Նիդերլանդահայերը ամենատարբեր եղանակներով շարունակում են օգնել պատերազմից տուժած արցախցի մեր հայրենակիցներին:
Saturday, 28 November 2020
Նիդերլանդահայերը տարբեր եղանակներով շարունակում են օգնել արցախցի մեր հայրենակիցներին
Նիդերլանդահայերը ամենատարբեր եղանակներով շարունակում են օգնել պատերազմից տուժած արցախցի մեր հայրենակիցներին:
Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամի օգնությունը Երևանում է
·Արցախի համար մարդասիրական օգնության հինգերորդ թռիչքային առաքումը, որը նոյեմբերի 9-ին կազմակերպել էր Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամը` ժամանեց Երեւան
De vijfde vluchtzending met humanitaire hulp voor Artsakh, georganiseerd door de Stichting St. Grigor Narekatsi, arriveerde in Jerevan op 9 november.
Gezien de bekende en voor alle Armeniërs tragische ontwikkelingen waarmee de oorlog werd beëindigd, werd voorkeur gegeven aan tijdelijke opslag, totdat de situatie in Artsakh nader werd opgehelderd.
Begin deze week werden de gestuurde hulpmiddelen (generatoren, thermo-ondergoed, zwachtels, etc.) verplaatst naar de dorpen Charektar, Shosh en het Yeghnikner-gebied, waar tegenwoordig de contactlijn met de tegenstander loopt. De chirurgische instrumenten en andere medische hulpmiddelen zijn aan het ziekenhuis van Stepanakert overgedragen.
Wij bedanken alle vrienden van de Stichting St. Grigor Narekatsi, in binnen- en buitenland, die op onze oproep gereageerd hebben met hun donaties en inzet. De bereidheid van onze landgenoten in de korte tijd waarin deze zending georganiseerd werd, getuigt van eenheid binnen de gemeenschap die van uiterst belang is, ook in deze moeilijke tijd met nieuwe uitdagingen die voor ons volk staan. Samen zijn wij sterk en kunnen wij alle moeilijkheden en tegenslagen overwinnen.
Bestuur
Stichting Sint Grigor Narekatsi
Նիդերլանդների դեսպանն ու «Հայստան» հիմնադրամի մասնաճյուղի տնօրենը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում
Friday, 27 November 2020
Իր մահկանացուն է կնքել Չարենցի թոռնուհին` Հասմիկ Չարենցը
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հայց է ներկայացրել սոցիալական ցանցերի թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հայց է ներկայացրել սոցիալական ցանցերի թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ հայերի նկատմամբ ինտերնետում մի շարք վիրավորական և ատելության խոսքի, խտրականության և բռնության կոչերի կապակցությամբ։ Ներկայացված նյութերը քաղված են Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերից և պարունակում են բազմաթիվ հակահայ հայտարարություններ, որոնք դեմ են Նիդերլանդների օրենսդրությանը և անցնում են խոսքի ազատության սահմանները։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան զարմացած է, որ օրինակ Ֆեյսբուքը հանդուրժում է նման արտահայտություններ, նույնիսկ երբ որոշ դեպքերում դրանց մասին զեկուցվել են: Ներկայացնելով այս հայցը, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նպատակ ունի ուշադրություն հրավիրել այն հարցի շուրջ, որ նման ատելության խոսքի տարածումը, որոնց հեղինակները հաճախ «Գորշ գայլերի» անդամները կամ նրանց համակիրներն են, սպառնում է դառնալ առօրյա սովորություն։ Հաստատ կարելի է ասել, որ վերջին ամիսներին Արցախի և Հայաստանի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում այդ արտահայտությունները բազմապատկվեցին, ինչն ավելի սրեց արդեն իսկ լարված ազգամիջյան հարաբերությունները։։ Շատ դեպքերում անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը, որը հերքում են Թուրքիան, ինչպես նաև մեծ թվով Նիդերլանդներում բնակվող թուրքերը և ադրբեջանցիները։ Նույնը կարելի է ասել Գորշ գայլերի ձեռնարկած գործողության մասին։ Նրանք մի քանի շաբաթ առաջ, կիրակի առավոտյան, Ալմելոյում, տուն առ տուն, թռուցիկներ գցեցին հայերի փոստարկղների մեջ, որոնցում մասնավորապես հերքվում էր Հայոց ցեղասպանությունը և դա որակավորում էր որպես «սուտ»։ Ալմելոյում բնակվում են մեծ թվով հայեր, որոնցից շատերը ցեղասպանության զոհերի ժառանգորդներն են և որոնց համար դա ակնհայտորեն ցավալի և զարհուրելի է
Գիտական շրջանակներում միջազգային կոնսենսուս կա Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նիդերլանդների խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2004 թվականին (Ռաուֆուտի բանաձև)։ Այդ տեսակետը վերահաստատվել է մի քանի բանաձևերով, այդ թվում ՝ 2015-ին և 2018-ին։ Հայատյաց արտահայտությունները և հայերի նկատմամբ բռնություններն ավաղ առօրյա երևույթներ են։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայերի մասին արտահայտությունների ոճը խթանում է այդ կեցվածքը։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի կարծիքով, աշխարհը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում այս հարցի նկատմամբ, օրինակ երբ այս ամռանը նախագահ Էրդողանը հայտարարեց, որ պետք է «ավարտել իրենց պապերի գործը», միջազգային հանրությունը նույնիսկ դրան չանդրադարձավ։ Ատելության խոսքը, ինչպես Թուրքիայում և Ադրբեջանում, այնպես էլ Նիդերլանդներում դառնում է ավելի ու ավելի սովորական։ Ներկայացնելով այս հայցը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նպատակ ունի կասեցնել Նիդեռլանդներում ատելության խոսքի անսանձ աճը։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը չմնալ անտարբեր նման արտահայտությունների նկատմամբ և այդ բոլորն այլևս լռության չմատնել։ Առանց ատելության և բռնության նմանատիպ կոչերը դատապարտելու, հնարավոր չէ մի կողմից հայերի, իսկ մյուս կողմից թուրքերի և ադրբեջանցիների հարաբերությունները թե այնտեղ և թե այստեղ մեղմացնել։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հայց է ներկայացրել սոցիալական ցանցերի թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ հայերի նկատմամբ ինտերնետում մի շարք վիրավորական և ատելության խոսքի, խտրականության և բռնության կոչերի կապակցությամբ։ Ներկայացված նյութերը քաղված են Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերից և պարունակում են բազմաթիվ հակահայ հայտարարություններ, որոնք դեմ են Նիդերլանդների օրենսդրությանը և անցնում են խոսքի ազատության սահմանները։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան զարմացած է, որ օրինակ Ֆեյսբուքը հանդուրժում է նման արտահայտություններ, նույնիսկ երբ որոշ դեպքերում դրանց մասին զեկուցվել են: Ներկայացնելով այս հայցը, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նպատակ ունի ուշադրություն հրավիրել այն հարցի շուրջ, որ նման ատելության խոսքի տարածումը, որոնց հեղինակները հաճախ «Գորշ գայլերի» անդամները կամ նրանց համակիրներն են, սպառնում է դառնալ առօրյա սովորություն։ Հաստատ կարելի է ասել, որ վերջին ամիսներին Արցախի և Հայաստանի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում այդ արտահայտությունները բազմապատկվեցին, ինչն ավելի սրեց արդեն իսկ լարված ազգամիջյան հարաբերությունները։ Շատ դեպքերում անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը, որը հերքում են Թուրքիան, ինչպես նաև մեծ թվով Նիդերլանդներում բնակվող թուրքերը և ադրբեջանցիները։ Նույնը կարելի է ասել Գորշ գայլերի ձեռնարկած գործողության մասին։ Նրանք մի քանի շաբաթ առաջ, կիրակի առավոտյան, Ալմելոյում, տուն առ տուն, թռուցիկներ գցեցին հայերի փոստարկղների մեջ, որոնցում մասնավորապես հերքվում էր Հայոց ցեղասպանությունը և դա որակավորում էր որպես «սուտ»։ Ալմելոյում բնակվում են մեծ թվով հայեր, որոնցից շատերը ցեղասպանության զոհերի ժառանգորդներն են և որոնց համար դա ակնհայտորեն ցավալի և զարհուրելի է։ Գիտական շրջանակներում միջազգային կոնսենսուս կա Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նիդերլանդների խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2004 թվականին (Ռաուֆուտի բանաձև)։ Այդ տեսակետը վերահաստատվել է մի քանի բանաձևերով, այդ թվում ՝ 2015-ին և 2018-ին։ Հայատյաց արտահայտությունները և հայերի նկատմամբ բռնություններն ավաղ առօրյա երևույթներ են։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայերի մասին արտահայտությունների ոճը խթանում է այդ կեցվածքը։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի կարծիքով, աշխարհը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում այս հարցի նկատմամբ, օրինակ երբ այս ամռանը նախագահ Էրդողանը հայտարարեց, որ պետք է «ավարտել իրենց պապերի գործը», միջազգային հանրությունը նույնիսկ դրան չանդրադարձավ։ Ատելության խոսքը, ինչպես Թուրքիայում և Ադրբեջանում, այնպես էլ Նիդերլանդներում դառնում է ավելի ու ավելի սովորական։ Ներկայացնելով այս հայցը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նպատակ ունի կասեցնել Նիդեռլանդներում ատելության խոսքի անսանձ աճը։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը չմնալ անտարբեր նման արտահայտությունների նկատմամբ և այդ բոլորն այլևս լռության չմատնել։ Առանց ատելության և բռնության նմանատիպ կոչերը դատապարտելու, հնարավոր չէ մի կողմից հայերի, իսկ մյուս կողմից թուրքերի և ադրբեջանցիների հարաբերությունները թե այնտեղ և թե այստեղ մեղմացնել։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա
•ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ: Ինչպես քիչ առաջ ներկայացրեցինք` Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան` հայերի նկատմամբ թուրքական ատելության խոսքի դեմ հայց է ներկայացրել Նիդերլանդների արդարադատության մարմիններին:Մամլո հաղորդագրությունը տարածվել է երեք լեզուներով: Այստեղ մեր կողմից կցված լուսանկարները ուղարկել է մեր ընթերցողներից մեկը, երբ սեփական տան փոստարկղում հայտնաբերել է հակահայ, Հայոց ցեղասպանությունը ժխտող այս թերթոններն ու լուսանկարները:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ՀԱՅՑԸ թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ ` սոցիալական ցանցերում ազգությամբ հայերի դեմ արված ատելության խոսքի, վիրավորական արտահայտությունների, խտրականության և բռնության կոչերի դեմ, ճիշտ ժամանակին արված հակընդեմ քայլ է, կանխելու բազմամշակույթ Նիդերլանդներում սկիզբ առնող անհանդուրժողականության վտանգները` իր վատ հետևանքներով հանդերձ: Փաստորեն թուրք-ազերի ծայրահեղական ազգայնամոլները չեն բավարարվում միայն համացանցով վիրավորանքներ հասցնել, այլ գործում են նաև առերևույթ:
Մեր ընթերցողներին հորդորում ենք հավաքել նման ապացույցները, իսկ եթե հնարավոր է պարզեն ուղարկողների ինքնությունն ու վայրը, զերծ մնան սադրանքներից, անհրաժեշտության դեպքում դիմեն իրավապահ մարմիններին:
«Նիդերլանդական օրագիր»
Press Release
Report against Turkish hate speech directed at Armenians
The Hague, 27 November 2020 – The Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) has lodged a police report against a number of recent anti-Armenian messages on social media by Turkish and Azerbaijani users, as well as the Grey Wolves, calling for hate, discrimination, and violence.
The reported messages, in whole or in part, posted on Facebook and Instagram, express countless anti-Armenian sentiments that go against Dutch law and cross the boundaries of free speech. The FAON was surprised that such utterances were tolerated on, for instance, Facebook, even after they had been reported to the social media platform. By reporting this to the police, the FAON is drawing attention to the fact that such hate speech, often perpetrated by the Grey Wolves, threatens to become mainstream.
These messages grew in number especially in recent months during the armed conflict, in which Armenia, Turkey, and Azerbaijan were involved, resulting in even tenser relations.
In many of the messages, references are made to the Armenian Genocide, which is denied by Turkey and many Turks and Azerbaijanis in the Netherlands. This was also the case several weeks ago when Grey Wolves in Almelo went door to door on a Sunday morning delivering flyers in mailboxes in which the Armenian Genocide is talked about as a “lie.” There is a large Armenian community in Almelo, many of them descendants of victims of the genocide, for whom this naturally caused much pain and anxiety.
To note, there is international scholarly consensus on the history and facts of the Armenian Genocide. The Dutch parliament unanimously recognized the Armenian Genocide in 2004 (Rouvoet Motion), reconfirming it in several later motions, including in 2015 and 2018.
Unfortunately, such messages, statements, and acts occur frequently. An instigating factor is the way in which the presidents of Turkey and Azerbaijan speak about Armenians. According to the FAON, the international community falls short of reacting to this. This summer alone, President Erdogan said that he would “finish the job of his grandfathers,” but was not called out for it by the international community.
Hate speech in both Turkey and Azerbaijan, as well as here in the Netherlands, is thus becoming more and more common. The FAON calls on the Dutch government to no longer remain silent in the face of these types of utterances.
Without properly condemning such calls to hate and violence, the relations between Armenians, on the one hand, and Turks and Azerbaijanis, on the other, both here and there, cannot be peaceful.
Thursday, 26 November 2020
Հետամուտ հայկական արտադրանքին
Հետամուտ մնալով հայկական արտադրանքից օգտվելու մեր ցանկությանն ու կոչերին, շարունակում ենք հոլանդահայ համայնքին ներկայացնել Նիդերլանդներում «հայազգի» բարիքները։ Առաջարկում ենք գնումներ կատարել միմիայն հայկական խանությոներից և շարունակել ՄԵՐԺԵԼ թուրքականը։ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՍԵՆՔ ԱՅՈ ՄԻՄԻԱՅՆ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ։
Տոներին ընդառաջ հայկական ՆՈՅՆԱԹՍ (NoyNuts) ընկերության արտադրանքը Եվրոպայում կապահովի ձեր տոնական սեղանների հայկական համն ու հոտը։ Հատընտիր և անուշահամ ընկույզների և չարազեղենի տեսականին կդառնա ամենասպասվածը ձեր տոնական սեղաններին։ Իսկ «NoyNuts»-ի փայտե նվեր-արկղերը ամենայուրօրիանակ և համեղ Ամանորյա նվերը կլինեն ձեր հարազատներին և ընկերներին։
Պատվիրեք այստեղ՝ https://noynuts.nl
«NoyNuts»-ն այժմ հասանելի է նաև BOL.COM-ի միջոցով։
ԸՆՏՐԵ՛ՆՔ ՀԱՅԿԱԿԱՆԸ, ՏԱՐԱԾԵ՛ՆՔ ՀԱՅԿԱԿԱՆԸ, ՕԳՏՎԵ՛ՆՔ ՄԻՄԻԱՅՆ ՀԱՅԿԱԿԱՆԻՑ։
Wednesday, 25 November 2020
Զոհված հերոսների հիշատակի պատարագ
Նոյեմբերի 25-ին Մոնթե Չարլզի Մելքոնյանի ծննդյան օրն է (մարտական անունը՝ Ավո, ծնվել է 1957թվականին, Վիսեյլիայում (Կալիֆոռնիա, ԱՄՆ):
22.11.2020-Զոհված հերոսների հիշատակի պատարագ Ալմելոյում:
Հերթական հումանիտար մեծաքանակ օգնությունը
Հերթական հումանիտար մեծաքանակ օգնությունը 3 կոնտեյներներով հայրենասեր նիդերլանդահայերի կողմից երեկ ուղարկվել է Հայաստան:
Tuesday, 24 November 2020
Կյանքի 73-րդ տարում հեռացավ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն, արվեստագետ, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը
Կյանքի 73-րդ տարում հեռացավ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն, արվեստագետ, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը:
Նա 1986-1992 թվականներին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրենն էր, իսկ 1992 թվականից ի վեր ղեկավարում էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։
Saturday, 21 November 2020
ASV Gladzor ՈՒսանողական նոր խորհրդի կազմը
Ամեն տարի Նիդերլանդներում հայ ուսանողական միությունն ընտրությունների միջոցով ձևավորվում է նոր խորհուրդ
( ASV Gladzor ) : Նոյեմբերի 14-ին առցանց տարբերակով կայացավ 15-րդ խորհրդի ընտրությունները:
Ընտրության արդյունքները հետևյալն են.
- Նախագահ՝ Հովիկ Սեպոյան
- Փոխնախագահ՝ Դիանա Աղաբեկյան
- Գանձապահ՝ Արման Աբրահամյան
- PR հանձնակատար՝ Թրիսթն Արզմանյանս
- PR հանձնակատար՝ Լինետ Բողոսսիան
- Արտաքին համակարգող՝ Սանդրա Ֆահեմ
- Քարտուղար՝ Անուշ վան դե Ֆելդե
![]() |
| - Նախագահ ընտրված` Հովիկ Սեպոյանը |
![]() |
| - PR հանձնակատար՝ Լինետ Բողոսսիան |
- Քարտուղար ընտրված Անուշ վան դե Ֆելդեն
Եվրոպայի հայերի համագումար.Սթափության կոչ
Aaeurop Aae
Friday, 20 November 2020
Շնորհակալություն Սփյուռք. գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայտարարությունը
Պատերազմի ողջ ընթացքում մենք ականատես եղանք համահայկական, համասփյուռ աննախադեպ համախմբման և մոբիլիզացիայի: Սփյուռքն իրապես դարձավ Հայաստանի և հայ ազգի միակ հենքն ու ապավենը աշխարհում: Ամենուր, որտեղ հայ է ապրում, պայքար գնաց հանուն հայրենիքի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի:Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ,
Thursday, 19 November 2020
Կոռումպացված Ադրբեջանի նախագահը նաև ռազմական հանցագործի դափնին կունենա
Ադրբեջանի և նրա նախագահի ընտանիքի մասին այս օրերին շարունակում են հրապարակումներով հանդես գալ Նիդերլանդական մամուլի միջոցները:
«Ո՞վ է Ալիևը ՝ կոռումպացված Ադրբեջանի սիրված նախագահը», «Ադրբեջանի նախագահ Ալիևը կրում է միահեծան կառավարիչի բոլոր դափնիները», «Ադրբեջանի նախագահը հարմար գործարար և խավիարային դիվանագետ է»` այս և նմանատիպ վերնագրերով հոդվածների հաճախ կարելի է հանդիպել մամուլում: Ադրբեջանի հարուստ նավթային պետության նախագահ Իլհամ Ալիևը (58) տարիներ շարունակ մեղադրվում է մարդու իրավունքների խախտումների, կաշառակերության և նեպոտիզմի մեջ: Նա լիակատար իշխանություն ունի Նիդերլանդների տարածքից մոտ 2 անգամ մեծ երկրի վրա:
Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևին իր երկրում մեծ պատվի են արժանացնում Հայաստանի դեմ պատերազմի համար` գրում են թերթերը: Ալիևն այս անգամ ապավինել է Թուրքիայի աջակցությանը` չնայած , որ նա հերքում է Թուրքիայի խորը ներգրավվածությունը.
Մնում է հասկանալ՝ արդյո՞ք հաղթանակը իսկապես օգուտ կբերի ադրբեջանցիներին, որի ղեկավարը վաղուց իր երկրին դուրս է մղել ժողովրդավարական գործընթացներից: Ալիևը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանը ՝ Ալիևը:
Նիդերլանդական թերթերը զարմանալի չեն համարում, որ Ալիեւն այդքան ուշադրության կենտրոնում գտնվեց այս օրերին, ինչպես որ զարմանալի չի համարում, որ 58-ամյա առաջնորդը իշխանության ղեկին է 2003 թվականից, ասենք դրանից առաջ էլ Ալիև ազգանունը անմահներից էր սերում` մինչ նրա նախագահ դառնալը նրա հայր Հեյդար Ալիեւը 34 տարի ծառայել էր երկրին: Նախ 1969 թվականից ՝ որպես Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության ղեկավար, իսկ ավելի ուշ ՝ 1993 թվականից, որպես Ադրբեջանի անկախ հանրապետության նախագահ: Երբ 2003-ին Ալիևը ավագ հիվանդացավ, նա էստաֆետը փոխանցեց իր որդուն ՝ հեռանալով կյանքից: Երկիրը Ալիևների ձեռքում է ավելի քան կես դար: Modern-ժամանակակից ղեկավարող տոհմ, որն իրականում ոչ մեկին չի զարմացնում`մանավանդ աշխարհի այս մասում:
Բոլոր ընտրություններում նա ջախջախիչ հաղթանակներ է տանում մրցակիցների նկատմամբ: 2003, 2008, 2013 և 2018 թվականներին նա ստացել է համապատասխանաբար 75, 87, 85 և 86 տոկոս ձայն: Միջազգային դիտորդների կարծիքով, Ադրբեջանում երբեք էլ արդար ընտրություններ չեն եղել, և միշտ եղել են համատարած կեղծիքներ:
ՆԱՎԹ ԵՎ ԳԱԶ
ժողովրդավարական արժեքների նման աղաղակող խախտումները դժվար թե միջազգային քննադատության ենթարկվի մի պարզ պատճառով. երկիրն ունի` նավթ և գազ: Ադրբեջանը գտնվում է Կասպից ծովի ափին, որտեղ գտնվում է աշխարհում գազի և նավթի ամենամեծ պաշարներից մեկը: Այս հումքը տարբեր խողովակաշարերով հոսում է Ադրբեջանով դեպի Եվրոպա: Միայն Բաքու-Թիբլիսի- Ջեյհան նավթամուղն օրական առնվազն մեկ միլիոն բարել նավթ է մղում: Հենց սա էլ հզոր է դարձնում Ալիևի իշխանությունը, որը չարաշահվում է նրա կողմից:
Պետական նավթային ընկերության բիզնես կառույցների միջոցով ոչ միայն նախագահն է շահում, այլև նրա ամբողջ ընտանիքը:
Տեղացիների համար, ցավոք, նավթագազային մատակարարումների արդյունքում ստացված դոլարները հիմնականում անհետանում են և հայտնվում Ալիևի և նրա գործընկերների գրպանները: Օրինակ ՝ երկու տարի առաջ պարզվեց, որ Ալիևի երկու դուստրերը Դուբայում առնվազն 16 վիլլա ունեն: Գնահատված արժեքը ՝ 75 միլիոն եվրո: Բացի այդ, նրա հետնորդները մեծ հետաքրքրություններ ունեն Ադրբեջանի ոսկու հանքերում, բանկերում և հեռահաղորդակցական ընկերություններում: Օրինակ ՝ 2016-ին Panama Papers– ը ՝ հարկային վճարումների մասին արտահոսող փաստաթղթերը, ցույց տվեցին, որ Ալիևի երկու դուստրերը մեծ մասնաբաժին ունեն Ադրբեջանի ոսկու հանքերում:
Բայց ոչ բոլոր փողերն են ծախսվում ընտանեկան կապերը ջերմ պահելու վրա: Նավթի և գազի արժեքներից մասամբ վճարվել են ԵՄ-ին, բանակի արդիականացմանը: Օրինակ ՝ այս տարի Բաքուն գրեթե 2.3 միլիարդ դոլար է ծախսել զինված ուժերի վրա: Համեմատության համար նշենք, որ 2020 թվականին Հայաստանի պաշտպանության բյուջեն 450 միլիոն ԱՄՆ դոլար է :
Ուստի զարմանալի չէ, որ ռազմական ճանապարհով հայկական Լեռնային Ղարաբաղում հաջողություն գրանցելով, ադրբեջանցիները ռազմական հաջողությունը վերագրեցին ամենազոր առաջնորդին, այն նույնիսկ հիմնականում արդարացված է: Բայց կասկածելի է մի բան՝ արդյո՞ք այս հաղթանակը իրոք որևէ բան տալիս է նրանց
ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Այն փաստը, որ արևմտյան քաղաքական գործիչները երբեմն աչք էին փակում, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին, ցավալիորեն բացահայտվեց 2012 թ., Երբ պարզվեց, որ Ադրբեջանի կառավարությունը կաշառքի միջոցով հետապնդում է լոբբիստական ռազմավարություն` իր կողմը գրավելով քաղաքական գործիչներին:
Այն` այսպես կոչված, «խավիարային դիվանագիտությունը» կենտրոնացած էր Եվրոպայի խորհրդի անդամ երկրների վրա, միջազգային կազմակերպության, որը հաճախ զբաղվում է ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրներով: Ալիևի և համանախագահների հրավերով պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները «դիվանագիտական» այցերին հաստատվում էին Բաքվի հինգաստղանի հյուրանոցներում:
Իրականում, ինստիտուտի պաշտոնյաները, որոնք, ի դեպ, ոչ մի կապ չունեն Եվրամիության հետ, խրախճանքների հետ ստանում էին շատ թանկ նվերներ, այդ թվում ՝ մետաքսե գորգեր, ժամացույցներ, ոսկի, կանխիկ գումար և ամենատարածված նվերներից մեկը ՝ երկու կիլոգրամ խավիար: Բացառիկ ընդունելությունների դիմաց, քննադատական զեկույցներում աչք են փակվել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ խախտումները: Սկանդալը հանգեցրեց Եվրոպայի խորհրդի նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականին 2017 թ.
«Նիդերլանդական օրագիր»
Քաղվել են վերջին երկու օրերի նիդերլանդական մամուլի հրապարակումներից
Աղբյուր`
Wednesday, 18 November 2020
Դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը Luxemburger Wort (Լյուքսենբուրգյան խոսք) ամենօրյա թերթին
Դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan ) հերթական հարցազրույցն է տվել, այս անգամ Լյուքսենբուրգի ամենահեղինակավոր Luxemburger Wort (Լյուքսենբուրգյան խոսք) ամենօրյա թերթին: Դեսպանն անրադարձել է հակամարտության իրական պատճառներին,պատերազմ հրահրած Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատուներին, ովքեր իրենց հանցագործությամբ խորը ցավ ու վերքեր թողեցին տուժած բնակչության շրջանում:
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Chambre des Députés Grand-Duché de Luxembourg դատապարտել է Ադրբեջանի հարձակումը: Այն ողջունվեց Հայաստանի ու նրա սահմաններից դուրս ապրող հայերի կողմից: Սա հստակ ու սթափ գնահատական էր իրավիճակին և զանազանում էր իրական ագրեսորին զոհից:
Der Konflikt um Berg-Karabach ist beigelegt. Er hinterlässt viele Wunden bei der betroffenen Bevölkerung, wie der armenische Botschafter Tigran Balayan betont. Dabei geht es auch um die Verantwortlichen. Die luxemburgische Abgeordnetenkammer hat kürzlich einstimmig eine Motion verabschiedet, die den Angriff Aserbaidschans verurteilt. Wie waren die Reaktionen dazu in Armenien?
Die Motion wurde nicht nur in Armenien begrüßt, sondern von Armeniern in der ganzen Welt, weil sie die Situation vor Ort akkurat einschätzt und Aggressor und Opfer explizit benennt ...
https://www.wort.lu/de/international/berg-karabach-aggressor-und-opfer-5fb39734de135b92361a1837?fbclid
Tuesday, 17 November 2020
AGBU's YERIA Delegation Meets with Displaced Families in Etchmiadzin
|




































