The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 6 March 2019

Թումանյանը, Կոմիտասը և Սահակ Ամատունին

Թումանյանական ու կոմիտասյան տարի է  2019թվականը: Շատերը գիտեն, որ մեծն ու անմահ Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյարներն են: Այն ներառվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ. օրացույցում:  Քչերն են սակայն ճանաչում նրաց ժամանակակցին ու համախոհին` Վարդապետ Սահակ Ամատունուն, ում դին հանգչում է հանրահայտ Օշական գյուղում: Հունվարի 22-ին արդեն իսկ լրացել է հմուտ մանկավարժի ու բանասերի` Սահակ Ամատունու ծննդյան 163-րդ ամյակը:
Երկու մեծերի Թումանյանի և Կոմիտասի հետ անմիջական ջերմ հարաբերություններ է ունեցել Սահակ Ամատունին: Եթե Թումանյանի հետ հայտնի է նրանց անկեղծ ու ջերմ շնչով գրված նամակները, գրական հարցերի շուրջ քննարկումները, ապա Կոմիտասին անձամբ է դասավանդել Սահակ Ամատունին: Ապագա մեծ երգահանը 1885-86թթ նստել է Սահակ Ամատունու դասարանում: Կոմիտասի հետագա ծավալած գործունեությունը` Սահակ Վարդապետի թողած գործի անմիջական աշխատանքի շարունակությունն է եղել:

Մեծն Հովհաննես Թումանյանի ուշադրությունից չի վրիպել Սահակ Ամատունու նոր աշխատությունը: 1912թ. հունիսի 28-ի նամակում ահա թե ինչպես է նա արձագանքել.
«Բարձրապատիվ Սահակ հայր սուրբ, ինձ են հասել Ձեր ուղարկած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» գիրքը և Ձեր խնդակցությունը իմ ազատվելու առթիվ: Լիասիրտ շնորհակալ եմ Ձեր բարեկամական ազնիվ զգացմունքի համար և շատ եմ ուրախանում, տեսնելով Ձեր նորանոր գեղեցիկ գրական աշխատությունները, անհամբեր սպասում եմ «Բառ ու բանին»: Էջմիածինը որքան կարևոր լինի իր վարչական նշանակությամբ, ավելի սիրելի է դառնալու երբ գրական ու գիտական գործերը ճոխանան ու հաճախանան նրա պարիսպների մեջ, և ինձ համար էդ տեսակի գործերն ու գործիչները միշտ մնալու են ավելի թանկ ու սիրելի, քան ամեն տեսակի պաշտոնյաներ: Ցանկանալով հաջողություն առողջություն ջերմ բարևներով մնամ միշտ Ձեր բարեկամը Հովհ.Թումանյան»:

Առավել բարձր գնահատական է տվել ամենայն հայոց բանաստեղծը 1912 թ Սահակ Ամատունու հրապարակած «Հայոց բառ ու բան» աշխատությանը, Թումանյանը գրել է. «Սահակ հայր սուրբ, ստացել եմ Ձեր «Բառ ու բան» գեղեցիկ աշխատությունը և շնորհակալ եմ, որքան իբրև մի բարեկամ՝ հազար անգամ ավելի իբրև գրական մարդ: Առանց էդ տեսակ աշխատանքների անկարելի է ստեղծել մեր գրական լեզուն: Նոր կյանքի ու նոր ազդեցությունների պատճառով շատ արագ կերպով կորչում են էդ ամեն բառ ու բաները, և ով նրանց փրկի կորուստից ու մահից, նրանց հետ միասին կանմահացնի իրեն: Դուք սրանով անմահացնում եք ձեզ...»:
Ավելի վաղ Թումանյանը իր ԱՐԵՎԵԼՔԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔ հոդվածում այս գրքի մասին հետևյալն է հայտնել.

Սահակ վարդապետ Ամատունին արդեն տպագրում է (Ղուկասյան ֆոնդի հաշվով) իր «Բառ ու բան» խոշոր աշխատությունը, որի մեջ հավաքված են մեր կենդանի բարբառներից ու գրականությունից այն բոլոր ոճերն ու բառերը, որ չկան Հայկազյան բառարանում։

Ավելի ուշ` եղեռնի տարիներին Թումանյանը գործունեություն է ծավալել ոչ միայն Սահակ Ամատունու հետ, այլ նաև հասարակական գործիչ Գրիգոր Վարդանյանի (հետագայում ՀՕԿ-ի նախագահ), Վարդգես Ահարոնյանի, Էջմիածնի դիվանապետ, Փախստականներին օգնող կենտրոնական կոմիտեի Էջմիածնի ներկայացուցիչ Բագրատ վարդապետ Վարդազարյանի, Թումանյանի՝ Ներսիսյան դպրոցի դասընկերներից, Էջմիածնի միաբաններից Արսեն Ղլտճյանի, Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի, միաբաններ Գալուստ Տեր-Մկրտչյանի, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի, Աշոտ Աթանասյանի, Նիկողայոս Ադոնցի և այլոց հետ։

Սահակ Ամատունու մասին` Ամատունիներին նվիրված նախագծի շրջանակներում, բացառիկ ու հետաքրքիր նյութն ամբողջությամբ կարող եք գտնել` այստեղ
https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html


Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները
https://www.nidoragir.com/2018/12/blog-post_49.html

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին
https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից
https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում
https://www.nidoragir.com/2019/04/blog-post_22.html

Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից
https://www.nidoragir.com/2018/09/blog-post_21.html

Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն այս անգամ Ասենում էր




Նիդերլանդների տարբեր հայ համայնքներ այցելած  Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին  մարտի 3-ին  իրենց  մոտ էր  հրավիրել Ասսենի ծխական խոդհրդի անդամները:  Պատարագին մասնակցելու էին եկել  հայ  համայնքների ներկայացուցիչներ երկրի տարբեր վայրերից` Արնհեմից, Հոխեվենից, Ալմելոյից և այլն: Պատարագի արարողակարգին մասնակցում էր նաև Ալմելոյի հոգևոր հովիվ Տեր Մաշտոց Բաղդասարյանը:
Վերջիններս այցելել են Ասենում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանին,  որը Նիդերլանդներում առաջինն է տեղադրվել: Պարոն Նիկոլայ Ռոմաշուկը հոգ է տանում նաև  Հրանտ Դինքի  եւ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին իր  իսկ ջանքերով տեղադրված հուշարձաններին:




Հայաստանի դեսպանը մասնակցեց Հաագայի «Հին կենտրոնի գորգի» բացմամը





Մարտի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Աբովյան» միության ղեկավար Մաթո Հախվերդյանի և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստի հետ միասին ներկա գտնվեցին Հաագայի կենտրոնում՝ HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից ձգվող «Հին կենտրոնի գորգի» բացման արարողությանը,-այդ մասին «Նիդերլանդական օրագրին» փոխանցում է Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Բացման արարողության շրջանակներում Տիգրան Բալայանը զրույց ունեցավ Հաագայի փոխքաղաքապետ Ռիչարդ դե Մոսի (Richard de Mos) հետ, ում շնորհակալություն հայտնեց հայկական «Ջուրն իր ճանապարհը կգտնի» ասացվածքը հայրենով Հաագայի կենտրոնում հավերժացնելու համար, ինչը դեսպանի բնորոշմամբ յուրատեսակ գնահատանք է քաղաքի զարգացման գործում իրենց ներդրումը բերած հայերին։ Դեսպանը Հաագայի փոխքաղաքապետին ներկայացրեց հայ-հոլանդական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները։

Հաագայի փոխքաղաքապետը ողջունեց Հայաստանի դեսպանի ներկայությունը քաղաքի համար կարևոր իրադարձությանը և պատրաստակամություն հայտնեց քննարկելու համագործակցության հաստատման հնարավորությունները։

Տեղեկանք. «Հին կենտրոնի գորգն» իրենից ներկայացնում է Հաագայի HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից ձգվող մայթեզրերին ճանապարհի մասին 34 լեզուներով ասացվածքների փորագրումը։ Լեզուների և ասացվածքների ընտրությունն իրականացվել է Լեյդենի համալսարանի հատուկ հանձնախմբի կողմից։



Monday, 4 March 2019

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է



Մոսկվայում Հրատարակվող «ԺԱՄ»  համահայկական կրթամշակութային ամսագիրը  անդրադարձել է «Նիդերլանդական օրագրի» Ամատունիների մասին նախագծի Նիկոդիմոս Ամատունուն նվիրված հոդվածին: Այն մասամբ թարգմանվել է ռուսերեն և ներկայացվել ռուսախոս ընթերցողին: Այս գեղեցիկ նախձեռնության համար մեր շնորհակալությունը «ԺԱՄ» ամսագրի և ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանին: «ԺԱՄԻ» հիմնական նպատակը օտար միջավայրում հայկական արժեքների տարածումն է, ինչպես նաև Հայաստանի և հայկական Սփյուռքի մշակութային ու հասարակական կյանքի լուսաբանումը: Այն հրատարակվում է 2008թվականից` Մոսկվայում:

իշխան Նիկոդիմոս Ամատունի. Պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), ցարական Ռուսաստանի 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ  հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է ցարական Ռուսաստանի կայսերության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության  պատասխանատու պաշտոններ, եղել է  Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո , եղել է սպիտակ գվարդիականների թիմում: Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում:

#ZHAMmagazine | Аматуни Никодим Исаевич – государственный, политический, общественный деятель, действительный статский советник, чиновник 4-го класса по особым поручениям в царской России, занимал ответственные должности при министерстве торговли и промышленности, юстиции, финансов и пр.. После Октябрьской революции был в стане белогвардейцев, в Крыму вошел в состав Правительства Юга России.

Ավելի վաղ  «Նիդերլանդական օրագրի» Ամատունիների մասին նախագծի Նիկոդիմոս Ամատունուն նվիրված  մասը հրատարակել են հայկական ՀԵՏՔ թերթը, Եվրոպական ՕՐԵՐ ամսագիրը և Պոլսո ԺԱՄԱՆԱԿ թերթը:




Նիկոդիմ Ամատունու մասին  ամբողջական հայերեն տարբերակը կարող եք կարդալ `
https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html

_________________________


Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝  «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:

Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգից 
https://www.nidoragir.com/2024/08/blog-post.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)

Sunday, 3 March 2019

Դեսպան Բալայանը ներկա գտնվեց Արնհեմում մատուցված պատարագին



Մարտի 2-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Արնհեմ քաղաքի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի հրավերով ներկա գտնվեց Արևմտյան Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի հանդիսապետությամբ մատուցված պատարագին, այս մասին «Նիդերլանդական օրագրին» տեղեկացնում է Հայաստանի դեսպանության կայքը:
Պատարագի ավարտին դեսպան Բալայանը ողջունեց պատարագի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց Խաժակ արքեպիսկոպոսին Նիդերլանդների հայ համայնքին ցուցաբերվող ուշադրության, հաճախակի այցելությունների և դեսպանության գործունեության բարձր գնահատականի համար։
Տիգրան Բալայանը կարևորեց Արնհեմում՝ Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցիների խորհուրդների ղեկավարների ներկայությունը, ինչը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականությունը՝ հատկապես վերջին օրերն նշվող հիշատակի օրերի համատեքստում։
Պատարագից հետո դեսպան Բալայանը մասնակցեց Արնհեմի եկեղեցական խորհրդի հիմնադրամ 20-ամյա հոբելյանին նվիրված ճաշկերույթին։








