Tuesday, 9 January 2024
Նիդերլանդների հայկական եկեղեցիներում նշվեց Հիսուսի Սուրբ Ծնունդը
Նիդերլանդական օրագիրը 2024-ն սկսում է 35 000-ից ավելի բաժանորդով
Wednesday, 27 December 2023
Նիդերլանդական օրագիր-2024 . Նոր տարի` նոր հույսեր
«Երևանի համայնապատկերը» գծանկար` Լևոն Լաճիկյանի
------------
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլոր մեր ընթերցողների գալիք Նոր Տարին ու Սուրբ ծնունդը մաղթելով բոլորին առողջություն, խաղաղություն ու բարեկեցություն:
Ձեզ համար առանձնացրել ենք 2023թ. նիդերլանդահայ կյանքին առնչվող մի շարք հրապարակումներ:
Փետրվար
Մաստրիխտում նշվեց Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10 ամյակը:
Այս կապակցությամբ մատուցվեց Եպիսկոպոսական Սբ. և անմահ Պատարագ , Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Մայր Աթոռի դեսպան Վատիկանում, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ։
https://niderlandakan.livejournal.com/558057.html
***
Ապրիլ
Մեր հայրենակիցը՝ Խաչիկ Հովհաննիսյանը, Եվրոպայի ամենահեղինակավոր և հայտնի համալսարաններից մեկում՝ Բելգիական Լուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում (Université catholique de Louvain) հաջողությամբ պաշտպանեց աստվածաբանության դոկտորի գիտական աստիճանը: Նրա հետ մեր երկու հարցազրույցները:
https://niderlandakan.livejournal.com/565842.html
https://niderlandakan.livejournal.com/577850.html
***
Կրկին բոլորին զարմացնում է մեր հայրենակիցը: «Վերմերյան շունչը Հաագայի փողոցներով». Ալիկ Ասատրյանի ցուցահանդեսը:
https://niderlandakan.livejournal.com/566163.html
***
Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Նիդերլանդներում:
https://niderlandakan.livejournal.com/566608.html
***
Մայիս
Մեր հարցազրույցը՝ Շիրակի անթառամ ծաղիկների արարչագործուհի Լիլիթ Տոնականյանի հետ:
https://niderlandakan.livejournal.com/568237.html
***
Հունիս
«Խոսում, պատմում են նիդերլանդահայերը». Հետաքրքիր հարցազրույցների այս շարքի հեղինակը Սարիկ Սևադան է, ով
Նիդերլանդներում հանդիպել ու զրուցել է հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ:
https://niderlandakan.livejournal.com/539599.html
***
Նիդերլանդական «Ծիրանի ծառ» երգչախումբը հայաշունչ կատարումներով շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին:
https://niderlandakan.livejournal.com/568847.html
***
«Խիզախում». այս վերնագիրն ունի «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի նկարահանած 25 րոպեանոց փաստագրական ֆիլմը, որը վերաբերվում է անցյալ տարի«Ինտերկապի» մի նախաձեռնությանը, որն իրագործվեց 60 օրում՝ Վրաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի հայաշատ քաղաքներում: Ֆիլմի մասին այստեղ.
https://niderlandakan.livejournal.com/569667.html
***
Ուտրեխտի կրոնական արվեստի թանգարանում էլ Հայ Առաքելական եկեղեցուն նվիրված ցուցադրություն է եղել:
https://niderlandakan.livejournal.com/570275.html
°°°
Հուլիս
Մեր բացառիկ ու շարունակվող նախագծերից է բ.գ.թեկնածու, գրող Նաիրա Համբարձումյանի Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը «Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագիրը համատեղ նախաձեռնությունը՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին:
https://niderlandakan.livejournal.com/571109.html
°°°
Դե իսկ Արգինա Հարությունյանն էլ յուրովի բացահայտեց Նյու-Յորքը` իր գեղեցիկ մատուցմամբ ու ներկայացմամբ: Վայելեք.
https://niderlandakan.livejournal.com/572236.html
°°°
Սեպտեմբեր
Ամստերդամում հիմնվում է «Մաթեոս Ծարեցու» անվան գրադարան:
2023 թվականի սկզբին որոշում է կայացվում «Մաթեոս Ծարեցի» անունով հիմնել գրադարան ։ Նախաձեռնության հեղինակն է «Սուրբ Հոգի եկեղեցի» հիմնադրամի նախագահ պարոն Տիգրան Մղտեսյանը, օգնություն ստանալով թարգմանչուհի և հայագետ Աննա Մարիա Մատտաարի և Տեր Տարոն Քահանա Թադևոսյանի կողմից:
https://niderlandakan.livejournal.com/572849.html
°°°
Առանձնացրել ենք նաև բելգիական Խենթ (Gent) քաղաքում բնակվող մեր հայրենակից Կարինե Մելիքսեթյանին: Նա նոր ուսումնական տարվան համընթաց, «Նոր ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցության կողմից` Բելգիայում ինտեգրվող օտարազգիների հետ կատարած մեծածավալ աշխատանքի համար արժանացել է «Էբոնոսե ուղի»(Ebbenhouten Spoor)` 11-րդ անգամ շնորհվող մրցանակին, շնորհավորում ենք:
Կարինե Մելիքսեթյանի «Էբոնոսե ուղին»
https://niderlandakan.livejournal.com/573377.html
°°°
Նոյեմբեր
Նիդերլանդների հայ իրավաբանները մասնակցեցին սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված Հայ իրավաբանների համագումարին: 250 իրավաբաններ 30 երկրներից:
Նիդերլանդներից համագումարին մասնակցեց չորսը։
https://niderlandakan.livejournal.com/575761.html
°°°
Նիդերլանդների հայ համայնք էին այցելել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը, որոնք եղան Մաստրիխտում և Հաագայում: Այցերի մասին`
https://niderlandakan.livejournal.com/576633.html
https://niderlandakan.livejournal.com/576170.html
°°°
Bright Future Foundation-ը Եվրամիության հետ համատեղ, տարբեր տարիներին ու տարբեր թեմաներով արդեն մի քանի նախագծեր է իրականացրել Հայաստանում։ Հերթական նախաձեռնությունը` թվային մարքեթինգ թեման էր:
https://niderlandakan.livejournal.com/576364.html
***
Ամստերդամի IDFA կինոփառատոնում Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը Վավերագրական ֆիլմերի Ամստերդամի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ», ու արժանացել է FIPRESCI մրցանակի:
https://niderlandakan.livejournal.com/576839.html
***
Գրիգոր Նարեկացի հիմնադրամը օգնություն առաքեց բռնի տեղահանված արցախցիներին, թվով 498 մարդու՝ 120 ընտանիքից:
https://niderlandakan.livejournal.com/579721.html
***
Դեկտեմբեր
Թբիլիսիի կինոփառատոնի շրջանակներում վրացական ժյուրիի սահմանած Terra Incognita-ի հատուկ մրցանակ է շնորհվել նիդերլանդահայ Նաիրի Հախվերդիի «Վարորդ» ֆիլմի նախագծի սցենարի համար:
https://niderlandakan.livejournal.com/579928.html
Գործ` Լևոն Լաճիկյանի
Տարեմուտյան լուրեր-2023
https://m.facebook.com/story.phpstory_fbid=1110969366929897&id=100040505322679
🎥🎬🎞️Անցնող տարին Ամստերդամի հայ համայնքի տարեգրությունում
Een overzicht van alle activiteiten van de @Stichting Sint Grigor Narekats Amsterdam in 2023…
Embassy of the Netherlands in Armenia կայքը փոխանցում է
🎄🇳🇱🇦🇲 Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աշխատակիցների անունից մաղթում ենք ջերմ ու ուրախ Սուրբ Ծնունդ՝ լի երջանկությամբ, դրական էներգիայով և ուժով: // From the Embassy of the Netherlands in Armenia family to yours, we wish you a warm and joyous Christmas filled with happiness, positive energy, and strength!

Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam և Armeens Apostolische Kerk Almelo Հայ Առաքելական եկեղեցիները հրապարակել են առաջիկա տոնական օրերի իրենց առաջիկա միջոցառումների ուղեցույցը , որն էլ ներկայացնում ենք։


Նիդերլանդներն Ուկրաինային 102 մլն եվրո կուղարկի որպես 2024 թվականի օգնության առաջին փաթեթ՝ ասված է Նիդերլանդների կառավարության հաղորդագրության մեջ, այդ մասին փոխանցում է 1֊ին լրատվական կայքը։
«Այդ գումարը հատկացվում է 2 մլրդ եվրոյից, որը նախատեսված է 2024 թվականի բյուջեում Ուկրաինային աջակցելու համար»,- նշել են գործադիրում, հավելել՝ միջոցները նախատեսված են նրա համար, որ օգնեն Ուկրաինային հաղթահարել ձմեռը և պատրաստվել գարնանը։
Նիդերլանդների արտաքին առևտրի և համագործակցության զարգացման նախարարի պաշտոնակատար Ջեֆրի Վան Լեուվենը հստակեցրել է, որ միջոցները կուղղվեն մարդասիրական օգնության տրամադրմանը, գյուղատնտեսական հողերի և ազատագրված տարածքների ականազերծմանը, բնակչությանը բազային ծառայությունների մատուցմանը, կարևոր ենթակառուցվածքի վերականգնմանը, բարեփոխումների անցկացմանը, ինչպես նաև էլեկտրացանցի համար սարքավորումների գնմանը:

Արդեն մի քանի տարի է ինչ Քյոլնի գործադիր իշխանությունը՝ քաղաքապետի գլխավորությամբ, դեմ է Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մնալուն։ Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսահակյանը հետևյալ պարզաբանում է արել.
***
Քյոլնի «Այս ցավը բոլորինս է» հուշարձանը չի ապամոնտաժվել
Վերջին օրերին տարբեր տեղերից, մանավանդ Հայաստանից, նաեւ ինձ եղան հարցումներ, Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղադրված «Այս ցավը բոլորինս է» հուշարձանի հետագա ճակատագրի հետ կապված։ Մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան այն մասին, թե իբր հուշարձանն արդեն իսկ ապամոնատաժված է։
Այս առնչությամբ կուզեի տեղեկացնել հետեւյալը․
Այո՛, քաղաքային իշխանությունները մտադրություն ունեն տեղադրման վայրից կրկին հեռացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հուշարձանը։
Գրում եմ կրկին, քանի որ, ցավոք, սա առաջին անգամը չէ, որ հուշարձանը հեռացվում է տեղադրված վայրից։ Այս հարցն ունի շուրջ հինգ ու կես տարվա նախապատմություն։ Պետք է նշել, որ այս տարի հուշարձանը տեղադրված վայրում ավելի երկար մնաց, քան նախորդ տարիներին։
Այնուհանդերձ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե հուշարձանն արդեն իսկ ապամոնտաժվել է կամ կապամոնտաժվի մինչեւ տարեվերջ։ «Հիշել Ցեղասպանությունը» նախաձեռնության եւ նաեւ մեր ունեցած տվյալներով հուշարձանը մինչեւ տարեվերջ եւ գալիք տարվա սկիզբ չի հեռացվելու իր տեղադրված վայրից։
Իսկ թե ի՞նչ կլինի հուշարձանի հետագա ճակատագիրը, առայժմ վերջնականապես հստակ չէ։ «Հիշել Ցեղասպանությունը» նախաձեռնությունը, որն անմիջական նախաձեռնողն այս հուշարձանի տեղադրման, շարունակում է իր պայքարը՝ հարցին բարվոք լուծում գտնելու ուղղությամբ։ Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմը, մանավանդ՝ Քյոլնի Հայ Համայնքը, հնարավոր եւ օրինական բոլոր միջոցներով օժանդակում է «Հիշել Ցեղասպանությունը» նախաձեռնությանն ու նրա պայքարին։
Մենք ուզում ենք հավատալ, որ քաղաքային իշխանությունների հետ երկխոսության միջոցով հնարավոր կլինի գտնել փոխադարձ ընդունելի լուծում։ Մինչ այդ, մեր ցանկությունն ու պահանջն է, որ հուշարձանը մնա տեղադրված վայրում։
***
Հուշարձանը հետևյալ նախապատմությունն ունի։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը 2018 թվականի ապրիլի 15-ին տեղադրել են «Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնության հեղինակները՝ առանց Քյոլնի քաղաքապետարանի թույլտվության։ Քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ ապամոնտաժելու են հուշարձանը։ Հուշարձանի տեղադրման կազմակերպիչները վարչական դատարանում բողոքարկման դիմում են ներկայացրել։ Ապրիլի 19-ին Քյոլնի վարչական դատարանը հուշարձանն ապամոնտաժելու մասին որոշում է կայացրել։
Հուշարձանն իրենից ներկայացնում է 200 կգ կշռով, 1,5 մետրանոց մետաղյա բուրգ, որի ծայրին նուռ է տեղադրված, պատվանդանի վրա հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն փորագրված է.
«Այս ցավը բոլորինս է»:

«ԱՄԵՐԻԿԱՑԻ» ՖԻԼՄԸ ՕՍԿԱՐԻ SHORTLIST-ՈՒՄ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Պրոդյուսեր ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԻ և ռեժիսոր՝ ՄԱՅՔԼ ԳՈՒՐՋՅԱՆԻ «ԱՄԵՐԻԿԱՑԻ» ֆիլմը «ՕՍԿԱՐ»-ի 96-րդ մրցանակաբաշխության SHORTLIST-ում է:
Սա, իրապես, Հայ կինոյի համար նշանակալի իրադարձություն է, մեծ նվաճում և ձեռքբերում: Առաջին անգամ է, թերևս, պատմության մեջ, որ Հայաստանից պետական Ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմն ընդգրկվում է «ՕՍԿԱՐ»-ի մրցանակաբաշխության SHORTLIST-ում:
Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին, պրոդյուսեր ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԻՆ, ռեժիսոր ՄԱՅՔԼ ԳՈՒՐՋՅԱՆԻՆ, ֆիլմի ողջ ստեղծագործական կազմին և մեր կինոհանրությանը:

ՈՒշադրություն, Մաստրիխտի և շրջակայքի հայությանը:
Բարեկամներ ( Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht ) Մաստրիխտի Սուրբ Կարապետ Եկեղեցու Ծխական խորհուրդը նախապես մեծ սիրով և ուրախությամբ տեղեկացնում է, որ 2024թ. Հունվարի 6ի Շաբաթ օրը, ժամը 11-30 ին կմատուցվի, Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ Սուրբ և անմահ Պատարագ։ Պատարագիչն է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Մայր Աթոռի ներկայացուցիչ Վատիկանում, (Pontifical Legation of the Western Europe ) Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Որից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն, խաչքավորությամբ՝ Տյար Սերոբ Բաբուջյանի:
Սիրով ակնկալում ենք եւ սպասում այդ օրը բոլորի ներկայությունը:

Տոնածառ ջան, տոնածառ...
Եվ քամին ահա այսպես տապալեց Գանձակի (Ադրբեջան) կենտրոնում տեղադրված երազանքի տարվա ծառը:
Տոնածառ ջան, տոնածառ... Եվ քամին ահա այսպես տապալեց Գանձակի (Ադրբեջան) կենտրոնում տեղադրված երազանքի տարվա ծառը: | By Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր | Facebook
Տոնածառ ջան, տոնածառ... Եվ քամին ահա այսպես տապալեց Գանձակի (Ադրբեջան) կենտրոնում տեղադրված երազանքի տարվա ծառը:
FB.WATCH
https://www.youtube.com/shorts/7ifld6eWdEA
Նիդերլանդները 18 F-16 կործանիչ կմատակարարի Ուկրաինային: Այս մասին տեղեկացրել է Նիդերլանդների վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ռյուտեն X-ի իր միկրոբլոգում:
«Այսօր ես նախագահ Զելենսկիին տեղեկացրել եմ մեր կառավարության որոշման մասին՝ պատրաստելու նախնական 18 F-16 կործանիչ՝ Ուկրաինա առաքելու համար: F-16-ների մատակարարումը Ուկրաինային ռազմական աջակցության վերաբերյալ պայմանագրերի կարևորագույն տարրերից է»,-նշել է Ռյուտեն:
Նա հավելել է, որ արտահանման թույլտվությունից բացի՝ մինչ առաքումը մի շարք այլ չափանիշներ նույնպես պետք է պահպանվեն, այդ թվում անձնակազմի և ենթակառուցվածքների պահանջները:
«Այս որոշումը հաստատում է Նիդերլանդների անմնացորդ հանձնառությունը՝ տրամադրելու Ուկրաինային այն աջակցությունը, որն անհրաժեշտ է Ռուսաստանի ագրեսիային արձագանքելու համար»,-գրել է Ռյուտեն:
Ուկրաինական ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ 3 Սու-34 կործանիչ են խոցել Խերսոնի շրջանում, հայտնում է BBC-ն:

Քիչ առաջ Նիդերլանդների մարզային Omroep Gelderland թերթը ընդարձակ անդրադարձ է կատարել մեր հայրենակից Գասի Գասպարյանի նիդերլանդերեն լեզվով գրված գրքին, նրա կենսագրության ու այլ մանրամասներին։
Մենք արդեն մեր ընթերցողներին պատմել ենք Գասիի գրքի մասին։ Այն մաքառումներով լի մի կյանքի պատմություն է։
Merry Christmas and Happy New year!
Կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի 25-ին նշում է քրիստոնեական տոնացույցի կենտրոնական տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 6-ին:
https://niderlandakan.livejournal.com/581980.html

Բելգիայի հայոց հոգևոր հովիվ , արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ Զատիկ վրդապետ Ավետիքյանի մատուցած պատարագը հեռարձակվել է Բելգիայի RTBF հեռուստատեսության եթերով:
Sunday, 24 December 2023
Merry Christmas and Happy New year!
Կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի 25-ին նշում է քրիստոնեական տոնացույցի կենտրոնական տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 6-ին:https://niderlandakan.livejournal.com/581980.html
Wednesday, 20 December 2023
34 տարի
Որպես 2023թ «Նիդերլանդական օրագրի» լավագույն օպերատիվ աշխատանքների ամփոփում ուզում ենք առանձնացնել ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյանի անունը, ով անշահախնդրորեն հավատարիմ գտնվեց օրագրին ու նրա ընթերցողներին: Տիկին Նաիրան արդեն տարիներ է, որ հայտնի է իր օպերատիվ, արագ ու ինտերակտիվ թղթակցություններով` ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից: Ամենաառաջին ու թարմ հոդվածաշարերեր ու հարցազրույցներ տարբեր գագաթաժողովներից, գիտաժողովներից, խորհրդաժողովներից: «Ապագա Հայկականը» Համաժողովի երեք օրերի մասին, Միջազգային կրթական ու Երևանում անցկացվող մարդու իրավունքների գիտաժողով, Գիտության և գործարարության նվիրված օրեր, նաև հոդվածներ տարբեր թեմաներով՝«Բարի գալուստ մասնավոր խուզարկուի/դետեկտիվի գրասենյակ», , «Երկու ցուցահանդես նկարիչների միության տանը», «Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ փողոցն անվանակոչվեց ակադեմիկոս Պարիս Հերունու անվամբ», « Երկու միջոցառում մայր բուհում` նույն օրը»,«Տարվա լավագույները»,«Արցախի խաղաղության համար պայքարող իրական հերոսները» և այլն, բոլորն իհարկե չես թվարկի:



















