Կայացավ Եվրոպայի հայերի համագումարի «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» նշանաբանով Խորհրդաժողովը Երեկ, սեպտեմբերի 2-ին, Գերմանիայի Քյոլն քաղաքում, ՀՀ Սփյուռքի նախարար
Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքով մեկնարկ տրվեց Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպած մեկօրյա խորհրդաժողովին, որը նվիրված է հայության ներկա հիմնահարցերին: Խորհրդաժողովին մասնակցում էին պատիրակություններ եւ հյուրեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Հունաստանից եւ Հայաստանից: Համաժողովը քննարկման նյութ դարձրեց տարբեր թեմաներ և ավարտին կյանքի կոչեց աշխատանքային խմբեր։ Համաժողովի կողմից շուտով հրապարակվելու է հայտարարություն։
«Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի կողմից, այս անգամ Երևանում, իրագործվում է հերթական ծրագիրը: Հայ գամփռի հուշարձանը բացվելու է օգոստոսի 23-ին՝ Երեւանի կենտրոնում գտնվող Մոսկովյան փողոցի մոտակա այգում:
Հուշարձանը Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակի շրջանակներում Ամստերդամի հայ համայնքի նվերն է Երեւան քաղաքին: Ինչու՞ Գամփռը, որովհետև այս հավատարիմ կենդանին, ազնվացեղ հայկական տարածքի ծագում ունեցող այս շունը հայ տան եւ օջախի պաշտպանության խորհրդանիշն է: Հուշարձանի ստեղծողը հայտնի նկարիչ Լեւոն Թոքմաջյանն է:
Բացման արարողությունը՝ օգոստոսի 23-ին, ժամը 17: 30-ին : Միջոցարումը բացելու է ճանաչված հայ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Բացման արարողության կազմակերպումը տեղի է ունենում Երեւանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ: Կազմակերպիչները կոչ են անում Հայաստանում գտնվող բոլոր նիդերլանդահայերին և ոչ միայն նրանց՝ ներկա գտնվել տոնական այս միջոցառմանը:
Ներկայացնում ենք «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի կողմից տարածված տեքստը և կայքի հղումը:
Կից՝ գամփռի հուշարձանի մակետը:
Beste landgenoten,
Wij zijn blij te melden dat het realiseren van het volgende project van de Stichting Sint Grigor Narekatsi nabij is. Op 23 augustus in het park bij de Moskovyan straat in het centrum van Jerevan zal de onthulling plaatsvinden van het Armeense Gampr (wolfhond) standbeeld.
Velen van jullie hebben deelgenomen aan de geldinzamelingsactie dat dit project mogelijk heeft gemaakt. Het standbeeld is een gift van de Armeense gemeenschap van Amsterdam aan de stad Jerevan in het kader van het 2800-jarig jubileum van de Armeense hoofdstad. De Gampr is een symbool van bescherming van het Armeense huis en haard. De maker van het standbeeld is de beroemde kunstenaar Levon Tokmajian. Een fotoshop-versie van de bestaande Gampr op de gekozen plaats in de stad is te zien op de bijgevoegde foto.
De openingsceremonie op donderdag 23 augustus zal om 17:30 uur starten en gepresenteerd worden door de bekende Armeense toneelactrice Luiza Ghambaryan. De organisatie van de openingsceremonie verloopt in nauwe samenwerking met de gemeente Jerevan. Er wordt een grote menigte verwacht en veel aandacht van de stadsbewoners en media. Wij roepen alle Nederlandse Armeniers die zich op de dag van de ceremonie in Armenie bevinden ook aanwezig te zijn bij de feestelijke gebeurtenis!
Graag tot donderdag! Ben je dan niet in Jerevan, geen paniek. De ceremonie zal rond 15:30 uur Nederlandse tijd live via facebook te volgen zijn.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԻՇԽԱՆԻ ՊԵՍ ՄՏԱԾՈՂ ՆՎԻՐՅԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՕԳՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ՝ ՇԱՏ ԵՆ
Սփյուռքի բազմաթիվ երիտասարդներ իրենց մեջ ունենալով հայկական ոգին, ուժն ու կորովը՝ միևնույն ժամանակ ինտեգրվելով իրենց երկրների հասարակական քաղաքական կյանքին՝ ձեռք են բերել բարձրագույն ուսումնական կրթություն ու հիմնարար գիտելիքներ: Այսօր նրանք մեծ կամք են դրսևորում՝ կանգնել մեր նորացվող ու անկախ երկրի կողքին: Ավելին, շատերը պատրաստ են ուղիղ կերպով իրենց գիտելիքներն ամբողջովին ներդնել Մայր Հայրենիքին՝ մեկնել այնտեղ ու իրենց նպաստը բերել: Նրանցից մեկը՝ ֆրանսիայում բնակվող, բայց սրտով ու ոգով իրեն հայ համարող Իշխան Թովմասյանն է, որին արդեն «Նիդերլանդական օրագիրը» առիթ ունեցել է անդրադառնալու:
Այս անգամ ՝ մեր աչքին զարնեց, թե ինչպես նա՝ օգոստոսի 8-ին, շտապել էր ներկա գտնվել ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Պատահական չէր նրա հարցը՝ ինչպե՞ս մասնակցել հայրենիքի վերակառուցմանը, իր հետ տասնյակ երիտասարդներ կան, որ ուզում են գիտելիքներով օգտակար լինել մեր երկրին, առաջին տիկնոջից խնդրեց մատնացույց անել ծրագրեր, որոնց կիրարկմամբ՝ բացառելով բարեգործական ուղվածությունը, հնարավոր լինի իրատեսորեն մասնակցել Հայաստանի քաղաքականության ու տնտեսության վերակազմավորմանը: Աննա Հակոբյանը դրական համարեց երիտասարդ մասնագետների ցանկությունը, նշեց, որ այս ուղղվածության շատ ծրագրեր դեռևս սաղմնային վիճակում են: Նա մատնանշեց «Լույս» կրթական հիմնադրամի գործունեությունը, որով հնարավոր է օտար երկրների առաջավոր բուհերում սովորող Հայաստանի քաղաքացիներին խրախուսել Հայաստանին ծառայելու:
Իհարկե, խրախուսելի է և անհրաժեշտ է, որ «Լույս» կրթական հիմնադրամի միջոցներով սովորող Հայաստանի քաղաքացիներն արտասահմանում ուսանելուց հետո իրենց գիտելիքներն օգտագործեն Մայր Հայրենիքի բարօրությանը, բայց և պակաս կարևոր չէ, անմիջապե´ս արձագանքել ու ընդառաջ գնալ այն երիտասարդներին, որոնք իրենց կամքով ու ցանկությամբ մանակիցն են ուզում լինել իրենց երկրի կառուցման: Վերջերս նմանատիպ ցանկություն հայտնեցին նաև Նիդերլանդներում աշխատող հայազգի բժիշկները: Այս գործին ամբողջ թափով պետք է լծվի ու ընթաք տա սփյուռքի նախարարությունը, որպեսզի օպերատիվ աշխատանքով ուղեցույց, փարոս լինի երիտասարդության ձգտումներին: Նման կերպ մտածող երիտասարդների ներուժն օգտագործելը անտարակույս արագ առաջընթաց ապահովելու գրավական է մեր երկրի համար: Սփյուռքի նախարարությունը «ներՈւԺ» անվամբ ծրագիր ունի, բայց սա այլ հարթության վրա է ու նրանց համար է, ովքեր զրոյից բիզնես ծրագիր են սկսելու: Միանգամից ասենք, որ Եվրոպայում երիտասարդների համար բիզնես սկսելը ամենադժվար գործն է: ԵՎրոպայում Երիտասարդները կարող են աշխատել իրենց վրա, ինքնակրթվել ու բարձրագույն կրթություն ստանալ, սակայն բիզնես սկսելու գլխավոր նախապայմանը գումար և հմտություն ունենալն է: Իհարկե բիզնես սկսող երիտասարդների համար հայաստանյան ծրագիրը գրավիչ է և այս ասպարեզում կարող են իրենց ուժերը փորձել:
Մեր կարծիքով, պակաս կարևոր չէ, որ Հայաստանում առավել մեծ ուշադրություն դարձվի Իշխանի պես մտածող ու Եվրոպայի առաջավոր բուհերում ուսում ու աշխատանք ստացած անձնազոհ ու հայրենասեր տասնյակ երիտասարդներին, ովքեր իրենց միջոցներով ու համառությամբ արդեն լավ կրթություն ու մասնագիտություն են ստացել, ոմանք էլ, ինչպես ասենք Իշխանը, նույնիսկ աշխատում են ու լավ մասնագետներ են:
Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի՝ թե որքան շնորհալի են ԵՎրոպաբնակ հայ երիտասարդները, ներկայացնենք Իշխանի օրինակով:
Իշխան Թովմասյանը 25 տարեկան է, բնակվում է Փարիզում: Քոլեջը գերազանց ավարտելուց հետո, ընդունվել է ֆրանսիայում և Եվրոպայում հայտնի բարձրագույն հաստատություններից մեկը՝ Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտը (Sciences Po): Բակալավրն ավարտել է «Հասարակական գիտություններ եւ Քաղաքագիտություն», իսկ մագիստրատուրան՝ «Մարդկային ռեսուրսների կազմակերպում եւ կառավարում» մասնագիտությունները:
Ընթացքում, փոխանակման կարգով սովորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն առնթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների (МГИМО)ինստիտուտում:
ՈՒսման ավարտից անմիջապես հետո աշխատանքի է նշանակվել հանրահռչակ «Հերմես» ընկերության գլխամասային գրասենյակում՝ կադրերի ընտրության ու նրանց հետ տարվող աշխատանքների բաժնում:
Նորաձևության այս ընկերության աշխատողների քանակը գերազանցում է 13.000-ը:
Իշխանին ավելի հոգեհարազատ է միջազգային բիզնեսը, հետո նոր քաղաքականությունն ու դիվանագիտությունը: Տիրապետում է 5 լեզուների՝ հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն:
Այս տարի բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմը վերցնելուց հետո Իշխան Թովմասյանը ընտանիքի անդամների հետ ժպտադեմ մի լուսանկար է տեղադրել Ֆեյսբուքյան էջում ու ֆրանսերենով մակագրել. -Ես գեղեցիկ ժպտում եմ, բայց կարծում եմ՝ հեռու եմ այն լիակատար երջանկության զգացողությունից, որ ինձանից ավելի շատ զգում են իմ ծնողները : 16 տարի առաջ՝ առանց ոչնչի նրանք հաստատվեցին Ֆրանսիայում, և այդ օրվանից ամեն ինչ դրեցին իրենց տեղը` ապահովելու իրենց երկու զավակների ֆրանսիական որակյալ կրթություն ստանալը: Այս դիպլոմը մի քիչ էլ նրանցն է...
Երբ կապվեցի Իշխանին՝ իմանալու նրա ծրագրերի մասին, տպավորված էր Հայաստանի այսօրվա փոփոխություններից՝ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ունեցած հանդիպումից, խոսեց շատ կարճ. -Արդեն որոշել եմ, մեկնելու եմ Հայաստան, այնտեղ անելու շատ-շատ գործ կա:
Այս կերպ ձգտող երիտասարդների մտահաղացումները պետք է նյութականացնել, թև ու թիկունք լինել նրանց ազնիվ մղումներին:
Իշխանի պես մտածողներն այսօր շատ են: Եվ լավ է, որ այդպես է:
Նոր հավատ ու մտածողություն է ձևավորվում: Հույսի ծառը պտղաբերում է: Նոր Հայաստան ենք կառուցում...
Մաստրիխտից օգտատեր Emma Karaoglan Armand-ը գրել է, որ հպարտանում է Արա Ներսիսյանի արարքով:
Երիտասարդը գնացքի կանգառման պահին կարողացել է նետվել և փրկել եկաթգծերի մոտ հայտնված երեխայի կյանքը:
Emma Karaoglan Armand -ի քիչ առաջվա ֆեյսբուքյան գրառումից
Vandaag zijn we heel erg trots op onze (schoon) broer Ara Nersesian uit Maastricht. Rond 16u30, de trein van Maastricht naar Heerlen, is een kind tijdens het uitstappen tussen het spoor en de trein gevallen. Zonder aarzelen heeft hij het kind samen met een nog onbekende jongevrouw gered.
Ս.թ. հոկտեմբերի 3-ից 11-ը նիդերլանդական «Bright future» («Լուսավոր ապագա») երիտասարդական, հասարակական կազմակերպությունը՝ Եվրոմիության հովանու ներքո, Հայաստանում կիրականացվի «Առաջնորդություն» (Leadership) խորագրով երիտասարդների գիտելիքրների և փորձի փոխանակման ընդգրկուն ծրագիր։
Այն կոչված է ոչ ֆորմալ ուսումնական մեթոդոլոգիայով՝ Ավստրիան, Հոլանդիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող 42 երիտասարդների մոտ առաջնորդին հատուկ ունակություններ և գիտելիքներ զարգացնելը։ Նախագծին մասնակցում են ինչպես օտարերկրացի, այնպես էլ սփյուռքահայ երիտասարրդներ՝ առաջատար մասնագետներ և ուսանողներ։
Ծրագրի գլխավոր նպատակն է մեկ գաղափարի շուրջ համախմբել տարբեր ազգություն ունեցող երիտասարդների, զարգացնել առաջնորդին հատուկ գիտելիքներ և ունակություններ, ինչպես նաև՝ ներկայացնել հայկական մշակույթը, աշխատաշուկան, Սփյուռքում մեծացած, բայց հայկական շունչը կորցրած խելացի երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնելը դեպի իրենց հայրենիքը, մշակույթը։ Այս նախագիծը բացառիկ հնարավորություն կընձեռի սահմանափակ հնարավորություններ ունեցող անապահով, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող հայ և օտարազգի երիտասարդներին՝ զարգացնել իրենց գիտելիքները, հաստատել միջազգային կապեր։
Այս հետաքրքիր ուսումնական նախագծին հրավիրված է նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ով արդեն հաստատել է իր՝ ներգրավված լինելու ցանկությունը։ Նախագծի շրջանականերում կլինեն հանդիպումներ և փորձի փոխանակումներ հաջողակ և հայտնի մարդկանց հետ՝ սպորտի, քաղաքականության, լրագրության, բիզնես ասպարեզներում։ Մասնակիցները 7 օր կգիշերեն «միջազգային» սենյակներում՝ բարձրակարգ հյուրանոցային համալիրներից մեկում։
Նշենք նաև, որ այս նախագիծն ինքնին գովազդ է՝ Հայաստանի, մեր հարուստ մշակույթի և պատմության, խոհանոցի, հայ ազգի համախմբվածության, և, իհարկե, մեր վերջին ամենամեծ ձեռքբերման՝ «Թավշյա Հեղափոխության»։
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեր ծրագիրը կարող է ոչ միայն ուսումնական և տեղեկատվական բնույթ կրել մասնակից երիտասարդների համար, այլ իր չափով նպաստել Հայաստանի հանդեպ սփյուռքահայ և օտարազգի երիտասարդների հետաքրության, ինչպես նաև՝ տուրիզմի զարգացմանը։
Ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ սեպտեմբերի 5-ից 8-ը Հայաստանում կլինեն նախագծի մասնակից երկրների թիմերի ղեկավարները՝ քննարկելու և հաստատելու կազմակերպչական մանրամասները։ Հանդիպման ամփոփիչ նյութերը ևս կտրամադրվեն նախագծին աջակցող լրատվամիջոցներին։
Հարկ է նշել, որ 2017թ. հուլիսին մենք իրականացրեցինք մեր առաջին նմանատիպ նախագիծը Հայաստանում՝ «Միջմշակութային հաղորդակցություն» խորագրով, որը ո՛չ միայն խորապես տպավորեց մասնակիցներին, այլ նաև արժանացավ Եվրոմիության բարձր գնահատականին և հայկական ու միջազգային ԶԼՄ-ների մեծ հետաքրքրությանը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս նախագծի գլխավոր լրատվական հովանավորն է «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ»։
Երազիկ Գրիգորյանը մասնագիտությամբ բանասեր է: 90-ականներին խմբագրել է Հայաստանի Հանրապետության առաջին անկախ թերթը՝ «Անկախությունը»: Օրեցօր բազմապատկվող տպագրական տիրաժի ու նորացվող համակարգչային տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ աճեց թերթի հեղինակությունը: Այլ թերթերում նույնպես լրագրողական աշխատանք կատարելուց հետո Երազիկ Գրիգորյանը կտրուկ շրջադարձ է կատարել դեպի... ՄԱՆՈՒԿՆԵՐԻ անհավանական ու զարմանահրաշ աշխարհը: Այժմ Երազիկ Գրիգորյանն աշխատում է Լեզվի կոմիտեում: Նաև «Շողակաթ» հեռուստաընկերության մանկական հաղորդումների սցենարիստն է («Հին ու նոր հեքիաթներ», «Ինչն ինչոց է ըստ Պիստակի» հաղորդաշարեր): Նա մանուկների սիրելի «Գնա ապրիր հեքիաթում» ժողովածուի հեղինակն է: Երազիկ Գրիգորյանի երկրորդ՝ «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» գիրքը, Հայ գրքի կենտրոնի և «Օրանժ» ընկերության կազմակերպած գրական մրցույթում հաղթել է «Լավագույն հեքիաթ» և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգերում: Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն (IBBY) նույնպես բարձր է գնահատել այդ ժողովածուն: Այն լավագույն մանկական ստեղծագործություններին տրվող պատվո կոչման է արժանացել, պահվում է Մյունխենի Միջազգային պատանեկան գրադարանում, Բազելում, թարգմանաբար տարածվում աշխարհի մի քանի երկրներում: «7 գույն» մանկապատանեկան պատմվածքների ժողովածուում տեղ գտած «Դինոզավրի համաստեղություն» պատմվածքը հեղինակին հուշեց ստեղծել «Չտեսնված դինոզավրը» հեքիաթների ժողովածուն, որը նույնպես շատ սիրվեց ընթերցողի կողմից: Երազիկ Գրիգորյանի հավատամքը մանուկներին ուրախություն պարգևելն է, նրանց հետ ազնվորեն հաղորդակցվելն ու բարություն սերմանելը: Անվանի մանկագիրն անկեղծ է երեխաների հետ, սիրում և սիրվում է նրանց կողմից: Այսօր «Նիդերլանդական օրագրին» բախտ է վիճակվել առաջին անգամ իր ընթերցողներին ներկայացնել Երազիկ Գրիգորյանի երկու նոր հեքիաթները: Անպայման այն կարդացե՛ք ձեր փոքրիկների համար: Բարության այս երկու կաթիլը հաստատ դուր կգա ձեր փոքրիկներին, նրանց դրական լիցքեր կտա, և ամենակարևորը՝ կձևավորելով գեղագիտական ճաշակ: Հետևե՛ք նաև «Նիդերլանդական օրագրի» «Գրական չորեքշաբթի» կայքին և մյուս էջերին՝ Երազիկ Գրիգորյանի այլ հեքիաթները կարդալու համար: ՕԴԱՊԱՐՈՒԿՆ ՈՒ ԿԱՉԱՂԱԿԸ
Օդապարուկը պարելով բարձրանում է երկինք, բարձրանում, հասնում է իր նման գունզգույն կաչաղակին ու սկսում է պոչի պես թափահարել իր սիրուն ժապավենները:
-Վա՛յ, էս ի՞նչ թռչուն է, -վեր է թռչում կաչաղակը:- Հե՜յ, ձայն հանիր, դու ո՞վ ես:
Օդապարուկը չի պատասխանում, հանգիստ օրորվում է օդում: Կաչաղակը բարկանում է.
-Լսի՛ր, քեզ հետ եմ, դու ի՞նչ իրավունքով ես բարձրացել երկինք: Որտեղից եկել ես, էնտեղ էլ գնա: Երկնքում առանց էն էլ նեղվածք է: Մենք էստեղ աչքաչափով հազիվ ենք պահում մեր տարածքը: Տես, մոտավորապես չորս թիզ էս կողմից, մե՜կ… երկո՜ւ… էս է` հինգուկես էլ էն կողմից: Այ էսքանը իմ տարածքն է, եղա՞վ: Չմոտենաս: Հե՜յ, քեզ հետ եմ…
Այսպես չաչանակում է կաչաղակը, իսկ օդապարուկը հանգիստ պարում է օդում ու պոչի պես թափահարում է իր սիրուն ժապավենները:
-Հե՜յ, էդ ո՞ւր ես գնում: Լսի՛ր, իմ կողքի տարածքը ծիծեռնակինն է: Քանի չի եկել, այ էդպես բերանդ փակ թող ու գնա,-բղավում է կաչաղակը օդապարուկի վրա, իսկ օդապարուկը էլի պարում է ու պարում:
Կաչաղակը թռչում-գնում է ծիծեռնակի մոտ:
-Լսիր, դու քո մկրատե պոչով օդում չափուձև ես անում, իսկ էնտեղ մի անկոչ եկել, ուզում է քո տարածքը գրավել:
Ծիծեռնակը երկինքը կլոր-կլոր կտրատելով թռչում-գնում է:
Կաչաղակը ծիծեռնակի հետևից թևը թափ է տալիս, գնում, տեսնում է օդապարուկը ավելի է բարձրացել:
-Հե՜յ,- ինքնաթիռ տեսնելուն պես բղավում է կաչաղակը,- էդ ներկած հիմարին բան հասկացրու, վերևներում իրեն տեր է զգում: Շուտով քեզ երկնքից կվտարի: Ես նրան ասում եմ….
Ինքնաթիռը սպիտակ ամպ արձակելով թռչում-գնում է:
Կաչաղակը ինքնաթիռի հետևից թևը թափ է տալիս, գնում, տեսնում է օդապարուկը մի քիչ ներքև է իջել:
-Հե՜յ, գոնե դո՛ւք ինձ լսեք,- մլակներին է բողոքում կաչաղակը,- էդ ներկածը ձեր տարածք է մտել: Լա՜վ, բան չեմ ասում, եկել, եկել է, բայց ո՛չ աչքաչափ ունի, ո՛չ էլ հետը մի պարան է բերել, որ գոնե դրանով իր սահմանը նշի: Բա չե՞ք տեսնում` վերև, ներքև, ամբողջ երկինքն իրենով է արել:
Մլակները չլսելու են տալիս:
Կաչաղակը մլակների վրա թևը թափ է տալիս, գնում, տեսնում է` օդապարուկն ավելի է իջել:
-Տեսնես սրա մտքին ի՞նչ կա,- ասում է կաչաղակը ու սուսուփուս թռչում-իջնում է օդապարուկի հետևից: Իջնում, տեսնում է` շենքերից մեկի բակում մի տղա պարանը ձեռքին վազում է, օդապարուկն էլ օրորվելով թռչում է նրա հետևից, ո՜նց է թռչում:
-Հե՜յ, ներկած հիմար,-ձայն է տալիս կաչաղակը,- պարանի պատճառով մի գնա էդ տղայի հետևից: Մի բան էր` ասացի: Լսի՛ր, դու ոնց որ թե իմ ազգականն ես, հա՞: Արի, քեզ իմ տարածքում տեղ կտամ: Հիշում ես, չէ՞, չորս թիզ մի կողմից, հինգուկես էլ…
Այսպես չաչանակում էր կաչաղակը, իսկ օդապարուկը պարելով վազում էր պարանով տղայի հետևից ու պոչի պես թափահարում էր իր սիրուն, գույնզգույն ժապավենները:
____________
ՉԱՐԱՃՃԻ ԳՆԱՑՔԸ
Լինում է, չի լինում, մի չարաճճի գնացք է լինում: Կայարանը գնացքին ասում է.
-Այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:
Բայց գնացքը քաղաք գնալ չի ուզում: Ուզում է գյուղ գնա, որ տրակտորի նման հողերի հետ խաղա: Կայարանից դուրս է գալիս գնացքը ու գնում է դեպի գյուղ:
-Վա՜յ, դու մեզ այս ո՞ւր ես տանում,-հարցնում են շունը, աքլորն ու մողեսը:- Մենք քաղաք պիտի գնանք:
-Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են,-պատասխանում է գնացքը:- Իսկ գյուղում շատ լավ է: Գնանք գյուղ, տրակտորի հետ կընկերանանք ու հողերի հետ կխաղանք:
Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում-գնում են: Գնացքը մենակ գնում է գյուղ, մտնում է ցանած հողերի մեջ, տրորում է ու գոռում է` ուուո՜ւ…
Տրակտորը գնացքի վրա բարկանում է ու ասում է նրան.
-Դու քո կայարանը գնա: Ինձ խանգարում ես:
Գնացքը վերադառնում է կայարան: Կայարանը նրան ասում է.
-Այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:
Բայց գնացքը էլի քաղաք գնալ չի ուզում: Ուզում է լիճ գնա ու նավակի նման ջրի հետ խաղա: Կայարանից դուրս է գալիս գնացքը ու գնում է դեպի լիճը:
-Վա՜յ, դու մեզ այս ո՞ւր ես տանում,-հարցնում են շունը, աքլորն ու մողեսը:- Մենք քաղաք պիտի գնանք:
-Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են,-պատասխանում է գնացքը:- Իսկ լճի մեջ շատ լավ է: Գնանք լիճ, նավակի հետ կընկերանանք ու ջրերի հետ կխաղանք:
Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում-գնում են: Գնացքը մենակ գնում է լիճ, մոտենում է ափին, բայց ջուրը շատ սառն էր: Հենց առջևի անիվը մտնում է լճի մեջ, գնացքը գոռում է` ուուո՜ւ, ու ձկներին վախեցնում է:
Նավակը գնացքի վրա բարկանում ու ասում է նրան.
-Դու քո կայարանը գնա: Ինձ խանգարում ես:
Գնացքը վերադառնում է կայարան: Կայարանը ռելսեր է սարքում, գնացքին կանգնեցնում է ռելսերի վրա ու ասում է նրան.
-Դու շատ չարաճճի ես: Վերջ, սրանից հետո միայն այս ու այս ճանապարհով կգնաս: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:
Այդ օրվանից գնացքը միայն ռելսերի վրայով է գնում: Ու հենց որ հեռվից ազատ դաշտում կամ լճում տրակտոր կամ նավակ է տեսնում, ձայն է տալիս` ուուո՜ւ, ու էլի ռելսերի վրայով իր ճանապարն է շարունակում:
Սաստիկ շոգեր են պատուհասել Նիդերլանդներին: Այդ մասին իրենց ֆեյսբուքյան էջերում մտահոգություն են հայտնել Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները: Ստորև ներկայացնում ենք նրանց տեսակետները.
Չկարծեք թե միայն հայաստանում է աննախադեպ շոգ եղանակ: Վաղը Նիդերլանդներում գրանցվելու է +38՝ այսօր եղել է 36-ից բարձր : Չորային ամառը հատում է բոլոր ռեկորդները: Թերևս վերջին 100 տարիների ռեկորդը գերազանցվում է: Խոտերը չորացել են, ծառերը ջրազրկվել ու խեղճացել են, բերքը չորանում է: Կարտոֆիլի ու սոխի դաշտերը պարզապես ջուր են աղերսում: Շատ տեղերում բույսերը չորացել են: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Նիդերլանդների համար աննախադեպ, արդեն երեք ամսից ավելի տեղումներ չեն եղել:
Համենայն դեպս Նիդերլանդների Զելանդ կոչվող՝ մշտապես կանաչի մեջ թաղված մարզի համար սա անսովոր երևույթ է:
1976 թվից նման երաշտ չի եղել։ Եթե այսպես շարունակվի, կարող են վտանգավոր հետևանքներ լինել։ Ողջ Հոլանդիայում 1,5 - 2,0 մետր փորես, ջուր դուրս կգա... Այսինքն բոլոր շենքերի ու շինությունների, այդ թվում ծովը պահող ամբարտակների հիմքերի տակ ջուր է։ Եթե երկար ժամանակ անձրև չի լինում, ստորգետնյա ջրի մակարդակն իջնում է ու առաջանում են դատարկ տարածքներ, որոնք կարող են շինությունների ծանրությանը չդիմանալ։ Իսկ եթե, Աստված չանի, ամբարտակները ի վիճակի չլինեն ծովի դեմն առնել, հետևանքների մասին մտածելն իսկ ահավոր է...
ՀՀ կրթության և գիտության նախարարության նորաստեղծ լեզվի կոմիտեն (նախագահ՝ Դավիթ Գյուրջինյան) աստիճանաբար աշխուժացնում է իր գործառնությունը: Քայլերից մեկը՝ սոցիալական ցանցերով ամուր կապերի հաստատումն է ընթերցողների հետ: Բազմահազար օգտատերեր այդ կապը տեսնում են նաև լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջի միջոցով ( «Լեզվի կոմիտե / Language Committee»): Օրըստօրե ավելանում են էջ այցելողների թիվը: Թե որքա՞ն այն հետաքրքիր և ուսուցողական է` պարզապես պետք է այցելել էջ ու կարդալ: ՄԵզ համար հաճելի անակնկալ էր, որ լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջը՝ բավական գեղեցիկ ներկայացրել էր «Նիդերլանդական օրագրը»: Այն ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
«Նիդերլանդական օրագիր»
Հոլանդիայում հայ մշակույթի զարթոնքը սկսվել է 16-րդ դարից: Ամստերդամում 1666 թ. առաջին անգամ տպագրվեց հայերեն Աստվածաշունչը։ Այսօր շուրջ 20000 հայություն ունեցող հոլանդահայ համայնքը տարեցտարի ինքնակազմակերպվում է, մշակում ու կյանքի կոչում ազգային ինքնության պահպանման բազում ծրագրեր։
Այսպիսի նպատակ հետապնդող նախագիծ է հայկական «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային թերթը, որի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը Աշոտ Կնյազյանն է։ Գրական, մշակութային, հասարակական, քաղաքական ուղղվածություն ունեցող համացանցային օրագրի նպատակն է Նիդերլանդների հայ համայնքներում ստեղծել լրատվական միացյալ դաշտ` նպաստելով աճող սերնդի հայեցի դաստիարակությանը, գրական, հայրենասիրական հայացքների ձևավորմանը:
«Նիդերլանդական օրագիրը» մաքուր և գրագետ հայերենով ընթերցողին է ներկայացնում հոլանդահայ կյանքին, մշակութային անցուդարձին վերաբերող նյութեր:
Էլեկտրոնային պարբերականն ակտիվ համագործակցում է նաև հայաստանյան լրատվամիջոցների հետ, տալիս ու ստանում հետաքրքրական նյութեր՝ այսպիսով Հայաստանում ապահովելով հոլանդահայերի ներկայացվածությունը, իսկ Հոլանդիայում՝ Հայաստանի առօրյան ու պետական առաջնահերթությունները։
Պարբերականը չի ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից և միայն հիմնադրի ուժերով փորձում է միավորել նիդերլանդահայության ջանքերը։
Ձեզ ենք ներկայացնում պարբերականի կատարած մի ուշագրավ վիճակագրություն. «Նիդերլանդական օրագիրը» պատրաստել և տարածել է 800-ից ավելի հայալեզու հոդված, որոնցից յուրաքանչյուրն ընթերցվել է 300-ից մինչև 15 000 անգամ: Անցնող 5 տարիներին` սկսած 2012թ. մայիսից, օրագրի բոլոր նյութերը ընթերցվել են ավելի քան 2 միլիոն անգամ:
Լուսանկարում՝ Հայկական բժիշկների AMIC խմբի նախաձեռնած հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ (աջից):
23 հուլիսի,2018 ԱՄՍՏԵՐԴԱՄ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով աշխատանքային այցով եղել է Ամստերդամում, մասնակցել Է «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և ուղեկցող հիվանդությունների դեմ պայքարին ուղղված քաղաքականության վերաբերյալ նախարարական երկխոսություն» թեմայով միջազգային նախարարական համաժողովին՝ ներկայացրել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և դրա հետ համակցված հիվանդությունների հակազդման պայքարի արդյունքների վերաբերյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի փորձը, անելիքներն ու ձեռքբերումները: նա նաև ժամանակ է գտել հանդիպել տեղի հայ բժիշկների մի խմբի (այդ մասին քիչ հետո):
Հիշյալ սեմինարին մասնակցել են նաև տարածաշրջանի 9 երկրի նախարարներ և փոխնախարարներ: Նրանք ներկայացրել են իրենց երկրների փորձն ու խնդիրները: Հստակեցվել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի գործողությունների հետագա քայլերն ու դրանց ֆինանսավորման մեխանիզմները: Հայ նախարարը կարևորել է երկխոսության անցկացումը այն իրավիճակում, երբ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի աճ: Արսեն թորոսյանի հավաստմամբ Հայաստանում իրավիճակը վերջին 5 տարվա ընթացքում կայուն է եղել:
ՀՀ առողջապահության կայքի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանն առանձին հանդիպում է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբի հետ։ Համատեղ քննարկվել են ընթացակարգային մի շարք ծրագրեր, հայաստանյան առողջապահական համակարգում սպասվող փոփոխություններին ԱՀԿ մասնագետների օժանդակությունը և այլ հարցեր։ Համագործակցությունը կլինի շարունակական:Օգտակար քննարկումները կշարունակվեն ԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով, ինչպես նաև առաջիկայում Հռոմում կայանալիք ԱՀԿ նախարարական համաժողովի անցկացման ժամանակ: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը սիրով է ընդունել նախարար Ա. Թորոսյանի Հայաստան հրավիրելու առաջարկը:
Այժմ նախարարի ու նիդերլանդահայ բժիշկների հանդիպման մանրամասների մասին:
Հանդիպումը Հայաստանի նորանշանակ առողջապահության նախարարի հետ տեղի է ունեցել Հայկական բժիշկների AMIC խմբի նախաձեռնությամբ : Նիդերլանդահայ բժիշկներով ու բուժաշխատողներով համալրված AMIC-ի նպատակն է՝ փորձել խթանել աշխարհում առողջապահության ոլորտի հայ մասնագետների կարողությունները, ստեղծել նրանց միջեւ հաղորդակցության ու համագործակցության հնարավորություններ: Բնականաբար, նաև կապ հաստատել Մայր Հայրենիքի առողջապահության ոլորտի աշխատողների հետ, փոխանակել փորձն ու կիսվել գաղափարներով:
Այս կապակցությամբ նախարարի ու խմբի անդամների միջև տեղի ունեցավ անկաշկանդ ու անկեղծ քննարկում՝ նիդերլանդահայ բժիշկների խմբի հնարավոր ներգրավվածությունը հայաստանյան առողջապահական համակարգի փոփոխություններին մասնակցելու համար: Ինչպես «Նիդերլանդական օրագրին» փոխանցեց Նիդերլանդների Թագավորությունում երիտասարդ ու շնորհալի նիդերլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանը՝ շատ օգտակար ու արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել: Նիդերլանդահայ բժիշկները` նախ տպավորված են, որ նախարարը սուղ ժամանակն օգտագործել է իրենց հետ հանդիպում ունենալու համար: Նա ծանոթացել ու լսել է խմբի անդամներին, որոնք պատմել են իրենց ոլորտների գործունեության փորձի մասին: Ապա նախարար Արսեն Թորոսյանն է անդրադարձ կատարել, մատնանշել՝ թե ինչ վիճակում են գտնվում հիվանդանոցներն ու առողջապահության ողջ համակարգը:
Նախարարը հավաստիացրել է, որ կարճ ժամանակամիջոցում ամեն բան անելու են համակարգը առողջացնելու, ոտքի կանգնացնելու համար: Իրենց հերթին հոլանդահայ բժիշկները հավաստիացրել են, որ կանեն իրենցից կախված քայլերը՝ օգնելու և նպաստելու ոլորտի զարգացմանը: Մասնավորապես Գոռ Խաչիկյանը, ով շտապ, առաջին օգնության բժիշկ է, պատրաստակամություն է հայտնել լինել Հայաստանում ու իր ասպարեզի փորձն ու կարողությունները փոխանցել հայ մասնագետներին: Խաչիկյանը կարևորել է առողջապահական ճկուն, աշխատող համակարգ ստեղծելու խնդիրը: Այնպիսի համակարգ, որ անկախ իրավիճակից դիմակայի մարտահրավերներին ու անխափան աշխատի:
Նախարարը վերհաստատել է, որ սփյուռքի մասնագետների յուրաքանչյուր նախաձեռնություն արժանանալու է թե' իր, և թե նոր կառավարության ուշադրությանը:
«Կարող եմ փաստել, որ սփյուռքի մեր հայրենակիցների` փոփոխություններին անմիջականորեն մասնակցելու պատրաստակամությունը շատ մեծ է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ պատրաստակամությունը նյութականացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը։
2018թ. հուլիսի 21-ին Հերհուխովարդի ծխական համայնքը, համագործակցելով Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու վարչության հետ, կազմակերպեց անմոռանալի մի ուխտագնացություն հայ հոգևորական Սուրբ Սերվատիուսի դամբարան, որ գտնվում է Մաստրիխտի համանուն եկեղեցում: Ուխտագնացներին դիմավորեցին, ուղեկցեցին և քաղաքի մասին հետաքրքիր բացատրություններ տվեցին Սուրբ Կարապետ եկեղեցու անդամներ՝ պարոն Վազգեն Սարգիսը և Արմանդ Կարաօղլանը: Շրջագայության ընթացքում նրանք առավել նախանձախնդրությամբ ներկայացրեցին հայկական հետքերը Մաստրիխտում, պատմեցին Սուրբ Սերվանտիուսի կյանքի, քաղաքում նրա հիշատակի տոնակատարությունների մասին: Ներկայացրեցին այն ուշադրությունն ու հարգանքը, որ վայելում է հայկական համայնքը Լինբուրգի մարզում: Նշանակալից է, որ 2018թ մայիսին քաղաքապետարանի կողմից պաշտոնապես համայնքին ևս հանձնվեց Սուրբ Սերվատիուսի դամբարանի պահպանության պատիվը: Այնուհետև Սուրբ Կարապետ եկեղեցում տեղի ունեցավ ջերմ հյուրընկալություն տանտերերի կողմից և հուշանվերների փոխանակություն: Օրվա վերջում ուխտագնացները եղան երեք պետությունների սահմանակետում՝ աշտարակի բարձրությունից վայելելով սահմանակից երկրների գեղատեսիլ համապայնապատկերը:
Հերհուխովարդի ծխական համայնքի վարչությունը բոլոր ուխտագնացների կողմից Իր խորին շնորհակալությունն է հայտնել Սուրբ Կարապետ եկեղեցու վարչությանը՝ մասնավորապես պարոն Վազգեն Սարգսին, Արմանդ Կարաօղլանին, վարչության նախագահ Լևոն Սարգսին և եկեղեցու մյուս անդամներին համագործակցության և ջերմ ընդունելության համար՝ հուսալով որ սերտ համագործակցությունն ու փոխադարձ այցելությունները կլինեն շարունակական՝ ի շահ համայնքների ու միասնության ամրապնդման:
Ընդհանրապես խրախուսելի է , երբ տարբեր քաղաքների հայ համայնքները համագործակցում են միմյանց հետ, ծանոթանում միմյանց գործունեությանն ու փորձին, շփվում , մտերմանում միմյանց հետ:
Նիդերլանդների Ալմելո քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցում գործող «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի 14-րդ ուսումնական տարվա ավարտական ցերեկույթը այս տարի նվիրված էր մեր նոր ու հին հայրենիքին։ Օրվա թեման էր՝ «Իմ Հայաստան»։ Ցերեկույթին ներկա էր Ֆրանսիայից ժամանած Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը,-այս մասին «Նիդերլանդական օրագրին» հայտնել է Սվետլանա Անդրեսյանը:
Ներկաները երկար կհիշեն այդ օրվա հայրենասիրական միջոցառումը. կարմիր, կապույտ, ծիրանագույնով, Հայաստանին բնորոշ բոլոր խորհրդանիշերով զարդարված տոնական դահլիճը, երեխաների հայրենաշունչ ելույթները։ Տպավորիչ էր նաև ավագ խմբերի աշակերտների նկարչական աշխատանքների «Հայաստանն իմ աչքերով» թեմատիկ ցուցահանդեսը։
Ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրին Հայաստանը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերը խոսքերի, երգերի, պարերի միջոցով։ Նրանք ցուցադրեցին հայկական ուտեստների պատրաստման եղանակներ։ Ինչպես միշտ, ներկաներին բավականություն պատճառեց «Զարթոնք» պարային համույթի ելույթը։ Հայոց լեզվի 50-ժամյա դասընթացները հաջողությամբ ավարտած մեծերի խմբի անդամները ստացան մասնակցության հավաստագրեր։
Դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվեց դպրոցի նախկին տնօրեն, արժանահիշատակ Մանուկ Մկրտչյանի անունով։ Ուսուցչուհի Թամարա Հակոբյանի պատրաստած հայկական խորհրդանիշներով ձևավորված համեղ տորթը կտրելուց հետո, երեխաները դուրս եկան բակ և դեպի երկինք ուղարկեցին կարմիր կապույտ ծիրանագույն փուչիկները։ Ցերեկույթն ավարտվեց հյուրասիրությամբ և երգիչ Հակոբ Յաղլջյանի հայրենասիրական երգերի համերգով։
Հաջորդ օրը, դպրոցական տարվա վերջին կիրակին, դպրոցի աշակերտները, ուսուցիչները և ծնողները հավաքվեցին հետաքրքիր ժամանցային վայրում, որտեղ մինչ երեխաները խաղում էին, մեծերը պատրաստեցին հայկական ավանդական խորովածը։
Երրորդ՝ երկուշաբթի օրը, ուսուցիչների և ծնողական կոմիտեի անդամների մասնակցությամբ, տարեվերջյան հաշվետու ժաղովն էր և նոր ուսումնական տարվա ծրագրերի քննարկումը, որը նորից ավարտվեց խնջույքով։
Եկեղեցու վարչության նախագահ Օնիկ Գելիջին կիրակնօրյա դպրոցի անցած ուսումնական տարին գնահատեց որպես հաջողված տարի։ Հայրենիքից հեռու բնակվող հայի համար փոքր հայրենիք է հայկական եկեղեցին և դպրոցը։ Դպրոցի առաքելությունն է՝ մայրենի լեզուն, հայկական մշակույթն ու պատմությունը սերունդներին փոխանցելը, նրանց հայեցի դաստիարակելը։
[ENG] The Ministry of Diaspora is starting a programme called "Neruzh" cooperating parallelly with the foundations FAST and IDEA, UWC Dilijan and Impact Hub Yerevan.
If you are an Armenian young person between the ages of 18-35 living in the Diaspora and you have business ideas, then be part of the programme "Neruzh", win and get support up to 15 mln AMD in order to to fulfil your startup project in Armenia.
For more details about the programme and also, in order to participate in the programme, we suggest you to watch this video and visit the official web page of the programme: http://neruzh.am/.
Karen AVANESYAN
Head of Departement Armenian Communities of Europe, Ministry of Diaspora RA
«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնին Հայաստանի վարչապետի մրցանակին արժանացավ «Սինե Միտք» ծրագրի երկու ֆիլմեր: Դրանցից մեկը ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Վարորդը» ֆիլմն էր: Այն ներկայացրեց սցենարիստ Նաիրի Հախվերդյանը։ Սա Նաիրիի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի համար գրված սցենարն է , իսկ Լուսինե Սարգսյանն արդեն երեք ֆիլմ է նկարահանել։ «Նիդերլանդական օրագրի» ընթերցողներին հայտնում ենք, որ Նաիրի Հախվերդյանը նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի և իրավաբան Ինգա Դրոստի դուստրն է, ով նաև իր հետաքրքիր հոդվածներով հանդես է գալիս նիդերլանդական մամուլում:
Նաիրի Հախվերդյանի սցենարը վերաբերվում է կնոջ կերպարին:
Ֆիլմում ներկայացված է կինը, որտեղ ցույց է տրվում նրա ներքին ապրումները՝ հոգեբանական վիճակը, ազատության ու պայքարելու կերպը, ներքին մղումն ու ցանկությունը: Միառժամանակ կնոջ ներքին հոգեկան տագնապներով լի իրավիճակը, ներքին վախերը։ Ի վերջո կինը իր մեջ գտնվող իրարամերժ էմոցիաները կարողանում է կառավարել: Ֆիլմը վերջանում է այն խոսքերով, որ այդ պահից հերոսուհին իր ձեռքն է վերցնում կյանքի ղեկը և հստակ այն կառավարում է: Ճիշտ է, բավական սիմվոլիկ է մրցանակային գումարը՝ 2000 ամերիկյան դոլար, բայց ոգևորող է ու խթանիչ դեր ունի: Դե գումարն էլ ինչ որ փուլի կարող է ծառայել, ասենք թարգմանության, ֆիլմը այլ տեղեր ներկայացնելու, կամ ճանապարհածախսերի վրա:
«Վարորդը» ֆիլմը ներկայացնում է սցենարիստ-պրոդուսեր Նաիրի Հախվերդյանը
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնը հիմնվել է ՀՀ մայրաքաղաք Երևանում 2004-ին: Այն հիմնել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիան` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Այն նաև Հայաստանի պատմության արտացոլումն է, որը դարեր շարունակ մրցակցող աշխարհաքաղաքական ուժերի համար բռնկման կետ է հանդիսացել: Փառատոնը հատկապես ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները: Փառատոնի նպատակն է ստեղծել համընդհանուր մարդասիրական սկզբունքներին համապատասխանող կինոյի մթնոլորտ և կինոդաշտ։
«Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնի հիմնական մրցանակակիրներն ու հաղթողներն են.
Միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը տրվեց ռեժիսոր Ռոման Բոնդարչուկին՝ «Հրաբուխ» ֆիլմի համար, «Արծաթե ծիրան»-ը՝ Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» ֆիլմին։
Միջազգային վավերագրական ֆիլմեր անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Շևաուն Միզրահի «Հեռավոր Համաստեղություն» ֆիլմը, «Արծաթե ծիրան» մրցանակի՝ Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա» ֆիլմը։
«Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակը տրվեց ռեժիսոր Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին՝ «Հստակ աշխարհ» ֆիլմի համար։
«Հայկական համայնապատկեր» հատուկ ծրագրի լավագույն ֆիլմ ճանաչվեց Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը, իսկ «Հայկական համայնապատկեր»-ի լավագույն դեբյուտային ֆիլմը Արթուր Սահակյանի «Քամու հետ»-ն է։
Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարին՝ «Մայրամուտի Բեռնատարը» ֆիլմի համար։
Սոս Սարգսյանի անվան մրցանակը լավագույն դերակատարման համար տրվեց Շանթ Հովհաննիսյանին՝ «Եվա» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
«Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ ճանաչվեց Առնո Խայաջանյանին։