Նիդերլանդների Diplomat Magazine-ը զրուցել է Հայաստանի դեսպանի հետ

Մարտի 2-ին Հայաստանում նշվում է Դիվանագետի օրը: Այս առումով հետաքրքիր անակնկալ էր մատուցել  Diplomat Magazine the Netherlands and EU հանդեսը:

«Ինչո՞վ  է առանձնահատուկ Հայաստանը»` Դիվանագիտական  շրջանակներում բավական հայտնի Բենելուքսի  Diplomat Magazine հանդեսի խմբագրի այս հարցին իր  ձևակերպումն է տվել Նիդերլանդներում հավատարմագրված
Հայաստանի Հանրապետության դեսպան Նորին Գերազանցություն Տիգրան Բալայանը:

Դեսպանը շատ պատկերավոր է ներկայացրել Հայաստանն ու  նրա անկրկնելի  ժողովրդին: Նա  Հայաստանը համարել է ծովին ելք չունեցող,
 ստեղծագործ , մտավոր ունակություն ու ջերմ ժպիտ ունեցող հյուրընկալ  ժողովրդի գողտրիկ  կղզի:  2018թվականի թավշյա հեղափոխության  փաստը ապացույցը եղավ այն   բանի, որ Հայաստան երկրի շարժիչ ուժը դարձավ հենց  ժողովուրդը, ովքեր հավատարիմ  գտնվեցին համամարդկային ժողովրդավարական արժեքներին ու  հիմնարար ազատություններին, ովքեր  վճռականորեն պաշտպանեցին իրենց իրավունքներն ու ազատությունները, պատրաստ եղան ոչ ասելու կոռուպցիային ու մերժելու անցյալի բացասական երևույթները,  պատրաստ գտնվեցին բարեփոխումներին:  Զուր չէ, որ Կարգախոսներից մեկը` «Սեր, եղբայրություն եւ հանդուրժողականությունն» է:
Դեսպան Բալայանը  պատմել է թավշյա, ոչ բռնի հեղափոխության բացարձակ խաղաղ ընթացքի մասին, որը քաղաքական հասունության և իրավական գրագիտության բացառիկ դրսևորում էր կանանց ու երիտասարդության առաջատար ուժի  ազդեցությամբ: Այն ապահովվեց իշխանության խաղաղ, անարյուն փոխանցումը, որին էլ հետևեց դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները:Սա բարեկեցիկ Հայաստան կերտելու ճանապարհի սկիզբն է:  
Տիգրան Բալայանը Diplomat Magazine-ին պատմել է Հայաստանի տնտեսական ծրագրերի, մասնավորապես Եվրամիության հետ համագործակցությունը սերտացնելու մասին: Պատահական չէ, որ երկրում ընթացող անցած տարվա քաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանին  “The Economist” հանդեսը  ճանաչել է, որպես  Տարվա երկիր: Պայմաններ են ստեղծվում դեպի Հայաստան տնտեսական գրավչությունը մեծացնելու ուղղությամբ: Դեսպանը գտնում է, որ համահունչ ժողովրդավարության հասնելը դժվար գործընթաց է, որը պահանջում է էական ժամանակ, անվերապահ նվիրվածություն եւ նույնիսկ մտածողության փոփոխություն: Հայաստանն առաջին քայլերն է ձեռնարկել այս ուղին  հարթելու համար: Հանրության վստահության եւ օրինականության աննախադեպ մակարդակի շնորհիվ Հայաստանի կառավարությունը վճռական է բարեփոխումների ընդունված բազմակողմ եւ հավակնոտ օրակարգի իրականացմանը:

Դեսպանը գտնում է, որ այս բարդ ճանապարհը Հայաստանը չպետք է միայնակ անցնի, նրան պետք է օգնեն ժողովրդավարական զարգացած երկրները` հատկապես  տնտեսական ու  քաղաքական հարցերում  սպասելիքներ են ակնկալվում  Նիդերլանդներից, որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առաջատար երկրի:
Հիրավ է, որ Հայաստանն իր պատմության մեջ բացեց ամբողջովին նոր էջ,  բովանդակալից և հույսերի պայծառ ապագայով...

Diplomat Magazine-ը տեղադրել է դեսպանի երեք լուսանկարները, որից մեկը, երբ Տիգրան  Բալայանը  իր հավատարմագրերն է հանձնում Հոլանդիայի Թագավորին:

Ամբողջովին ներկայացնում ենք Diplomat Magazine-ում մարտի 2-ին`  What is it so special about Armenia? վերնագրով հոդվածը
«Նիդերլանդական օրագիր»

What is it so special about Armenia?

Posted by Editor on Saturday, March 2, 2019 · Leave a Comment
Ambassador of the Republic of Armenia to the Kingdom of the Netherlands.
This question was formulated by an Ambassador, accredited to Armenia, after the victory of non-violent revolution in Armenia in 2018. And since, many are trying to answer this question, I would offer you my version of the answer.
Armenia: a landlocked country of a big nation, a unique corner of creativity and bright minds, an island of hospitality and warm smiles. While speaking about Armenia one can use many characteristics, objective and subjective ones, but most won’t argue that the very special thing about this country is its anthropocentrism. 
The very fact of Armenia being human centered was once again demonstrated in 2018. The Velvet Revolution that took place in April last year came to prove that the driving force of our country is its people։ the people who have once again manifested the adherence to their universal democratic values and fundamental freedoms, who have strongly and vocally confirmed their determination to strengthen the respect of human rights, who have resolutely rejected the entrenched negative practices of the past and decisively embraced reforms aimed at fighting corruption, strengthening the justice system and the rule of law, as well as good governance, securing equal opportunities in social and economic life to promote sustainable development.
The slogans of Armenian popular movement, namely “Love, fraternity and tolerance” speak for themselves.
H.E. Mr Tigran Balayan, Ambassador of the Republic of Armenia presenting his credentials to The King of the Netherlands.

The Velvet Revolution embodies an absolutely non-violent transformation without a single victim. It is another demonstration of the considerably high degree of political maturity and legal literacy of the Armenian public, of all its segments and institutions. Of particular significance is the distinctly strong role of the youth and women, who stood at the forefront of the Revolution, having a fantastic influence on peaceful transfer of power.
Noteworthy, the events of April, 2018 had their logical continuation, namely the snap parliamentary elections held last December, which were assessed by numerous international observation missions as consistent with international standards, as well as free, fair and transparent. The snap elections came to reaffirm the complete victory of democracy in the country and paved a way for building up a more prosperous Armenia.
Armenia is on his way of providing a fertile ground and attractiveness for foreign, including European investors. The “Comprehensive and Enhanced Partnership Agreement” with the European Union, which economically and politically connects Armenia to the latter, provides all the necessary conditions for creating a business friendly environment for the investors. The large scale reforms, conducted by my Government, are aimed at creating most favorable conditions for businesses and investments. This very idea of providing a revolutionary leap in economy lies in the basis of the Government’s program, due to which the Revolution is not over: there is a second stage and it is the Economic one. 
As a result of the last year’s political developments in the country, Armenia was selected by “The Economist” as “The Country of the Year”, stating that “an ancient and often misruled nation in a turbulent region has a chance of democracy and renewal”.
Certainly, achieving coherent democracy is a difficult process, which requires substantial time, unconditional commitment and even a change in mentality. Armenia has taken the first steps in this everlasting path. Due to the unprecedented level of public confidence and legitimacy the Government of Armenia remains resolute in implementing the adopted multifaceted and ambitious agenda of reforms.
Armenia has opened an entirely new page in its history, a page full of hopes and confidence in a brighter future.

The Ambassador of Armenia.


In this challenging path Armenia should not be left alone: the support of the democratic states, especially the Netherlands, as a leading advocate of human rights and fundamental freedoms, is of high importance.    
In its activities and actions by far the Government is being led by the strong recognition of the imperative of continuity and sustainability of the efforts aimed at providing tangible results, as the support of the Armenian public rendered to the Prime Minister of Armenia and to the Government is both inspiring and hugely obliging.
Armenia’s uniqueness also lies in the very fact that the Velvet Revolution has been strictly homegrown and was of an exclusively domestic nature. Both in its program and in the actual conduct of policies the Government has been distinctly adhering to continuity of its foreign policy, both at bilateral and multilateral levels, aimed at the promotion of regional and international peace, stability and mutually reinforcing cooperation.
My country’s foreign policy is strictly Armenia centered, and its domestic policy is human oriented, as we see no alternatives to democracy, which has existential importance for Armenia and Armenian Diaspora, present on all continents. And, indeed, it is exactly what is so special about Armenia.

Saturday, 2 March 2019

«Դռները բացեք, գարուն է գալիս...»


 


Գարնան առաջին կիրակին, մարտի 3-ին, Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը ժամը 10:30 - 12:30 իր դռներն է բացում բոլորի առջև, ովքեր ցանկանում են ծանոթանալ դպրոցի առօրյային և ուսուցման ծրագրերին։
Միաժամանակ կազմակերպված է աշակերտների կատարած նկարչական աշխատանքների ցուցահանդես վաճառք, որի հասույթը աշակերտների խորհրդի որոշմամբ կօգտագործվի բարեգործական նպատակով։
Համեցեք մասնակցելու։

"OPEN DE DEUREN, DE LENTE KOMT..."
Op zondag 3 maart zal de Sint Mesrop Mashtots Zondagsschool in Almelo van 10:30 tot 12:30 zijn deuren openen voor iedereen, die kennis wil maken met het dagelijks leven en de programma's van de school.
Tegelijkertijd wordt een tentoonstelling met schilderwerken van leerlingen gehouden, waarvan de opbrengst door de leerlingenraad wordt besteed voor de goede doelen naar eigen keuze.
Wees welkom!

Սվետլանա Անդրեսյան
Ալմելո



Հեքիաթ ճահճի փոսում ընկած հիմարի մասին


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԵԼԻԵՏՈՆ
Հեքիաթը հրապարակվել է Հոլանդահայ նկարիչ Alik Assatrian- ի «ՎԵՐՆԱՏՈՒՆ-22»-ի անձնական նախգծում, որտեղ առաջադրված էր պարտադիր կիրառել` Երազ, Ագռավ, Գաթա, Ձիավոր Սուրհանդակ, Փերի Համբույր, Կամուրջ, Օձ Հրեշ, Սեր, Աստված Սիրտ ԵՐԿԻՆՔ, Ավանակ, Հավատ, Տոտիկ, Գինի, Համարձակություն,Կաղին, Շեփոր և Արահետ բառերը: 
https://www.facebook.com/alik.assatrian/posts/2089469731149401






Էս երկինքը վկա` լինում է չի լինում, մի հեր ու տղա են լինում: Հերը` իբր խելոք, բայց տղան հիմար մեռնում էր, իսկը ավանակ որ կար: Հոր մտքով անցնում էր, որ երևի իրեն է քաշել, բայց ոնց քցում բռնում էր, իրեն համոզում էր, որ ախըր ինքը գոնե մազաչափ խելք ունի ու դրանով հսկա երկրի վարչապետ է եղել, տղան ախըր չափից դուս էր հիմար: Մեկ մեկ էլ իրեն հանգստացնելու համար նույնիսկ բարձր ձայնով հենց իրենից հաշիվ էր պահանջում`
-Այ քեզ, չար երազ, էս էշ օղլի ավանակ զադեն հենց իմ որդի՞ն պետք է լիներ:
Բայց դե եղածը եղած էր, Աստված բոլորին իրենց սրտով արդեն տվել պրծել էր, դարդ անել պետք չէր, պետք էր համակերպվել ու մի բան մտածել:
Էս խելոք հերը որոշում է, որ իր որդուն էս էշ վիճակից մանրից հանի` դե մարաղ մտած էլի: ՈՒ գործի է անցնում: Մուղամով, տոտիկ-տոտիկ սովորեցնում է սովորելը, հետն էլ աշխատեցնել է սովորեցնում: Դա է անում, քանի որ գիտեր` մտքով անցնում էր, որ վաղը մյուս օրը էս փուչ աշխարհում մեռնել` չթաղվել կա, ու իրեն փոխարինող է պետք: Բացի դա` էս մարդու կարևոր գործը այս երկրում դա էր` մտածում է ոչխար ժողովրդի հերն էլ անիծած: Կարևորը իր մինուճար որդին էն հայ Գիքորի օրը չնկնի` մարդ դառնա, աշխատանք անի ու վաղը չէ մյուս օրն էլ ինքը Համբոյի օրը չընկնի, այլ համարձակություն ունենա գոնե իր ձեռքով պաշտոնի դնի նրան։ Դե իր արահետով տանի, տանի ու դարձնի սուլթան էլի: Հիմա կասեք ոնց` սուլ-թա՞ն, թան Էլ չէ բռթաց մածու՞ն: Հա, հա´ հավատացեք, էդ տեսակ երկրներում նման բաներ լինում են` հորից հետո տղան է գալիս ու սուլթան նստում, տղայից հետո` սրա տղան ու էդպես շարունակ` պտտվող կարուսելը քեզ օրինակ: Էս ամենը հասկանալով հայրը խելք է ուզում սովորեցնել տղային: Քանի որ խելքն էլ հենց էդպես Աստված էդ տեսակ ազգերին չի տվել, ուստի Էնքան է էս հիմար տղուն չարչարում , որ էս ավանակ գյադեն հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
— Հեր, էլ չեմ ուզում բան սովորեմ ու մոտդ էլ մնամ, պաշտոն ունենալու համար էլ խելք պետք չի, հիմա ժամանակները փոխվել են, խելքս որն է.
էստեղ մի րոպե ընդհատում է խոսքը ու նորից շարունակում.
— Բաժանվում գնում եմ. կամրջից անցկացրու երկրի մյուս կողմ, որտեղ քո ընկեր Դեմիրել սուլթանն է, գնամ տեսնեմ էնտեղ ինչ են անում, իմ բաժինը տուր, գնամ ջոկ կյանք անեմ, երևի մի բանի հասնեմ:
— Լա՛վ, էլ էշ էշ դուրս մի տուր— ասում է հայրը.— գնա աշխարհ տես, խելքի կգաս, կկանչենք հետ կգաս, չես գա` բերման կենթարկենք, հենց մեռա, վախիլ մի, կգաս տեղս կնստես:
Էս հիմար էշ գյադեն շատ է թրև գալիս, քիչ է թրև գալիս խաղատներում հոր տված փողերը քամուն է տալիս: Բայց դե նրա համար հոգ չէր` քամու բերած, քամու տարած, կազինոներում կրվելուց հետո էլ մի լավ թրև է գալիս գինի է խմում, օրերով հարբում ու դոդ գլուխն ու մեծ քիթը տմտմբացնելով իրենից գոհ երազում: Ժամանակը լինում է ձմեռ։ Հետո գալիս է գարունը, ամառը, աշունը: Էս հիմար մարդը խաղում է ու հարբում, հարբում է ու խաղում: ՈՒ սրա վերջը մի կաղնու ծառի տակ շնթռկելն է լինում, ու էսպես օրեր են մթնում ու անց են կենում` մինչև մի օր` մի սև ագռավ նկատում է, որ էս ծալապակասը դեմք ա և ուղեղը պայծառացնելով մի սուրհանդակ է վարձում ու հայդե սրան ուղարկում Հեյդար անունով խելոք, բայց խորամանկ սուլթան-հոր մոտ, թե բա`
— Գիտեցած եղիր, Սուլթան ապրած կենա, քո մինուճար որդին ձեռից գնում է։ Արի գտի դու տիրություն արա:
— ՈՒրեմն իմ մինուճարը, ձեռից գնումա, հա՜ ...
Սար ու ձոր արձագանքում ա` հա
Սուրհանդակը հաստատում ա.
— Հա՜...
Էս որ լսում ա էս խորամանկ, բայց խելոք խանը, որի անունն արդեն ասացինք` Գեյ(կամ Հեյ)դար ու էս դարի մարդ, կանչում է իր ձիապահին ու ասում.
— Հե՜ յ, ձիավոր, էս իմ ավանակ որդուն, որին պաշտում եմ ու կյանքս էլ նրա համար կտամ, քարի տակից էլ լինի գտիր ու բեր:
Էդպես էլ լինում է. Գաթա տալով, խաբել-մափելով էս ձիապան-ձիավորը տղային բերում կանգնեցնում է հոր դիմաց: Որդին տեսնելով հորը վրա է տալիս.
— Հեր, բա եղավ... էլ չեմ ուզում քեզ տեսնեմ, ինչու՞ էս աղմկող գետի կամրջից անցկացրիր ինձ այս կողմ, ես էլ էդ մի կտոր գաթին. որ հրեն երկնքում ագռավի բերնին է, խաբվեցի, նստեցի ձիավորիդ ձին: Բա դու մարդ ես ու պիտի ասես, որդի եմ նայու՞մ, Հա՞...
Էս, որ լսում է, հայրը ՆԱՅԵԼ բառի վրա է կենտրոնանում, գլխի է ընկնում որդու ուզածը.
— Բալիկ, հարսիկ ՆԱՅԵ՞Մ քեզ , ուզում ե՞ս,-ասում է հայրը, դրա համար եմ քեզ այստեղ բերել: Կկարգեմ, կկարգվես ընտանիք կկազմես, հարսիկին կտանես, ուզածդ կանես...
— Ե՜ս...
— Բա հո ես չէ, շաշս,- տղային ոգևորվում է հայրը: Դու անուն ասա
— Դե, որ էդպես է,-ծոր է տալիս տղան,- Մեղրի պես մի բան եմ ուզում:
Խելոք հերը խառնվում է իրար , ասում է, որդու բերնով ինչ անուն դուրս է եկել, գնացեք այդ անունին մոտ հարսիկ ճարեք: Փչում են շեփորները ու լուրը տարածում երկրով մեկ: Դու մի ասի էս երկրում մի փերի Մեհրի բան է լինում: Սրան երկրի ծայրամասից գտնում բերում կանգնացնում են տղայի դիմաց: Բա`
— Առ քեզ, Մեհրի բան
— Սա է որ կա իմ ուզած սերն ու կնիկը,-ասում է հիմարը ու համբյուրում Մեհրի բանին:
Սա էլ հալումաշ է լինում համբյուրից, դուրը գալիս է, ամուսնության առաջարկն ընդունում է ու հետն էլ պատվիրում, որ իրեն սրանից հետո Մեհրիբան խանում ասեն:
Սա, որ հայրը տեսնում է` ուրախությունից սիրտին մի թիզ եղ է նստում, բայց չգիտես ինչի ճաք է տալիս ու սա տեղնուտեղը մեռնում է: Էլ Բաքու,Ապարան ու Լոնդոն, չի հաջողվում էս մարդուն փրկել: Դու մի ասի, մինչ սրա սիրտը ճաքելը , սրա երկիրն ա քսան տոկոսով փուլ եկել գլխին ու հետո է խաբար եղել: Որպեսզի Երկիրը ժառանգի էս խակ ու ԽԱՄ տղան, մահվան մասին լուրը մի վեց ամիս ժողովրդիցը թաքցնում են:
Էսպիսով էս 20% ճաք տված երկրի ղեկն անցնում է էս խակ ու համը հանած գյադի ձեռքը, որն առիթ անառիթ` նայելով հարևան երկրի լեռնոտ բաղերին, երազում է իրենը դարձնել ու երկրի հարստությունը ծծելով զենքեր է առնում, էնքան, որ հաշիվն էլ չի իմանում...
Ասում են, որ իր քոռ ու փուչ եղած կյանքի ամեն արևամուտին նայում է երկու կողմ, մեկ Մեհրիբան խանումին, մեկ էլ հարևանի լեռնային բաղի կողմերը ու անընդհատ նույն բանն է բարբաջում.
— Էս սարն իմն է, Էս ծառը իմն է…Կացինս հըրեն սըրած, գընամ բերեմ, Ծառը կըտրեմ...լեռն ինձանով անեմ:
Դե հո բոլորդ գիտեք ինչ է լինում կացինը ձեռը պահած չարի վերջը` սա դեռ հայտնի կլինի:
Էս օձից վերան զիլ խամ հրեշը էլ չի իմանում, որ այդպես իրենից առաջ ասել են իր խաշնարած պապերը, սրանց քոչվոր հայրերն ու ողջ ազգացեղը, բայց բախվել են Դավթի սրին ու Հայկի նետին ու սուս արած շարունակել են իրենց անասունները հարևանի պարգևած վայրերում արածացնել: Գոնե սրանով գոհանային...
Երկնքից մի հոտած խնձոր ընկավ էս ճահճի մեջ, էն էլ բաժին հասավ հիմարին, որ սա ուտի, հորը հիշի, Մեհրիբանի ծոցում մնա, կացինը մոռանա` մինչև տեսնենք էլ ինչ նոր օյին կբերի գլխին:
Hay Azian








ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԻ ԵՐԳ Է ԵՐԳՈՒՄ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԱՅԼ

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Inge Dros-ը կրկին բարձրաձայնել է Նիդերլանդների Խորհրդարանի և կառավարության Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող  իրարամերժ դիրքորոշումներին:



Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Inge Dros-ը արձագանքել է de Volkskrant թերթում Թոմ Վենինկի  «Հայկական սփյուռքը վերադառնում է» ռեպորտաժի վերտառությամբ` «Կան նշաններ, որ հայկական սփյուռքը վերադառնում է Հայաստան. «Առաջին անգամ մտածում ենք, որ վաղը կլինի ավելի լավը, քան այսօր» երկարահունչ վերնագրով հոդվածի այն  հատվածին, որտեղ գրված է, որ Հայոց Ցեղասպանությունը  լիակատար ճանաչել են մոտ 30 երկրներ, որոնց թվում Նիդերլանդները: Հոդվածը դրական  միտում  ունի և պատմում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո եղած դրական  փոփոխությունների` այդ թվում տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների կամավոր Հայաստան մեկնելու,  այնտեղ ապրելու մասին:
 Մի  վերապահում այս կապակցությամբ ունի  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) Նախագահ Մաթո Հախվերդյանը` «Խեղճ հոդվածագիրը, երբ գրել է, որ հայերը շարունակ արտագաղթել են և սա առաջին անգամն է, որ (մի քանի) հայրենադարձներ կան, չգիտի, որ միայն խորհրդային տարիներին ավելի քան 200 հազար հայեր ներգաղթել են Հայաստան։ Վերջին 30 տարվա ընթացքում, նաև բազմաթիվ սփյուռքահայեր բնակություն են հաստատել Հայաստանում, մասնակցել արցախյան ազատամարտին, ստեղծել հիմնարկներ և այլն։
Այդ հոդվածի ամբողջական  հղումն այստեղ.

Ինգա Դրոստը, սակայն օգտվելով թերթի թղթակցի  Հայոց Ցեղասպանության  ընդունման պնդումից, մատը Նիդերլանդների այս դիրքորոշման ցավոտ կետին  է դրել:  Հենց նույն թերթում երկու օր հետո նա բարձրաձայնել է բազմիցս  բարձրացրած  հարցը`  ափսոսանք հայտնել, որ Նիդերլանդները լիակատար ու  վերջնական չեն կիրառում իրենց  իսկ որոշման դրույքները: Բանն այն է, որ Նիդերլանդների կառավարությունը լիովին և աներկբա չի հաստատում հայոց ցեղասպանության փաստը, թեև արդեն իրենց խորհրդարանը կրկնակի ու հստակ  այն ճանաչել է` ընդունելով 2004  և 2018թվականներին։ Անհասկանալի է, որ կառավարությունը այն  մինչև օրս անվանում է «Հայոց ցեղասպանության հարց»:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Inge Dros-ի փետրվարի 27-ի de Volkskrant թերթում տպագրած հոդվածը բավականին տեղին  փաստարկներով ու սուր քննադատական  հոդված է: Այն կրկին ուղերձ է Նիդերլանդների կառավարությանը` ևս մեկ  անգամ ճշմարիտ եզրահանգումներ անելու:
 Առջևում  Հայոց Ցեղասպանության  հերթական տարելիցն է: Ինգա Դրոստը հստակ մատնանշում է կառավարության այս ուղղությամբ կատարվող գործնական քայլը` նա ապրիլի 24-ին  սոցիալական հարցերի և ինտեգրման նախարարին  հրավիրել է  Ասեն, Հայոց Ցեղասպանության զոհերին  նվիրված խաչքարի մոտ...
Ինգա Դրոստի հոդվածը այստեղ..

«Նիդերլանդական օրագիր»
____________


Հայաստանում նշվում է Դիվանագետի օրը



Տարիներ  առաջ Մեդիամաքս լրատվական կայքը  հիշեցնելով, որ  Հայաստանում առաջին անգամ նշվում է Դիվանագետի օրը, հրապարակել էր  Տիգրան Բալայանի` «Արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը...»
վերնագրով հոդվածը, որտեղ կարդում ենք.


Տիգրան Բալայան:Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, քիմիական  զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության  մշտական ներկայացուցիչ:

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության դիվանագետի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը» -համալրելով դիվանագիտական ծառայության շարքերը հենց այս բառերն են արդեն շուրջ տասը տարի արտասանում հայ դիվանագետները՝ իրենց առաջին դիվանագիտական աստիճանը ստանալիս։

Արտասանում են այս բառերը, որոնց իրական իմաստը շատ ավելի ուշ են հասկանալու, ու համալրում այն սակավ ընտրյալների շարքերը, որոնց վերապահված է լինել այս հայրենանվեր մասնագիտության կրողը: ՀՀ քաղաքացիներից ընդամենը շուրջ 500 անձի է բախտ վիճակվել կրել մեր երկրի դիվանագիտական գերատեսչության աշխատակցի բարձր ու պատասխանատու կոչումը, տարբեր հարթակներում եւ երկրներում ներկայացնել իրենց երկիրը, պաշտպանել նրա շահերը։

Մի քանի օր առաջ ականավոր պատմաբան եւ դիվանագետ Արման Կիրակոսյանը պատմում էր 1991թ. պատերազմող Հայաստանում ԱԳՆ ստեղծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին, երբ գրեթե ոչնչից ստեղծվում էր մի նոր համակարգ, ստեղծվում էր շատ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ երկիրը գտնվում էր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ցավոտ վերափոխումների ժամանակաշրջանում, իսկ ռազմաճակատում ստիպված էինք դիմակայել մարդկային ռեսուրսով եւ նյութական միջոցներով մի քանի անգամ մեզ գերազանցող հակառակորդին։ Այսօր պայմանները այդքան էլ չեն փոխվել, պարզապես ճակատը երկատվել է ու բացի բուն պետական սահմանից եւ շփման գծից կա նաեւ դիվանագիտական ճակատ, որտեղ հակադրությունը ոչ պակաս լարված է եւ պայթունավտանգ, երբ նավթին, գազին, խավիարին ու նավթադոլարներին հակառակվելիս կարող ես ապավինել միայն գիտելիքներիդ եւ մտքիդ ճկունությանը։

Երբ կրտսեր գործընկերներիս հետ զրուցում էինք Դիվանագետի օրվա խորհրդի մասին, նրանցից մեկի բառերը հատկապես տպավորվեցին. դարեր առաջ Իսրայել Օրին` հայոց պետականության ազատամարտիկը, երազել անգամ չէր կարող խոսել հայոց պետության անունից, տարիներ առաջ Դիանա Աբգարը չէր կարող պատկերացնել, որ կգա այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության դրոշը մի օր կծածանվի հայկական դեսպանության շենքի առաջ: Բայց եկավ այդ օրը: Այսօր Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 157 երկրի հետ, դեսպանություններ եւ հյուպատոսություններ ունի ավելի քան 40 երկրում եւ տասնյակից ավելի ներկայացուցչություններ` միջազգային կազմակերպություններում:

Բնութագրելով դիվանագիտությունը, նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հրապարակված իր հոդվածում նշել է, որ դիվանագիտության արտաքին փայլի լույսերի տակ չի երեւում այն չարքաշ ու տքնաջան աշխատանքը, որը դիվանագետի կյանքի մասն է կազմում, կյանքի, որի ամեն վայրկյանը նվիրված է Հայրենիքին։ Այս բառերն հատուկ իմաստ ունեն հատկապես Հայաստանի պարագայում, որի դիվանագետների համար չկա ցերեկ եւ գիշեր, տոն եւ հանգստյան օր, արտերկրում աշխատանքի հարմարավետ ու  ապահով վայր։ Տո՞ն է արդյոք, որ հեռավոր երկրում երեխա ես ունենում, բայց կողքդ մի հարազատ էլ չկա, որ ուրախությունդ կիսես, իսկ հիվանդանոցից անմիջապես գնում ես հանդիպման, հետո դրա հաշվետվությունը գրելու, ու չգիտես էլ` երեկոյան կկարողանաս նորից գրկել նորածնիդ թե ոչ։ 

Հանգի՞ստ է արդյոք, երբ մի քանի շաբաթ առաջ ընտանիքի հետ ծրագրած կիրակի օրը հանկարծակի լուր ես ստանում հայրենակիցներիդ մասնակցությամբ մի վթարի կամ արտակարգ իրավիճակի մասին, եւ ոչ միայն այդ կիրակի, այլ մի քանի օր եւս տուն չես վերադառնում, ի վերջո, հանգի՞ստ է արդյոք Հալեպում կամ Բաղդադում աշխատելը։

Դիվանագիտությունը հնարավորի արվեստն է եւ այդ հնարավորությունները սահմանողը հենց դիվանագետն է իր մտքով, գիտելիքներով, երեւակայությամբ, ճկունությամբ եւ, իհարկե, կապերով։ Իմ շատ հարգելի դեսպան Վիգեն Չիտեչյանի առաջին դասը երիտասարդ դիվանագետներին հենց դրանում է կայանում. դիվանագիտության մեջ չկա անլուծելի խնդիր, կա խնդիր, որը պետք է լուծել։ Շատ առիթներ եմ ունեցել համոզվելու դրանում։

Դիվանագիտությունը նաեւ համբերելու արվեստ է. համբերելու, երբ բանից անտեղյակը քեզ հրապարկային դասեր է տալիս, համբերելու եւ քաղաքավարի շփվելու չափազանց ցինիկ եւ գոռոզ զրուցակցի հետ, համբերելու, երբ անհագուրդ ցանկություն ունես ընդհատելու դիմացինինդ եւ քո ճշմարտությունը բացատրելու, համբերելու, երբ երեխաներդ մեծանում են, սկսում են խոսել, հիվանդանում են, դպրոց են գնում, իսկ դու բացակա ես, եւ միայն կարող ես խոնարհվել ընտանիքիդ անդամների համբերության առջեւ եւ հույս տալ, թե լավ կլինի։

Ինձ համար այս օրվա խորհուրդն առաջին հերթին եւս մեկ առիթ է հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայելով, թե՛ Հայրենիքում, թե՛ Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու անքուն գիշերներ անցկացնելով, հաճախ վնասելով առողջությունը, իրենց նպաստն են բերում Հայաստանի հաջողությանն ու միջազգային հարթակում նրա դիրքերի ամրապնդմանն ու առաջընթացին։ 

Շնորհավոր»։  



Գիտնական-դիվանագետի խոսքերն այսօր էլ արդիական են, ու  նորովի են  հնչում:
«Մեդիամաքսը» այն  ժամանակ` հոդվածի վերջում, հավելել էր, որ Տիգրան Բալայանը պատմական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս:
Այսօր Տիգրան Բալայանը  Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է, քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը:  Ասենք, որ  թեև մի քանի ամիս է դեսպանն անցել է իր դժվարին, բայց պատվաբեր առաքելությանը , իրոք նա պատվով է հաղթահարել անցած բոլոր  դժվարությունները և հիմա մեծ պատասխանատվությամբ է կատարում  իր առջև դրված պարտավորություններն ու խնդիրները:  «Նիդերլանդական օրագիրն» անձամբ շնորհավորում է Տիգրան Բալայանին, դեսպանատան աշխատակազմին, մեր  բոլոր դիվանագիտական բնագավառի աշխատողներին` մասնագիտական տոնի կապակցությամբ և  հաջողություններ մաղթում մեր  պետությանը ծառայելու անձնազոհ ու անձնվեր գործում: Մեծ սիրով առանձնացրել ենք և մեր ընթերցողին ենք  ներկայացնում  Նոյեմբեր, դեկտեմբեր 1,2, հունվար, փետրվար ամիսների դեսպանության աշխատանքային հանդիպումների առանձին դրվագներ: