The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 10 June 2019

Մանեն ուզում է սովորել Նիդերլանդներում

Անգամ փոքրիկ, նույնիսկ բարոյական աջակցությունը մեծ դեր ունի երիտասարդ աղջկա ապագա երազանքն  իրականացնելու հարցում

Իմ մասին

 Բարև Ձեզ, ես Մանե Մինասյանն եմ  :2018թվականին ավարտել եմ <<Այբ>> ավագդպրոցը,այնուհետև 2018-2019թթ-ին սովորել եմՀայաստանի Ամերիկյան ՀամալսարանիՏվյալագիտություն(Data Science) ֆակուլտետում:Ձեր օգնությամբ ես ուսումս կշարունակեմ Մաաստրիխտի համալսարանի Տվյալագիտություն (Data Science and Knowledge Engineering) ֆակուլտետում:

 Ինչ մասնագիտություն եմ սովորելու և ինչու

 Տվյալագիտությունը 21րդ դարի ամենաարագ զարգացող և առաջատար ոլորտներից է:Այս մասնագիտությունը օգնում է միմյանց հետ համադրել տարբեր ոլորտներ կիրառելով`վիճակագրություն,հաշվիչ գիտությունների դրույթներ,վիճակագրական մոդելավորում և այլն: Ավարտելուց հետո ես ձեռք կբերեմ տվյալների կառավարման ու վերլուծման հմտություններ, իսկ այս տվյալները հավաքագրվում են բոլոր բնագավառներում:

 Ինչպես կնպաստեմ  Հայաստանի առաջխաղացմանը

Այժմ ես ունեմ հնարավորություն ուսումսշարունակելու Եվրոպայի լավագույնհամալսարաններից մեկում` ձեռք բերելովգիտելիք և հմտություններ տվյալագիտության բնագավառում:Ստանալով`մասնագիտականխորըգիտելիքներ,հմտություններ,համաշխարհայինլավագույն փորձառության հետ առնչվելուհնարավորություն, ես կկարողանամ իմներդրումն ունենալ Հայաստանի առաջընթացիու տեխնոլոգիական առաջխաղացումնապահովող ծրագրերում:Այդ երեք տարիներիընթացքում  կուտակած գիտելիքս ուփորձառությունս  լավագույն ձևով կկիրառեմ ինպաստ Հայաստանի տեղեկատվականտեղնոլոգիաների զարգացման ուկատարելագործման:Կարծում եմ,որ այսբնագավառում ստացած գիտելիքս կօգնիմշակել նախագծեր,որոնք կխթանենՀայաստանի առաջխաղացմանըտրանսպորտի,առողջապահության ևանվտանգության ոլորտներում: Կարծում եմ`մի շարք խնդիրներ կարելի է լուծել տվյալների վերամշակման, ճիշտ ներկայացման ու դրանց հիման վրա արված եզրակացությունների օգնությամբ: Տվյալագիտությունը հիանալի հնարավորություն է տալիս Հայաստանին մրցել լավագույների հետ տեխնոլոգիաների արագ զարգացող աշխարհում:


Ինչու եմ ցանկանում ուսումս շարունակել Մաստրիխտի համալսարանում

Մաստրիխտի համալսարանը լավագույներիցէ,որ հնարավորություն է տալիս տեսականգիտելիքը կիրառել նախագծերի մեջ:Մաստրիխտի համալսարանը այն եզակիներից է, որ առաջնորդվում է նախագծային ուսուցման սկզբունքներով(Problem based learning):Մաստրիխտի համալսարանըերիտասարդ համալսարանների (մինչև 50 տարի) շարքում լավագույն հնգյակում է:

 Իմ ուսման վարձը կազմում է €10,900 :Ձեր օգնությամբ ես էլ ավելի կմոտենամ իմ նպատակին:



Մանեին օգնելու համար այցելեք`

Ծանուցում.- (Նիդ.օրագիր) Տվյալների գիտությունը՝ վիճակագրության, տվյալների վերլուծության, մեքենայական ուսուցման և դրանց հետ կապված մեթոդների միավորող հայեցակարգ է, որը տվյալների միջոցով օգնում է "հասկանալ և վերլուծել իրական երևույթները": Տվյալների գիտության հիմնական, գործնական նպատակը տվյալների հայտնաբերումը կամ ձեռքբերումն է: Այս ոլորտի գործունեության համար հաճախ օգտագործվում է Venn դիագրամը, որտեղ մասնագետի պահանջած հմտությունները հատվում են գործնական փորձի և գիտելիքի ոլորտնի խաչմերուկում: Դասական վիճակագրության համեմատ, տվյալների գիտությունը ենթադրում է թվային տեղեկատվության գերիշխող մեծ և բազմաբևեռ զանգվածների ուսումնասիրություն և անխուսափելի կապ` տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, որոնք ապահովում են դրանց վերամշակումը : Դիզայնի եւ տվյալների բազաների աշխատանքների հետ համեմատած, որտեղ առաջարկվում է տվյալների մոդելի նախնական ձեւավորում, տվյալների գիտությունը ենթադրում է մաթեմատիկական վիճակագրության, արհեստական ​​հետախուզության, մեքենայական ուսուցման հաճախ առանց նախնական տվյալների ներբեռնելու մոդելը: Համեմատած վերլուծաբանի մասնագիտությանը, որի հիմնական նպատակն է կուտակված տվյալների հիման վրա միջոցառումների նկարագրությունը՝ օգտագործելով համեմատաբար պարզ գործիքներ (օրինակ, աղյուսակներ կամ բիզնեսի հետախուզության դասային գործիքներ), տվյալների գիտության մասնագետի պրոֆիլը ավելի քիչ ուշադրություն է դարձնում ենթակա ոլորտների բովանդակությանը և ավելի խորը գիտելիքներ պահանջում մաթեմատիկական վիճակագրության, մեքենայական ուսուցման և ծրագրավորման ոլորտներում (Վիքիպեդիայից):


Help Mane study Data Science at UM (Maastricht)

About me

I am Mane Minasyan. I live in Yerevan, Armenia. I graduated from Ayb High school in 2018 and I have been studying at American University of Armenia since September 2018 at the faculty of Data Science. Now, I received a chance to continue my studies at Maastricht University in the Netherlands in the faculty of Data Science and Knowledge Engineering.



What I am going to study and what impact will I have in Armenia? 

In a case of continuing my studies at Maastricht University, I will receive an opportunity of developing my professional and academic skills in one of the most essential and necessary fields of the 21st century. I feel motivated to design and create a program that will make a change in one of the fields requiring a development. In my mind, I have a strong motivation and desire to improve the transportation system in Armenia. Each day I think about the tools and approach which can be applied for solving this problem. The way I see, by the help of data, the problems related to traffic flow, public transportation, and parking can be solved. The system can become more efficient and effective, by tracking the details of travelers; when and where people travel, what modes of transportion they use and how long the transportation takes. Then the data must be analyzed for designing and applying the best possible approach.



Why Maastricht University?

Maastricht University uses a specific method of problem- based learning. Instead of traditional university methods it focuses on developing the skills that are essential for the job market in the 21st century. While receiving knowledge with simultaneously practicing it through problem-based learning and developing my skills by the help of contact with international community, I will gain all the required experience for taking the responsibility of starting projects that will support the development of Armenia. I will use advanced methods and technological skills that will lead the future of Armenia to a new high level. I will design and develop projects in the fields of transportation, medicine, health-care and security. We are all responsible for the future of our country and the future is in our hands. Education is the most powerful weapon in this century and it is the fundament for the development of the country. Every problem can be solved, if right approach will be applied. The way I see, nowadays the key of solving various problems can be achieved through Big-Data, Analysis and technological revolution. 




The tuition fee for my studies is €10,900. The crowdfunding will help me to be closer to my goal.

Thursday, 6 June 2019

Լայն աջակցություն Հոլանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի ատելությամբ լի ելույթի դեմ բանաձևին


Persbericht – Press Release – Մամլո հաղորդագրություն
Persbericht
Brede steun voor motie in Tweede Kamer tegen hatespeech van Erdogan over Armeense genocide
Den Haag, 6 juni 2019 – In de Tweede Kamer is vandaag een motie ingediend, die afkeer uitspreekt over de uitlatingen van de Turkse president Erdogan inzake de Armeense genocide. De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) had bij de Kamer aangedrongen op actie naar aanleiding van de onaanvaardbare uitspraken.
In de motie van ChristenUnie Kamerlid Joël Voordewind, die medeondertekend is door Kees van der Staaij (SGP), Sadet Karabulut (SGP), Pieter Omtzigt (CDA), Ronald de Roon (PVV) en Bram van Ojik (GroenLinks), wordt afkeer uitgesproken over de uitspraken van Erdogan. Mede onder verwijzing naar de motie Rouvoet van 2004, wordt de regering verzocht er eveneens afstand van te nemen en dit kenbaar te maken aan de Turkse regering.
Minister Blok van Buitenlandse Zaken verzette zich niet tegen de motie en liet hem aan het oordeel van de Kamer. Volgende week wordt over de motie gestemd. Gezien de brede steun van de Kamer zal de motie vrijwel zeker worden aangenomen.
Erdogan had in een speech op 24 april, de herdenkingsdag van de Armeense genocide, gesproken over “Armeense bendes die moslims vermoordden en “relocaties als zinnige maatregel”.
Tijdens het Turkije debat in de Tweede Kamer (op 15 mei 2019) werd minister Stef Blok van Buitenlandse Zaken door verschillende partijen aangespoord de ontoelaatbare ontkenningspraktijken van Erdogan te veroordelen.
Tijdens het Turkije debat in de Tweede Kamer (op 15 mei 2019) werd minister Stef Blok van Buitenlandse Zaken door verschillende partijen aangespoord de ontoelaatbare ontkenningspraktijken van Erdogan te veroordelen.
Zie verder uitgebreide FAON persbericht d.d. 20 mei 2019

Press Release
Broad support for Motion in Dutch Parliament against Erdogan’s Hate Speech on Armenian Genocide
The Hague, 6 June 2019 – A motion has been submitted in Dutch Parliament today, expressing disgust at Turkish President Erdogan’s recent speech regarding the Armenian Genocide. The Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) had urged the Parliament to take action in response to these unacceptable remarks.
In the motion by Christian Union MP Mr. Joel Voordewind, co-signed by Mr. Kees van der Staaij (Reformed Political Party – SGP), Mrs. Sadet Karabulut (Socialist Party – SP), Mr. Pieter Omtzigt (Christian Democratic Appeal – CDA), Mr. Ronald de Roon (Freedom Party – PVV) and Mr. Bram van Ojik (Green Left Party, GroenLinks), the Parliament expresses aversion to Erdogan’s speech. Referring to the Motion by Rouvoet of 2004, the Parliament requests the government to also renounce Erdogan’s words and transmit this point of view to the government of Turkey.
Foreign minister Blok did not advise against the motion and left it to the judgement of the Parliament. The voting will take place next week. Given the broad support by the MPs it’s most likely a majority will vote for the motion.
In a speech on 24 April, the remenbrance day of Armenian Genocide, Erdogan had spoken about “Armenian gangs who massacred Muslim people” and the relocation of the Armenians as a “reasonable action”.
During the Dutch Parliament’s debate on Turkey (on 15 May 2019), several factions urged the Dutch Foreign Minister Stef Blok to condemn Erdogan’s inadmissible denial practices.
See further detailed Press Release by FAON on 20 May 2019

• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON
Մամլո հաղորդագրություն
Լայն աջակցություն Հոլանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի ատելությամբ լի ելույթի դեմ բանաձևին
Հաագա, 6 հունիսի 2019 թ. –  Այսօր Նիդերլանդների խորհրդարանում բանաձև է ներկայացվել, որտեղ խորհրդարանը նողկանք է արտահայտում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայոց ցեղասպանությանը վերաբերող խոսքերի հանդեպ։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) համառորեն պնդել էր, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։
Քրիստոնեական միության (CU) խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդեվինդի ներկայացրած բանաձևում, զզվանք է արտահայտվում Էրդողանի հոսքերի հանդեպ։ Այդ բանաձևի տակ ստորագրել են նաև պատգամավորներ Կեես Վան Դեր Ստայը (Քաղաքական Բարեփոխված Կուսակցություն – SGP), Սադետ Կարաբուլուտը (Սոցիալիստական կուսակցություն – SP), Պիտեր Օմտզիգտը (Քրիստոնյա դեմոկրատական Կոչ – CDA), Ռոնալդ դե Ռոն (Ազատության համար Կուսակցություն – PVV) և Բրամ վան Օյիկը (Կանաչ Ձախ կուսակցություն – GroenLinks)։ Հղում կատարելով 2004 թ. Ռաուվուտի բանաձևին, խորհրդարանը դիմում է կառավարությանը նույնպես մերժել Էրդողանի խոսքերը և այդ տեսակետը փոխանցել Թուրքիայի կառավարությանը։
Արտաքին գործերի նախարար Բլոկի կարծիքը բացասական չէր բանաձևի նկատմամբ և դրա ընդունումը թողեց խորհրդարանի հայեցողությանը: Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Հաշվի առնելով պատգամավորների մեծամասնության աջակցությունը, վստահորեն բանաձևը կհաստատվի։
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Էրդողանը իր ելույթում ասել է. «հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների վերաբնակեցումը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, ամենաողջամիտ գործողությունն էր, որ կարելի էր նախաձեռնել այդ ժամանակ»։
2019 թվականի մայիսի 15-ին Նիդերլանդների խորհրդարանում տեղի ունեցած Թուրքիայի իրավիճակի մասին քննարկումների ժամանակ, տարբեր խմբակցությունների պատգամավորներ դիմեցին արտգործ նախարար Ստեֆ Բլոկին կոչ անելով` դատապարտել Թուրքիայի անթույլատրելի ժխտողական քաղաքականությունը։
Տես նաև Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) 2019 թ. մայիսի 20-ի մանրամասն մամլո հաղորդագրությունը

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ն. Օ. Ս. Տ. Տ. Գարեգին Բ -ին 
Կաթողիկոս Ամենայն Հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին.

 Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
 Նախարար` Արայիկ Հարությունյանին.

 Կից` սույն հոդվածն ուղարկվում է հարցին առընչվող այլ կազմակերպություններին ու գերատեսչություններին


Դեռևս 2019թ. Հունվարի 21-ին վարդապետ Սահակ Ամատունու ծննդյան նախօրեին Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող  նախագծի  շրջանակներում  ներկայացրել էինք «Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից» հոդվածը: Տե´ս, նաև (նույն տեղում)`  «Առաջնորդանիստ կենտրոն Օշականում մոռանում են հիշատակել Սահակ Ամատունու ու նրա անվանի ազգակիցների մասին» ենթավերնագրի նյութը:

Սպասում էինք, որ կստանանք արձագանք, սակայն պատասխանը լռությունն էր: Այժմ հանդես ենք գալիս երկրորդ հոդվածով` այն ուղղելով համապատասխան ու շահագրգիռ կառույցներին: Սպասվող արձագանքներին` կտեղեկացնենք:

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը  վանդալիզմի ենթարկված 




 Օշական հնամենի գյուղը` որ միշտ ամուր ու ապահով ամրոց է եղել, որ ոչ մի թշնամի չի կարողացել ու չի հանդգնել ոտք դնել, որ Հազարապետ Վահան Ամատունի իշխանը, որպես դրա հավաստիք, այնտեղ է ամփոփել հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի աճյունը, այսօր  բարձիթողի վիճակով է մեզ ներկայացնում հենց Ամատունիների շառավիղը ներկայացնողների հիշատակը:

Ամենաարտառոցն ու մտահոգողը, ամենից շատ անհանգստացնողը՝ գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ, վարդապետ Սահակ Ամատունու (1856-1920) շիրմաքարի ծայրահեղ վատ ու անմխիթար վիճակն է:


Օշականը  պետք է դիտել ոչ միայն ուխտատեղի` կապված  Մեսրոպ  Մաշտոցի սուրբ անվան  հետ, այլև Ամատունիների վաղնջենական բնակատեղի:
 «Նիդերլանդական օրագիրը»  Ամատունիների ազնվական տոհմի մասին նախագիծը իրականացնելու շրջանակներում բավականին հետաքրքիր փաստեր է բացահայտել իշխանական այս տոհմի անհատների մասին, նրանցից մեկի՝ իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին  նյութն արդեն հրապարակել ենք ու դեռ  խոսելու ենք հայտնի տոհմի մյուս  զավակների  մասին ևս, առանձին` լայնածավալ, հետազոտական հոդվածով անդրադարձել ենք նաև Սահակ Ամատունու մասին` առանձին ենթավերնագրով ուշադրության  հրավիրել նրա գերեզմանի անշուք վիճակը: Թվում էր, որ  այն  կարժանանար հարկավոր ուշադրության և կարգի կբերվեր, սակայն` ավաղ:   Խորհրդային տարիների փլուզումից մինչ օրս՝  նրա գերեզմանին ուշադրություն  դարձնող չի եղել:

Դեռ կենդանության օրոք՝ համեստ այս մարդը, կտակել էր իրեն թաղել հայրենի Օշական գյուղի Կոնդ կոչվող բլրի` Թուխ Մանուկ անունը կրող մատուռի մուտքի ձախ կողմում: Ժամանակին կատարվել է նրա խնդրանքը: Տեղադրվել է համեստ տապանաքար՝ անվան ու տարեթվերի արձանագրությամբ: Իր  ապրած ժամանակաշրջանում  ահռելի գիտական աշխատանք կատարած հոգևորականը, Կոմիտաս վարդապետի սիրելի ուսուցիչը, «Հայոց բառ ու բան» (1912) բառարանի հեղինակը՝ ( գիրք որն այսօր էլ արդիական է ու դրված է լայն հանրության սեղանին), իր համեստ ցանկությամբ, նույնքան համեստ տապանաքարով ամփոփվել է մատուռի հարևանությամբ այլ մահկանացուների կողքին:

Թվում էր Օշականում՝ Ամատունիների նստավայրում, Սուրբ Մեսրոպ  Մաշտոցի վերջին հանգրվանում ու իր ծննդավայրում անհրաժեշտ ուշադրություն կդարձվեր Սահակ Վարդապետ Ամատունու  ոչ միայն գերեզմանին, այլև նրա թողած հետաքրքիր ժառանգությանը՝ կհիշեին նրան գոնե ծննդյան կամ մահվան տարելիցներին ու բազմաբնույթ միջոցառումներ կկազմակերպեին: Սա ակնկալվում էր գոնե  Արագածոտնի եկեղեցական թեմից, որի առաջնորդանիստ կենտրոնը հենց  Օշականն է: Բացարձականապես ոչինչ չի արվել վերաճանաչելու և վերաիմաստավորելու Սահակ Ամատունու` հոգևորական վարդապետի անցած ուղին և թողած մնայուն արժեքները:  Այս դեպքում նվազագույնը գոնե խնամք տարվեր նրա միակ հիշատակը հավերժացնող գերեզմանաքարի նկատմամբ:

Ի՞նչ են արել տեղի վանդալները: Ջարդել են տապանաքարի մարմարյա միջուկը, որտեղ նշված է եղել հոգևորականի անունը, ծննդյան, մահվան տարեթվերը ու արդեն, ինչպես տեղեկացվեցինք ու տեսանք՝ տասնյակ տարիներ է,  սեփական վախերը վերացնելու մոգական մղումներից ելնելով՝ շշեր են  ջարդել  նրա շիրմաքարին՝ վնասելով այն: Այսպես վարվող քաղաքացիներից շատերը, համոզված ենք, չեն գիտակցում, որ եսասիրական սատանայական մղումներից ելնելով հիշատակ են պղծում ու բարբարոսություն կատարում, նաև ոչնչով չզիջելով մեր կոթողներն ավերած թուրք սելջուկներից:

Վերևում պատահական չշեշտեցինք, որ Օշականը անանց ամրակուռ ամրոց է եղել թշնամու համար, այսօր մենք կամովին ինքներս ենք մեր անտարբերությամբ, մեր  հոգևոր ամրոցը  վնասում:   Մեր ժառանգությունը պահել փայփայելու փոխարեն անարգում, անտերության ենք մատնում: Ինչ չի կարողացել ֆիզիկապես անել թշնամին՝  ինքներս ենք  մեր ձեռքով անում: Մինչդեռ Ամատունի տոհմի շնորհալի զավակի՝ Սահակ Գևորգի Ամատունու հիշատակը հարգելու խնդիրը մշտապես պետք է լիներ բնակչության և համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում՝ գոնե հայ Առաքելական Եկեղեցու, եթե ոչ Արագածոտնի մարզպետարանի: Օշականցիների համար նրա գերեզմանը պետք է լիներ անթաքույց հպարտության սրբատեղի, հոգևոր այրերի ուղտատեղի:  Մեսրոպ Մաշտոցի շիրիմին այցի եկող բազմաթիվ զբոսաշրջիկների պետք է ծանուցվեր Կոմիտասի առաջին ուսուցչի, մանկավարժի ու երաժշտագետի, բանասերի և հոգևորականի վերջին կացարանի տեղը: Երկար տարիների անտարբերության շնորհիվ սերունդները չեն էլ իմանում ով է թաղված այս կիսաքանդ գերեզմանում՝ մինչդեռ նրա մահվանից 100 տարի էլ չի անցել: Նույնքան անբավարար վիճակում է Սահակ Ամատունու հարուստ գիտական  արխիվի ուսումնասիրման խնդիրը:

Սահակ վարդապետ-հայրենասերի  «Իղձ» բանաստեղծության մեջ այսպիսի տողեր կան.

Հայոց վանքե՜ր, անապա՜տք

Մենք հայերս հէք դժբախտ

Ձեզանով ենք միշտ պահել

Հավատ, Լեզու Գիր անխախտ.

Ես կուզէի յաւիտեան

Քանի կաչքէք դուք յեթեր

Հայը ձեզ հետ միշտ խօսէր:

Նա իր երկրի, նրա լեզվի ու բնության մշակն էր ու գիտեր, որ հայոց վանքերն ու մշակութային մյուս արժեքներ պահողը ապագա հայ սերունդն է: Նրանք են, որ պետք է տերը լինեն իրենց ժառանգությանը և երկխոսության մեջ  մտնեն հայրենի եզերքի պատմական մասունքների հետ: Սահակ վարդապետը այդպես վստահ հավատում, սիրում էր լեզվի, գրի ու հայ զավակի մոգական ուժին, նրանց միջև ընթացող հավերժական ու ներդաշնակ զրույցին:  Նրա պատգամն էր, որ  հայ մարդը  մասնակից լինի այս երկխոսության շարունակական լինելուն...

Սա էր Սահակ վարդապետի սերունդներին ուղղված կանչը, անխախտ պատգամը, ազգի հարատևության թեորեման: Այսքանից հետո, արդեն ավելորդ է ասել, որ շտապ միջոցներ պետք է ձեռք առնվեն վերանորոգելու Սահակ վարդապետ Ամատունու կիսավեր գերեզմանը և տերը լինել նրա թողած ժառանգությանը: Այսպես կարող ենք մենք վերականգնել  նրա և սերունդների միջև ընդհատված զրույցը... Հուսով ենք պատկան մարմինները կգնահատեն իրավիճակը, չեն թողնի երախտավոր հայերից մեկի գերեզմանը անտարբերության պատճառով լքվի ու մոռացության մատնվի: Հուսով  ենք, գոնե երկար տարիներ հետո, կոմունիստական կարգերի շղարշի թոթափումից հետո և անկախության ձեռք բերման երրորդ տասնամյակում կարգի բերվի  անվանի հայ զավակի շիրմաքարը, նաև բացատրական աշխատանք տարվի բնակչության շրջանում:  Եթե գերեզմանաքարը վերանորոգվի և գրվի նրա անունը՝ մարդիկ այնժամ ձեռնապահ կմնան ավերիչ, վնասարար ու ինքնակործան սովորույթներից:

Դա վայել ու արժանի կլինի Օշականին՝ հայկական ամենաճանաչված բնակավայրերից մեկին:



Հ.Գ.- Ցավոք նույնն է վիճակը Օշականի նշանավոր Ամատունիների տոհմի մյուս զավակների պարագայում: Օրինակ նրանց նախաձեռնությամբ կառուցված դպրոցում, որն այսօր դպրատուն թանգարան է ծառայում, չկա  նրանց գործունեության մասին պատմող որևէ տեղեկություն: Վերջին դարերում Օշականի ավագ քահանաները Ամատունիներից են: Անմխիթար վիճակում է Սահակ Ամատունու հորեղբոր` Օշականի եկեղեցու  բակում գտնվող ավագ քահանա Եսայի Ամատունու գերեզմանը: Վերջինս  Ամատունիների  վերջին իշխանի`  Նիկոդիմոս Ամատունու հայրն էր:  Նիկոդիմոս Ամատունին թաղված է Փարիզի մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքինՆրա բետոնից պատրաստած գերեզմանը գտանք ևս ծայրահեղ քայքայված  վիճակում, կարոտ  մի բարերար ազգասերի նորոգման: Ընդհանրապես ճիշտ կլիներ, որ նրա մասունքները տեղափոխվեին հայրենի ծննդավայր:











Հ.Գ.-Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանաքարը վերականգնված` Նիդ.օրագրի ջանքերով 2021թ. հուլիսին:
Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին
https://www.nidoragir.com/2021/07/blog-post_30.html




---------------------------------------

Ամատունիների գերեզմանը: Սահակ վարդապետ Ամատունու (1856-1919 կամ` 1920) թաղված է Օշականի Թուխ Մանուկ մատուռի ձախ հատվածում (անմխիթար վիճակ) :
Օշականի եկեղեցու ավագ քահանա Վազգեն Արմենակի Ամատունու (1905-1991)` թաղված Օշականի գերեզմանոցում:
Օշականի եկեղեցու ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունին ((1829-1913)` թաղված Օշականի եկեղեցու բակում (անմխիթար վիճակ):
Իշխան Նիկոդիմոս Եսայու Ամատունու գերեզմանը (1865, ճշտված`1859-1946)` Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը (անմխիթար վիճակ):







Հ.Գ (Նիդ.Օրագիր)- Անհրաժեշտություն ենք համարում «Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից» հոդվածից առանձնացնել`  «Առաջնորդանիստ կենտրոն Օշականում մոռանում են հիշատակել Սահակ Ամատունու ու նրա անվանի ազգակիցների մասին» ենթավերնագրի նյութը և որպես հրատապ թեմա ներկայացնել վերոհիշյալ հոդվածի հետ: Այս անգամ, երբ հոդվածը հղել ենք կոնկրետ հասցեատերերի, հավատում ենք, որ Մայր Աթոռը կարձագանքի: Երբ մի առիթով  վիճակը ներկայացրեցինք Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ Պարսամյանին, նա  անթույլատրելի համարեց` նույն եկեղեցու նվիրյալ միաբան, վարդապետ Սահակ Ամատունու գերեզմանի ու նրա թողած ժառանգության նկատմամբ անտարբերությունն ու անմխիթար վիճակը: Նիդ.Օրագիրը այս  նախագծի շրջանակում գործնական լավ հարաբերություն է հաստատել Էջմիածնի մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանի հետ և հակված ենք հավատալու, որ նույն մտահոգությամբ Մայր Աթոռն ավելի շահագրգիռ է իր նվիրյալ զավակին պատշաճ ուշադրություն դարձնելու և Ամատունիների նվիրական գյուղը, որպես Արագածոտնի թեմի առաջնորդանիստ կենտրոն ըստ արժանվույն ու  բազմակողմանի ներկայացնի համայն աշխարհի հայությանը:

Առաջնորդանիստ կենտրոն Օշականում մոռանում են հիշատակել Սահակ Ամատունու ու նրա անվանի ազգակիցների մասին



Քչերը գիտեն, որ Օշականում է թաղված վարդապետ Կոմիտասի առաջին ուսուցիչը`Հայ Առաքելական Եկեղեցու գիտական մտքի փայլուն երախտավորներից մեկը` Սահակ Ամատունին: Այդ քչերից, կարելի է ասել, հազվագյուտ մարդիկ լինեն, որ իմանան Կոնդ կոչվող բլրի` 13-րդ դարի Փոքրիկ, կամ Թուխ Մանուկ կոչվող մատուռի ձախ հատվածում առանց որևէ գրության մի շիրմաքարի տակ ամփոփված է նրա դին:

Սահակ Ամատունու մահից հետո նրա մասին ոչ մի հիշատակում, ոչ մի գրքի, նույնիսկ ընդարձակ հոդվածի տեսքով, կամ միջոցառման կազմակերպում գրեթե չեն եղել: Եթե խորհրդային տարիներին դա կարելի էր բացատրել հոգևոր կյանքի և եկեղեցու հանդեպ պետության որդեգրած կանխակալ պասիվ դիրքով, ապա ինչ անուն տալ հիմա` ներկայումս, երբ Հայաստանը մոտենում է իր անկախության երրորդ տասնամյակին:

Բացարձակ ոչինչ չի արվել վերաճանաչելու եվ վերիմաստավորելու Սահակ Ամատունու` հոգևորական վարդապետի անցած ուղին և թողած մնայուն արժեքները: Դա անչափ կարևոր էր թեկուզ այն առումով, որ Օշականը պատմականորեն Ամատունիներին նվիրաբերած ոստաններից մեկն է եղել և այստեղ ապրել են ամատունիների շառավիղները...

Ամատունիների հուշաքարեր Օշականում` Եսայի և Վազգեն ավագ քահանաների գերեզմանաքարերը, և հայոց մեծ իշխան Վահան Ամատունու հուշաքարը:


Թվում է ներկայումս, երբ Օշականը` Սահակ Վարդապետ Ամատունու ծննդավայրը, որ արդեն երկու տասնամյակ է դարձել է Արագածոտնի եկեղեցական թեմի առաջնորդանիստ կենտրոնը, այս առումով գոնե մի բան փոխված կլինի: Ավաղ. ամեն ինչ նույնն է: Բարեկարգվել է միայն եկեղեցու շրջակայքը, իսկ մշակութային կյանքը   ներփակված է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին նվիրված տարեկան հանդիսություններով, նրա գերեզմանի այցելությամբ և ոչ ավելին` մինչդեռ պատմական Օշական գյուղում մեծ է եղել ոչ միայն Մեսրոպ Մաշտոցի դին ամփոփած Վահան Ամատունու, այլև նրա մյուս ազգակիցների գործունեությունը: Օրինակ. արդեն ասվեց, որ Օշականի վանքի ու դպրոցի կայացման պատմության մեջ նրանք շատ մեծ դերակատարություն են ունեցել: Սա կհետաքրքրի՞ Օշական այցելած ուխտավոր զբոսաշրջիկին, անշուշտ այո: Գոնե վերջին հարյուրամյակում տեսանելի է եղել նրանց գործունեությունը: Սահակ Ամատունու առաջին ուսուցիչը նրա հորեղբայրն է եղել` Օշականի ավագ քահանան Տեր Եսային: վերջինիս տղաները` Նիկոդիմոսը, Վահանը, Գարեգինը կրթված ու ազդեցիկ դեմքեր են եղել ու մեծ չափով նպաստել են գյուղի ու այժմյան եկեղեցու և դպրոցի կառուցմանը: Նույնիսկ խորհրդային տարիներին Օշականի եկեղեցում ավագ քահանայի պարտականություն է կատարել Տեր Վազգեն Արմենի Ամատունին(1905-1991): Այդ մասին տեղեկություն չես գտնի, անգամ Ամատունիների նախաձեռնությամբ 1914թ. կառուցված դպրոցում, որն այժմ եկեղեցուն կից դպրատունն է, որտեղ գործում է թանգարան: Այստեղ, որպես հնություն անցյալ դարի հրապարակած «Արարատ» ամսագրի մի քանի համարներ են` ոչ մի խոսք եկեղեցու ու դպրոցի վերջին տարիների պատմություններից:

Թեմի առաջնորդանիստ Օշականի եկեղեցու բակում ամփոփված է տեր Եսայի քահանա Ամատունու(1829-1913)` Սահակ վարդապետի հորեղբոր ու առաջին ուսուցչի գերեզնանը: Գերեզնաաքարի գրությունները ջնջվել, անընթեռնելի են դարձել, գերեզմանաքարը հիմնանորոգման կարիք ունի: Ինչո՞վ է առանձնահատուկ Օշականի ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունու գերազմանը:  Ինչպես հայտնի է իշխան Վահան Ամատունին խնդրել էր իրեն թաղել հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանից հորիզոնական` 40 կանգուն հեռավորությամբ : Մեկ այլ կտակի համաձայն Օշականի ավագ քահանա Տեր Եսայի Ամատունին խնդրել էր իրեն թաղել


ճիշտ միջնամասում`Մաշտոցի դամբարանից 20 կանգուն, կամ 7,5 ոտնաքայլ դեպի ձախ, Վահան Ամատունու դամբարանից ճիշտ` նույնքան հեռավորության վրա դեպի աջ: Եսայի քահանայի նվիրական այս ցանկությունը՝ կաթողիկոս Գևորգ Ե-ի թուլտվությամբ և մասնակցությամբ իրականություն են դարձնում նրա 3 որդիները: Այս պատվին իհարկե Տեր Եսային արժանացել էր իր նվիրված աշխատանքի շնորհիվ:
Այս պատմության մասին չգիտեն նույնիսկ օշականցիները: Ինչի՞ մասին է խոսքը, երբ հարցում արվածներից ոչ մեկը չի էլ ճանաչում նրան` իրենց գյուղում ուսում տված ու եկեղեցու կառուցումը նախաձեռնած Եսայի Ամատունուն:
Այժմ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի մասին: Ինչպես ասացինք, այն հեռու է Օշականի հանրահայտ եկեղեցուց և գտնվում է կոնդի բլրալանջին` Թուխ Մանուկ կոչվող մատուռի մուտքի ձախ հատվածում:
Գերեզմանաքարի միջնամասը, որտեղ փորագրված է եղել վարդապետի անունը, ամբողջությամբ ջարդված է, իսկ ամբողջական քարը վնասված է` կարոտ նորոգման: Այլ խոսքով անծանոթ մարդը չի կարող իմանալ, որ այստեղ է ամփոփված հայ ժողովրդի նվիրյալներից մեկը: Արդեն այդպես է տասնամյակներ...Միթե՞ այդքան տարիներ ոչ մեկին չի հետաքրքրել որտեղ է թաղված Հայ Եկեղեցուն ժողովրդի երգերը, շարականները պարգևած հայ վարդապետ հոգևորականը: Որտե՞ղ են պատկան մարմինները, Մայր Աթոռի ու Արագածոտնի թեմի հոգևոր հայրերը: Սահակ վարդապետը թաղվել է իր կտակի համաձայն, ուրեմն Սուրբ Աթոռ մայր Էջմիածնում տեղյակ են վայրի մասին: ՈՒրեմն հարց է առաջանում ինչու՞ է Մայր Աթոռն այսքան տարի լռել ու անտարբեր գտնվել իր զավակի սուրբ մասունքի հանդեպ: Միթե՞ այսքան տարիներ գոնե մեկ անգամ խունկ չեն ծխացել նրա շիրիմին, որպեսզի տեսնեին ինչ բարբարոսություն է կատարվել: Եթե չեն այցելել նրա շիրմաքարին դա արդեն աներելի անտարբերություն է, իսկ եթե տեսել են ու լռել` դատապարտելի արարք է: Ամեն դեպքում սա  ահազանգ է: Մենք սա բարձրաձայնում ենք... Սահակ Ամատունու անունը մոռացվում է:
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը Թուխ Մանուկ մատուռի ձախ մասում:

Հատկանշական է, որ 2017թ Օշական աշակերտների հետ ուղտագնացություն եկած մանկավարժ Աշոտ Բլեյանը չիմանալով, որ բարձրունքում կանգնած է Սահակ Ամատունու ջարդված գերեզմանաքարի մոտ,  Օշականի համայնապատկերը դիտելով ուշադրություն է հրավիրում, որ պետք է հոգ տարվի գյուղի ամեն մասունքին : Այստեղ պետք է զգացվի մաշտոցյան շունչը: Ինչպես Ամատունին է հեռատես եղել Մեսրոպ Մաշտոցին տեղափոխելով այստեղ, այնպես էլ այսօրվա բնակիչները պետք է օգտվեն նպաստավոր հնարավորությունից և գյուղը դարձնեն աշխարհի տարբեր անկյուններից եկող հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց ուխտատեղի, որն արտացոլի թե ո՞վ է Մաշտոցը մեզ համար և ինչ գյուղ է Օշականը` ընդհանրապես: Այն պետք է լինի ազգագրության ու հայրենագիտության  իսկական դպրոց ու բաց արվեստանոց...

 Այս առումով համահունչ կինի ստեղծել ամատունիների մասին պատմող թանգարան, մանավանդ ամատունիների  մասին` կապված դպրոցի ու եկեղեցու հետ բավական փաստացի տեղեկություններ կան ու դեռ շնորհիվ մեր նախագծի հավաքվում են:

Օշականը այցելող բազմաթիվ զբոսաշրջիկները հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ու Մեծն իշխան Վահան Ամատունու շիրմաքարերը տեսնելուց զատ հնարավորություն պետք է ունենան հաղորդակցվելու և ծանոթանալու ազնվական Ամատունի տոհմի  նվիրյալ հետնորդներին, ովքեր քիչ բան չեն արել  մասնավորապես Օշականի  համար:

 «Նիդերլանդական օրագիր»

Այս թեմայով այլ նյութեր.
Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:

Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգից 
https://www.nidoragir.com/2024/08/blog-post.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)


Wednesday, 5 June 2019

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱԹԵՆՔՈՒՄ



Հունիսի 4-ին Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնը և Հայկական ժողովրդային շարժումը,Հունաստանում Կիպրոսի հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին 1919 թ․-ի Փարիզի խաղաղության վեհաժողովի 100 ամյակին նվիրված գիտաժողով: Գիտաժողովն սկսվեց Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Հայկ Գասարճյանի ողջույնի խոսքով։
Աթենքի համալսարանից մասնակցում էին Օսմանյան կայսրության պատմության ամբիոնի դոցենտ պրն. Պարասկևաս Քոնորթասը և պատմական գիտությունների թեկնածու պրն. Անդրեաս Անդոնոպուլոսը, Սալոնիկի համալսարանից՝ պատմական գիտությունների թեկնածու պրն. Վլասիս Աղձիդիսը և Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնից` կենտրոնի քարտուղար, գրող պրն․ Հովսեփ Քասեսյանը: Պարոն Քասեսյանն իր ելույթում անդրադարձավ բարձրակարգ մշակույթի կրող քրիստոնյա մեծամասնության վրա Օսմանյան կայսրության թողած ազդեցությանը և այն փաստին, որ ենթակա ժողովուրդները երբեք չդադարեցին ապստամբել Օսմանյան ռեժիմի
դեմ, մինչդեռ եվրոպացիները թուրքերին տարածաշրջանում համարում էին օտար տարր: Պարոն Քոնորթասը ներկայացրեց 19-րդ դարի Թանզիմաթի ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունը բարեփոխելու և գոյատևելու համար առնված քայլերի և Կայսրության ենթակա ժողովրդների և Եվրոպայի վրա այս քայլերի թողած ազդեցությունների մասին:
Պարոն Անդոնոպուլոսը անդրադարձավ Կ.Պոլսի հունական համայնքի և 19-րդ դարում համայնքի ազգային, տնտեսական և մշակութային առաջընթացին: Պարոն Աղձիդիսը նկարագրեց թուրքական ռեժիմի կողմից ենթակա
ժողովուրդների հետ հակամարտության հարցը` նրանց արտաքսմամբ/ոչնչացմամբ «վերջնական լուծում» տալու դրդապատճառների ու մեթոդների մասին: Հունաստանում Կիպրոսի դեսպանատանը կազմակերպված
գիտաժողովին ներկա էին հայ, հույն և կիպրացի համայնքների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, պատմաբաններ, դիվանագետներ: Միջոցառումից բացակա էին ՀՀ դեսպանության ներկայացուցիչները։ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները բացակա էին նաև Հայաստանին և հայությանը առնչվող Բեռլինի վեհաժողովի 140-ամյակին նվիրված գիտաժողովից, որը 2018 թ․-ի մարտին կազմակերպվել էր նույն դեսպանատանը, ինչպես նաև բացակա էին հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող Յորղոս Սուրիսի մահվան 100-րդ տարելիցին նվիրված` Հույն գրողների միության կետրոնում կազմակերպված միջոցառումից, որը տեղի ունեցավ 2019 թ․-ի փետվարին։ Հիշեցնենք, որ Կիպրոսի դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպված գիտաժողովը երորրդն էր Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի ծրագրած 100 միջոցառումներից, որոնք իրականացվելու են առաջիկա հինգ տարվա ընթացքում: Բոլոր միջոցառումները նվիրված են լինելու 1919-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակներին, որոնք վճռորոշ ազդեցություն են ունեցել հայ և հույն ժողովուրդների վերջին հարյուր տարվա պատմության վրա: Դրանցից են` Փարիզի խաղաղության վեհաժողովը, Սևրի հաշտության պայմանագիրը, Զմյուռնիայի աղետը, Լոզանի պայմանագիրը և այլն:

«Հայաստան» լրատու, Աթենք, 5 հունիսի 2019 թ․




Հանգստյան օրերի ծրագիր

Ամստերդամի ճոճանակը։ Հանգստյան օրերի ծրագիր Tigranne Hakobjan






----------------------------------------------------

Բադիկն իր ճուտիկների հետ






Դեսպանը Դեն Բոսում մասնակցել է կիրակնօրյա պատարագին






Այսօր Նիդերլանդների Դեն Բոս քաղաքի Սուրբ Կատարինա եկեղեցի է այցելել և Der Armen Melkonian - ի մատուցած Սուրբ պատարագին է մասնակցել Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը( Tigran Balayan)
Հիշյալ եկեղեցին որոշ ժամանակով տրամադրվել է հայերին և հեռանկարում այն կարող է ծառայել որպես հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն: Այս կապակցությամբ քահանան` Տեր Արմեն Մելքոնյանը, շենքը գնելու համար նախաձեռնել է դրամահավաք: Հիշեցնենք, որ դեռ այս տարվա ապրիլի 14-ին, բազմաթիվ հայերի մասնակցությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ գերաշնորհ Խաժակ Պարսամյանը` Արմեն քահանա Մելքոնյանի մասնակցությամբ կատարել են Դռնաբացեքի արարողություն և Ծաղկազարդի կապակցությամբ մատուցել են Սուրբ պատարագ: Այդ օրվանից եկեղեցու դռները կանոնավոր բաց են տեղի հայ հավատացյալների առջև (https://www.nidoragir.com/2019/04/blog-post_20.html) :
Հիշյալ պատմական եկեղեցին Հռոմի կաթոլիկ դավանանքի եկեղեցի է, կառուցվել է 1533թվականին, գոթական ոճով: Վերջին դարաշրջաններում մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել: Հիմնական անվանումից բացի կոչել են` Նոր եկեղեցի, Kruiskerk (Խաչվանք) և այլը: Ներկայումս այն վաճառվում է, ունի ազգային հուշարձանի կարգավիճակ` 21692 համարանիշով:

Այսօր նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը





1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ն ազդարարվեց որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:
Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թվականին:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո՝ 1996թ., ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Հունիսի մեկին հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:
Լուսանկարներում` Ալմելոյի և Դեն Բոսի հայ երեխաները միջոցառումների ժամանակ, Բրեդայի հոլանդացի փոքրիկները: