Wednesday, 16 December 2020
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ «ԱՋԱԿՑԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԾՐԱԳԻՐԸ
ԱՆՆԱՆ ՈՒ ՆԱԻՐԱՆ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՕԳՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺՎԱԾՆԵՐԻՆ
Nijmegen-ից մեզ գրել են Աննա Մկրտչյանն ու Նաիրա Միրաքյանը
Աղջիկներից իմացանք, որ այս առթիվ հատուկ ֆեյսբուքյան էջ են ստեղծել, արդեն ունեն 100-ից ավելի պատվեր:
Ծանրաբեռնված լինելու պատճառով նրանց են օգնության հասել մայրերը: Յուրաքանչյուր տուփի մեջ տեղադրված 5 տեսակի թխվածքն արժե 12,50 Եվրո: Բրենդն իր անվանումն ունի` «Artsakh gebak»
Դեռևս կարող եք պատվիրել զանգահարելով`
Anna: 0638765977 ev Naira +31 6 15478413
կամ էլ այցելելով կայք`
https://www.facebook.com/profile.php?id=100058719999108
Mira Naira Anna Mkrtchyan
Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը հերթական օգնությունն է պատրաստվում առաքել Արցախ
15.12.2020 Amsterdam/Stichting Sint Grigor Narekatsi/nid.oragir
Ամանորի միջոցառումներ Արցախի երեխաների համար
Այն կազմակերպվում է Արցախի թեմայով ստեղծված բացիկների գումարով
Sunday, 13 December 2020
Հետպատերազմյան անրադարձեր
Դեսպան Տիգրան Բալայանն անդրադառնում է ստեղծված իրավիճակին
Դեսպան Տիգրան Բալայանն անդրադառնում է ստեղծված իրավիճակում Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում բնակվող հայության անելիքներին
Thursday, 10 December 2020
ԲԱՔՎՈՒՄ ՇՔԵՐԹ ԷՐ, ԻՍԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ...
10-12-2020/Նիդ.օրագիր/խմբագրի սյունակ
Մեր թշնամին բացահայտ է: Մարդասպան Էրդողանը լեռնային Ղարաբաղի առնչությամբ հայտարարում է , որ վերականգնվել է պատմական արդարությունը: Պարզապես հետաքրքիր է, իսկ այդ նույն պատմական արդարությունը ունակություն ունի՞ վերականգնվելու, երբ նույն խուժանը ցեղասպանություն գործեց , արդեն յուրացված այլ ժողովրդի պատմական հայրենիքում:
Զինվորական շքերթի ժամանակ, Բաքվում ամբարտավան Ալիևը Էրդողանի ու լայն լսարանի ներկայութամբ ճամարտակեց իր բացարձակ հավանականության մասին` Հայաստանի մայրաքաղաքի, զանգեզուրի ու Սեվանի ադրբեջանական պատկանելության մասին:
Հավատացե՛ք սա արդեն շատ լուրջ է: Դա նա ասում է հզոր ՆԱՏՕ զինատեսակների ցուցադրության ֆոնին:
Նրանից այս արարքի համար պատասխան պիտի պահանջվի, մանավանդ ախորժակն ուտելիս է բացվում: Բայց ո՞վ է դա անելու, երբ մեր կառավարությունը ցայտնոտի մեջ է, իսկ ընդիմությունը բան ու գործ թողած ձկան կարթը կախել է կառավարության կոկորդից:
Հասկացա՛նք, ամեն բան իր ժամանակն ունի: Կա քարերը թափելու ու հավաքելու ժամանակը: Հիմա մի կտոր հացը պահելու ու միասին կիսելու ժամանակն է: Քանի սա էլ չեն խլել մեր ձեռքից...
Hay Azian
Wednesday, 9 December 2020
Բանաձև Արցախի կարգավիճակի որոշման անհրաժեշտության վերաբերյալ
09-12-2020 Հաագա
Նիդերլանդների խորհրդարանը հաստատում է, որ անհրաժեշտ է անհապաղ որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակըԱյսօր Նիդերլանդների խորհրդարանը ՝ «Tweede Kamer»-ը, բանաձև է ընդունել, որում արտահայտվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորման հրատապությունը։ Սա պետք է ապահովի հայ բնակչության կայուն անվտանգությունը և խաղաղություն հաստատող գործընթացը, որը հանգեցնելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատմամբ` ապահովելով Արցախի անվտանգությունը։ Բանաձևը նաև խնդրում է կառավարությանը ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով այս կարգավորումն իրականացնելու համար, այս մասին «Նիդերլանդական օրագրին» հայտնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան
Federatie Armeense Organisaties Nederland
Federation of Armenian Organisations in Netherlands
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա
Nederland zet stap in goede richting: status voor Nagorno Karabach is nodig
Vandaag is in Tweede Kamer een motie aangenomen, waarin een dringende noodzaak wordt uitgesproken van een definitieve regeling voor het conflict in Nagorno Karabach. Deze regeling moet een duurzame veiligheid verzekeren voor de Armeense bevolking en een proces in werking stellen dat leidt tot vrede en tot een status voor Nagorno Karabach die het gebied bescherming biedt. Daarnaast verzoeken de indieners de regering om zich hiervoor in te spannen, via de Minskgroep van de OVSE.
=================
The Netherlands is taking a step in the right direction: status for Nagorno Karabakh is needed
Today Dutch Parliament ‘Tweede Kamer’ has adopted a motion expressing the urgency of a permanent settlement for the Nagorno Karabakh conflict. This should ensure an enduring security for the Armenian population and a process leading to peace and to a status for Nagorno Karabach offering security for the Artsakh. The motion also requests the government to make an effort for this settlement through the OSCE Minsk Group.
=================
MOTIE VAN HET LID VAN DER GRAAF C.S.
Voorgesteld 8 december 2020
De Kamer,
gehoord de beraadslaging,
spreekt uit dat er een dringende noodzaak is voor een definitieve regeling van het conflict in Nagorno-Karabach, waarbij duurzame veiligheid is verzekerd voor de betrokken bevolking en een proces in werking wordt gesteld dat leidt tot vrede en tot een status voor Nagorno-Karabach die het gebied bescherming biedt;
verzoekt de regering, zich hiervoor in te spannen in de Minsk-groep van de OVSE,
en gaat over tot de orde van de dag.
Van der Graaf, Voordewind, Omtzigt, Bisschop
Tuesday, 8 December 2020
Նիդերլանդներում բնակվող արվեստի փայլուն վարպետներ ունենք
Դեկտեմբերի 8-ը նկարչի միջազգային օրն
![]() |
| Նկարիչ Ալիկ Ասատրյանը և քանդակագործ Էդուարդ Հարությունյանը համատեղ աշխատելիս |
Հայ նկարիչների մի փայլուն խումբ նիդերլանդահայեր են` Alik Assatrian , Eduard Broon Arutjnian, Serob Darbinian, AnnyRose Nahapetian ("Art Is Lifestyle"), Sona Sahakian և մյուսներ: Այսօր`դեկտեմբերի 8-ը նկարչի միջազգային օրն է: Այն 2007 թվականին սահմանել է «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոսացիան: Թեև Հայ Ժողովրդի համար դժվարին իրավիճակում, այնուհանդերձ մեր ջերմ շնորհավորանքներն ենք փոխանցում նրանց ու մեր բոլոր նկարիչներին` մասնագիտական տոնի կապակցությամբ: Արվեստը մարդու մեջ է, իսկ նկարիչները բարիության սերմնացաններն են, ովքեր աշխարհը սիրելու ուժ ու կարողություն են պարգևում:
Ձեզ ենք ներկայացնում նիդերլանդահայ նկարիչների աշխատանքներից:
![]() |
| Serob Darbinian-ի աշխատանքներից |
![]() |
| Էդուարդ Հարությունյանի (Eduard Broon Arutjnian) աշխատանքներից |
![]() |
| Alik Assatrian-ի աշխատանքներից |
![]() SoNa Sahakian-ի աշխատանքներից
AnnyRose Nahapetian"Art Is Lifestyle" յուղաներկ աշխատանք 70 x 125cm ''Street Flower saler" |
Monday, 7 December 2020
ՈՒղիղ 32 տարի առաջ Հայոց Աշխարհը պատուհասեց մեկ այլ արհավիրք` 1988 թվականի ավերիչ երկրաշարժը
Փլատակների ճեղքից դուրս էր եկել փոքրիկ աղջիկը ու կանգնել, զարմանքով նայել էր աշխարհին` փոքրիկ իր հասակով ավետել, որ կյանքը շարունակվում է...
Ներքին միասնականությունն ու անքակտելիությունն առավել քան արդիական ու հրատապ է դառնում
Armeense Stichting Ani
Կոչ եվրոպական հայակառույց բոլոր մարմիններին
Հարգելի հայրենակիցներ, բոլորիս համար այս տագնապալից օրերին, երբ թուրք-ադրբեջանական ռազմական լայնամասշտաբ գործողությունների արդյունքում կորցրեցինք Արցախի տարածքների կեսից ավելին, երբ Եռաբլուրում տակավին թարմ են մեր քաջորդիների արյան հետքերը և երբ դեռ գերության մեջ են գտնվում մեր հարյուրավոր զինվոր-տղաներ, ներքին միասնականությունն ու անքակտելիությունն առավել քան արդիական ու հրատապ է դառնում:
Պանթուրքիզմի գաղափարախոսության հիմնաքարերից մեկն է հանդիսանում «Սպիտակ եղեռն» իրականացնելու երկարաժամկետ ծրագիրը, որը մենք էլ ավելի ենք մոտեցնում ներքին խռովությունների և պառակտումների արդյունքում:
Անհերքելի է, որ հիասթափությունների և խաբված լինելու ալիքն այնքան մեծ է, որ ենթակա է ամեն վայրկան լայնամասշտաբ պոռթկալու,որի արդյունքում այսպես ,թե այնպես անասելի ուժգնության ցնցումներ կլինեն Մայր հայրենիքում իրենց անդառնալի հետևանքներով։
Հիմա հիրավի ժամանակը չէ մեղավորներ և չարագործներ փնտրելու, երբ բոլորիս համար էլ պարզ է ու հասկանալի, որ այս պատերազմում ցավոք պարտվել ենք բոլորս, բայց պարտությունից առավել դառն ու անբուժելի են այն մարդկային ու հոգևոր կորուստները, որ կրել ենք ազգովի։ Կգա ժամանակ , երբ միանշանակ նախորդները, թե ներկաները պատասխան են տալու այն ամեն մի ճակատագրական սխալի ու ներքին դավաճանության համար, որ մեր ամբողջ ազգին, աշխարհասփուռ հայությանը հասցրեց այս օրհասական վիճակին։
Բայց ևս մեկ անգամ ուզում ենք նշել, որ առանց այն էլ թաց և արյունոտ վերքերին, որոնք տակավին թարմ են և դեռ չեն սպիացել (ցավոք երբևէ չեն էլ սպիանա), նոր վերքեր ու նոր ցավ ավելացնելն ուղղակի անթույլատրելի է: Իսկ ներկա օրերին Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակը կարող է առանց այն էլ անդունդի եզրին կանգնած մեր երկիրը շատ արագ այնտեղ նետել՝ ի ուրախություն թուրք-ադրբեջանական ոխերիմ պետությունների:
Այդ իսկ պատճառով Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքը և «Սուրբ Կարապետ» եկեղեցին կոչ է անում արտերկրի, մասնավորապես Եվրոպայի բոլոր հայկական կառույցներին, համայքներին,հասարակական կազմակերպություններին, եկեղեցական վարչություններին զերծ մնալ քաղաքական որևէ ընդվզումներին ներգրավվելուց, այլ հանդես գալ միասնական կոչերով և պաշտոնական գրավոր կամ բանավոր հայտարարություններով առ այն, որ Սփյուռքը չի սատարում ներկա պահին Հայաստանում 18 քաղաքական ուժերի կողմից տեղի ունեցող ընդվզումներին և քաղաքական անհնազանդություններին, քանի որ առանց այն էլ օրհասական այս պահին ներքին քաղաքական լարված վիճակն ու մեր ազգի մեջ պառակտումը կարող է հանգեցնել մի քաոսի, որն էլ կարող է պատճառ դառնալ մեր երկիրը դեպի անդունդ գահավիժման։ Ուստի խնդրում ենք եվրոպական հայակառույց բոլոր մարմիններին միանալ մեր կոչին:
Հարգանքներով՝ Մաստրիխտի «Անի» հայ համայնքի վարչություն
Ատենապետ՝ Լևոն Սարկիս
Անօդաչու թռչող սարքերի uшրսшփը
ՀԵՏԱՔՐՔԻՐ
Անօդաչու թռչող սարքերի uшրսшփը . (տեսանյութ)
«Raytheon» գերժամանակակից լազերային համակարգերը մատչելի այլընտրանք են ավանդական պաշտպանությանը ՝ թշնшմnւ անօդաչու թռչող սարքերը nչնչшցնելnւ համար և ամենակարևորը մարդկային գործոնի բացառումը թշնшմnւ թիրшխ դառնալուց:
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը այսօր մեծ առավելություն է տալիս «լազերների» ներnւժին և զարգացնում է իր զինшնnցը հենց այս զինшտեuшկներnվ:
«Raytheon» լազերային համակարգերը սնուցվում են 220 վոլտից մեկ լիցքավորմամբ, ինչպես օրինակ կենցաղային լվացքի մեքենան, որը միացնում եք տանը: Համակարգը ապահովում է չորս ժամ հետшխnւզnւթյnւն և հuկnղnւթյnւն ինչպես նաև 30 լազերային կրшկnց: Համակարգին կարելի նաև միացնել գեներատոր և գրեթե անսահման քանակությամբ ապահովել լազերային կրшկnց և հuկnղnւթյnւն:
«Raytheon» համակարգերում տեղադրված է գերժամանակակից էներգիայի լազերային էլեկտրոօպտիկա , ինֆրակարմիր սենսոր, որը անթերի հայտնաբերում է անօդաչու թռչող սարքերին , եղանակային տարբեր պայմաններում:
«Raytheon» համակարգերը գնահատվում են մոտ 24 միլիոն դոլար: Տեղեկացնում է «Նաուկ Տեխնիկա» մասնագիտցված կայքը:
Լրացավ ավերիչ երկրաշարժի 32 տարին
Փլատակների ճեղքից դուրս էր եկել փոքրիկ աղջիկը ու կանգնել, զարմանքով նայել էր աշխարհին` փոքրիկ իր հասակով ավետել, որ կյանքը շարունակվում է...
ՈՒղիղ 32 տարի առաջ Հայոց Աշխարհը պատուհասեց մեկ այլ արհավիրք` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ,ուժգնությունը կազմեց է 6,8-7,2 մագնիտուդ: Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ ։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։ 300-ից ավելի բնակավայրեր զգացին ավերիչ երկրաշարժի ծանրությունը: Ընթերցողին ենք ներկայացնում այդ օրերի վավերագիր պատմություն, որը կարդացվում է մեկ շնչով ու արտացոլում է այդ օրերի ճշմարիտ պատկերը:
ՏԱՍԵՐԵՔԵՐՐՈՐԴԻ ճակատագիրը(ՏԽՈՒՐ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ)
Լենինական, Շիրակացու փողոց: Այն թաղամասերից մեկն է,որտեղ վերջին տարիների ընթացքում կառուցվել են բազմահարկ շատ շենքեր: Մարդիկ այդ ընթացքում բնակարանամուտ են տոնել և ուրախացել…
Այսօր այդ փողոցի բոլոր բարձրահարկերն ավերակույտերի են վերածվել: Երբեմնի անցուդարձով աշխույժ այս փողոցը դարձել է անճանաչելի: Աչքերիդ դժվար է հավատալ:Ձգվող շենքերի տակ խանութներ են եղել,կենցաղային ծառայության օբեկտներ…ՈՒ՞ր են չքացել:
Մի կերպ երևացող խանութի տապալված ցուցանակից ճանաչում եմ,որ սա փողոցի 13-րդ շենքն է եղել:Շենք, որտեղ ինձ սրտամոտ,հարազատ մարդիկ են ապրել: Մարդիկ, որոնք ժամանակ առաջ կիսել են ինձ հետ իրենց խոհերն ու տրամադրությունները, մի կտոր հացը:
…Փղձուկը խեղդում է կոկորդս, աչքերս արցունքներ են հայտնվում, սարսռում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչպես փլատակներն ուղղակի լափել են մարդկանց: Ո’չ, դա հավատալու չէ…
Մի կախարդանքով հանկարծ ամեն բան պատկերացնում ես իր տեղում: Մշուշոտ աչքերիդ մեջ շենքը հառնում է վեր, ստանում իր նախկին տեսքը:Սպասում ես , ահա մուտքից դուրս կգան քեզ ծանոթ մարդիկ: Ցավո’ք սա տեսիլք էր միայն…Շուրջդ գորշություն է, իսկ աչքերդ անընդհատ ավերակների են հառնում; Սա է իրականությունը և այն էլ այդքան դաժան:Կենդանի մարդկանց գտնելու հույսեր այնուհանդերձ պահպանում ես: Մարդ չի կարող անհույս ապրել, քանզի կարող է խելագարվել:Դա այդպես, է նոր հույսը ծնվում է ճիշտ այն պահին,երբ հինն է մեռնում: Ամենևին էլ ուշ չէ, կենդանի մարդիկ կգտնվեն:Պետք է ամուր կանգնել երերված այս հողին, արիանալ, սրբել արցունքները և ինչ որ բան անել:Վայրկյանները թանկ են, այն հիմա կյանք արժե, հապաղելն անօգուտ է: Միանում եմ մի խումբ երիտասարդների, փորձում ենք շրջել բետոնի մի սալ:Չի ստացվում: Նորից ենք փորձում, ուժ տալիս, չի հաջողվում: Ստիպված փլատակների գլխից ցած ենք նետում բետոնի ավելի փոքրիկ կտորները, որը ծովի մեջ գդալով ջուր վերցնելու է հավասար: Մենք` մարդիկս, որ գիտեինք մեր հզորության մասին և հավատում էինք դրան, մնացել էինք դեմ հանդիման արհավիրքի հետևանքներին: Կանգնած էինք հսկայական բետոնակույտերի առջև, մերկ ձեռքերով…: Անզորության ինչպիսի՜ զգացում: Դեռևս ուշանում էր նույն մարդու ձեռքերով ստեղծված հզոր տեխնիկան:
Սակայն համառությունն ու արիությունը, սրտերում անթեղված հույսը, ոչ մի րոպե չէին լքում մարդկանց: Լուռ, գլխիկոր աշխատող մարդիկ, երբեմն դադար էին առնում: Հենց մի այդպիսի պահի փլատակների մի անցքից ձայներ են լսվում: ՈՒրեմն,իրոք, ամեն բան կորած չէ: Ողջեր կան: Այս անգամ մարդկանց աչքերում ուրախության արցունքներ են երևում: Գոտեպնդված մարդիկ արագ ձեռքերի շարժումով մաքրում են անցքը փակած հողը ու…Ա՜յ քեզ հրաշք, բացված անցքից դուրս է ելնում նապաստակ: Շլդիկը վախվորած նայում է չորսբոլորը:
«Յոթերորդ հարկի հարևանինն է»,-ասում է մեկը, գրկում ու սրտանց համբուրում հնազանդ, փախչելու փորձ չանող, փրկված կենդանուն: ՈՒրեմն, այնուամենայնիվ, հույսերը չեն մարում, հսկա կույտերի խավար թագավորությունում գոյություն ունի կյանք…
Հաջորդ օրը շենքի փլատակների մոտ հանգրվանեց առաջին ամբարձիչ կռունկը: Դա այստեղ բերեցին երկրաշարժից զոհ գնացած մարդկանց մերձավորները: Ավտոկռունկը դժվարությամբ էր աշխատում: Հազվադեպ էր հաջողվում մի տեղից մյուսը տեղափոխել բետոնի ծանր սալերը: Համարյա բոլոր դեպքերում մետաղե ամրանները կռունկի բռնիչին հպվելիս անմիջապես մերկանում էին, վրայի բետոնը` ասես հող, փշուր-փշուր էր լինում: Աղետի պահին ցեմենտի ամրության ինչպիսի՜ կարիք են ունեցել այս ամրանները` շենքը կանգուն պահելու համար:
Փրկիչ աշխատանքներ կատարելու համար մեկ շենքի համար, մեկ ամբարձիչն իհարկե բավարար չէր, թեև ավտոկռունկն աշխատում էր շուրջօրյա` առանց դադարի: Հսկա փլատակների կույտը դժվարությամբ էր նահանջում: Փլատակված շատ շենքերի մոտ էլ ընդհանրապես որևէ տեխնիկա չկար: Ի՞նչ անեին այս շենքերի մոտ խմբված մարդիկ,երբ ճար չունեին…
Դեկտեմբերի 10-ի առավոտյան ավերակների մոտ երևացին ֆրանսիական առաջին փրկիչ ջոկատները: Ժամանեց նաև տեխնիկա: Արդեն, որպես կանոն, փլատակ եղած յուրաքանչյուր շենքի մոտ կանգնած էր մեկական ավտոկռունկ : Մինչդեռ օպերատիվ, արդյունավետ աշխատանքի համար բավական կլիներ 4-6 ավտոկռունկը, 2-3 բուլդուզերը, փրկարարներն իրենց տեխնիկայով: Ընդ որում, եթե այս օգնությունը հասներ աղետի առաջին ժամերին և ոչ թե ուշացումով:
Ֆրանսիացիների մի խումբը աշխատանքի անցան հենց 13-րդ շենքի փլատակներում: Մարդիկ մեծ հույսեր էն կապում նրանց հետ: Եվ չսխալվեցին: Իրենց փոքրիկ, բայց ամենակարող գործիքներով, վարժեցված շների օգնությամբ` նրանք գտան առաջին կենդանի մարդուն: Մեծ ջանք պահանջվեց ռուս այդ կնոջը ազատելու քարե գերությունից: Տեղում անդամահատվեց նրա պանելի տակ սեղմված ձեռքը: Փոխարենը Նինային (այդպես էր նրա անունը) վերադարձվեց ամենաթանկագինը` կյանքը:
Ֆրանսիական փրկարար ջոկատի անդամներից մեկը ցույց տվեց ձեռքի երկու մատները, հասկացրեց, որ այդքան օր կարող էին ավելի շուտ օգնության հասնել, եթե Մոսկվայում այդքան չձգձգեին իրենց ժամանումը: Նրանք, անխտիր բոլորը աշխատում էին անձնազոհ, համերաշխ ու համախմբված: Ժամանակ էին գտնում անգամ մարդկանց սրտապնդելու, սփոփելու:Հավաստիացնում էին, որ ոչ մեկին չեն թողնի պանելների հետևում: Մարդիկ, որ հաշտվել էին կորստյան ցավին, այժմ մտածում էին գոնե մերձավորին գտնելու մասին: Առաջին հերթին մարդկանց դա էր հարկավոր: Որքան կյանքեր կփրկվեր, եթե փրկարար խմբերը տուժված վայրերում լինեին արհավիրքին հաջորդած առաջին ժամերին: Բնականաբար խուճապն ու անկազմակերպվածությունն էլ իր կնիքը թողեց: Իրադրության շատ վճռորոշ պահերին տեղացիները չէին կարողանում համագործակցել այլազգի մասնագետների հետ, որովհետև չկար…թարգմանիչ: Ամեն անգամ` ձեռքով դիմախաղով խոսելու, հասկանալու համար, կորչում էր թանկարժեք ժամանակը: Տուժածներին օգնելու գործը բարձր մակարդակով կազմակերպելու պրոֆեսիոնալ մղումով ֆրանսիացի փրկարարներն իրենց հետ Հայաստան էին բերել անգամ ջուր: Նրանց մտքով չէր անցել, որ մեր մեծ երկրում թարգմանիչներ այդ դժվարին պահին չեն գտնվի: Մարդիկ, որ պատրաստ էին հրաշքներ գործելու բառիս բուն իմաստով, բախվել էին անտարբերության ու անկազմակերպվածության գորշ պատնեշին: Մի օրինակ ևս, զինվորագրված մի քանի կամավոր տղաներ , որոնք ունեին տեխնիկա վարելու հմտություն, մնացել էին անգործ, քանի որ զինվորական հավաքակայանում տեխնիկայի զգալի մասը մարտական պատրաստ վիճակում չէին, այսինքն գտնվել էին անսարք վիճակում: Սարքին վիճակում գտնվող մի մեքենա էլ հռնդոցով մի քանի պտույտ գործելուց հետո լռեց: Սա էլ փչացավ: Դժվարին այդ օրերին նյութական և բարոյական մեծ օգնություն, օժանդակություն էին ցուցաբերում հարևան վրաց ժողովրդի զավակները: Վրացի կամավորների մի մեծ խումբ զգուշությամբ հողից մաքրում էին սալիկները, հնարավորություն տալով հետախույզ շներին հոտոտելու բացված անցքերը:
Գիշերները խառնվում էին ցերեկներին, ցերեկները` գիշերներին: Օրերը չէին բաժանվում: Աշխատանքն անընդմեջ էր, համառ: Օրն անցնում էր ինչպես րոպե: Գիշերները փլատակների շրջապատում վառվող բազմաթիվ խարույկները շողեր էին տալիս անլույս քաղաքին: Մշտապես ժպիտ ունեցող քաղաքը տխուր ու անտրամադիր էր: Գիշերային խավարում լուսավորված փլատակների կույտերը վերքեր էին կնճռոտ ու մռայլ քաղաքի դեմքին: Յուրաքանչյուր խարույկ իր շուրջն էր համախմբել բախտակից ու սգացող մարդկանց խմբերին: Գյումրին որբացել էր, Գյումրին ողբում էր: Սովորական էր դարձել մարդկանց այսպիսի հարցուփորձը. «Ձեզանից քանիսը՞ չկան» , «Գոնե մեկին էլ չգտա՞ք»: Անցնող օրվա հետ նվազում էր հարազատներին կենդանի գտնելու հույսի հատիկները: Խարույկներում օրնիբուն բոցկլտացող կրակը, ասես ընդհատված կյանքի շարունակությունն էր, զոհվածների մշտաբորբոք բագին-ատրուշանը:
Ճնշող մղձավանջային ևս մի գիշեր այլևս ետևում էր, դեկտեմբերի 11-ի առավոտյան 13-րդ շենքի փլատակներում ձեռքս ընկավ «Մահից դեպի կյանք» խորհրդանշական վերնագրով մի փոշեթաթավ գիրք: Մտածում էի, որ երանի այն ուղղակի իմաստով համապատասխաներ իրականությանը: Մահը հաղթահարողները շատ լինեին: Ավաղ: Այդ օրվա ընթացքում փլատակներից առանձնացվեցին միայն դիակներ : Կրկին գիշեր: Խարույկի լույսի տակ թերթեցի գտածս գիրքը, և զարմանք, հենց կազմին` աչքիս զարնեց բարեկամիս հոր` Անդրանիկ պապի ստորագրությունը: Նա միշտ էր ստորագրում իր գրքերին, գրքի նկատմամբ` հայ մարդու սիրով, պահում ու փայփայում էր հայատառ գրքերը: Չարքաշ ու ծանր կյանքով է ապրել Անդրանիկը:Դարասկզբին թուրք բարբարոսները սպանել են նրա ծնողներին:Որբ է մեծացել: Ակամա ականատեսն է եղել 1915 թվականի անլուր տառապանքների ու ջարդերի: Սովետական իշխանության տարիներին մասնակցել է հայրենի Լենինականի ծաղկմանն ու բարգավաճմանը:Ղազանչիից իր ձեռքով խմելու ջուր է հասցրել Լենինական: Շենացրել է իր օջախը: Գիրքը հենց վերաբերվում էր դարասկզբի բարբարոսությունների նկարագրմանը: Ճակատագրի դաժան խաղով ավերվեց հայրենի Լենինականը, Անդրանիկ պապի օջախը:
Հաջորդ օրը` դեկտեմբերի 12-ի վաղ լուսաբացին, նրա ծուխը շարունակող որդիներից մեկը` Արտաշեսը, որը ողջ էր մնացել հանգամանքների բերումով, հավերժ քնած գտավ իր միակ տղային ու աղջկան` պապի Անդրանիկ և Արմինե թոռներին, Մարո հարսին, Ամալյա մայրիկին:
Գիրքն իմ հոգին կրկին ալեկոծեց, տխուր մտորումներ արթնացրեց` դարավերջի ու դարասկզբի ճակատագիրը տարբեր կերպ նույնացել էր:
Բարեբախտաբար, տխրահռչակ 13-րդից գտնվեց մի ընտանիք, որի բոլոր անդամները հրաշքով փրկվել էին արհավիրքից: Ամուսինները մի դիպվածով կենդանի էին մնացել աշխատատեղերում: Նրանց տղան եղել է դպրոցում, որին աղետը խնայել էր: Փոքրիկ աղջնակը գտնվել էր փլվող շենքում: Հետո փլատակների մի ճեղքից դուրս էր եկել չորեքթաթ,կանգնել, և զարմանքով նայել աշխարհին` փոքրիկ իր հասակով ավետել, որ կյանքը կա և այն չպետք է ընդհատվի:
ՎԱՀԱՆ ԱՄԱՏՈՒՆԻ
Լենինական
9-13 դեկտեմբերի, 1988թ


























