In an interview, Jan Hamming, Mayor of Zaanstad
Local elections may receive less attention than national campaigns, yet their impact is felt in the places where people live every day. Decisions made by municipalities influence housing, education, public safety, climate policy, and community services. Despite this direct connection, young people often remain underrepresented at the ballot box. The challenge for local governments is clear: how can they transform awareness into meaningful democratic participation?
In an interview, Jan Hamming, Mayor of Zaanstad, shared his perspective on strengthening youth engagement in local democracy. According to Hamming, civic participation should not begin when young people turn 18. Building democratic awareness starts much earlier through education, dialogue, and opportunities for young citizens to experience how local politics works.
One example of Zaanstad’s approach is the introduction of a Child Mayor, a role that gives young people a direct voice in municipal affairs and demonstrates that participation is possible at every age. Hamming also regularly visits schools, organises youth conferences, and invites young people to engage with the municipality. These encounters allow politicians to better understand the concerns of younger generations, while showing young citizens that local government is accessible.
Digital communication is another important part of modern political engagement. Hamming emphasises that municipalities must meet young people where they are, including online spaces. From being one of the first Dutch politicians to launch a website more than two decades ago to using platforms, such as Facebook and X (formerly Twitter) today, he highlights the importance of adapting communication methods to changing times.
However, youth participation is not only about outreach. It is also about showing young people why local elections matter. Hamming notes that today’s younger voters are often motivated by specific issues rather than traditional political loyalties. Topics, such as climate change, sustainability and housing directly affect their futures, yet many remain unaware of the influence municipalities have in these areas.
The key lesson from Zaanstad is that engaging young people requires more than encouraging them to vote. It requires trust, visibility, and genuine opportunities to participate. When young citizens understand that local democracy shapes their everyday lives, elections become more than a civic responsibility - they become a powerful tool for creating change in their own communities.
Article authors: Aleksandra Osina, Lauren van Laarhoven-Hargreaves, Felisita Sinartio, Faneeze Jaswal, Longrui Deng, Peace Ojoma Idoko, Ayat Alkhdour.
The article was prepared as part of the “Participate & Promote Democracy” Youth Participation Project of the Bright Future Foundation, with the support of the European Union, in cooperation with Niderlandakan Oragir, Diplomat Magazine, the Embassy of the Netherlands, and young members of the Armenian partner organisation Promising Youth.
Իրազեկումից՝ գործողության. ինչպես կարող են տեղական իշխանությունները խթանել երիտասարդների մասնակցությունը
Զրույց Զաանսթադի քաղաքապետ Յան Համինգի հետ
Տեղական ընտրությունները հաճախ ավելի քիչ ուշադրություն են ստանում, քան համապետական ընտրությունները, սակայն դրանց ազդեցությունն անմիջականորեն զգացվում է մարդկանց առօրյա կյանքում։ Քաղաքապետարանների ընդունած որոշումները վերաբերում են բնակարանային քաղաքականությանը, կրթությանը, հանրային անվտանգությանը, կլիմայական քաղաքականությանը և համայնքային ծառայություններին։
Չնայած այդ անմիջական կապին՝ երիտասարդները հաճախ թերի են ներկայացված ընտրողների շրջանում։ Ուստի տեղական իշխանությունների առջև կանգնած կարևոր հարցերից մեկն է՝ ինչպե՞ս երիտասարդների իրազեկումը վերածել իրական ժողովրդավարական մասնակցության։
Այս հարցի շուրջ զրույցում Զաանսթադի քաղաքապետ Յան Համինգը ներկայացնում է իր տեսակետը՝ տեղական ժողովրդավարության մեջ երիտասարդների ներգրավվածությունն ամրապնդելու վերաբերյալ։
Համինգի համոզմամբ՝ քաղաքացիական մասնակցությունը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ երիտասարդը դառնում է 18 տարեկան։ Ժողովրդավարական գիտակցության ձևավորումը պետք է սկսվի շատ ավելի վաղ՝ կրթության, երկխոսության և երիտասարդներին տեղական քաղաքականության գործելակերպին ծանոթանալու իրական հնարավորություններ ընձեռելու միջոցով։
Զաանսթադի այս մոտեցման օրինակներից է «Երեխա քաղաքապետի» (Child Mayor) պաշտոնի ներդրումը։ Այն երիտասարդներին հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցելու քաղաքային կյանքին և ցույց է տալիս, որ հասարակական ու ժողովրդավարական մասնակցությունը հնարավոր է ցանկացած տարիքում։
Համինգը նաև պարբերաբար այցելում է դպրոցներ, կազմակերպում երիտասարդական համաժողովներ և երիտասարդներին հրավիրում քաղաքապետարանի գործունեությանը ծանոթանալու ու մասնակցելու։ Այդ հանդիպումները միաժամանակ հնարավորություն են տալիս քաղաքական գործիչներին ավելի լավ հասկանալու երիտասարդ սերնդի մտահոգությունները և երիտասարդներին ցույց են տալիս, որ տեղական իշխանությունն իրենց համար հասանելի կառույց է։
Ժամանակակից քաղաքական մասնակցության կարևոր բաղադրիչ է նաև թվային հաղորդակցությունը։ Համինգը շեշտում է, որ քաղաքապետարաններն ու քաղաքական գործիչները պետք է երիտասարդների հետ հաղորդակցվեն նաև այն թվային միջավայրերում, որտեղ նրանք առավել ակտիվ են։
Նա հիշեցնում է, որ ավելի քան երկու տասնամյակ առաջ Նիդերլանդների առաջին քաղաքական գործիչներից էր, որը սեփական կայք ստեղծեց, իսկ այսօր օգտագործում է նաև Facebook-ը և X-ը (նախկինում՝ Twitter)։ Նրա համոզմամբ՝ քաղաքական հաղորդակցության ձևերը պետք է համապատասխանեն ժամանակի փոփոխություններին։
Սակայն երիտասարդների մասնակցությունը միայն նրանց հետ կապ հաստատելով չի սահմանափակվում։ Կարևոր է նաև բացատրել, թե ինչու են տեղական ընտրությունները կարևոր իրենց կյանքի և ապագայի համար։
Համինգի դիտարկմամբ՝ երիտասարդ ընտրողներն այսօր հաճախ առաջնորդվում են ոչ թե ավանդական քաղաքական հավատարմությամբ, այլ կոնկրետ խնդիրներով։ Կլիմայի փոփոխությունը, կայուն զարգացումը և բնակարանային խնդիրը անմիջականորեն առնչվում են նրանց ապագային։ Միևնույն ժամանակ, շատ երիտասարդներ դեռևս չեն գիտակցում, թե որքան մեծ ազդեցություն կարող են ունենալ այդ հարցերի վրա հենց տեղական իշխանությունները։
Զաանսթադի փորձից բխող հիմնական ուղերձը պարզ է․ երիտասարդներին ներգրավելու համար միայն ընտրություններին մասնակցելու կոչը բավարար չէ։ Անհրաժեշտ են վստահություն, տեսանելիություն և իրական մասնակցության հնարավորություններ։
Երբ երիտասարդները հասկանում են, որ տեղական ժողովրդավարությունն անմիջականորեն ձևավորում է իրենց առօրյան, ընտրությունները դադարում են լինել պարզապես քաղաքացիական պարտականություն և վերածվում են սեփական համայնքում փոփոխություններ իրականացնելու արդյունավետ գործիքի։
Հոդվածի հեղինակներ՝ Ալեքսանդրա Օսինա, Լորեն վան Լաարհովեն-Հարգրիվս, Ֆելիսիտա Սինարտիո, Ֆանիզե Ջասվալ, Լոնգրուի Դենգ, Փիս Օջոմա Իդոկո, Այաթ Ալխդուր։
Հոդվածը պատրաստվել է Bright Future Foundation-ի «Participate & Promote Democracy» երիտասարդական մասնակցության նախագծի շրջանակում՝ Եվրամիության աջակցությամբ, «Նիդերլանդական Օրագրի», Diplomat Magazine-ի, Նիդերլանդների դեսպանության և Հայաստանի գործընկեր Promising Youth կազմակերպության երիտասարդ անդամների համագործակցությամբ։
Նախագծի կայք՝ https://www.brightfuturenl.com/ppd
Bright Future Foundation՝ Instagram, LinkedIn, Facebook
_2.jpg)
_Electoral%20Results%20and%20Youth%20Political%20Behavior.jpg)
_1.jpg)
No comments:
Post a Comment