The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 23 December 2020

Արցախի ՄԻ պաշտպանը պաշտոնից հրաժարական տալուց առաջ պատասխանեց մի քանի հարցերի


«Նիդերլանդական օրագրի» հարցերն ու պատասխաները Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մամուլի ասուլիսին: 

ՀԱՐՑԵՐ

1.Արցախի մարդու  իրավունքների հարգելի պաշտպան, միջազգային իրավական առումով որքանո՞վ են հիմնավոր Իլհամ Ալևի 50 միլիարդ դոլարի պահանջը :

2.Միջազգային հանրությունը բացառում էր խնդրի ռազմական լուծումը: Ի՞նչ պատահեց, սրա, ինչպես նաև արգելված զինատեսակներ գործածելու համար որևէ կազմակերպության հիմքեր ներկայացրե՞լ եք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար:

Ձեզ հաջողություններ ենք  մաղթում, նոր նշանակվելիք պաշտոնում:

ՊԱՏԱՍԽԱՆԵՐԸ ՏԵՍԱԵՐԻԶՈՒՄ` սկսած 01.05.00 րոպեից


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  Արտակ Բեգլարյանը այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ այսօր (23.12.2020)`մարդու իրավունքների պաշտոնում իր վերջին մամլո ասուլիսն անցկացրեց: 


ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏ. ՎԱԽՃԱՆՎԵԼ ԵՆ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ




Վախճանվել է կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նա հանկարծամահ է եղել  աշխատավայրում՝ Թատրոնի և կինոյի պետական ինտիտուտում: Այդ մասին հայտնում է Union of Cinematographers of Armenia / Կինեմատոգրաֆիստների միություն ֆեյսբուքյան էջը:

Ռուբեն Գրիգորյանն այն արվեստագետն էր, որ ամբողջովին նվիրված էր իր աշխարհին ու գնաց՝ թողնելով իր աշխարհը որպես նվիրումի մի յուրահատուկ առհավատչյա:

ՀԱՆԳՉԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ


Միառժամանակ հայկական  մամուլը տեղեկացնում է, որ կյանքի 73-րդ տարում վախճանվել է հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Արկադի Անդրեասյանը։ Դեկտեմբերի 22-ի գիշերը վատթարացել էր անվանի ֆուտբոլիստի առողջությունը ու ցավոք բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել: Նա

 Արարատ 73-ի կերտողներից մեկն էր։ Որքա՜ն գեղեցիկ ու երջանիկ պահեր է նա պարգեւել մեր ժողովրդին` իր հրաշալի խաղով, հոյակապ գոլերով։ 

Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երեւանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:

1979-ից սկսել է մարզչական կարիերա, գլխավորել է «Արարատը», որը դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):

Անվանի մարզիկի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտում:

Չնայած մեր երկրի անկայուն կյանքին Հայ համայնքի օգնությունը շարունակական է

Լուսանկարում պատկերված այս բեռնատարն այսօր է  Նիդերլանդների Ալմելո քաղաքում բեռնվել և ուղևորվել   դեպի Երևան: Ինչպես  հայտնում է  Armeens Apostolische Kerk Almelo  կայքը ուղեբեռների հավաքման ու առաքման գործում իրենց նպաստն  ունեն Ալմելոյի հայ համայնքը` նրա  տարբեր կառույցները:

Ինչ անում են նիդերլանդական հայ համայնքները` օրինակելի է: Շատերն են գտնում, որ կարող ենք  նման սրտացավությամբ երկիրը ոտքի կանգնեցնել, միայն թե ներքաղաքական պառակտումը դադարի ու մարդկանց հոգիները խաղաղվեն:



Tuesday, 22 December 2020

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱՎԵԼԻ ՎԱՐԱԿԻՉ ՏԱՐԱՏԵՍԱԿ ՆԱԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ


Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի ավելի վարակիչ տարատեսակը հայտնվել է նաև Դանիայում, Ավստրալիայում և Նիդեռլանդներում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Վիրուսի նոր տեսակը տարածվում է ավելի արագ, քան նախորդը, բայց այն չի համարվում ավելի մահացու: Չկան նաև ապացույցներ, որ նա այլ կերպ է արձագանքում պատվաստանյութերին:
Կիրակի օրը Նիդեռլանդները արգելք է դրել Մեծ Բրիտանիայից ուղևորների թռիչքների վրա մինչև հունվարի 1-ը `ավելի վարակիչ COVID-19 տեսակի պատճառով: Դա արվել է այն բանից հետո, երբ երկրում այս ամսվա սկզբին անցկացված թեստերը հայտնաբերել են կորոնավիրուսի նույն մուտացիան, ինչ որ նկատվել է Մեծ Բրիտանիայում:
Բացի Նիդեռլանդներից, նման քայլի են դիմել մի շարք այլ երկրներ, մասնավորապես ՝ Բելգիան և Իտալիան: Ավստրիան, Ֆրանսիան և Շվեդիան կարող են հետևել այդ օրինակին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հաղորդվել էր երկրում նոր տիպի կորոնավիրուսի առաջացման մասին, որը կարող է սովորականից 70 տոկոսով ավելի վարակիչ լինել և բնակչությունից էլ ավելի զգուշություն է պահանջում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ ոչինչ չի վկայում դրա աճող վտանգի մասին մահացության կամ հոսպիտալացման տեսանկյունից:

