The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 5 May 2026

Մակրոնի այցը Հայաստան լայնորեն լուսաբանվում են միջազգային և տեղական մամուլում:

05.05.2026/Hay  Azian/Նիդ.օրագիր

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել մայիսի 3-5-ը՝ պետական այցով և Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այցը լայնորեն լուսաբանվում է միջազգային մամուլում (Euronews English, The Telegraph, Al Arabiya English, Stuff և այլն) որպես Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացման և Հայաստանի եվրոպական ինտեգրման կարևոր նշան։

Ազատ ժամանց և «չպլանավորված» պահեր

Մակրոնը երեկ առավոտյան սպորտային հագուստով վազել է Հանրապետության հրապարակի մոտակայքում։ Նա նաև զբոսնել է կենտրոնում՝ Փաշինյանի հետ, շփվել բնակիչների հետ, ձեռքեր սեղմել և լուսանկարվել։ Մամուլը նշում է այս «մարդկային», ոչ պաշտոնական կողմը դիտվում է որպես դիվանագիտության ջերմացման օրինակ։

«Լա Բոհեմը»

Մակրոնը միկրոֆոնով կատարել է Շարլ Ազնավուրի «La Bohème»-ը (դաշնամուրով՝ Վահագն Հայրապետյան), իսկ Նիկոլ Փաշինյանը հարվածային գործիքներով (դրամս) է ուղեկցել։ Մասնակցել է նաև նախագահ Վահագն Խաչատրյանը։ Միջազգային մամուլը (Telegraph, Euronews և այլն) այս պահը ներկայացնում է որպես «դիվանագիտություն երաժշտությամբ», Ազնավուրի հայկական արմատներին հարգանք և ջերմ մթնոլորտ։ Որոշները գովաբանում են, մյուսները (հատկապես քննադատները) ասում են՝ «տոնայնությունը չի համապատասխանում» Ղարաբաղի վերջին իրադարձություններին։

Ձեզ ենք ներկայացնում պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի նկարահանած տեսաերիզը:

Կարևոր պաշտոնական քայլեր և միջոցառումներ Մակրոնների մասնակցությամբ

Ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ). Մակրոնը ծաղկեպսակ է դրել և հարգանք է մատուցել 1915-ի զոհերի հիշատակին։ Ֆրանսիան ավանդաբար աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրում. Այցի գլխավոր արդյունքներից մեկը՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրում (այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցություն)։ Մակրոնը շեշտել է, որ Եվրոպան պետք է աջակցի Հայաստանին Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու և եվրոպական ինտեգրման գործում։

 Մակրոնը մասնակցել է EPC գագաթնաժողովին՝ «Եվրոպայի միասնություն և կայունություն» թեմայով։

Պլանավորված է այսօր երեկոյան (մայիսի 5-ին)  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրի պետական այցի շրջանակում լինել Գյումրիում։

Այցելություն կատարել 1988-ի երկրաշարժի զոհերի հուշահամալիր (ծաղկեպսակ և հարգանքի տուրք)։

Մասնակցել «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» համերգին Վարդանանց հրապարակում (հայկական և ֆրանսիական երաժշտություն, սիմֆոնիկ նվագախումբ, հայ և ֆրանսիացի արտիստներ)։

Մինչ այդ Մակրոնը Երևանում էր զբաղված պաշտոնական միջոցառումներով՝ հանդիպումներ Փաշինյանի և Խաչատրյանի հետ, փաստաթղթերի ստորագրում, Ծիծեռնակաբերդ, Մատենադարան և այլն։ Գյումրու այցը օրվա երկրորդ կեսին` երեկոյան է նախատեսված։

Միջազգային մամուլը այցը ներկայացվում է որպես Հայաստանի համար կարևոր աջակցություն` հատկապես անվտանգության համապատկերում և Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղու համար, ջերմ և անմիջական շփումը որպես «մարդկային» դիվանագիտություն՝ երաժշտությամբ, վազքով և փողոցային շփումներով։ Միաժամանակ կան քննադատություններ՝ տարածաշրջանային իրավիճակի ֆոնին։ 

Hay Azian

No comments:

Post a Comment