The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 25 September 2020

«Նիդերլանդական օրագիր» ֆեյսբուքյան էջը հավանած մեր 9000-րդ, և բաժանորդագրված` 10.000-րդ մասնակիցը

 ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ

«Նիդերլանդական օրագիր» ֆեյսբուքյան էջը հավանած մեր 9000-րդ, և  բաժանորդագրված` 10.000-րդ մասնակիցը




Ֆեյսբուքյան մեր էջը արձանագրեց 9000-րդ հավանումը: Հեղինակը` օգտատեր Տիգրան Հարությունյանն է (Tigran Arutyunyan` Երևան ): Տիգրանը շինարար է, այդ գործի հմուտ  մասնագետը: Նրա ղեկավարությամբ Երևանում և հանրապետության տարբեր բնակավայրերում նախագծվել և իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ:

 Հիշեցնենք, որ  մի քանի օր առաջ էլ ունեցանք մեր 10.000-րդ բաժանորդը: Այդ  պատվին արժանացավ 39-ամյա ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Բեզոյանը (Kar Nar): Նա տնային տնտեսուհի է, բնակվում է Նիդերլանդների Լայդենին մերձակա ՈՒստրեխտ քաղաքում: Լուսանկարներում ներկայացնում ենք նրանց` Տիգրան Հարությունյանը`տիկնոջ և Արմինե Բեզոյանը`երեխաների հետ:

Մեր ընթերցողները ամենատարբեր տարիքի,  մասնագիտությունների ու նախասիրությունների մարդիկ են: Նրանց շնորհիվ, 2012թ. ստեղծված «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ» ձեռք  բերեց կայուն ընթերցողներ, որոնց թիվը տարեցտարի աճում է միջինը 1000 և ավելի մարդով: Այսուհետ նիդերլանդահայ կյանքին առնչվող տեղեկություններից բացի կաշխատենք ավելի բազնազան ու հետաքրքիր դարձնել կայքը: Այդ ուղղությամբ մտածում և աշխատանքներ ենք տանում: Նախատեսել ենք մեր բաժանորդների ու էջը հավանած  մասնակիցների միջև կազմակերպել կոնկուրսներ ու հայտարարել մրցանակաբաշխություններ: Այդ մասին կգրենք  լրացուցիչ: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը համարվում է նաև մեր թղթակիցը: Գրեք, կամ  հայտնեք  ձեր շուրջ տեղի ունեցող հետաքրքիր ու կարևոր իրադարձությունների մասին, ուղարկեք տեսաերիզներ ու լուսանկարներ, մենք սիրով այն կհրապարակենք:

Այժմ ներկայացնենք մեր շարքերը վերջերս համալրած օգտատերերին` մեր թիմի նոր անդամներին:

Tigran Arutyunyan

Gayane Sargsyan

Noro Hovhannisyan

Генади Софоян

Janna Tegleh Poghosyan

Armen Akopian

Стелла Авакян

Sara Vardanyan

Haradj Dawoed

Sona Serobyan Rosidu

Qristina Artur

Vladimir AntonyanVarujan Wirabian     

Kar Nar

Wahe Sahakov


Thursday, 24 September 2020

Սառա Գիդեոնը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ առաջին հայ-ամերիկացի սենատորը

 Sara Gideon could be the first Armenian-American Democrat Senator in United States History


Սառա Գիդեոնը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ առաջին հայ-ամերիկացի սենատորը: Նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռն է Նրա մրցակից Սյուզան Քոլինզը հանդիպում է ադրբեջանցի լոբբիստների հետ: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ սենատոր [Սյուզան Քոլինզը] մտահոգված է Հայաստանի օկուպացիոն քաղաքականությամբ. զեկույցում արցախահայությունն անվանվում է «անօրինական զավթիչներ»։  Միևնույն ժամանակ, Սառա Գիդեոնը Հայաստանի աննկուն պաշտպան է և ակտիվորեն աջակցում է Մեյն նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին, 2013 թ.-ին՝ համաֆինանսավորմանը և օժանդակությանը օրենսդրության ընդունման հարցում ՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին աջակցել Արցախի ինքնորոշմանը:

Sara Gideon could be the first Armenian-American Senator in United States History. She is the granddaughter of Armenian Genocide survivors. 

Her opponent, Susan Collins, has been meeting with Azeri lobbyists. Azeri media reports that “American Democrat U.S. Senator [Susan Collins] concerned about Armenia's occupation policy,” the report calling Armenians in Artsakh, an “illegal occupation.”

Meanwhile, Sara Gideon is a strong advocate for Armenia and also actively supported the State of Maine's recognition of the Republic of Artsakh, cosponsoring and helping pass legislation in 2013 calling for U.S. support for Artsakh's self-determination.

Ինչպես կահավորել ու ձևավորել բնակարանը

ԼՐԱՑՎՈՂ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Նիդերլանդներ մեր շատ հայրենակիցներ ներգաղթել են ցուրտ ու  մութ տարիներին և դրանից հետո: Շատերն իրենց աշխատասիրության շնորհիվ և վարկային նպաստավոր  պայմաններից օգտվելով ձեռք են բերել իրենց սեփական բնակարանները: Շատերը ցանկանում են իրենց ճաշակով ձևավորել, կահավորել, գեղեցիկ միջավայր ստեղծել իրենց շուրջ: Սակայն ամենքը չեն, որ ճիշտ կարողանում են դա անել,  հաշվարկել ու կիրառել ամենապարզ ու հասարակ կանոնները` էլ ավելի հարմարավետ դարձնելու իրենց, ընտանիքի մյուս անդամների ու  հյուրերի անմիջական շփման վայրը: Այս հոդվածների շարքը, որի հեղինակը Հասմիկ Հակոբյանն է, այս ոլորտում բավական հետազոտություններ է արել, կօգնի բոլորիս  ճիշտ կողմնորոշվել մեզ ամենասիրելի վայրում` տարածության ու ժամանակի առարկայական միջավայրում:


5 կանոն խոհանոցի կահույքը գրագետ տեղակայելու համար


Հիմնական սկզբունքներն են՝ 

-աշխատանքային եռանկյան ստեղծումը:

-տարածությունները հաշվի առնելը:

-կահույքի ճիշտ դասավորվածությունը:


Կանոն N1 

Կառուցել խոհանոցը՝ հաշվի առնելով աշխատանքային եռանկյան սկզբունքը՝ սալօջախ, լվացարան եւ սառնարան։ Այս 3-ի միջեւ հեռավորությունը պետք է լինի հավասար , բայց ոչ շատ մեծ հեռավորությամբ՝ խոհանոցում աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։ Ցանկալի չէ տեղադրել լվացարանը եւ սալօջախը խոհանոցային կահույքի անկյուններում։


Կանոն N2 

Մաքուր եւ կեղտոտ ամանեղենի ճիշտ շրջանառության համար աղբամանը, լվացարանը եւ աման լվացող մեքենան միմյանց մոտ պետք է տեղակայված լինեն։

Ինչպես նաեւ պահարանները եւ դարակները նույնպես պետք է աման լվացող մեքենային մոտ լինեն' այն հեշտությամբ դատարկելու եւ լցնելու համար։


Կանոն N3

Հաշվի առնել խոհանոցային կահույքի բարձրությունը:

Աշխատանքային զոնա, էլէկտրական սարքեր:

Աշխատանքային զոնան պետք է լինի գոտկատեղի բարձրության՝ կախված ձեր հասակից (85-ից մինչեւ 95սմ):

Ջեռոցը ցանկալի է լինի աչքերի բարձրության։

Օդափոխիչը՝ սալօջախից մոտավորապես 60սմ բարձրության վրա։

Պահարանի հասանելի ամենաբարձր դարակը ցանկալի է ունենա մոտավորապես 220սմ բարձրություն։


Կանոն N 4

Խոհանոցային ճարտարապետները նախընտրությունն այսօր տալիս են ավելի խորը եւ, հետեւաբար, ընդարձակ աշխատանքային զոնաներին՝ հատկացնելով աշխատանքային սեղանին 65 սմ, երբեմն նաեւ առավել հարմարավետության համար՝ 70սմ խորություն։

70սմ -ը կահույքի առջեւ ազատ տեղ թողնելու նվազագույն չափսն է, 90սմ-ը ՝ ներկառուցվող պահարանները, բաց վիճակում գտնվող սպասք լվացող մեքենան շրջանցելու համար, իսկ 120սմ-ը երկու հոգով խոհանոցում աշխատելու համար։


Կանոն N5 

Լավ լուսավորված խոհանոց:

Բացի նրանից, որ խոհանոցը պետք է լուսավորված լինի ցերեկային լույսով, այն պետք է լուսավորվի նաև առաստաղին լույսով: Ինչպես նաեւ աշխատանքային սեղանը պետք է լուսավորվի տեղային ուղղորդվող լույսերով (սփոթներով), որոնք սովորաբար տեղադրվում են աշխատանքային սեղանի վրա կախվող պահարանների տակ։ Պակաս կարևոր չէ շրջակա լուսավորությունը , հատկապես այն դեպքում, երբ խոհանոցը ճաշասենյակի հետ է։


Խոհանոցային «կղզյակ»


Խոհանոցային «կղզյակը» վերջին տարիներին հեղաշրջել է խոհանոցի մասին պատկերացումները՝  ընձեռելով տարածության արդյունավետ օգտագործման նոր հնարավորություններ։

Կղզյակը խոհանոցի կենտրոնն է եւ կարող է լինել տարբեր չափսերի, ձեւի, նյութի եւ տարողության։ Ստեծագործել սիրողների համար հրաշալի հնարավորություն

-Կղզյակն իր մեջ կարող է ամփոփել լվացարան, սալօջախ , բար եւ բազմաթիվ ֆունկցիոնալ պարզ դարակներ։

-Այն բաժանարար դեր է խաղում պատրաստման եւ համտեսման զոնաների միջեւ։ Այն կարելի է շատ ներդաշնակ ներառել ճաշասենյակի մեջ՝ ստեղծելով մեկ ամբողջություն։

-Մեծ խոհանոցում կղզյակը դառնում է մի ամբողջ խոհանոց՝ զբաղեցնելով ողջ տարածքը։ Այս դեպքում այն կարող է ներառել միանգամից 3 զոնա . պատրասման զոնա( սալօջախ, լվացարան), աշխատանքային զոնա եւ շփման զոնա( ճաշակելու , համտեսելու, նստելու եւ զրուցելու)։

Կղզյակ ունենալու լավագույն տարբերակը 15 քառ. մետր տարածքն է, չնայած լվացարան, սալօջախ, դարակաշարեր ներառելու դեպքում կարող է այն տեղակայվել նաեւ փոքր խոհանոցում։ Խորհուրդ ( այս դեպքում կահույքի փայլուն մակերեսները տեսականորեն ավելի կմեծացնեն խոհանոցը)։

- Կղզյակ կառուցելուց առաջ նախապես պետք է այդ հատվածն ապահովել էլեկտրական եւ ջրատար կոմմունիկացիաներով։

Կղզյակը կարող է լինել միեւնույն ժամանակ թե՜ շքեղ եւ թե՜ նվազագույն պահանջարկն ապահովող։ Շքեղության նոտա կարող է հաղորդել մարմարյա մակերեսը։

Սեւ գույնը վերջին շրջանի ամենասիրված գույնն է կղզյակի դեպքում, հատկապես երբ խոհանոցը ներառված է ճաշասենյակի մեջ։

-Կղզյակը կարող է լինել կիսաշրջանաձեւ

-Խոհանոցում հնարավոր է նաեւ տեղակայել միանգամից 2 կղզյակ՝ կախված խոհանոցի չափսերից եւ ձեւից։

Խոհանոցային «կղզյակը» վերջին տարիներին հեղաշրջել է խոհանոցի մասին պատկերացումները՝  ընձեռելով տարածության արդյունավետ օգտագործման նոր հնարավորություններ։

Կղզյակը խոհանոցի կենտրոնն է եւ կարող է լինել տարբեր չափսերի, ձեւի, նյութի եւ տարողության։ Ստեծագործել սիրողների համար հրաշալի հնարավորություն

-Կղզյակն իր մեջ կարող է ամփոփել լվացարան, սալօջախ , բար եւ բազմաթիվ ֆունկցիոնալ պարզ դարակներ։

-Այն բաժանարար դեր է խաղում պատրաստման եւ համտեսման զոնաների միջեւ։ Այն կարելի է շատ ներդաշնակ ներառել ճաշասենյակի մեջ՝ ստեղծելով մեկ ամբողջություն։

-Մեծ խոհանոցում կղզյակը դառնում է մի ամբողջ խոհանոց՝ զբաղեցնելով ողջ տարածքը։ Այս դեպքում այն կարող է ներառել միանգամից 3 զոնա . պատրասման զոնա( սալօջախ, լվացարան), աշխատանքային զոնա եւ շփման զոնա( ճաշակելու , համտեսելու, նստելու եւ զրուցելու)։

Կղզյակ ունենալու լավագույն տարբերակը 15 քառ. մետր տարածքն է, չնայած լվացարան, սալօջախ, դարակաշարեր ներառելու դեպքում կարող է այն տեղակայվել նաեւ փոքր խոհանոցում։ Խորհուրդ ( այս դեպքում կահույքի փայլուն մակերեսները տեսականորեն ավելի կմեծացնեն խոհանոցը)։

- Կղզյակ կառուցելուց առաջ նախապես պետք է այդ հատվածն ապահովել էլեկտրական եւ ջրատար կոմմունիկացիաներով։

Կղզյակը կարող է լինել միեւնույն ժամանակ թե՜ շքեղ եւ թե՜ նվազագույն պահանջարկն ապահովող։ Շքեղության նոտա կարող է հաղորդել մարմարյա մակերեսը։

Սեւ գույնը վերջին շրջանի ամենասիրված գույնն է կղզյակի դեպքում, հատկապես երբ խոհանոցը ներառված է ճաշասենյակի մեջ։

-Կղզյակը կարող է լինել կիսաշրջանաձեւ

-Խոհանոցում հնարավոր է նաեւ տեղակայել միանգամից 2 կղզյակ՝ կախված խոհանոցի չափսերից եւ ձեւից։





Խոհանոցային կահույքի պատրաստման համար նախատեսված նյութեր , դրանց առավելություններն ու թերությունները եւ 2020թ. ամենաարդի միտումները

ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՖԱՍԱԴՆԵՐ — ՃԱԿԱՏԱՅԻՆ ԴՌՆԵՐ ԵՎ ԴԱՐԱԿՆԵՐ

Մելամինապատ ԴՍՊ կամ ՄԴՖ– այն հիմնականում օգտագործվում է խոհանոցի ճակատային դարակները եւ դռները կառուցելու համար։ Ի տարբերություն բնական փայտի, անհամեմատ մատչելի է եւ արտադրվում է թե' փայտի, թե' քարի եւ թե' մետաղի ֆակտուրաներով։

Լամինատ – այն ամենատարածվածն է, ավելի բարձրակարգ է, քան մելամինապատ ԴՍՊ կամ ՄԴՖ եւ ունի փայտի, քարի, չժանգոտվող պողպատի շատ ավելի բնական կրկնօրինակումներ։

Լաքապատ կամ փայլուն ֆասադները նույնպես ունեն իրենց համակիրները, սակայն ավելի թանկ են։

Դիզայներները խորհուրդ են տալիս այս նյութն օգտագործել միայն ընդգծելու խոհանոցի որոշ մակերեսներ՝ գումար խնայելու նպատակով։

Եվ վերջապես բնափայտով երեսպատված մակերեսները, որոնք բնականը եւ ընտանեկան ջերմությունը սիրողների համար են։ 

Այս նյութի  դժվարությունը կայանում է նրանում, որ երբեմն անհնար է միեւնույն երանգը ստանալ բոլոր ֆասադների վրա եւ, ժամանակի ընթացքում, այն կորցնում է ձեւը եւ կարող է տեղաշարժվել։ Դրա համար էլ խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ լամինատին, որն ավելի երկարակյաց է։   







ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍԵՂԱՆ

Այժմ խոսենք խոհանոցի աշխատանքային սեղանի մասին, որը թերեւս խոհանոցի կարեւորագույն բաղադրիչն է, հետեւաբար՝ կարեւոր է, որ այն պատրաստված լինի շատ որակյալ նյութից։

Հաշվի առնելով մինիմալիստական ոճի խոհանոցների արդիականությունը՝ աշխատանքային սեղանները աստիճանաբար դառնում են ավելի բարակ։ Եթե մի քանի տարի առաջ դրանք ունեին 4սմ հաստություն, ապա այժմ դրանց հաստությունը չի գերազանցում 1.2սմ, շատ հազվադեպ հասնելով մինչեւ 3սմ հաստության։

Խոհանոցի աշխատանքային սեղանի դեպքում նախապատվությունը տրվում է լամինատին, որը կարող է ունենալ թե' քարի, թե' փայտի, թե' մարմարի եւ թե' երկաթի իմիտացիաներ։ Այսօր բարելավվել է նաեւ լամինատի որակը. այն ավելի հեշտ ու արագ է մաքրվում եւ լավ դիմակայում է հարվածներին ու քերծվածքներին։

Վերջերս լույս է տեսել նոր սերնդի լամինատ, որը կազմությամբ ավելի խիտ եւ որակով է, մեջտեղի հատվածում ունի ջրամեկուսիչ շերտ եւ հետեւաբար նաեւ՝ մեծ երկարակեցություն։

Փայտե աշխատանքային սեղան – այն ավելի ջերմ եւ ընտանեկան է դարձնում խոհանոցը։

Թերություններն են՝ զգայունությունը խոնավության եւ տաքության նկատմամբ։

Տեղադրելուց հետո անհրաժեշտ է այն մշակել կտավատի յուղով, որպեսզի հետքերը չնեծծվեն փայտի մեջ։

Օրինակ՝ բամբուկը էկզոտիկ երանգ է հաղորդում, իսկ հաճարը իր բաց երանգով լուսավորում է եւ սկանդինավյան երանգներ հաղորդում։ 

Ժամանակի ընթացքում փայտը կարող է դառնալ ավելի մուգ կամ, հակառակը, բաց երանգի, սակայն անհանգստանալու կարիք չկա, քանի որ դա  բնորոշ է բնափայտին։

Գրանիտե աշխատանքային սեղան – Այն շատ ավելի թանկ է, քան փայտը եւ շատ երկարակյաց է, չի վախենում ո'չ ցրտից, ո'չ շոգից, ո'չ էլ քերծվածքներից։ Օճառաջուրն ու սպունգը բավական են այն մաքրելու համար։

Այն նաեւ ունի գունային եւ մշակման բազմաթիվ վարիացիաներ։

Տարին մեկ անգամ խորհուրդ է տրվում այն մշակել ջրամեկուսիչ յուղով։

Կվարցե աշխատանքային սեղան – Իրենց տեսքով էսթեսիկ կվարցե աշխատանքային սեղանները բավականին թանկ են։ Կազմված լինելով 92% կվարցից եւ ակրիլային խեժից՝ այն հանդիսանում է շատ ավելի կարծր նյութ, քան բնական քարը։

Այն չի ներծծում ո'չ ջուրը, ո'չ սուրճը, ո'չ գինին։ Հետքերը շատ արագ մաքրվում են ջրով եւ օճառով, սակայն ձեռնպահ է պետք մնալ շատ տաք տարաներ վրան դնելուց, քանի որ չափազանց մեծ տաքությունից այն կարող է ճաքել եւ ձեւափոխվել։

Ապակե աշխատանքային սեղան – Այն խոհանոցին հաղորդում է գերժամանակակից տեսք։ Հիգիենիկ է, չունի ծակոտկենություն։

Սակայն այն կարող է կոտրվել հարվածներից կամ բարձր ջերմաստիճանից։

Մաքրվում է սպունգով եւ տաք ջրով, իսկ մատնահետքերը մաքրվում են ալկոհոլային քացախով։

Չժանգոտվող պողպատե աշխատանքային սեղան – Եթե ուզում եք պրոֆեսիոնալ խոհանոցի տպավորություն ստեղծել, ապա ընտրեք չժանգոտվող պողպատը։ Այն շատ նորաձեւ է եւ հեշտությամբ ինտեգրվում է ցանկացած ոճի խոհանոցում։

Պրոֆեսիոնալները նախապատվություն են տալիս այս նյութին, քանի որ այն ջերմա եւ ջրադիմացկուն է։ Լինելով նաեւ հիգիենիկ՝ այն, այնուամենայնիվ, ունի մեծ թերություն. աշխատատար է նրա ամենօրյա խնամքը, քանի որ զգայուն է կրաքարերի գոյացման եւ քերծվածքների հանդեպ։ Նաեւ ժամանակի ընթացքում կորցնում է փայլը։

Խորհուրդ է տրվում այն մաքրել քիմիական նյութերով /օրնակ՝ ժավելաջրով/։ Խստիվ հակացուցված է սպունգի կոշտ մասով այն շփելը, իսկ կտրատելիս անպայման պետք է տախտակ օգտագործել։

Բետոնե աշխատանքային սեղան – Բետոնը ի սկզբանե նախատեսված լինելով պատերի եւ հատակների հարթեցման համար՝ այսօր, որպես նորարարություն, իր կիրառությունն է գտնում է նաեւ խոհանոցում որպես աշխատանքային սեղան։ Այն շատ կարծր նյութ է, եւ նրա երկարակեցությունն էլ ավելի ապահովելու նպատակով՝ պետք է այն անպայման լաքապատել։ Մաքրելու համար բավական են միայն սպունգն ու օճառը։ Տարին մեկ անգամ խորհուրդ է տրվում այն վերալաքապատել՝ փայլը վերականգնելու նպատակով։

Լավայի տեխնոլոգիայով պատրաստված աշխատանքային սեղան – Այս նյութը էմալի եւ քարի միաձուլում է, որը 900C ջերմության տակ եփվում է։ Այն դասվում է ամենաամուր նյութերի շարքում։ Դիմակայուն է թե' հարվածներին եւ թե' ջերմությանը։ Այսօր արդեն էնթրասիտ եւ սեւ երանգներից բացի, արտադրվում է տարբեր գույների եւ երանգների։ Լինելով շատ նորարարական եւ իր տեսակով նորություն՝ շուկայում դեռեւս դժվար է այն հայթայթել, նաեւ բավական թանկ է։ 

Հակացուցված է այն մաքրել քացախով, կիտրոնով եւ ժավելաջրով։

Չնայած այն հանգամանքին, որ սպառողների 80 % նախապատվությունը տալիս է լամինատին` բոլոր վերը նշված նյութերը եւս ունեն իրենց պատվիրատուների եւ համակիրների շուկան։


ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ








Wednesday, 23 September 2020

Հայաստանում Նիդերլանդների դեսպանն անցավ իր պարտականություններին








Տեղադրելով լուսանկարներ (ներկայացրել ենք երկուսը)` Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը (Nico Schermers ) հետևյալն է գրել.
 -Այսօր կեսօրին ինձ հրավիրեցին իմ հավատարմագրերը հանձնել Նախագահ Արմեն Սարգսյանին: Քննարկեցինք շատ հետաքրքիր թեմաներ, որոնք կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: 




Մինչ հավատարմագրերի հանձնումը ` Նիդերլանդների նորանշանակ դեսպանը սեպտեմբերի 4-ին կրկնօրինակներն է հանձնել ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին: Մնացած ժամանակը Նիկոլաս Սխերմերսը հասցրել է լինել Հայաստանի տեսարժան վայրերում, ծանոթանալ նրա պատմամշակութային հուշարձաններին ու բավական հետաքրքիր լուսանկարներ տեղադրել իր ֆեյսբուքյան, թվիտերյան էջերում (Մի քանիսը ներկայացնում ենք): Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ևս ողջունել և ջերմ խոսքեր է հղել հոլանդացի գործընկերոջը: Նիդերլանդներում գտնվելու ժամանակ հոլանդացի դիվանագետը մեր երկրի դեսպանի, ապա հյուպատոսի հետ հասցրել է ծանոթանալ նիդերլանդներում գործող հայկական համայնքներին: Բարի առաքելություն ու լավ աշխատանքային սկիզբ նորին գերազանցությանը` ի նպաստ մեր երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման:
Լուսանկարային ձևավորմամբ ամբողջական նյութն այստեղ

Tuesday, 22 September 2020

Թագաժահրը չի ընկճում Արցախցիներին

 ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԶԲՈՍԱՆՔ ԱՐՑԱԽՈՎ

Ստեփանակերտում փոքրիկ զբոսանք կատարեցի․ նպատակ ունեի հասկանալ ինչպես է ազդել թագաժահրը արցախցու ինքնազգացողության ու կյանքի որակի վրա, արդյո՞ք արցախցուն խեղճացրել է այն ու ստիպել դիմացդ հայտնված մարդուն շատ չմոտենալու համար փախուստի դիմել դեպի մայթի հակառակ կողմը․․․ ամենևին: Սկսեմ սկզբից։ Նպատակ ունեի փոքրիկ նյութ պատրաստել «Արցախն ու համավարակը» թեմայի շրջանակում։ Երեկոյան զբոսանքը Ստեփանակերտի կենտրոնում ոչ միայն հաճելի է, այլև հետաքրքիր․ արցախցին ապրում է իր առօրյայով՝ փողոցում տեսնում ես զբոսնող ժպտադեմ երիտասարդների, գեղեցիկ աղջիկների, թոշակառու տղամարդիկ այգում հավաքված զրուցում են, երբեմն նույնիսկ հեռավորությունը չեն պահպանում, թոշակառու կանայք իրար կողքի քայլում են շատ մտերմիկ զրուցելով, երեխաները վազվզում են․․․ ՈՒ ՈՉ ՄԻ ԴԻՄԱԿ, մոտենում եմ առաջին հանդիպած կնոջը , ով կողքովս էր անցնում, ներկայանում եմ ու հաճելիորեն զարմանում, որ անկախ մեզանից պահում ենք 1․5 մետր այսպես կոչված սոցիալական հեռավորություն՝ հստակ գիտակցելով․ որ մենք տարբեր ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՉԵՆՔ։ Առաջին անգամն եմ զգում, որ քաղաքում թագավարակ կա ու մարդիկ պահում են այդ հեռավորությունը․․․ Զրուցակիցս՝ Կարինեն, ով աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի գիտական գրադարանում, ուրախությամբ է պատմում, որ գրադարանի հաճախորդ դասախոսներն ու ուսանողները նոր ուսումնական տարվա հետ սկսել են այցելել ու արդեն զբաղվել գիտական նյութերի ընթերցանությամբ, գիտական աշխատանքով։ Ախտահանվում է ամեն բան, մարդիկ բնականոն ընթացքով վերադառնում են իրենց կիսատ թողած գործերին։ Զգում ես, որ արցախցուն ոչ պատերազմով ու ոչ էլ համավարակով կոտրել չես կարող, պետք է՝ հագնում են դիմակը ու ապրում իրենց կյանքը անտրտունջ։ Կարինեն համոզված է, որ կյանքը իր հունի մեջ է մտնելու շուտով․․․ ուրախանում եմ, մտնում մոտակա խանութը, զրույցի բռնվում տիրուհու հետ, ով տարիքով համարյա հասակակից է ինձ։ Տիկինը մասամբ ընկճված է՝ առևտուր համարյա չկա, մաքսազերծման թանկացման պատճառով երեք ամիս առևտուր չի եղել։ Միանգամից տեսնում եմ թագաժահրի կնիքը նրա խոսքերում՝ 4 անգամ թանկացել է ամեն բան, ինքը հասցրել է առաջին թանկացման ընթացքում Թուրքիայից իր ապրանքը բերել․․ Այդ տեղանունը լսելիս սիրտս տակն ու վրա է լինում, հետո հավելում է, որ ավելի պակաս, բայց նույն թանկացումը նաև ռուսական ապրանքի վրա կա։ Թուրքից կախվածությունը սպանիչ է, բայց ականջներումս զնգում են Լոուրենս Արաբացու բառերը մեր մասին՝ ուղղված ամերիկացի լրագրողին՝տարեք հայերին Ամերիկա ու այնտեղ վերացրեք, դուք դրա փորձը ունեք հնդկացու նկատմամբ, ում հաջողությամբ եք վերացրել, անգլիացին դեռ համաշխարհային կառավարություն պիտի ստեղծի․․․ չի կարող նման մանր գործերով զբաղվել․․․ Հային պետք է անջատել Հայաստանից, իսկ մնացող հայերը պիտի աշխատեն հարևան երկրների համար․․․»։ Ծանր սրտով դուրս եմ գալիս խանութից․․ Զրույցը շարունակում եմ փողոցում․ Մոտենում եմ դիմացից եկող երիտասարդ զույգին, գեղեցիկ, բարեկիրթ․ գրական հաճելի հայերենով բացատում են ինձ, որ համավարակը ավելի է մտերմացրել ընտանիքի անդամներին, ովքեր ավելի հոգատար են դարձել միմյանց նկատմամբ․․․ Թոշակառու տատիկները չէին էլ զգացել համավարակի առկայությունը, մտքներով էլ չի անցնում սոցիալական հեռավորություն պահպանել․․ Եղան նույնիսկ մարդիկ, ովքեր փորձեցին ինձ բացատրել, որ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՄԱՎԱՐԱԿ ՉԿԱ․․․ «ԵՐԵՎԱՆԻՑ ԵՆ ՎԻՐՈՒՍԸ ԲԵՐՈՒՄ»։
Մանկական ստեղծագործության կենտրոնի ուսուցչուհիները երջանիկ դուրս էին գալիս շենքից, ուրախ էին, որ վերադարձել են իրենց աշակերտները, մի քիչ շատ են աշխատելու խմբերի քանակի մեծացման հետ կապված, բայց նրանց երջանկության վրա աշխատավարձի չփոխվելը չի ազդում։ Բոլորը ուրախ են, պետական սեկտորում աշխատող տղամարդիկ ասում են, որ չեն էլ զգացել,որ համավարակ կա, նրա առկայությունը միայն պարետին, պարետատան աշխատակիցների գործունեությանն ու պարետի հաճախակի թարմացվող որոշումներին առնչվելիս․․․ ԲՈԼՈՐԸ ՀԱՅԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ․․․ ԺԱՀՐԸ ՉԻ ԸՆԿՃՈՒՄ ՆՐԱՆՑ։
Արցախցի ոստիկանը հետևում է կարգ ու կանոնին, պատրաստ է օգնություն ցուցաբերել քաղաքացուն, բայց պարտքի գիտակցումն ու զգացումը երբեք թույլ չեն տալիս նրան որևէ հարցի պատասխանել, որն իր պարտականությունից դուրս է․ աշխարհի ամենաօրինապաշտ ու օրինակելի ոստիկաններն ապրում են Արցախում, նույնիսկ մտածում ես, որ նրանց մոտ վերապատրաստում պիտի անցնեն աշխարհի բոլոր երկրների ոստիկանները։ Դա ինձ համար վաղուց արդեն նորություն չէ։


ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ` ՀՈԳԻ ՈՒ ՄԱՐՄԻՆ, ՉԵՆՔ ՀԱՆՁՆՎՈՒՄ ԹԱԳԱԺԱՀՐԻՆ


Մինչ աշխարհի հզոր քաղաքական ուժերը քննարկում ու վերլուծում են թագաժահրի տարածման մանրամասներն ու նրա վերացմանն ուղղված միջոցառումները, նրա դեմ պատվաստումների հարցը, որը ոչ միայն առողջապահության խնդիրն է այլև հզոր քաղաքական ուժերի, ինչպես նաև այլ հրատապ քաղաքական խնդիրներ, Արցախը իր մեկուսացման դրական կողմերի ընդգծված կիրառմամբ դանդաղ բայց հաստատուն քայլերով առաջընթաց է գրանցում։ 


Այս առումով, ինչպես արդեն գիտենք, «Նիդերլանդական Օրագիրն» անդրադարձել ու շնորհավորել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կառավարման 100 օրը, հարցեր ուղղել և ստացել պատասխաններ։ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ Արցախը զբաղված է խաղաղ ստեղծագործ աշխատանքով, զարգացնում է տնտեսությունը, հղկում ու բարելավում է քաղաքական կառույցների ու կրթական համակարգի գործունեությունը ։



Թագաժահրի առկայությունը չի կարող խոչընդոտել առկա հարցերի լուծմանը Արցախում։ ԱՀ նախագահի որոշմամբ պատմական արդարությունը պետք է վերականգնվի։  Նախորդ դարասկզբին 10000 հայերի ցեղասպանություն տեսած Շուշին ազգային-քաղաքական, մշակութային, կրթական ազդեցիկ կենտրոն էր և պետք է վերականգնվի Շուշիի նախկին կարևորագույն կենտրոն լինելու կարգավիճակը։ Առաջին քայլն այդ ուղղությամբ արդեն ձեռնարկված են․ հարցի լուծմանն ընդառաջ՝ Արայիկ Հարությունյանը բանակցում է դատա-իրավական համակարգի պատասխանատուների հետ    Շուշիում կառուցվող նոր շենքը ԱԺ տրամադրելու ուղղությամբ։ Մասնավորապես,  Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է ԱՀ քաղաքացիներին, որ այցելել է բերդաքաղաք վերջին տարիներին քաղաքում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով: Նա նշում է, որ, անկասկած,  մեծ ջանքեր են պահանջվելու Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար, և, աշխատանքային օրակարգում տեղ գտած կարևոր հարցերը հրատապ լուծում են պահանջում․  բնակարանաշինություն, Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում, խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում,  շրջանային բուժմիավորման շենքի կառուցում, Շուշի տանող ճանապարհի վերանորոգում, թերացումների կարգավորում։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում նա կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուները նախագահի կողմից ստացել են բանավոր նախազգուշացում: Արցախի քաղաքացիները պատրաստակամ են օգնել, որ երկրում արդարացի լուծում ստանան բոլոր հարցերը։ Նրանք առաջ են քաշել ադրբեջանական տիրապետության տակ գտնված շրջանի տեղանուններից հրաժարվելու հարցը, մանավանդ , որ նոր անուններ հորինելու կարիք չկա, որովհետև ինչպես վկայում է դարավոր պատմությունը բոլոր վայրերը ունեն իրենց պատմական հայկական անվանումները։ Օրինակ,  քաղաքացիներից մեկի կողմից անդրադարձ է կատարվել Ասկերա՞ն, թե Մայրաբերդ տեղանուններին։ 
Հայոց պատմության մեջ շատ են ճակատագրական, ողբերգական, հերոսական դրվագները։ Պակաս չեն նաև զավեշտալի փաստեր։
Արցախի մայրաքաղաքի ամենավտանգավոր՝ արևելյան ուղղությունը պաշտպանող, բոլոր կռիվներում թուրք ասկերների դեմ կանգնած հայոց անառիկ ամրոցը անվանվում է ասկերի հոգնակիով․․․ թուրք զինվորներ ․․․ այն դեպքում, երբ ունենք Մայրաբերդը, որպես պատմական փաստ, տեղանուն, համազգային պարծանքի ու փառքի լուռ վկա։ Քանի որ տեղանունների փոփոխությունը խիստ տրամաբանական է, առաջարկ է արվել բացատրական աշխատանք տանել տեղի բնակչության լայն շերտերի հետ։ (Չենք ցանկանում անդրադառնալ այն հարցին, որ հարևան Ադրբեջանում, տեսնելով, որ Արցախը շրջանառության մեջ է դրել իր վաղեմի տեղանունը, փորձ է արվել 7րդ դասարանի դպրոցական դասագրքում բացատրել, որ նշված տեղանունը մթա․ 6-րդ դարում լինելով «բուն ադրբեջանական» նշանակել է «քաջ զինվոր» ․․․)



Նշենք, որ Արցախի նախագահն այս օրերին անկախության օրվա առիթով գտնվելով ՀՀ-ում մեծ եռանդով հանդիպումներ է ունենում՝ «Թումո» կենտրոնների ցանցն Արցախում ընդլայնելու նպատակով։ 
Ա․ Հարությունյանը այցելել է Մատենադարան, ծանոթացել հայ ձեռագրային ժառանգության բացառիկ նմուշներին, շրջայց կատարել արխիվային պահոցում և ձեռագրերի վերականգնման բաժնում և Տեր-Ղեւոնդյանի հետ մտքեր ենք փոխանակել համագործակցության ընդլայնման տարբերակների շուրջ: Մասնավորապես, նախատեսվում է մայրաքաղաքում գործող հանրապետական գրադարանի համար արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող պայմաններ ստեղծել, և այդ գործում Մատենադարանը կունենա իր ծանրակշիռ մասնակցությունը, համոզված է ԱՀ նախագահը:

 Մեր զրույցը շարունակենք՝ դիտելով մի փոքրիկ ֆիլմ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ այն մասին, թե ինչպես է համավարակի պայմաններում  Արցախում բարձր մակարդակով կազմակերպվում կրթության իրավունքի իրականացումը (https://www.artsakhombuds.am/hy/news/441)։ Արվում է ամեն բան, որ թագաժահրի ազդեցությունը կրթության վրա հասցվի մինիմալի։

Իսկ ինչպես է գնահատվում թագաժահրի ազդեցությանը ԱՀ-ում ընդհանրապես և մարդու իրավունքների  վրա մասնավորապես։ Այս հարցի  առնչությամբ փորձեցինք զրուցել մարդու իրավունքների համար պայքարող, «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպության հիմնադիր, պետական-հասարակական գործիչ Կարեն Օհանջանյանի հետ (http://www.nankr.am/hy/2460)։ Արցախում նրան բոլորն են ճանաչում և սիրում, որովհետև նա մարդու այն տեսակին է պատկանում, որ անգամ համավարակի պայմաններում ոչ մեկի ու ոչ մի հարցի նկատմամբ չի կարող անտարբեր գտնվել, գուցե գեներն են պատճառը․․․ Կարեն Օհանջանյանը նվիրյալ հայրենասեր է, խոհա-փիլիսոփայական և սիրային բանաստեղծությունների հեղինակ, բազմակողմանի զարգացած գրող, մեր հայտնի հայրենակցի՝ Միքայել Արամյանցի (Ախթալայի պատմական դղյակի տիրոջ և Անդրկովկասում առաջին թենիսի քորտերի հիմնադիր) գեների անմիջական կրողը։ (Ամբողջական հոդվածը Կարեն Օհանջի «Արամյանց» գործի մասին կարելի է կարդալ հետևյալ հղմամբ
Բայց այսքանը դարձյալ շատ քիչ է նկարագրելու համար 1992 թ.   Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպությունը ստեղծած և Բելգիայույում 2000թ․ քաղաքական գիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում դոկտորի աստիճան ստացած, Արցախում մարդու իրավունքների հայտնի պաշտպանին, ով բավականին ներդրում ունի 500 թուրք գերիներին, մարդասիրական մղումներից ելնելով, Ադրբեջանին վերադարձնելու հարցում, սակայնթուրք կոչվածի համար բանակցային գործընթացը այնքան արժեք չուներ, որ դաժան դատաստան տեսնելով բանագնած Օհանջանյանի հետ ՝ նրան ենթարկում են ահավոր կտտանքների։ Արդարության անխոնջ մարտիկը այսօր էլ շարունակում է իր անձնվեր գործունեությունը և կարծես արցախահայության  բոլոր խնդիրները նրանը լինեն։ Բանակցությունների հարցին այսօր անդրադարձ կատարելով՝ նա նշելում է, որ դրանք պետք է որակապես նոր հարթություն մտնեն, այլապես անիմաստ է նույնությամբ կրկնել անցածը՝ անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, որպեսզի բանակցային գործընթացը վերակենդանանա և դուրս գա փակուղուց․․․
Օհանջանյանը, պատասխանելով մեր հարցին, նշում է, որ, եթե Արցախում իրավիճակն համեմատվի այլ երկրներում գործող սահմանափակումների հետ, ապա պանդեմիան և կառավարության ձեռնարկած միջոցառումները Արցախում սոսկ մարդու իրավունքների թեթևակի սահմանափակումների պատճառ են դարձել։ Խոսքը վերաբերում է երկրի ներսում տեղաշարժերին և այլ երկրներ մեկնելուն։ Արգելված են մասսայական միջոցառումները, այդ թվում հարսանիքներին ու հուղարկավորություններին 20 հոգուց ավել մասնակիցները չեն կարող լինել, վերջապես դիմակների կրումը հասարակական վայրերում։ Իհարկե արտակարգ իրավիճակը վարորդների գրպանին հարված հասցրեց, կառավարության կողմից սոցիալական մուծումների՝ օգնության ծրագիրը լիովին չծածկեց բնակչության կարիքները․․ բայց այս սահմանափակումների մեծ մասից արագ հրաժարվեցին և կարծես դիմակ կրում են ըստ անհրաժեշտության։ Թագաժահրի թեման Օհանջանյանը պոեզիայում յուրահատուկ տեղ ունի, քանի որ կյանքի որակի վրա այն, այնուամենայնիվ թողնում է իր հետքը։

Твой защитный экран от Louis Vuitton
Поразил меня сразу и напомнил о чём-то.
Ты смотрела глазами пришельца из космоса,
Без улыбки, эмоций... Только грусть выражала.
Ты в защитном экране, Боже мой!- До чего ж хороша!
Но тебе не хватало, чтобы рядом был я -
И в таком же экране от Louis Vuitton...
13 сентября 2020 г.

Очевидно, что COVID
Повлиял и на осень:
Она будто всё ноет -
Стал другим её почерк.
И любви нет прошедшей,
Ожиданий восторга.
Краски листьев отцветших
Не ложатся в два слога...
Может быть, эта осень
Исключенье из правил?
И похоже, что COVID
Всем любви поубавил...
Осень - время поэта,
И вдохновений пора.
Все ещё и не спета
Песнь та моя со вчера...
9 сентября 2020 г.
Ադրբեջանական թուրքի դեմ  պայքարը, Ադրբեջանի ստեղծած անմարդկային պայմանները, ազգային ազատագրական պայքարն ու անկախության համար մղվող պատերազմը, տարիների մեկուսացումը արցախցու կամքն ու համառությունը՝ միշտ դեպի ազատոււթյուն և անկախություն ավելի ամուր են  ու անկոտրում են դարձրել այսօր արցախցուն։ Եզրահանգումը մեկն է՝ արցախցուն ոչ մի կորոնավիրուս վախեցնել ու բնականոն կյանքի հունից հանել չի կարող։


Նաիրա Գասպարյան
Նիդ .օրագիր, 13.09.2020 Արցախ/


Sunday, 20 September 2020

Նիդերլանդների հանրայինը կրկին Գոռ Խաչիկյանի մասին

 20.09.2020/Նիդերլանդական օրագիր

Գոռ Խաչիկյանի` մեր  հայրենակից բժշկի մասին, նիդերլանդական մամուլը, հեռուստատեսությունը շարունակում է ներկայացնել: Գոռը միշտ արդիական հարցեր է բարձրացնում` դրա  հետ  մեկտեղ գեղեցիկ կերպով ներկայացնելով մեր երկիրը,  ժողովրդին, նրա պատմությունը: https://tvblik.nl/-ի արձագանքը:

« Եթե դուք ապաստան հայցողների կենտրոնում դեռահաս եք, և ձեր ապագան տարիներ շարունակ անորոշ է, չեք կարող խոսել երջանիկ ապագա կերտելու մասին: Բայց դա  Գոռ Խաչիկյանի  համար չէր: Նա մեծ նվիրվածությամբ մնաց բժիշկ դառնալու իր երազանքին: Եվ երբ ընդհանուր համաներմամբ Խաչիկյանին թույլատրվեց մնալ Նիդեռլանդներում, նա հաջողությամբ ավարտեց բժշկական ուսումը և մասնագիտացավ որպես առաջին օգնության բժշկ: Նա որոշեց իր ներդրումն ունենալ այս երկրում, այս համայնքում, որի անդամն է: Այս գարնանը Խաչիկյանին հաճախ էին զանգահարում թոք-շոուներով `զեկուցելու կորոնավիրուսի առաջին  ալիքի սարսափելի իրողության  իր  տեսած տպավորությունների մասին խոսելու: Հատկանշական է և կար նրա կարեկցանքը ՝ հիվանդների վախի և մենակության ճանաչումը: Այդ համատեքստում նա հիշում է Հերման Ֆինքերսի «ընդմիջումից հետո» կաբարե ծրագիրը: «Դրանից շատ բան սովորեցի այն մասին, թե ինչպես ենք մենք ՝ բժիշկներս, շփվում: Ֆինքերսը պատմեց իր փորձը հիվանդից: Դա խոր տպավորություն թողեց ինձ վրա »: Խաչիկյանի թանկարժեք խոսքերը բխում են ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանի գրքից, որոնք վերաբերում են հայ ժողովրդի հուսահատությանն ու հայրենասիրությանը: Հայոց ցեղասպանությունը դեռ չի ճանաչվում Թուրքիայի կողմից, և սահմանը կրկին ռմբակոծվում է, և աշխարհը նայում է: «Ըստ երեւույթին, մենք ՝ հայերս, կարեւոր չենք»: Բայց այն, ինչը հուսադրում է Խաչիկյանին, խորը հավատքն է, որ Աստված տեսնում է սա:

Հաղորդումը վարում է Անեմիեկ Շրայվերը: De Verwondering ծրագրի  հյուրն էր Գոռ Խաչիկյանը այս հաղորդումը հեռարձակվեց սեպտեմբերի 20-ին  KRO-NCRV- ի կողմից»:

Հաղորդումը նիդերլանդերենով է. բարի վայելում

https://www.npostart.nl/de-verwondering/20-09-2020/KN_1716106


Fragment uit De Verwondering, test van William Saroyan over Armeniers die ondanks de vervolging overal ter wereld elkaar tegen komen, feesten, taal en cultuur behouden en van waarde zijn.

Wednesday, 9 September 2020

Կարճ լուրերի սեպտեմբերյան օրագիր

 

Արցախի օրվա և պաշտոնավարման 100 օրվա առիթով սեպտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիս է ունեցել:

Նա պատասխանել է նաև «Նիդերլանդական օրագրի» հնչեցրած հարցին.

ՄԵՐ ՀԱՐՑԸ կարող եք լսել 1:44:30 րոպեին: Այն այսպիսին էր.

-Մեծարգո նախագահ, շնորհավորում ենք Ձեզ  պաշտոնավարման 100 օրվա և Արցախի Հանրապետության օրվա  առիթով:

Ձեզ հաջողվու՞մ է համախմբել քաղաքական ուժերին : Ինչպե՞ս եք տեսնում Արցախի վաղվա օրը.

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ փոխանցում է նիդերլանդահայերի ամենաջերմ մաղթանքները:

Արցախի Հանրապետության նախագահ՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման 100 օրվա առիթով մամուլի ասուլիս:

Շնորհակալություն հարցը հնչեցնելու և պատասխանելու համար:

Հարցի պատասխանը լսեք տեսանյութում:



Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի  (Diaspora High Commissioner's Office) նոր կայքը

Արդեն հասանելի է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի կայքը: Այն գործում  է 3 լեզուներով: Մանրամասը տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել`

http://diaspora.gov.am/hy

Իսկ արդեն մյուս` ներքևի հղման  մեջ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատար Զարեհ Սինանյանը և գրասենյակի աշխատակից Մարգարիտա Բաղդասարյանը  անձամբ են  ներկայացնում կայքը, պատմում  նրա մասին, ներկայացնում առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

 https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/videos/326692621978228

ԱՅՍ ՕՐԸ

Սեպտեմբերի 2 

301 թ. – ըստ ավանդության հիմնադրվեց Սան Մարինո պետությունը, Եվրոպայի ամենահին պետությունը։

863 թ. – տեղի ունեցավ Լալակաոնի ճակատամարտը։

1658 թ. – մահացել է Օլիվեր Կրոմվելը, Անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ (ծն. 1599 թ.)։

1952 թ. – ծնվել է Հակոբ Մովսեսը, հայ բանաստեղծ, թարգմանիչ։

1953 թ. – ուժի մեջ մտավ Եվրոպայի Խորհրդի կողմից կազմված Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։

1967 թ. – ծնվել է Տարոն Աճեմօղլուն, թուրքահայ նշանավոր տնտեսագետ։

1947 թ. – ծնվել է Լևոն Իշտոյանը, հայ ճանաչված ֆուտբոլիստ։

1983 թ. – ծնվել է Գաբրիել Սարգսյանը, հայ ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր։

1996 թ. – ԱՄՆ-ն Իրաքում իրագործեց «Հարված անապատում» ռազմական գործողությունը։


Սեպտեմբերի 13-ին Մաստրիխտում ԽԱՉՎԵՐԱՑ` ՏՈՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՍՐԲՈՅ ԽԱՉԻ

 (Խաչվերաց, Սբխեչ)ի տոնին առիթով,  Ս. Կարապետ Եկեղեցում , Կիրակի՝   Սեպտեմբերի 13ին   ժամը 11:30 ին,  մատուցվելու  է Սուրբ և Անմահ Պատարագ:

 Ս. Պատարագը պիտի մատուցանէ եւ օրվան պատգամը փոխանցէ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը,

Պատարագի ավարտին՝ կատարվելու է (Ռեհանօրհնէք) Ռեհանի օրհնություն եւ նոր ուսումնական տարեշրջանի բացման առիթով՝ աշակերտների օրհնության կարգ։

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին Ննջեցիալների հիշատակության օր է` Յիշատակ Մեռելոց:Եկեղեցում պահպանվելու են COVID 19ի բոլոր կանոնները։ եկեղեցու հասցեն։ Potterieplein 50..6216VB Maastricht


4 ՍԵՊՏԵՄԲԵՐ

Սփյուռքից 100 մասնագետ է աշխատելու հայրենիքում

Լուսինե Էլլարյանը Նիդերլանդներից է եկել, օրեր անց աշխատանքը կսկսի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչությունում։

«Առաջին անգամ, որ եկա Հայաստան, երեք շաբաթով էի եկել, հետո էնքան սիրեցի, որ 6 ամիս մնացել եմ Հայաստանում ու զբոսաշրջել ամբողջ երկրով մեկ: Հետո հանդիպեցի մի փոքր գյուղ, որ կոչվում է Սարի գյուղ, ու իմ պապիկն է էնտեղ ծնվել, ու մի քիչ սիրահարվեցի», - ասում է Լուսինե Էլլարյանը: Վերջինս Հայաստան Նիդերլանդներից է եկել, օրեր անց աշխատանքը կսկսի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչությունում։ Մայրենիից բացի, նաև 5 լեզու գիտի, բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան ստացել է Նիդերլանդներում, իսկ քաղաքական փիլիսոփայության մագիստորսի կոչում՝ Իսպանիայում։ Մշակութային ոլորտում է աշխատել, եղել է նախագծերի կառավարիչ։ Հիմա ցանկանում է փորձը հայրենիքում կիրառել. - «Հեղափոխությունից հետո սկսել եմ գալ ու մշակութային ծրագրեր եմ անում Տավուշի մարզում: Մի քիչ շփվել եմ արդեն հայկական մշակույթի ոլորտի, նաև նախարարության ու մարզպետարանի, այդպիսի պաշտոնական կառույցների հետ: Այս ծրագրի միջոցով հուսով եմ, որ կկարողանամ ինչ-որ մի գիտելիք, նորություն բերեմ Հայաստան»:

Սփուռքահայ 100 բարձրակարգ մասնագետ մինչ տարևերջ կմիանա պետական կառավարման համակարգին։ Նրանցից 24-ն արդեն Հայաստանում են ու օրերս աշխատանքի կանցնեն տարբեր նախարարություններում։

***    ***   ***

Սեպտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳ նախարարը շնորհավորեց Նիկո Սխերմերսին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առնչությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց Երևանում Նիդերլանդների դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի, բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ:

Իր թվիտերյան էջում Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը այսպիսի գրառում է արել.

Today I met 🇦🇲 Foreign Minister Zohrab Mnatsakanian to present the copy of my credentials. We had at this occasion an extensive discussion on developments in the region and in particular on topics concerning joint 🇦🇲🇳🇱 interests in the field of politics, economy and trade, human rights and culture. This moment marked the next official step in opening the 🇳🇱 Embassy in #Yerevan and the start of further deepening bilateral relations between these two countries together with Tigran Balayan and based on the good work done by colleagues in Tbilisi.

___________

Սեպտեմբերի 6-ին արձակուրդներից հետո վերսկսվել են Աբովյան միության աշխատանքները։  Կենտրոնը և դասացուցակը հարմարեցված են COVID-19-ի կանոններին:

Wij herstarten onze activiteiten bij de Vereniging Abovian. Ons clubhuis en rooster van lessen zijn aangepast aan de regels van COVID-19.

We are restarting our activities at Abovian Centre. Our Centre and the timetable of lessons have been adjusted to the COVID-19 rules.

Սեպտեմբերի 16-ին

Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, Մաաստրիխտի «Սուրբ Կարապետ եկեղեցու», «Սուրբ Սերվատիուս տաճարի» և Քյոլնի «Սիլվա Կապուտիկյան»

միության համագործակցությամբ Մաաստրիխտում "Musica Sacra" փառատոնի նախաշեմին՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին, Սուրբ Սերվատիուսի տաճարում տեղի կունենա

գերմանահայ «ԼՈՒՅՍ» նվագախմբի համերգը, որը նվիրվելու է Հայաստանի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Երեկոյի ընթացքում խմբավար Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ կհնչեն կատարումներ հայազգի և օտարերկրացի հանրահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություներից, ինչպիսիք են՝ Միրզոյանը, Կոմիտասը, Բերբերյանը, Բախը, Վիվալդին և շատ ուրիշներ: Նվագախմբին ձայնակցելու են տարբեր երգչախմբերից ընտրված երգիչներ և երգչուհիներ, այդ թվում համերգի հատուկ հյուրը՝ Երևանի օպերային թատրոնի մեներգչուհի Տաթևիկ Աշուրյանը։ Համերգի բացումը կկատարվի ժամը 20:00-ին։ Նախապես ամրագրումը պարտադիր է համավարակի կանոնների պահպանման և տեղերի սահմանափակ քանակի պատճառով: Ցանկացողները կարող են գրանցվել՝ ուղարկելով էլ. նամակ հետևյալ հասցեին. ani.maastricht@gmail.com կամ զանգահարելով նշյալ հեռախոսահամարներին

/ whatsapp ՝06-23118396, 06-43988500, 06-25041397։

Ամրագրման համար անհրաժեշտ է նշել՝

• Անուն, ազգանուն,

• Բնակություն հասցե,

• Հեռախոսահամար։

Համերգի մուտքն անվճար է։


---------------------------------------------------------------
Նիդերլանդներից՝ Հայաստան. ինչպե՞ս Նարեկ Արամյանը վերադարձավ հայրենիք, հիմնեց տեխնոլոգիական ընկերություն և ստեղծեց աշխատատեղեր։



Լուսանկարային էտյուդ:

Նիդերլանդական բնակավայրը թռչնի թռիչքի բարձրությունից:

https://www.facebook.com/NidOragir/posts/3395616407169739





Saturday, 5 September 2020

«Արմենիան» ավարտե՞ց իր առաքելությունը

 ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

05.09.2020 Սուրբ Ղազար կղզի/Գրիգոր Հովսեփյան/Նիդերլանդական օրագիր






Վենետիկի Սուրբ Ղազար կղզի այցելելով պարզեցինք, որ վաճառվել է «Արմենիա» հայտնի առագաստանավը: Այդ մասին ափսոսանքով մեզ հայտնեց Մխիթարյան միաբանության աշխատակիցներից մեկը` չցանկանալով հրապարակել անունը: Նա ասաց, որ նավը վաճառվել է մի ֆրանսիացու: Երբ մոտեցանք նավը դիտելու` մեզ մոտեցավ մի երիտասարդ, ով նույնպես չցանկացավ հայտնել անունը, բայց դրա փոխարեն ներկայացավ «Արմենիայի» նոր սեփականատեր և թույլատրեց նկարահանումներ կատարել: Նավի ետնամասը վնասվածքներ ուներ, իսկ տեսքը բավական անխնամ էր:


Շատերի հիշողության մեջ թարմ է «Արմենիա» առագաստանավի ճանապարհորդության մասին պատմությունները: 2009թ. մայիսի 28-ից իսպանական Վալենսիա նավահանգստից շուրջերկրյա ճանապարհորդություն սկսեց, այն ավարտվեց 2011թ․ օգոստոսի 5-ին՝ Միջերկրական ծովում և կայանվեց Մխիթարյան միաբանության մատույցներում:
«Արմենիա» առագաստանավը կտրել-անցել է 3 օվկիանոս, 5 մայրցամաք, կանգ է առել 23 պետությունում, անցել 42 հազար մղոն, 2 անգամ հատել է հասարակածը։
Տարօրինակ ենք համարում, որ նման պատմություն կերտած նավը նախ վաճառվել է, և վաճառվել է` օտարազգի գնորդի: Ինչու՞ ենք այդպես կարծում : Դեռ տարիներ առաջ հայկական մամուլում («Հրապարակ» թերթ) լուրեր էին շրջանառվում, որ Վենետիկի հայ գործարարները` ցանկացել են «Արմենիան» 1 մլն․ դոլարով գնել` հայկական դրոշն Ադրիատիկում-Վենետիկում` մնացյալ նավերի կողքին ծածանելու, նավարկելու, «հաճելին օգտակարի» հետ համակցելու խնդրանքով: Սակայն Զորի Հայկովիչը չի տվել իր համաձայնությունը: Ավելին, նա շուրջերկրյա ճանապարհորդությունը վերջացած չի համարել, քանի դեռ Սուրբ Ղազար կղզուց և Վիեննայից չեն բերել հայկական ամենամեծ մագաղաթե ձեռագրի՝ Մշո Ճառընտիրի (1200թ. ) 604 մագաղաթե թերթերից պակասող 18 թերթը, որից 17-ը գտնվում է Սուրբ Ղազար կղզում, իսկ մեկը՝ Վիեննայի թանգարանում։ նրա վաղեմի երազանքն էր, որ պատմական այս նավը Հայաստան տեղափոխվեր այս թերթերը իր հետ բերելով` Մատենադարանում ամբողջացնելու համար:

Ոչ, սա անփութության հետևանք չէ, այլ ուրիշ մի բան (նիդ.օրագիր)

Ասուլիսներից մեկի ժամանակ էլ նավը վաճառելու վերաբերյալ Զորի Բալայանը հետևյալն է ասել. «Նրանք կարող են առհասարակ այնպիսի մի բան անել, վերցնել նավը եւ չտալ, եթե մենք տեր չկանգնենք, բայց վաճառելու հարց չկա, առավել եւս՝ վաճառել եւ այդ գումարը գրպանը դնել։ Դա պետական է, թեև պետությունը ոչ մի կոպեկ չի տվել, դա նախագահ Սերժ Սարգսյանն էր կազմակերպել իր նախագահության առաջին տարում, եւ 3 հոգի էլ աջակցել էին՝ Գագիկ Ծառուկյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ Հրանտ Վարդանյանը։ Մենք պետությունից ոչ մի կոպեկ չենք վերցրել, եւ սա մերն է։ Հիմա պետք է բերենք ու դարձնենք պետությանը։ Այն պետք է լինի Սեւանում, նրա մասերը պողպատից են, ու այդ նավը հազար տարուց ավել ապրելու է, մանր-մունր բաները կարելի է ժամանակ առ ժամանակ փոխել, բայց իր բազան շատ լավն է ու ամուր»։
Այսքանից հետո մնում է տարակուսել` Վաճառվել է արդյո՞ք «Արմենիան»: Իսկ եթե վաճառվել է ինչու՞ օտարազգի գնորդի, որը կարող է նավը տնօրինել ըստ ցանկության, անգամ կարող է անվանափոխել:
Մնում է ենթադրել, որ այն ավելի թանկ է վաճառվել:
Իսկ խոստումները՞...
Հայրենասիրության պաթոսով ողողված խոսքերը՞...

Գրիգոր Հովսեփյան (Նիդ.օրագրի թղթ.)

«Արմենիան» նավարկության ժամանակ 2009-2011թթ
«Արմենիան» նավարկության ժամանակ (2009-2011թթ)