Վազգեն Սարգիսը RTV Maastricht-ին պատմել է հայ համայնքի մասին


Նիդերլանդների
RTV Maastricht
հեռուստաալիքը Պոտենբերգի նախկին եկեղեցում` այժմ արդեն Սուրբ Կարապետ հայկական եկեղեցում հարցազրույց է ունեցել եկեղեցու խորհրդի ու ԱՆԻ հայ համայնքի անդամ Վազգեն Սարգիսի Vasken Sarkis հետ: Ինչպես ներկայացրել է հեռուստատեսության կայքը` երկար տարիներ հայ համայնքը օրինակելի ու ակտիվ գործունեություն է ծավալում Մաստրիխտում և սերտ կապեր ունի Սերվատիուս ծխական համայնքի հետ:
հաղորդաշարի եթերում Վազգեն Սարգիսը գեղեցիկ կերպով ներկայացնում է հայ համայնքը, պատմում
Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht
Սուրբ Կարապետ եկեղեցու ու հայ համայնքի գործունեության մասին:Ներկայացնում ենք փոքրիկ հատված, իսկ եթերն ամբողջությամ դիտել այստեղ`


Sunday, 20 December 2020

Ձեռք են բերվել բժշկական և մասնագիտական սարքավորումներ, պարագաներ


«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի ձեռք բերած բժշկական սարքվորումները կարճ ժամանակ հետո Երևանում
Gisteren heeft onze leverancier Otto Bock de werkplaats voor Zinvori Tun verstuurd naar Yerevan! Otto Bock is een onderneming die innovatieve producten op de markt brengt voor mensen met beperkte mobiliteit. De verwachting is dat dit voor het eind van dit jaar aankomt in Armenië!



Իրանի հետ առևտուր է արել նաև Նիդերլանդները


Առևտրաշրջանառությունն Իրանի և եվրոպական երկրների միջև իրանական ընթացիկ տարվա (2020 թվականի մարտի 20-ից սկսած) առաջին 7 ամսվա ընթացքում կազմել է 8 մլրդ դոլարը:

Ինչպես փոխանցում է «ԻՐՆԱ» գործակալությունը, եվրոպական երկրների հետ այդ յոթ ամսում առևտրաշրջանառության ծավալը կազմել է 15 910 մլն տոննա:

Իրանը Եվրոպա է արտահանել 5605 մլն տոննա ապրանք՝ ընդհանուր 2066 մլրդ դոլար արժողությամբ:

Իրանական ապրանքների գլխավոր ներկրողներն այդ ընթացքում եղել են Թուրքիան ($1,489 մլրդ), Ռուսաստանը, Գերմանիան և Իտալիան:

Նշված ժամանակահատվածում Իրանն արտահանումներ է կատարել դեպի 37 եվրոպական երկիր, այդ թվում՝ Ավստրիա, Գերմանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բելգիա, Շվեյցարիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Սլովակիա, Նորվեգիա:

Բացի այդ, Իրանը 7 ամսում ապրանքներ է ներկրել 44 եվրոպական երկրից՝ ընդհանուր առմամբ 6 741 մլրդ դոլար արժողությամբ:

Դեսպան Բալայանի աշխատանքային այցը Լյուքսեմբուրգ և հարցազրույցը հանրայինին


Նախ դեկտեմբերի 17-ին դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳՆ արարողաակարգի ղեկավար Բեատրիս Կիռշին։

Արարողությունից հետո դեսպանը հադիպում ունեցավ Լյուքսեմբուրգի ԱԳՆ քաղաքական տնօրեն Օլիվիե Մաեսի հետ, ում հայկական կողմի երախտագիտությունը հայտնեց Արցախի դեմ թուրք-արդբեջանա-ահաբեկչական ագրեսիայի մեկնարկից ի վեր վերջիններիս գործողությունները դատապարտելու, ինչպես նաև ԿԽՄԿ միջոցով Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար։
Զրույցի ընթացքում Տիգրան Բալայանը Օլիվիե Մաեսին ներկայացրեց ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդգծեց թուրք-արդբեջանա-ահաբեկչական զինված ուժերի գործած ռազմական հանցագործությունները և դրանց հեղինակներին պատժելու անհրաժեշտությունը։
Դեսպան Բալայանը լյուքսեմբուրգյան այցի ընթացքում հարցազրույց տվեց երկրի առաջատար ՐՏԼ հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցությանը, վերջինիս կողմից մերձավորարևելյան տարածաշրջանից վարձկանների հավաքագրմանը և տեղափոխմանը Ադրբեջան։
Տ․ Բալայանն ահազանգեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության գործադրման բազմաթիվ դեպքերի, ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից պատերազմական հանցագործությունների, հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, հետպատերազմյան շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից Հայաստանի տարածքների և հայ ժողովրդի անվտանգությանն դեմ ուղղված սպառնալիքներին մասին։
Դեսպանը առանձնահատուկ ընդգծեց Նիդերլանդների խորհրդարանի կողմից Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում ռազնական հնացագործություններում մեղսակցություն ունեցած անձանց դեմ անհատական պատժամիջոցների և ԵՄ մակարդակում նմանատիպ նախաձեռնություններն առաջ մղելու կարևորությունը։ Տիգրան Բալայանը շեշտեց Արցախի ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտության հարատև կարգավորման միակ հնարավորություն։

Հայաստանի դեսպանի հանդիպումները Լյուքսեմբուրգի քաղաքական ուժերի և Պետանժի քաղաքապետի հետ




Նոյեմբերի 18-ին շարունակվեց դեսպան Բալայանի այցը Լյուքսեմբուրգ։ Դեսպանը հանդիպում ունեցավ Պետանժի քաղաքապետ Պիեր Մելինայի և քաղաքային խորհրդի անդամների հետ՝ փոխանցելով Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղերձը։ Զրույցի ընթացքում արծարծվեցին Պետանժի և Դիլիջանի միջև կրթության, զբոսաշրջության, մշակույթի, առևտրի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։Դեսպան Տիգրան Բալայանը ( Tigran Balayan ) նաև մի շարք հանդիպումներ և առցանց զրույցներ ունեցավ Լյուքսեմբուրգի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ։ Շնորհակալություն հայտնելով հոկտեմբերի 15-ին պատգամավորների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող միաձայն ընդունված բանաձևի համար, դեսպան Բալայանը ներկայացրեց պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունները, ադրբեջանա-թուրքական սադրանքները։ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում ուժի կիրառման, պատերազմ սանձազերծելու, երկու կողմերի ռազմական և քաղաքացիական զոհերի և ավերածությունների համար և պետք է պատասխանատվության կանչվի։ Այս առումով նա կարևորեց հստակ և հասցեական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այդ գոըծընթացում ԵՄ-ի և անդամ երկրների առաջնորդող դերակատարությունը։Քաղաքական ուժերի հետ քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման ուղիներին։

Введите описание картинки

Տիգրան Բալայանի հարցազրույցը Լյուքսեմբուրգի RTL Lëtzebuerg առաջին հանրային հեռուստաընկերությանը

Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan) այս օրերին Լյուքսենբուրգում կայացած աշխատանքային հանդիպումներից զատ հարցազրույց է տվել Լյուքսեմբուրգի RTL Lëtzebuerg առաջին հանրային հեռուստաընկերության թղթակից Պետց Բարցին (Petz Bartz) Դեսպանը ներկայացրել է #Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ վերջին զարգացումները:
Ցուցադրվել են Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին կադրեր. որն արձանագրել է " Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: Շարունակում է հաղորդումներ ստացվել գերության մեջ գտնվող հայ զինվորների նկատմամբ անմարդկային ու հանցավոր վերաբերմունքի մասին:
Հաղորդման տեսաերիզն ու տեքստը` հետևյալ հղման մեջ https://www.rtl.lu/news/international/a/1632453.html

Եռօրյա սուգ Հայաստանում և Արցախում

 Դեկտեմբերի 19-21-ը Հայաստանի հանրապետությունում և Արցախում հայտարարվել է եռօրյա սուգ։ Արտերկրում Հայաստանի դեսպանություններում  կբացվեն սգո մատյաններ

Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հիշատակի բազմահազարանոց երթը, որին մասնակցում էին նաև գործադիր և օրենսդիր իշխանության բարձրագույն գրեթե բոլոր ներկայացուցիչները, կեսօրից հետո Երևանի Հանրապետության հրապարակից շարժվեց դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։

Վաղ առավոտյան պետության ղեկավարը հանդես էր եկել ուղերձով, որում անդրադարձ կատարեց  ներքաղաքական վիճակին։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս նոյեմբերի 19-ին, Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակի համար հայտարարված եռօրյա սգի առիթով, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել բոլոր նահատակների հիշատակին:

Նոյեմբերի 18-ին Գարեգին Նժդեհի հրապարակից ընդդիմության ներկայացուցիչները բազմամարդ երթով գնացել են Եռաբլուր, որտեղ հոգեհանգստյան կարգից հետո ընթերցվել են 44 -օրյա պատերազմում զոհված  հայ հերոսների անունները։ 

Այնուհետեւ ներկաները ծաղիկներ են խոնարհել  եւ մոմեր վառել զոհվածների գերեզմաններին։


 Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։

Friday, 18 December 2020

Վիրավոր տղաները կունենան ձեռքի գերժամանակակից պրոթեզներ



Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ ՄկրտչյանըՖեյսբուքի իր էջում գրում է.«Ինչպես տեղեկացրել եմ, պատերազմի օրերին նախաձեռնել եմ մի շարք առողջապահական ծրագրեր՝ արտասահմանցի բժիշկների այց, իսլանդական ձողաձկան (cod) կաշվից ստացած մաշկային տրանսպլանտների, ամերիկյան «Genadyne» ընկերության բարձրակարգ դեղամիջոցների և վերքերը փակող վակուումային սարքերի, ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի համար ամենագնաց մեքենայի և անհրաժեշտ բժշկական միջոցների ձեռքբերում և այլն։ Այս ամենն անհնարին կլիներ առանց սրտացավ ընկերներիս, գործընկերներիս, սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև ինձ մտերիմ օտարազգի բժիշկների, գործարարների ու քաղաքական գործիչների աջակցության։

Եվս մեկ անգամ իմ երախտիքն եմ հայտնում բոլորին։ Փակելով առողջապահական նախաձեռնությունների այս փուլը՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի նոր՝ խիստ կարևոր ձեռնարկման վրա, որ վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում ձեռք ու ոտք կորցրած մեր զինվորների պրոթեզավորմա խնդրին։



Ծրագիրն իրականացնելու ենք «Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոն» հետ համագործակցությամբ, որտեղ շուտով «Հայաստան հիմնադրամ Նիդերլանդների» աջակցությամբ գործելու է պրոթեզավորման գերմանա-հոլանդական ժամանակակից լաբորատորիա։

Ուրախությամբ նշեմ, որ իսլանդացի գործընեկրներիս աջակցությամբ արդեն պայմանավորվածություն եմ ձեռք բերել պրոթեզների արտադրությամբ զբաղվող իսլանդական աշխարհահռչակ «Ossur» ընկերության հետ` ձեռքբերելու գերժամանակակից «i-Limb» ձեռքի պրոթեզներ։ Իսլանդական «Ossur»-ին զուգահեռ ձեռքի ժամանակակից պրոթեզներ գնելու պայամանվորվածություն ենք ձեռք բերել նաև գերմանահոլանդական «Ottobock» ընկերության հետ։

Ծրագիրն իր մեջ ներառելու է նաև կրթական բաղադրիչ՝ վերապատրաստման նպատակով իսլանդացի և հոլանդացի մասնագետների այց, հայաստանյան մասնագետների վերապատրաստում արտերկրում և այլն։ Արդեն պայմանավորվածություն ունենք իսլանդական «Ossur»-ի ձեռքերի պրոթեզավորման լավագույն մասնագետներից մեկի՝ Վիբե Հայդեմայի հետ, ով աշխատելու է “Զինվորի տան” մասնագետների հետ։ Ծրագրի հաջող իրականացման դեպքում առաջին անգամ Հայաստանում կտեղադրվեն նման կարգի պրոթեզներ։ Այս նախաձեռնության շահառու են լինելու հայրենքի պաշտպանության համար զեռքերը կորցրած մեր զինվորները, որոնց մի մասի հետ արդեն հանդիպել եմ, և շուտով կսկսենք նախապատրաստական աշխատանքները։


Եթե ճանաչում եք զինվորների, որոնք պատերազմի ընթացքում կորցրել են ձեռքերը, խնդրում եմ նրանց տվյալներն ուղարկել ինձ։

Մոտ օրերս կտեղեկացնենք ինչպես դրամահավաքի մեկնարկի, այնպես էլ այն կազմակերպությունների և անհատների մասին, որոնք արդեն իսկ հանգանակություններ կատարելու պատրաստակամություն են հայտնել»։



Բելգիայի ներկայացուցիչների պալատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձև

 


Բրյուսել, 18 դեկտեմբերի, 2020թ․ - Մի քանի ժամ առաջ Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև :
 
Բանաձևը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումը», և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պատերազմից տուժած բնակչության հոգսերը  թեթեւացնելուն, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտելուն և դատապարտելուն, ինչպես նաև  հրադադարի ռեժիմը  պահպանելուն և բանակցությունները  Լեռնային Ղարաբաղի սահմանները և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելուն: Ի թիվս այլ դրույթների, Խորհրդարանը, մասնավորապես, դատապարտում է այն վնասակար դերը, որ խաղացել է Թուրքիան այս պատերազմում և պահանջում  է նրան «դադարեցնել ռազմական միջամտությունն այս հակամարտությանը» և  զերծ մնալ «տարածաշրջանում  ապակայունացնող դերակատարումից: 

Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է այն փաստը, որ Խորհրդարանը հստակ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել այս հարցի  վերաբերյալ և շնորհակալություն է հայտնում այն ​​խորհրդարանականներից, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դրանում: Այսպիսով, բանաձևը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրետ և կառուցողական գործողությունների համար:

 Կոմիտեն կոչ է անում կառավարությանը առանց հապաղելու գործել խորհրդարանի առաջարկությունների համաձայն: Նա մասնավորապես ընդգծում է մարդասիրական օգնության հրատապությունը և բելգիական ներկայությունը տարածաշրջանում:

Այսօր Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաև մեկ այլ տեքստ, որն առաջարվել էր պատգամավոր  Միշել դե Մագդի կողմից։ Այդ տեքստով  դեկտեմբերի 9-ը սահմանվում է  Բելգիայի պետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ազգային օր: Կոմիտեն ողջունում է այս որոշումը, որը կնպաստի ցեղասպանության ֆենոմենի ընկալմանը:

Բելգիայի  Հայերի կոմիտեն  հանդիսանում է Բելգիայում հայերի համայնքի գործադիր մարմինը  և խոսնակը:  Դեռևս  1922 թ, հիմնադրված հայկական ինստիտուտները  համախմբված են հայկական ծագմամբ Բելգիայի բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովի մեջ: Հայերի թիվը երկրում գնահատվում է ավելի քան 30,000 մարդ:


Բելգիայի հայերի կոմիտե

Wednesday, 16 December 2020

Միայն Հայաստանը կարող է համախմբել աշխարհասփյուռ հայերին. Մաթո Հախվերդյան

 


Ներկայացնում ենք miasin.am-ի հարցազրույցը Հաագայի հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության վարչության և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանի հետ:

– Պատերազմի օրերին Սփյուռքը միանգամից ինքնակազմակերպվեց ու հնարավոր բոլոր եղանակներով (քաղաքական, մարդասիրական, տեղեկատվական և այլն) ջանաց օգնության ձեռք մեկնել հայրենիքին. Ձեր համայնքը/կառույցը ո՞ր ուղղություններով էր այդ օրերին աշխատում և ինչպե՞ս կարողացավ օգտակար լինել Հայաստանին ու Արցախին:

– Նախ ասեմ, որ ինքնակազմակերպման առումով, դա հնարավոր էր միայն մարդասիրական, դրամահավաքի ասպարեզում։ Ավելի դժվար են քաղաքական և տեղեկատվական բնագավառները, որոնց համար հարկավոր է տարիների մեծ փորձ, փոխադարձ կապեր և կազմակերպված և բանիմաց աշխատանք։

Պատերազմի օրերին կատարված աշխատանքների մասին ես կարող եմ խոսել միայն Նիդերլանդների և մի փոքր էլ Բելգիայի հայերի մասին։ Պատերազմի առաջին օրն իսկ, երբ ես մտա Հաագայի «Աբովյան» մշակութային միության կենտրոն, այնտեղ հավաքվել էին սովորականից ավելի շատ հայեր, բոլորն էլ անհանգիստ, մտահոգված և պատրաստակամ ինչ-որ բանով օգտակար լինելու հայրենիքին։ Եղան բազմաթիվ առաջարկներ, որոշվեց կազմակերպել հավաքներ և մասնակցել տարբեր ակցիաների։

Թե՛ «Աբովյան» միությունը և թե՛ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) լծվեցին աշխատանքի` հոլանդահայ այլ կազմակերպությունների հետ միասին կազմակերպելով հանրահավաքներ, ցույցեր, Նիդերլանդների խորհրդարանին ներկայացնելով հանրագիր՝ ղարաբաղյան հիմնահարցի և ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ։ Հոլանդահայ կազմակերպություններն ակտիվորեն մասնակցեցին Բրյուսելում կազմակերպված Եվրոպայի հայության ցույցին։

Պատերազմի ընթացքում «Աբովյան» միության և հոլանդահայ այլ կառույցների անդամները միասնաբար ամեն օր լուռ հերթապահության կարգով ցույց անցկացրեցին Հաագայում Նիդերլանդների խորհրդարանի մուտքի մոտ։ Նրանք կրում էին Հայաստանի և Արցախի դրոշներ և պաստառներ՝ պահանջելով դադարեցնել ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ, ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել պատերազմական hանցագործությունները։ Նրանք շարունակաբար շփվում էին հոլանդացի պատգամավորների, նախարարների, վարչապետի, լրագրողների և այլ մարդկանց հետ՝ տեղեկացնելով Արցախի հիմնահարցի և պատերազմական իրավիճակի մասին։

FAON-ն համագործակցելով ՀՀ դեսպանության հետ, բուռն աշխատանք ծավալեց դիմելով նիդերլանդական իշխանություններին և հատկապես՝ խորհրդարանի պատգամավորներին՝ նրանց իրազեկելով ադրբեջանա-թուրքական դաժանությունների և պատերազմական հանցագործությունների մասին։ FAON-ին հաջողվեց կազմակերպել խորհրդարանական ունկնդրումներ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ (հեռավար)։ Այդ աշխատանքների շնորհիվ, Նիդերլանդների խորհրդարանը ընդունեց մի շարք բանաձևեր՝ առաջարկելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործություններ իրագործած պատասխանատուների նկատմամբ։

Մարդասիրական օգնությունը և դրամահավաքը թե՛ Նիդերլանդներում և թե՛ Բելգիայում ինքնակազմակերպվեց շատ արագ և հավաքված գումարների հիմնական մասը փոխանցվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղին։ Հավաքվեց և Հայաստան ուղարկվեց դեղորայք, բժշկական սարքեր, հագուստ, բանակի համար որոշ պարագաներ և այլն։ Տեղի ունեցան նաև ինքնաբուխ ակցիաներ, ինչպես օրինակ՝ մի քանի ժամով դեպի Բելգիա տանող մայրուղիների փակումը։

– Այսօր, դժբախտաբար, ունենք մի իրականություն, որի հետ դժվար է համակերպվել: Որո՞նք են այն առաջնային նպատակակետերը, որոնց ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել: Եվ ո՞րը պետք է լինի Սփյուռքի դերակատարումն այդ հարցում:

– Ինչպես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հայտարարության մեջ է նշված՝ այս դժվարին պահին հարկավոր է երկրում պահպանել կարգ ու կանոն՝ համաձայն ՀՀ սահմանադրության և օրենքների, և ցուցաբերել միասնականություն, համերաշխություն և համախմբվածություն հանրապետության հրատապ հարցերին գոհացուցիչ լուծումներ տալու համար։

Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեն ռազմագերիների և զոհերի դիերի փոխանակումը, վիրավորված զինծառայողների բուժօգնությունը, զոհվածների ընտանիքների խնամքը, Արցախից տեղահան եղած ընտանիքներին մարդասիրական օժանդակության ցուցաբերումը և այլն։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ՀՀ դեսպանության հետ համատեղ աշխատում է, որպեսզի Նիդերլանդների խորհրդարանը բանաձև ընդունի Արցախի ճանաչման և Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկներով։ Սփյուռքը կարող է բացի մարդասիրական և մասնագիտական օգնությունից, աշխատել զանազան երկների իշխանությունների և արդյունաբերական հիմնարկների հետ՝ հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի շահերի։

– Նշեցիք, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և զոհերի դիերի փոխանակումը Ձեզ համար առաջնահերթ կարևորություն ունեն: Ի՞նչ քայլեր է կառույցը ձեռնարկո՞ւմ այս ուղղությամբ:

– Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հատուկ հանձնախումբը զբաղվում է ռազմագերիների հարցով։ Ցավոք, այդ հարցի լուծումը կախված է միջազգային կառույցներից և ձեռք բերված պայմանավորվածությունից։ Մենք փորձում ենք Կարմիր Խաչի հոլանդական գրասենյակի միջազգային բաժնի միջոցով ազդել, որպեսզի հարցը լուծվի հնարավորինս շուտ։

Մենք նրանց ենք ներկայացրել ՀՀ և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցները և Ադրբեջանի կողմից գերիների խոշտանգումներին վերաբերող նյութեր։ Մենք հետևողականորեն հոլանդացի պատգամավորներին ենք ներկայացնում ռազմագերիների մասին տեղեկություն և փորձում նրանց միջոցով ազդել գերիների անհապաղ փոխանակման գործընթացի վրա։

Աշխատանքներ են տարվում նաև HRW և Amnesty International կազմակերպությունների հոլանդական մասնաճյուղերի հետ այդ ուղղությամբ։

– Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հայց է ներկայացրել սոցիալական ցանցերի թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ հայերի նկատմամբ ինտերնետում մի շարք վիրավորական և ատելության խոսքի, խտրականության և բռնության կոչերի կապակցությամբ։ Ի՞նչ փուլում է դատական գործն ու ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Սոցցանցերում թուրքերի և ադրբեջանցիների հակահայ գրառումները թափ առան հայ-ադրբեջանական հուլիսյան բախումների ժամանակ և ավելի ծայրահեղ բնույթ ստացան սեպտեմբերի 27-ի՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում։ Ի շարս այլոց, հայերի հասցեին վիրավորական և ատելության գրառումներ է կատարել «Թուրք-ադրբեջանական մշակութային միության» նախագահ Իլհամ Աշկինը, որին հոլանդական դատարանը դատապարտել է հայերի նկատմամբ բռնություն հրահրելու մեղադրանքով։

Այս նոր հայցը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ներկայացրել է հոլանդական իրավական մարմիններին նոյեմբերի 27-ին։ Եթե դատախազությունը ներկայացված փաստերը բավարար համարի դատ բացելու համար, կսկսվի դատական գործը և այս անգամ ևս հավանաբար պարոն Աշկինը կհայտնվի դատարանի առաջ և կպատժվի որպես կրկնահանցագործ (ռեցիդիվիստ)։

– Պատերազմի օրերին մեկ անգամ ևս փաստեցինք, որ Սփյուռքը զորեղ ուժ է, մեր ամենամեծ հարստությունը՝ պատրաստ միշտ կանգնելու հայրենիքի կողքին: Այսօր ունենք նոր մարտահրավերներ. ինչպիսի՞ն ենք պատկերացնում Հայաստան-Սփյուռք հետագա հարաբերությունները: Որո՞նք պետք է լինեն այն առաջնային հանգրվանները, որոնց շուրջը պետք է զարգանան այդ հարաբերությունները՝ փոխադարձաբար:

– Ինչպես հայտնի է, Հայկական սփյուռքը բազմաշերտ է և բազմաբղետ։ Առ այսօր չկան հավաստի վիճակագրական և թարմացվող մարդահամարի տվյալներ։ Դրանց բացակայության պայմաններում հնարավոր չէ լիարժեք խոսել Սփյուռքի առարկայական ներուժի մասին։ Առհասարակ, մեծ աղետների ժամանակ մարդիկ համախմբվում են և պատրաստ են աննախադեպ զոհողություններ անել։ Օրինակ՝ դա տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի, Սումգայիթի և ադրբեջանական այլ քաղաքների ջարդերի ժամանակ։

Պատերազմի արհավիրքը համախմբեց մեծ թվով հայերի, որոնք ոչ միայն պատրաստ էին նյութական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին, այլ փորձեցին միջոցներ գտնել Հայոց բանակին օգնելու համար։ Չպետք է մոռանալ, որ վերջին տասնամյակներում արմատապես փոխվել է սփյուռքահայության կազմը։ Խորհրդային Միության փլուզումից հետո, դասական կամ «հին» սփյուռքահայությունը համալրվել է հիմնականում Հայաստանից արտագաղթած հայությամբ։

Փոխվում են նաև սփյուռքահայ կառույցների աշխատանքների բնույթը և նախասիրությունները։ Հայաստանից արտագաղթած հայերից շատերը ներգրավված չեն գոյություն ունեցող հայկական կրթական, մշակութային և հասարակական կառույցներում, սակայն նրանք փորձում են ստեղծել նոր, հիմնականում բարեգործական կազմակերպություններ։

Վերջին պատերազմի ընթացքում Հայաստանից արտագաղթած հայերը չափազանց աշխուժացան, ակտիվորեն «ինքնակազմակերպվեցին» և կատարեցին հիմնականում մեծ նվիրատվություններ համահայկական հիմնադրամի տեղական մասնաճյուղին։ Նրանցից շատերն արդեն իսկ սկսել են հեռանալ հայկական համայնքային կյանքից։

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացումը կախված է առաջին հերթին Հայաստանից։ Միայն Հայաստանը կարող է համախմբել աշխարհասփյուռ հայերին, ներգրավել նրանց հայրենաշեն աշխատանքներում։ Դա նշանակում է, որ Հայաստանը նախևառաջ պետք է քարտեզագրի տարբեր երկրներում ապրող հայերին, մարդահամար իրականացնի, որպեսզի կարողանա ճիշտ պատկերացում կազմել տարբեր համայնքների հայության մասին և կարողանա համապատասխան փոխադարձ հարաբերություններ զարգացնել։ Այդպիսով, ամուր և իրատեսական հիմքերի վրա կդրվեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Դա պահանջում է լուրջ և հետևողական աշխատանք։

Այդ գործին կնպաստի Հայաստանում սոցիալ-տնտեսական արդար համակարգը, ժողովրդավար կառավարությունը և հոգատար իշխանությունը։ Արտերկրում ապրող հայերը պետք է զգան, որ իրենք մաս են կազմում հայկական մեծ ընտանիքին, և իրենց առօրյան ինչ-որ կերպ նպաստում է հայրենիքի բարգավաճմանը։ Վերջին հաշվով հայության գոյատևման առհավատչյան և ապահով հանգրվանը Հայաստան աշխարհն է։



Բելգիայի Ֆլանդրիայի կառավարությունը 200,000 եվրո է հատկացրել Արցախի երեխաների կարիքներին

 200 հազ.Եվրոյի ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

Բրյուսել 13-12-2020/նիդերլանդական օրագիր
Բելգիայի Ֆլանդրիայի կառավարությունը 200,000 եվրո է հատկացրել Համաշխարհային պարենի ծրագրին (ՊՀԾ) Լեռնային Ղարաբաղում հրատապ օգնություն ցուցաբերելու համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հանգեցրեց փախստականների աճին, այդ թվում երեխաների, այս մասին հայտնել է Ֆլանդրիայի դեպարտամենտի https://www.fdfa.be/nl պաշտոնական կայքը:
Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության կողմից Եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո էլ հումանիտար կարիքները, հատկապես սննդի ոլորտում, շարունակում են մնալ առաջնային:
ՊՀԾ-ն Հայաստանում պարենային օգնության արշավ կսկսի 2020 թվականի դեկտեմբերի կեսերին: Այս ջանքերը կլրացնի `COVID-19 համաճարակից և հակամարտությունից տուժած առավել խոցելի խմբի սննդի հրատապ կարիքները:
Ֆլամանդական 200,000 եվրոյի ներդրման շնորհիվ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից մինչև 17 տարեկան 2705 երեխա աջակցություն կստանա ձմռան դժվարին ամիսները հաղթահարելու, ճիշտ սնունդ ստանալու համար:
Տեղեկացնենք, որ Ֆլամանդական կառավարությունը (Բելգիայի հոլանդախոս հատվածը) բաղկացած է 9 նախարարից, որը գլխավորում է վարչապետ Յան Ջամբոնը: Ֆլամանդական կառավարության նախարարներին նշանակում է Ֆլամանդական խորհրդարանը, Ֆլանդրիայի վարչապետը պետք է իր երդումը տա Բելգիայի թագավորին:
De Vlaamse Regering kent 200.000 euro toe aan het Wereldvoedselprogramma (WFP) voor noodhulp in de regio Nagorno-Karabach. Ten gevolge van de opflakkering van het conflict tussen Armenië en Azerbeidzjan kwam een groeiend aantal vluchtelingen op gang, waaronder ook heel wat kinderen.
Sinds de ondertekening van de Tripartiete Verklaring door Armenië, Azerbeidzjan en de Russische Federatie op 10 november zijn de vijandelijkheden in het conflictgebied gestopt. Toch blijven de humanitaire behoeften, met name op het gebied van voedsel, zeer hoog.
Het WFP lanceert midden december 2020 een voedselhulpactie in Armenië. Het WFP zal de bestaande nationale inspanningen aanvullen om tegemoet te komen aan de dringende voedselbehoeften van de meest kwetsbaren die getroffen zijn door de COVID-19-pandemie en het Nagorno-Karabach conflict.
Dankzij de Vlaamse bijdrage van 200.000 euro zullen 2.705 kinderen van 0 tot 17 jaar uit Armenië en Nagorno-Karabach ondersteund worden om toegang te krijgen tot het juiste voedsel om de moeilijke wintermaanden door te komen.

էնվեր փաշային ոչնչացրած Հակոբ Մելքումյանը



Հակոբ Մելքումյան

Էնվեր փաշա


Բաքվում շքերթին Էրդողանը ասաց, թե հիմա Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։ Գիտեք, թե ո՞վ էր Էնվեր փաշան։ Նա երիտթուրքերի ռազմական նախարարն էր` հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Սակայն արդյո՞ք գիտի Էրդողանը, թե ո՜վ սպանեց Էնվեր փաշային։ Նա սպանվեց ազգությամբ հայ, սովետական զինված ուժերի գնդապետ Հակոբ Մելքումովի կողմից, որը Ուզբեկստանում կռվում էր բասմաչների դեմ, որոնց ղեկավարում էր Էնվեր փաշան։ Մելքումովը բոլոր հայերի անունից վրեժ լուծեց Էնվերից։ Այնպես` որ պարոն Էրդողանը Էնվեր փաշայի հոգին կանչելուց առաջ` թող հիշի, որ յուրաքանչյուր Էնվեր փաշա ունի իր Հակոբ Մելքումովը».

 Վլադիմիր Սոլովյով

https://www.facebook.com/NidOragir/posts/3684210351643675

Հակոբ Արշակի Մելքումյան, ծնվել է 1885թ հունվարի 12-ին, (Խերխան, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն): Մահացել է 1962թ հուլիսի 3-ին, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար (1935)։ «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.)) գրքի հեղինակ

https://www.facebook.com/NidOragir/posts/3686139868117390

ՀՀ-ում եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշում է ստորագրել

 Վարչապետը ՀՀ-ում եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ-ում 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին: 

Որոշման մեջ ասվում է.  

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետությունում հայտարարել սուգ:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը»: