The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 5 December 2025

Սրանք Նիդերլանդական օրագրի այս տարվա` 2025 թվականի 1-6 ամիսների LiveJournal-ում տեղադրված հոդվածների վերնագրերն են:

 Հունվար

1
14:51: 2025թ. Շնորհավորանքներ, ուղերձներ
6
22:18: Նիդերլանդների հայկական եկեղեցիներում նշվեցին Սուրբ ծննդյան արարողությունները, իսկ Արցախում լռություն
15
22:36: Տարածաշրջանային նոր մարտահրավերներ. Ինչպիսի քաղաքականություն պետք է վարի Հայաստանը
16
14:14: Ճանապարհ դեպի երաժշտության աշխարհ. Մասնագիտական ​​գերազանցության սահմանները
15:58: Путешествие по стране Новогодии
20
18:07: ԱՍԱԼԱ-ի 50-ամյակին նվիրված միջոցառումներ Վանաձորում և Երևանում
28
11:42: Ազատ Օրդուխանյան «Թուրքերը մեր երկիր են եկել երեկ չէ առաջին օրը»
14:36: 2025 թվականի Հունվարը մեր լրահոսում
14:53: 2025 թվականի Հունվարը մեր լրահոսում-2
30
11:45: Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը: Էլպիս Կեսարացյան


Փետրվար  
1
13:23: Հայ հոգևորական Զատիկ վարդապետ Ավետիքյանը՝ Բելգիայում մշակութային և հոգևոր միասնության կամուրջ
5
10:39: 2025 թվականի Հունվարը մեր լրահոսում-1
10:55: 2025 թվականի Հունվարը մեր լրահոսում-2
12
12:01: Մեծ շուքով նշվեց Մաաստրիխտի Ս․ Կարապետ հայկական եկեղեցու օծման 12-րդ տարելիցը 
15
11:26: 44-օրյա պատերազմի պարտության Հարցերին նվիրված նոր գրքի շնորհանդես
21
15:48: Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Նիդերլանդներ
22
19:01: Վերջին իրադարձությունները Աբխազիայում լուրջ մտահոգություններ են առաջացրել
23
14:59: Հանդիպում Բելգիայի Հույն Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Աթենագորասի հետ
18:40: Երուսաղեմի հայոց ժառանգությունը վտանգված է. լուրջ մարտահրավեր
19:14: Տեղի կունենա հերոսին արժանի հարգանքի տուրք Վանաձորում
24
14:34: Եվրոպայի Հայ Իրավաբանների Համաժողովը Մաաստրիխտում
25
21:23: Լենին-Աթաթուրք հարաբերությունները և Հայաստանը - 1 комментарий
22:48: Всё, что ценно для нас 
26
14:03: Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Մելքոնյանը կրկին հակասությունների կենտրոնում
27
20:52: Շարունակական ոճրագործություն
28
14:08: Թրամփ-Զելենսկի թեժ բանավեճը Սպիտակ տանը՝ Ուկրաինայի պատերազմի շուրջ


Մարտ  
2
18:59: KéyOh․ Երաժշտությունից մինչև «Glam Mom Magazine» հանդեսի ստեղծում
4
13:55: Ավարտվեց Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի Հովվապետական Այցելությունը Նիդերլանդներ
5
14:06: Հայկական Ներկայությունը օսկարակիր» «Անորա» Ֆիլմում
7
23:35: Կանանց միջազգային օրը, Մայրության տոնը և հոլանդահայ կանանց դերը
9
14:03: Ադրբեջանի քարոզչամեքենայի արշավը «ՈՄԱ»-ի դեմ՝ հակահայկական քարոզչության նոր գործիք
11
22:22: Նեմեսիս օպերացիան և դրա կապը Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հետ
14
12:09: Կստորագրվի՞ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
15
11:42: ՖՈՐՈՒՂ ՖԱՐՐՈԽԶԱԴԻ ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԸ
11:53: Վարչապետն ընդունել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
12:20: ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՆՍՊԱՌ ԵՆ
17
10:59: Մեր «դաշնակից» Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավոր երեկ, այսօր և վաղը
18
12:53: Ինչո՞ւ չպետք է Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից
15:24: 2025թ. Մարտ ամսվա կայքում չհրապարակված լուրերը մի տեղում
16:22: О ДУА ЛИПА
19
13:54: ՄԻ ԲՈՒՌ ԺՊԻՏ ՈՒ ՀԱՎԱՏ՝ ԴԻԱԿՈՆԻԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
14:34: A HANDFUL OF SMILES AND FAITH WITH THE HELP OF DIACONIA
20
16:52: Տեղադրվելու է ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ Ամստերդամում ՏՊԱԳՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ
17:11: Մայրության եւ գեղեցկության տոնի նախապատրաստություն Հաագայի հայ համայնքում
25
15:55: Հոլանդահայ հասարակական գործիչ Մաթո Հախվերդյանը 80 տարեկան է
27
16:36: Լիսաբոնում հնչեց հայ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի, իսկ էկրանին ցուցադրվեց Փարաջանովի ֆիլմերը
16:51: Սիրելի արվեստագետներ, մի՛ ավերեք հայագիտությունը
28
16:15: Փոքրիկ հայ դեսպանը՝ Նայմեխենի ՎԱՆ կիրակնօրյա դպրոցից
29
10:28: Շողարձակում: Թերթելով արևմտահայ և սփյուռքահայ կին հեղինակների անթոլոգիան
22:05: ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՐԵՑԻՆ

Ապրիլ 
1
00:01: ՎԱՐԴԱՆԻԿԻ ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄԸ
20:02: Տոնական Միջոցառում և Ֆիլմի Ցուցադրություն Աբովյան Միությունում
2
12:08: Բազմակուսակցականության վնասները Հայաստանում
13:25: Սողոմոն Թեհլերյան. Արդարության զինվորը
14:26: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցը Հայաստան և Ադրբեջան
4
13:14: Հայուհի Հասմիկ Սնգրյանն արժանացել է Պլանտեն-Մորետուս թանգարանի գեղարվեստական մրցանակին
13:37: Ինչին կհանգեցնի Թրամփի քաղաքականությունը
13:53: Երևանի և քույր քաղաքների հարցը. արդյո՞ք պետք է համագործակցել միայն մայրաքաղաքների հետ
15:01: Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն Տադևոսյանի ծննդյան օրն է
7
11:56: Բուլղարիայի հայ եկեղեցու վիճահարույց իրավիճակը. խտրականություն թե կանոնական վեճ
8
11:11: Թռիչք դեպի հայաստանյան ավանդույթներ
12:39: «Մեգերյան կարպետ»-ում տեղի ունեցավ «Արմենիկոս 2025 /ARMENICOS 2025» այս տարվա մրցանակաբաշխությունը
13:21: Ուխտագնացություն Նեապոլի Ս․ Գրիգոր Հայ եկեղեցի
17:02: Զանազան, զարմանազան լուրերի շարք. մարտ, ապրիլ
10
12:02: «ԳործԱրարի» և «Բարի Առավոտի» հրատարակիչն ու խմբագիրը մարշալ Ժուկովի մրցանակակիր
14:11: Դարձի՝ր քո երկրի հայ համայնքի երիտասարդ դեսպանը
11
12:10: ՀՈԼԱՆԴԱՑԻ ԼՐՏԵՍՈՒՀԻՆ
12
14:20: ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ. ՄԱՐԴ, ՈՐ ԾԱՌ ԷՐ, ԱՆՁՐԵՒ ԵՎ ԱՎԼՈՍ
16
16:35: Ուրախ Ծաղկազարդ Նայմեխենի ՎԱՆ դպրոցում
17:14: Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու նոր խորհուրդը
17:43: Արցախի բռնազավթված տարածքներում հայերը չեն նշի Ծաղկազարդը, Զատիկը սեփական եկեղեցիներում
18:05: Հանրագիր Նիդերլանդների խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
18:46: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բուլղարիայի Հանրապետությունում
17
10:12: Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՊՀ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ
19
11:15: «Կռունկը» երաժշտական ճախրանքով Նիդերլանդներից գալիս է դեպի Հայաստան
20
09:44: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
12:39: ՄՈՍԿՎԱՅԻ ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ «ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍԻՆԹԵԶ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
22:11: Սուրբ Հարության տոնական Սուրբ Պատարագները Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցում
21
10:32: Ֆրանցիսկոս պապը մահացել է 88 տարեկանում
22
11:05: Նիդերլանդներում տեղի են ունենում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներ
23
13:41: Նաև հայկական ժառանգության ցեղասպանություն. համատեղ հայտարարություն
24
14:56: ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
23:59: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչում Հնդկաստանում
27
12:27: Հայ դեսպանը «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին միանալու վավերագրեր է հանձնել
14:38: ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15:26: Կեմերովոյում նշվել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը
29
11:16: Սուրբ Գրիգոր Նարեկացու բարձրաքանդակի բացում Ամստերդամում



