ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող «Նիդերլանդական օրագրի» այս բացառիկ նախագծի հեղինակն է Վահան Ամատունին (Հայ Ազիանը): Այն նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Այն շարունակական է, առաջին անգամ բացառիկ իրավունքով տպագրվում է ԳՈՐԾԱՐԱՐ հայ-ռուսալեզու միջազգային ամսագրում
Հայոց պատմության մութ ու լուսավոր խորշերից առանձնակի պայծառությամբ ու շեշտադրությամբ փայլատակում ու առանձնանում է ազնվական ծագում ունեցող ԱՄԱՏՈՒՆԻՆԵՐԻ տոհմը:
Ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են հասնում նրանց շառավիղները...
ԱՄԱՏՈՒՆԻՆԵՐ: Որքան էլ պատմական տվյալները ժլատ լինեն, այնուամենայնիվ Ամատունիների մասին մեզ հասած տեղեկությունները խորհելու, վերլուծելու և հետագա եզրահանգումների տեղիք են տալիս, Այս տոհմը ներկայացնողներն աչքի են ընկնում իրենց բացառիկ ընդունակություններով, կողմնորոշվելու ու խելացի որոշումներ ընդունելու ունակաությամբ:Ովքե՞ր են Ամատունիները Նրանց մասին հայկական սովետական , Վիքիպեդիա ինտերնետային և այլ հանրագիտարաններում կարող ենք կարդալ հետևյալը՝ արիական ծագում ունեցող հայ նախարարական հնագույն տոհմ. ԱՐՏԱԶ գավառը Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթներից է: Հայոց արքունիքում ունեցել են ազդեցիկ դիրք , վարել են հազարապետության պաշտոնը։ Զորանամակում Ամատունիների զորաբաժինը չի հիշատակվում։ Ըստ Մովսես խորենացու՝ «Հայոց Ամատունի նախարարությունը դրանք բնիկ հրեաներ են, որ եկել են արյաց երկրից, մի ոմն Մանուից, որը մի ուժեղ մեծահասակ որդի ուներ, Սամսոն անունով, ինչպես հրեաների մեջ սովորություն կա՝ նախնիների անունները դնել ըստ հույսի: Եվ այս ճշմարիտ է, ինչպես այժմ էլ նկատվում է Ամատունիների սերնդի մեջ, որ նրանք հաղթանդամ, վայելչակազմ և ուժեղ մարդիկ են, պատշաճ ամեն բանում: Սրանք տարածված են եղել Արշակի ձեռքով, որ պարթևական ցեղից առաջինը թագավոր դարձավ, և առաջադիմելով Պարսկաստանում է՛լ առավել պատվի հասան: Իսկ թե ինչ պատճառով նրանք մեր երկիրը եկան՝ չգիտեմ, միայն թե Արտաշեսից պատիվներ են գտնում գյուղերով ու դաստակերտներով և կոչվում են Ամատունիներ, այսինքն՝ եկվորներ»։ (Պատմություն Հայոց, Վենետիկ, 1881, էջ 288-289)
3-րդ, 4-րդ դարերից հայտնի է Օտա Ամատունի իշխանի անունը: Նրա ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են: Տրդատ Գ թագավորի բացակայության ժամանակ պաշտպանել է Անի բերդը, ինչպես նաև արքունի բոլոր գանձերը, Անահիտի և Արամազդի ոսկյա արձանները։ Խոսրով Բ Մեծի սպանությունից հետո մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը, Պարսից կոտարծից փախցրել և խնամել է Խոսրով Բ-ի դստերը՝ Խոսրովիդուխտին: Իսկ երբ Տրդատ Գ-ն հաստատվել է գահին, Օտա Ամատունին նշանակվել է նախարարապետի պաշտոնին։ Ըստ Ագաթանգեղոսի` «...Թագավորի վախեցած քույրը եւ մյուս մերձավորները վերջ ի վերջո խորհրդակցում են եւ որոշում Օտա անունով ավագ նախարարին ուղարկել Արտաշատ` Գրիգորիսին բանտից հանել-բերել»: Խոսքը Գրիգոր լուսավորիչի մասին է, երբ քրիստոնեա ապստամբները ճնշում են գործադրել Տրդատ Գ Մեծ թագավորի վրա:
Վարկած կա, և դա մասնավորապես հաստատում են Օտյան առանձնահատուկ ազգանվան կրողները, որ իրենց գերդաստանի ակունքները գալիս են Օտա Ամատունուց: Այս ընտանիքից են սերում Գրիգոր Օտյանը, երկիծաբան Երվանդ Օտյանը և էլի շատ ուրիշ անվանի մարդիկ:
Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» գրքից տեղեկանում ենք. Սանեսան թագավորի զորքերի դեմ (336թ) Օշականի ճակատամարտում Ցլու գլուխ կոչվող բլրի մոտ տարած հաղթանակի առթիվ Հայաստանի Խոսրով Գ Կոտակ թագավորը, որն ստիպված հեռացել էր Կոգովիտ գավառի Դարույնք բերդը, փայլուն հաղթանակից հետո Ամատունի իշխան Վահանին է նվիրում Օշականը, որն այնուհետև Ամատունիների ավանդական նստավայրը դարձավ: Եվ ընդհանրապես Օշականը Ամատունիների համար այն բնակավայրն է, որ համեմատաբար անապական է մնացել, չի ասպատակվել օտար նվաճողների ավերվածություններից, հետևաբար հանդիսացել Ամատունիների շառավիղների մի ճյուղի պահպանման լավագույն նախապայմանը, ինչին դեռ կանրադառնանք:
![]() |
| Օշականը Դիդի կոնդ կոչվող բարձրունքից:Այստեղ է թաղված վարդապետ Սահակ Ամատունին |
IV դ. վերջերին հիշատակվում է Պարգև Ամատունի իշխանի անունը, որը համագործակցելով Շավարշ Կամսարականի հետ, փորձում էր պարսից գերությունից ազատել Հայաստանի Խոսրով Դ. թագավորին: փորձը ձախողվում է Սասանյան պարսից Արտաշիր թագավորը Ամատունուն և Կամսարականներին հայրենական գահից իջեցրեց կրտսեր նախարարների կարգը։
Վահան Ամատունու շառավիղից, հաւանաբար` թոռը, Վահան Բ. Ամատունի իշխանը, որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր , հայտնի իր իմաստութեամբ, խոհեմութեամբ եւ արժանիքներով իր ուսուցիչ Սեսրոպ Սաշտոցի դին էջմիածնից տեղափոխում է Օշական՝ նրա գերեզմանի վրա կառուցում կենտրոնագմբեթ եկեղեցի-դամբարան։ 439-ին Մաշտոցի վախճանվելուց հետո Վէճ ծագեց թէ ո՞ւր պիտի հանգչի վարդապետի մարմինը: Մեծ հեղինակություն վայելող Վահան իշխան Ամատունին կարողացավ բոլորին համոզել , որ Մաշտոցին տեղափոխեն իր նստավայր Օշական: 442-ին իշխանը նրա գերեզմանին կառուցում է գմբեթաւոր կլոր եկեղեցի: Ինքը' Վահան Ամատունին, Օշականում բնակվող իր հարազատներին կտակում է իրեն թաղել Մաշտոցի շիրիմից 40 բազուկ հեռավորությամբ:
![]() |
| Իշխան Վահան Ամատունու գերեզմանը(5-րդ դար, հուշակոթողը տեղադրվել է 1880թ.) |
Ավարայրի պատերազմից առաջ, երբ պարսից Հազկերտ շահը փորձեց հայ ժողովրդի վզին փաթաթել զրադաշտականությունը , Տիզբոն գնացող նախարարների մէջ էր Վահան Ամատունի Հայոց Հազարապետը, որը մերժեց պարսից շահի ստորացուցիչ առաջարկը: Արտաշատում հրավիրված հատուկ ժողովովում Վահան Ամատունին վերհաստատվում է , որպես հազարապետ: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք
![]() |
| Հայերեն տառերի հուշարձան Օշականում |
![]() |
| Առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու քանդակը |
VI-ից – VII դարերի Պտղնի գյուղում գտնվող վաղ միջնադարյան հայկական ճարտարապետական անզուգական ու եզակի` Պտղավանք հուշարձանից, հայտնի է դառնում, որ այն կառուցել է իշխան Մանուել Ամատունին, պատկերաքանդակներից մեկը փորագրված է «ՄԱՆՈԻԵԼ ԱՄԱՏՈԻՆԵԱՑ ՏԵՐ» մակագրությամբ։
Մի կողմ թողնելով կիսավեր այս կառույցի եզակի ու վեհաշուք ճարտարապետական ոճին անդրադառնալը, նշենք, որ այն հարուստ է բարձրարվեստ զարդաքանդակներով ու
![]() |
| Նիզակով մենամարտող Սահակ Ամատունին |
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ Գարեգին Հովսեփյանը մանրամասն վերլուծել է այս արձանագրությունը և իմի բերել Պտղնավանքի և Ամատունյաց տոհմի մասին եղած տեղեկությունները գրել է.
![]() |
| Պտղավանքի պատերից մեկի վրա քանդակած ամատունիների իշխանական նշանակի (գերբի) առկա արմավենին և խոցվող առյուծը |
![]() |
| Մեր ժամանակների համշենյան պատկեր |
Ահա այսպեսի ճակատագրով հայ իշխանական տները կորցրել ու վերականգնել են իրենց իրավունքներն ու կոչումները: Այդ արտագաղթի առիթով հիշատակվում են ոչ միայն Շապուհ եւ Համամ իշխանները, այլև` հայոց կաթողիկոս Եղիպատրուշեցին (775-788): Համշենի հայկական իշխանութեան ստեղծումը կարելի է թվագրել 789 կամ 790 տարեթվերով` Նրանց բնակավայրը կոչվեց Համամշեն (Համամ իշխանի անունով), իսկ իրենք՝ համշենցիներ: Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։ Համշեն կամ Համամշեն, հայկական կիսանկախ իշխանություն, ապա՝ հայաբնակ գավառակ Սև ծովի հարավարևելյան ափին, VIII դարի վերջից-XX դարի սկզբին։ Ներկայումս քաղաք Թուրքիայում։ Ցավոք վերջին դարերում, սկսած 1690-1700 թվականներից համշենահայությունը ենթարկվել է բռնի իսլամացման: Հր. Աճառեանի տվյալներով մինչև հայոց ցեղասպանությունը Թուրքիայում բնակւում էր 20 հազար քրիստոնյա համշենցի եւ մոտ նոյնքան էլ մուսուլման համշենցի:
Քրիստոնյա համշենահայությունը հայոց ցեղասպանության ժամանակ դարձավ թուրք վանդալների զոհը: Բացառված չէ, որ նրա մի մասը ընդունել է իսլամը և առ այսօր բնակվում է Թուրքիայի տարբեր վայրերում` պահպանելով իր բարբառն ու սովորույթները: Սկսած 19-րդ դարի 60-ական թթ., բայց առավել զանգվածաբար` 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո համշենահայերն սկսեցին վերաբնակվել Սև ծովի հյուսիսարևելյան ափերում և հաստատվեցին Սուխումում, Սոչիում, Մացեստայում, Մծարայում, Ծեբելդայում, Ադլերում, Շապշուղում, Նոր Աֆոնում և այլ բնակավայրերում: Հետագայում նրանք տարածվեցին Կուբանի եւ Եկատերինոդարի ուղղութիւններով` հիմնելով նոր բնակավայրեր: Այսպիսով Ամատունիների մի ճյուղից ձևավորվում է համշենահայությունը, որի մասին հպանցիկ հակիրճ անրադարձ կատարեցինք:
| Այսօրվա համշենահայուհի |
Դժբախտաբար պատմական անցյալից Ամատունիների մասին ամբողջական ու մանրամասն տեղեկություններ անհնար է հավաքել, քանզի հայոց պատմության ողբերգական էջերում, միշտ էլ թշնամու հետապնդման թիրախում հայտնվել են հայոց արքայական ու նախարարական տոհմերը ու նրանց ժառանգների մասին ժամանակագրությյան տրամադրած տվյալներն ընդհատվում են: Հայ միջնադարյան իշխանությունները բազմաթիվ հարվածներ են կրել, նաև մոնղոլ-թաթարական հորդաներից։ Հայ իշխանությունների զգալի մասը (այդ թվում Վահրամյանները, Դոփյանները, Իվանյաները, Խաղբակյան-Պռոշյանները) կործանվեցին. միայն մի քանի իշխանական տներին հաջողվեց պահպանել իրենց իշխանությունները. մասնավորապես Խաչենի Հասան-Ջալալյաններին, Սյունիքի Օրբելյաններին։ Հայ իշխանական տոհմերից ոմանք փրկվեցին Վրաց Թագավորությունում և ընդրկվեցին վրաց իշխանական դասի մեջ (այդ թվում Թումանյանները, Ամատունիները, Արղությանները և այլք)։ Այդ իսկ պատճառով Հայոց պետականության կորստի պայմաններում հայ ազնվական շատ գերդաստաններ հանգրվան են գտել օտարության մեջ: Վրաստանի և Ռուսաստանի արքունիքներում ըստ արժանվույն իրենց դրսևորել են Ամատունիները:
Գրիգորը (Գեորգի) , Վահանը ծառայել են իրանական շահին և եղել են Նախիջևանի մելիքները, հենց նրանց հետնորդներն էլ, որոնց հետ կապ ենք գտել Օշականում ապրող Ամատունիների հետ, տեղափոխվել են Վրաստան: 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորը հատուկ հրովարտակով Սարգիս (Սերգեյ)Ազարյան Ամատունուն շնորհեց վրաց արքունիքի ազնվական-իշխանի տիտղոս,հաստատելով Ամատունիների գերբը: Վրացական թագավորների կողմից նման կարգի վավերացում պատմության մեջ աննախադեպ է և հայտնի չէ: իսկ 1826 թ. Նիկոլայ Առաջինը Գերասիմ Սերգեյի Ամատունուն և նրա որդիներ Ռաֆայելին և Միխաիլին, ինչպես նաև եղբորորդի Իվան Գեորգիի Ամատունուն շնորհում է ռուսական արքունիքի ազնվականական տիտղոս: 1850թ. նոյեմբերի 30-ի, 1858թ.դեկտեմբերի 17-ի և 1859թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ էլ իշխանական տոհմի շնորհին է արժանանում նրանց որդիները' Պետրոս, Միխայիլ, Նապոլիոն Հովհաննեսի (Իվանի) , Գեորգի Միխայիլի և Նիկոլայ Ռաֆայելի Ամատունիները: Հիշյալ տվյալները, ինչպես նայև Ամատունիների այս տոհմածառը, ձեզ ենք ներկայացնում 1996թ Մոսկվայում հրատարակված «Дворянские роды российское империй» գրքի 4-րդ հատորից, որը հետագա հիմք հանդիսացավ մեր լրացուցիչ ուսումնասիրությունների:
![]() |
| Ցարական Ռուսաստանում բարձր պաշտոն զբաղեցրած իսկական պետական խորհրդական, իշխան Նիկոդիմոս Ամատունին |
Եթե ուշադիր նայենք «Дворянские роды российское империй» գրքում հրապարակված այս տոհմածառին, ապա հստակ է, որ այն ամբողջական չէ: Ազարբեկի որդի Պետրոսը (Պյոտր) ունեցել է երեք որդի' Իվանը (Հովհաննես), Սերգեյը (Սարգիս) և Գասպարը: Թերևս այս տոհմածառում ընդգրկված են Սերգեյի (Սարգիսի) ժառանգորդները, ովքեր ազդեցիկ գործունեություն են ունեցել Ռուսաստանի ու Վրաստանի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում, զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ:
Թերևս այստեղ ամբողջական չեն Ազարբեկի որդի Պետրոսի մյուս որդիների' Իվանի (Հովհաննես) և Գասպարի ժառանգների մասին տեղեկությունները:
Ամատունի Իվանի (Հովհաննեսի) մասին հետևյալը պարզեցինք, կրկին Վրաստանում ապրած ամատունիներից` խոշոր մեծահարուստ-բարերար է եղել, , ծնվել է Նունիս գյուղում, Պետրոս Ամատունի Ազարյանի որդին է: 1777-84 թթ. իր որդու հետ վերանորոգել է Ջգրաշենի եկեղեցին ու զանգակատունը, որի վերաբերյալ պահպանվել է համապատասխան վիմագիր: Բնակվել է Թիֆլիսին Չուղուրեթի պետական կալվածք-գյուղում, որը նրանց տոհմական սեփականությունն է եղել: Այս բնակավայրը հետագայում միացվել է Թիֆլիս քաղաքին՝ որպես արվարձանային թաղամաս: Նրա որդիներն են՝ Սարգիս, Կարապետ և Հակոբջան (Յակով),Ամատունիները:
Վերջինս' Հակոբջանը (Յակով) ևս բարերար-մեծահարուստ է եղել և շարունակել է հոր գործը:
![]() |
| Թբիլիսիի Ջիգրաշենի եկեղեցին Իրակլին թագավոր հրամանով 1795թ. մշտապես հանձնվում է Ամատունիներին:Ոչնչացվել է Բերիայի հրամանով 1937-38 թթ. |
Կրկին խնդրում ենք ուշադրություն դարձնել «Дворянские роды российское империй» 1998. том 4. գրքում զետեղված ամատունիների տոհմածառին:
Ազարբեկի որդի Պետրոսի 3-րդ որդին Գասպարն է, այս ճյուղը Ղազարից (Լազար) ու Եսայուց (Իսայի) հետո հասնում է Նիկոդիմոս Ամատունուն: Նույնպես հստակ է, որ գրքում ներկայացված Գասպարի տոհմածառի ճյուղը լրիվ չէ, նրա 3 որդիներից նշված է Ղազարի (լազար), իսկ վերջինիս 5 որդիներից միայն Եսայու (Իսայի) անունը: Այս տոհմածառը սահմանափակվում է Եսայու 3 որդիներից ավագի` Նիկոդիմոս Ամատունու
անունով: Թեև Նիկոդիմոս Ամատունին գործունեություն է ծավալել Վրաստանում, ապա և Ռուսաստանում, անվերապահորեն ճշտվեց այն կապը, որ նա ունեցել է Օշականի Ամատունիների հետ` հետևաբար Թբիլիսիի Ամատունիների հետ Օշականի Ամատունիների ազգակցական սերտ կապը:
Թիֆլիսի Ամատունիների տոհմածառը
![]() |
| Дворянские роды Российской империи. Том 4 գրքում զետեղված ամատունիների տոհմածառը |
![]() |
| Ինչպես տեսանելի է Նիկոդիմոս Ամատունու միջոցով հայտնի է դառնում Թբիլիսիի և Օշականի ամատունիների ազգակցական կապը |
![]() |
| Եսայի Ղազարի (ռուս.Լազար) Ամատունին |
![]() |
| Գարեգին Ամատունի(Օշական գ.տանուտեր) |
![]() |
| Նիկոդիմոս Ամատունու հոր` Օշականի ավագ քահանա Տեր Եսայու գերեզմանը |
Օշականում մենք հանդիպեցինք Գարեգին Ամատունուն, ում պապի հայրը` վերևում հիշատակված Եսայի քահանայի տղա Գարեգինն է եղել, գյուղի տանուտերն ու Նիկոդիմոսի եղբայրը: Այս փաստն էլ մեզ հարուստ տեղեկություններ հավաքելու հնարավորություն տվեց պարզելու և ուսումնասիրելու Օշականի Ամատունիների մասին մի քանի անհայտ ու հանրությանը հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Մենք Գարեգինից ստացանք արժեքավոր լուսանկարներ, որ մինչև օրս հրատարակված չեն եղել որևէ տեղ և հրապարակման հեղինակային իրավունքը Նիդերլանդական Օրագրին է պատկանում:
Հույս ունենք, որ մի օր Գարեգինին կհաջողվի իրականացնել իր երազանքը և հայրենի Օշական գյուղում իշխանական ծագում ունեցող իր նախնիների մասին պատմող թանգարան կհիմնադրի:
Հավաքեց, պատրաստեց Վ.Ամատունին, (Hay Azian-ը)
«Նիդերլանդական օրագիր»
















































