Հայաստանի քաղաքական պատմության մեջ կանանց մասնակցությունը միշտ ունեցել է իր առանձնահատուկ նշանակությունը։ Տարիներ շարունակ նրանք եղել են հասարակական շարժումների, կրթական բարեփոխումների և մշակութային զարթոնքի առաջամարտիկները, սակայն քաղաքական որոշումների կայացման գործընթացներում նրանց ներկայությունը հաճախ սահմանափակվել է խորհրդանշական մակարդակով։
Անկախությունից հետո ձևավորված նոր պետական համակարգը թեև բերեց ժողովրդավարական ինստիտուտների հաստատման խոստում, սակայն կանանց լիարժեք ներգրավվածությունը քաղաքական դաշտում շարունակեց մնալ բարդ ու հաճախ անտեսված գործընթաց։ Հասարակական կարծրատիպերը, կուսակցական փակ համակարգերը և քաղաքական մրցակցության կոշտ բնույթը դարձան այն պատնեշները, որոնք երկար ժամանակ խոչընդոտում էին կանանց առաջխաղացմանը իշխանության տարբեր մակարդակներում։
Սակայն պատմությունն ունի իր շրջադարձային պահերը։ 1990-ականների վերջին՝ Հայաստանի ներքաղաքական խառնաշփոթի և վերափոխումների շրջանում, ի հայտ եկավ մի նախաձեռնություն, որը փոխեց խաղի կանոնները։ «Շամիրամ» խմբակցությունը ձևավորվեց 1999 թվականին Ազգային ժողովում՝ պատգամավոր Շողեր Մաթևոսյանի նախաձեռնությամբ։ Խմբակցությունը միավորեց տարբեր կուսակցություններից ընտրված կին պատգամավորներին մի ընդհանուր գաղափարի շուրջ՝ բարձրացնել կանանց քաղաքական դերը և նրանց ձայնը հնչեղ դարձնել պետական հարթակներում։
Խմբակցության անունն ինքնին խորհրդանշական էր․ Շամիրամը՝ հայ պատմության և ավանդապատումի մեջ հիշատակվող Նինվեի թագուհին, մարմնավորում էր խոհեմություն, իշխանություն և կանացի առաջնորդություն։ Այդ անվան ընտրությունը պատահական չէր․ այն խորհրդանշում էր ոչ միայն հին դարերի հզոր կնոջ կերպարը, այլև այն գաղափարը, որ հայ կինն ունի ղեկավարելու, որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու ներուժ։
«Շամիրամը» դարձավ յուրահատուկ հարթակ, որտեղ կին պատգամավորները կարող էին հանդես գալ ոչ թե կուսակցական շահերով, այլ հասարակական արժեքներով առաջնորդվելով։ Նրանց օրակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում գենդերային հավասարության խթանումը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը, սոցիալական արդարության ապահովումը և կրթական հավասար հնարավորությունների ստեղծումը։
Խմբակցության հիմնադիր Շողեր Մաթևոսյանը «Շամիրամի» ստեղծումը ներկայացնում է որպես անկախության սերնդի ինքնության ու քաղաքական ակտիվության արտահայտություն։ Նրա խոսքով՝ գաղափարը ծնվել էր դեռևս 1989-ին ձևավորված շարժման հիման վրա․ «Մեր նպատակը վաղուց էր ձևավորվել։ Պետք էր ցույց տալ, որ կինն ունի իր խոսքն ու դերը ոչ միայն ընտանիքում, այլև հասարակական կյանքում»։
Այդ տարիներին հասարակությունը պատրաստ չէր կանանց քաղաքական մասնակցությանը, սակայն «Շամիրամը» կարողացավ կոտրել կարծրատիպերը՝ 1995-ի ընտրություններում ստանալով շուրջ 20% քվե։ Մաթևոսյանի խոսքով՝ դա հնարավոր եղավ նաև իշխանության որոշակի աջակցության շնորհիվ, քանի որ նրանց հանրությունը գրեթե չէր ճանաչում։
Նա հիշում է, որ խորհրդարանում մթնոլորտը զուսպ ու գործընկերային էր․ «Այն ժամանակ հայհոյանքներ չկային, մարդիկ ավելի հարգալից էին։ Այսօր սոցիալական ցանցերը փոխել են այդ մշակույթը»։
Խմբակցության ներսում, Մաթևոսյանը խոսքով, մթնոլորտը միշտ եղել է համերաշխ, և անդամները կայացած են եղել իրենց ոլորտներում։ Ի սկզբանե էլ, նպատակը քաղաքականությամբ զբաղվելը չէր, այլ իրական փոփոխություններ բերել։ Գործնական արդյունքները կարևոր էին. «Շատ օրենքներ անցկացրինք, որոնք մինչ օրս գործում են՝ օրինակ, թերթերի տպագրման հարկերի նվազեցման մասին։ Շատ դիմումներ ենք ստացել ու փորձել լուծել»։
Մաթևոսյանը լավատես է ներկա սերնդի նկատմամբ․ «Այսօրվա աղջիկները ակտիվ են, ունեն գիտելիքներ և չեն վախենում մտնել քաղաքականություն։ Եթե թիմ ունենան ու ճանաչեն հասարակությանը, կարող են շատ բան փոխել»։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը բազմիցս լսել է «Շամիրամի» գործունեության և նրա թողած դրական ազդեցության մասին։ Թանդիլյանի խոսքով՝ այն ժամանակ «Շամիրամը» նոր էջ բացեց կանանց քաղաքական մասնակցության պատմության մեջ՝ նոր սերունդների համար։
«Յուրաքանչյուր սերունդ իր հերթին ճանապարհ է հարթել։ Այսօր մենք պետք է շարունակենք այդ ճանապարհը՝ համագործակցությամբ ու փոխաջակցությամբ։ Կանայք կարող են և պետք է լինեն որոշումների կայացման առաջնագծում», - ասում է Թանդիլյանը։ Նրա հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը միավորում է կարող և մտածող անհատների՝ այդ թվում կանանց, որոնց ակտիվ ներգրավվածությունը, ըստ նրա, կարող է բարձրացնել Հայաստանի քաղաքական դաշտի որակը։
Մանե Թանդիլյանը քաղաքականություն է մտել այն ժամանակ, երբ կանանց ներկայությունը դեռ սահմանափակ էր․ նրա որոշումը, ինչպես ինքն է նշում, ծնվել էր ցանկությունից իրական փոփոխություններ բերել։ «Քաղաքացիական ակտիվությունից հետո հասկացա, որ որոշումների վրա ազդեցության ամենաարդյունավետ ձևը հենց քաղաքականությունն է»,- ասում է նա։
Թանդիլյանը գիտակցում էր՝ կին քաղաքական գործիչ լինելը կրկնակի դժվար է։ «Կանանց ներկայությունը հաճախ թիրախավորված է․ պետք է ոչ միայն պրոֆեսիոնալ պատրաստվածություն, այլև ներքին դիմադրողականություն», - ընդգծում է նա։ Նրա համոզմամբ՝ կանանց ձայնը կարող է դառնալ որոշիչ, եթե այն հենվում է արդարության ու հանրային բարօրության վրա։
Քաղաքականության խոչընդոտները, ըստ Թանդիլյանի, խորքային են՝ կապված հասարակական մշակույթի ու կարծրատիպերի հետ։ «Կանայք հաճախ կան համակարգում, բայց ազդեցություն չունեն որոշումների վրա», - նշում է նա՝ շեշտելով մենթորության, կրթական ծրագրերի ու թիմային աջակցության կարևորությունը։
Երիտասարդ աղջիկներին քաղաքականությունը, որպես իրական հնարավորություն ներկայացնելու համար, Թանդիլյանը ազնիվ է. «Քաղաքականության մեջ կանայք ամեն օր պայքարում են լսված լինելու համար։ Դա հեշտ ճանապարհ չէ, բայց հենց այստեղ է հնարավոր իրական փոփոխություն բերել», – ասում է նա՝ հորդորելով երիտասարդ աղջիկներին չվախենալ և պայքարել իրենց ձայնը հնչեցնելու համար։
Թանդիլյանը տեսնում է գաղափարական շարունակություն «Շամիրամ» խմբակցության և «Ապրելու երկիր» կուսակցության միջև։ Թեև ձևաչափերը տարբեր են, արժեքային հիմքը՝ կանանց քաղաքական ձայնի հզորացումը, որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվածությունը և հասարակական օրակարգի ձևավորումը, նույնն է։ «Շամիրամի» կանայք սկսած ճանապարհը այսօր շարունակվում է՝ ավելի լայն համատեքստում, սակայն նույն վճռականությամբ՝ ապահովելու կանանց լիարժեք մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքում։
Թեպետ խմբակցությունը երկար կյանք չունեցավ՝ պայմանավորված խորհրդարանական փոփոխություններով և քաղաքական անկայունությամբ, այն դարձավ խորհրդանշական նախադեպ՝ ցույց տալով, որ կանանց միասնությունը կարող է դառնալ քաղաքական ուժ։
Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի
շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։
Նոյեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Նիդեռլանդների Ալմելո քաղաքի քաղաքապետ Ռիչարդ Կորտելանդին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Էջմիածին և Ալմելո քույր քաղաքների համագործակցության ամրապնդման, ինչպես նաև համայնքային զարգացման և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ռիչարդ Կորտելանդին՝ Ալմելոյի հայ համայնքի հետ արդյունավետ համագործակցության և համայնքային նախաձեռնություններին ցուցաբերած աջակցության համար։
Կողմերը վստահություն են հայտնել, որ համագործակցության ընդլայնումը կնպաստի ոչ միայն երկու քաղաքների, այլև Հայաստանի և Նիդեռլանդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը։
On November 3, High Commissioner for Diaspora Affairs of the Republic of Armenia Zareh Sinanyan met with Richard Korteland, Mayor of Almelo, the Netherlands.
During the meeting, the parties discussed ways to strengthen the partnership between the sister cities of Etchmiadzin and Almelo, as well as opportunities for community development and joint initiatives in various fields.
Zareh Sinanyan expressed his gratitude to Mayor Richard Korteland for his effective cooperation with the Armenian community of Almelo and his continued support for community initiatives.
Both sides expressed confidence that expanding this cooperation will further contribute to strengthening the ties not only between the two cities but also between Armenia and the Netherlands.
3 ноября Главный уполномоченный по делам диаспоры Республики Армения Заре Синанян принял мэра города Алмело (Нидерланды) Ричарда Кортеланда.
В ходе встречи стороны обсудили вопросы укрепления сотрудничества между городами-побратимами Эчмиадзином и Алмело, а также возможности реализации совместных программ в различных сферах и развития общин.
Заре Синанян выразил благодарность мэру Ричарду Кортеланду за эффективное сотрудничество с армянской общиной Алмело и за поддержку, оказанную общественным инициативам.
Стороны выразили уверенность, что расширение сотрудничества будет способствовать дальнейшему углублению дружеских отношений не только между двумя городами, но и между Арменией и Нидерландами.
Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելությունը, որը հոկտեմբերի 6-ին անցկացվել է Հաագայում՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, այս տարի դարձել է հանրային քննարկման առիթ ոչ միայն տոնական, այլև հասարակական-դիվանագիտական հարթության վրա։
Դեսպանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միջոցառմանը մասնակցել են Նիդերլանդների պետական մարմինների ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հավատարմագրված դեսպաններ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Սակայն համայնքային մի շարք կառույցներ և հասարակական գործիչներ փաստում են, որ այս տարի չեն ստացել հրավեր՝ չնայած անցյալում ունեցած ակտիվ մասնակցությանը նմանատիպ ընդունելություններին։
Համայնքային արձագանքներ
Ալմելոյի քաղաքապետարանի ավագանու հայազգի անդամ Ռուբեն Հայկ Գելիչին իր թարմ` նոյեմբերի 4-ի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության գործունեության վերաբերյալ իր մտահոգությունները.
«Դեսպանությունը մոռացել է, թե ինչ է նշանակում ներկայացուցչություն։ Անտեսել նվիրյալ հայերին դիվանագիտություն չէ՝ դա անհարգալից վերաբերմունք է։ Մենք արժանի ենք ավելիին նրանցից, ովքեր կրում են մեր դրոշը արտերկրում»։
Ավելի վաղ արդեն մեր գրառման տակ Բիլթհովենի ավագանու անդամ Կարինե Քլյանը ևս անդրադարձել է թեմային՝ նշելով.
«Դեսպանությունը կոչված է ծառայելու թե՛ Հայաստանի Հանրապետության շահերին, և թե՛ Նիդերլանդներում բնակվող հայկական համայնքին։ Սակայն վերջին տարիներին նկատվում է, որ համագործակցությունը համայնքի հետ բավարար արդյունավետությամբ չի իրականացվում։ Մենք չպետք է հանձնվենք․ դեսպանությունը պետք է վերականգնի վստահությունը և սերտ կապը համայնքի հետ»։
Նման բովանդակությամբ մեկնաբանություններ են հնչել նաև մի շարք այլ կազմակերպությունների կողմից։
Նայմեխենի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» կազմակերպության համահիմնադիր Սվետա Աբրահամյանը շնորհավորելով դեսպանատանը՝ նշել է, որ «ցանկալի կլիներ մասնակցել մեզ համար այդ կարևոր տոնին, բայց կարծում եմ՝ բացթողում է եղել»։
Համայնքի մեկ այլ ակտիվիստ Գայանեն իր արձագանքում գրել է.
«Կարծես չկա այլևս այն կրակը, որը կար»։
Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանն իր մեկնաբանությունում հիշեցրել է, որ Անկախության տոնը տարիներ շարունակ եղել է համայնքային համախմբման և ծրագրերի քննարկման հարթակ.
«Դեսպանության կազմակերպած այդ ընդունելությունները միշտ եղել են առիթ՝ քննարկելու հայապահպանության, կրթական ու մշակութային ծրագրեր։ Ցանկալի է, որ այդ կապը չթուլանա, որովհետև դեսպանությունը Հայաստանի մի մասնիկն է Նիդերլանդներում»։
Bright Future Foundation հասարակական կազմակերպության տնօրեն Մարիամ Կիրակոսյանն իր հերթին ընդգծել է, որ նախկինում դեսպանության հետ համագործակցությունը եղել է ակտիվ, սակայն վերջին շրջանում նկատվում է կապերի խզում.
«Եթե սա էթիկայի խախտում չէ, ապա ի՞նչ է ... Հուսով ենք՝ դեսպանատունը կվերանայի իր որդեգրած անհասկանալի քաղաքականությունը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ուշադրություն կդարձնի այս խնդրին»։
Լրատվամիջոցի դիտարկումը
«Նիդերլանդական Օրագրի» խմբագրությունը կարևորում է, որ խնդիրը դիտարկվի ոչ թե անձնական, այլ ինստիտուցիոնալ հարթության վրա։ Խմբագրությունը հիշեցնում է, որ դեռ մեկ տարի առաջ դիմել էր դեսպանին հարցազրույցի խնդրանքով, որն սկզբում հավանության էր արժանացել, սակայն չնայած մի քանի հիշեցումներին՝ մինչև օրս մնացել է անպատասխան։
Նույն լռությունը պահպանվել է նաև վերջին հրապարակման կապակցությամբ՝ որտեղ բարձրացվել էր հարցը, թե ինչու համայնքային բազմաթիվ կառույցներ դուրս մնացին Անկախության միջոցառման շրջանակից։
Խմբագրությունը շեշտում է, որ սա ոչ թե պահանջ է, այլ հանրային դիվանագիտության և փոխադարձ հարգանքի հարց․
«Դեսպանը պարտավոր չէ պարտադիր հարցազրույց տալ, սակայն պարտավոր է արձագանքել՝ հարգալից ձևով։ Հանրային դիվանագիտության էությունը բաց հաղորդակցությունն է, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է սեփական համայնքին և սփյուռքի լրատվամիջոցին»։
Ամփոփում
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության շուրջ ձևավորված այս քննարկումը փաստում է, որ հայկական համայնքը ցանկանում է պահպանել և զարգացնել կապը Հայաստանի պետական ներկայացուցչության հետ։ Տոնական ընդունելության շուրջ առաջացած արձագանքները ցույց են տալիս՝ համայնքը ակնկալում է ավելի բաց հաղորդակցություն, փոխադարձ հարգանք և համատեղ աշխատանք՝ ի շահ Հայաստանի ու Նիդերլանդահայ կյանքի ամրապնդման։
Ինչպես նշում են տարբեր համայնքային ներկայացուցիչներ, դեսպանությունը Հայաստանի մի մասնիկն է Նիդերլանդներում, իսկ կապը համայնքի հետ՝ վստահության ու հայրենասիրության կամուրջ։
Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը։
Լուսանկարում.Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը
Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է կանանց ակտիվ ներգրավվածության աճ քաղաքական կյանքում։ Նրանց մասնակցությունը չի սահմանափակվում միայն քվոտաների կամ ձևական ներկայությամբ, այլ աստիճանաբար դառնում է գիտակցված և բովանդակային՝ ձևավորելով ավելի ներառական, մարդակենտրոն և սոցիալական առումով զգայուն քաղաքականություն։
Սոցիալական օրենսդրությունը՝ կանանց ձեռքով
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը համոզված է՝ երբ կանայք ներգրավվում են քաղաքական գործընթացներում, օրենսդրական դաշտում ի հայտ են գալիս ավելի մարդակենտրոն նախաձեռնություններ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին հենց կին պատգամավորների շնորհիվ ընդունվել են այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղված են ոչ միայն կանանց, այլև ընտանիքի և հասարակության սոցիալական բարեկեցությանը։ Օրինակ՝ հայրության արձակուրդի ներդրումը, ընտանեկան բռնության և հետամտման քրեականացումը, ինչպես նաև աշխատավայրում սեռական ոտնձգությունների և բռնության արգելքը։ «Գենդերազգայունությունն ու սոցիալական զգայունությունը կանանց ավելի բնորոշ է»,- ընդգծում է նա։
Տիգրանյանն ընդգծում է ՀԿ-ների դերը երիտասարդ կանանց ակտիվացնելու գործում․ «Եթե կանայք դիմել են ՀԿ-ներին և մասնակցում են ծրագրերին, նշանակում է՝ մոտիվացիա կա, և մենք աջակցում ենք նրանց քաղաքականության մեջ մտնելու կամ մնալու հարցում»։ Մարզերում և հասարակական ծրագրերում կանանց ներգրավումը նպաստում է նրանց ակտիվության աճին և ինքնավստահությանը։
Նա նաև ընդգծում է կարծրատիպերի ազդեցությունը․ «Երիտասարդ կանայք երբեմն չեն ունենում բավարար խրախուսում ընտանիքից։ Ընտանիքում դեռ մտածում են, որ կինն անպայման պետք է հոգա տան գործերը, տղամարդն՝ վաստակի։ Սա քաղաքական մասնակցության ճանապարհին խոչընդոտ է»։
Փոփոխությունը խորքային պետք է լինի
Այն հարցին, թե ինչու՞ է սեռային անհավասարակշռությունը հանձնաժողովների մի մասում, օրինակ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում՝ 11-ից միայն 2-են կին, Տիգրանյանը նշում է. «Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում 7 անդամից 6-ն են կին։ Կան ոլորտներ, որտեղ կարծրատիպերն ուժեղ են, բայց դրական տենդենց կա․ այսօր արդեն տեսնում ենք, որ կինն էլ կարող է գլխավորել այնպիսի ոլորտներ, որոնք նախկինում երբեք կին ղեկավար չեն տեսել, օրինակ՝ ՆԳՆ-ն»։
Նրա խոսքով՝ այս փոփոխությունները հաճախ պայմանավորված են իշխող քաղաքական ուժի կամքով, բայց նպատակն է ստեղծել ինստիտուցիոնալ հիմք՝ քվոտաների և օրենսդրության միջոցով․ «Քվոտան ներգրավվածությունը դարձնում է տեսանելի, նորմալացնում, և հետո կարելի է այն հանել, երբ հասարակական ընկալումը փոխվի»։
Քաղաքացիական հասարակությունից՝ դեպի քաղաքականություն
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է, որ քաղաքացիական հասարակությունում կանայք ավելի ակտիվ են, քան քաղաքականությունում, քանի որ այն ավելի ազատ և բաց միջավայր է։ Ըստ նրա՝ քաղհասարակությունում կանայք միշտ մեծ դեր են ունեցել, իսկ քաղաքականության մեջ նրանց ներկայությունը հաճախ ձևական բնույթ է կրում, ինչը վնասում է իսկապես գիտակ ու արդյունավետ աշխատող կանանց իմիջին։ Քաղհասարակությունից քաղաքականություն անցնող կանայք հաճախ բախվում են անվստահության, նշում է Կարապետյանցը, հավելում՝ իրեն դա չի վախեցնում․ «Ես գիտեմ՝ ինչ եմ ուզում։ Ուզում եմ պետություն, որի պայմաններում հաջորդ սերունդը կուզենա մնալ, վերադառնալ և իր պոտենցիալը հենց այստեղ իրականացնել։ Մնացած մանր խնդիրները էական չեն»։
Կարապետյանցի համոզմամբ՝ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ պետք է լինի բնական, ոչ արհեստական։ Պնդում է՝ պոզիտիվ դիսկրիմինացիան ճիշտ լուծում չէ։ Մարդուն՝ կին լինի, թե տղամարդ, պարզապես «տեղավորել» քաղաքական դաշտում, արդյունավետ չէ։ Պետք է ստեղծել պայմաններ, որ կանայք իրենք ցանկանան զարգանալ, իրենց կարողությունները բացահայտել և մասնակցել։
Նրա խոսքով՝ կանայք քաղաքական դաշտ բերում են ավելի հանդարտ և ռացիոնալ մթնոլորտ․ «Այն միջավայրերում, որտեղ կան գիտակից, պատրաստված և ինքնորոշված կանայք, ագրեսիան նվազում է, քննարկումները դառնում են ավելի կառուցողական, իսկ ծրագրերը՝ ավելի մարդկային դեմք են ստանում։ Երբ քաղաքականություն են մտնում ոչ պատրաստ մարդիկ՝ զուտ ամբիցիաներով, դա կործանարար է՝ լինի կին, թե տղամարդ»։
Կարծրատիպեր կոտրող կինն արդեն փոփոխություն է բերում
Կարապետյանցը վստահ է՝ քաղաքականություն մտնելը պահանջում է մեծ խիզախություն։ Շատերը պարզապես պատրաստ չեն հանրային քննադատության, քանի որ երբ դառնում ես հանրային մարդ, պետք է կարողանաս դիմանալ ոչ միայն քննադատությանը, այլև վիրավորանքներին։ «Դա մի բան է, որ ես վաղուց եմ սովորել։ Բայց շատ կանայք հենց այդ պատճառով չեն գալիս քաղաքականություն։ Քաղաքականությունը բենեֆիտների դաշտը չէ, այն պատասխանատվության դաշտ է, որտեղ պետք է գան մարդիկ, ովքեր պատրաստ են այդ պատասխանատվությունը ստանձնել»։
Կարապետյանցի խոսքով՝ Հայաստանում դեռ պահպանվում են կարծրատիպեր կանանց առաջնորդության վերաբերյալ․ «Դպրոցում ու համալսարանում աղջիկները սովորում են ավելի պարտաճանաչ, բայց որոշումներ կայացնելու պահին կարծես կանգ են առնում։ Խնդիրը մեր հասարակության մտածողության մեջ է։ Շատերը դեռ համարում են, թե կինն առաջնորդ լինել չի կարող։ Բայց նոր սերունդն արդեն այլ է՝ նրանք չեն ապրում հին շաբլոններով»։
Նրա կարծիքով՝ գիտակցության փոփոխությունը անխուսափելի է, քանի որ արդեն կա այն սերունդը, որը կոտրում է կարծրատիպերը։ «Երբ կինը խիզախում է կոտրել կարծրատիպերը, հենց այդտեղ էլ սկսվում է փոփոխությունը։ Դժվարություն լինելու է, բայց պետք է պարզապես քաջություն ունենալ պատասխանատվությունը վերցնելու։ Իսկ մենք արդեն ունենք այդ խիզախ սերունդը»։
Ժողովրդավարությունը՝ կանանց մասնակցությամբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով՝ քվոտաները ձևական չեն, բայց դեռ բավարար չեն բովանդակային փոփոխության համար։
Նշում է՝ ընտրական օրենսգրքով կանանց ներգրավվածությունը Ազգային ժողովում քանակապես ապահովվել է, սակայն, ըստ նրա, դա դեռ չի բերել իրական ազդեցության իշխանական բալանսի վրա։ «Ազգային ժողովի նախագահը և երկու փոխնախագահները տղամարդիկ են։ Քանակն ապահովված է, բայց բովանդակային մասնակցությունն՝ ոչ։ Պետք է օրենքով էլ նախատեսվի, որ գոնե ղեկավար կազմում կին լինի»,- ասում է Սաքունցը։
Նրա խոսքով՝ որոշ ոլորտներում կանայք թվով շատ են, սակայն ղեկավար պաշտոններում շարունակում են գերակշռել տղամարդիկ։ Սաքունցը ընդգծում է՝ կուսակցությունների ներսում նույնպես կանայք քիչ են ներկայացված ղեկավար մակարդակներում։ «Ցուցակներում կանայք կան, բայց ընտրություններից հետո շատերը հրաժարական են տալիս, և նրանց փոխարինում են տղամարդիկ։ Քանակական փոփոխությունը դեռ չի վերածվել իրական առաջնորդության փոփոխության»,- ասում է նա։
Այնուամենայնիվ, Սաքունցը հույս ունի՝ ժամանակի ընթացքում այս միտումները կվերածվեն ժողովրդավարական մշակույթի. «Ժողովրդավարությունը կայացած կլինի, երբ մարդկանց կարողությունները կգնահատվեն ոչ թե սեռով, այլ մասնագիտական որակներով։ Քվոտաները պետք են, որպեսզի ստեղծեն ելակետային պայմաններ, բայց դրանք բավարար չեն բովանդակային փոփոխության համար»։
Սաքունցը նաև կարևորում է կանանց իրավագիտակցության աճը։ նկատել է՝ կանայք այսօր ավելի համարձակ են, չեն հաշտվում արժանապատվության նվաստացման հետ, ավելի պահանջատեր են դարձել։ «Սա արդեն մթնոլորտի փոփոխության նշան է։ Եթե տասը տարի առաջ կանայք լուռ էին, այսօր նրանք պայքարում են իրենց իրավունքների համար՝ ակտիվորեն մասնակցելով քաղաքական կյանքին և հասարակական փոփոխություններին»։
Քանակից՝ բովանդակություն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեղեկացնում է՝ կանայք ավելի շատ ուշադրություն են դարձնում սոցիալական, կրթական, առողջապահական և համայնքային հարցերին։ Գալստյանի խոսքով՝ կանանց ձայնը հատկապես ազդեցիկ է սոցիալական քաղաքականության, կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտներում, քանի որ նրանք առաջնահերթ դիտարկում են համայնքի կարիքները, ոչ միայն քաղաքական շահերը։
Խոչընդոտները բազմաթիվ են՝ հասարակական կարծրատիպերից մինչև ինստիտուցիոնալ սահմանափակումներ. «Շատ հաճախ կանայք պետք է կրկնակի ջանք գործադրեն, որպեսզի նրանց կարծիքը լրջորեն ընդունվի»,- ընդգծում է նա։ Ընդդիմադիր դաշտում կանանց ձայնը հաճախ ավելի քիչ է լսվում, բայց ակտիվ մասնակցությամբ ու մեդիայի հետ աշխատանքով հնարավոր է հաղթահարել այս դժվարությունները։ «Պակասում է ինստիտուցիոնալ աջակցությունը և հասարակական ընկալումների փոփոխությունը»,- եզրափակում է նա՝ շեշտելով որ թվերի աճը բավարար չէ, կարևոր է որակական ներգրավվածությունը։
Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդերլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։
Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը․ ադրբեջանցի մեղադրողը հայտարարեց՝ մեղքը ապացուցված է
Բաքու – Ադրբեջանի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Դատական նիստում գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, որ մեղադրյալների մեղքը «ապացուցված է ներկայացված փաստերի հիման վրա»։
Ալիևի խոսքով՝ մեղադրյալներին վերագրվում են մի շարք ծանր հանցագործություններ, որոնք, ըստ մեղադրանքի, իրականացվել են 1988 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը, ներառյալ՝ Ադրբեջանի տարածքի բռնազավթում, ռազմական հանցագործություններ և ահաբեկչության կազմակերպում։
Մեղադրյալների թվում են Արցախի նախկին նախագահներ, խորհրդարանի և կառավարության ղեկավարներ, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը 2023-ի սեպտեմբերին բերման էր ենթարկվել ադրբեջանական ուժերի կողմից։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ գործը վերաբերում է «Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների խախտմանը և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններին»։ Մեղադրական եզրակացությունը ներկայացվել է ռազմական դատարանում՝ փակ դռների հետևում։
Իրավապաշտպան և միջազգային կառույցների մի շարք ներկայացուցիչներ դատավարությունը որակել են քաղաքական և ոչ թափանցիկ, նշելով, որ մեղադրյալներին չեն տրվել անկախ իրավաբանական պաշտպանության ամբողջական հնարավորություններ։
«Լեմկին ինստիտուտը» և մի շարք եվրոպական իրավապաշտպան կառույցներ հայտարարել են, որ գործընթացը ավելի շատ հիշեցնում է «գերության պայմաններում անցկացվող ցուցադրական դատավարություն», քան արդար դատական քննություն։
Թեև ադրբեջանական պետական լրատվամիջոցները շեշտում են, որ դատավարությունը իրականացվում է «Ադրբեջանի օրենսդրության և միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան»։
Միջազգային արձագանքներն այլ բան են վկայում։
Արևմտյան և միջազգային լրատվամիջոցները՝ այդ թվում Le Monde, RFE/RL և Reuters, նշում են, որ այս դատավարությունը դարձել է Արցախի հակամարտությունից հետո ձևավորված նոր քաղաքական իրադրության խորհրդանիշը։
Միջազգային իրավապաշտպանները մտահոգություն են հայտնում՝ ընդգծելով, որ նախկին ղեկավարների նկատմամբ հնարավոր ծանր դատավճիռները կարող են ավելի խորացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ճգնաժամը։
Այս պահին հայտնի չէ՝ երբ է նախատեսվում դատարանի հաջորդ նիստը կամ երբ կարող է կայացվել վերջնական դատավճիռ։
Պաշտպանական կողմը պնդում է, որ մեղադրանքները չունեն իրական ապացույցային հիմք և պահանջում է միջազգային դիտորդների ներգրավում։
Արցախի նախկին ղեկավարների գործը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենաքննարկվող քաղաքական թեմաներից մեկը, իսկ միջազգային հանրությունը հետևում է, թե արդյոք Բաքուն կտրամադրի արդար և բաց դատավարություն՝ համապատասխան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի սկզբունքներին։
Ըստ միջազգային և տեղական մամուլի`
Hay Azian
Թարմացվել է՝ 2025 թ. նոյեմբերի 3-ին
Աղբյուրներ՝ Ազատություն, RFE/RL, Azertag, Le Monde, Lemkin Institute
ՍԼՅՈՒՍ (Նիդերլանդներ) — Հոկտեմբերի 31-ին Սլյուս քաղաքի կենտրոնում տեղի ունեցավ հուշարարական քայլերթ, որի ընթացքում տասնյակ մասնակիցներ՝ զինվորական համազգեստով և Կանադայի դրոշով, անցան քաղաքի գլխավոր փողոցներով՝ հարգանքի տուրք մատուցելով Նիդերլանդների ազատագրության հերոսներին։
Միջոցառումը կազմակերպվել էր ի հիշատակ Կանադական զորքերի՝ որոնք 1944թ. աշնանը ազատագրեցին Zeeland նահանգը գերմանական օկուպացիայից։ Քայլերթին մասնակցում էին տեղական բնակիչներ, վետերաններ, և երիտասարդական խմբեր։ Շատերն իրենց ձեռքերում պահում էին Կանադայի և Նիդերլանդների դրոշները՝ ի նշան դաշնակցային զորքերի բարեկամության։
Քայլերթը սկսվել էր քաղաքի պատմական կենտրոնից՝ ուղեկցվելով հանդիսավոր երաժշտությամբ։ Մասնակիցները կանգ առան հուշաքարի մոտ՝ որտեղ կատարվեց լռության րոպե՝ նվիրված ազատագրական պայքարի զոհերին։ Ներկաների թվում էին նաև համայնքային իշխանության ներկայացուցիչներ և զբոսաշրջիկներ։
Այս հուշարարական քայլերթը հանդիսանում է մաս «Canadese Bevrijdingsmars» ավանդույթի, որը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է Zeeland-ում՝ Hoofdplaat-ից մինչև Knokke՝ նշելով Նիդերլանդների հարավարևմտյան մասի ազատագրության տարեդարձը։
«Կանադան ու Նիդերլանդները ունեն խորը բարեկամական կապեր, որոնք ծագում են հենց այդ օրերից։ Այս միջոցառումները հիշեցնում են, որ ազատությունը երբեք պետք չէ ընկալել որպես ինքնին տրված բան», — նշել է կազմակերպիչներից մեկը։
Herdenkingsmars onder de Canadese vlag in Sluis
SLUIS (Nederland) – Op 31 oktober vond in het centrum van Sluis een herdenkingsmars plaats. Tientallen deelnemers, gekleed in militaire uniformen en met Canadese vlaggen, trokken door de hoofdstraten van de stad om eer te bewijzen aan de bevrijders van Nederland.
De mars werd georganiseerd ter nagedachtenis aan de Canadese troepen die in de herfst van 1944 de provincie Zeeland bevrijdden van de Duitse bezetting. Aan de stoet namen lokale inwoners, veteranen en jeugdgroepen deel. Velen droegen de Canadese en Nederlandse vlag als symbool van de vriendschap tussen beide landen.
De herdenkingsmars begon in het historische stadscentrum en werd begeleid door plechtige muziek. Deelnemers hielden stil bij een gedenksteen, waar een moment van stilte werd gehouden ter ere van de slachtoffers van de bevrijdingsstrijd. Onder de aanwezigen bevonden zich vertegenwoordigers van het gemeentebestuur en bezoekers uit binnen- en buitenland.
Deze lokale herdenking maakt deel uit van de jaarlijkse traditie van de Canadese Bevrijdingsmars, die in Zeeland wordt georganiseerd van Hoofdplaat tot Knokke ter herinnering aan de bevrijding van Zuidwest-Nederland.
“Canada en Nederland delen een diepe vriendschap die teruggaat tot die dagen. Deze evenementen herinneren ons eraan dat vrijheid nooit als vanzelfsprekend mag worden beschouwd,” aldus een van de organisatoren.
2025 թվականի նոյեմբերի 2-ը դարձավ Հայաստանի նորագույն պատմության այն օրերից մեկը, երբ կրոնական արարողությունը դուրս եկավ իր ավանդական հոգևոր սահմաններից և վերածվեց քաղաքական ու հասարակական նշանակության իրադարձության։ Օհանավանի Հովհաննավանքում կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի` տեր Արամի մատուցած պատարագին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը փաստեց պետական իշխանության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև խորացող հակասությունը։ Այդ նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնվում էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարեդարձը՝ Սուրբ Պատարագով և հայրապետական մաղթանքով, ինչը, ձևականորեն հանդիսավոր, իրականում վերածվեց ազգային հոգևոր միասնականության պաշտպանական արտահայտության։
Օհանավանքի պատարագը կրում էր ոչ թե աղոթքի, այլ գաղափարական դիմակայության բնույթ։ Փաշինյանի հայտարարությունները՝ ուղղված «եկեղեցու բարոյական նորոգմանը» և «սրբության սրբոցը պղծող խմբակից ազատմանը», ցուցադրեցին իշխանության ձգտումը վերաձևելու եկեղեցու և պետության հարաբերության ամբողջ տրամաբանությունը։ Եթե երկար տարիներ Հայաստանի քաղաքական վերնախավը զգուշավոր էր եղել Էջմիածնի նկատմամբ, ապա այժմ կառավարությունը փորձում է ձևավորել նոր մոդել, որտեղ պետությունը դառնում է գերագույն արժեք, իսկ եկեղեցին՝ ենթակա բարոյական վերահսկողության։ Այդ քայլը բացահայտեց ոչ միայն հավատքի հարցի, այլև ինքնության նոր սահմանների որոնումը։
Մայր Աթոռի արձագանքը հավասարակշռված, սակայն զգուշավոր էր։ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի խոսքը, որ «տկարացնել Սուրբ Էջմիածինը նշանակում է տկարացնել հայրենիքը», մատնանշեց՝ եկեղեցին իր պաշտպանական դիրքերում է, բայց դեռ փորձում է խուսափել բացահայտ բախումից։ Էջմիածինը փորձում է հիշեցնել պետական այրերին, որ եկեղեցին ոչ թե քաղաքական մրցակից է, այլ ազգային հենասյուն։ Միևնույն ժամանակ եկեղեցու ներսում նույնպես գիտակցվում է բարեփոխումների անհրաժեշտությունը, սակայն դրանք, ինչպես ընդգծվում է, չպետք է իրականացվեն քաղաքական ճնշման կամ կարգալույծների միջոցով։
Հասարակության արձագանքը երկբևեռ է։ Մի մասը վարչապետի քայլը ընկալում է որպես ժողովրդի հոգևոր ազատագրման փորձ՝ ազատվելով եկեղեցական վերնախավի փակ համակարգից։ Մյուսը՝ որպես սրբության հանդեպ ուղղված բռնություն, ազգային ինքնության հիմքերի սասանում։ Այս հակադրությունը վտանգավոր է այն առումով, որ աստիճանաբար ձևավորվում են ոչ միայն քաղաքական, այլև հավատքային ճամբարներ։ Եթե այս միտումը խորանա, Հայաստանը կարող է կանգնել հոգևոր պառակտման վտանգի առջև՝ երբ տարբեր համայնքներ սկսեն տարբեր կերպ ընկալել Հայաստանյայց եկեղեցու իսկությունը։
Նոյեմբերի 2-ի պատարագները խորհրդանշեցին երկու հայաստաններ՝ մեկը, որտեղ պետությունը փորձում է սահմանել բարոյական օրակարգը, և մյուսը, որտեղ եկեղեցին փորձում է պահպանել իր ավանդական գերակայությունը հոգևոր դաշտում։ Այս բախումը, որքան էլ ներկայում արտահայտվի պատարագների մակարդակով, խորքում առնչվում է ավելի լայն հարցի՝ ո՞րն է հայի հոգևոր ինքնության հիմքը՝ ազգային պետությո՞ւնը, թե՞ եկեղեցին։ Պատասխանն այդ հարցին, հավանաբար, կձևավորի ոչ միայն եկեղեցու ապագան, այլև պետության՝ իր ժողովրդի հետ ունեցած բարոյական կապը։
Խաչիկ Հովհաննիսյան․ «Եկեղեցին կոչված է առաջնորդելու մարդկանց դեպի ճշմարտություն և հաշտություն, ոչ թե իշխելու նրանց վրա: Այն մնալու է ազատ՝ պետությունից անկախ, բայց պատասխանատու՝ հասարակության հանդեպ, իր իսկական կոչմանը վկայող և ծառայող»։
🕊️
Կաթոլիկ աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանը՝ եկեղեցու էության, պետության հետ հարաբերության և հոգևորականի իրական կոչման մասին
Խաչիկ Հովհաննիսյանը տարիներ շարունակ ուսումնասիրել է եկեղեցու դերը ժամանակակից հասարակությունում, ինչպես նաև պետության և հավատքի սահմանագծերը։ Մեր զրույցում նա համաձայնեց խոսել ոչ թե կոնկրետ իրադարձությունների, այլ սկզբունքների և գաղափարների մասին՝ թե ինչ է եկեղեցին, ինչպես պետք է ձևավորվի նրա հարաբերությունը պետության հետ և որն է հոգևորականի իրական կոչումը։
🕊️
Մեր հայրենակից Խաչիկ Հովհաննիսյանը ավարտել է Բելգիայի Լուվեն Լա Նյովի կաթոլիկ համալսարանը (Université catholique de Louvain), որտեղ 2022թ․ հաջողությամբ պաշտպանել է գիտական թեզը և ստացել Աստվածաբանության դոկտորի գիտական աստիճան։ Նա Լուվենի կաթոլիկ համալսարանի առաջին հայ դոկտորն է աստվածաբանության ոլորտում։
Այս անգամ մեր զրույցը Խաչիկ Հովհաննիսյանի հետ կենտրոնանում է ոչ թե կոնկրետ իրադարձությունների, այլ սկզբունքների և գաղափարների վրա․ ինչ է իր էությամբ Եկեղեցին, ինչպիսին պետք է լինի նրա հարաբերությունը պետության հետ և որն է հոգևորականի իրական կոչումը ժամանակակից աշխարհում։
– Պարոն Հովհաննիսյան, եկեղեցու մասին հաճախ խոսում են որպես ինստիտուտի, երբեմն՝ որպես համայնքի, երբեմն էլ՝ որպես խորհրդավոր մարմնի։ Ի՞նչ է եկեղեցին իր էությամբ ըստ Ձեզ։
–Եկեղեցին իր էությամբ ոչ թե իշխանական կառույց է, այլ՝ վկայություն Աստծո ճշմարտության մասին աշխարհում։ Նրա հիմքը մարդկային չէ, այլ՝ աստվածային, քանի որ նա գոյություն ունի Սուրբ Հոգու ներգործությամբ և կոչված է շարունակելու Քրիստոսի առաքելությունը պատմության մեջ։ Եկեղեցին առաքելական է ոչ թե ձեռնադրությունների շղթայի պատճառով, այլ որովհետև մնում է հավատարիմ Ավետարանին և Քրիստոսի վկայությանը։ Նրա իշխանությունը ոչ թե իշխելու, այլ ծառայելու իշխանություն է՝ սիրո, հաշտության և ճշմարտության միջոցով։ Եկեղեցական պաշտոնը այս իմաստով կոչում է, ոչ արտոնություն՝ համայնքին առաջնորդելու դեպի Ավետարանը։ Եկեղեցին ապրում է աշխարհում, բայց չի պատկանում աշխարհին, քանի որ նա վկայում է Քրիստոսի ներկայությունը, հիշեցնում պետություններին ու մարդկանց, որ վերջնական իշխանությունը Աստծունն է։ Այսպիսով, Եկեղեցին կոչված է լինել ծառայող վկա, ոչ թե իշխող հաստատություն։
– Եթե փորձենք սահմանել եկեղեցու տեղն աշխարհում՝ այն գործում է պետության ներսո՞ւմ, պետությո՞ւն է պետության մեջ, թե՞ ինքնուրույն կառույց է, որը պետությունը պետք է պարզապես հարգի։
– Եկեղեցին պետության մեջ պետություն չէ, այլ Աստծո Թագավորության վկա այս աշխարհի մեջ։ Նրա առաքելությունը չի համընկնում քաղաքական կառավարման հետ և Եկեղեցին կոչված է առաջնորդելու մարդկանց դեպի ճշմարտություն և հաշտություն, ոչ թե իշխելու նրանց վրա։ Նա գործում է աշխարհիկ հասարակության պայմաններում, սակայն ունի սեփական, աստվածային բնույթ և չափանիշներ։ Պետությունը կոչված է պահպանելու արդարությունն ու հասարակական կարգը, իսկ Եկեղեցին՝ հիշեցնելու պետությանը, որ ամեն իշխանություն ենթակա է Աստծո արդարությանը։ Երբ Եկեղեցին մնում է ազատ՝ պետությունից անկախ, բայց պատասխանատու՝ հասարակության հանդեպ, նա կարողանում է լինել իր իսկական կոչման մեջ՝ ծառայող և վկայող։ Ուստի Եկեղեցին ինքնուրույն հոգևոր մարմին է, որի ազատությունը պետությունը պետք է հարգի՝ ի շահ ամբողջ հասարակության։
– Ի՞նչ սահմաններ պետք է պահպանվեն, որպեսզի եկեղեցին չկորցնի իր ինքնությունը՝ լինելով հասարակության մեջ, բայց չձուլվելով աշխարհիկ համակարգերին։
– Եկեղեցին իր ինքնությունը կարող է պահպանել միայն այն դեպքում, երբ մշտապես հիշում է, որ նրա հիմքը Քրիստոսն է, ոչ աշխարհը։ Նա կոչված է ապրելու հասարակության մեջ, բայց առաջնորդվելու ոչ թե հասարակական ճնշումներով, այլ Սուրբ Հոգու զորությամբ։ Եկեղեցին չպետք է դառնա քաղաքական կամ մշակութային գաղափարախոսության գործիք, այլ մնա Ավետրանի և Ս.Խորհուրդների վկա։ Նրա նպատակը չէ աշխարհի հաստատությունների հետ մրցակցելը, այլ՝ նրանց մեջ լույս լինելը։ Այս պատճառով անհրաժեշտ է պահպանել երեք հիմնական սահման՝
1.Անվերապահ հավատարմություն Ավետարանին (ըստ քրիստոնեական ավանդության)՝ որպես բարձրագույն չափանիշ բոլոր որոշումների և դիրքորոշումների համար։
2.Անկախություն քաղաքական և տնտեսական շահերից, որպեսզի նրա խոսքը մնա մաքուր ու ազատ։
3.Համայնքի ներսում ինքնաքննադատական հավատք, որպեսզի չվերածվի ինքնաբավ կառույցի, այլ շարունակ նորոգվի Քրիստոսի Հոգով։
Միայն այս կերպ Եկեղեցին կարող է ապրել աշխարհում՝ առանց ձուլվելու նրան, մնալով որպես Աստծո Թագավորության կենդանի վկա պատմության մեջ։
– Ինչպե՞ս եք տեսնում եկեղեցու և պետության առողջ փոխհարաբերությունը։ Կարո՞ղ են նրանք իրականում համագործակցել՝ առանց մեկը մյուսին ենթարկվելու։
– Եկեղեցու և պետության առողջ փոխհարաբերությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկուսն էլ գիտակցում են իրենց տարբեր, բայց փոխլրացնող կոչումները։ Պետությունը կոչված է պահպանելու արդարությունը, հասարակական կարգն ու խաղաղությունը՝ օրենքի միջոցով, իսկ Եկեղեցին՝ հռչակելու հաշտությունն ու փրկությունը՝ շնորհի միջոցով։ Երբ այս տարբերությունը հստակ է, նրանք կարող են համագործակցել՝ առանց միաձուլելու կամ ենթարկելու իրար։
Եկեղեցին պետք է հիշեցնի պետությանը, որ իշխանությունը պատասխանատու է Աստծո առաջ և չի կարող վերածվել ինքնանպատակ ուժի։ Իսկ պետությունը պետք է ապահովի Եկեղեցու ազատությունն ու հարգանքը հավատքի գործադրման հանդեպ։ Այս փոխհարաբերությունը կարելի է անվանել քննադատական համագործակցություն՝ ոչ հակադրություն, ոչ էլ միաձուլում։
Այդ դեպքում Եկեղեցին մնում է բարոյական և հոգևոր ուղենիշ հասարակության համար, իսկ պետությունը՝ արդարության ու հասարակական կյանքի կազմակերպիչ։ Երկուսն էլ ծառայում են մարդուն, բայց տարբեր ճանապարհներով․ պետությունը՝ իրավական, Եկեղեցին՝ հոգևոր։ Նրանց համատեղ նպատակը նույնն է՝ մարդու արժանապատվության պաշտպանությունը։
– Ձեր կարծիքով, ե՞րբ է եկեղեցին պարտավոր խոսել հանրային հարցերի շուրջ, և ե՞րբ է ավելի ճիշտ լռել՝ չդառնալու քաղաքական հարթության մասնակից։
– Եկեղեցին պարտավոր է խոսել այն ժամանակ, երբ վտանգվում են մարդու արժանապատվությունը, արդարությունը և ճշմարտությունը, այսինքն՝ երբ հասարակության կյանքում խախտվում են այն սկզբունքները, որոնք բխում են Ավետարանից։ Այդպիսի պահերին լռությունը դառնում է մեղսակցություն անարդարությանը։ Եկեղեցու խոսքը պետք է լինի մարգարեական վկայություն, ոչ քաղաքական դիրքորոշում․ նա չի ընտրում կողմեր, այլ հիշեցնում է բոլոր կողմերին Աստծո կամքի և բարոյական պատասխանատվության մասին։
Սակայն երբ խոսքը վերածվում է կուսակցական կամ իշխանական պայքարի, երբ այն ուղղվում է ոչ թե մարդու հոգևոր ուղղման, այլ քաղաքական ազդեցության, Եկեղեցին պետք է լռի և խորհի։ Նրա լռությունը այդ դեպքում վախկոտություն չէ, այլ խոնարհություն՝ չդառնալու այս աշխարհի խաղացանկի մասնակից։
Ամփոփելով՝ Եկեղեցին պետք է խոսի, երբ լռությունը կվնասի ճշմարտությանը, և լռի, երբ խոսքը կարող է ստվերել Ավետարանի լույսը։ Նրա ձայնը պետք է միշտ լինի Աստծո Խոսքի շարունակությունը, ոչ մարդկային ամբիոններից հնչող մեկ այլ կարծիք։
– Պետությունը պե՞տք է հաշվի նստի եկեղեցու ձայնի հետ որոշումների կայացման ժամանակ, թե եկեղեցին պետք է մնա մաքուր հոգևոր ոլորտում։
– Պետությունը պարտավոր չէ ենթարկվել Եկեղեցուն, բայց նա պետք է լսի Եկեղեցու ձայնը՝ որպես հասարակության բարոյական խիղճ։ Եկեղեցին չի սահմանում օրենքներ, սակայն նրա խոսքը կարող է օգնել պետությանը չմոռանալու, որ յուրաքանչյուր որոշման հիմքում կանգնած է մարդը՝ Աստծո պատկերով ստեղծված։ Երբ Եկեղեցին խոսում է ոչ թե իշխանություն ձեռք բերելու, այլ մարդկային արժանապատվությունը պաշտպանելու համար, պետությունը պետք է հարգի և հաշվի առնի այդ խոսքը։
Միևնույն ժամանակ, Եկեղեցին պետք է խուսափի պետական կառավարման գործառույթներ ստանձնելուց, որպեսզի չկորցնի իր հոգևոր մաքրությունը և չդառնա քաղաքական գործիք։ Նրա ուժը ոչ թե օրենքներն են, այլ խղճի ձևավորումը, հասարակության ներսում հոգևոր արժեքների հիշեցումը։
Այսպիսով՝ պետությունն ու Եկեղեցին պետք է գործեն զուգահեռ, փոխադարձ հարգանքով․ պետությունը՝ որպես արդարության պահապան, Եկեղեցին՝ որպես ճշմարտության վկա։ Նրանց իրական համագործակցությունը կայանում է ոչ թե իշխանության բաժանման, այլ մարդկային կյանքի պաշտպանման միասնական նպատակի մեջ։
–Իսկ եթե եկեղեցու հոգևորականն է խախտել իր ուխտը, իսկ եկեղեցական համակարգը` բարձր դասը դա չի "տեսնում", էլ որտեղից մնա մաքրություն հոգևոր ոլորտում։
– Շատ կարևոր և ցավոտ հարց եք բարձրացնում։ Երբ հոգևորականը խախտում է իր ուխտը, իսկ եկեղեցական բարձր դասը լռում կամ անտեսում է դա, Եկեղեցու հավատարմությունը վտանգվում է ոչ թե դրսից, այլ՝ ներսից։ Սակայն պետք է հասկանալ՝ Եկեղեցու սրբությունը կախված չէ անհատների բարոյականությունից, այլ Քրիստոսի ներկայությունից նրա մեջ։ Մարդիկ կարող են մեղանչել, պաշտոնները կարող են խախտվել, բայց Եկեղեցին մնում է սուրբ այնքանով, որքանով կենդանի է Սուրբ Հոգով և հավատարիմ է Ավետարանին։
Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ սխալը կարելի է թաքցնել կամ արդարացնել։ Ընդհակառակը՝ Եկեղեցին մնում է մաքուր միայն այն ժամանակ, երբ ունենում է քաջություն ինքնաքննադատության և զղջման, երբ ճշմարտությունը գերադասում է հեղինակությունից։ Եթե բարձր դասը չի արձագանքում անիրավությանը, ապա հենց ժողովուրդը՝ հավատացյալ համայնքը, պետք է հիշեցնի այդ ճշմարտությունը սիրով, բայց անզիջում կերպով։
Քրիստոնեական ավանդության մեջ սրբությունը երբեք չի նշանակում անսխալականություն, այլ՝ համառ պայքար մեղքի դեմ, նույնիսկ երբ այդ մեղքը ներսում է։ Եկեղեցու մաքրությունը պահպանվում է ոչ թե մաքրության հայտարարությամբ, այլ խոստովանությամբ, զղջումով և վերածնունդով։ Իսկ դա սկսվում է այնտեղ, որտեղ կա անկեղծություն Աստծո առաջ։
– Ինչպե՞ս կբնութագրեիք հոգևորականի կոչումը մեր օրերում, երբ հասարակությունը հաճախ ապրում է արժեքային և հավատքի անորոշության մեջ։
– Այսօր հոգևորականի կոչումը, ավելի քան երբևէ, դառնում է վկայության և ուղեցույցի առաքելություն, ոչ պարզապես պաշտոն կամ ծիսական դեր։ Ժամանակակից աշխարհում, որտեղ մարդը հաճախ կորցնում է իր արժեքային հենակետերը, հոգևորականը կոչված է լինել լույսի կրող՝ մթության մեջ, ոչ թե դատավոր, այլ ուղեկից։
Նրա առաջին պարտականությունը է՛ ոչ թե իշխանություն ունենալը, այլ լսելու և հասկանալու կարողությունը, որպեսզի մարդուն առաջնորդի դեպի հույս և իմաստ։ Հոգևորականը պետք է իր կյանքով ցույց տա այն ճշմարտությունը, որ քարոզում է՝ ապրելով խոնարհությամբ, անկեղծությամբ և սիրով։
Այսօրվա աշխարհում հոգևորականը չի կարող սահմանափակվել եկեղեցու պատերով․ նա պետք է լինի հասարակության մեջ՝ որպես խղճի ձայն, բարության և խաղաղության վկա։ Նրա խոսքը պետք է մխիթարի, ոչ բաժանի, պետք է արթնացնի հավատը, ոչ պարտադրի։
Արդյունքում հոգևորականի կոչումը մեր օրերում այն է՝ լինել կենդանի ներկայություն Քրիստոսի սիրո, ցույց տալու, որ հավատքը դեռ կարող է բուժել, միավորել և իմաստ տալ մարդուն, ով որոնում է իր ճանապարհը այս անորոշ աշխարհի մեջ։
– Ո՞րն է հոգևորականի ամենամեծ վտանգը, երբ նա հայտնվում է հանրային կամ քաղաքական խոսքի տարածքում։ Ինչպե՞ս կարող է հոգևորականը հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ առանց փակվելու աշխարհից։
– Հոգևորականի ամենամեծ վտանգը հանրային կամ քաղաքական խոսքի տարածքում այն է, որ նա կարող է կորցնել իր հոգևոր կենտրոնը և փոխանակ Քրիստոսի վկան լինելու՝ դառնա որևէ գաղափարախոսության կամ իշխանության գործիք։ Երբ հոգևորականը մտնում է քաղաքական հարթություն առանց հստակ գիտակցելու իր սահմանները, նրա խոսքը հեշտությամբ կարող է ընկալվել ոչ թե որպես Ավետարանի ճշմարտություն, այլ որպես կողմնակալ դիրքորոշում։ Այդ դեպքում նա վտանգում է իր ամենաթանկը՝ հավատացյալների վստահությունն ու իր ծառայության մաքրությունը։
Երկրորդ վտանգը ինքնաբավության կամ ազդեցության զգացողությունն է, երբ հոգևորականը սկսում է իրեն տեսնել որպես իշխանություն, այլ ոչ որպես ծառայող։ Դա հանգեցնում է քարոզի բովանդակության աղավաղման՝ Ավետարանի փոխարեն հնչում է սեփական կարծիքը կամ քաղաքական ենթատեքստ։
Հոգևորականը պետք է հիշի, որ նրա խոսքը ուժ ունի ոչ թե իշխանությունից, այլ Խոսքից՝ Աստծո ճշմարտությունից։ Հանրային խոսքում նա պետք է լինի խղճի ձայն, ոչ կուսակցական կարծիք, հաշտեցման կամուրջ, ոչ բաժանման գործիք։ Երբ նա մնում է հավատարիմ այս չափանիշին, քաղաքական դաշտում էլ կարող է լինել խաղաղության և արդարության վկա՝ առանց կորցնելու իր հոգևոր ինքնությունը։
– Շատերը այսօր ապրում են հավատքի կամ վստահության ճգնաժամ։ Ինչպե՞ս կարող է եկեղեցին օգնել մարդուն վերագտնելու իր հավատքը՝ առանց քարոզչական ճնշման։
– Շատ ճիշտ եք նկատում, որ մեր օրերում մարդիկ հաճախ չեն մերժում հավատքը, այլ պարզապես կորցնում են դրա կենդանի փորձառությունը։ Եկեղեցու խնդիրն այստեղ քարոզչական ճնշում գործադրելը չէ, այլ օգնել մարդուն՝ բացահայտելու Աստծո ներկայությունը իր կյանքի իրականության մեջ։
Նախ և առաջ Եկեղեցին պետք է դառնա լսող վայր, ոչ թե միայն խոսող։ Մարդը վերագտնում է հավատքը այն ժամանակ, երբ իրեն լսում են, հասկանում և չեն դատում։ Հոգևոր ուղեցույցի դերը այստեղ համբերատար լինելն է՝ տալ մարդուն ազատություն հարցեր ունենալու, կասկածելու, որոնելու։
Երկրորդ՝ Եկեղեցին կարող է օգնել ոչ թե միայն քարոզով, այլ գործով՝ սիրո, ծառայության և իրական խնամքի միջոցով։ Երբ մարդը տեսնում է կենդանի հավատք գործողության մեջ՝ հոգատարություն, ներողամտություն, համերաշխություն, նրա մեջ սկսում է բազմանալ վստահությունը։
Երրորդ՝ անհրաժեշտ է վերադառնալ Ավետարանի պարզությանը․ ոչ թե ներկայացնել բարդ դոգմաներ, այլ ցույց տալ, որ հավատքը նախ և առաջ հարաբերություն է՝ Աստծո և մարդու միջև սիրո կապ։
Այսպիսով, Եկեղեցու ուժը ոչ թե համոզելու մեջ է, այլ՝ վկայելու, որ Աստված դեռ կենդանի է մարդու պատմության մեջ։ Երբ Եկեղեցին դառնում է այդ կենդանի վկայությունը, մարդը ինքն է վերագտնում իր հավատքը՝ առանց հարկադրանքի, բայց Աստծո սիրո ներքին հմայքով։
– Ինչպե՞ս եք պատկերացնում հավատացյալ համայնքը՝ ոչ միայն որպես աղոթքի վայր այցելող մարդկանց խումբ, այլ որպես կենդանի հոգևոր միջավայր։
– Հավատացյալ համայնքը պարզապես աղոթքի վայր չէ, այլ կենդանի հոգևոր միջավայր, որտեղ մարդիկ ապրում են Աստծո ներկայությամբ և միմյանց հետ հաղորդության մեջ։ Այն կենդանի է, երբ յուրաքանչյուր հավատացյալ զգում է իր ծառայողական պատասխանատվությունը՝ աղոթքի, սիրո և փոխօգնության մեջ։ Այդպիսի համայնքը բաց է, վստահության վրա հիմնված տարածք, որտեղ կարելի է կիսվել առանց դատապարտման։ Աղոթքը դառնում է ոչ միայն խոսք, այլ կյանքի ձև՝ եղբայրության և հաշտության մեջ։ Այսպիսով՝ համայնքը կենդանի է, երբ ապրում է սիրով, ծառայությամբ և միասնականությամբ Քրիստոսի ներկայության մեջ։
– Այսօր հասարակությունը հաճախ պառակտված է գաղափարների, ընկալումների ու նույնիսկ արժեքների մակարդակում։ Ի՞նչ լուծումներ եք տեսնում՝ միասնականության և փոխադարձ վստահության վերականգնման համար։
– Այսօրվա պառակտված հասարակության համար ամենակարևոր ճանապարհը վերադարձն է փոխադարձ լսողությանը և համերաշխությանը։ Միասնությունը չի կարող հաստատվել հրամանով կամ ուժով․ այն ծնվում է լսելու, հարգելու և ներելու մշակույթից։
Առաջին քայլը միմյանց չդատելն է, այլ հասկանալու փորձը․ տարբեր կարծիքները կարող են լինել ոչ բաժանման, այլ զրույցի առիթ։ Երկրորդ՝ անհրաժեշտ է վերականգնել համատեղ պատասխանատվության գիտակցությունը՝ հիշելով, որ հասարակությունը ոչ թե մրցակից խմբերի, այլ փոխկախյալ մարդկանց ընտանիք է։
Երրորդ՝ հոգևոր ու կրթական ոլորտներում պետք է խրախուսել արժեքների նոր միաբանություն՝ հիմնված մարդկային արժանապատվության, արդարության և սիրո վրա։
Եկեղեցին այստեղ կարող է մեծ դեր ունենալ՝ դառնալով խաղաղության և վստահության միջնորդ, հիշեցնելով, որ միասնականությունը չի նշանակում միատեսակություն, այլ՝ տարբերությունների ներդաշնակություն։
Միասնությունը սկսվում է այն պահին, երբ յուրաքանչյուրը հրաժարվում է ինքնահավանությունից և ընտրում է սրտի խոնարհությունը՝ հանուն ընդհանուր բարու։
– Եվ վերջում՝ ինչպիսի՞ ապագա եք տեսնում եկեղեցու համար մեր երկրում։
– Եկեղեցու ապագան, ըստ ինձ, կախված է նրանից, թե որքանով նա կկարողանա ազատվել պատմությունից ժառանգած իր ավտորիտար ձևերից և վերադառնալ իր իրական էությանը՝ որպես ազատ, բաց և ծառայող համայնք։ Եկեղեցին պետք է վերաիմաստավորի իր առաքելությունը ոչ թե իշխանության, այլ վկայության և ազատության տեսանկյունից։ Մեր ժամանակներում մարդիկ այլևս չեն ընդունում կույր հնազանդությունը․ նրանք փնտրում են գիտակցված հավատք, երկխոսություն և վստահություն։
Այդ պատճառով Եկեղեցին պետք է դառնա քննադատական մտածողության և ազատ հաղորդակցության վայր, որտեղ հավատացյալները կարող են ինքնուրույն դատել, հարցեր տալ և որոնել ճշմարտությունը՝ առանց վախի։ Միասնությունը չի նշանակում բոլորի նույն կարծիքը, այլ՝ տարբերությունների մեջ համերաշխություն։
Ես հավատում եմ, որ Եկեղեցին ապագա կունենա այն ժամանակ, երբ իր կենտրոնում դնի ոչ թե իշխանությունը, այլ Աստծո Թագավորության ազատությունը, և իր դուռը բաց պահի յուրաքանչյուրի առաջ՝ որպես հույսի, հավատքի և սիրո կենդանի համայնք։
Խմբագրական ամփոփում.
Խաչիկ Հովհաննիսյանի խոսքը հուշում է, որ Եկեղեցու ուժը ոչ թե իշխանության մեջ է, այլ մաքրության, խղճի և հաշտեցման կարողության մեջ։ Միայն ազատ և ծառայող Եկեղեցին կարող է դառնալ հասարակության բարոյական նորոգման աղբյուր։
Daniëlle Helene Hirsch is a Dutch politician known for her lifelong commitment to fairness, sustainability and equality. Born in Amstelveen, the Netherlands, Hirsch built an impactful career long before entering politics. After studying economics, she worked across the world (in Mexico, Kenya and Paraguay), focusing on projects that merged international development with environmental protection. Her time abroad revealed the close link between inequality and environmental harm, showing her how those most affected by global decisions often have the least power to change them.
For over fifteen years, Hirsch served as director of Both ENDS, a Dutch non-governmental organisation, championing environmental justice and human rights. She worked hand-in-hand with local activists and grassroots movements around the world, advocating for climate action and social fairness. These years shaped her belief that real change comes not from confrontation, but from cooperation - a principle she carried with her into politics.
In 2023, Hirsch transitioned from activism to politics, winning a seat in the Dutch House of Representatives for the GroenLinks-PvdA alliance. Though she was not among the top-listed candidates, she earned her place through a surge of preference votes - a clear sign of public trust in her integrity and vision. Today, she channels her expertise in international trade and environmental activism into shaping fair, forward-looking policies for both the Netherlands and the global community. For Hirsch, politics is not about power or status - it is about giving a voice to those who are too often overlooked.
Defending Democracy and Diversity
To Daniëlle Hirsch, Dutch democracy still works, but it stands under growing pressure. She warns that the Netherlands has grown “too confident in its democratic stability,” calling it “naive” not to defend it more actively. Citizens, politicians and even the private sector, she says, too often take democracy for granted. Hirsch expresses deep concern about the “silence” of companies and the weakening of laws protecting climate, labor and the environment, as people turn their attention to the far right.
Her feminist values shape her political lens. Hirsch views feminism as more than equality between men and women - it is about how decisions are made and whose voices are heard. True democracy, she says, requires that “the voices which are less well represented get enough airtime and enough power through the process to have an equal voice as those that normally dominate the conversation.”
This vision extends beyond gender to include minority and underrepresented communities. Hirschthinks that equality is not merely numerical but structural - about influence, leadership, and decision-making power. While acknowledging progress, she criticizes the Netherlands as still “a fairly conservative country regarding women in politics,” pointing out the absence of a female prime minister and the “almost white” composition of political leadership - a reality she calls “ridiculous” and “shameful.”
Hirsch also highlights institutional biases that go beyond politics: for instance, the MijnNaamIsPeter campaign of 2022, which revealed there are more CEOs named Peter than female CEOs in the Netherlands. These ingrained biases, she notes, are not easy to dismantle. Some political parties have made strides toward gender balance, but others still exclude women entirely. For Hirsch, representation must be both quantitative and qualitative - women’s interests can be championed by both women and men, but they must be represented fairly and authentically.
To help women thrive in politics, Hirsch has created informal support networks (what she affectionately calls “witches’ circles”) where women encourage and empower each other away from the public eye. She believes these spaces are essential because being a woman in politics still demands “extra energy” to be taken seriously.
Like former Dutch politician Harry van Bommel, Hirsch believes democracy is still functioning, but only just. Both argue that democracy weakens when trust and participation decline. Hirsch adds another layer - it also fails when those with less power are not heard. For her, the protection of democracy begins with defending equal voices and fair procedures - the essence of her feminist philosophy.
Power Through Participation
For Daniëlle Hirsch, politics is not a pursuit of power - it is an act of participation. Guided by a principle she learned from her parents -“not to sit on the sidelines, but to actively try to improve the situation yourself”- she encourages active citizenship as a duty, not an option.
She recognizes the uphill climb for women in leadership, who often must “believe more in themselves than a man has to”. Yet she sees this as an opportunity, not a setback. Being underestimated, she notes, can open the door to “unexpected success”.
Hirsch insists that collective power is the key to overcoming institutional barriers: “You have to organize - and that’s on you”. Though she admits it may seem “unfair,” she believes that solidarity is the only way to create lasting change. “Against stronger forces, the only reaction is to hold on to each other,” she says, pointing to feminism as proof that unity can overcome entrenched power dynamics.
Her message goes beyond gender. Hirsch speaks directly to young people, urging them to stay engaged in shaping the world around them. She sees hope in their activism (from climate action to social justice) and reminds them that the most powerful tool for change remains participation. “Keep using your vote,” she urges.
Her optimism is practical, grounded in data and conviction: “Even on paper, it is proven that if you take care of women, young people, the planet, then your economy actually works better”.
For Hirsch, equality begins with awareness, grows through connection and flourishes with passion. She encourages people to act from joy, not duty: “Do something because you enjoy it. When you enjoy what you do, you are good at it -and that’s when you truly make a difference”.
Conclusion – Women at the Heart of Democracy
To Daniëlle Helene Hirsch, politics is not an aspiration to power but a call to action. Her career, from her fieldwork abroad to her leadership at Both ENDS and her current parliamentary role, illustrates a powerful truth: democracy thrives only when every voice is heard. She challenges the comfortable illusion that systems work simply because they exist, reminding us that democracy survives through participation, representation and shared responsibility.
Her journey shows that women’s involvement in democracy is not symbolic - it transforms how democracy itself operates. By ensuring decision-making includes those historically excluded, women strengthen both the fairness and resilience of democratic systems.
Hirsch’s feminism, rooted in collaboration rather than confrontation, reminds us that equality is not a secondary goal of democracy - it is its foundation. Her message is clear and urgent: when we speak up, organize and act collectively - not just for ourselves, but for those excluded from the conversation - real change begins.
In an era of widening divides and eroding trust, Hirsch’s hope is grounded in practice: fairness, equality and sustainability are not ideals, but everyday work. And, as she says:“If you do what you love, you get good at it.And if you get good at it, you can make a difference”.
The article was created within the framework of the European Union’s“Participate and Promote Democracy” project by young members of the Dutch organization Stichting Bright Future in collaboration with young members of the Armenian organization Promising Youth.