 Մայիս  
2
16:33: Սոնա Օհանյան․ «Պատրաստ եմ լինել երեխաների կողքին և օգնել մարդկանց»
19:30: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից. երկու գիտաժողով Երևանում
4
12:39: Միջոցառում նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 ամյակին
12:46: Մայիսի 4-ը Նիդերլանդներում․ Մաստրիխտի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին
5
12:59: Մայիսի 5-ը Նիդերլանդներում նշվում է որպես Հաղթանակի օր (Bevrijdingsdag)
6
14:33: Սոնա Սահակյանի արվեստը ցուցադրվում է Նիդերլանդների երեք հեղինակավոր վայրերում
15:13: Կարող է արդյո՞ք Հայաստանը իրական էներգետիկ անկախություն ձեռք բերել
8
16:42: Լրագրության ճգնաժամ Հայաստանում. մասնագիտություն, թե քաղաքական գործիք
21:23: Երկու պատերազմական դրվագ ու մի կորսված ժամանակի կենսագրություն, որ կոչվում է հաղթանակ
9
13:09: Հարգանքի տուրք Լեուսդենում՝ Հայ Զինվորների Հիշատակին
10
13:23: «Վիգէն Էօլճեքճեանի պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային...»
16:56: Դեսից դենից․ Մայիս, 2025
11
11:49: Էլպիս Կեսարացյան. գրական ժառանգություն և կանանց իրավունքների պայքար. Գրախոսություն
13:35: Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի հանդիսավոր բացումը Ամստերդամում
12
12:13: Մայրության օրվան նվիրված տոնական միջոցառում Հաագայի Աբովյան մշակութային միությունում
13
11:43: Աբովյան միության պարախմբի անդամները Ազատության օրվա ճաշկերույթին
19
14:14: Մաստրիխտ 2025․ Հայ համայնքը՝ Սուրբ Սերվատիոսի պատվին
15:02: Եվրատեսիլյան կրքեր
15:54: Օգնություն իրավաբանից՝ Հրանուշ Շահբազյան
23
14:28: «Լոռվա Անդրանիկը». Արձանի կերտման վկայություն և խոնարհումի տուրք մեծ հայորդուն (film)
18:28: Շառլ Ազնավուր 101-ամյակ. Խաչքարը, որ հասավ Փարիզ
24
14:26: Հեքիաթից ծնվող նոր երգեր Արգինա Հարությունյանի կատարմամբ
15:22: Ղարսի և Մոսկվայի (1921 թ.) պայմանագրերի չեղարկման հայցը Ռուսաստանի սահմանադրական դատարանում
19:42: 2026 թվականի գարնանը Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը
27
16:35: Ինչ է իրենից ներկայացնում «Երևանյան երկխոսություն» ֆորումը, որն արդեն երկրորդ անգամ է անցկացվում
20:28: Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը
22:03: Ինչի մասին է գրել Nicolas Nigoghos Seferian-ը Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում
28
16:04: Հանրապետության օր՝ ի հիշատակ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետության
16:23: Վրաստանում Նիդերլանդների դեսպան Մ.Առաքելյանը և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շ. Գարսին Ախալքալաքում
31
14:56: Մեկնարկեց Հայկամփի առաջին օրը

Հունիս  
1
13:42: Երեխաների պաշտպանության միջազգային օրը Նիդերլանդների հայ համայնքի համատեքստում
2
11:58: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև նոր ճգնաժամ
13:19: Arras քաղաքը՝ պատմություն, մշակույթ և հիշողություն
4
11:17: Հայաստանում բացվել է «Հին աշխարհի զուգահեռներ. Հայաստան–Նիդերլանդներ» բացառիկ ցուցահանդեսը
14:22: Նոր գիրք առաջին հայ կին խմբագրի մասին
5
10:38: Ինչ տեղի ունեցավ Նիդերլանդների կառավարությունում
11:05: Ara․ հայկական արմատներով երգահանը` Տիլբուրգից
15:50: Նիդ.Օրագրի շրջող օբեկտիվը Ամիենում (Amiens)
6
17:01: Մայիս, հունիս ամիսների լուրեր-2025թ.
8
14:26: Հայկական մշակույթը Բրյուսելում․ Իքսելի սրտում կայացավ առաջին հայկական տոնավաճառը
14:55: ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ /CFTJ-Ի/ 4-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
9
22:26: Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսին ուղղված նոր հայտարարությունն ու դրա օրինական հիմքերը
10
14:21: Նիդերլանդական օրագրի ֆիլմադարան. Արամ
11
14:21: Զարեհ Սինանյանը խոսել է նաև Նիդերլանդներ կատարած այցի մասին
14
20:26: Հրապարակմանն արձագանքել է Ամստերդամի Սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Ա.ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
15
14:01: ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՇԸ, ԽՈՐՈՎԱԾԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԽԱՍՅԱԹԸ»
15:49: On the systematic appropriation of Armenian cultural heritage by Azerbaijan
17
13:00: «Նիդ.օրագիրը» և Մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին նամակ են ուղարկել
18
14:05: Նայմեխենի ՎԱՆ դպրոցը` 25 տարեկան
14:47: Տասնօրյա միջոցառումներ Նիդերլանդներում` նվիրված հայազգի Սուրբ Սերվատիուսին
20
12:39: ՄԻ ՏԵՍԱԵՐԻԶԻ ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
13:02: Հանրային երկխոսության դաշտում՝ հավատքի, պետության ու խոսքի պատասխանատվության խաչմերուկում
24
14:14: Միջազգային և այլ թեմաներով-1
14:32: Միջազգային և այլ թեմաներով-2
25
10:49: «Մենք ծնվել ենք ապրելու, սիրելու և ծաղկեցնելու համար». Կարինե Քլյան
13:35: Գորգերը որպես պատմական հիշողություն. Ադրբեջանը յուրացնում է հարևանների մշակութային ժառանգությունը
26
12:47: CARPETS AS HISTORICAL MEMORY: AZERBAIJAN APPROPRIATES THE CULTURAL HERITAGE OF ITS NEIGHBORS
14:51: Նիդ.օրագրի հարցազրույցը քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ
27
23:40: Որտեղ է Աջապահյանը և ինչ է սպառնում իրեն
28
23:48: Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները վերջին մեկ օրում

Thursday, 4 December 2025

Ազատ Խլղաթյան-115․ Լույս, որ չի մարում


Բանաստեղծ, լրագրող, Հանրային ռադիոյի «Կիրովականյան կյանք» հաղորդաշարի նախկին խմբագիր Սամվել Դուրինյանը իր ուսուցչին՝ Ազատ Խլղաթյանին, երախտագիտությամբ է հիշում․ «Կենդանության օրոք արդեն իսկ լեգենդ էր»։ Այդ կարծիքին էին և այսօր էլ են շատերը՝ Խնձորուտ թաղամասի բնակիչներ, մանկավարժական համայնք, քաղխորհրդի կրթության, գիտության, մշակույթի և պատմական ժառանգության հանձնաժողովի անդամներ։ Նրանց առաջարկությամբ էլ Վանաձորի քաղխորհրդի նախագահությունը հատուկ որոշմամբ թիվ 18 միջնակարգ դպրոցը սիրահոժար անվանակոչեց հանրապետության վաստակաշատ մանկավարժի՝ դպրոցի հիմնադիր Ազատ Խլղաթյանի անունով։

Լեգենդով հեղված ճանապարհ

Ազատ Խլղաթյանը ծնվել է Մշո Բուլանուղի հայկական Շեխ-Եղաուպ գյուղում, քաթիպ Հովհաննեսի առաջնեկ որդին էր ու գյուղի առաջին արու զավակը։ Երիտթուրքերի իշխանության գալով՝ հայերն ազատության նոր հույսեր ունեին, հավատում էին՝ վերջ դրվեց բռնություններին։ Այդ հավատով էլ նորածին որդուն անվանեցին Ազատ։

Բայց հույսը երկար չտևեց․ գյուղը, շուրջ 200 ընտանիք, կոտորածներից մազապուրծ հարկադրյալ գաղթի ճանապարհ ընկավ։ Այդ արհավիրքի ընթացքում զոհվեց Ազատի եղբայրը՝ Արամայիսը։ Ընտանիքը հասավ Էջմիածին, ապա բնակություն հաստատեց Վարդանլու գյուղում՝ ապագա Վանաձորի թաղամասում։

Տնավեր ու քնկոտ մնացած ընտանիքը ստիպված էր ամեն կարգի աշխատանքների լծվել։ Ազատն աշխատում էր որպես նման, միաժամանակ հաճախում էր դպրոց։ Նրա երազանքը մեկն էր՝ դառնալ վարժապետ։ Ուսումը գերազանց ավարտելով՝ արդեն 8-րդ դասարանում նրան առաջարկեցին դասավանդել։ Հետագայում ավարտեց մանկավարժական ուսումնարանը, ապա բուհի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Դասավանդեց Շնողում, Մեղրուտում, սակայն մշտապես մտքում ու սրտում էր Վարդանլուի երեխաների վիճակը, որոնք ամեն օր մեծ դժվարությամբ էին հասնում հեռավոր Մեղրուտ դպրոց։

Այդ մտահոգությունն էլ դարձավ շնորհալի ուսուցչի մեծ գործի սկիզբը։ Նա համոզեց համագյուղացիներին, և միասին սկսեցին դպրոց կառուցել՝ սայլերով անտառից բերելով շինանյութ, վերանորոգելով մի քանի տներ և դրանք դարձնելով դասասենյակներ։

Պատերազմ, վերադարձ ու մեծագործություն

1941-ին նա այլ հայ երիտասարդների պես մեկնեց ռազմաճակատ։ Կռվեց, հերոսացավ։ Վերադառնալով՝ կրկին տոգորված էր մեկ նպատակի գիտակցությամբ՝ դպրոցը դարձնել տասնամյա։ Դիմեց բոլոր ատյաններին։ Աջակցությունը տրվեց, բայց պայմանով՝ համայնքն էլ իր ներդրումը պետք է ունենա։ Ու հենց այստեղ բացահայտվեց Ազատ Խլղաթյանի իսկական կերտվածքը․ նա կարողացավ ոգևորել համագյուղացիներին, ովքեր իրենց աշխատանքով ու նվիրաբերած շինանյութով վերածեցին իրենց երազանքը իրականության։

Տասնամյակներ շարունակ Ազատ Խլղաթյանը սեփական կյանքի 44 տարին նվիրեց երեխաների կրթությանը։ Թեև ինքը նյութապես երբեք ապահովված չէր, բայց մշտապես քաղաքից գնում էր տետրեր, մատիտներ և այլ պարագաներ՝ դրանք նվիրելով սաներին։ Նրա անունը դարձավ ժողովրդական կրթության ոլորտի բացառիկ երախտավորի խորհրդանիշ։ Նրա կրած ՈւՍՈՒՑԻՉ կոչումը իսկապես լեցուն էր բարոյական ծանրությամբ ու վաստակով։

Ավանդույթի ուժը․ 32 տարվա հիշատակի և լույսի օրերը

Դպրոցի անվանակոչումից ի վեր մանկավարժական ու աշակերտական համայնքները ամեն տարի՝ արդեն 32 տարի, պատշաճ կերպով նշում են մեծ ուսուցչի ծննդյան օրը։ Դրանք միայն հիշատակի օրեր չեն․ դրանք դաստիարակչական, բարոյահոգեբանական մեծ շեշտադրում ունեցող միջոցառումներ են, որոնց ընթացքում սերունդները սերտում են ուսուցչի թողած պատգամներն ու արժեհամակարգը։

115-ամյակի բացառիկ միջոցառումը

Այս տարի լրացել է ուսուցչի ծննդյան 115-ամյակը։ Հոբելյանական միջոցառումը նշվեց դպրոցի նոր տնօրենի՝ նրա թոռնուհի, Էդուարդ որդու դստեր՝ Լուսինե Խլղաթյանի ղեկավարությամբ։ Բեմադրություններով, պարերով, բանաստեղծություններով ու թևավոր մտքերով դպրոցի սաները ներկայացրեցին նրա պայծառ կյանքն ու առաքելությունը։ Հաստատվեց նաև ուսուցչի կանխազգացումը.
«Ամեն գարնան հետ նորից կբացվեմ, հավետ կլնեմ»։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Վանաձորի քաղաքապետի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Արման Բեռնեցյանը, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, Հրաչյա Սարուխանի այրին՝ Անահիտ Պետրոսյանը, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը, մանկագիր Մարտուհի Սարգսյանը, ուսուցչուհի Գոհար Սիրունյանը և այլք՝ բարձր գնահատելով ուսուցչի վաստակը։

«Արվեստագետ» ՀԿ նախագահ Իվան Անտոնյանը ներկայացրեց կազմակերպության որոշումը՝ Ազատ Խլղաթյանին «Պատվավոր հայ» կոչում շնորհելու մասին և համապատասխան հուշամեդալը հանձնեց նրա թոռնուհուն։

Շնորհակալագրեր և երախտագիտություն

Տարիների նվիրված աշխատանքի համար շնորհակալագրեր ստացան մի շարք փորձառու ու նվիրված ուսուցիչներ՝
Արուսյակ Մարգարյանը, Գոհար Թումանյանը, Էլմիրա Վարդանյանը, Նելլի Ասրյանը, Սուսաննա Խառատյանը, Գայանե Վարդանյանը, Ելենա Սարգսյանը, Աննա Մելիքսեթյանը, Ելենա Աշուղյանը, Գոհար Կոշտոյանը։

Միջոցառման կազմակերպման աջակցության համար շնորհակալագիր ստացավ նաև դասվար Լիանա Եղիազարյանը, իսկ գեղեցիկ պարային համարների համար՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Նազելի Սարգսյանը։

Միջոցառումն ավարտվեց Մարգահովտի և մերձակա համայնքների հոգևոր հովիվ Տեր Ներսես Ղալայանի գնահատանքի խոսքով և դպրոցի տնօրեն Լուսինե Խլղաթյանի շնորհակալական ուղերձով։

Գագիկ Անտոնյան





Հայերը հարգում են մոռացված խորհրդային զինվորներին Լյուսդենում. լռության մեջ պահված պատմություններ Sovjet Ereveld-ում

 

ԼՅՈՒՍԴԵՆ (Նիդերլանդներ)- Լյուսդենի անտառապատ հանգիստ տարածքում գտնվում է Sovjet Ereveld-ը՝ Խորհրդային զինվորների ամենամեծ գերեզմանատունը Արևմտյան Եվրոպայում։ Այստեղ հանգչում են 865 զինվորներ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մահացել են գերմանական ռազմագերության, դաժան աշխատանքների կամ հիվանդությունների հետևանքով։ Նրանցից շատերը երկար տարիներ անհայտ էին՝ անունները չճշտված, ճակատագրերը կորուսյալ։


Սակայն վերջին տարիներին այստեղ ավելի հաճախ կարելի է տեսնել Նիդելանդների հայկական համայնքի ներկայացուցիչներին։ Պատճառը պարզ է. այս գերեզմանատան հողի տակ հանգչողներից մի քանիսը ազգությամբ հայեր են։

Ըստ Sovjet Ereveld հիմնադրամի տվյալների՝ գերեզմանատանը կան քսանից ավելի հայ զինվորներ, որոնց ինքնությունը նորագույն ուսումնասիրությունների շնորհիվ վերջապես հաստատվել է՝ մոտ ութ տասնյակ տարի անց։

Հոգևոր խոնարհում և հիշատակի պահեր

Նիդերլանդների հայկական համայնքը, Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) այս տարի դեկտեմբերի 9-ին նշելու են 1944թ. Միդելհարնիսում գնդակահարված Հայ խորհրդային յոթ զինվորների հիշատակի օրը, Այդ մասսին ֆեյսբուքյան էջին գրառում է արել Մաթո Հախվերդյանը : Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» մշակութային հիմնադրամը, տարիներ շարունակ այցելում է գերեզմանատուն։ Նրանք խնամում են մի շարք հայ զինվորների շիրմաքարերը, Ամստերդամի Սուրբ Հոգի հայկական եկեղեցու քահանա Տարոն տեր Թադևոսյանը կատարում է հոգեհանգստյան արարողություններ, վառում են մոմեր ու ծաղկեպսակներ տեղադրում։ Համայնքի ներկայացուցիչ, հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանը նշում է.

«Սա ոչ միայն պատմական պարտք է, այլ նաև մարդկային պարտավորություն։ Այս մարդիկ տուն չեն վերադարձել, բայց նրանք ունեցել են ընտանիքներ, կյանք, պատմություն։ Եվ նրանք չեն կարող մնալ մոռացված»։



«Experience»-ը՝ պատերազմի մարդկային կողմը բացահայտող նոր վայր

Sovjet Ereveld-ը վերջերս համալրվել է նոր թանգարանային կենտրոնով՝ Sovjet Ereveld Experience։ Այն տարբերվում է սովորական թանգարաններից. այստեղ այցելուն ոչ միայն տեղեկություն է ստանում, այլ ապրում է պատմությունը։

  • Ֆիլմում ներկայացվում է Դմիտրի անունով տղայի պատմությունը, որը ճակատ է ճանապարհում իր հորը՝ Վլադիմիր Բոտենկոյին։

  • Վիրտուալ իրականության բաժնում այցելուն «մտնում է» զինվորի կյանքի վերջին փուլերի մեջ՝ ճակատամարտից մինչև գերմանական ռազմագերություն և հանքերում հարկադրական աշխատանք։

Experience-ի նպատակն է պատերազմի մասին խոսել ոչ թե կոշտ թվերով, այլ՝ մարդու ճակատագրով։ Այստեղ պատերազմը ներկայացվում է որպես ընտանեկան ցավ, լռության մեջ կորած անուններ և ապրումների բեռ։


Պատմություն՝ քաղաքական ստվերների միջև

Խորհրդային զինվորների պատմությունները երկար ժամանակ մնացել են անտեսված։ Նրանք պայքարել են նացիզմի դեմ, բայց Կոնդրակման պատերազմի տարիներին դարձել են «նոր թշնամու» խորհրդանիշ։ Այդ պատճառով նրանց անունները հաճախ դուրս են մնացել եվրոպական հիշողության շրջանակներից։

Sovjet Ereveld-ը փորձում է այդ անարդարությունը վերականգնել՝ ուշադրության կենտրոն բերելով ոչ միայն ռուս, ուկրաինացի կամ բելառուս զինվորներին, այլ նաև մահացած փոքրաթիվ ազգությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ հայերին։

Քարերի հետևում թաքնված մարդկային պատմություններ

Գերեզմանատան լռության մեջ, եթե ուշադրությամբ նայես, կնկատես շիրմաքարերի վրա փորագրված հայկական ազգանուններ։ Այս անունները պատմում են պատերազմով բնաջնջված երազանքների, կիսատ ընտանիքների ու սերունդների համար անհայտ մնացած ճակատագրերի մասին։

Նիդելանդների հայկական համայնքի համար այս վայրն այսօր դարձել է ոչ միայն հարգանքի, այլ նաև արդարության տեղ։ Այստեղ նրանք գտնում են կապ մի անցյալի հետ, որը երկար տարիներ անտեսված է եղել։

Մի բան ակնհայտ է. այս զինվորները այլևս երբեք չեն մնա անանուն կամ մոռացված։

Hay AZIAN

Լուսանկարները` Stichting Sovjet Ereveld
կայքից




Armeniërs eren vergeten Sovjetsoldaten in Leusden: verhalen die in stilte bewaard zijn gebleven op het Sovjet Ereveld

LEUSDEN (Nederland) – In de rustige, bosrijke omgeving van Leusden ligt het Sovjet Ereveld, de grootste begraafplaats van Sovjetsoldaten in West-Europa. Hier rusten 865 militairen die tijdens de Tweede Wereldoorlog omkwamen door Duitse krijgsgevangenschap, dwangarbeid of ziekte. Velen van hen bleven decennialang naamloos, hun lot onbekend en hun geschiedenis onvolledig.

In de afgelopen jaren is er echter steeds vaker een bijzondere groep bezoekers te zien: vertegenwoordigers van de Armeense gemeenschap in Nederland. De reden is eenvoudig. Onder de begraven soldaten bevinden zich ook etnisch Armeense militairen.

Volgens gegevens van de Stichting Sovjet Ereveld liggen er meer dan twintig Armeense soldaten begraven. Dankzij recent onderzoek en internationale archiefvondsten is hun identiteit eindelijk bevestigd – bijna tachtig jaar na hun dood.

Geestelijke eerbetoon en momenten van herinnering

De Armeense gemeenschap van Nederland, waaronder de Federatie Armeense Organisaties Nederland (FAON), zal dit jaar op 9 december de herdenkingsdag markeren van de zeven Armeense Sovjetsoldaten die in 1944 in Middelharnis werden gefusilleerd. Daarover schreef Mato Hakverdian onlangs op zijn Facebookpagina.

Ook de Amsterdamse culturele stichting Grigor Narekatsi bezoekt het ereveld al jaren. Zij onderhouden meerdere graven van Armeense soldaten. Priester Taron Ter Tadevosyan van de Armeense Surp Hoki-kerk in Amsterdam voert herdenkings- en requiemdiensten uit, terwijl bezoekers kaarsen aansteken en bloemen neerleggen.

Volgens Vahan Avagyan, voorzitter van de stichting, is dit werk van grote morele betekenis:

“Dit is niet alleen een historische plicht, maar ook een menselijke. Deze mannen zijn nooit thuisgekomen, maar ze hadden families, een leven, een verhaal. Ze mogen niet vergeten worden.”

De ‘Experience’ – een nieuwe plek die de menselijke kant van oorlog zichtbaar maakt

Onlangs is het Sovjet Ereveld uitgebreid met het nieuwe museumcentrum Sovjet Ereveld Experience. Deze locatie onderscheidt zich van klassieke musea: bezoekers ontvangen hier niet enkel informatie, maar beleven de geschiedenis.

De film vertelt het verhaal van de jongen Dmitri, die zijn vader Vladimir Botenko naar het front ziet vertrekken.
In de VR-ruimte stapt de bezoeker in de schoenen van de soldaat zelf – van het front naar krijgsgevangenschap in Duitsland en uiteindelijk naar dwangarbeid in een kolenmijn.

Het doel van de Experience is om niet te spreken in harde cijfers, maar in menselijke levens. Oorlog verschijnt hier als familietrauma, als stilte rondom verdwenen namen, als een last die generaties lang blijft bestaan.

Geschiedenis tussen politieke schaduwen

De verhalen van Sovjetsoldaten bleven lang onderbelicht. Zij vochten tegen het nazisme, maar werden in de Koude Oorlog symbool van de ‘nieuwe vijand’. Daardoor verdwenen hun namen vaak uit de West-Europese herinneringscultuur.

Het Sovjet Ereveld probeert dat beeld te herstellen, door aandacht te schenken aan alle soldaten – Russen, Oekraïners, Wit-Russen, maar ook aan kleinere etnische groepen zoals de Armeniërs.

Menselijke verhalen achter stenen

Wie aandachtig over de begraafplaats loopt, ontdekt op sommige grafstenen Armeense familienamen. Ze herinneren aan verwoeste dromen, afgebroken levens en families die generaties lang in onzekerheid leefden over het lot van hun verwanten.

Voor de Armeense gemeenschap in Nederland is deze plek inmiddels niet alleen een site van eerbetoon, maar ook van morele rechtvaardigheid. Hier vinden zij een tastbare verbinding met een verleden dat lange tijd genegeerd bleef.

Eén ding is duidelijk: deze soldaten zullen nooit meer naamloos of vergeten zijn.

Hay AZIAN

Foto’s: Stichting Sovjet Ereveld

-----------------------------------------

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐ`
Stichting Sovjet Ereveld կայքից

Op 9 december herdenkt Stichting Sovjet Ereveld de 7 Sovjetsoldaten die op 9 december 1944 door de Duitsers op het Havenhoofd in Middelharnis zijn gefusilleerd. Na de oorlog zijn deze soldaten herbegraven op het Sovjet Ereveld. Tachtig jaar lang lagen ze er anoniem en lange tijd kwam hun familie niet te weten wat er met hun dierbaren was gebeurd. We verwelkomen je om hier samen met ons bij stil te staan. Meer achtergrondinformatie over deze groep oorlogsslachtoffers en de dilemma’s waarmee zij te maken kregen, lees je onder het programma.

Programma
09.00 – 09.30 uur: Inloop
09.30 – 09.35 uur: Welkomstwoord dhr. Coen Wilders, Bestuurslid Stichting Sovjet Ereveld
09.35 – 09.40 uur: Toespraak dhr. Tigran Sargsyan, Ambassaderaad van de Ambassade van Armenië
09.40 – 09.45 uur: Toespraak dhr. Gerolf Bouwmeester, Burgemeester van Leusden
09.45 – 09.50 uur: Toespraak dhr. Remco Reiding, Directeur Stichting Sovjet Ereveld
09.50 – 09.51 uur: Taptoe-signaal
09.51 – 09.52 uur: Minuut stilte
09.52 – 10.00 uur: Kranslegging
10.00 – 10.02 uur: Bloemen leggen
10.02 – 10.05 uur: Kaarsen plaatsen bij de zeven graven
10.05 – 10.10 uur: Gebed door Taron Tadevosyan, Priester van de Armeens Apostolische Kerk Surp Hoki
10.10 – 10.30 uur: Koffie/thee in museum Sovjet Ereveld Experience (Vlooswijkseweg 1b)

Er is gelegenheid om ter nagedachtenis aan de oorlogsslachtoffers bloemen te plaatsen bij de Obelisk. Bij de entree van het Ereveld kunt u rode anjers aanschaffen. Met de aankoop van deze anjers helpt u ons grafbezoek van de familieleden van de soldaten mogelijk te maken en ondersteunt u andere activiteiten van de Stichting.

Locatie
Sovjet Ereveld, Dodeweg 31 Leusden
Parkeren kan bij de toegangsweg tot begraafplaats Maranatha (Dodeweg 29, schuin tegenover het museum).
------------------------

Op 9 december herdenkt Stichting Sovjet Ereveld de 7 Sovjetsoldaten die op 9 december 1944 door de Duitsers op het Havenhoofd in Middelharnis zijn gefusilleerd. Na de oorlog zijn deze soldaten herbegraven op het Sovjet Ereveld. Tachtig jaar lang lagen ze er anoniem en lange tijd kwam hun familie niet te weten wat er met hun dierbaren was gebeurd. We verwelkomen u om hier samen met ons bij stil te staan.

Programma
13.30 – 14.00 uur: Inloop
14.00 – 14.05 uur: Welkomstwoord mw. Natalia de Jong, Stichting Sovjet Ereveld
14.05 – 14.10 uur: Toespraak dhr. Tigran Sargsyan, Ambassaderaad van de Ambassade van Armenië
14.10 – 14.15 uur: Toespraak mw. Ada Grootenboer-Dubbelman, Burgemeester Gemeente Goeree-Overflakkee
14.15 – 14.20 uur: Toespraak dhr. Remco Reiding, Directeur Stichting Sovjet Ereveld
14.20 – 14.21 uur: Taptoe-signaal
14.21 – 14.22 uur: Minuut stilte
14.22 – 14.30 uur: Kranslegging
14.30 – 14.35 uur: Gebed door dhr. Taron Tadevosyan, Priester van de Armeens Apostolische Kerk Surp Hoki
14.35 – 14.45 uur: Bloemen leggen
14.45 – 14.50 uur: Afsluiting

Locatie
Monument aan het Havenhoofd, 3241 LD, Middelharnis (Goeree-Overflakkee)

https://sovjet-ereveld.nl/agenda-events/leusden-herdenking-gefusilleerde-soldaten-armeens-bataljon/

Wednesday, 3 December 2025

Ահմեթ Ալթանի նոր վեպը՝ 1915-ի մարդկային ողբերգության մասին

 

03.12.2025/nid.oragir
Թուրք արձակագիր, բանաստեղծ ու լրագրող Ահմեթ Ալթանի նոր ստեղծագործությունը՝ «O YIL» («Այն տարի»), հրապարակման համընթաց մեծ արձագանք է գտել ինչպես ընթերցողների, այնպես էլ մտավորական շրջանակներում։ Գիրքը համադրում է Չանաքքալեի ճակատամարտի և Հայերի ցեղասպանության պատմությունները՝ ներկայացնելով 1915 թվականը որպես միասնաբար ապրած, բայց տարբեր ճակատագրերով բաժանված իրականություն։
Վեպի կենտրոնում է թուրք հրետանավոր Ռագըփ բեյի և հայ գլխավոր բուժքույր Եֆրոնյայի սիրո դրամատիկական պատմությունը։ Պատերազմի խորքում ծագած այդ կապվածությունը դառնում է մարդկային արժանապատվության, ցավի ու կորստի խորհրդանիշ։ Եֆրոնյայի հանկարծակի անհետացումը պատերազմի ընթացքում բացում է ցեղասպանության ամբողջական իրականությունը՝ անձնական ողբերգության միջոցով։
Գրքի կառուցվածքը թույլ է տալիս ընթերցողին շարժվել թե՛ անցյալում, թե՛ ժամանակակից պատմողական շերտում․ պատմությունն արձանագրում է, թե ինչպես է անարդարությունների հիշողությունը շարունակում ապրել նաև մեր օրերում։ Ըստ Թաներ Աքչամի՝ վեպում ակնհայտ է, որ Ալթանը խորությամբ ուսումնասիրել է ցեղասպանությունից փրկվածների վկայությունները, ինչը պատմությանը տալիս է մեծ փաստացի ծանրություն և հուզական խտություն․
«Այն, ինչ ներկայացվում է գրքում, 1915-ի իրական պատմությունն է։ Սա առաջին վեպն է, որը թուրքական գրականության մեջ այս թեմային մոտենում է այսքան անկեղծ և մարդկային տեսանկյունից», - նշում է Աքչամը։
Ահմեթ Ալթանը՝ տարիներ շարունակ քաղաքական ճնշումների ենթարկված գրող, այս ստեղծագործությամբ նոր խոսք է ասում թուրքական հասարակության հիշողության, մեղքի և անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին։ Վեպը, ըստ քննադատների, կարևոր քայլ է՝ դեպի պատմական ճշմարտության ընդունում և դրա շուրջ բաց երկխոսություն։
Գիրքը ներկայում հասանելի է թուրքերեն, և ակնկալվում է, որ այն շուտով կթարգմանվի նաև այլ լեզուներով՝ հասանելի դառնալով միջազգային ընթերցողին։