The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 14 November 2026

Influence Without Interference: The Dutch Approach to Armenia’s Democratic Resilience

Interview with Marieke Monroy-Winter
(Ambassador of the Netherlands in Armeni)

By examining transparency, independent institutions and informed citizenship, Ambassador of the Netherlands in Armenia Marieke Monroy-Winter offers a nuanced perspective on foreign influence in Armenia.

Foreign influence is often framed as a threat to democracy. Yet Ambassador Marieke Monroy-Winter argues that influence is not inherently harmful. Diplomacy, international cooperation and economic partnerships all shape political and social outcomes. The critical question is whether this influence is transparent, accountable and respectful of institutional independence.

Reflecting on Armenia’s democratic development since the Velvet Revolution, Monroy acknowledged progress in human rights, equality and institutional reform. However, legislation alone cannot transform social attitudes. Areas, such as gender equality, protection against domestic violence and LGBTQI+ rights require sustained public awareness and professional training. Dutch-supported programmes therefore combine policy engagement with practical capacity-building for judges, prosecutors and law-enforcement officials.

Independent media, an impartial judiciary and an informed public remain essential democratic safeguards. The Netherlands supports selected Armenian media outlets without dictating their editorial content and requires its logo to be displayed. For Monroy, transparency helps distinguish legitimate cooperation from covert influence. Such support also addresses a persistent funding gap in Armenia’s media sector, where limited subscriptions and insufficient advertising revenue constrain independent journalism.

The European Union is another important partner, providing budget support, technical assistance and policy dialogue. Visa liberalisation remains a central issue in EU-Armenia relations, with requirements extending beyond biometric passports to broader standards, including equal rights. Visa-free travel could also give Armenians, particularly youth, greater opportunities to experience European societies first-hand.

Monroy also highlighted the risks surrounding legislation on the financing of political parties, NGOs and media. Transparency measures can strengthen accountability, but their application matters: poorly designed or selectively enforced rules can restrict civil society. Independent courts and investigative journalism are therefore indispensable.

Ultimately, democratic resilience depends on more than external assistance or institutional reform. Social media and artificial intelligence have made information manipulation a shared challenge across societies. Citizens must learn to verify sources, compare perspectives and question what they encounter online.

Monroy’s central message is that international cooperation can support democracy without replacing domestic ownership. Its legitimacy rests on transparency, institutional independence and citizens, equipped to think critically.

This article is produced by Peace Ojoma Idoko, Felisita Fideline Sinartio, Otabek Abdullaev, Adam Harutyunyan, Aleksandra Osina, participants in the Bright Future Foundation, as part of the European Union’s “Participate & Promote Democracy” Youth Participation project, in cooperation with Diplomat Magazine, Niderlandakan oragir, Embassy of the Netherlands in Armenia and young members of the Armenian partner organization Promising Youth.

Ազդեցություն՝ առանց միջամտության. Նիդերլանդների մոտեցումը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը

Հարցազրույց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերի հետ


Թափանցիկության, անկախ ինստիտուտների և տեղեկացված քաղաքացիության համատեքստում Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը ներկայացնում է Հայաստանի վրա արտաքին ազդեցության առավել նրբակերտ ու բազմակողմանի դիտարկումը։

Արտաքին ազդեցությունը հաճախ ներկայացվում է որպես ժողովրդավարությանը սպառնացող վտանգ։ Սակայն Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերի համոզմամբ՝ ազդեցությունն ինքնին պարտադիր չէ, որ վնասակար լինի։ Դիվանագիտությունը, միջազգային համագործակցությունն ու տնտեսական գործընկերությունը կարող են ազդեցություն ունենալ քաղաքական և հասարակական գործընթացների վրա։ Հիմնական հարցն այն է, թե արդյոք այդ ազդեցությունը թափանցիկ է, հաշվետու և հարգո՞ւմ է ինստիտուտների անկախությունը։

Անդրադառնալով Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը՝ Մոնրոյ-Վինթերը նշում է մարդու իրավունքների, հավասարության և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտներում արձանագրված առաջընթացը։ Սակայն, նրա դիտարկմամբ, միայն օրենսդրական փոփոխությունները չեն կարող արմատապես փոխել հասարակական վերաբերմունքն ու մտածելակերպը։

Գենդերային հավասարության, ընտանեկան բռնությունից պաշտպանության և LGBTQI+ իրավունքների ոլորտներում անհրաժեշտ են շարունակական իրազեկում և մասնագիտական վերապատրաստում։ Այդ պատճառով Նիդերլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրերը քաղաքական երկխոսությունը համադրում են դատավորների, դատախազների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների գործնական կարողությունների զարգացման հետ։

Անկախ լրատվամիջոցները, անաչառ դատական համակարգը և իրազեկ հասարակությունը ժողովրդավարության կարևորագույն երաշխիքներից են։ Նիդերլանդներն աջակցում են Հայաստանի ընտրված լրատվամիջոցներին՝ չմիջամտելով նրանց խմբագրական քաղաքականությանը, սակայն պահանջում են, որ աջակցության մասին վկայող իրենց տարբերանշանը հրապարակվի։

Մոնրոյ-Վինթերի համար թափանցիկությունը հնարավորություն է տալիս տարբերակելու օրինական և բաց համագործակցությունը թաքնված ազդեցությունից։ Այդ աջակցությունը նաև արձագանքում է Հայաստանի մեդիա ոլորտում առկա ֆինանսավորման խնդրին, որտեղ բաժանորդագրությունների սահմանափակ թիվը և գովազդային եկամուտների անբավարարությունը դժվարացնում են անկախ լրագրության կայուն գործունեությունը։

Եվրամիությունը ևս Հայաստանի կարևոր գործընկերներից է՝ տրամադրելով բյուջետային աջակցություն, տեխնիկական օժանդակություն և քաղաքական երկխոսության հնարավորություններ։

ԵՄ-Հայաստան հարաբերություններում առանցքային հարցերից է նաև վիզաների ազատականացումը։ Դեսպանի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ պայմանները չեն սահմանափակվում միայն կենսաչափական անձնագրերի առկայությամբ և ներառում են ավելի լայն չափանիշներ, այդ թվում՝ հավասար իրավունքների ապահովումը։

Վիզային ազատականացումը կարող է նաև հայաստանցիներին, հատկապես երիտասարդներին, հնարավորություն տալ ավելի լայնորեն ճանաչելու եվրոպական հասարակությունները և սեփական փորձով ծանոթանալու դրանց կենսակերպին ու արժեքներին։

Մոնրոյ-Վինթերը անդրադարձել է նաև քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ֆինանսավորման վերաբերյալ օրենսդրության հետ կապված ռիսկերին։

Թափանցիկությանն ուղղված միջոցները կարող են ամրապնդել հաշվետվողականությունը, սակայն վճռորոշ նշանակություն ունի դրանց կիրառման ձևը։ Վատ մշակված կամ ընտրովի կիրառվող կանոնները կարող են սահմանափակել քաղաքացիական հասարակության գործունեությունը։ Հետևաբար, անկախ դատարաններն ու հետաքննող լրագրությունը ժողովրդավարական վերահսկողության անփոխարինելի բաղադրիչներ են։

Ի վերջո, ժողովրդավարական դիմակայունությունը կախված չէ միայն արտաքին աջակցությունից կամ ինստիտուցիոնալ բարեփոխումներից։ Սոցիալական մեդիան և արհեստական բանականությունը տեղեկատվության մանիպուլյացիան դարձրել են տարբեր հասարակությունների համար ընդհանուր մարտահրավեր։

Քաղաքացիները պետք է կարողանան ստուգել տեղեկատվության աղբյուրները, համադրել տարբեր տեսակետներ և քննադատաբար վերաբերվել համացանցում իրենց հանդիպող տեղեկություններին։

Մոնրոյ-Վինթերի հիմնական ուղերձն այն է, որ միջազգային համագործակցությունը կարող է աջակցել ժողովրդավարությանը՝ չփոխարինելով ներքին նախաձեռնությանը և ազգային պատասխանատվությանը։ Այդ համագործակցության լեգիտիմությունը հիմնված է թափանցիկության, ինստիտուցիոնալ անկախության և քննադատաբար մտածելու կարողություն ունեցող քաղաքացիների վրա։

Հոդվածի հեղինակներ՝ Փիս Օջոմա Իդոկո, Ֆելիսիտա Ֆիդելին Սինարտիո, Օտաբեկ Աբդուլլաև, Ադամ Հարությունյան, Ալեքսանդրա Օսինա։

Հոդվածը պատրաստվել է Bright Future Foundation-ի՝ Եվրամիության «Participate & Promote Democracy» երիտասարդական մասնակցության ծրագրի շրջանակում՝ Diplomat Magazine-ի, «Նիդերլանդական Օրագրի», Հայաստանում Նիդերլանդների դեսպանության և Հայաստանի գործընկեր «Promising Youth» կազմակերպության երիտասարդ անդամների համագործակցությամբ։

No comments:

Post a Comment