Այնքան վայելեցինք կիրակի օրը, մեր ամենափոքր ուսանողների կազմակերպած շնորհանդեսին:
«Այբուբենի ՕՐԸ» նշեցինք, այն, որ արդեն նրանք կարդալ եւ գրել գիտեն հայոց տառերով: Դրա համար էլ Աբովյանի ասոցիացիայի կողմից ստացան գեղեցիկ հավաստագրեր։
Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից Վրեժ Մադոյանը եւ նրա ընտանիքը:
Ավելի փոքր, բայց նաեւ անհավանական երկար տեքստերը երեխաները անգիր գիտեին, արսասանում էին բանաստեղծություններ, երգում էին, գեղեցիկ նկարում:
Նաեւ դաշնամուրի կատարումներում առաջընթաց կար:
Վերջապես ուրախ մթնոլորտին ուժ հաղորդելու համար բոլորը պարի հրավիրեցին։
Հավաստագրերի հանձնումից հետո ուսուցիչներին ևս գեղեցիկ ծաղկեփնջեր հասան։
Ավանդական այս արարողությունն ավարտվում է սրտից բխող գեղեցիկ «Էրեբունի-Երևան» երգի կատարումով:
Հարգանքի տուրք` երեխաներին
Հարգանքի տուրք` գերազանց ուսուցիչներին, առանց որոնց ոչինչ հնարավոր չէ!
Հարգանքի տուրք` այն ծնողներին, ովքեր հավատարմորեն իրենց երեխաներին ամեն շաբաթ բերում են դասերի:
Հարգանքի տուրք` նաեւ Աբովյանի կամավորներին, ովքեր ջերմ ընդունելություն են ցուցաբերում ակումբի յուրաքանչյուր այցին:
Ինգա Դրոստ
Wat hebben we zondag genoten, bij de presentatie van onze jongste leerlingen!
We vierden op deze “ALFABET DAG”, dat zij het Armeense alfabet kenden en konden lezen en schrijven. Daarvoor kregen ze ook een mooi certificaat van de Vereniging Abovian.
Vanuit de Armeense Ambassade woonden Vrezh Madoyan en zijn gezin het gebeuren bij.
Kleinere, maar ook onwaarschijnlijk lange teksten kenden kinderen uit hun hoofd, tot onze trots. Zowel gedichten als liedjes, op de foto’s maar een kleine greep hieruit.
Ook de vorderingen op de piano werden niet vergeten.
Tenslotte werden we, om de blije sfeer kracht bij te zetten, ook nog op dans getrakteerd.
Na de uitreiking van de certificaten werden de leerkrachten in het zonnetje gezet met een fraai boeket bloemen.
Traditiegetrouw werd, de bijeenkomst spontaan afgesloten met samenzang, uit volle borst, van het prachtige Jerevan-Erebuni.
Hulde aan de kinderen!
Hulde aan de voortreffelijke leerkrachten, zonder wie er niets mogelijk is!
Hulde aan de ouders, die trouw hun kinderen elke week naar de lessen brengen!
Hulde ook aan de vrijwilligers van Abovian, die zorgen voor een warm welkom bij elk bezoek aan de club!
Armeense Stichting Ani համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը ուրախալի լուր հայտնեց։ Համայնքի անդամ Նարեկ Մանուկյանը առողջապահության, բժշկության և կենսագիտության ոլորտում Մաստրիխտի համալսարանում պաշտպանեց գիտական երկրորդ թեզը` կապված ուղեղի անոթների հիվանդություններին առնչվող խնդիրներին, ստանալով բժշկագիտության դոկտորի կոչում։
Նիդերլանդական օրագիրը շնորհավորում է Անի հայ համայնքին, անձամբ` Նարեկին նման բարձր հաջողության հասնելու համար։
Կեցցե՛ս Նարեկ
MAASTRICHT UNIVERSITY
Phd Defence Narek Manukjan,
who will defend the thesis in the Faculty of Health, Medicine and Life-Sciences and as a Double Doctoral Degree University of Birmingham and Maastricht University, at Maastricht University, with the title:
2024թ․մարտի 6-ին ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 422 լսարանում տեղի ունեցավ սեմինար-դասախոսություն Tendencies Of Identity Transformations In The Global World Or Reinvention Of Persons Or Nations/ Ինքնության փոխակերպումների միտումները գլոբալ աշխարհում կամ անձի կամ ազգի վերակերտումը թեմայով՝ արդի տեխնոլոգիաների կիրառմամբ։
Սեմինար-դասախոսությունը վարում էր ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․, Նաիրա Գասպարյանը։
Միջոցառումը կազմակերվել էր ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ։ Մասնակցում էին ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմը, մագիստրոսները, բակալավրի ծրագրով սովորող ուսանողական խմբեր, հյուրեր այլ ֆակուլտետներից։
Տեխնիկական միջոցների կիրառմամբ ներկայացվեցին համահարթեցման արդի դարաշրջանում տեղի ունեցող արհավիրքների արդյունքում (թագաժահրի, պատերազմների, երբ առկա են հսկայական մարդկային կորուստներ, ունեցվածքի ամբողջական կամ մասնակի կորուստներ, ընտանիքի կազմի փոփոխություններ, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած աղետներից հետո ու աշխատանքի փնտրուքի նպատակով բնակչության տեղաշարժերի հետևանքով առաջացած հետտրավմատիկ սթրեսային համախտանիշից տառապանք, որի բուժման համար ահռելի երկար ու կյանքի համար հանգիստ, առանց ծայրահեղ հուզական վիճակի պայմաններ են հարկավոր) առաջացել են միտումներ, որոնք տանում են անձի և ազգային ինքնության փոխակերպումների՝ հանգեցնելով նոր ինքնությունների ձևավորման։ Անցումները ցավոտ են և տեղի են ունենում փուլային մակարդակով։ Դասախոսության ընթացքում ներկայացվեցին և լուսաբանվեցին են այդ փոխակերպումներին առնչվող լեզվական բառամիավորները, որոնք հատուկ են փուլերից յուրաքանչյուրին, նաև այն նորաբանություն հանդիսացող և կայացման շրջանում գտնվող բառապաշարը, որոնք բնութագրական են ինքնությանը վերաբերող երևույթներին։ Քննարկվեցին այնպիսի եզրույթներ և դրանց հարաբերակցություններ, ինչպիսիք են՝ Global, European, Transnational, Posthuman Postmodern identities, Community trauma, Culture trauma, Common/shared trauma, Historic mourning, a new self recovery strategy, types and mechanisms of and approaches towards coping, resilience, molting self-restoration, self-reconstructing, clinging to losses, transition, re-incorporation – a new identity և այլն։ Հատուկ ուշադրություն դարձվեց այնպիսի հեղինակների ազգային ինքնությանն առնչվող ձևակերպումների, որոնք գլոբալ դարաշրջանում կրում են յուրահատուկ գլոբալ փիլիսոփայության հիմքը, եղան բառամիավորների և կոնցեպտների մեկնաբանություններ։ Լուսաբանվեցին եվրոպական ինքնության յուրահատկությունները ազգային և գլոբալ ինքնության տիրույթում, քննարկվեցին Ֆրենսիս Ֆոկույամայի ազգային ինքնության առաջընթացի կանգին վերաբերող դրույթներ, որի արդյունքում հնարավոր է ոչ միայն ազգի զարգացման ետընթաց այլև քաղաքացիական պատերազմ։ Լուսաբանման արժանացան ոչ միայն իբրև նորաբանություն ներկայացվող եզրույթներ ու կոնցեպտներ այլև սպառիչ բացատրություն և մեկնաբանություն ստացան դրանց միջոցով ներկայացվող արտալեզվական հիմք երևույթները՝ առանց որոնց հնարավոր չէ հասկանալ գլոբալ զարգացման միտումներն ու նոր ինքնությունների առաջացման մեխանիզմները։ Հստակեցվեցին դեմոգրաֆիկ փոփոխություններին, բնակչության տեղաշարժերին առնչվող արտալեզվական հիմքով պայմանավորված լեզվական միավորները։ Ուշադրություն հրավիրվեց նաև առկա ԳԵՆԴԵՐ և ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ, ԳԵՆԴԵՌԱՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ /genderqueer, ԻՆՏԵՐՍԵՔՍ նորաստեղծ անգլերեն բառապաշարին, երբ առկա անձնական դերանուններն այլևս չեն բավարարում երևույթների բնութագրման համար և ստեղծվում են նոր դերանուններ, որոնց կիրառմամբ կարելի է խուսափել սեռի հիշատակումից, քանզի դրանք սեռատարբերակիչ չեն։ Նյութի քննարկումն ու առաջադրված հարցերի լուսաբանումը մասնակիցներին օգնեցին հասկանալ այն առանցքային լեզվական նոր խնդիրները, որոնց ուսումնասիրությունն անհնար է առանց արտալեզվական հիմքի հստակ ընկալման։ Նշենք, որ հատուկ ուշադրություն դարձվեց Էնթընի Սմիթի կողմից առաջ քաշված էթնիկ և ազգային մեկնաբանության խնդիրներին, լուսաբանվեց այն դրույթը, որ համահարթեցման և ՆՈՐ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ պարագայում արդիական են՝ օրինակ, երբ արտաքին մշակութային խթաններն ու շփումները թարմացնում են էթնիկական ինքնության զգացումը ընտրովի մշակութային յուրացման միջոցով, հարցեր, որոնց անդրադառնում է Սմիթը իր աշխատություններում։ Նշվեց նաև, որ ցանկության դեպքում, Սմիթի կարևորագույն աշխատություններին կարելի է ծանոթանալ ոչ միայն համացանցում այլև ԵՊՀ ֆոնդերում և ընթերցասրահներում։ ՆՈՐ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ առնչությամբ ներկայացվեց Եվրամիության դերը, երբ ՆՈՐ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ գաղափարի ներդրմամբ, ըստ ԵՄ փաստաթղթերի դրույթների, պետք է ապահովվեն ժողովրդավարության պրակտիկ դրսևորումներ և կայուն խաղաղություն՝ վերազգային զարգացումների հարցում։ Ուսանողների շրջանում հետաքրքրություն առաջացավ ՀԵՏՄԱՐԴԿԱՅԻՆ/posthuman, տեխնոլոգիաներից կախված, կամ դրանց սերտաճած ինքնության քննության հարցը, երբ սովորական պայմաններում ընդամենը 20 րոպեով սոցիալական ցանցերի անջատումը հասուն գիտակից մարդկանց շրջանում առաջացնում է խուճապ․․․ Մեծ զարմանք և հետաքրքրություն առաջացավ, երբ դասախոսողը անդրադարձավ Կառլո Լիվայսի ՀԱՅՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ/ paternalistic rule կանոնի մեկնաբանությանը։ Ունկնդրին ծանոթ էր paternity test բառակապակցությունը, սակայն ոչ ոք չէր պատկեացնում նման ՀԱՅՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ կանոնի գոյություն՝ երբ կարելի է միջամտել ազգի կամ պետության ազատությանը նրան օգնելու նպատակով, առաջնորդվելով՝ <<ձեր լավ լինելու համար>> մոտեցմամբ։ Հիշատակվեցին դեպքեր, երբ ազգաբնակչությունը, օրինակ, հարց է առաջ քաշում, թե ո՞րն է օտար պետության մեզ օգնելու նպատակը։ Դասախոսության ընթացքում հսկայական հետաքրքրություն դրսևորվեց, ոչ միայն թագաժահրի, քովիդի, պատերազմների, տարբեր աղետների հետևանքով բնակչության տեղաշարժերից առաջացած իրողությունների և այդ հիմքի վրա ստեղծված նորաբանությունների կամ եղած բառամիավորների նոր իմաստային ձեռքբերումների վերաբերյալ այլև այն բառային միավորների բազմության, որոնցով բնութագրվում են նոր ինքնության ստեղծման Ջեննեփի 1960 թ․ հին մոդելը և Ֆոլկմանի 1986 թ․ զարգացրած նոր մոդելը, որտեղ ավելացված ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ/ coping, ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ/ resilience, ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՏԱԿ ԹԱՔՆՎԵԼ / molting նոր կիրառում և բովանդակություն ձեռք բերած բառային միավոր եզրույթները լիովին բացահայտում են մոդելի իմաստը։ Առանցքային միավորը, որին ուղղված էր եզրութաբանության քննարկումը ՆՈՐ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՍՏԵՂԾՈՒՄ / re-incorporation ՝ նոր ինքնություն եզրույթն էր, որը նշված բազմաթիվ աղետաբեր երևույթների արդյունք նորի հիմքն է։
Այսպիսով՝ համահարթեցման դարաշրջանի փոփոխությունների համատեքստում աղետներն անխուսափելիորեն տանում են մի շրջանի ավարտի և մի այլ շրջանի սկզբի ազդարարման, որի մասին խոսել առանց բնութագրող եզրութաբանության հնարավոր չէ, ինչպես նաև հնարավոր չէ անտեսել ինքնության փոփոխակերպումների միտումները համահարթեցման իրողությունների շրջանակում, որը նշված եզրութաբանության արտալեզվական հիմքն է։
ԵՊՀ լրատվության համար նյութը ներկայացրեց ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյանը։
Ֆոտո նկարները՝ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ Մարիամ Խաժակյանի, գրասենյակի աշխատակից Տաթևիկ Ռաֆյանի։
Այս տարի՝ սեպտեմբերի 17-20-ը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը:
Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը կքննարկվեն միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների:
Գագաթնաժողովի ուղղությունները
Հայաստանի ազգային անվտանգությունը և սփյուռքի անվտանգային բաղադրիչները
Հայրենիքի կայուն զարգացումը և սփյուռքի ներգրավվածությունը զարգացման բոլոր գործընթացներում
Հայ համայնքների խնդիրների վերհանումը
Հայրենադարձությունը՝ որպես երկկողմ հնարավորություն
Հետադարձ հայացք Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ին
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2022 թվականին առաջին անգամ Երևանում անցկացրեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որին մասնակցություն ունեցան 600-ից ավելի մասնակիցներ 50-ից ավելի երկրներից և 130 բանախոսներ 15 երկրներից:
Գագաթնաժողովի ընթացքում քննարկվեց համահայկական նշանակության հարցերի լայն շրջանակ, որոնց արդյունքում բարձրաձայնված առաջարկները և հարցադրումները հիմք հանդիսացան Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարարության մշակման համար:
✍️Գովազդատուի կողմից պատրաստի նյութի տրամադրում և տեղադրում`
1 անգամյա - 100 Euro
2 անգամ - 175 Euro
3 անգամ - 225 Euro
4 անգամ - 250 Euro
5 անգամ - 275 Euro (և այդպես +25-ական Եվրո)
🎥✍️Միջոցառումներ և հայտարարություններ
-Պատվիրատուն մեզ է տրամադրում միջոցառման լուսանկարներ, կամ տեսաերիզ, ինֆորմացիա դրանց մասին և մենք դա կազմում ենք 300 Euro
2 անգամյա` - 350 Euro
3 անգամ - 375 Euro (և այդպես +25-ական Եվրո)
-Նիդ.Օրագրի թղթակցի ներկայություն, լուսանկարում, տեսանկարահանում: Պատվիրատուին տրամադրում է լուսանկարներ, հրապարակվում է Նիդ.Օրագրի կայքում և ֆեյսբուքյան էջերում, հղումները տրամադրվում է պատվիրատուին - 400 Euro
🚩Գովազդային ցուցապաստառի ու ինֆորմացիայի տեղադրում Նիդ.օրագրի գլխամասում` հողմաղացների նկարի փոխարեն:
1 օր- միայն ցուցապաստառով 250 Euro, ինֆորմացիայով` 300
2 օր- միայն ցուցապաստառով 400 Euro, ինֆորմացիայով`425 Euro
3 օր-500 Euro (հաջորդ օրերի համար +50-ական Եվրո`ոչ ավել քան յոթ օր)
🚩ՀԱՎԵԼՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լրացուցիչ
Գովազդային նյութերի ամրացում առաջին էջի տեսանելի հատվածում` սկսած հաջորդ օրվանից +15-ական Եվրո:
Գովազդային նյութերի (հնարավոր է մեր կողմից մշակած տարբերակով) տեղադրում նաև կայքում +50 Եվրո:
Ծանուցում`
✅ «Նիդերլանդական Օրագիրը» ֆինանսապես գործում է Stichting Bright Future-ի ներքո։ Բոլոր փոխանցումներն արվում են վերջինիս հաշվեհամարին:
Այս պահին գրքի շնորհանդես է SarGallery 'Yerevan սրահում։ Ամալյա Սողոմոնյանը ներկայացնում է իր մենագրությունը նվիրված աֆղան ընտանիքում մեծացած հայտնի ամերիկացի բժիշկ, գրող Հալեդ Հոսեյնի ստեղծագործություններին և գործունեությանը։ Հոսեյնի ստեղծագործությունները ոչ միայն բեստսելլեր են աշխարհի այլ երկրների ընթերցողի համար, այլև դրանք արդեն քաջ ծանոթ են հայ ընթերցողին, ով հասցրել է ոչ միայն կարդալ, այլև սիրել հեղինակին։ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնը շնորհիվ իր հրաշալի ղեկավարի ու մասնագիտական բարձր որակավորում ունեցող գիտնական-թարգմանիչ Անուշ Սեդրակյանի, հսկայական գործ է կատարում։ Մաղթենք նրանց նորանոր նվաճումներ։
«Իմաստության Աղբյուր Մահթումկուլի Ֆրագի» նշանաբանով լուսանկարների ցուցահանդես ՀՀ Նկարիչների միության Մարտիրոս Սարյան ցուցասրահում
Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանությունը կազմակերպում է միջոցառումներ, այդ թվում փետրվարի 13-14, 2024, Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյան ցուցասրահում՝ լուսանկարների ցուցահանդես «Իմաստության Աղբյուր Մահթումկուլի Ֆրագի» նշանաբանով՝ նվիրված թուրքմեն բանաստեղծ Ֆրագիի ծննդյան 300 ամյակին:
Այսօր արարողությանը մասակցում էին ՀՀ–ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդգելդի Այազովը և այլ պաշտոնական անձինք տարբեր արտասահմանյան և տեղական կազմակերպություններից։
Միության նախագահ Սուրեն Սաֆարյանն իր խոսքում նշեց, որ Մահթումկուլի Ֆրագին, լինելով մեծ հումանիստ, իր ամբողջ կյանքն ու գործունեությունը նվիրել է մարդ արարածին: Նա կարևորել է մարդկային հարաբերություններըև ազգային արժեքները, աարժեքներով պետք է կրթել սերունդներին, որը նրանց կդնի ճշմարիտ ուղու վրա։
Ըստ ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդգելդի Այազովի՝ Մահթումկուլի Ֆրագի մարդն ու պոետը սերունդներին է թողել անմահ գրական ժառանգություն, որը դարձել է համաշխարհային գրականության կարևոր մաս, որովհետև կյանքն ապացուցել է նրա լուսավոր գաղափարների ճշմարտացիությունը։ Նրա գաղափարներով 300 տարվա ընթացքում դաստիարակվել են սերունդները, որի շնորհիվ հեղինակի, մեծագույն երազանքը, իսկ նա երազում էր հզորագույն պետության մասին, այսօր իրականացել է։ Թուրքմենստանի ղեկավարությունը ջանք ու եռանդ չի խնայել երկրում մեծ մասսայականություն վայելող հումանիստ գրողի երազանքն իրականացնելու հարցում։ Այն որ պոետն իր ստեղծագործություններով սերունդների մեջ սերմանել է միասնականություն, հայրենասիրություն բարեկամաբար, ազնվորեն ու արդարացի լինել այլ ժողովուրդների նկատմամբ, հարգել նրանց ազգային ու հոգևոր արժեքները, ավանդույթներըն ու սովորույթները անժխտելի փաստ է։
Թերևս թուրքմեն ստեղծագործողի համամարդկային գաղափարներն ու մարդասիրությունն են պատճառ դարձել, որ նրա կենսագրությունն ու ստեղծագործությունները, ձեռագրերն ուսումնասիրությունները թարգմանվեն տարբեր լեզուներով։ Հեղինակի ստեղծագործություններն առաջին անգամ թարգմանվել են հայերեն 1959 թվականին, ապա՝ 1983-ին, իսկ ավելի ուշ՝ 2014 թվականին: Թարգմանությունների հեղինակը պոետ, թարգմանիչ Վարուժան Խաստուրն է, ով մասսայականություն է վայելում ոչ միայն մեր երկրում իր խոհա-փիլիսոփայական ու հզոր լիրիկական գործերով, այլև հայ և միջինասիական ընթերցողի սերն ու հարգանքն է վայելում միջին ասիական պոեզիայի գոհարների՝ իր լավագյուն թարգմանությունների շնորհիվ։ Պոետ ու թարգմանիչ Վարուժան Խաստուրը, ով վաղուց հայտնի է նաև միջին ասիական երկրներում, ով հայ իրականության մեջ համարվում է Օմար Խայամի լավագույն թարգմանիչը, բազմաթիվ երկրպագուներ ունի և նրա անունը, գործունեությունն ու թարգմանությունները ներառված են ասիական տարբեր երկրների գրքերում, զանազան ամսագրերում ու հանրագիտարանների մեջ։
Թուրքմենստանում Վարուժան Խաստուրը հայտնի է նաև որպես Ֆրագիի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների լավագույն մեկնաբան
Նման միջոցառումների կազմակերպումը ունի ոչ միայն ճանաչողական նշանակություն, այլև օգնում է հասկանալ այլ մշակույթների կրողներին, որը խաղաղության կայացման հարցում կարող է զգալի ներդրում ունենալ։
Ն․ Գասպարյան, ԵՊՀ, դոցենտ, բ․գ․թ․
Հատուկ ՆիդՕրագրի ընթերցողների համար
Exhibition of photos with the motto "Source of Wisdom Mahtumkuli Fragi" in the "Martiros Saryan" exhibition hall of the Union of Artists of RA.
The Embassy of Turkmenistan in the Republic of Armenia organizes events, including on February 13-14, 2024 in the exhibition hall of the Union of Artists of Armenia "Martiros Saryan", a photo exhibition with the motto "Source of Wisdom Mahtumkuli Fragi" dedicated to the 300th anniversary of the birth of the Turkmen poet.
The opening ceremony was attended by the Extraordinary and Plenipotentiary Ambassador of Turkmenistan to Armenia Muhammedgeldi Ayazov and other officials from various foreign and local organizations.
The president of the Union, Suren Safaryan, mentioned in his speech that Mahtumkuli Fragi, being a great humanist, dedicated his whole life and activities to human beings. He emphasized human relations and national values, which have cognitive and educational significance for the nation. Generations should be educated with those values, which will put them on the right path.
According to the Extraordinary and Plenipotentiary Ambassador of Turkmenistan to the Republic of Armenia Muhammedgeldi Ayazov, the man and poet Mahtumkuli Fragi left generations an immortal literary legacy, which became an important part of world literature, because life proved the truth and wisdom of his enlightened ideas. Generations have been brought up with his ideas for 300 years, thanks to which the author's greatest dream, and he dreamed of seeing Turkmenistan as a most powerful state, has come true today. The leadership in Turkmenistan spared no effort and energy in realizing the dream of the humanist writer who enjoys great popularity in the country.
It is an undeniable fact that the poet instilled unity, patriotism among generations with his works, to be friendly, honest and fair towards other peoples, to respect their national and spiritual values, traditions and customs.
Perhaps the universal ideas and humanity of the Turkmen creator caused his biography and works, manuscript studies to be translated into different languages.
The author's works were first translated into Armenian in 1959, then in 1983, and later in 2014. The author of the translations is the poet, translator Varuzhan Khastur, who is popular not only in our country with his thoughtful-philosophical and powerful lyrical works, but also enjoys the love and respect of the Armenian and Central Asian readers due to his well-written translations of the gems of Central Asian poetry. Poet and translator Varuzhan Khastur, who has long been known in Central Asian countries, who is considered the best translator of Omar Khayyam in Armenian reality, has many fans and his name, activities and translations /https://youtu.be/cPLDsy4Shjk https://youtu.be/f-AO7lsvh6U https://youtu.be/Yd_3dYuuYrI?t=16 / are included in books, various journals and encyclopedias of different Asian countrie, Turkmenistan including. Varuzhan Khastur is also known as the best translator of Fragi's works into Armenian. /https://youtu.be/SJRtrg5qZJg?t=10 ։
Organizing such events is not only of cognitive value, but it also helps to understand the bearers of other cultures, which can make a significant contribution to the establishment of peace.
2024 թվականի փետրվարի 2-ից 7-ը Շտուտգարտում տեղի ունեցան 26-րդ IKA/Խոհարարական Օլիմպիական խաղերը, որն անց է կացվում 1900թվականից` ամեն չորս տարին մեկ: Այն համախմբում է աշխարհի ամենատաղանդավոր խոհարարներին, ովքեր իրենց մասնագիտության մեջ փնտրում և գտնում են նորը և իրենց գործն ավելի շատ արվեստ են համարում: Գրեթե 125 տարի խոհարարական համաշխարհային հանրության համար կարևորագույն այս իրադարձությանը տարբեր անվանակարգերում մասնակցում էին ազգային ու երիտասարդական հավաքականներ, համայնքային, տարածաշրջանային թիմեր և անհատներ՝ ավելի քան 1200 մասնակից, այդ թվում՝ 88 թիմ և ավելի քան 520 անհատ ցուցադրողներ ընդհանուր 55 երկրներից: Օլիմպիական չեմպիոն դարձավ Ֆինլանդիայի հավաքականը, երիտասարդական թիմերի մեջ առաջինը Շվեդիան էր: Տարածաշրջանային թիմերի անվանակարգում օլիմպիական չեմպիոնը Կորեայի թիմն էր: Համայնքային թիմերից չեմպիոն դարձավ ֆիննական Compass Group և Շվեյցարիայի զինված ուժերի խոհարարական թիմերը: Ցավոք Հայաստանի հավաքականը ներկայացված չէր թիմային անվանակարգում, դրա փոխարեն ունեցանք անհատական մասնակիցներ : Առաջին հերթին գովեստի խոսքեր պետք է ասել մեր հայրենակից, նախորդ օլիմպիադայի բրոնզե մեդալակիրՄելանյա Սիմոնյանի հասցեին ու նրա «Wedding & Cake» թիմին` Վալենտինա և Քրիստինե Սարիբեկյաններին, Հասմիկ Մկրտչյանին, Կարինե Հարությունյանին, Տիգրան Սարիբեկյանին, ովքեր միաժամանակ ներկայացրեցին Հայաստանն ու Նիդերլանդները: Խստապահանջ Ժյուրիի նախագահ Ֆրենկ Ուիդմանի գլխավորած IKA-ի կազմում էր 70 հոգանոց ժյուրիի խումբը: Հայ մասնակիցները տարբեր անվանակարգերում արժանացան երկու արծաթյա, երկու բրոնզե մեդալների, 4 պատվոգրի ու մեկ հավաստագրի: Մեր մասնակիցներն այս պարգևները նվաճեցին իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մրցույթը պահանջում էր առավելագույն կենտրոնացում և մեծ գիտելիքներ: Կարևորը միայն համն ու մատուցումը չէր: Հաղթանակի հասնելու ճանապարհին ստեղծագործական ձեռքբերումներն առնվազն նույնքան են, որքան մաքրությունը, ճշտապահությունը, հիգիենան ու հոգատարությունը աշխատավայրում, որն հաշվի է առել ժյուրին:
Շնորհավորում ու Հետագա հաջողություններ ենք մաղթում բալոր հայ մասնակիցներին:
Հ.Գ- ՈՒզում ենք մի կուրիոզ միջադեպի ուշադրության հրավիրել: Պարգևատրման ժամանակ հաղորդավարի կողմից հնչում է մեր մասնակցի ու երկրի՝ Նիդերլանդների անունը: Սակայն պարգևին արժանացած Մելանյա Սիմոնյանը մի բան էլ կազմակերպիչների օգնությամբ բացում-պարզում է Հայաստանի դրոշը, որից հետո հաղորդավարը կարծելով շփոթմունք է մեկ անգամ էլ տալիս Նիդերլանդներ անունը: Հետո Մելանյան բացատրում է, որ նա մասնակցում է երկու երկրների կողմից:
Տարվույս փետրվարի 8-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում թևածում էր Սբ.Վարդանանց ոգին։
Ճեմարանի «Հայոց պատմության» և «Հայ Եկեղեցու պատմության» ուսուցչուհի տիկին Լիանա Փիրումյանի կազմակերպած «Քաջ Վարդանի թոռն եմ ես․․․» խորագրով միջոցառմամբ տոնախմբվեց սուրբ Վարդանանց տոնը։
Միջոցառմանը մասնակցում էին ճեմարանի 7-9-րդ դասարանի աշակերտներն ու շրջանավարտ սաներ։
Միջոցառման ողջ ընթացքում կարմիր թելով անցնում էր Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը 5-րդ դարում, որի հանգուցալուծումը եղավ Ավարայրի ճակատամարտը՝ հանուն հայրենիքի և հանուն հավատքի։ Սաների կողմից բեմականացված դրվագները Եղիշեի «Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին» հերոսապատումից հանդիսատեսին տեղափոխեցին հեռավոր 5-րդ դար։
Հանդիսատես-ընթերցողն ասես հայտնվում է Արտաշատում, ներկա գտնվում հայ նախարարների ժողովին, որտեղ վերջիններս Ղևոնդ Երեցի հետ ընթերցում են Հազկերտ 2-րդ արքայի նամակ-պահանջը՝ ընդունել կրակապաշտությունը, և միաձայն մերժում են նրան՝ երդվելով մինչ ի մահ հավատարիմ մնալ հայրենիքին և չուրանալ քրիստոնեական հավատքը։ Այնուհետև հանդիսատեսը մտովի տեղափոխվում է Տղմուտ գետի ափ՝ Ավարայրի դաշտավայր, որտեղ Քաջ Վարդանը ճակատամարտից առաջ իր բոցաշունչ ճառով քաջալերում է զինակից ընկերներին ու հայ ժողովրդին։ Վարդան Մամիկոնյանի, Ղևոնդ երեցի, Եղիշեի, Խորեն, Արտակ, Տաճատ, Հմայակ, Ներսեհ, Վահան, Արսեն և Գարեգին նախարարների կերպարները մարմնավորում էին ճեմարանի բարձր դասարանցիները։ Հիշատակվեցին նաև սրբոց Ղևոնդյանց նահատակների անունները` որպես հայրենիքի ու հավատքի հավատարիմ նվիրյալներ։
Միջոցառումը համեմված էր ոգեղեն ասմունքով ,հոգեթով շարականներ ով եւ ավանդական պարով։
Ավարտին տիկին Լիանա Փիրումյանը խոսեց տոնի խորհրդի մասին, շնորհավորեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հնդկահայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանին՝ անվանակոչության առթիվ։ Տիկին Փիրումյանն իր խոսքն ավարտեց Հայոց ավանդական պարարվեդըի ջատագով և տարածող Գագիկ Գինոսյանի խոսքերով․ «Հայրենասիրությունը մի ծառ է, որի արմատները հայրենաճանաչողությունն է, իսկ պտուղները` հայրենատիրությունը»։
Միջոցառման ավարտին Հնդկահայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը շնորհավորեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին, բոլոր հոգևորականներին և աշխարհականներին տոնի կապակցությամբ՝ նշելով․ «Այս օրը համազգային տուրքի օր է, որը հիշեցնում է, որ մենք պարտք ենք մեզ ծնունդ տվող ազգին, պետությանը, ՀԱՅԻՆ և ինքներս մեզ։ Եվ եթե բոլորս այս գիտակցությամբ ապրենք, լինենք կառուցող և մեր լուման մշտապես ներդնենք հանուն միակ բարձրագույն արժեքի՝ մեր հայրենիքի, ապա ամուր կլինեն մեր երկրի հիմքերը, և անվտանգ ու ապահով՝ նրա ապագան։ Ուստի «Քաջ Վարդանի թոռն եմ ես» պատգամը, մտնելով ձեր հոգու մեջ, պետք է խոսքից գործի վերածվի»։
Հայր Սուրբը նաև շնորհակալություն հայտնեց տիկին Լիանա Փիրումյանին՝ մեծ նվիրումով աշխատանքի և հատկապես նման միջոցառումների միջոցով աշակերտների մեջ հայրենասիրական արժեքներ սերմանելու համար։