![]() |
| « ZorgSaam » բժշկական ծառայություններ մատուցող ընկերության ավագ բուժաշխատող Փերի Կնյազյանը |
Sunday, 6 December 2020
Տարեմուտյան անակնկալ covid-19-ի դեմ պայքարող բուժաշխատողներին
Ադրբեջանը փորձում է օտարել հայկական մշակութային օջախները
Դադիվանքում չկա որևէ «աղվանական», «ուդիական», ոչ հայկական և ոչ մի կոմպոնենտ` սկսած շենքերի ճարտարապետական լուծումից մինչև քանդակը, խաչքարերն ու որմնանկարները: Դադիվանքում մոտ 100 հայերեն արձանագրություններից բացի, որոնք վերաբերում են 12-17-րդ դարերին, չկա այլալեզու որևէ տառ անգամ: Այն ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքը հայտարարելով աղվանական կամ ուդիական, այնտեղ բերելով իբր ուդի կրոնավորների` կրոնա-մշակութային ժառանգությունն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, ակնհայտ մշակութային եղեռն:
Saturday, 5 December 2020
ԽԱԺԱԿ ԱՐՔԵՊՍ. ՊԱՐՍԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՏԻԿԱՆԻ ՄՇԱԿՈԻՅԹԻ ՊԱՊԱԿԱՆ ԽՈՒՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՐԴԻՆԱԼ ՌԱՎԱԶԻԻ ՀԵՏ
-----------------
Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ, սույն թվականի դեկտեմբերի 3-ին հանդիպեց Մշակույթի Պապական Խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի եւ գործադիր տնօրեն եպիսկոպոս Պոլ Տայի հետ: Մշակույթի Պապական Խորհուրդը Հռոմեական Կուրիայի բաժին է, որ զբաղվում է Կաթոլիկ եկեղեցու եւ այլ եկեղեցիների ու մշակույթների միջեւ հարաբերությունների զարգացմամբ:
Հանդիպման ընթացքում Սրբազան հայրը իր խորը մտահոգությունը հայտնեց Արցախի հայ քրիստոնեական ժառանգությանը եւ այլ պատմամշակութային հուշարձաններին սպառնացող վտանգի կապակցությամբ։ Նա տեղեկացրեց Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի կողմից՝ մշակութային ցեղասպանությունը կանխելու համար հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի ստեղծման մասին՝ ի պատասխան Արցախի վերջին պատերազմի ընթացքում եկեղեցիների եւ այլ հուշարձանների կանխամտածված ոչնչացմանը:
Նա նշեց, որ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանումը Հայ Եկեղեցու առաջնահերթ խնդիրներից է՝ նկատի ունենալով ոչ հեռու անցյալում Նախիջեւանում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում, հազարավոր խաչքարերի, եկեղեցիների եւ այլ հուշարձանների համակարգված կերպով ոչնչացման փաստը։
Այնուհետեւ, արքեպիսկոպոս Պարսամեանը հայցեց Սուրբ Աթոռի աջակցությունը` Արցախի համար այս կենսական եւ հնագույն եկեղեցիների ու վանքերի, ինչպես նաեւ քրիստոնեական ժառանգության եւ ավանդույթների պահպանման գործում:
Կարդինալ Ռավազին շնորհակալություն հայտնելով հիմնախնդիրների մասին իրեն իրազեկման համար՝ ընդգծեց նրանց հրատապությունը եւ կարեւորեց օպերատիվ արձագանքը ստեղծված իրավիճակին։ Կարդինալը պատմեց նաեւ Հայաստան կատարած իր երկու այցերի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ ունեցած հանդիպումների մասին: Նա արքեպիսկոպոս Պարսամեանին վստահեցրեց, որ Մշակույթի Պապական Խորհուրդը շատ ուշադիր հետեւում է զարգացումներին եւ իրենք պատրաստ են իրենց փորձը եւ ազդեցությունն առաջարկել Մայր Աթոռի ջանքերին աջակցելու համար, շեշտելով Վատիկանի պատրաստակամությունը` հայոց քրիստոնեական ժառանգության պահպանման խնդիրը ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությանը:
Thursday, 3 December 2020
2020 թվականի դեսպանության կայքի` սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների հոդվածների ամփոփագիր
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
Դեսպան Տ. Բալայանի ուղերձը ԼՂ դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ Նյուսպորտում
28 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի տարբեր ուղղություններով:
Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հայտարարությունը Նյուսպորտում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։
«Ինչպես նախազգուշացնում էինք, վերջին ռազմական գործողություններն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով, ռազմատենչ հռետորաբանությունը, բանակի պահեստազորի մոբիլիզացիան և Թուրքիայի կողմից անվերապահ աջակցության խոստումները պարարտ հող նախապատրաստեցին Ադրբեջանի զինված ուժերի համար՝ լայնամասշտաբ հարձակումներ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ տարբեր ուղղություններով՝ կիրառելով հրետանային և օդային ուժեր, թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը»:
Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստ՝ Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ
04 նոյեմբերի, 2020
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ:
Նիստը բացեց հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը, ով ներկայացրեց ագրեսիայի հետևանքները և շեշտադրեց Թուրքիային ու Ադրբեջանին անմիջապես կանգնեցնելու և պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
Այնուհետև հիմնական զեկույցով հանդես եկավ Արտակ Բեգլարյանը, որը ուշադրություն հրավիրեց խորացող հումանիտար աղետի, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների վրա: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում: Ավելին, միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից:
Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը:
Նիստի մասնակիցները համակարծիք էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և պատերազմական հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում։
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսի հանդիպումը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ
25 նոյեմբերի, 2020
Փառք ու պատիվ և հավերժ հիշատակ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր զինվորներին...
Wednesday, 2 December 2020
Չի դադարում նիդերլանդացի մեր հայրենակիցների օգնությունը Արցախին ու Հայաստանին
02.12.2020 Ալմելո/Նիդ.օրագիր
The New York Times:«Երբ մշակութային ժառանգությունը դառնում է թշնամու սեփականը»
Լապշինը վաճառել է Բաքվում գերեվարության ժամանակ հագած բաճկոնը
Александр Лапшин






























