

DEN HAAG - Een groep Armeense Nederlanders die voor de ingang van de Tweede Kamer demonstreert tegen het oplopende geweld in de regio Nagorno-Karabach is bedreigd en uitgescholden door een groepje mannen. „K*nkerterroristen, binnenkort is Nagorno-Karabach van ons,” schalde het donderdagmiddag over het Plein.
De twee mannen in kwestie hebben volgens de aanwezige demonstranten een Turkse achtergrond. Het gescheld en gedreig is volgens hen geen incident. „Elke dag lopen dit soort types langs, naar ons te schreeuwen,” zegt een vrouw. „Ze zeggen ook weleens: ’we gaan jullie neersteken.’ Gelukkig staat hier altijd marechaussee.” Een van de demonstranten heeft ter plekke aangifte gedaan van belediging tegen de tierende mannen. Hierop ging de politie achter de mannen aan.

De Armeniërs staan al enkele weken vrijwel elke dag te demonstreren op het Plein in Den Haag. Aanleiding is het oplopende conflict tussen Armenië en Azerbeidzjan in de verscheurde regio Nagorno-Karabach. Het gebied maakt formeel onderdeel uit van Azerbeidzjan maar wordt bestuurd door etnische Armeniërs. De demonstranten hekelen de Azerbeidzjaanse president Ilham Aliyev en de vermoedelijke Turkse inmenging in het gebied. „Kick Turkey out of NATO” is onder meer op hun borden te lezen.

De Turkse president Erdogan sprak eerder zijn onvoorwaardelijke steun uit aan de Azerbeidzjaanse regering. Ook waren er berichten dat de Turkse regering Syrische jihadisten ronselt om Azerbeidszjaanse troepen te steunen bij de gevechten tegen Armeniërs in de regio. De Tweede Kamer vroeg minister Stef Blok (Buitenlandse Zaken) een aantal weken geleden om in Europees verband een onderzoek te initiëren naar de vermoedens van buitenlandse inmenging in Nagorno-Karabach.


Wednesday, 4 November 2020

Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների հանդիպումը VVD կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակի հետ



Նոյեմբերի 4-ին, տեղի ունեցավ Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի առցանց հանդիպումը, որի գլխավոր հյուրն էր Նիդերլանդների վարչապետի գլխավորած VVD կուսակցության անդամ` արտաքին քաղաքական հարցերով կուսակցության խոսնակ, խորհրդարանի պատգամավոր՝ Սվեն Կոպմանսը:

Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ` Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի ղեկավարությամբ կայացած հանդիպմանը, Սվեն Կոպմանսը ներկայացրեց հաջորդ տարի ակնկալվող ընտրություններից առաջ իր կուսակցության տեսլականը արտաքին քաղաքականության, եվրոպական, մերձավորարևելյան զարգացումների, Նիդերլանդներ- Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նիդերլանդներ – Չինաստան, ինչպես նաև՝ մի շարք այլ տարածաշրջանների վերաբերյալ:

Դեսպան Բալայանի նախաձեռնությամբ նաև անդրադարձ կատարվեց Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ ագրեսիային, որի կապակցությամբ հանդիպման բազմաթիվ մասնակիցներ նշեցին, որ Թուրքիայի գործողություններն անընդունելի են, և անհրաժեշտ են հստակ միջոցառումներ՝ սաստելու բոլոր սահմանները հատած Թուրքիայի ղեկավարի սադրանքները:

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստ՝ Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ


Ինչպես Հայաստանի դեսպանությունից հաղորդեցին` քիչ առաջ ավարտվեց Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ Արցախի Մարդու Իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ։ Ինչպես հավաստում է դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan ) ` Artak Beglaryan-ը բավական մանրազնին ու ծավալուն գործ արեց, ներկայացնելովթուրք-ադրբեջանա-ահաբեկչական բոլոր վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները։
Մանրամասները շուտով Արցախի ՄԻ պաշտպանի գրասենյանկի հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: 

Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ: 
Նիստը բացեց հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը, ով ներկայացրեց ագրեսիայի հետևանքները և շեշտադրեց Թուրքիային ու Ադրբեջանին անմիջապես կանգնեցնելու և պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: 
Այնուհետև հիմնական զեկույցով հանդես եկավ Արտակ Բեգլարյանը, որը ուշադրություն հրավիրեց խորացող հումանիտար աղետի, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների վրա: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում: Ավելին, միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից:
Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը:
Նիստի մասնակիցները համակարծիք էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և պատերազմական հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում։
***
The Netherlands Parliament Foreign Affairs Committee held a special session hosting Artsakh Ombudsman Artak Beglaryan
___________________________________
On November 4, the Foreign Affairs Committee of the Netherlands Parliament held a special session on the Azerbaijani-Turkish aggression, hosting the Human Rights Ombudsman of the Republic of Artsakh Artak Beglaryan.
The online meeting was chaired by Joël Voordewind, the Vice-president of the Committee and Foreign Policy Spokesman of the Christian Union Party. Members of the Parliament, representatives of different parties, as well as members of the parliament staff were present.
The session was opened by the Secretary of the Federation of Armenian Organizations, Inge Drost, who presented the consequences of the aggression, stressed the need to immediately stop Turkey and Azerbaijan, and impose sanctions.
Artak Beglaryan had the main speech, inviting attention to the humanitarian catastrophe, as well as, to the war crimes and crime against humanity. The Human Rights Ombudsman underlined that the international community has a duty to stop the Azerbaijani-Turkish aggression with practical measures, which has caused a serious humanitarian catastrophe in Artsakh. Moreover, it is within the duties of the international community to ensure human rights protection in all the corners of the world, including in Artsakh, regardless of international status.
The Ambassador of the Republic of Armenia Tigran Balayan delivered a speech on the reasons and consequences of the aggression of Azerbaijan and Turkey.
The participants of the session had the same opinion on an urgent ceasefire and on the necessity of bringing the war crime perpetrators to responsibility.



«Ռոյալ Դաթչ Շել»-ը հերքել է Բայրաքթարի համար որևէ այլ մաս արտադրելու կամ մատակարարելու վերաբերյալ տեղեկատվությունը

«Ռոյալ Դաթչ Շել»-ը հերքել է Բայրաքթարի համար որևէ այլ մաս արտադրելու կամ մատակարարելու վերաբերյալ տեղեկատվությունը

«Ռոյալ Դաթչ Շել» նավթ և բնական գազ արտադրող անգլո-հոլանդական անդրազգային կորպորացիան Բայրաքթար թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքի համար որևէ սարքավորում չի մատակարարում։  

Ի պատասխան Հաագայում ՀՀ դեսպանության հարցմանը՝ կորպորացիայից նշել են, որ Բայրաքթարի մասերից մեկի վրա ընկերության լոգոն «Ռոյալ Դաթչ Շել» արտադրության քսայուղեր օգտագործելու վերաբերյալ խորհրդի նշումն է։ «Շելը» հերքել է նաև Բայրաքթարի համար որևէ այլ մաս արտադրելու կամ մատակարարելու վերաբերյալ տեղեկատվությունը


https://www.change.org/p/andair-stop-selling-parts-for-turkish-bayraktar-tb2-drones-used-against-artsakh

Tuesday, 3 November 2020

Ավստրիայում լարված իրավիճակ

ԱՅՍ ՊԱՀԻՆ


03.11.2020/Նիդ.օրագիր/

Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչության մասին արդեն հայտնել էինք, որ մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում երկուշաբթի  երեկոյան ժ. 20-ից  հետո զինված անձինք հարձակվել են քաղաքի մի քանի վայրերի վրա: Ինչպես  հաղորդում է մեր տեղեկատվական աղբյուրը` ահաբեկիչների որոնումներն ու  հնարավոր փոխհրաձգությունները դեռ շարունակվում են, ոստիկանությանը դեռ չի  հաջողվել բռնել նրանցից որևէ  մեկին, թեև երեկ գնդակահարվել է նրանցից մեկը, ով 20  տարեկան էր և նախկինում կապեր է ունեցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական շարժման հետ: Առայժմ կասկածյալներ են ձերբակալվել: Մեր զրուցակիցն ասած, որ թեև շատ է շեշտվում, որ դեպքը տեղի է ունեցել Սինագոգի մոտ,  բայց այնտեղ եղած որևէ մեկի տուժվելու մասին խոսք չկա, նույն տարածքում է գտնվում քրիստոնեական մեծ եկեղեցին, որի մասին առանձնապես չի շեշտվում: Նրա խոսքերով սա ''գորշ գայլեր'' խմբավորման ձեռքի գործն է, թեև շրջանառվում է լուր, որ երկու ծագումով թուրք մարզիկներ ոստիկանի կյանք են փրկել: Մի քանի օր առաջ հենց թուրքալեզու երիտասարդներն էին անկարգություններ սկսել:Նրա  խոսքերով հնարավոր է մահացածների թիվն անցնի մեկ  տասնյակից, քանի, որ 7-ից ավելին տեսել է տեսանյութերի ցուցադրություններում: Ինչպես Վիեննայի քաղաքապետն է հայտարարել 15-ից ավելի մարդ  հոսպիտալացվել են, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է: Այսօր ժ.12-ին կհայտարարվի լռության րոպե և կխոնարհվեն Ավստրիայի դրոշները: Երեքշաբթիից հինգշաբթի եռօրյա սուգ հայտարարվել: Երկրի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը եւ կանցլեր Սեբաստյան Կուրցը Վիեննայում տեղի ունեցածը որակել են ահաբեկչական ակտ։ Բնակչությանը հանձնարարված է խուսափել հանրային վայրերից եւ տրանսպորտից։

Ավստրիայի հայ  համայնքի անդամներն իրենց զորակցությունն են հայտնում կատարվածին, նրանք հենց  հիմա այս պահին զբաղված են Հայաստան ուղարկվող ուղեբեռը բժշկական պիտույքներով ու պարագաներով համալրելուն` օգնությունը հասնելու է ահաբեկչության դեմ պայքարի առաջին ճակատ` մարտնչող հայ զինվորներին: 

Տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի խոսքերը.

 «Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում»:

ՀԲԸՄ համաժողովի է հրավիրել ԵՎրոպական երկրների երիտասարդ պատվիրակների





03.11.2020/nid.oragir

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համաժողովի է հրավիրել ԵՎրոպական երկրների մեկ տասնյակից ավելի երկրների երիտասարդ պատվիրակների, ովքեր տեղում ծանոթանալու են այսօրվա պատերազմական իրավիճակին` Ադրբեջանի և թուրքիայի սադրած պատերազմի հետևանքներին:

Պատվիրակության կազմում կան նաև եվրոպացի քաղաքական գործիչներ, ներկա և նախկին պատգամավորներ, եվրոպական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Եվրոպական պատվիրակությունը կազմակերպված է YERIA նախաձեռնության ներքո՝ նպատակաուղղված բարձրացնելու հանրային իրազեկությունն իրենց երկրներում, ահազանգելու Եվրոպայի իշխանություններին մեկ ամիսը լրացած պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի մասին, կոչ անելու դադարեցնել ադրբեջանա-թուրքական ագրեսիան Հայաստանի եւ Արցախի դեմ: Պատվիրակության անդամներն այցելելու են Արցախ` տեղում ծանոթանալու իրավիճակին:

Նկարներում` Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Տաթև Մանուկյան Էնգելը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսի, խորհրդական, Հոլանդական խորհրդարանի նախկին պատգամավոր Հարրի վան Բոմելի և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ: Դրվագներ հանդիպումներից:

Լուսանկարները` Tatev Manukyan Engel ֆեյսբուքյան էջից:

03.11.2020/Հաագա ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐ

 ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐ

03.11.2020/Հաագա, Նիդերլանդների խորհրդարանի դիմաց համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները SAO լռության ակցիայի 5-րդ շաբաթը:



Monday, 2 November 2020

Թուրքիայի ռազմական մասնակցությունը աներկբա է

«Նիդերլանդները շատ հավանական է համարում Թուրքիայի ռազմական մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը: Դեռևս դժվար է որոշել այդ մասնակցության ճշգրիտ բնույթը: Բացի այդ, կառավարությանն այժմ հայտնի է, որ Թուրքիան իսկապես մասնակցում է ադրբեջանական կողմում սիրիացի ահաբեկիչների տեղակայմանը: Ընդհանուր առմամբ հայտնի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան սերտ կապեր ունեն, այդ թվում՝ ռազմական համագործակցություն։ Այս համագործակցությունը ներառում է վերջին տարիներին համատեղ զորավարժությունները և ռազմական տեխնիկայի մատակարարումը»,- ասել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը

Հոլանդացի քաղաքական գործիչը բարձրաձայնում է Ադրբեջանի կողմի վայրագությունները

ՀՈԼԱՆԴԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ՀԱՐՐԻ ՎԱՆ ԲՈՄՄԵԼԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ՀԱՅԵՐԻՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ




Այս օրերին Նիդերլանդների Խորհրդարանի նախկին պատգամավոր  Հարրի վան Բոմմելը գտնվում է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ Նա մասնակցում է ՀԲԸՄ-ի (AGBU) կողմից կազմակերպված Եվրոպայից ժամանած քաղաքական գործիչների մեծ միջազգային  կոնֆերանսին։ Կոնֆերանսի շրջանակներում  հրավիրվածները խորապես ուսումնասիրում են Արցախյան խնդիրը և փնտրում ուղիներ՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու, նրանց մասնակցությունն այս հարցի լուծմանը  ակտիվորեն խրախուսելու և մարդասիրական նպատակով պատերազմը կանգնեցնելու համար։ 
Հարրի վան Բոմմելն այսօր այցելել է Հադրութից ժամանակավոր տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել է նաև Գորիսի Ֆրանս-Հայկական Սրտանոթային Կենտրոն։ Բոմմելը կոչ է արել Եվրոպային բարձրաձայնել հայերին ընդդեմ կատարվող վայրագությունների փաստը։

Շնորհակալ ենք Հարրի վան Բոմմելին' մարդասիրական առաքելությունն իր ուսերին վերցնելու, ՀԲԸՄ-ի հետ համատեղ Եվրոպային մեր խնդրի մասին իրազեկելու տարատեսակ ուղիներ փնտրելու համար։





Saturday, 31 October 2020

Այս ճակատագրական պահին հայ հասարակությանը անհրաժեշտ է համախմբում

31.10.2020/Ալեքսանդր Բոժկո/Նիդ.օրագիր

Հայաստանում ՈՒկրաինայի նախկին դեսպան



Սիրելի հայ բարեկամներ, բոլորիդ պես ես նույնպես տագնապով ու ցավով հետևում եմ ադրբեջանական զավթիչի սանձազերծած պատերազմի բոլոր զարգացումներին: Ես հիանում եմ հայ ժողովրդի քաջությամբ, լավատեսությամբ ու թշնամու դեմ հաղթանակի հավատով, իսկ հայ ռազմիկների մարտունակությունը, քաջարիությունն ու տոկունությունն ուղղակի հիացնում  են ինձ: Անչափ ցավում եմ ու, ճիշտն ասած, ամաչում, որ իմ հայրենիք Ուկրաինայում շատերը խեղաթյուրված, ճշմարտությունից հեռու գնահատականներ են տալիս Արցախի գոյամարտին ու հերոսամարտին, առանց հաշվի առնելու, թե ինչ ահռելի վտանգ է կախված Արցախի հայության, խոշոր հաշվով նաև հայ ժողովրդի գլխին: Ցավում եմ, որ պատերազմի այդ վայ-փորձագետները, որոշ կանխակալ լրագրողներ և ադրբեջանական քարոզչությամբ խեղաթյուրված մարդիկ չեն ուզում հասկանալ, թե ինչ ահավոր փորձանքի մեջ կընկնի հայ ժողովուրդը, եթե, Աստված հեռու տանի, ագրեսորին մի հրաշքով հաջողվի իրականացնել իր սարսափելի ծրագրերը, այսինքն հաշվեհարդարը Արցախի հայության նկատմամբ: Սակայն, իմ սիրելի հայ ժողովուրդ, քեզ նման, ես նույնպես լի եմ հավատով ու ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ դու կկարողանաս քո ամբողջ կամքը, ուժն ու զորությունը, իմաստությունն ու հայի անուրանալի տաղանդը ի մի բերել և կուռ բռունցք դարձած, այս անգամ ևս հաղթանակող դուրս գալ այս պատերազմից, ինչպես դա եղավ երկու և կես տասնամյակ առաջ: Բայց  հիմա ինձ անչափ խռովում են հայ հասարակության մեջ վերջին օրերս երևան եկած խմորումները, որոշ քաղաքական գործիչների և քաղաքագետների, անհավասարակշիռ, կասեի նույնիսկ, չմտածված և ապակողմնորոշող ելույթները, որ ժամանակ առ ժամանակ հնչում են Հայաստանի լրատվական միջոցներում: Ինձ թվում է, որ նման քաղաքական գործիչները առաջնորդվում են ոչ թե Հայաստան պետության, ոչ թե հայ ժողովրդի շահերով, այլ, անտարակույս, իրենց նեղ քաղաքական նպատակներն են հետապնդում: Հասկանալի է, որ կյանքում ոչ ոք զերծ չէ սխալներից, մանավանդ կենդանի ուժով և զենքով գերակշիռ բանակ ունեցող թշնամու դեմ պատերազմելիս: Բայց չի կարելի ժամանակավոր դժվարությունները շահագործել և հայ հասարակության մեջ  անվստահություն և կասկած սերմանել: Այս ճակատագրական պահին հայ հասարակությանը անհրաժեշտ է համախմբում, ազգային համաձայնությունը և ընդհանուր շահը անձնականից վեր դասելու պատրաստակամություն: Չէ՞ որ, ինչպես պատմությունն է վկայում, ամեն ինչ չէ, որ որոշվում է զենքի ուժով, և շատ բան հենց կախված է ագրեսորի դեմ պայքարող, իրենց հայրենիքը պաշտպանող ժողովրդի համախմբվածությունից, միասնությունից, որը բանակի մարտունակության և մարտական բարձր ոգու առկայության գրավականն է: Այդ պատճառով ես դիմում և ապավինում եմ հային միշտ հատուկ ձեր ողջախոհությանը, որի շնորհիվ և պատմության թոհուբոհերում հայ ազգը կարողացել է գոյատևել հազարամյակներ: Ուստի հաստատեցեք, որ հայոց ազգի հիշողության մեջ դեռևս վառ են Սարդարապատի ուսանելի դասերը: Չէ՞ որ այսօրվա պատերազմը դա այն նույն Սարդարապատի հերոսամարտն է, երբ  հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել, հաղթել  թուրք զավթիչներին և պետականություն ստեղծել :

Ես հավատում եմ Ձեզ և Ձեր   հաղթանակին, իմ քաջ հայ եղբայրներ և քույրեր:

Դե, Աստված Ձեզ հետ

https://www.facebook.com/NidOragir/posts/3565643233500388

Որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք պատերազմ վարելու համար

 ԱԼԻԵՎՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱՐՑ Է ՏԱԼԻՍ ՈՒ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ձեռք է բերել երկարամյա զարմանալու հիվանդության նոր ախտանիշներ: Գերմանական ARD Mediathek & Das Erste հեռուստաալիքը նրան այսպիսի հարց է տվել.


- Երկու օր առաջ ռադիոյով լսեցի, թե ինչպես եք ինքներդ ձեզ հարցնում ՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք պատերազմ վարելու համար: ՈՒնե՞ք դրա պատասխանը:
Ալիևն ասել է, որ դրա պատասխանը մեկ ամիս է դեռ չունի: Լրագրողը համառությամբ շարունակել է.
- Ինձ թվում է, որ այս հարցը անընդհատ տվող մարդը, ինչ-որ իմաստով, պետք է ունենա պատասխան:
Ալիևը պնդել է, որ հարցի պատասխանը չունի, եթե ունենար ինքն իրեն այդ հարցը չէր տա «Եթե ​​ես դեռ տալիս եմ այս հարցը, ուրեմն դեռ պատասխան չեմ ստացել» ասել է նա ու ավելացրել` որտեղի՞ց նրանց այդ փողերը: Հայաստանը աղքատ երկիր է: նրա բյուջեն 2 միլիարդ դոլարից էլ պակաս է: նրա արտաքին պարտքը $ 8 մլրդ է:
Հետո լրագրողը փորձել է իմանալ` արդյո՞ք Ռուսաստանը սատարում է Հայաստանին: Ալիևը կարծես զարմացել է հարցից` «Սա ձեր կարծիքն է»: Լրագրողը իրենն է պնդել ասելով, որ այդտեղ գաղտնիք չկա, այդպես պաշտոնապես շատ անգամ են հաղորդել: Ալիևը զարմացած ասել է, որ հնարավոր է, բայց ինքը չգիտի այդ մասին ու դրա համար այդ հարցը իրեն տալիս է «հարցնում եմ, բայց ոչ ոք չի պատասխանում: Այնպես որ, ես անընդհատ հարցնելու եմ» ասել է նա:

Ադրբեջանը կիրառում է ֆոսֆորային զինատեսակներ



📌 The hostile force used phosphorous munitions containing elements of chemical weapons in the Artsakh-Azerbaijani conflict zone, which is a gross violation of International Humanitarian Law, norms, and principles of Customary Law, Geneva Conventions, as well as the provisions of the relevant UN conventions and documents. Apart from the intent to inflict damage on the Armenian forces, the enemy also aims to cause massive forest fires and create real environmental disaster hazards in the area. Prohibition of the above-mentioned actions and the concomitant rights and values rest primarily in the realm of customary law, whereas the use of such weapons, which do not distinguish between military and civilian targets, while causing environmental disasters and possible human losses, constitute war crimes. 📌 Вражеские силы применили в зоне азербайджанско-арцахского конфликта фосфорные боеприпасы, содержащие элементы химического оружия, что является грубейшим нарушением норм и принципов международного гуманитарного права и обычного права, Женевских конвенций, положений и документов соответствующих конвенций ООН, а также помимо нанесения ущерба армянским силам, также преследуют цель разжечь масштабные лесные пожары и создать на данной территории реальную угрозу экологической катастрофы. Запрет на указанные действия и защищаемые в результате этого под защитой права и ценности находятся в плоскости, в первую очередь, обычного права, а использование подобного оружия, которое не дает возможности четко различить объекты военного и гражданского значения, одновременно являются причиной экологической катастрофы и возможных человеческих потерь, и является военным преступлением. 📌 Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է: Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ: Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում են, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, պատերազմական հանցագործություններ են։

Friday, 30 October 2020

Մուսասու հաղթանակը նվիրված էր Արցախին


Խառը մարտարվեստի Bellator 250-ի մրցաշարում կիսամիջին քաշային կարգում նիդերլանդացի մեր հայրենակից Գեղարդ Մուսասի հաղթելով գործող չեմպիոն Դուգլաս Լիմային իրեն վերադարձրեց չեմպիոնական տիտղոսը:

«Նախ և առաջ ցանկանում եմ այս մենամարտը նվիրել իմ երկրին, որն այս պահին պատերազմի մեջ է: Ես ձեզ շատ սիրում եմ, իմ քույրեր ու եղբայրներ։ Ձեզ հետ եմ։ Մեր սրտի ու աղոթքների մեջ եք։ Հույս եմ, որ շուտով խաղաղություն կլինի այնտեղ»,- հայտարարել է մարզիկը:

Ռազմաճակատից մինչև մարզական արենա (լուրեր)

 ԿԱՐՃ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ  ԼՈՒՐԵՐ 30.10.2020


✅

Սկսենք ռազմաճակատից եկած լավ լուրով: Գեներալ Գագիկ Մելքոնյանը հաղորդել է.«Գիշերը Շուշիի կիրճի մեջ 400 հոգու լցրին ու ջարդին մերոնք»(տեսանյութ) 

Այսօր Կարսի անկման 100-ամյակն է։ Թուրքերը ցանկանում էին նշել խորհրդանշական այս օրը Շուշիում, բայց հարյուրներով կոտորվեցին նրա մատույցներում։ Պատմական ռևանշը մասամբ, թեկուզ դեռևս փոքր չափով, բայց կայացավ։ Սա շատ լավ նշան է։ Աստվածն առաջ։

--------------------------------

Երեկ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի ծննդյան տարեդարձն էր, որի առիթով դեսպանն «ընդունեց» մոտ 15.000Եվրոյի նվիրատվություն` փոխանցված  «Հայաստան» համ. հիմնադրամի հաշվին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել և կոչ արել պարբերաբար վճարումներ անել նաև www.1000plus.am կայքին՝ թեկուզ 2 եվրոյի չափով։ 

Նիդերլանդներում գործող Արամեացիների (ܣܘܪ̈ܝܝܐ ܐܪ̈ܡܝܐ) ֆեդերացիան Արցախի հարցով իր իրաջակցություն է հայտնել Ալմելոյի հայ համայնքին: Նախագահ Յոհան Կուրտն ու փոխնախագահ Դիկրան Իսիկը հանդիպմանը ընդգծել են, որ կողմ են խնդրի խաղաղ հանգուցալուծմանը` լինելու և աշխատելու են հայ համայնքի հետ:Կողմերը միակամ են Արցախի ինքնորոշմանհարցում: Հյուրերին ընդունել և ողջունել են տեղի հայ համայնքի ղեկավար Օնիկ Գելիչին, հոգևոր հովիվ Մաստոց տեր Բաղդասարյանը և Սարկիս Բիդրոսյանը` Հայ Դատից:


Հոլանդահայ նկարիչ Ալիկ Ասատրյանը շարունակում է վաճառել իր ստեղծագործությունները: Վաճառված և հիմնադրամ փոխանցված գումարը մոտենում է 20'000Եվրոին: Նկար գնած և Հիմնադրամ գումար փոխանցած անձանց թվում են տարբեր զբաղմունքի ու մասնագիտության տեր մարդիկ, այդ թվում Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Դքսությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի տիկինը` Հասմիկ Հակոբյանը: 

Իրենց ստեղծագործություներն են հիմնադրամին փոխանցելու պայմանով վաճառում Նիդերլանդահայ մեր մյուս արվեստագետները` Էդուարդ Բրոն Հարությունյանը (Eduard Broon Arutjnian) , Անի Ռոզ Նահապետյանը (AnnyRose Nahapetian) և ուրիշներ...

-----------

Իր ֆեյսբուքյան էջում Էրդողանի ու ծայրահեղ իսլամի հասցեին շարունակում է գրառումներով հանդես գալ Նիդերլանդացի քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը Geert Wilders. Նա գրել է.

« Եվս մեկ անգամ անմեղ մարդիկ սպանեցին եւ առաջ գնացին ։ Քանի դեռ մենք չենք կանգնեցնում իսլամիզմի դրսևորումը և իսլամաֆաշիստներին բռնի չենք արտաքսում մեր երկրից, նման բարբարոսական ակտերը կշարունակեն տեղի ունենալ»:  

«Ոչ Մոհամեդին, 

Ոչ Էրդողանին,

 Ոչ տեռորին

Խաղաղությանն` այո, Իսլամին` ոչ...»



Նիդերլանդներից կազմակերպվող երրորդ չվերթն է տեղ հասել...

Առողջապահության նախարարության պահեստարաններում տեսակավորվում և տեղավորվում են  Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի և  հոլանդահայ բժշկությանն աջակցող հանրության ուղարկած բժշկական պիտույքներն ու պարագաները:

Խառը մարտարվեստի Bellator 250-ի մրցաշարում կիսամիջին քաշային կարգում նիդերլանդացի մեր հայրենակից Գեղարդ Մուսասի հաղթելով գործող չեմպիոն Դուգլաս Լիմային իրեն վերադարձրեց չեմպիոնական տիտղոսը:

«Նախ և առաջ ցանկանում եմ այս մենամարտը նվիրել իմ երկրին, որն այս պահին պատերազմի մեջ է: Ես ձեզ շատ սիրում եմ, իմ քույրեր ու եղբայրներ։ Ձեզ հետ եմ։ Մեր սրտի ու աղոթքների մեջ եք։ Հույս եմ, որ շուտով խաղաղություն կլինի այնտեղ»,- հայտարարել է մարզիկը:



Տարածաշրջանը ՝ հրի բոցերում. Իրավաբանը դիմում է աշխարհի առաջադեմ մարդկությանը

 Դիմում եմ բարի կամքի տեր մարդկանց, պառլամենտականներին, իշխանությունների ներկայացուցիչներին։



Արդեն երրորդ անգամ տապալվում են Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարների ջանքերով հայտարարված հրադադարն ու զինադադարը։

 Չի հաջողվում կանգնեցնել Արցախին պարտադրված դաժան պատերազմը, քանի որ գործ ունենք ՄԱԿ-ի կանոնադրությունը, Ժնևյան բոլոր կոնվենցիաներն ու լրացուցիչ արձանագրությունները, միջազգային մարդասիրական իրավունքի այլ աղբյուրները կոպտորեն խախտող, ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարող, իր իսկ կողմից ստորագրված հանձնառություններն անտեսող պետության ղեկավարի հետ, ով, ապավինելով այլ երկրների և օտար ուժերի, փորձում է էթնիկ զտումներ, այսինքն՝  ցեղասպանական գործողություններ կատարել հազարավոր տարիներ իր Հայրենիքում ապրող Ղարաբաղի հայության նկատմամբ, իր դիկտատորական նկրտումները տարածել ժողովրդավարության կղզյակ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի նկատմամբ։

Անպատժելիությունը և հանդգնությունը հասել է այն աստիճանի, որ թշնամին խախտում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, սպառնում նրա ամբողջականությանը․․․ 

Հարավային Կովկասը թուրք-ադրբեջանական տանդեմի, վարձու ահաբեկիչների  կողմից վերածվել է արյան ծովի․․․ Էրդողանը, որին Արևմուքի կողմից, իր անդամակցած ՆԱՏՕ-ի  կողմից, կարծեք ներվում է ամեն ինչ, մեծացնում է իր ծավալապաշտական և հեռուն գնացող հավակնությունները։ 

Մեր հերոսական  Բանակը մեկ ամսից ավելի համառ մարտերի գնով պաշտպանում է Հայոց Արցախ աշխարհը, միաժամանակ՝ պաշտպանելով մարդկայինի և բարձ արժեքների սահմանները, ահաբեկիչներից զերծ քաղաքակրթության բնագծերը։ Ավա՜ղ,  զոհվում են մեր քաջարի երիտասարդներից, որոնք ունեին պայծառ երազանքներ, չիրականացված նպատակներ․․․

Խորին խոնարհում և խնկարկում նահատակ հերոսների սուրբ հիշատակի առաջ, խորին խոնարհում նրանց ծնողների և ընտանիքների ծանր վշտի առաջ։

 Ընթերցելով, դիտելով և լսելով սահմանի ողջ երկայնքով մեր հայրենապահ և հայրենապաշտ երիտասարդների սխրանքների, մեր անպարտ Բանակի  մտածված գործողությունների, Սփյուռքի կազմակերպած ակցիաների մասին,  հոգիդ ուռչում է աննկարագրելի հուզմունքից․․․ Ցավի ու հպարտության, ազգային  արժանապատվության զգացումները միախառնվում են, սեղմում  կոկորդդ, և ի լուր բոլորի ուզում ես գոռալ՝ կա՛նգ առ, աշխա՛րհ, բռնի՛ր չարի ու ամբարիշտի ձեռքը, կանգնի՛ր ցեղասպանություն տեսած, բայց չցեղասպանված հայ բիբլիական ժողովրդի կողքին, որպեսզի կյանքի ու մահվան, բարու և չարի, լույսի և խավարի դաժան պայքարում հաղթեն կյանքն ու լինելիությունը, բարի լույսն ու խաղաղությունը,  մարդասիրությունն ու  քաղաքակրթությունը։  

 Հարյուր միլիոն բնակչություն ունեցող  երկու՝  այսպես կոչված, եղբայրական երկրներ, նավթային դոլարներով կուտակելով սպառազինության ահռելի պաշարներ, դրանք օգտագործում են ոչ միայն ռազմադաշտում, այլ նաև ավերակների են վերածում քաղաքներն ու գյուղերը, վտանգում քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները։ Հազարավոր մարդիկ /շուրջ 90 հազար/ լքել են իրենց տները։

Վիճակն  օրհասական է․․․

Ես ավելի քան քսան տարի եղել եմ պառլամենտի անդամ, ընդգրկվել եմ միջազգային կառույցների հետ աշխատող Հայաստանի պառլամենտի պատվիրակությունների կազմում և լավ գիտեմ պառլամենտականների  համախմբված ուժն ու հնարավորությունները՝ տարբեր միջազգային գործնթացների վրա ազդելու առումով։

Ուստի, դիմում եմ  բարի կամքի տեր մարդկանց,  պառլամենտականներին, իշխանություն ունեցող գործիչներին, միջազգային կառույցների ղեկավարներին և խնդրում ու հորդորում՝ կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել Թուրքիային և Ադրբեջանին զսպելու համար․ հապաղումի յուրաքանչյուր վայրկյան խլում է մարդկային կյանքեր։

Սոսկ ափսոսանք հայտնելը, պարտադրանք չբովանդակող կոչերը, հայտարարությունները, երկու կողմերի միջև հավասարության նշան դնելու փորձերն անիմաստ են․ դրանցով մարդկային կյանքեր չեն փրկվում։

Տարբեր երկրների  /Ռուսատանի Դաշնության, Ֆրանսիայի,  ԱՄՆ-ի/ պառլամենտականներ արդեն հանդես են եկել նախաձեռնություններով՝ ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի դեմ բանաձևեր, որոշումներ ընդունելուն, հիմնվելով տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունների վրա։  Կան քաղաքներ ու նահանգներ, որոնց իշխանությունները ճանաչել են Արցախի անկախությունը։ Ավստրալիայի Նոր Ուելս նահանգը երկու տարի առաջ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Եվ այս գործընթացը պետք է շարունակվի, քանզի միայն Արցախի ճանաչմամբ է հնարավոր կասեցնել  արյունահեղությունը,  կանխել թուրքական ավերիչ նկրտումները։


Փորձենք  ամփոփ  ներկայացնել, թե ինչ է իրականում կատարվում և հուսանք, որ որոշումներ ընդունող կառույցները քայլեր ձեռնարկելիս՝ հաշվի կառնեն նաև այս փաստերը։ Անհրաժեշտ է օգնել պետությունների գործադիր իշխանություններին՝  կիրառելու այնքան անհրաժեշտ սանկցիաներ, քանի որ․

  1. Արցախի Հանրապետության պաշտպանության Բանակը պայքարում է վարձու ահաբեկիչների դեմ, որը միջազգային  հակաահաբեկչական կոալիցիայի խնդիրն է, մինչդեռ այս փոքր երկիրն ու նրա խիզախ  ժողովուրդը միայնակ է մարտնչում հազարավոր տեռորիստների դեմ,
  2. թշնամին օգտագործում է միջազգային մարդասիրական իրավունքի կողմից անթույլատրելի զենք և զինամթերք, կիրառում պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ,
  3. խախտելով բոլոր միջազգային նորմերը՝ ադրբեջանցիները հայ գերիներին խոշտանգում են, անմարդկային կտտանքների ենթարկում, գնդակահարում, անգամ՝ գլխատում։ Իսկ Արցախում ադրբեջանցի գերիներին վիրահատում են, նրանց ցուցաբերում բազմակողմանի մարդասիրական օգնություն,
  4. Տարածաշրջանում հումանիտար աղետ է, քանի որ կան անթաղ մնացած դիակներ՝ ըստ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության դիտորդների, որոնց արգելում են  մասնակցելու դիակների հավաքման, փոխանակման աշխատանքներին,
  5. իրենց իսկ վիրավոր զինվորներին թողնում են անօգնական մարտի դաշտում,
  6. ռմբակոծում են քաղաքացիական խաղաղ բնակչությանն ու բնակավայրերը։ Արդեն  Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան շուրջ 50  զոհված և հարյուրավոր վիրավորներ,
  7. հրետակոծում են կենսապահովման օբյեկտներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, ճանապարհներ, կամուրջներ, ջրագծեր, դպրոցներ, մանկապատեզներ,
  8. հռթիռակոծվում և թիրախավորում են մշակութային հուշարձաններ, եկեղեցիներ, հիվանդանոցներ, գերեզմանոցներ․․․,
  9. Արցախից 90․000 անձ՝ երեխա, կին, տարեց քաղաքացիներ տարհանվել են, շատերը գտնվում են ապաստարաններում, ծանր պայմաններում, խախտվում են նրանց առողջության պահպանման, կրթության, աշխատանքի, ազատ տեղաշարժման և մյուս իրավունքները,
  10. դիվերսիոն խմբերը, ներթափանցելով գյուղական բնակավայրեր, սպանում են երեխաների, հաշմանդամների, կանանց,
  11. խոչընդոտում են օտարերկրյա լրագրողների աշխատանքին, անօդաչու թռչող սարքերով ռմբակոծում նրանց գտնվելու վայրերը։ Այս ընթացքում վիրավորվել են տասնյակ հայ, ֆրանսիացի, ռուս լրագրողներ,
  12. ոտնձգություն են կատարում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ, ռմբակոծում սահմանամերձ, ինչպես նաև խորքերում գտնվող  բնակավայրեր, որի հետևանքով զոհվում և վիրավորվում են Հայաստանի Հանրապետության   քաղաքացիներ,
  13. փաստենք, որ թշնամին ագրեսիվ պատերազմ է հրահրել և լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացնում համավարակի պայմաններում,
  14. ըստ ադրբեջանական ղեկավարության՝ իրենք իբր արդեն գրավել են Արցախի հիմնական մասը,  սակայն ճշմարտությունն այն է, որ Արցախը հերոսաբար դիմակայում է թուրքական-ադրբեջանական-վարձու ահաբեկչական ուժերին,
  15. Ադրբեջանը ոտնահարում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, վարձկանների հետ հիմնականում նրանց է ուղարկում առաջնագիծ։ Այդ են վկայում այն ծանր կորուստները (զոհվածների 40 տոկոսից ավելին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են), որ կրում են ազգային փոքրամասնությունները,
  16. Ադրբեջանում խախտվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, բնակչությունը զրկված է օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, ամբողջությամբ կեղծվում են տեղեկությունները,
  17. Թուրքիայի նախագահը սպառնում է բոլորին և, խախտելով միջազգային բարեվարքության կանոններն ու դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը, վիրավորում է Ֆրանսիայի նախագահին, հոխորտում ԱՄՆ-ի և այլ պետությունների հասցեին,
  18. Հայաստանի Հանրապետությունը, Արցախը համաձայնվում են միջազգային խաղաղապահ զորքի տեղակայման, ռազմական փորձագետների ներկայության հարցում, իսկ ադրբեջանական կողմը չի համաձայնվում, ժխտում է բոլոր առաջարկները,
  19. այս ծանր իրավիճակում անգամ կան երկրներ և հատկապես եվրոպական պետություններ, որոնք չեն հրաժարվում Ադրբեջանին ռազմական տեխնիկա և զենք վաճառելուց, տնտեսական շահը բարձր են դասում իրենց իսկ հռչակած մարդու իրավունքներից ու ազատություններից, անգամ՝ մարդու կյանքի իրավունքի և իր հայրենիքում ժողովրդի ապրելու (գոյության) իրավունքի պաշտպանության  անհրաժեշտությունից։

Միաժամանակ, դիմում եմ բարի կամքի տեր մարդկանց և խնդրում՝ մեր համայնքների հետ համագործակցությամբ ազդել իրենց կառավարությունների վրա և արգելել զենքի վաճառքը ահաբեկչության օջախին։  

  1. Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և հանցակցությամբ կատարում է պատերազմական հանցագործություններ, որոնք պետք է համարժեք միջազգային-իրավական գնահատականներ ստանան՝ որակվելով որպես խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, և ռազմական հանցագործները  պետք է կանգնեն Նոր Նյուրնբերգյան դատարանի   առջև։

Այս ողբերգությունն ու միջազգային հանցագործությունները հնարավոր է տեղի չունենային, եթե ժամանակին․

  • Արևմուտքն անտարբեր չմնար Հայոց ցեղասպանության նկատմամբ, ժամանակին բռներ թուրք ոճրագործների ձեռքը, որոնք ամենաստոր, արյունարբու, բարբարոսական ձևերով, մարդկությանը  հայտնի և անհայտ միջոցներով  զազրելի սպանություններ էին կատարում՝ սրախողխող անում հղի կանանց, իսկ պտուղը սրի ծայրին՝ հրճվում, բռնաբարում էին կանանց, ապա սպանում, հոր ծնկների վրա մորթում էին որդիներին, մարդկանց  գլխիվայր կախում ծառերից և մաշկազերծ անում, կացնով ու մուրճով անդամահատում, մարդկային ամեն մի երևակայությունից դուրս ոճրագործություններ կատարում․․․

Արդարամտություն, ազատամտություն, բազմակարծություն, ժողովրդավարություն, հանդուրժողականություն՝ այս արժեքներն ու վեհ գաղափարները մեր  ժողովրդի հավատամքն են, սակայն ժամանակին   հայերը շատ թանկ են վճարել եվրոպական  այս արժեքներին ու գաղափարներին դավանելու համար, քանզի դրանք խորթ, անհասկանալի ու անընդունելի էին թուրքական բռնապետերի համար, ուստի և լռեցվեցին ամենաբիրտ ու սահմռկեցուցիչ եղանակով՝ ցեղասպանությամբ:

Դեռևս համիդյան կոտորածների ժամանակ  թուրքերի էությունը և գործունեությունը դիպուկ է բնութագրել չորս անգամ  Մեծ Բրիտանիայի վարչապետ դարձած Ուիլյամ Գլադսթոնը. «Թուրքերը ուր որ գնացին՝ արյան մի լայն հետք թողեցին իրենց հետևից, և որքան տարածվեց նրանց տիրապետությունը, այնքան անհետացավ քաղաքակրթությունը։ Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը...» ։

Ցավում եմ, որ դեռ կան պետություններ, որոնք  գնահատական չեն տվել 20-րդ դարի այս հրեշավոր եղեռնագործությանը՝ հայ ժողովրդի ցեղասպանությանն ու հայրենազրկմանը՝ գենոցիդին և պատրիոցիդին։



  • Աշխարհն անհաղորդ մնաց Սումգայիթի, Բաքվի ջարդերին, երբ կատարվեցին էթնիկ զտումներ, և 400 000 հայ բնավեր դարձավ, երբ ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի ստահակը կացնի 16 հարվածով սպանեց քնած հայ սպային՝ 26-ամյա Գուրգեն Մարգարյանին։ Իսկ իրեն Եվրամիության անդամ հորջորջող Հունգարիան մարդասպանին հանձնեց Ադրբեջանին, որն էլ հերոսացրեց ոճրագործին։ Միայն վերջերս եվրոպական դատարանն ընդունեց արդարացի որոշում, որը պետք է իրականացվի Ադրբեջանի կողմից (թեև դժվար է հավատալ, որ այդ պետությունն ունակ է կատարելու միջազգային դատական ատյանի որոշումները)։
  • Մշակութային եղեռն իրականացվեց Ջուղայում, և ադրբեջանական զորքի կողմից հայ ժողորդի դարավոր հուշարձաններն ու տապանաքարերը ոչնչացվեցին, տաս հազար կոթողից բաղկացած բացառիկ խաչքարադաշտը գետնին հավասարեցվեց։  Ի հեճուկս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազում խնդրանք-պահանջների՝ վայրագները կանգ չառան և թույլ չտվեցին, որ որևէ դիտորդ կամ փորձագետ մուտք գործի սպանդի ենթարկված և ռազմական հրաձգարանի վերածված նախկին խաչքարերի անտառ։
  • 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի հուլիսին թշնամին սանձազերծեց ռազմական ագրեսիա ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի դեմ և ստացավ արժանի հակահարված։ Զինադադարից հետո  կրկին ու կրկին չկատարեց Ժնևի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն ու դարձյալ մնաց անպատիժ։
  • Միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով մոտ 30 տարի փակ է հայ-թուրքական սահմանը, և որևէ միջազգային կառույց, որևէ երկիր չի անդրադառնում այս խնդրին։
  •   Փորձագետների հաշվարկներով Թուրքիայում 2-3 միլիոն իսլամացած հայ է ապրում, ինչպես նաև ապրում են այլազգիներ, որոնք վախենում են իրենց ազգային ինքնությունը բարձրաձայնել, ինչը մարդու իրավունքների  և ազատությունների կոպիտ ոտնահարում է։
  • Թուրքիան անարգել գրավել է Կիպրոսի մի մասը, Միջերկրական ծովում խախտում է բոլոր միջազգային նորմերը և անպատիժ շարունակում իր ‹‹առաքելությունը››՝ չնայած Հունաստանը (որը Եվրամիության անդամ է) տևական ժամանակ բողոքում է, բարձրաձայնում Էրդողանի անօրինականությունների մասին, սակայն Եվրոպան որևէ  սանկցիա դեռևս չի կիրառել Թուրքիայի նկատմամբ։  Նա իր քայքայիչ գործունեությունն է շարունակում Սիրիայում, Լիբիայում՝  իր պանթուրքիստական նկրտումներին հագուրդ տալու համար։

  Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ընթերցողներ,

այսօր Արցախի ժողովուրդն ունի ազգերի ինքնորոշման միջազգային հիմնարար իրավունքը իրացնելու խնդիր: Աշխարհը վաղուց դատապարտել և չեղարկել է ստալինյան բոլոր որոշումները, սակայն Լեռնային Ղարաբաղի  բռնակցման որոշումը, չգիտես ինչու, դեռևս ադրբեջանցիների համար ուժ ունի, և այդ է պատճառը, որ  Ադրբեջանը շարունակում է իր  հոխորտանքները: Սակայն, Արցախը  երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հազարամյակների պատմություն, մշակույթ ունեցող Արցախ աշխարհում ապրող բնիկ ժողովրդին փորձում են նվաճել քոչվոր ցեղերից ձևավորված և ընդամենը հարյուր տարվա պատմություն ունեցող  երկրները։

 Եթե Բեռլինի պատի անկումն ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը, ապա ինչու՞ դրանից տասնամյակներ անց հայկական հանրապետությունները շրջափակված են հարևան երկու պետությունների կողմից, որոնք  սահմանափակում են մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:     

  Եթե Ադրբեջանը կարող է հպարտանալ իր միջազգային պարտավորությունները խախտելով, ռազմական հանցագործություններ կատարելով, հայկական մշակութային արժեքները ոչնչացնելով, նավթի ու գազի պաշարներով, տխրահռչակ ‹‹խավիարային›› դիվանագիտությամբ, Եվրոպայում կոռուպցիա ու կեղծիք տարածելով՝ դրանով իսկ  անջնջելի սև բծեր  թողնելով եվրոպական արժեքների վրա,  ապա մեր հպարտության առարկան հայ մարդն է՝ իր հզոր ներուժով, մեր անգնահատելի կապիտալը հայ ժողովրդի զավակներն են, որոնք ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ են դարձել, հասել օվկիանոսից՝ օվկիանոս, մայրցամաքից՝ մայրցամաք, ձևավորել Հայկական Սփյուռք և իրենց առաջադեմ մտքով ու խաղաղ, ստեղծագործ աշխատանքով կենսահաստատ արժեքներ են արարում, գիտության,  մշակույթի սքանչացնող լույս   և ոգեղեն ուժ  տարածում, ծառայում քաղաքակրթության զարգացմանն ու առաջընթացին:  

Դուք ականատես եք, թե Հայկական սփյուռքի բոլոր հատվածներն ինչպես են ալեկոծվում, ամեն օր իրենց բնակության վայրի իշխանություններից, լրատվության միջոցներից  ճշմարտության բարձրաձայնում են պահանջում, արյունահեղության դադարեցում են տենչում, արդարություն են փափագում՝ իրենց խաղաղ ցույցերով, եռագույնով,  քայլերթերով ու  ավտոշարասյուններով, նստացույցերով, ելույթներով ու կոչերով, երգերով, սահմռկեցուցիչ, ‹‹աղաղակող›› լռությամբ ու գրառումներով․․․

Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովրդի արդարացի պահանջներին պիտի միանան օտարազգի արվեստագետներ ու գրողներ, քաղաքագետներ ու պառլամենտականներ, գիտնականներ ու մանկավարժներ, վերլուծաբաններ ու լրագրողներ։ Պիտի միանան երիտասարդներ ու  համատեղ դատապարտեն  Արցախի դեմ արյունահեղ պատերազմը,  ձայն բարձրացնեն միջազգային տեռորիզմը հովանավորող, իրենց նենգ ու դավադիր նպատակների համար վարձկաններ օգտագործող թուրքական երկու ահաբեկիչ պետությունների դեմ։

Այս օրերին իրենց ճշմարիտ խոսքով, մարդկային և մասնագիտական  բարձր որակներով պայքարի են ելել ռուս, ֆրանսիացի, ամերիկացի պառլամենտականներ, վերլուծաբաններ, հեռուստամեկնաբաններ, լրագրողներ, քաղաքագետներ, ում շնորհակալ ենք և երախտապարտ։ Արդարամիտ մարդիկ չեն կարող անտարբեր մնալ, լռել և իրենց լռությամբ խրախուսել ահաբեկչությունը։

Սիրելի՛ բարեկամ, որոշում կայացնող գործիչ, հասարակության, պառլամենտի անաչառ անդամներ,

սփյուռքահայերը ձեր պետություններում ապրող բարեխիղճ և օրինապաշտ քաղաքացիներն են,  ձեր ընկերները, բարեկամները, ձեր ընտրողները, ովքեր հավատում ու վստահում են ձեզ և մեծ ակնկալիք ունեն, որ դուք ձեր երկրների պառլամենտներում,  այն միջազգային կազմակերպություններում, որտեղ անդամ եք, ամենատարբեր ատյաններում կնախաձեռնեք և կընդունեք արդարացի որոշումներ՝ հիմք ընդունելով հետևյալ անբեկանելի ճշմարտությունները․

1․ Տարածաշրջանում հրե ճարակը կանգնեցնելու և վիճակը կայունացնելու միակ ուղին, փրկության ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ հենվելով ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա, որին համահունչ արդեն երեսուն տարի   սահմանված կարգով՝ հանրաքվեով անկախացած Արցախը կառուցում է ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն։

2․ Բոլոր ձևերով նպաստել հրադադարի ու զինադադարի հաստատմանը և արյունահեղության դադարեցմանը՝ վերադառնալով բանակցային գործընթացին։

3․Սանկցիաներ կիրառել  Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ․

  • բոլոր միջազգային կազմակերպություններում սառեցնել նրանց անդամակցությունը,
  • չեղյալ հայտարարել ռազմական-տեխնիկական մատակարարմանը վերաբերող բոլոր պայմանագրերը,
  • թերևս ժամանակավորապես դադարեցնել տնտեսական, առևտրային բոլոր կապերն ու հարաբերությունները,
  • հետ կանչել այդտեղ հավատարմագրված դեսպաններին, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

Հավատացած եմ, որ միայն համատեղ ուժերով, համալիր միջոցների ձեռնարկմանարդյունքում հնարավոր կլինի սանձել թուրք-ադրբեջանական-ահաբեկչական տանդեմի՝ տարածաշրջանին տիրելու և նորօսմանականության խելացնոր գաղափարներն իրականացնելու ձգտումները։

 

Հրանուշ  Հակոբյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Հայաստանի խորհրդարանի նախկին անդամ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,

ՀՀ սփյուռքի նախկին (հիմնադիր) նախարար,

Հայ կանանց միության նախագահ

Նիդ.օրագրի կողմից.- Հոդվածում  հեղինակի կողմից բարձրացված հարցերն ու դիտարկումները, կամ դրա մի  մասը, տեղին են ներկայացնելու տեղի հասարակայնության, հասարակական, քաղաքական գործիչների, խորհրդականների ուշադրությանը:















Thursday, 29 October 2020

«Ո՞ւր են հայերը» Տասնյակ թուրքերի պատժիչ արշավախումբը Դեզինի փողոցներում

29.10.2020/Nid.oragir
Lyonmag կայքը հետևյալն է հայտնել (կրճատ)
«Ո՞ւր են հայերը» Տասնյակ թուրքերի պատժիչ արշավախումբը Դեզինի փողոցներում
Այս չորեքշաբթի երեկոյան, ամբողջ պարետային ժամի ընթացքում, թուրքական համայնքի տասնյակ անդամներ Քաղաքի կենտրոնի փողոցներում վանկարկում էին Էրդողանամետ կարգախոսներ ու սպառնալիքներ հայերի հասցեին: «Ալլահ Աքբար», «Ո՞ւր են հայերը»: կամ «Fuck Armenia, we will fuck you» - այս ամենը արտահայտություններ են, որոնք լսվում են սոցիալական ցանցերում տարածված բազմաթիվ տեսանյութերի վրա:
Ըստ մեր տեղեկությունների, ոստիկանության ուժեղ ներկայություն է ուղարկվել Լիոնի արևելք ՝ երկու համայնքների միջև որևէ բախումից խուսափելու համար:

Գորշ գայլերի կողմից ակնհայտորեն կազմակերպված այս պատժիչ արշավախումբը պատասխան է հայկական ցույցին այս չորեքշաբթի առավոտյան A7- ում, որը վերածվեց թեժ պատերազմի մի քանի թուրք քաղաքացիների հետ մայրուղու մեջտեղում: Նրանցից մեկը թեթեւ վնասվածք էր ստացել և հոգ էր տարվել փրկարարների կողմից:
-------------------
Նմանատիպ վանկարկումների համար (հուլիսի 24-ին Դեզինում հայկական ցույցը ապակայունացնելու փորձի ժամանակ, երիտասարդ ֆրանսիացի թուրք Ահմեթ Չեթինը դատվեց սեպտեմբերի կեսերին «ատելության հրահրման» համար: Գորշ գայլերի այս ենթադրյալ անդամի դատավճիռը կհնչի նոյեմբերի սկզբին, մեղադրող կողմը պահանջել էր 6 ամսվա պայմանական ազատազրկում, 5 տարվա պայմանական պատիժ և 2000 եվրո տուգանք:

Ce mercredi soir, en plein couvre-feu, des dizaines de membres de la communauté turque se sont rendues à Décines.

Dans les rues du centre-ville, ils ont scandé des slogans pro-Erdogan et des menaces en direction des Arméniens. "Allah Akbar", "Vous êtes où les Arméniens ?!" ou encore "Nique l’Arménie, on va vous baiser" sont autant de phrases entendues sur les nombreuses vidéos relayées sur les réseaux sociaux.

 Selon nos informations, une forte présence policière a été dépêchée dans l’Est lyonnais pour éviter tout affrontement entre les deux communautés. Des CRS notamment sont sur place à Décines. Les lignes de bus TCL 16 et 67 ont été déviées. Une centaine de véhicules tournerait en ville.

Cette expédition punitive visiblement organisée par les Loups Gris est une réponse à la manifestation arménienne de ce mercredi matin sur l'A7, qui a tourné à la bataille rangée en pleine autoroute avec quelques ressortissants turcs. L'un d'entre eux avait été légèrement blessé et pris en charge par les pompiers.

Il semblerait, en se basant sur des échanges sur les réseaux sociaux, que les deux camps se soient donnés plus ou moins rendez-vous à Vienne puis à Décines pour en découdre à nouveau.

Le cortège turc a finalement quitté les lieux avant 23h. Aucun blessé n'est à déplorer selon les pompiers.

Pour des faits similaires (une tentative musclée de déstabiliser un rassemblement arménien à Décines le 24 juillet dernier ndlr), le jeune franco-turc Ahmet Çetin avait été jugé mi septembre pour "incitation à la haine". Ce membre assumé des Loups Gris sera fixé sur son sort début novembre, le parquet avait requis 6 mois de prison avec sursis, une peine d’inéligibilité de 5 ans et 2000 euros d’amende

Այս պահերին Լիոնում թուրքական խառնամբոխը հակահայկական լոզունգներով լցվել է փողոցները:
Սրանց դեմն առնելու համար Ֆրանսիան երևի օրենք պետք է ունենա սրանց արտաքսել երկրից :
Ֆրանսիացիներն էլ են այս երևույթից դժգոհ.
Ֆիլիպ Վարդոն թվիտերում գրել է.
«Տասնամյակների ինքնասպանության հասնող մեր ձախ քաղաքականության արդյունքը. Թուրքերը հետապնդում են հայերին Ֆրանսիայի փողոցներում Ալլահ Աքբարի ճղճղոցով»:

«Kapsalon Bianco» գեղեցկության սրահը հայտարարել էր բարեգործական օր


Դրամահավաքին նվիրված ակցիաները շարունակվում են մեր նիդերլանդահայ գործարարների կողմից։

Օրերս Ամստերդամի «Kapsalon Bianco» գեղեցկության սրահը հայտարարել էր բարեգործական օր. հավաքվել էին Նիդերլանդներում գեղեցկության ոլորտում աշխատող մեր հայազգի մի շարք մասնագետները, համախմբվել և մեկ օր սպասարկել հաճախորդներին՝ բոլորովին բարեգործական նպատակներով։ Այս մասին հայտնում է Նիդերլանդական Օրագիրը։


Օրվա վերջում հավաքվել է 3,287 եվրո, որն էլ անիմջապես փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների հաշվեհամարին։

Շնորհակալ ենք ակցիայի բոլոր մասինակիցներին։ Առանձնահատուկ շնորհակալություն Ամստերդամի «Kapsalon Bianco» գեղեցկության սրահի տնօրեն Հասմիկ Արմոտային՝ նման նախաձեռնության համար։