The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 28 May 2019

ՆԻԴԵՐԼԱՆԴԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՆՐԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Կարել Հոֆստրան Նիդերլանդներից Հայաստան է տեղափոխվել 14 տարի առաջ, աշխատել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում: Այսօր միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի երևանյան գրասենյակի ղեկավարն է:«Կտոր Մը Հայաստան» նախագծում (ղեկավար և պրոդյուսեր՝ Արամ Հարությունյան) հոլանդացին պատմում է խմիչքով կենացներ ասելու կարևորության, Եվրոպա արտագաղթելու ու այլ հետաքրքիր թեմաների մասին: Նա Հայաստանում իրեն բավական լավ է զգում: Ամուսնացել է հայուհու հետ, ունեն երեք երեխա ։ Նա հետաքրքիր կարծիքներ ունի արտահայտած, օրինակ`գտնում է, որՀայաստանի եւ Հոլանդիայի հասարակությունները բավական նման են, սակայն կան տարբերություններ, որոնք մինչ օրս իրեն զարմացնում են: Նկատել է, որ հայերը, առաջին անգամ հյուր գնալիս, սիրում են մեծ նվերներ տալ, մինչդեռ Հոլանդիայում՝ մեկ շիշ գինին լիուլի բավարար է։ Նրա համար անսովոր է, որ կանանց եւ տղամարդկանց անելիքների հստակ տարանջատում կա, որ ֆինանսական, տեխնիկական հարցերով պետք է տղամարդիկ զբաղվեն, իսկ կանայք՝ երեխաներին խնամեն, տնային գործեր անեն։ Նրան զարմացնում է թե հաճախ հայերն ինչպես են հեռախոսով խոսում։ Երբ ինքն է առաջինը զանգում, ներկայանում է թե ով է, իսկ Հայաստանում, երբ զանգում են միանգամից հարցնում են՝ «Ալլո, ո՞վ է»։
Զարմանում է, երբ ճանապարհները վատ վիճակում են։ Հայաստանն այդքան էլ մեծ երկիր չէ, ուստի պետք է ունենա ավելի բարեկարգ ճանապարհներ։
Զարմանում է, որ Հայաստանում հաճախ մտածում են, որ կառավարությունը պետք է լուծի ժողովրդի բոլոր խնդիրները։ Սակայն, կարծում է, որ մարդիկ պետք է ավելի քիչ սպասեն կառավարությանը, եւ իրենք նախաձեռնող լինեն։
Հայաստանում անտարբերություն կա առօրյայում հանդիպող շատ մտահոգիչ երեւույթների նկատմամբ։ Մարդիկ չեն մտածում շրջակա միջավայրի մասին, չեն մտահոգվում, թե ինչ օդ են շնչում, որ հանրային զբոսայգիները բավական քիչ են։
Հայաստանում ամեն ինչ տեսանելի է։ Այստեղ դժվար է ինչ-որ բան թաքցնել։ Սոցիալական խավերի կտրուկ տարբերությունը ակնհայտ է հատկապես մարզերում։
Նա գտնում է, որ Երկրի զարգացման համար շատ մեծ նախադրյալներ կան հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում։
Մնացածի մասին արդեն դիտեք հայերենով հնչող տեսաերիզում:

Monday, 27 May 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մաթո Հախվերդյանին «Աբովյան» մշակութային միության հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ


«Աբովյան» մշակութային միության անդամները 1984թ.

ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ
Ջերմորեն շնորհավորում ենք «Աբովյան» մշակութային միության ղեկավար Մաթո Հախվերդյանին Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում
ներդրած ավանդի համար, Հաագայի «Աբովյան» միության( Abovian Centre 1 ) հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվելու կապակցությամբ։
«Նիդերլանդական օրագիրը» (Nid.Oragir/Աշխատանքային խումբ «Նիդերլանդական օրագիր») այս կապակցությամբ միանում է ՀՀ դեսպանատան (Embassy of Armenia in The Netherlands/) Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն կողմից հնչեցրած շնորհավորանքին` Աբովյան մշակութային միությանը և անձամբ Մաթո Հախվերդյանին (Mato Hakhverdian) մաղթելով բազում հաջողություններ:

Դեսպան Բալայանի (ձախից աջ) ընդունելություններից մեկի ժամանակ` Մաթո Հախվերդյանը և Ինգա Դրոստը :



Սփյուռքահայ և օտարազգի դիմորդները կարող են սովորել Հայաստանի ուսումնական հաստատություններում


2019-2020 ուսումնական տարում ՀՀ միջին մասնագիտական և
բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա
քաղաքացիների ընդունելության մասին 


Սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելությունը կատարվելու է համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի և ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի, ինչպես նաև ընդհանուր հիմունքներով: Համաձայն ՀՀ կառավարության 2019թվ. ապրիլի 25-ի N 476-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների2019-2020ուս. տարվա՝  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ,
(անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար հատկացվել է 70 տեղ: Տեղերի բաշխումը կատարելու է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովը, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և քննարկման միջոցով: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ուսանելու համար
մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական և արվեստի բնագավառի մասնագիտություններով դիմող դիմորդները: Վերոնշյալ կարգերի համաձայն դիմորդները կարող են ընդունվել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ (բակալավրի,անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով) վճարովի ուսուցմամբ:
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն հետևյալ ժամկետներում՝ փաստաթղթերի ցանկում ներառելով նաև
կրթության մասին տեղեկանք տրված Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ք. Երևան, Ամիրյան փողոց 27 ) կողմից:
1 -անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար.2019 թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ.

2-վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար.2019 թվականի հուլիսի 8-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ,
3-վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար. 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ,
4- վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար. 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ,
5-վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար. 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ,
6- վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ու հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար. 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ,
7 -վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ: Հետագա ուսուցման լեզվինչտիրապետող սփյուռքահայերը և
օտարազգի քաղաքացիները պետք է ուսուցման դասընթացն անցնեն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում, որն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով: Նախապատրաստական բաժնում ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները կհրամանագրվեն առաջին կուրս: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվում են ս.թ. օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում :
Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվում են ս.թ. օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 25- ն ընկած ժամանակահատվածում:

Դիմորդի կողմից լրացվող դիմում հարցաթերթիկի նմուշը, ինչպես նաև համալսարանական մասնագիտությունների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը` վճարովի համակարգի ուսման վարձաչափերի նմուշով. կարելի է գտնել այստեղ:

Saturday, 25 May 2019

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Մոնոպոլիի «Սուդեստիվալը» սերտացնում են համագործակցությունը

Մայիսի 24-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում փոխըմբռնման հուշագիր կնքվեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և Մոնոպոլիի «Սուդեստիվալի» (Իտալիա) միջև:




Հուշագիրը ստորագրեցին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման:

Հուշագրով կողմերը մտադիր են սկսել կանոնավոր մշակութային համագործակցություն և փոխանակում: Երկու փառատոների կազմակերպչական կառույցները՝ ինքնուրույն, բայց մշտական կապի մեջ, աշխատելու են իրենց երկրներում համապատասխան ծրագրերում կինոյի բաժիններ բացելու ուղղությամբ՝ երաշխավորելու համար իտալական կինոյի բաժին «Ոսկե ծիրան»-ում և հայկական կինոյի օր «Սուդեստիվալ»-ում:

Հուշագիրը ուժի մեջ կլինի երեք տարի ժամկետով՝ միչև փառատոնի 2023 թ. թողարկման ավարտը: Հուշագիրը ենթակա կլինի վերականգնման 2023 թ. թողարկումից հետո՝ պայմանով, որ կողմերը հավասարապես բավարարված կլինեն համագործակցություններից և դրանց մշակութային արդյունքներից:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հուշագրի կնքման արարողությանն ընդգծեց, որ Իտալիայում մասնակցել է «Սուդեստիվալին» և հիացած է եղել տեղի հյուրընկալությամբ: Հուշագրի ստորագրմամբ էլ երկուստեք կապն է՛լ ավելի կամրապնդվի, ինչը Հարություն Խաչատրյանը կարևոր է համարում:

«Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման առանձնահատուկ շեշտեց, որ ինքը և Հարություն Խաչատրյանը կարծում են, որ կինոն յուրահատուկ հանդիպումների և միմյանց ճանաչելու լավագույն միջոցն է:

«Միմյանց ճանաչելու համար կարևոր է, որ Հայաստանն իր բաժինն ունենա «Սուդեստիվալի» շրջանակում, ինչը շատ կարևոր կլինի նաև Իտալիայում հայկական համայնքի համար»,-ասաց Միկելե Սուման՝ հավելելով, որ «Սուդեստիվալ»-ը հիմնականում զբաղվում է ժամանակակից իտալական կինոյով, այնպես որ իրենք կարող են հայկական փառատոնին ներկայացնել թարմացված իտալական ֆիլմեր:

Ի դեպ, մայիսի 22-25-ը Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում անցկացվում է «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ, շնորհիվ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի, հյուրընկալվում է Հայաստանում: Փառատոնի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաև ցուցադրվում են ժամանակակից իտալական ֆիլմեր։

Երկու փառատոնների միջև հուշագրի ստորագրման գործում մեծ է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի ավանդը, ով ևս ներկա էր ստորագրման արարողությանը:

«Հայաստանը և Իտալիան ունեն հարուստ կինո, և դա նպաստում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Մեծագույն հաջողություններ եմ մաղթում երկու փառատոններին, և պատրաստ եմ ցուցաբերել իմ օժանդակությունը»,-ասաց դեսպանը: Ի դեպ, իտալական կինոն և իտալացի գործիչներն անմասն չեն մնա այս տարվա «Ոսկե ծիրան»-ից, իսկ թե ինչի մասին է խոսքը՝ փառատոնի կազմակերպիչները կհայտնեն առաջիկայում:



Հարցերի դեպքում կարող եք կապվել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային
փառատոնի PR պատասխանատուների հետ

Ռոզա Գրիգորյան +37477303484
Դավիթ Գրիգորյան +37491589455

Հայկական երաժշտություն Սուրբ Սերվատիուսի դամբարանում

ԲԱՑԱՌԻԿ

Հաստատապես պատմության մեջ առաջին անգամ` Նիդերլանդներում, Հայ դուդուկահար Արթուր Պետրոսյանը և Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սարկավագ Պերճ Ասատուրյանը,  հայազգի քրիստոնեական ժամանակաշրջանի հոգևորական Սբ. Սերվատիուսի անունը կրող տաճարում հնչեցրել են հայկական հնագույն երաժշտություն:




Մեղրածոր դուդուկի ելևԷջները տարածվեցին ոչ միայն հազարամյա բազիլիկ եկեղեցու սրահում, այլև Սուրբ Սերվատիուսի դամբարանում, որի դռները բացվում են հազվագյուտ դեպքերում և որի արտոնությունը տրված է տեղի հայ համայնքի ու եկեղեցու ղեկավարությանը: Ահա թե ինչ փոխանցեց Մաստրիխտի սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամ, «Անի» համայնքի ատենապետ Լեւոն Սարգիսը.

-Մեզ վստահված է այն բանալին, որ տաճարի 120 դռներ է բացում: Սուրբ Սերվատյուսի բազմադարյան ներկայությունը և Ներկայիս Հայ-նիդերլանդական ջերմ հարաբերությունները` հին ու նոր ժամանակների յուրովի  մշակութային կամուրջ է մեր երկու ժողովուրդների համար:

Հայազգի Սուրբ Սերվատիուսը 4-րդ դարի հայ հոգևորական է, որը քրիստոնեություն է տարածել և եկեղեցիներ կառուցել Եվրոպայում, այդ թվում ներկայիս Նիդերլանդների, Բելգիայի ու  Գերմանիայի տարածքում։  Նրա գործունեությունն ավելի գնահատվել է մահվանից հետո: Ամեն տարի կաթոլիկ եկեղեցին նրան նվիրված  տոնակատարություններ է կատարում:
Եկեղեցին, որտեղ հնչել է Կոմիտասյան երաժշտությունը` կառուցվել է սկսած 1000 թվականից,  1039 թ.-ին բազիլիկան օծվել է:  Սերվատիուսի մահից  հետո (384 թ․ մայիսի 13)  այն եղել է փայտից, իսկ 550-ին այն փոխարինվել է քարե կառույցով:
1985 թ. Մայիսի 14-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II- ը այցելել է եկեղեցի` տալով պապական բազիլիկայի կարգավիճակ: Այն Նիդերլանդների ամենահին եկեղեցիներից է: Բազիլիկայի զանգակատունը Նիդերլանդների ամենամեծ զանգն  ունի: Եկեղեցում են պահվում Սերվատիուսի մասունքները:

Nid.Oragir






Thursday, 23 May 2019

Մեխելենի «Անի» հայերի միությունը` 5 տարեկան



Հնգամյա կարճ, բայց բովանդակալից ընթացք




Բելգիայում գործող «Անի» հայերի միությունն արդեն 5 տարի իր շուրջն է համախմբել Մեխելենում և նրա շրջակայքում բնակվող հայերին: Օրերս բելգիահայերը մեծ ոգևորությամբ տոնեցին իրենց միության ու  իրենց իսկ նախաձեռնությամբ հիմնած ֆուտբոլային համանուն  ակումբի   5-ամյա հոբելյանը։  Միջոցառմանը ներկա բազմաթիվ հյուրերի թվում էին` Բելգիայում ՀՀ փոխդեսպան Կարեն Իսրայելյանը, դեսպանի խորհրդական Իրինա Բեգլարյանը, դեսպանի օգնական Սոնա Պետրոսյանը, Բելգիայի տարբեր քաղաքների հայկական միությունների անդամներ:

Մեխելենում «Հայ տան» բացումը

Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսին էր վերապահված  նորաբաց հայկական կենտրոնի կարմիր ժապավենը կտրելու պատիվը, նա դա արեց համայնքի անդամ Էրիկ Ենոքյանի և հոգևոր հովիվ Արմեն Մելքոնյանի հետ ։ 5-ամյա կարճ,  բայց բովանդակալից պատմության ընթացքում միությունն իր շուրջն է հավաքել տարբեր զբաղնունքների ու  մասնագիտությունների հայ  մարդկանց:  Նրանց բոլորին համախմբողն ու միավորողը  հայկական միջավայրի ապահովվում է, նաև սրտացավությունը` պահպանելու և ամրացնելու հայոց լեզուն: Սա  ամենամեծ ուժն է պահպանելու հայ մշակույթը , զարգացնելու ազգային ավանդույթներն  ու  ամրապնդելու հայկական ոգին:

Էրիկ Ենոքյան

Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերս

Կարեն Իսրայելյան

Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Դավիդյան

Միջոցառումը բաղկացած էր պաշտոնական և գեղարվեստական մասերից։ Ամենահաս Տեր Արմեն քահանայի օրհնության խոսքից հետո,  բացման խոսքով հանդես եկավ միության նախագահ Էրիկ Ենոքյանը, որից  հետո մասնակիցներին ողջունեցին քաղաքապետ Բարտ Սոմերսը, փոխդեսպան Կարեն Իսրայելյանը, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Դավիդյանը։ Այնուհետև, միջոցառման գեղարվեստական բաժինն իրենց ելույթներով զարդարեցին Մելինե Հովհաննիսյանը (երգչուհի), Ստեֆանի Մարկոսյանը (երգչուհի), Ալին Դավթյանը(ասմունք), Արմեն Բեկնազարյանին(ջութակահար), Վարդան Հովհաննսիյանը(դուդուկահար), «Գանձակ» և «Շուշանիկ» պարի խմբերը։  Գեղարվեստական  մասի հաղորդավարներն էին` Մարիամ Հարությունյանը և Լևոն Զնաբերդցին։ Հայ տան բացման արարողությանը զուգահեռ հրավիրյալները վայելեցին Հայաստանից ժամանած  Նաիրի Մանուկյանի «Հայրեններ» խորագրով ողջ ֆոտոշարքը: Ներկայացված աշխատանքները միավորում էին Հայաստանը, Արցախը, Սփյուռքն ու Ջավախքը:
 Նաիրի Մանուկյանի «Հայրեններ» խորագրով  ֆոտոշարքը


Հայերի հավերժական գոյության գրավականը


Հաստատվելով Եվրոպայում դեռ անհիշելի ժամանակներց՝ հայերը միշտ ակտիվ ներկայութուն են ցուցաբերել և մեծ ներդրում ունեցել եվրոպական  երկրների սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային և նույնիսկ հոգևոր կյանքում՝ թողնելով անջնջելի հետք  պատմության մեջ:
Տեսարան Մեխելեն քաղաքից

Ստեղծելով արժեքներ ու կրելով տեղի մշակույթի  ազդեցությունները՝ հայերն, այնուամենայնիվ  կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, լեզուն, մշակութային արժեքները: Այս գործում իրենց դերն են ունեցել եկեղեցին, դպրոցն ու նրանց շուրջը համախմբված  համայնքները: Վերը նշված արժեքների շնորհիվ այսօր գոյատևում է արդի հայ սփյուռքը, որի մի մասն էլ  Բելգիայի հայերն  են:

Խաչքար  Բելգիայի Մեխելեն քաղաքում (2015)

Մեխելենը՝ իր շրջակայքով, ավելի քան 4000 հայի կեցության վայր է: Նրանք ներկայացված են քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում՝ առևտրից մինչև քաղաքականություն: Ահա այս  մարդկանց  ազգային և մշակութային կյանքի կազմակերպման հրամայականը պարտադրեց ստեղծել մի կառույց, որ պետք է զբաղվեր ու  նպաստեր իրենց  իսկ ինքնության կայացմանը, տարատեսակ խնդիրերի լուծմանը՝  նոր սերուդներին հայեցի կրթելու, դաստիարակելու, նրանց պատմական ակունքներին հաղորդակից դարձնելու խնդիրներին:
2014 թվականին  ստեղծված Մեխելենի «Անի» հայերի միությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, դրանցից թերևս ամենակարևորներն են՝ ներհամայնքային կյանքի զարգացումը, ազգային խնդիրներին հետամուտ լինելը, հայենիքի հետ կապի պահպանումը: «Անի» հայերի միության կարևորագույն խնդիրներից է նաև հայ համայքի ձայնը լսելի դարձնելը տեղի կառավարման օղակներում, բարձրաձայնել համայնքին հուզող խնդիրները, ներկայացնել առաջարկները, կամուրջ հանդիսանալ ու ինտեգրվել  տեղի բնակչությանը, նպաստել հայերի և բելգիացիների ավելի խորը շփմանը և երկու մշակույթների մերձեցմանը: Հայ համայնքը կարևորում է նաև համագործակցությունը այլ քաղաքների ու երկրների հայ համայնքների հետ ունեցած կապերը, ինչպես նաև տեղի այլազգի  փոքրամասնություններ հանդիսացող համայքների հետ կապերը:

Համայնքի արդյունավետ աշխատելու ծրագրերի որոնում


2014 թ-ի ապրիլի 27-­ին տեղի ունեցած հայ համայնքի ժողովի ժամանակ մասնակիցները ընտրել են վարչություն։ Էրիկ Ենոքյանն ընտրվել էր վարչության նախագահ, Քաթի Հարությունյանը՝ նախագահի տեղակալ, Մարգարիտ Հովհաննիսյանը՝ քարտուղար: Տարիների ընթացքում անդամների թիվը հասավ 14-ի: Այժմ վարչության անդամների թիվը կրճատվել, հասել է յոթի, բայց դա չի  նշանակում, որ նվազել է կազմակերպչական աշխատանքների արդյունավետությունը:
Այժմ վարչության կազմում են Էրիկ Ենոքյանը, Լիաննա Մելքոնյանը, Էդիկ Քոթանջյանը, Հռիփսիմե Հարությունյանը, Ալազան Հովհաննիսյանը, Աննա Ղազարյանը և Սաթենիկ Ավետիսյանը: Նաև վարչության կազմից դուրս գտնվող ակտիվ անդամներն  են  անում իրենց հնարավորության  ու  կարողության սահմաններում այն ամենը, ինչը նպաստում է միասնությանն ու ամուր համայնքի կայացմանը:
Վարչությունը պարբերաբար գումարում է նիստեր, որոնց ընթացքում մանրամասնորեն քննարկվում են համայնքի ու վարչության գործունեության հետ կապված բոլոր կարևոր հարցերը:
Խաչքարի օծմանը մասնակցած Հայաստանի դեսպանն ու Մեխելենի քաղաքապետը

Իր ստեղծման օրից՝ այս 5 տարիների ընթացքում, համայնքը իրականացրել է մի շարք կարևոր ծրագրեր. ամենանշանակալին թերևս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումն էր Մեխելեն քաղաքում, որը դարձավ ամենամյա ապրիլի 24-ի անմեղ զոհերի ոգեկոչման ու  հիշատակման արարողությունների վայր: Բացումը տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլի 19-ին , որին  ներկա էին  Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսը, այլ պաշտոնական անձիք:

Արցախի նախագահը Մեխելեն քաղաքում (2015)
Դեռ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ`2015-ի դեկտեմբերի 10-ից Մեխելենի՝ «Մարդու իրավունքների և Հոլոքոստի»թանգարանում  ներկայացրել էինք Հայոց Ցեղասպանությանն առնչվող ցուցահանդես, այն գործեց 6 ամսից ավելի:
 Տարբեր տարիներին համայնք են այցելել Արցախի նախագահը, Ցվետանա Պասկալևան, այլ պատվավոր հյուրեր:

Մեխելենում Ցվետանա Պասկալևայի հետ

Եկեղեցական արարողակարգերն էլ ըստ պատշաճի են, համայնքի շնորհիվ միշտ նշվում են հայ եկեղեցական տաղավար տոները՝ պատարագներ մատուցվում Մեխելենի Սինտ-Ռոմբաուտս հրաշակերտ եկեղեցում:

1999 թվականին ՀՀԴ կառույցի ուժերով ստեղծված, այժմ էլ  համազգային միությանը ենթակա  Լևոն Շանթի անունը կրող  կիրակնօրյա դպրոցը տեղափոխվել  և այժմ գործում է 2017-ի հուլիսին մեր կողմից De Oude weverij-ից  վարձակալության հիմքով վերցրած  հայկական մշակութային օջախում, կամ  կենտրոնում, որը կոչել ենք «Հայ տուն» և, որի բացումն արեցինք միության ստեղծման 5-ամյակին: Հենց «Հայ տան» մեջ կազմակերպվել է  դաշնամուրի, երեխաների «Շուշանիկ»  պարի և  «Արմատ» ազգագրական խմբերը:

«Անի» ֆուտբոլի թիմը

The Warriors Kickboxing club-ի անդամները

Համայնքի մարզական կյանքը մշտաբորբոք է պահում  «Անի» ֆուտբոլի թիմը, որը միշտ բարձր է պահում հայերի պատիվը` ինչպես տեղական, այնպես էլ համահայկական Եվրոպական խաղերի ժամանակ: Ավելանում են սպորտային նոր խմբեր: 2017-թ. սեպտեմբերին ստեղծվեց  The Warriors Kickboxing club-ը, որն ինտեսնսիվ պարապմունքներ է անցկացնում Հայ տան Սրահներից մեկում։  Արդեն այս շաբաթ  տեղի կունենա մեր ակումբի կողմից կազմակերված Kickboxing Fight Night gala ցուցադրական ելույթը։

Հռիփսիմե Հարությունյան
Հատուկ «Նիդերլանդական օրագրի» համար


Լուսանկարները` AAD.am և «Անի» հայերի միության կայք էջից

Wednesday, 22 May 2019

Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի ատելության ելույթի քննարկում Նիդերլանդների խորհրդարանում




Հաագա, 20 մայիսի 2019 թ. –  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) այս վերնագրով հանդես է եկել ծավալուն մամլո հաղորդագրությամբ,  որտեղ անընդունելի է համարում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի պատասխանը Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորների կոչին` դատապարտել Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի անհեթեթ խոսքերը, որ նա արտահայտվել է 2019 թ. ապրիլի 24-ին` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը։

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ԷՐԴՈՂԱՆԸ 2019 Թ. ԱՊՐԻԼԻ 24-ին.
Էրդողանը և Հայոց ցեղասպանությունը


2019 թ. ապրիլի 24-ին, նախագահ Էրդողանը ելույթ ունենալով «Մեր արխիվների զարգացումը, տեսլականն ու պատմական հետազոտությունների խթանումը» խորագրով կազմակերպված սիմպոզիումում և իր գրած թվիթում արել է աննախադեպ խայտառակ հայտարարություն։ Նա ասել է, որ թուրքական արխիվները բացահայտում են պատմական ճշմարտությունը: Նրա խոսքերով «մուսուլման ժողովրդին սպանդի ենթարկած հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների տեղահանությունը եղել է ամենաողջամիտ գործողությունը»։ Նա նաև ցասումնալի դիմել է Ֆրանսիային, որտեղ այս տարի ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Հայոց ցեղասպանության ժխտումը և փաստերի խեղաթյուրումը տասնամյակներ շարունակ եղել են Թուրքիայի ժխտողական քաղաքականության կորիզը: Շատերը, Նիդերլանդների կառավարության նման, անցած մի քանի տարիներին ենթադրաբար տեսել են դրական զարգացումներ Թուրքիայից հնչող «հայերի հանդեպ կարեկցանքի» անորոշ հայտարարություններում, սակայն վերջին արտահայտությունները ցույց են տալիս ոչ միայն ժխտողականության քաղաքականությունը չի փոխվել, այլ Էրդողանը սերմանում է ատելություն անմեղ զոհերի հաշվին։ Սա վտանգավոր է և անընդունելի։ Ըստ էության, վերջապես նրանք պետք է տեսնեն սեփական պատմության սև էջերը։

Ի՞ՆՉ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ՈՒ  ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ  ԻՆՉՊԵ՞Ս Է ԴՐԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ  


Նիդերլանդներում հայ համայնքը փորձում է խաղաղ և արժանավայել հարգել և ոգեկոչել ցեղասպանության զոհերի հիշատակը: Հետևաբար հայկական կազմակերպությունները հաշվի են առնում թուրքական համայնքի ներկայությունն այս երկրում և հնարավորության դեպքում, երկխոսության գնում գիտակից թուրքերի ու քուրդերի հետ։ Այդպիսով այս տարվա ապրիլի 24-ին հնարավոր դարձավ Ասեն քաղաքում կազմակերպված հիշատակի արարողության ընթացքում հայ, թուրք և քուրդ երիտասարդների միասնական ծաղկեպսակի զետեղումը Մեծ Եղեռնի հուշարձանին։

Թուրքիայի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսման ժամանակ Նիդերլանդների Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բազմաթիվ սյուների վրա։ Ուստի մեր ակնկալիքն է, որ Հոլանդիան խստորեն դատապարտի Էրդողանի վերոհիշյալ ժխտողական խայտառակ հայտարարությունը և այդ հարցով դիմի Թուրքիային։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) նշում է, որ 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանը հանձնարարել է կառավարությանը Թուրքիայի հետ յուրաքանչյուր բանակցությունների ժամանակ օրակարգում մտցնել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նաև անկախ դրանից Նիդերլանդների հակադարձ արձագանքը հարկավոր է այս պահին։ Հետագա հայտարարություններում Նիդերլանդների խորհրդարանը բացահայտորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես, օրինակ, 2018 թ. փետրվարին, պատգամավոր Վորդեվինդի բանաձևի գրեթե միաձայն ընդունմամբ խորհրդարանը վերահաստատեց իր դիրքորոշումը: Չնայած իշխանության սխալ պատկերացմանը, որ իբր թե կառավարությունը իրավական տեսանկյունից չի կարող օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, ինչը խիստ քննադատության է ենթարկվել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) կողմից, այժմ կառավարությունը, որ իրեն համարում է միջազգային իրավունքի պաշտպան, չի կարող լռել։  Լռությունը հավասարազոր է համաձայնության։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ, ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ


2019 թվականի մայիսի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած Թուրքիայի իրավիճակի մասին քննարկումների ժամանակ, տարբեր խմբակցությունների պատգամավորները դիմել են արտգործ նախարարին կոչ անելով` դատապարտել Թուրքիայի անթույլատրելի ժխտողական քաղաքականությունը, որի դրսևորումն է Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը թե «հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների վերաբնակեցումը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, ամենաողջամիտ գործողությունն էր, որ կարելի էր նախաձեռնել այդ ժամանակ»։

Իր ելույթում պատգամավոր Ջոել Վորդեվինդը (Քրիստոնեական միություն – CU) հիշեցրել է Ռաուվուտի բանաձևի մասին, որը դեռևս ուժի է, որտեղ խորհրդարանը միաձայն հանձնարարել է կառավարությանը Թուրքիայի հետ երկխոսության շրջանակում շարունակաբար և բացահայտորեն օրակարգում ներառել Հայոց ցեղասպանության ճանաչումը։ 2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանի կողմից միաձայն ընդունված այս բանաձևը համարվում է խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին փաստաթուղթը: Այս բանաձևի դրույթները բազմիցս մեջբերվել են խորհրդարանում, երբ քննարկվել է մարդու իրավունքների իրավիճակը Թուրքիայում ընդհանրապես և Հայոց ցեղասպանության ժխտումը մասնավորապես։

Պատգամավորներ Մարտեյն Վան Հելվերտը (Քրիստոնյա դեմոկրատական Կոչ – CDA) և Կեես Վան Դեր Ստայը (Քաղաքական Բարեփոխված Կուսակցություն – SGP) նույնպես անդրադարձան այս հարցին և անհրաժեշտ համարեցին հոլանդական կողմի հակադարձ պատասխանը Թուրքիայի նախագահի չլսված հայտարարություններին։

Նախարար Բլոկը խուսափեց, իր խոսքերով, «Հայոց ցեղասպանության խնդրին» առնչվող այդ հրատապ հարցերին ուղղակի պատասխան տալ, նշելով, որ նա սովորաբար չի ցանկանում արձագանքել տարբեր մարդկանց հնչեցրած խոսքերին։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) գտնում է, որ նախարարի այս նվազեցնող արձագանքը վկայում է ծայրահեղ և վտանգավոր քաղաքական անսկզբունքայնության մասին։ Քննարկումների ժամանակ նախարարը ստիպված եղավ մի քանի անգամ հաշիվ տալ ոչ միայն Թուրքիայի հետ հարաբեությունները վերականգնելու, այլև ընդլայնելու միջոցների մասին, ինչպես նաև հոլանդացիների միամիտ հույսի մասին, որ առևրային հարաբերությունների զարգացմամբ հնարավոր կլինի Թուրքիայում բարելավել օրինականությունը։



Այժմ նույնությամբ ներկայացնում ենք Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) մամլո հաղորդագրությունը անգլերեն և Նիդերլանդերեն լեզուներով

• Tweede Kamer spreekt over hatespeech Erdogan
• Dutch Parliament discusses Erdogan’s Hate Speech
• Էրդողանի ատելության ելույթի քննարկումը Նիդերլանդների խորհրդարանում



PERSBERICHT
Tweede Kamer spreekt over hatespeech Erdogan over Armeense genocide
Den Haag, 20 mei 2019 – De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) heeft de lakse reactie afgewezen die Minister Stef Blok van Buitenlandse Zaken gaf op de oproep vanuit de Tweede Kamer om de onacceptabele woorden over de Armeense genocide van de Turkse president Erdogan op 24 april 2019, de herdenkingsdag van de Armeense genocide, te veroordelen.

Tijdens het Turkije debat in de Kamer (op 15 mei 2019) werd de minister door verschillende partijen aangespoord de ontoelaatbare ontkenningspraktijken te veroordelen, waarbij president Erdogan sprak over “Armeense bendes die moslims vermoordden” en “relocaties als meest zinnige maatregel in die periode”.

Kamerlid Joël Voordewind (ChristenUnie) riep bij zijn pleidooi ook de nog altijd geldende motie Rouvoet in herinnering, waarin de Kamer unaniem de regering heeft opgedragen de erkenning van de Armeense genocide voortdurend en nadrukkelijk te agenderen in het overleg met Turkije. Deze motie uit 2004, de eerste waarbij de Kamer unaniem de Armeense genocide erkende, is talloze malen aan de orde geweest in de Kamer waar het gaat om de situatie in Turkije in het algemeen en die van de ontkenning van de Armeense genocide in het bijzonder.

Ook Kamerleden Martijn van Helvert (CDA) en Kees van der Staaij (SGP) maakten een belangrijk punt van een noodzakelijke Nederlandse reactie op de ongehoorde uitspraken van de Turkse president.

Minister Blok maakte zich in zijn antwoord op deze dringende vragen over, in zijn woorden, “de kwestie van de Armeense genocide” af, door te zeggen dat hij niet voortdurend ging reageren op wat er allemaal gezegd wordt.

De FAON vindt deze bagatelliserende reactie getuigen van een verregaand en gevaarlijk politiek opportunisme. De minister moest in het debat diverse malen verantwoording afleggen voor de wijze waarop hij de betrekkingen met Turkije niet alleen hersteld heeft maar ook uitbreidt en over de naïviteit van de Nederlandse hoop verbeteringen van de rechtsstaat in Turkije te kunnen bereiken door vergroting van de handelsbetrekkingen.

Erdogan en Armeense genocide
In een speech tijdens een symposium over nationale archieven en historisch onderzoek en in een tweet op 24 april ging Erdogan op ongekende wijze tekeer, waarbij hij suggereerde dat de Turkse archieven de waarheid over de geschiedenis aan het licht brengen. Hij sprak in termen van “Armeense bendes die moslims vermoordden”, waardoor de deportaties van de Armeniërs “de meest zinnige maatregel” waren. Hij richtte zich voorts vol haat tot Frankrijk, waar dit jaar 24 april tot een nationale dag van herdenking van de Armeense genocide werd uitgeroepen.

Ontkenning en omkering van de feiten van de Armeense genocide zijn reeds decennia de kern van de Turkse ontkenningspolitiek. Velen, zoals de Nederlandse regering meenden de afgelopen jaren in enkele onduidelijke uitlatingen van “medeleven met Armeniërs” vanuit Turkije, een positieve ontwikkeling te kunnen zien, maar de recente uitlatingen laten niet alleen zien dat er aan de ontkenningspolitiek niets is veranderd, maar bovendien dat Erdogan er niet voor terugdeinst om over de hoofden van onschuldige slachtoffers heen haat te zaaien. Dit is gevaarlijk en onaanvaardbaar. Er zou juist een begin gemaakt moeten worden met het eindelijk onder ogen zien van de zwarte bladzijden in de geschiedenis.

Nederland
In Nederland tracht de Armeense gemeenschap juist op een vreedzame en waardige wijze de herinnering aan de slachtoffers van de Armeense genocide levend te houden. Hierbij wordt rekening gehouden met de Turkse gemeenschap, en waar mogelijk wordt deze hierbij betrokken, zoals bij de landelijke herdenking op 24 april 2019 in Assen, waar bij het Armeense genocide monument ook een gezamenlijke kranslegging plaatsvond van Armeense, Turkse en Koerdische jongeren.

Bij de hervatting van de diplomatieke betrekkingen tussen Turkije en Nederland werd recent door Minister Blok gesproken over de vele pilaren waar deze op rusten. Aangenomen werd dat Nederland de flagrante ontkenning in genoemde uitspraken op krachtige wijze zou veroordelen en Turkije hierop aanspreekt.

De FAON wijst erop dat de Tweede Kamer al in 2004 de regering opdracht heeft gegeven de erkenning van de Armeense genocide telkens in de besprekingen met Turkije te agenderen. Ook los van deze motie is een reactie op dit moment noodzakelijk. Ook in latere uitspraken heeft de Tweede Kamer de Armeense genocide expliciet erkend, zoals in februari 2018 met de vrijwel unanieme motie Voordewind. Dit is een moment dat de regering niet kan zwijgen. Zelfs in de door de FAON fel bekritiseerde en onjuiste visie van de regering, dat de regering de term genocide juridisch niet in de mond zou kunnen nemen, kan Nederland, dat zich sterk maakt voor internationaal recht, niet zwijgen. Wie zwijgt, stemt toe!

PRESS RELEASE
Dutch Parliament discusses Erdogan’s Hate Speech on Armenian Genocide
The Hague, 20 May 2019 – The Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) has rejected Foreign Minister Stef Blok's lax response to the call from the House of Representatives to condemn the unacceptable words about the Armenian Genocide by Turkish president Erdogan on 24 April 2019, the commemoration day of the Armenian Genocide.

During the debate in the Chamber on 15 May 2019 on the situation in Turkey, the minister was urged by various factions to condemn the inadmissible denial practices by Turkish President Erdogan, who stated that “the relocation of the Armenian gangs and their supporters, who massacred the Muslim people, was the most reasonable action that could be taken in such a period”.

In his plea, MP Joël Voordewind (ChristianUnion – CU) recalled also the still valid motion by Rouvoet, in which the Chamber unanimously instructed the government to put constantly and explicitly the recognition of the Armenian Genocide on the agenda in the dialogue with Turkey. This motion from 2004 is the first unanimous recognition of the Armenian Genocide by Dutch Parliament. The motion has been quoted countless times in the Parliament, when the human rights situation in Turkey in general and the denial of the Armenian Genocide in particular has been discussed.

MPs Martijn van Helvert (Christian Democratic Appeal – CDA) and Kees van der Staaij (Reformed Political Party – SGP) also made an important point, that a Dutch response is necessary to the unheard statements made by the Turkish president.

Minister Blok dismissed these urgent questions about, in his words, "the issue of the Armenian Genocide", by saying that he will not respond each time to what other people say.

The FAON believes that the trivialising responses of the Minister are an evidence of a far-reaching and dangerous political opportunism. In the discussions, the Minister had to answer several times the question about the method used not only to restore the relations with Turkey but also expand them. The question has also been raised if it wouldn’t be naïve to hope that by increasing trade relations, it will be possible to achieve improvements in the rule of law in Turkey.

Erdogan and Armenian Genocide
In a speech at a symposium on national archives and historical research and in a tweeton 24 April 2019, President Erdogan raged in unprecedented ways, suggesting that the Turkish archives uncover the truth about history. He spoke in terms of "Armenian gangs killing Muslims", making the deportations of the Armenians "the most reasonable action". He also addressed France full of hatred, where this year 24 April was declared a national day of commemoration of the Armenian Genocide.

Alteration and denial of the facts around the Armenian Genocide have been at the heart of Turkey's denial policy for decades. Like the Dutch government, many have presumed to show a positive development trough vague statements about ''compassion with Armenians'' from Turkey, but the recent comments show not only that the policy of denial has not changed, but as well that Erdogan will not hesitate to spread hate over the backs of innocent victims. This is a dangerous and unacceptable fact. In fact, a start should be made finally to face the black pages in history.

The Netherlands
In the Netherlands, the Armenian community tries to keep the memory of the victims of the Armenian genocide alive in a peaceful and dignified manner. The Turkish community is taken into account here, and where possible it is involved, such as at the national commemoration on 24 April 2019 in Assen, where the Armenian genocide monument also involved a joint wreath laying of Armenian, Turkish and Kurdish youth.

At the resumption of diplomatic relations between Turkey and the Netherlands, Minister Blok recently spoke about the many pillars on which they rest. It was assumed that the Netherlands would strongly condemn the flagrant denial in the aforementioned judgments and that Turkey would be challenged.

The FAON points out that in 2004 the House of Representatives had already instructed the government to put the recognition of the Armenian Genocide on the agenda in negotiations with Turkey. Also, apart from this motion, an appropriate response is necessary. The Parliament also explicitly recognised the Armenian Genocide in later rulings, such as in February 2018 with the virtually unanimous adoption of Motion by MP Voordewind. This is a moment when the government cannot remain silent. Even in the mistaken view of the government, that the government could not legally use the term genocide, which is strongly criticised by FAON, the Netherlands, which advocates international law, cannot remain silent. Silence is equivalent to consent!

• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON
Մամլո հաղորդագրություն
Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի ատելության ելույթի քննարկումը Նիդերլանդների խորհրդարանում
Հաագա, 20 մայիսի 2019 թ. –  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) անընդունելի է համարում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի պատասխանը Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորների կոչին` դատապարտել Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի անհեթեթ խոսքերը, որ նա արտահայտվել է 2019 թ. ապրիլի 24-ին` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը։

2019 թվականի մայիսի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած Թուրքիայի իրավիճակի մասին քննարկումների ժամանակ, տարբեր խմբակցությունների պատգամավորները դիմել են արտգործ նախարարին կոչ անելով` դատապարտել Թուրքիայի անթույլատրելի ժխտողական քաղաքականությունը, որի դրսևորումն է Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը թե «հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների վերաբնակեցումը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, ամենաողջամիտ գործողությունն էր, որ կարելի էր նախաձեռնել այդ ժամանակ»։

Իր ելույթում պատգամավոր Ջոել Վորդեվինդը (Քրիստոնեական միություն – CU) հիշեցրել է Ռաուվուտի բանաձևի մասին, որը դեռևս ուժի է, որտեղ խորհրդարանը միաձայն հանձնարարել է կառավարությանը Թուրքիայի հետ երկխոսության շրջանակում շարունակաբար և բացահայտորեն օրակարգում ներառել Հայոց ցեղասպանության ճանաչումը։ 2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանի կողմից միաձայն ընդունված այս բանաձևը համարվում է խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին փաստաթուղթը: Այս բանաձևի դրույթները բազմիցս մեջբերվել են խորհրդարանում, երբ քննարկվել է մարդու իրավունքների իրավիճակը Թուրքիայում ընդհանրապես և Հայոց ցեղասպանության ժխտումը մասնավորապես։

Պատգամավորներ Մարտեյն Վան Հելվերտը (Քրիստոնյա դեմոկրատական Կոչ – CDA) և Կեես Վան Դեր Ստայը (Քաղաքական Բարեփոխված Կուսակցություն – SGP) նույնպես անդրադարձան այս հարցին և անհրաժեշտ համարեցին հոլանդական կողմի հակադարձ պատասխանը Թուրքիայի նախագահի չլսված հայտարարություններին։

Նախարար Բլոկը խուսափեց, իր խոսքերով, «Հայոց ցեղասպանության խնդրին» առնչվող այդ հրատապ հարցերին ուղղակի պատասխան տալ, նշելով, որ նա սովորաբար չի ցանկանում արձագանքել տարբեր մարդկանց հնչեցրած խոսքերին։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) գտնում է, որ նախարարի այս նվազեցնող արձագանքը վկայում է ծայրահեղ և վտանգավոր քաղաքական անսկզբունքայնության մասին։ Քննարկումների ժամանակ նախարարը ստիպված եղավ մի քանի անգամ հաշիվ տալ ոչ միայն Թուրքիայի հետ հարաբեությունները վերականգնելու, այլև ընդլայնելու միջոցների մասին, ինչպես նաև հոլանդացիների միամիտ հույսի մասին, որ առևրային հարաբերությունների զարգացմամբ հնարավոր կլինի Թուրքիայում բարելավել օրինականությունը։

Էրդողանը և Հայոց ցեղասպանությունը
2019 թ. ապրիլի 24-ին, նախագահ Էրդողանը ելույթ ունենալով «Մեր արխիվների զարգացումը, տեսլականն ու պատմական հետազոտությունների խթանումը» խորագրով կազմակերպված սիմպոզիումում և իր գրած թվիթում արել է աննախադեպ խայտառակ հայտարարություն։ Նա ասել է, որ թուրքական արխիվները բացահայտում են պատմական ճշմարտությունը: Նրա խոսքերով «մուսուլման ժողովրդին սպանդի ենթարկած հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների տեղահանությունը եղել է ամենաողջամիտ գործողությունը»։ Նա նաև ցասումնալի դիմել է Ֆրանսիային, որտեղ այս տարի ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Հայոց ցեղասպանության ժխտումը և փաստերի խեղաթյուրումը տասնամյակներ շարունակ եղել են Թուրքիայի ժխտողական քաղաքականության կորիզը: Շատերը, Նիդերլանդների կառավարության նման, անցած մի քանի տարիներին ենթադրաբար տեսել են դրական զարգացումներ Թուրքիայից հնչող «հայերի հանդեպ կարեկցանքի» անորոշ հայտարարություններում, սակայն վերջին արտահայտությունները ցույց են տալիս ոչ միայն ժխտողականության քաղաքականությունը չի փոխվել, այլ Էրդողանը սերմանում է ատելություն անմեղ զոհերի հաշվին։ Սա վտանգավոր է և անընդունելի։ Ըստ էության, վերջապես նրանք պետք է տեսնեն սեփական պատմության սև էջերը։

Նիդերլանդներ
Նիդերլանդներում հայ համայնքը փորձում է խաղաղ և արժանավայել հարգել և ոգեկոչել ցեղասպանության զոհերի հիշատակը: Հետևաբար հայկական կազմակերպությունները հաշվի են առնում թուրքական համայնքի ներկայությունն այս երկրում և հնարավորության դեպքում, երկխոսության գնում գիտակից թուրքերի ու քուրդերի հետ։ Այդպիսով այս տարվա ապրիլի 24-ին հնարավոր դարձավ Ասեն քաղաքում կազմակերպված հիշատակի արարողության ընթացքում հայ, թուրք և քուրդ երիտասարդների միասնական ծաղկեպսակի զետեղումը Մեծ Եղեռնի հուշարձանին։

Թուրքիայի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսման ժամանակ Նիդերլանդների Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բազմաթիվ սյուների վրա։ Ուստի մեր ակնկալիքն է, որ Հոլանդիան խստորեն դատապարտի Էրդողանի վերոհիշյալ ժխտողական խայտառակ հայտարարությունը և այդ հարցով դիմի Թուրքիային։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) նշում է, որ 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանը հանձնարարել է կառավարությանը Թուրքիայի հետ յուրաքանչյուր բանակցությունների ժամանակ օրակարգում մտցնել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նաև անկախ դրանից Նիդերլանդների հակադարձ արձագանքը հարկավոր է այս պահին։ Հետագա հայտարարություններում Նիդերլանդների խորհրդարանը բացահայտորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես, օրինակ, 2018 թ. փետրվարին, պատգամավոր Վորդեվինդի բանաձևի գրեթե միաձայն ընդունմամբ խորհրդարանը վերահաստատեց իր դիրքորոշումը: Չնայած իշխանության սխալ պատկերացմանը, որ իբր թե կառավարությունը իրավական տեսանկյունից չի կարող օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, ինչը խիստ քննադատության է ենթարկվել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) կողմից, այժմ կառավարությունը, որ իրեն համարում է միջազգային իրավունքի պաշտպան, չի կարող լռել։ Լռությունը հավասարազոր է համաձայնության։

Tuesday, 21 May 2019

Մաստրիխտում նշել են Սուրբ Սերվատիուսի մահվան տարելիցը





Մաստրիխտում  ամեն  տարի, մահվան տարեդարձին հիշում են նրան` հայազգի  Սուրբ Սերվատիուսին, 4-րդ դարի հայ հոգևորականին, որը քրիստոնեություն է տարածել Նիդերլանդների ու Բելգիայի շատ բնակավայրերում:  Դրան  հաջորդող կիրակին  արդեն մարդաշատ է լինում  նրա անունը կրող եկեղեցում ու քաղաքի փողոցներում` սկսվում է նրա պատվին բազմամարդ քայլարշավ, որին  մասնակցում են նահանգային և քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, հարևան և քույր եկեղեցիների առաջնորդներ ու բազմահազար հավատացյալներ: Հենց երթի վայրից մեզ  հետ ունեցած զրույցի ընթացքում ԱՆԻ հայ համայնքի ատենապետ, Սուրբ Կարապետ հայ առաքելական Եկեղեցու ծխական խորհրդի անդամ Լևոն Սարկիսը փոխանցեց, որ  միջոցառումը ամեն  տարի է նշվում,  պարզապես  յուրաքանչյուր յոթ տարին մեկ այն ընդգծված հանդիսավորությամբ է անցնում, որին մասնակցում են հարյուր հազարավոր ուխտավորներ: Վերջին` մասշտաբային այսպիսի միջոցառումը տեղի է ունեցել անցյալ տարի, մեծ շուքով նշվել է ամենամյա «Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի»  55-րդ արարողությունը, որին իր մասնակցությունն է բերել Գերմանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ հոգեշնորհ Տեր Սերովբե արքեպիսկոպոս Իսախանյանը, Քյոլն քաղաքի հայկական եկեղեցու նվագախմբի մասնակցությամբ:
 Այս տարի ևս  բազմահազար մարդ է մասնակցել միջոցառմանը:  Կազմակերպչական  մեծ ծավալի աշխատանք են կատարել Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու սպասավորներն ու հավատացյալ ժողովուրդը: Մի քանի տարի առաջ, հայ համայնքի անդամները, Սուրբ Սերվատիուսի անունը կրող եկեղեցու բակում` ՀՀ դեսպանի, քաղաքային ու նահանգային իշխանությունների ղեկավար կազմի մասնակցությամբ, ի  հիշատակ քրիստոնեությունը  վաղ ժամանակներում Նիդերլանդներում , Բելգիայում  և Եվրոպայի այլ երկրներում տարածած իրենց հայրենակցի` խաչքար են տեղադրել:








«Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի»  55-րդ արարողության անցյալ տարվա լուսաբանման  հղումները

https://niderlandakan.livejournal.com/280559.html

Աննի Շխրայեր-Փերիկ. «Կոչ եմ անում ԵՄ երկրների կառավարություններին պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը



Annie Schreijer-Pierik-ը Նիդերլանդական քաղաքական գործիչ է , CDA կուսակցության անդամ է, երկու տասնամյակից ավելի քաղաքականության մեջ է: Եվ ահա մայիսի 23-ի Եվրամիության պատգամավորների ընտրությանն ընդառաջ այցելել է Ալմելոյում գտնվող Հայոց Ցեղասպանության հուշհամալիր և ծաղկեպսակ դրել անմեղ զոհերի հիշատակին: Ընտրողների մշտական  համակրանքը վայելող տիկին Annie Schreijer-Pierik-ը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է 2014 թվականից: Այցելելով ցեղասպանության հուշհամալիր հետևյալն է ասել.
«Ցեղասպանությունից հարյուր տարի անց` 2015 թվականին Եվրախորհրդարանը պաշտոնապես վերահաստատեց այն:  Ես կոչ եմ անում ԵՄ երկրների կառավարություններին պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը, մի շարք երկրներում դա տեղի է ունեցել:
Առաջիկա տարիներին ես ցանկություն ունեմ շարունակել աշխատանքը և հասնել նրան, որ Եվրամիության բոլոր անդամ երկրները  պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»:



Afgelopen zondag heeft CDA Europarlementariër, Annie Schreijer-Pierik, het monument voor de Armeense Genocide bezocht, voorafgegaan door de zondagsmis in onze kerk.
23 mei zijn de Europese Verkiezingen.
Tijdens het bezoek heeft ze het nadrukkelijk gezegd ons te steunen voor de erkenning.
"Honderd jaar na de volkenmoord, in 2015, heeft het Europees Parlement de erkenning van de genocide formeel bevestigd en heb ik met mijn collega’s de regeringen van EU-landen opgeroepen de genocide ook formeel te erkennen. Dat is nog slechts in enkele landen gebeurd tot op heden.
De komende jaren wil ik me daarom blijven inzetten voor formele erkenning van de Armeense genocide door alle EU-lidstaten!
En natuurlijk voor erkenning van de andere genocides op Christelijke minderheden, waaronder de Arameeërs, door de Jonge Turken in het Ottomaanse Rijk vanaf 1915.
Verzoening kan alleen door erkenning van de historische waarheid. En dit verleden leert ons belangrijke lessen."



Հայ ոստիկանապետը մայիսի 15-17-ը եղել է Նիդերլանդներում



 Մամուլից տեղեկանում ենք, որ Եվրապոլի գործադիր տնօրենի հրավերով` ՀՀ ոստիկանության պետը այցելել է Հաագա:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը Նիդերլանդների Թագավորությունում կլինի մայիսի 15-17-ը։
Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա Նիդերլանդների ազգային ոստիկանության ղեկավարության, ինչպես և Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարարության Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրենի հետ։

Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Եվրաջասթ, ուր հանդիպում ունեցավ Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։
Ողջունելով ՀՀ ոստիկանության պետին՝ Եվրաջասթի նախագահը կարևորեց առաջին անգամ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության այցելությունը` ընդգծելով իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս համատեքստում նա կարևորեց տարվա սկզբին ՀՀ արդարադատության նախարարությունում և գլխավոր դատախազությունում Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատուների նշանակումը։
Կողմերը քննարկեցին Եվրաջասթի և Հայաստանի միջև արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ոստիկանությունում ևս համագործակցության պատասխանատու նշանակելու վերաբերյալ։
ՀՀ ոստիկանության պետը գրառում կատարեց Եվրաջասթի պատվո հյուրերի մատյանում։

Մայիսի 16-ին տեղի է ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը Եվրոպոլի տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Այս մասին հայտնում է Նիդերլանդների ՀՀ դեսպանատան կայքը` հղում անելով POLICE RA Vostikanutyun յութուբյան էջին:

Ողջունելով հյուրերին,՝ տիկին դը Բոլը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության պետի այցը սկիզբ կդնի Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցությանը մի շարք ուղղություններով։
Վալերիյ Օսիպյանը բարձր է գնահատել Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության կարևորությունը և ներկայացրել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ:

Կողմերն ավելի առարկայական քննարկել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման ոլորտներում և հստակեցրին հետագա քայլերը։

Կողմերի միջև քննարկում է ծավալվել ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու հնարավորության և ձևաչափի մասին։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակել կոնտակտային անձանց՝ նշված աշխատանքները համակարգելու նպատակով։

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետը գրառում է կատարել Եվրոպոլի պատվո հյուրերի մատյանում։ Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Եվրոպոլի տնօրենի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:
Հավելենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին դիմավորել և հանդիպումների ընթացքում ուղեկցում է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: