The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 15 December 2023

Հոլոքոստ ու Ցեղասպանություն. համեմատականներ, Ինչու փորձեցին այրել Սինագոգը ու ինչ արժե իմանան հրեա ռաբբիները

 Նախագահ Իսահակ Հերցոգի ձեռքսեղմումը Ադրբեջանի նոր դեսպան Մուխթար Մամեդովի  հավատարմագրերը ընդունելուց 2023 թ.

Ադրբեջանը հսկայական գումարներով, զենք գնելով, լոբբիստական աշխատանքով իր կողմ է գրավել Իսրայելին, իսկ վերջինս էլ կարծես «խանդով» է մոտենում  Հայոց Ցեղասպանության եղելությանը: Արտասովոր է, բայց փաստ. Հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի France-Presse գործակալությանը տված հարցազրույցից հետո  ավելի քան 100 ռաբբիների կողմից ստորագրված նամակում Հայաստանին մեղադրում են ցեղասպանության հիշողությունը խեղաթյուրելու և Ադրբեջանի հեղինակությունը վնասելու մեջ: Հետաքրքիր է, որ այս ռաբբիների թվում են Եվրոպայի ամենահայտնի Շաբադի ռաբբիներից ՝  Նիդերլանդների գլխավոր ռաբբի Բինյոմին Ջեյքոբսը  ((J.S. (Binyomin) Jacobs)) , ով նախկինում երբեմն մասնակցել է հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին և Բուդապեշտի (Հունգարիա) ռաբբի Բարուխ Օբերլոանդերը:

Նիդերլանդների գլխավոր ռաբբի Բինյոմին Ջեյքոբսը

Հոդվածը իսրաելական Times of Israel հնգալեզու հանդեսում սեպտեմբերի կեսերին «Եվրոպական ռաբբիները ոչ սովորական քայլով դատապարտում են հայերի համեմատությունները Հոլոքոստի հետ» վերնագրով հրապարակել է Քանաան Լիդորը: Ռաբբիններին  վրդովեցրել էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ խոսքը.

«....Ձեզ հայտնի ոչ մի ցեղասպանություն այնպես չի եղել, որ մի օր արթնացել են ու սկսել կոտորել: Գնանք աշխարհի ամենահայտնի ցեղասպանության պատմության՝ Հոլոքոստի հետևից: Հիտլերը եկավ իշխանության, հաջորդ օրը թուրը հանեց ու սկսեց փողոցներում ընկնել հրեաների հետևի՞ց: Ոչ, դա տարիներ է տևել, պրոցես է տևել, որը շատ ընթեռնելի և կանխատեսելի էր: Դա արտահայտվել է հռետորաբանությամբ, դա արտահայտվել է քաղաքականությամբ:

Հիմա Լեռնային Ղարաբաղում գետտո է ստեղծվել, բառիս բուն իմաստով: Էլի եմ ասում, տերմինները երբեմն չենք հասցնում հասկանալիության մակարդակի, մենք մարդկանց տալիս ենք վերնագրեր՝ հումանիտար ճգնաժամ, հումանիտար ճգնաժամ: Լսարանի ինչ-որ մի տոկոս բոլոր մանրամասներով հասկանում է դա ինչ է, բայց մեծ մասն էլ չի հասկանում, որովհետև դա իր գործը չէ: Հումանիտար ճգնաժամ, ի՞նչ է հումանիտարը, ի՞նչ է ճգնաժամը:
Բայց այսօր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը գետտո է ստեղծում....»:

100-ից ավելի այս ռաբբիները  կարծում են, որ այս համեմատությունները տեղին չեն և վիրավորում են հոլոքոստի ենթարկված հրեա ժողովրդի արժանապատվությունը: Նամակը հաջորդում է ադրբեջանցի ռաբբիի կողմից հրեական և այլ լրատվամիջոցներում Հոլոքոստի հետ կապված հայ առաջնորդների հռետորաբանությանը ուշադրություն հրավիրելուն: Բաքվի News.az գործակալությունը Բաքվի ռաբբի Զամիր Իսաևին բնութագրում է որպես «Եվրոպայի և Ամերիկայի ռաբբիների արշավի նախաձեռնող»՝ ընդդեմ «հայկական քարոզչության» ու Հոլոքոստին առնչվող թեմաների օգտագործման։

Հոդվածի հեղինակ Քանաան Լիդորը գտնում է, որ  Եվրոպական Չաբադի ռաբբիները հազվադեպ են արձագանքում աշխարհաքաղաքական հարցերին ու այս խնդիրը սովորաբար պատկանում է Եվրոպական հրեական ասոցիացիային՝ Բրյուսելում գործող փաստաբանական խմբին, որը ղեկավարում է Մենախեմ Մարգոլինը:
Իրականում Ադրբեջանը լավ էլ հզոր լոբբիստական ​​ապարատ ունի Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում և դրանից դուրս ու կարողանում է իր շուրջն համախմբել հրեա ռաբբիներին: Ինչպես հաղորդում է Jewish News Syndicate-ը (JNS) Ադրբեջանում անցկացված ռաբբիների համաժողովի կազմակերպիչներից է Եվրոպայում ուղղափառ ռաբինական դաշինքը, որը միավորում է ավելի քան 700 կրոնական առաջնորդների ամբողջ մայրցամաքում:
Եվրոպական ռաբբիների համաժողովի
նախագահ Ռաբբի Պինկաս Գոլդշմիդը
Եվրոպական ռաբբիների համաժողովի նախագահ Ռաբբի Պինկաս Գոլդշմիդը, ով այս տարվա սկզբին հանդիպել է Ալիևին հետևյալն է ասել «Ադրբեջանը հրեա ժողովրդի համար առանձնահատուկ հիշողություն ունեցող վայր է և աշխարհի ամենաեզակի հրեական համայնքներից մեկի տունն է»: Ռաբբի Գոլդշմիդտի խոսքերին հաջորդել է Ալիևի ներկայացուցիչ Էլչին Ամիրբաովի հայտարարությունը. «Այն փաստը, որ այս եվրոպական ռաբինական համաժողովը անցկացվելու է այստեղ՝ Բաքվում, ճանաչում է, որ մարդիկ այստեղ ապահով են զգում։ Դա պարզապես ճիշտ տեղն է»։   Այս կարծիքը բնավ էլ չի կիսում Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը։ 
Հայաստանի գլխավոր ռաբբի
Գերշոն Մեիր Բուրշտեյնը
Հայաստանի գլխավոր ռաբբին Ադրբեջանի իր կոլեգային՝ Իսաեւին և մյուս ռաբբիներին կոչ է արել զբաղվել իրենց գործով։ «Մարդիկ, որոնք պետք է խաղաղություն և բարոյականություն քարոզեին իրենց երկրներում, զբաղված են նրանով, չեմ ցանկանում պնդել, բայց չեմ էլ բացառում, ենթարկվելով ֆինանսական կամ այլ գայթակղությունների՝ ցեխ են շպրտում և չար քաղաքականություն են վարելում»,- ասել է նա ու խորհուրդ  տվել Եվրոպայի գլխավոր ռաբբիներին կատարել իրենց բուն պարտականությունները։  «Ձեր հեռակա դատապարտումները, որոնք ոչ մի հիմք չունեն, ցույց տվեցին ձեր անգրագիտությունը, քանի որ ցեղասպանություն և գետտո տերմինները վաղուց օգտագործվում են և միջազգային են։ Ավելի լավ կլինի վերանայեք, թե ինչ եք անում և ինչի կարող են հանգեցնել ձեր գործողությունները։ Ես վստահ եմ, որ սա խաղաղության չի տանում»,- եզրափակել է հայ ռաբբին:

Այս ուղղությամբ իսրաելահայ համայնքը ևս իր ձեռքի տակ եղած հնարավորություններն օգտագործում է կանխելու  հայատյացության երբեմն գլուխ բարձրացող դրսևորումները Իսրայելում: Նույնիսկ տեղի «Իսրայելահայեր» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանն է օրերս այս թեմայով տեսաուղերձ ունեցել:

Հիմա արդեն այս ֆոնին պարզ է դառնում Երևանում Սինագոգի դուռը այրելու պրովոկացիայի հեռահար նպատակները:

Ադրբեջանը իրեն համարում է Իսրայելի դաշնակիցը և հրեական պետությանը բենզինի հիմնական մատակարարը։ Նրա պաշտոնյաները հաճախ պնդում են, որ իրենց երկիրը չունի հակասեմականություն, և դա մահմեդական մեծամասնությամբ առաջին երկիրն էր, որը Հոլոքոստը ներառեց ավագ դպրոցի աշակերտների ուսումնական ծրագրում: Այն նաև իսրայելական զենքի հիմնական սպառողն է, որից գնել է ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք, որոնք Բաքուն օգտագործել է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ: 

Ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ են Հոլոքոստը, որի ժամանակ մոտ վեց միլիոն հրեա է զոհվել, համեմատել 1992 թվականին Խոջալուի ջարդերի հետ՝ ադրբեջանցի խաղաղ բնակիչների դեմ: Ադրբեջանի կառավարությունն ասում է, որ հայկական զորքերի կողմից իրականացված այդ ոճրագործության ընթացքում զոհվել է 613 մարդ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում նշվում է, որ «Խոջալուն չի տարբերվում Կատինի, Լիդիցեի, Օրադուր-սյուր-Գլանի, Հոլոքոստի, Սոնգմիի, Ռուանդայի և Սրեբրենիցայի այլ սարսափելի ողբերգություններից, որոնք պատմության մեջ մնացել են որպես խորը և ամոթալի սպիներ»:

Իրականությունը նա է, որ հայ ազգն իր ճակատագրով հատուկ կապ ունի հրեա ժողովրդի հետ և այդ ցավը ծնվել է ցեղասպանության ընդհանուր փորձից: Իսրայելը և Հայաստանը «կիսում են ընդհանուր պատմություն ցավալի և տխուր ժամանակներում՝ կապված Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միլիոնավոր մարդկանց ոչնչացման հետ», - այդպես ասել է նախկին նախագահ Արմեն Սարգսյանը 2020 թվականին Թել Ավիվի մոտ գտնվող Հոլոն քաղաքում ունեցած ելույթում՝ անդրադառնալով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրք զինվորների կողմից հարյուր հազարավոր հայերի սպանությանը»։

Ադրբեջանի ռաբբի Զամիր Իսաև
  Փաստորեն Ադրբեջանի ռաբբի Զամիր Իսաևին հաջողվել է տարբեր կերպ Եվրոպայի և Ամերիկայի ռաբբիներին մոլորեցնել՝ դրդելով արշավ նախաձեռնել հայերի ու Հայաստանի դեմ, նա նույնիսկ համառորեն համոզել է  Հայաստանում  բնակվող հրեաներին լքել երկիրը և գալ Ադրբեջան։

 Հետաքրքիր է, որ իսրայելական times of israel հանդեսում սեպտեմբերի 19-ը թվագրված հոդվածից օրեր անց Ադրբեջանը պետք է Արցախում իրականացներ էթնիկ զտումներ ու 100 000-ից ավելի մարդիկ պետք է բռնի տեղահանության ենթարկվեին: Ահա հենց այդ մասին էր կանխատեսում Նիկոլ Փաշինյանը France-Presse գործակալությանը տված հարցազրույցում և ոչ թե արժեզրկում էր հոլոքոստի իրողությունը:
 ՈՒ հիմա հենց այս փաստերը արժե, որ համադրեն Եվրոպայի ու այլ երկրների ռաբբիները, պարզելու համար թե իրենց ինչպիսի խաղի մեջ է ներքաշել Ադրբեջանը:

Բռնագաղթ 27, 28 սեպտեմբեր


Պատրաստեց՝ Հայ Ազյանը

Who was the perpetrator of the Genocide and what is it worth for the Jewish rabbis to know?


President Isaac Herzog's handshake after receiving the credentials of the new Ambassador of Azerbaijan Mukhtar Mammadov in 2023.

Azerbaijan won over Israel to its side with huge sums of money, buying weapons, lobbying work, and the latter seems to approach the Armenian Genocide with "jealousy". It is unusual, but a fact. In a letter signed by more than 100 rabbis after Armenian Prime Minister Nikol Pashinyan's interview with France-Presse in July, they accuse Armenia of distorting the memory of the genocide and damaging Azerbaijan's reputation.
Interestingly, among these rabbis are one of the most famous Shabad rabbis in Europe, Chief Rabbi Binyomin Jacobs ((J.S. (Binyomin) Jacobs)) of the Netherlands, who previously sometimes participated in events organized by the Armenian community, and Rabbi Baruch Oberloander of Budapest (Hungary).

Chief Rabbi Binyomin Jacobs of the Netherlands

Canaan Lidor published the article in the five-language Israeli magazine Times of Israel in mid-September under the title "European rabbis take an unusual step to condemn comparisons of Armenians with the Holocaust". The rabbis were upset by the following statement of Prime Minister Nikol Pashinyan:
"...No genocide known to you happened so that one day they woke up and started slaughtering. Let's go after the world's most famous story of genocide, the Holocaust. Did Hitler come to power, did he draw his sword and start going after the Jews in the streets the next day? No, it took years, a process that was very readable and predictable. It was expressed in rhetoric, it was expressed in politics.
Now a ghetto has been created in Nagorno-Karabakh, literally. I say again, sometimes we don't make the terms understandable, we give people headings: humanitarian crisis, humanitarian crisis. Some percentage of the audience understands what it is in every detail, but the majority doesn't do, because it's none of their business. Humanitarian crisis, what is humanitarian, what is crisis? But today Azerbaijan is creating a ghetto in Nagorno-Karabakh...".
The rabbis, more than a hundred of them, believe that these comparisons are inappropriate and insult the dignity of the Jewish people who suffered the Holocaust. The letter follows an Azeri rabbi calling attention to Armenian leader' s rhetoric regarding the Holocaust in Jewish and other media. Baku News.az agency describes Baku rabbi Zamir Isaev as "the initiator of the European and American rabbis’ campaign" against "Armenian propaganda" and the use of topics related to the Holocaust.
The author of the article, Canaan Lidor, finds that European Chabad rabbis rarely respond to geopolitical issues, a task usually reserved for the European Jewish Association, a Brussel based advocacy group headed by Menachem Margolin.
In fact, Azerbaijan has a good and powerful lobbying apparatus in the European Union, the United States and beyond, and is able to unite Jewish rabbis around it. As reported by the Jewish News Syndicate (JNS), one of the organizers of the rabbinic conference held in Azerbaijan is the Orthodox Rabbinical Alliance in Europe, which unites more than 700 religious leaders across the continent.

Rabbi Pinkas Goldschmidt  - President of European Rabbis’ Conference

"Azerbaijan is a place of special memory for the Jewish people and is home to one of the most unique Jewish communities in the world," said Rabbi Pinkas Goldschmidt, president of the Conference of European Rabbis, who met Aliyev earlier this year. Rabbi Goldschmidt's words were followed by the statement of Aliyev's representative Elchin Amirbayov. "The fact that this European rabbinical conference will be held here in Baku is a recognition that people feel safe here. It's just the right place.'' This opinion is not shared by the chief rabbi of Armenia, Gershon Meir Burstein, who accused Azerbaijani rabbi Zamir Isayev and the rabbis of Europe, who called the Jews to leave Yerevan.

Chief Rabbi of Armenia Gershon Meir Burstein

The chief rabbi of Armenia called on Isayev, his colleague of Azerbaijan, to take care of his work. “People who should have preached peace and morality in their countries are busy with it, I don't want to insist, but I don't rule it out either. They are throwing mud and practicing evil policies, subject to financial or other temptations,” he said and advised the European Union. chief rabbis to perform their proper duties. “Your remote condemnations, which have no basis, showed your ignorance, because the terms genocide and ghetto have been used for a long time and are international.”
“It would be better to reconsider what you are doing and what your actions may lead to. I am sure that this does not lead to peace,” concluded the Armenian rabbi.

Already against this background, the far-reaching goals of the provocation to burn down the door to Synagogue in Yerevan become clear.



In this direction, the Israeli-Armenian community also uses the opportunities at its disposal to prevent the manifestations of Armenian hatred that sometimes rise to the surface in Israel. Even Artyom Chernamoryan, the founder and editor-in-chief of the local newspaper "Israeli Armenians", had a video message on this topic the other day.
Azerbaijan considers itself an ally of Israel and the main supplier of gasoline to the Jewish state. Its officials often insist that their country has no anti-Semitism, and it was the first Muslim-majority country to include the Holocaust in the curriculum for high school students. It is also a major consumer of Israeli weapons, having bought more than $5 billion worth of weapons that Baku used in the 2020 Artsakh war.
Azerbaijani officials have often compared the Holocaust, which killed an estimated six million Jews, to the 1992 Khojaly massacre of Azerbaijani civilians.
The Azerbaijani government says that 613 people were killed during the crime committed by the Armenian troops.
The website of the Ministry of Defense of Azerbaijan states that "Khojalu is no different from other terrible tragedies of Katyn, Lidice, Oradur-sur-Glan, Holocaust, Songmi, Rwanda and Srebrenica, which have remained in history as deep and shameful scars."
The reality is that the Armenian nation has a special connection with the Jewish people in its destiny and that pain was born from the common experience of the genocide. Israel and Armenia “share a common history in painful and sad times related to the Holocaust and the destruction of millions of people in the Armenian Genocide," said former President Armen Sarkissian in a 2020 speech in Holon, near Tel Aviv, referring to Turkish soldiers during the First World War. to the murder of hundreds of thousands of Armenians.”

Zamir Isayev - Rabbi of Azerbaijan
In fact, the rabbi of Azerbaijan, Zamir Isaev, managed to mislead the rabbis of Europe and America in different ways, prompting them to initiate a campaign against Armenians and Armenia, he even persistently convinced the Jews living in Armenia to leave the country and go to Azerbaijan.
It is interesting that days after the article dated September 19 in the Israeli magazine Times of Israel, Azerbaijan was supposed to carry out ethnic cleansing in Artsakh and more than 100,000 people were to be forcibly deported. This is exactly what Nikol Pashinyan predicted in his interview to France-Presse agency and did not devalue the reality of the Holocaust.
And now combining these facts is worth for the rabbis of Europe and other countries in order to find out what kind of game Azerbaijan has dragged them into.

Forced migration September 27, 28

Տիգրան Պետրոսյանցի «Զաքարե» պատմաքաղաքական վեպի և «Վաչուտյաններ» մենագրության շնորհանդեսը

Այսօր ՀՊՄՀ գիտական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ ռազմական պատմաբան ու քաղաքագետ գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի «Զաքարե» պատմաքաղաքական վեպի և «Վաչուտյաններ» մենագրության շնորհանդեսը։ Զաքարե թագավորից Վաչուտյաններ ընկած ժամանակահատվածը շատ քիչ է մեկնաբանվել հայոց պատմագրության մեջ, բայց այն հայության լուսավոր շրջաններից է։ Ճիշտ է թագավորություն չենք ունեցել Զաքարեներից հետո, բայց պետականություն ունեցել ենք, չնայած մեզ այդ մասին չգիտես ինչու երբեք չեն ասել։ Տիգրան Պետրոսյանցի «Զաքարե» պատմաքաղաքական վեպը, որն ըստ էության, շատ հանգամանալից աշխատություն է, ՀՀ ԳԱ թղթակից անդամ, բ․գ․դ․, պրոֆեսոր, Աելիտա Դոլուխանյանի գնահատմամբ յուրահատուկ արժեք է ներկայացնում, քանի որ աշխատանքի դրվագները ոչ թե պարզապես հորինվածք են, այլ հիմնվում են տվյալ դարաշրջանի պատմիչների գործերի վրա։ Այս առումով պրոֆ․ Դոլուխանյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ հիշատակված պատմիչների աշխատությունները ոչ միայն հայ ժողովրդի համար են արժեքավոր տեղեկատվություն պարունակում, այլև համաշխարհային պատմության։ Պատմավեպը հստակ պատկերացում է տալիս տվյալ շրջանի հայության ապրելակերպի, կենցաղի, արժեքների և սովորությունների մասիև։ Զաքարե թագավորը կրել է շահնշահ, կեսար տիտղոսները, և ինչպես նշեց ՀՀ ԳԱ ակադեմիկոս, պ․գ․դ․ պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը,  շահնշահ տիտղոսն ամեն թագավորի չի տրվում։ Թե՜  «Զաքարե» պատմավեպը, և թե՜ «Վաչուտյաններ» մենագրությունը հսկայական լույս են սփռում մեր պատմության այս անտեսված բայց փառավոր ժամանակահատվածի վրա։ Պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը նշեց, որ հայ ժողովրդի համար 13-րդ դարը նշանավորվել է որպես հայոց պետականության ծաղկման շրջան, երբ ստեղծվեցին բազմաթիվ հոգևոր ու մշակութային կոթողներ, ոչ միայն Սյունիքում այլև Արարատյան դաշտավայրում, Անիում։ Ստեղծված վանական համալիրներն ու կոթողները, ինչպես վկայում են բազմաթիվ աղբյուրներ, ճարտարապետական եզակի և բարձրակարգ կառույցներ են։ 

Պրոֆեսոր Աելիտա  Դոլուխանյանն արժևորեց այն փաստը, որ աշխատանքները կատարելիս Զաքարե իշխանների մասին պատմավեպում կիրառված՝ պատմագրություններից խնամքով ընտրված, հավաստի, նաև համաշխարհային պատմության տեսակետից արժեքավոր տեղեկատվությունը, կարևոր է ոչ միայն գիտական առումով, այլև ընդգծում է Տիգրան Պետրոսյանցի, հիշատակելու արժանի փաստ, հետազոտություն կատարելու ունակությունը և պատասխանատվության զգացումը՝ ձեռնարկած աշխատանքի նկատմամբ։։ Հարգարժան պատմաբան պրոֆեսորները նշեցին, որ ժամանակահատվածը յուրահատուկ կարևորություն ունի հատկապես ոչ միայն մշակութային և ճարտարապետական կոթողներ, եկեղեցիներ ստեղծելու առումով․ ամենահիշարժան փաստն այն է, որ ամբողջական 50 տարի Հայաստանն ունեցել է լիարժեքորեն անկախ պետականություն, չնայած այն թագավորություն չի եղել այդ ընթացքում։ Ստեղծված լիովին անկախ պետականությունը գոյություն է ունեցել մինչև մոնղոլա-թաթարական արշավանքները, սակայն նույնիսկ այդ ժամանակ Հայաստանի պետականությունը հիմնովին չի կորսվել, այն մասնակի վայրերում պահպանվել է։ Ելույթ ունեցողների կողմից մեծ ուշադրության արժանացավ այն, որ գրքերը պարունակում են փաստեր հայոց պատմական աշխարհագրությունից։ Տիգրան Պետրոսյանցի մենագրության արժանիքներից է այն, որ հսկայական տեղեկատվություն է ներկայացված ծանոթագրությունների միջոցով։ Հեղինակը մենագրության հավելվածի միջոցով մանրամասն հիշատակել է այն բոլոր հրատարակությունները, որոնք տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներում անդրադառնում են Սյունյաց աշխարհի և հայոց հենասյուներ Վաչուտյանների գործունեությանը։ 

Ելույթ ունեցողները շատ էին, բոլորն էլ հատուկ հիացմունքով էին նշում գրքերի արժանիքները և հեղինակի կատարած աշխատանքի կարևորությունը։ Բոլորը շատ մեծ ջերմությամբ էին պատմում դրվագներ, բարձրաձայնում կարևոր դեպքերի մասին։ Առանձնակի ջերմ էին գրքի խմբագիր պրոֆեսոր Վանիկ Վիրաբյանի ելույթը, արձակագիր Վրեժ Սարուխանյանի խոսքը։ Քանի որ Տիգրան Պետրոսյանցը նաև գործող զինվորական է եղել, նրան ողջունելու էր եկել իր զինակից ընկերներից՝  Խաչիկ  Մարգարյանը, ում հետ ծառայություն են անցել Վայքում 90-ականների կեսերին։ Ամենահետաքրքիր պահերից էին, երբ  Տիգրան Պետրոսյանցի աշխատանքը «Վահագն» ՀԿ ի նախագահ Կարո Մորուք Կարապետյանի և «Հայ Արվեստի Տուն» ՀԿ–ի Նախագահ Մելսիդա Հակունցի կողմից արժանացավ պարգևատրման ամենայուրահատուկ մեդալներով։ Նշենք որ տ․ Մելսիդան իր հուզիչ խոսքով փաստեց, որ իրենց համագործակցությունն ավելին է քան սոսկ աշխատանքը՝ նա Զաքարե իշխանական տոհմից է և մեծ հպարտությամբ է աշխատակցում Տ․ Պետրոսյանցի հետ։ Տ․ Մելսիդան Տ․ Պետրոսյանցին հանձնեց Գարեգին Նժդեհի անվան ոսկե մեդալը, որի առաջին կրողն է լինելու Տ․ Պետրոսյանցը։ /Բոլոր նկարները կցվում են/։ 

Միգուցե Սյունիքի Վաչուտյան իշխանների գենը հենց այն գենն է եղել, որ հպարտ սյունեցուն միշտ մղել է կանգուն պահել հայոց պետականության հիմնասյուները։

Հանդիպումն անցավ անասելի բարեկամական ջերմ մթնոլորտում։


Հատուկ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր լրատվամիջոցի համար

ԵՊՀ դոցենտ բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան

Երևան, 14.12.2023















Wednesday, 13 December 2023

Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը նշանակվել է Անտվերպենի հոգևոր հովիվ

 

Pontifical Legation Western Europe 

 կայքը տեղեկացնում է, որ  Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը նշանակվել է Անտվերպենի հոգևոր հովիվ
—————
Դեկտեմբերի 10-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ է նշանակվել Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը:
Սուրբ Հովսեփ եկեղեցում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի հանդիսապետությամբ իր անդրանիկ Սուրբ և Անմահը Պատարագը մատուցեց Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը:
Պատարագին ներկա էին Բելգիայի հայոց հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը, այլ հոգևորականներ և հյուրեր: Պատարագի ընթացքում Սրբազան Հայրը համայնքին ներկայացրեց Հայր Տիրային՝ որպես իրենց նորանշանակ հոգևոր հովիվ:
Իր քարոզում Սրբազան Հայրը ընդգծեց միասնության, քրիստոնեական սիրո անհրաժեշտությունն ու կարևորությունը համայնքային կյանքում, ինչպես նաև գոհունակություն հայտնեց բոլոր հայկական կառույցներին ու հոգևորականներին, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Անտվերպենում և շրջական քաղաքներում: Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց Անտվերպենում գտնվող հայերին՝ իրենց արմատներից չհեռանալու համար, և հավելեց ապագա սերնդի քրիստոնեաբարո ու հայեցի դաստիարակման կարևորության մասին, այնուհետև աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի  Հայր Տիրայրը կարողանա իր առաքելությունը պատշաճ կերպով իրականացնել Անտվերպենի հայ համայնքում:
Սրբազան Հայրը նաև խնդրեց նորանշանակ հոգևորականին իր պատգամը բերել Անտվերպենի հայությանը: Սուրբ Պատարագի ավարտին տեղի ունեցավ մտերմիկ զրույց համայնքի անդամների հետ:
Հավելենք որ, Ատվերպենի Սբ․ Գրիգոր Նարեկացի Ծուխը հիմնվել է 25 օգոստոս 2016թ.: Համայնքում գործում է նաև հայ տիկնանց «Նոյ» հասարակական, բարեգործական և մշակութային միությունը։
Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը 2018-2022 թվականներին եղել է Իտալիայի հոգևոր հովիվ:
Հայր Տիրայրը ունի երեք պարզ նպատակ. մարդկանց հավաքել եկեղեցու շուրջ, իրականացնել քարոզչություն և կազմակերպել համայանքային կյանքը: Նաև հայերին ավելի մոտեցնել միմյանց և, իհարկե, Աստծուն:
* * * *
✅ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Յակոբեան նշանակուած է Անտուերպենի հոգեւոր հովիւ
—————
Դեկտեմբեր 10-ին, Պելճիգայի Անտուերպեն քաղաքի հայ համայնքի հոգեւոր հովիւ  նշանակուած է՝ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Յակոբեան:
Հանդիսապետութեամբ՝  Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ եւ Վատիկանի մէջ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայացուցիչ` Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի, Սուրբ Յովսէփ եկեղեցւոյ մէջ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Յակոբեան իր անդրանիկ Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց:
Պատարագին ներկայ էին Պելճիգայի հայոց հոգեւոր հովիւ Հոգշ. Տ. Զատիկ վարդապետ Աւետիքեան, այլ հոգեւորականներ եւ հիւրեր: Պատարագի ընթացքին Սրբազան Հայրը համայնքին ներկայացուց Հայր Տիրայրը` որպէս իրենց նորանշանակ հոգեւոր հովիւ:
Սրբազան Հայրը՝ իր քարոզին մէջ ընդգծեց միասնութեան, քրիստոնէական սիրոյ անհրաժեշտութիւնն ու կարեւորութիւնը համայնքային կեանքին մէջ, ինչպէս նաեւ գոհունակութիւն յայտնեց բոլոր հայկական կառոյցներուն ու հոգեւորականներուն, որոնք իրենց ծառայութիւնը մատուցած են Անտուերպենի եւ շրջական քաղաքներուն մէջ: Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց Անտուերպեն գտնուող հայերուն` իրենց արմատներէն չհեռանալու համար, եւ աւելցուց ապագայ սերունդի քրիստոնէաբարոյ ու հայեցի դաստիարակման կարեւորութեան մասին, այնուհետեւ աղօթք բարձրացուց առ Աստուած, որպէսզի  Հայր Տիրայրը կարենայ իր առաքելութիւնը պատշաճ կերպով իրականացնել Անտուերպենի հայ համայնքին մէջ:
Սրբազան Հայրը նաեւ խնդրեց նորանշանակ հոգեւորականին իր պատգամը բերել Անտուերպենի հայութեան: 
Սուրբ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց համայնքի անդամներուն հետ:
Աւելցնենք, որ Ատուերպենի Սբ․ Գրիգոր Նարեկացի ծուխը հիմնուած է 25 օգոստոս 2016-ին: Համայնքին մէջ կը  գործէ նաեւ հայ տիկնանց «Նոյ» հասարակական, բարեգործական եւ մշակութային միութիւնը:
Տ. Տիրայր վարդապետ Յակոբեան 2018-2022 թուականներուն եղած է Իտալիոյ հոգեւոր հովիւը:
Հայր Տիրայրը ունի երեք պարզ նպատակ՝ մարդոց հաւաքել եկեղեցւոյ շուրջ, իրականացնել քարոզչութիւն եւ համայանքային կեանք կազմակերպել: Նաեւ հայերը աւելի մօտեցնել իրարու եւ ի հարկէ, Աստուծոյ:


Monday, 11 December 2023

Կիրակնօրյա դպրոցի բացում՝ Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում

 


Դեկտեմբերի 9-ին՝ Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում՝ նոր հիմնադրված հայ եկեղեցական համայնքում, տեղի ունեցավ «Կոմիտաս» կիրակնօրյա դպրոցի բացումը:

Գերարդսբերգեն քաղաքում արդեն երկու ամիս է ինչ հիմնադրվել է հայ եկեղեցական համայնք, և համայնքի ու կից քաղաքներում բնակվող հայերի համար արդեն գործում է կիրակնօրյա դպրոց:
Կիրակնօրյա դպրոցի բացման արարողությունը սկսվեց եկեղեցական արարողությամբ, որը նախագահեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը, Անտվերպենի նորանշանակ հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանի ընկերակցությամբ: Ներկա էին նաև քաղաքի կաթոլիկ համայնքի նորանշանակ հոգևոր հովիվ Էմանուել Վիթսը, Ծխական խորհդի անդամներ, համայնքի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ համայնքի հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Մաղաքիա աբեղա Բեսքիսիզյանը. «Տեղին է ասել, որ Բելգիայի հայ համայնքը պատմական ուրախ և անմոռանալի օր է ապրում, որովհետև մեր՝ Գերարդսբերգենի եկեղեցական այս համայնքը, հիմնելուց երկու ամիս անց մեր զավակների հայապահպանման և հայակերտման համար կունենանք «Կոմիտաս» կիրակնօրյա հայ դպրոցը: Անմերժելի իրականություն է, որ դարեր շարունակ և, մասնավորապես, այսօր աշխարհում տիրում է գոյապայաքար՝ ազգերի շարունակականության համար: Հայ ազգը իր անցյալի փորձով, իմաստուն անհատներով, ուժեղ ոգով, եկեղեցականներով, կամքով և հավատքով կարողացել է հասնել մինչև այսօր: Իսկ այս պայքարում կարևոր դեր է ունեցել, ունի և պիտի ունենա հայ դպրոցը, որը հայապահպանման և հայակերտման ամուր դարբնոցն է: Վստա՛ք եղեք, եթե հայ ազգը իր պատմությունը, մշակույթը, կրոնը, արժեքները, գիտելիքները և այս ոգին չփոխանցի ապագա սերունդներին ապա մենք պարտված ենք: Շնորհավորում եմ Գերարդսբերգենի և շրջակա քաղաքներից ժամանած հայ ծնողներին, որ այսօր Սրբազան Հոր գլխավորությամբ հիմք դրվեց կիրակնօրյա դպրոցի»:
Այնուհետև գեղեցիկ կատարումներով հանդես եկան կիրակնօրյա դպրոցի սաները; Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ և երգեր:
Արարողության ավարտին Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը իր խոսքում նշեց. «Ձեր շնորհիվ՝ սիրելի երեխաներ, երիտասարդներ, ծնողներ, հոգևորականներ, մենք նոր ճանապարհ ենք սկսել: Այս ճանապարհը հաղթանակի ճանապարհ է՝ և՛ հոգևոր, և՛ ազգային առումով: Մեր պատմության ընթացքում ավանդությունն այն է եղել, որ մանավանդ Սփյուռքում, եկեղեցին և դպրոցը գտնվել են մեկ վայրում, ու հայ մանուկը ստացել է հոգևոր, մշակութային, ազգային դաստիարակություն: Այնքան ժամանակ քանի դեռ մեր երեխաների և երիտասարդների ձայները լսելի են՝ եկեղեցում, դպրոցում, մենք կանք և պիտի շարունակենք ապրել: Այսօր ինչ կատարվում է այստեղ ինձ համար հրաշք է, և ես իմ գնահատանքն եմ հայտնում ձեզ՝ բոլորիդ: Հայր Մաղաքիայի գլխավորությամբ, ձեր բոլորի աշխատանքների շնորհիվ դուք ճիշտ ճանապարհի վրա եք։ Եվ մանավանդ այս վերջին ժամանակաշրջանում, երբ մեր ազգը ապրում է դժվար օրեր՝ ուրախ ենք, փառք ենք տալիս Աստծուն, որ այսպիսի լուսավոր պահեր ևս կան»:
Սրբազան Հայրը կիրակնօրյա դպրոցի սաներին նվիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված խաչեր, որպեսզի Ս. Գրիգոր Լուսավորչի և բոլոր Հայրերի օրհնությունը միշտ լինի երեխաների հետ:
Արարողության ավարտից հետո Խաժակ Սրբազանի գլխավորությամբ բոլոր ներկաները ուղղվեցին դեպի կիրակնօրյա դպրոցի մասնաշենք: Նշենք որ, բացման պատիվը՝ կարմիր ժապավենի կտրումը, տրվեց Սրբազան Հորը: Այնուհետև Հայր Մաղաքիան և դպրոցի ուսուցչուհի Անի Կարապետյանը Խաժակ Սրբազանին և Հայր Տիրայրին ծանոթացրին կիրակնօրյա դպրոցի ծրագրին:
Հայր Մաղաքիան նաև նշեց, որ առաջիկայում կան ծրագրեր ստեղծելու երգչախումբ ու տիկնանց միություն:
Օրվա վերջում Ծխական խորհրդի անդամները և կիրակնօրյա դպրոցի սաների ծնողները կազմակերպել էին հյուրասիրություն:

Կիրակնօրեայ դպրոցի բացում՝ Պելճիգայի Կերարտպերկեն քաղաքին մէջ
————
Դեկտեմբեր 9-ին Պելճիգայի Կերարտպերկեն քաղաքին մէջ նոր հիմնադրուած հայ եկեղեցական համայնքէն ներս, տեղի ունեցաւ «Կոմիտաս» կիրակնօրեայ դպրոցի բացումը:
Կերարծպերկեն քաղաքին մէջ արդէն երկու ամիսէ ի վեր հիմնադրուած է հայ եկեղեցական համայնք, եւ համայնքի ու կից քաղաքներուն մէջ բնակող հայերուն համար արդէն կը գործէ կիրակնօրեայ դպրոց:
Կիրակնօրեայ դպրոցի բացման արարողութիւնը սկսաւ եկեղեցական արարողութեամբ, որ նախագահեց Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ եւ Վատիկանի մէջ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայացուցիչ` Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան, Անտվերպէնի նորանշանակ հոգեւոր հովիւ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Յակոբեանի ընկերակցութեամբ: Արարողութեան ներկայ էին քաղաքի կաթոլիկ համայնքի նորանշանակ հոգեւոր հովիւ Էմանուէլ Վիթսը, Ծխական խորհուրդի անդամներ, համայնքի ներկայացուցիչներ:
Բացման խօսքով հանդէս եկաւ համայնքի հոգեւոր հովիւ Հոգշ. Տ. Մաղաքիա աբեղայ Պեսքիսիզեան նշելով, որ. «Տեղին է ըսել, որ Պելճիգայի հայ համայնքը պատմական ուրախ եւ անմոռանալի օր կ՛ապրի, որովհետեւ մեր Կերարծպերկենի եկեղեցական համայնքը հիմնուելէ երկու ամիս անց մեր զաւակներու հայապահպանման եւ հայակերտման համար կ'ունենանք «Կոմիտաս» կիրակնօրեայ հայ դպրոցը: Անմերժելի իրականութիւն է, որ դարեր շարունակ եւ, մասնաւորապէս, այսօր աշխարհի մէջ կը տիրէ գոյապայաքար ազգերու շարունակականութեան համար: Հայ ազգը իր անցեալի փորձով, իմաստուն անհատներով, ուժեղ ոգիով, եկեղեցականներով, կամքով եւ հաւատքով կրցած է հասնիլ մինչեւ այսօր: Իսկ այս պայքարին մէջ կարեւոր դեր ունեցած է, ունի եւ պիտի ունենայ հայ դպրոցը, որ հայապահպանման եւ հայակերտման ամուր դարբնոց է: Վստա՛ք եղէք, եթէ հայ ազգը իր պատմութիւնը, մշակոյթը, կրօնը, արժէքները, գիտելիքները եւ այս ոգին չփոխանցէ ապագայ սերունդներուն ապա մենք պարտուած ենք: Կը շնորհաւորեմ Կերարծպերկենի եւ շրջակայ քաղաքներէն ժամանած հայ ծնողները, որ այսօր Սրբազան Հօր գլխաւորութեամբ կիրակնօրեայ դպրոցի հիմքը դրուեցաւ»:
Այնուհետեւ գեղեցիկ կատարումներով հանդէս եկան կիրակնօրեայ դպրոցի սաները; Հնչեցին հայրենասիրական բանաստեղծութիւններ եւ երգեր:
Արարողութեան աւարտին Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան իր խօսքին մէջ նշեց, որ «Ձեր շնորհիւ՝ սիրելի երեխաներ, երիտասարդներ, ծնողներ, հոգեւորականներ, մենք նոր ճանապարհ մը սկսած ենք: Այս ճանապարհը յաղթանակի ճանապարհ է ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ազգային առումով: Մեր պատմութեան ընթացքին աւանդութիւնը եղած է այն, որ մանաւանդ Սփիւռքի մէջ, եկեղեցին եւ դպրոցը մէկ վայրի մէջ գտնուած են, եւ հայ մանուկը ստացած է հոգեւոր, մշակութային, ազգային դաստիարակութիւն: Այնքան ժամանակ քանի դեռ եկեղեցւոյ եւ դպրոցի մէջ լսելի են մեր երեխաներուն եւ երիտասարդներուն ձայները, մենք կանք եւ պիտի շարունակենք ապրիլ: Այսօր ինչ կը կատարուի այստեղ ինծի համար հրաշք է, եւ ես իմ գնահատանքս կը յայտնեմ ձեզի` բոլորիդ։ Հայր Մաղաքիայի գլխաւորութեամբ, ձեր բոլորի աշխատանքներուն շնորհիւ դուք ճիշդ ճանապարհի վրայ էք։ Եւ մանաւանդ, այս վերջին ժամանակաշրջանին, երբ մեր ազգը դժուար օրեր կ՛ապրի, ուրախ ենք, փառք կու տանք Աստուծոյ, որ այսպիսի լուսաւոր պահեր եւս կան»:
Սրբազան Հայրը կիրակնօրեայ դպրոցի սաներուն նուիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինէն բերուած խաչեր, որպէսզի Ս. Գրիգոր Լուսաւորիչի եւ բոլոր Հայրերու օրհնութիւնը միշտ երեխաներուն հետ ըլլայ:
Արարողութեան աւարտէն ետք Խաժակ Սրբազանի գլխաւորութեամբ բոլոր ներկաները ուղղուեցան դէպի նորաբաց կիրակնօրեայ դպրոցի մասնաշէնք: Նշենք, որ բացման պատիւը` կարմիր ժապաւէնի կտրումը, տրուեցաւ Սրբազան Հօր: Այնուհետեւ, Հայր Մաղաքիան եւ դպրոցի ուսուցչուհի Անի Կարապետեանը Խաժակ Սրբազանին եւ Հայր Տիրայրին կիրակնօրեայ դպրոցի ծրագիրը ներկայացուցին:
Հայր Մաղաքիան նաեւ նշեց, որ յառաջիկային կան նոր ծրագիրներ՝ երգչախումբ ու տիկնանց միութիւն հիմնելու:
Օրուան աւարտին, Ծխական խորհուդի անդամները եւ կիրակնօրեայ դպրոցի աշակերտներու ծնողները կազմակերպած էին հիւրասիրութիւն մը:

Opening ceremony of Sunday School in Geraardsbergen, Belgium

—————
On December 8, in the city of Geraardsbergen, Belgium, in the newly established Armenian church community, the opening of the "Komitas" Sunday school took place. An Armenian church community was established in the city of Geraardsbergen two months ago, and a Sunday school is already operating for the Armenians living in the community and neighboring towns.
The Sunday school opening ceremony began with a church ceremony presided by the Pontifical Legate of the Western Europe and Representative of the Armenian Church to the Holy See, His Eminence Archbishop Khajag Barsamian, with the company of newly appointed pastor of Antwerp Very Rev. Father Tirayr Hakobyan. The newly appointed pastor of the catholic community, Emmanuel Vidts, members of the Parish Council, community representatives were also present.
The pastor of the community Very Rev. Father Maghakia Beskisizian made an opening speech: “Its worth mentioning that the Armenian community of Belgium is experiencing a historic, happy and unforgettable day, because two months after founding this church community of Geraardsbergen, we will have the "Komitas" Sunday Armenian school for the preservation and formation of our children. It is an undeniable reality that for centuries, and especially today, there has been a cornerstone for the continuity of nations in the world. The Armenian nation still exists thanks to its experience, wise individuals, strong spirit, clergymen, will, and faith. The Armenian school is the gate to the preservation and conservation of our nationality. The Armenian nation will be defeated if we do not pass on our history, culture, religion, values, knowledge, and spirit to future generations. I congratulate the Armenian parents from Geraardsbergen and the surrounding cities, that today, under the leadership of the His Eminence Archbishop Khajag Barsamian, the foundation of the Sunday school was laid.”
Then the Sunday school students performed beautifully. They recited and sung patriotic poems and songs.
At the end of the ceremony, His Eminence Archbishop Khajag Barsamian said in his speech. “Thanks to you, dear children, young people, parents, clergy, we have started a new path. This path is the path of victory, both spiritually and nationally. Our history had a tradition of having the church and school in one place, particularly in the Diaspora, and the Armenian child received spiritual, cultural and national education. As long as the voices of our children and young people are heard in the church, at school, it means we do exist and will continue to live. This day is a miracle to me, and I express my gratitude to all of you, led by Father Maghakia. Thanks to your work, you are heading in the right direction, especially nowadays, when our nation is going through difficult times. We are happy, we give glory to God that there are such bright moments as well.”
Archbishop Khajag Barsamian gave crosses to Sunday school students, brought from the Mother See of Holy Etchmiadzin so that the blessings of St. Gregory the Illuminator and all the Fathers always be with the children.
After the end of the ceremony, led by His Eminence, attendees headed to the Sunday school building. It should be noted that the honor of the opening, the cutting of the red ribbon, was given to the His Eminence Archbishop Khajag Barsamian. Then Father Maghakia and the school teacher Ani Karapetyan introduced the Sunday school program to His Eminence and Father Tirayr. Father Maghakia also mentioned that there are plans to create a choir and a women's union in the near future.
At the end of the day, members of the Parish Council and parents of Sunday school students organized a reception.








Հիշատակի արարողություն Լեյսդենի գերեզմանատանը


Անցյալ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին Նիդերլանդներում, Լեյսդենի Խորհրդային գերեզմանատանը առաջին անգամ տեղի ունեցավ հիշատակի արարողություն` այնտեղ թաղված 7 հայ զինվորների համար, ովքեր գնդակահարվել էին գերմանացի օկուպանտների կողմից 1944թ. դեկտեմբերի 9-ին Միդդելհարնիսում (Զելանդիա):

7 ռազմագերիները, որոնք սերտորեն համագործակցում էին հոլանդական դիմադրության հետ, ձերբակալվեցին դաշնակիցների կողմ փախուստի փորձի ժամանակ։ Կարճ ժամանակ անց նրանք գնդակահարվեցին, այս վայրում, ծովին մոտ,  այսօր էլ նրանց հիշատակին հուշաքար ու խաչքար կա տեղադրված: Այս թեմայով «Նիդերլանդական օրագիրը» քանիցս անդրադարձել է:

 Ի վերջո հայ ռազմագերիների աճյունը  հանգրվանեց  խորհրդային Պատվո դաշտ եղբայրական գերեզմանոցում` 860 այլ  Կարմիր բանակի զինվորների հետ: 

Մինչ Խորհրդային «Պատվո դաշտ» հիմնադրամի նախագահ Ռեմկո Ռեյդինգը ելույթ կունենար, կարմիր մեխակներ և մոմեր դրվեցին հայկական դրոշներ դրված յոթ գերեզմանների մոտ: Խորհրդային «Պատվո դաշտ» հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ այս ոգեկոչումը կդառնա ամենամյա, և հաջորդ տարի պատերազմի զոհերի այս խմբի մասին ավելի շատ տեղեկություններ կտրամադրվեն։

Անցյալ տարի Խորհրդային Պատվո դաշտի հիմնադրամի նախագահ Ռեմկո Ռեյդինգին շնորհվեց  «Նարեկացի» հիմնադրամի ամենամյա մրցանակը, այն տրվում է  հոլանդացի գործիչներին ովքեր հայերին և Հայաստանին նշանակալի ծառայություններ են մատուցում: Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը արդեն տարիներ է, որ համագործակցում է «Պատվո դաշտ» հիմնադրամի հետ և գերեզմանի խնամքի հետ կապված որոշակի պարտավորություններ է ստանձնել:

  Իր պատասխան խոսքում Ամստերդամի մշակութային «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանն իր երախտագիտությունը է հայտնեց «Պատվո դաշտ» խորհրդային հիմնադրամի կողմից հայ զինվորների հիշատակը վառ պահելու ջանքերի համար։

Գրող-լրագրող Յորիս Վերստեգը, ով երկար ժամանակ հետաքննում էր հայերի խմբին, ասաց, որ նրանք գերմանական ծառայությունից ապստամբություն էին ծրագրում օկուպացիոն ուժերի դեմ։ Նա իր խոսքում ներկաներին բացահայտեց յոթ զինվորներից երկուսի մասին մանրամասը տեղեկություններ հայտնելով։  Դա հոգեպես ներկաներին ավելի մոտեցրեց հայրենի տնից այդքան հեռացած ու միշտ երիտասարդ մնացած մարդկանց ճակատագրին։

Ոգեկոչմանը հավելյալ առանձնահատուկ բնույթ հաղորդեց Տեր Խաչատուր քահանա Ֆրանգյանի հոգեհանգստի արարողությունը: Ծխացող Խունկն ու երգի աղօթքը հանգստություն բերեցին հեռավոր ափերում ազատության համար զոհված հայ զինվորների հոգիներին:






Sunday, 10 December 2023

Արցախի խաղաղության համար պայքարող իրական հերոսները

 Այսօր դեկտեմբերի 9-ին հուզիչ ու հագեցած երեկո էր՝ SPEECH BOXի BookArt 2/ Artsakh բաց միջոցառումը SarGallery 'Yerevan- ում։ Գլխավոր հովանավոր SAR Wine

SarGallery -ի հատուկ հյուրերն էին ` Հայքի մշակույթի Օմբուդսմեն -Ombudsman of Culture of  Hayk  Հովիկ Ավանեսովը, Արցախի Ծիլ տիկնիկային ստուդիայի ղեկավար Արմեն Գաբրիելյանը, առցանց հարթակով միջոցառմանը մասնակցեց «Կտորե տոպրակ» գրքի հեղինակ Բյուրակն Իշխանյանը  (Byurakn Ishkhanyan) ։ Հատուկ հյուրերի շարքում էին նաև ստեղծագործողներ, թարգմանիչներ, Genofond միջազգային բարեգործական հիմնադրամի «Artsakh News» շարքի կամավորներ և, վերջապես, հայության սիրել Սայիդա Պողոսյանը։ Միջոցառման ընթացքում հնարավորություն ընձեռվեց տեսնելու Արցախից երկու նկարիչներ Հովիկ Գասպարյանի և Սամվել Թավադյանի կտավները։ Օրը գեղեցիկ էր, խոստումնալից, սպասումներով լի, գույներով ու հույզերով հագեցած։

Հավաքված հյուրերին անչափ հետաքրքրեց Հայքի Օնբուդսմեն, Բաքվից Արցախ տեղահանվածների զավակ, պատմաբան, կովկասագետ Հովիկ Ավանեսովի զրույցը, որը նվիրված էր արցախյան իրականության մեջ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, մշակութասպանության, պատերազմական և հետպատերազմական, սեպտեմբերյան  արհավիրքների կործանարար ազդեցություններին՝ դեպքեր, որոնց արդյունքում արցախցին առերեսվեց սահմռկեցուցիչ իրականությանը։ Հովիկ Ավանեսովը, ով ամուսնացել էր Արցախի դժվարին օրերին և հայր էր դարձել Արցախի պաշարման ժամանակ, բռնել է գաղթի ճամփան իր մեկ ամսական փոքրիկի և տիկնոջ հետ, հարազատներ է կորցրել այդ դաժան օրերին, սակայն աննկուն մարտնչում է հանուն արդարության հաղթանակի։ Հովիկը փորձեց հանրությանը հանգամանալից ներկայացնել իր դիտարկումները և մտահոգությունները։ Զրույցն ընդունվեց բուռն արձագանքով։ 

Նկարում Հովիկ Ավանեսովն է։

Նկարներում տեսնում եք արցախցի հայտնի հերոսական ընտանիքի դստերը՝ Սայիդային իր բալիկների հետ։ Անգամ ամենադժվարին պահերին Սայիդան չի դադարել կազմակերպել անհրաժեշտ օգնություն տեղահանված մայրերին ու բալիկներին, նույնիսկ երբ ինքն էր չորրորդ անգամ մայրանում նա էլի շարունակում էր իր օգնությունը։ Նկարներում տեսնում եք Սայիդա Պողոսյանին իր սիրելի քեռակնոջ՝  ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Մարիամ Խաժակյանի հետ, ով արցախցու հարս էև իր բնակարանը երկարաժամկետ ու անհատույց օգտագործման է հանձնել իր արցախցի հարազատներին։

Նկարներում արցախցի նկարիչների գործերն են։

Միջոցառումը հրաշալի էր կազմակերպված, անցավ ջերմ մթնոլորտում։ Վերջում պատասխանատվությամբ ու հպարտությամբ իրենց ստանձնած գործը կատարող հարգարժան մասնակիցները  պարգևատրվեցին պատվոգրերով։

Հատուկ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիրի ընթերցողների համար 

ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան