The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 19 July 2020

Ադրբեջանցիները սահմանին տեղի ունեցող պրովոկացիան փորձեցին տեղափոխել Նիդերլանդներ



Հաագա,19 Հուլիսի/Hay Azian/«Նիդերլանդական օրագիր»

Հայ Ադրբեջանական սահմանագծի՝ Տավուշ-Թովուզ հատվածում ներթափանցման փորձ կատարելով ու Խախտելով հայտարարված զինադադարը, ադրբեջանցիները բազմաթիվ կորուստներ տալով ետ շպրտվեցին: Ցավոք չհաջողվեց խուսափել զոհերից: Հենց այս ու Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի պատճառով է , որ բողոքի ձայնն են բարձրացրել բազմասփյուռ հայերը` այդ թվում Նիդերլանդներում:  Նրանք նախատեսել են  երկու բողոքի ակցիա: Դրանցից առաջինը տեղի ունեցավ երեկ` Դեն Հաագի Ադրբեջանի դեսպանության դիմաց: Երկրորդը տեղի է ունենում այսօր` մայրաքաղաք Ամստերդամի սրտում` Դամ հրապարակում և ավելի շատ ունի տեղի բնակչությանը իրազեկելու խնդիր, բաժանվելու են թերթիկներ: Այս միջոցառման մասին հետո: Հիմա անրադառնանք առաջին հանրահավաքին, որն  հայտնի է փոքր միջադեպով:

Նախատեսվածից ավելի երիտասարդներ էին հավաքվել Ադրբեջանի դեսպանության դիմաց` իրենց բողոքը հայտնելու Ադրբեջանի սադրիչ գործողությունների դեմ: Հայկական կողմը հոլանդական ոստիկանությանը նախօրոք  ծանուցել էր  հանրահավաքի ծրագրին, տեղեկացրել  տեղի ունեցող գործողությունների մասին ու իր ներկայացուցիչներից մեկին էլ`  ծագող հարցերի կարգավորման համար ուղարկել նրանց մոտ:

Այս անգամ ևս ադրբեջանական կողմը դավադրություն էր կազմակերպել` փորձելով լարվածությունը տեղափոխել հայ-Նիդերլանդական դաշտ և բախում հայերի ու ադրբեջանցիների միջև: Ամեն  բան ծրագրված էր ի սկզբանե` վիժեցնելու  հայերի բողոքի ձայնը: Դեսպանատան շենքը «պաշտպանող» ճաղավանդակների շուրջբոլորը փակցվել էին հայկական «ագրեսիան» դատապարտող,  «Ղարաբաղը Ադրբեջանին է»  և  նմանաբովանդակ հրահրող պաստառներ:Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվել էր   երկար ձողերով  դրոշներ: Դավադրության մյուս բաղադրամասը`  աջակցող ադրբեջանցիներին դեսպանության ճաղավանդակների ներսում` այլ խոսքով դեսպանության տարածքում պահելն էր, որի նպատակը հետո բացահայտվեց: Ինչու՞ էր անհրաժեշտ աջակից ազերիներին վանդակի  մեջ պահել, երբ տեղի ոստիկանական  ուժերը կարող էին  կողմերի անվտանգության ապահովման համար բավարար պայմաններ ապահովել:

 Ադրբեջանական նենգ ծուղակը  բացահայտվեց, երբ ադրբեջանական դեսպանատան տարածքից նետված քարերից մեկը վիրավորեց ցույցի ակցիային մասնակից հայ աղջկան: Այդ մասին առկա է բժշկական արձանագրություն:
Ցավոք, ինչպես ընդունված է  մամուլը հավասարության, համահարթեցման տեսանկյունով է նայում խնդիրներին: Regio15.nl տարածաշրջանային կայքը «Շատ հույզեր» վերնագրի ներքո գրում է.

«Այսօր ադրբեջանցիներն ու հայերը  միասին հավաքվել էին ցույցի Ադրբեջանի դեսպանատան մոտ:
Քանի որ Կովկասում երկու երկրների միջև հին վեճերը լուծված չեն և սպառնում է նորովի բռնկվել, դեսպանատան մոտ էլ հույզերը թեժացան:
Ադրբեջանցիները հավաքվել էին դեսպանատան տարածքում, իսկ մի խումբ հայերը կանգնած էին փոքր հեռու՝  տեղադրված պատնեշների մյուս կողմում: Այն  վերահսկվում էր սպաների փոքր քանակություն:
Ժամանակն անցնում էր, հույզերն ավելանում էին, միմյանց  հասցեի անվայել խոսքեր էին հնչում: Ոստիկաններն տեսան, որ վիճակը կարող է սրվել:
Հինգից 15 պակաս ՝  ժամանեցին հավելյալ սպաների, հեծյալ ոստիկանության և կինոլոգների խմբեր:  Ժամանակ առ ժամանակ շշեր էին նետվում և ծխի ռումբեր օգտագործում
Հայերին այդ ժամանակ սիրով, բայց շտապ խնդրեցին հեռանալ, և որտեղ դա արագորեն չէր ստացվում , «նրանց օգնության  ձեռք էին մեկնում»: Հինգ անց երեսուն լիարժեք ամեն բան խաղաղ էր: Որքան հայտնի է, ձերբակալություններ չեն կատարվել»:

Հիշյալ հոդվածից էլ պարզից պարզ երևում է, որ Նիդերլանդական ոստիկանությունը նուրբ կերպով զգացել է ադրբեջանական սադրանքը: Այլապես «Հայերին այդ ժամանակ սիրով ու շտապ » չէին խնդրի հեռանալ:
Իսկ մինչ այդ ի՞նչ արեցին  հայ ցուցարարները: Փառք տվեցին ու հարգեցին հայ զինվորների հիշատակը: Մեր քաջարի, սահմանապահ զինվորներին իրենց աջակցությունն ու նվիրվածությունը հայտնեցին: Հիշեցրին, որ Ալիևը ագրեսոր է, Ադրբեջանին խաղաղության կոչեցին ու  հավաստեցին, որ սպառնալիքներով խոսել հայ ժողովրդի հետ չի  կարելի:
Հայրենասիրական երգեր ու պարեր կատարեցին,  ելույթներ ունեցան ու սթափության կոչեր հնչեցրին:
Ադրբեջանական այս քողարկված ծրագրի բացահայտումը հիստերիայի մեջ է գցել Ադրբեջանի դեսպանությանը, այն երևում է դեսպանության կայքում: Այստեղ ևս չեն խորշել խարդախությունից: Խախտելով Նիդերլանդական կայքի հեղինակային իրավունքը, տեքստից առանձնացրել են տեսանյութը ու իրենց ծիծաղելի մեկնաբանությունը դրել` «Հակապատերազմական խաղաղություն ուզող հայկական ցուցարարները  փաստորեն ագրեսիվ խուլիգաններ են» տեքստով :

Թե որտեղ է երևում, որ հայերը խուլիգաններ են, դա Նիդերլանդների Թագավորությունում Ադրբեջանի դեսպան  Ֆիքրեթ Ախունդովի խղճին: Իսկ իրականում նա ավելի շատ անհանգստանում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներով ու սարսափում է հայկական դրոշի գույներից, որի գունային ծխաքուլաները բարձրացան դեսպանատան ճաղավանդակներից ու շենքից էլ վեր, իսկ ուրվապատկերը  դրոշմվեց դեսպանատան հենց  ֆեյսբուքյան էջում  հենց այսպես.



Մեկնաբանելով տեղի ունեցածը` Նիդրելանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, Ադրբեջանի դեսպանության տարածքում հակացույց կազմակերպելը որակեց որպես պարզունակ սադրանք և հայ-ադրբեջանականա սահմանին առկա լարվածությունը Նիդերլանդներ տեղախափոխելու և ազգամիջյան ընդհարում խթանելու վտանգավոր փորձ։ Ադրբեջանի դեսպանության սադրիչ քայլերի վերաբերյալ իր մտահոգությունը դեսպանությունը հայտնել է Նիդերլանդների իշխանություններին։

Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կառույցների կողմից արձանագրված Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության մաս կազմող հայերի դեմ ատելության խոսքը իր ամենավատ կողմերով արտացոլված է նաև Ադրբեջանի դեսպանության սոցցանցերի էջերում։


------------------------

























Նիդերլանդներում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ տեղի ունեցած ԵՐԿՈՒ բողոքի ցույցերի ուղիղ եթերը



ՇԱԲԱԹ, 18-ը ՀՈՒԼԻՍԻ Andries Bickerweg 6, 2517 JP Hааgа




 ՈՒղիղ 19.07.2020 Demonstratie Armeniërs op de Dam in Amsterdam tegen agressie Azerbeidzjan en voor vrede in de regio Ամստերդամում հոլանդայայ կազմակերպությունների կողմից անցկացվող հանրահավաքը

 

Friday, 17 July 2020

Հանրահավաքից օր առաջ


ՀԱՅԻ ՁԱՅՆԸ

Նիդերլանդներում բնակվող ու Փարիզ այցելած այս հայ երիտասարդը` (Sergey Baklachyan) Հայաստանի օրհներգով է իր ձայնը հասցրել Ադրբեջանի դեսպանությանը:

Այս հզոր ձայնը, եթե ուշադիր դիտեք` վերին հարկի պատուհանից մեկին ստիպել է ցած նայել : Մեր ձայնը Ազերու զենքից հզոր է...




Անցած գիշեր Հաագայում տեղակայված(The Hague - Den Haag) Ադրբեջանի դեսպանատան ճաղավանդակներին ահաբեկչությունը դատապարտող կոչեր հայտնվեցին:



Նիդերլանդներում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ տեղի ունեցող երկու բողոքի ցույցերի մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նիդերլանդներում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ տեղի է ունենալու ԵՐԿՈՒ բողոքի ցույց` ՇԱԲԱԹ և ԿԻՐԱԿԻ: Այժմ մանրամասների մասին

ՇԱԲԱԹ, 18-ը ՀՈՒԼԻՍԻ Andries Bickerweg 6, 2517 JP Hааgа




Ինքնաբուխ այս ցույցը տեղի է ունենալու վաղը` Դեն Հաագում, ժ. 15-ին Նիդերլանդներում Andries Bickerweg 6, 2517 JP հասցեում` Ադրբեջանի դեսպանատան դիմաց:
Կազմակերպիչները երիտասարդներ են, ովքեր ակնկալում են, որ իրենց շարքերին կմիանան այլ կամավորներ: Ըստ տեղեկության` հնարավոր է հակառակ կողմի մասնակցությունը: Այդ պատճառով երիտասարդների ցանկությունը մեկն է` ունենալ խիտ շարքեր:
Բոլոր ցանկացողներն անցնեն այս հղումով: Այս պահին կան մոտ 250 հետաքրքրվողներ: Մի խոսքով` Դուխով:
https://www.facebook.com/events/759603788208457/

Beste Armeniërs en iedereen die tegen oorlog op onschuldige zielen zijn,
zoals jullie gehoord hebben is er onrust in Armenië vanwege het barbaars gedrag van Azerbajan. Hierbij gaan we demonstreren voor VREDE (in tegenstelling van het demonstratie van Azerbajan die pro war waren) in DEN HAAG, zaterdag 18 juli om 15u.
We verzamelen voor het Ambassade van Azerbajan in den haag
Adres: Andries Bickerweg 6, Den Haag

Neem je vlag en demonstratie borden mee! Ik regel kleurrook met de kleuren van ons vlag! Gelieve aanduiden dat je komt op het event die op facebook staat: Demonstratie anti war
zodat ik waterflessen kan meenemen voor iedereen! We kunnen niet meevechten daar maar dit is ons PLICHT als Armeniërs om aanwezig te zijn. Mensen die mee willen organiseren DM!
REGEL: BEHOUDT 1,5 METER AFSTAND

ԿԻՐԱԿԻ, 19 ՀՈՒԼԻՍԻ Dam, 1012 NP Amsterdam, Nederland




Բողոքի հանրահավաքը տեղի է ունենալու այս կիրակի ժ. 12.30-14.30 Ամստերդամի Dam հրապարակում` միացյալ հոլանդահայ կազմակերպությունների նախաձեռնությամբ:
Առավել մանրամասնությունների համար այցելեք ներքևի հղումով.
https://www.facebook.com/events/671072050287501/

Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի «Diplomat Magazine»-ում փչած փուչիկը պայթեց





Բազմապրոֆիլային առումով վիճակն աննախադեպ է Ադրբեջանում: Վերջերս էր «Diplomat Magazine» նիդերլանդական հանդեսը ամբիոն էր տրամադրել Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ֆիքրեթ Ախունդովին, որն հոդված էր ներկայացրել Ադրբեջանի բազմամշակութային հանդուրժողականության մասին` դրա մեջ ներգրավելով նաև իբր այնտեղ ապրող հայերի նկատմամբ հանդուրժողականությունը: Այս հոդվածում ցնդաբանության բաժնեմասը այնքան աննախադեպ էր, որ պատեհ էլ չէր մեր դեսպանությունը դրան անրադառնար, բայց և չուշացավ նույն հանդեսում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի այլ ձևաչափով արված, զուգահեռ հստակ ուղերձը` հանդուրժողականության ու ժողովրդավարության մասին, որի իրական արժեքների կրողը այսօրվա ինքնիշխան ու ազատ Արցախն է, և ոչ թե բռնատիրական Ադրբեջանը:
(հոդվածն այստեղ` https://niderlandakan.livejournal.com/377103.html

Իսկ անմիջական ու հստակ հակահարված Ադրբեջանի դեսպան Ֆիքրեթ Ախունդովին տվեցին հայ օգտատերերը Այս հղման մեկնաբանություններում դա անշուշտ տեսանելի է: Խնդրեմ.
https://www.facebook.com/DiplomatMagazineTheHague/posts/2890863284326927
«Նիդերլանդական օրագիրն» էլ անգլերեն լեզվով հանդես եկավ իր ընթերցողների բերած հակափաստարկներով, որը կազմել էր Արցախի թղթ. Նաիրա Գասպարյանը:
(Այս հղումն էլ այստեղ`https://www.nidoragir.com/…/azerbaijan-as-brilliant-model-o…
 )
Այստեղ հետաքրքրականն ու զավեշտալին այն էր, որ «Diplomat Magazine»-ը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր «Նիդերլանդական օրագրի» պատասխանը , որը մերկացնում էր իր իսկ հանդեսում հրապարակած Ադրբեջանի դեսպանի փաստերը: Մեր հոդված-պատասխանում կցվել էին Ադրբեջանի տարածքում ոչնչացված ու անհետացած Հայկական մշակութային արժեքները: Աննախադեպը այն էր, որ «Diplomat Magazine» Ֆեյսբուքի իր կայքում տեղադրում է միայն ու միայն իրենց հանդեսում հրապարակված հոդվածները: Այս դեպքում բացառիկը «Diplomat Magazine»-ի էջում տեղադրած ու մեր էջ տանող հղումն էր: Այլ խոսքով` սա ներկայացվում էր Ադրբեջանի դեսպանի ուշադրությանը: Մի քանի օր շարունակ «Diplomat Magazine»-ի ֆեյսբուքյան էջում ուղիղ հղում էր արված մեր հոդվածին:
Մեր փոքրիկ ¨հաղթանակը'' կայանում է նրանում, որ «Diplomat Magazine»-ի աշխատակազմն իրենք համոզվեցին, որ լրիվ ծրագրով մերկացվել է իրենց հոդվածագրի սուտը, նման կերպ վարվելով իրազեկեցին Ադրբեջանի դեսպանին, որն արդեն իր հոդվածի հրապարակումով, առաջին իսկ րոպեներից հայտնվել էր անհարմար վիճակում ու նման վիճակի մեջ գցել թերթին: Իհարկե մախաթը պարկում չես թաքցնի: «Diplomat Magazine»-ը իր հերթին Ադրբեջանի դեսպանին ակնհայտ ցույց տվեց, որ սուտ փաստերով հոդված թխելը կարող է բախվել պարզ ճշմարտությանը: Հետաքրքիր է հաջորդ անգամ ինչ երեսով ու ինչ թեմայով պետք է դեսպան Ֆիքրեթ Ախունդովը հոդված տրամադրի Նիդերլանդներում հավատարմագրված դեսպանների աշխատանքը լուսաբանող «Diplomat Magazine» հանդեսին:
Ասենք ինչի հետևից ենք ընկել, դեսպանը, եթե ամոթ ունենար կարմրած կլիներ, մանավանդ ասում են շեֆի` Մամեդյարովի վիճակն էլ վիճակ չէ: Կրտսեր Ալիևն էլ է դժգոհ` թե վերջինիս, թե ռազմական ղեկավարության, և թե երկրի վիճակից: Թեև մեծ ախորժակ ունեն ու ամեն անգամ փորձում են Երևանը կպցնել Բաքվի քարտեզին, բայց այս անգամ բումերանգն այլ բանի ԿՊԱՎ` մի ՉԹՈ-ի, որը պարզվեց մոտ 30 մլն դոլար արժողությա անօդաչու սարք է: Նավթադոլարներն էլ մի կողմից են մսխվում:
Գործերը լավ չեն:
Nid.oragir

Spanning tussen Armenië en Azerbeidzjan loopt op, wat is er aan de hand?


 Spanning tussen Armenië en Azerbeidzjan loopt op, wat is er aan de hand?


De spanningen tussen Armenië en Azerbeidzjan zijn opnieuw opgelopen. Bij gevechten is vandaag zeker één Azerbeidzjaanse militair omgekomen. Volgens de Armeense minister van Defensie heeft zijn leger een aanval van de Azeri's afgeslagen. De afgelopen dagen vielen in totaal zestien doden bij beschietingen tussen de voormalige Sovjetrepublieken.

De geweldsuitbarsting begon afgelopen zondag, maar het is onduidelijk waardoor de vlam in de pan sloeg. Beide landen beschuldigen elkaar van het schenden van de wapenstilstand die in 1994 werd afgesproken, nadat de twee een oorlog hadden uitgevochten over de regio Nagorno-Karabach.

De Azerbeidzjaanse president Alijev heeft vandaag zijn minister van Buitenlandse Zaken ontslagen omdat hij te weinig zou doen om het conflict op te lossen. Elmar Mammadjarov was een vertrouweling van de president en diende al sinds 2004 als buitenlandminister, maar volgens Alijev hield hij zich bezig met "zinloze onderhandelingen".

Parlement bestormd
Gisteravond braken in hoofdstad Bakoe rellen uit nadat duizenden demonstranten de regering hadden opgeroepen een oorlog tegen Armenië te starten. Enkelen bestormden daarbij het parlement. Ook riepen betogers de militaire leiding op om af te treden.

Al decennia conflict
Armenië en Azerbeidzjan kennen een lange geschiedenis van oorlog en conflict. Kort na de Russische Revolutie van 1917 vochten de twee landen, die toen korte tijd onafhankelijk waren, een oorlog uit om een aantal betwiste gebieden. De annexatie van de twee landen door de Sovjet-Unie zette het conflict in de ijskast.

Eind jaren 80, enkele jaren voor het uiteenvallen van de Sovjet-Unie, laaide de ruzie opnieuw op om de regio Nagorno-Karabach. De Azerbeidzjaanse regio, die grotendeels door Armeniërs wordt bewoond, riep de onafhankelijkheid uit en werd het middelpunt van een oorlog tussen Bakoe en Jerevan. In 1994 maakte een wapenstilstand daar een einde aan. De regio hoort officieel bij Azerbeidzjan, maar wordt zelfstandig bestuurd, gesteund door Armenië.

Het staakt-het-vuren is broos en is meermaals geschonden. In 2016 kwam het tot een vierdaagse oorlog, waarbij aan beide zijden zo'n honderd doden vielen. Beide landen claimden honderden militairen van de vijandige partij te hebben gedood.

De huidige spanningen concentreren zich rond de provincie Tavush in het noordoosten van Armenië, zo'n 300 kilometer van Nagorno-Karabach vandaan.

Volgens correspondent David Jan Godfroid is de bevolking in beide landen de laatste jaren geradicaliseerd. Hij verwacht echter niet dat de recente ruzie tot een oorlog zal uitlopen, omdat het voor beide landen nadelige gevolgen zal hebben.

Vooral Armenië heeft dan een probleem, denkt Godfroid. "Het land is namelijk veel armer. De defensie-uitgaven van het olierijke Azerbeidzjan zijn bijna even groot als de totale begroting van Armenië", zei de correspondent in het NOS Radio 1 Journaal. Ook qua militairen heeft Bakoe fors meer mankracht.

Verpletteren
Het conflict beperkt zich niet tot de twee Kaukasische landen. In ferme bewoordingen heeft de Turkse minister van Defensie zich vandaag uitgelaten over Armenië. "Zij zullen worden verpletterd en moeten betalen voor wat ze hebben gedaan", aldus de minister, die verder zei altijd aan de zijde van de Azeri's te staan.

Volgens Godfroid "bemoeit de halve wereld" zich met het conflict. De Amerikaanse minister van Buitenlandse Zaken Pompeo heeft de landen opgeroepen tot kalmte. Ook Iran, Frankrijk en de Europese Unie kwamen met soortgelijke boodschappen. Rusland, dat in beide landen veel invloed heeft, wil optreden als bemiddelaar.

Dat kan de kou uit de lucht halen, denkt de correspondent. "Als Moskou echt druk gaat uitoefenen, zijn de gevechten snel voorbij. Maar als de afgelopen 30 jaar iets duidelijk heeft gemaakt, dan is het dat blijvende, stabiele vrede nog ver weg is."

Wednesday, 15 July 2020

Նիդերլանդների Հայկական կազմակերպություններն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանում տիրող վիճակից





Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան` FAON-ը, Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, այս առթիվ առանձին դատապարտող հայտարարություններ են հրապարակել` իրենց մտահոգությունները հայտնելով հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակից:

🇦🇲ARM/🇧🇶NL/🇬🇧 English/
Հոլանդահայ ֆեդերացիան (FAON-ը) դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Անցած մի քանի օրվա ընթացքում ստացված հաղորդումների հիման վրա Հոլանդահայ ֆեդերացիան այս հակամարտության սրման հանգամանքների հարցով դիմել է Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարությանը և խորհրդարանին։
Հաագա, 15 հուլիսի, 2020 թ. – Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) խորը մտահոգությամբ հետևում է Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանում հուլիսի 12-ից, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և ռազմական գործողությունների լուրերին և դրանց հետևանքներին։ Ռազմական ընդհարումների հետևանքով ցավոք երկու կողմերն էլ ունեն մարդկային կորուստներ։
Հոլանդահայ ֆեդերացիան դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումը։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջերս հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է հրաժարվել Ղարաբաղի շուրջ բանակցություններից, քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբին և դրա համանախագահներին` Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Բանակցային գործընթացի փոխարեն նա մտածում է Արցախի հիմնահարցը լուծել ռազմական ճանապարհով, վկայակոչելով 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը։ Դեռ անցյալ շաբաթ նա արել է նման հայտարարություններ։
Ուստի, անկեղծ ասած, զավեշտալի է, որ Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում, որպես բռնություններ հրահրող կողմ։
Այն փաստը, որ Ադրբեջանը խաղաղության բանակցություններում շարունակաբար մերժում է միջազգային դիտորդների ներկայությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պայմանավորված հրադադարը հսկելու համար, ակնհայտորեն խոսում է շատ բաների մասին։
Հոլանդահայ ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնում հայրենի պետությանը և հայոց բանակին։
Հոլանդահայ ֆեդերացիան կոչ է անում Նիդերլանդների և միջազգային հանրությանը դատապարտել ադրբեջանական ռազմտենչ հայտարարությունները և այդ երկրի սանձազերծած ագրեսիան։ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին։ Ադրբեջանի ռազմական սադրանքներն ակնհայտորեն դեմ են հարցի խաղաղ կարգավորմանը։
ՄԱԿ-ը և շատ երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ռուսաստանը, հակամարտող կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել։ Թուրքիան սակայն, ոչ միայն այդպիսի հայտրարություն չի արել, այլ հայտնել, որ անվերապահորեն աջակցելու է Ադրբեջանին։
Հոլանդահայ ֆեդերացիան անկեղծ վշտակցություն է հայտնում հայ քաջարի զոհերի հարազատներին, պատրաստ է զորավիգ լինել Հայաստանի և Արցախի ժողովուրդներին և կոչ է անում լինել միասնական և համերաշխ։
• Federatie Armeense Organisaties Nederland • FAON
PERSBERICHT Artilleriebeschietingen aan de Armeens-Azerbeidzjaanse grens in de regio Tavush Armeense Federatie FAON veroordeelt schending staakt-het-vuren door Azerbeidzjan
Den Haag, 15 juli 2020 – De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) volgt met grote bezorgdheid de berichtgeving over flagrante schending van het staakt-het-vuren door Azerbeidzjan, begonnen op 12 juli, en de gevolgen hiervan aan de grens van Armenië en Azerbeidzjan in de regio Tavush. Aan beide kanten zijn slachtoffers te betreuren.
De FAON veroordeelt de schending van het staakt-het-vuren. Gewezen wordt op de vele verklaringen van President Aliyev van Azerbeidzjan, waarin hij verwijst naar een gewapend treffen, zoals de oorlog in april 2016, in plaats van voortzetting van het vredesoverleg in de OVSE-Minskgroep van Rusland, Verenigde Staten en Frankrijk. Nog afgelopen week deed hij dergelijke uitspraken.
Het is daarom ronduit ironisch dat Azerbeidzjan met de beschuldigende vinger naar Armenië wijst als aanstichter van het geweld.
Het feit dat Azerbeidzjan in de vredesonderhandelingen nog altijd de aanwezigheid van internationale waarnemers bij de handhaving van het staakt-het-vuren in het conflict over Republiek Artsach (Nagorno-Karabach) afwijst spreekt daarbij ook boekdelen.
De FAON staat achter de Armeense overheid en de Armeense strijdkrachten.
De FAON doet een dringend beroep op Nederlandse en de internationale gemeenschap om de Azerbeidzjaanse militaire agressie te veroordelen. Armenië blijft achter een vreedzame oplossing staan van het conflict over Artsach. Het huidige geweld staat dit overduidelijk in de weg.
De Verenigde Naties en vele landen, zoals de Verenigde Staten en Rusland hebben opgeroepen tot terughoudendheid. Turkije daarentegen doet dat niet en verklaart slechts onvoorwaardelijk achter Azerbeidzjan te staan.
De FAON betreurt de moedige Armeense slachtoffers, spreekt steun uit aan het volk van Armenië en Artsach en roept op tot solidariteit.
De afgelopen dagen heeft de FAON zich aan de hand van de berichtgeving over de toedracht van deze escalatie gewend tot het Ministerie van Buitenlandse Zaken en het Parlement van Nederland.
• Federation of Armenian Organisations in the Netherlands • FAON
PRESS RELEASE Artillery shelling on the Armenian-Azerbaijani border in the Tavush region Armenian Federation FAON Condemns Ceasefire Violation by Azerbaijan
The Hague, 15 July 2020 – The Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) is following with great concern the reports about the flagrant violation of the ceasefire by Azerbaijan, started on July 12, and its consequences on the border of Armenia and Azerbaijan in the Tavush region. There are casualties on both sides.
The FAON condemns the violation of the ceasefire. Reference is made to the many statements made by President Aliyev of Azerbaijan, in which he refers to an armed confrontation, like the 2016 April war, rather than continuing peace talks in the OSCE-Minsk group including Russia, the United States and France. Just last week he made such statements.
It is frankly ironic, therefore, that Azerbaijan points the finger at Armenia as the instigator of the violence. The fact that during the peace negotiations Azerbaijan still rejects the presence of international observers to monitor the ceasefire in the conflict region of the Republic of Artsakh (Nagorno-Karabakh) speaks volumes.
The FAON supports the Armenian government and the Armenian armed forces.
The FAON urges the Dutch and international community to condemn the Azerbaijani military aggression. Armenia remains committed to a peaceful settlement of the Artsakh conflict. The current violence clearly stands in the way of this settlement.
The United Nations and many countries, such as the United States and Russia, have called for restraint. Turkey, on the other hand, did not and declares to unconditionally support Azerbaijan.
FAON deplores the courageous Armenian casualties, expresses support for the people of Armenia and Artsakh and calls for solidarity.
In recent days, FAON has already turned to the Dutch Ministry of Foreign Affairs and the Dutch Parliament, based on reports and news about the circumstances of this escalation.

Նիդերլանդների ՀԱՅ ԴԱՏԻ գրասենյակը խստորեն դատապարտել Է Հուլիսի 12-ի Ադրբեջանի ագրեսիվ հարձակումը Հայաստանի վրա:

PERSBERICHT Naar aanleiding van Azerbeidzjaanse agressie Hay Tad Nederland veroordeelt de agressieve aanval van Azerbeidzjaan op Armenië ten strengste. Het dictatoriale regime van Alijev heeft op 12 juli weer zijn buurland weer aangevallen. Er zijn inmiddels tientallen slachtoffers gemaakt aan beide kanten. Dat de Armeense levens voor Azeri troepen geen waarde hebben is al lange tijd bekend, maar dat dit regime zo nonchalant met de levens van de eigen soldaten kan omgaan, is onvoorstelbaar. Door de meerdere zinloze acties zijn inmiddels niet alleen soldaten, maar ook militairen met een hoge rang gesneuveld.
De Internationale gemeenschap blijft ongeadresseerde oproepen doen voor een staak-het-vuren. Er wordt steeds onduidelijk gesproken over de eigenlijke agressor. Wel zijn er feiten, die alles duidelijk maken. De OVSE is na de vierdaagse oorlog in April 2016 met een eenduidig voorstel om een monitoring systeem in de frontlinie te plaatsen. Deze werd door Azerbeidzjan afgewezen. Bovendien is het alom bekend, dat Armenië de feitelijke winnaar van de oorlog in 1994 is en geen baat heeft voor het aanwakkeren van een nieuwe oorlog. Ten derde, als democratisch land, werkt Armenië met alle internationale organisaties en wel een luisterend oor heeft naar, onder andere, de oproep om in Corona- crisistijden een wereldwijd staakt-het-vuren aan te houden. Hieruit blijkt precies wie de agressor is en moordpartijen organiseert. Behalve militaire doelen gebruikt Azerbeidzjan artillerie met kogels van allerlei kalibers om omwonende dorpen te beschieten. Ook de eigen bevolking wordt gebruikt als een menselijk schild, want de artillerie is in de bewoonbare dorpen geplaatst.
De anti Armeense propaganda in Azerbeidzjan heeft na 25 jaar zijn hoogste punt bereikt. Een generatie van jonge mensen die geen oorlog heeft gezien, wordt met zoveel haat gevoed, dat tienduizenden mensen de straat zijn opgegaan met de eis om alle Armeniërs uit te roeien. Voor de mensen die een beetje kennis van het regime van Alijev hebben is het volkomen duidelijk dat dit hun politiek is om aan de macht te blijven en de bevolking van de echte sociale problemen af te leiden.
Ook Turkije probeert altijd een dikke vinger in de pap te hebben. Met een onvoorwaardelijke steunbetuiging aan Azerbeidzjan, licht Turkije het tipje van de sluier over van zijn plannen om het Ottomaanse Rijk te herstellen. Veranderen van een museum naar een moskee is een van de kleine stappen die hiernaartoe zullen moeten leiden. Een grotere stap is natuurlijk om doormiddel van Azerbeidzjan Armenië volledig uit de weg te ruimen. Een plan dat 100 jaar geleden mislukt is.
Hay Tad Nederland roept de Nederlandse overheid op om de daden van Azerbeidzjaan en zijn grote broer Turkije ten strengste te veroordelen. Wij verwachten een geadresseerd oproep, en geen nietszeggende, algemene mededeling. Als Azerbeidzjan en Turkije geen duidelijke boodschap krijgen over de ontoelaatbare misdaden die ze zijn begaan, dan verandert er ook niets en het bloedvergieten zal niet stoppen. Armenië blijft zijn grenzen verdedigen en alle Armeniërs in de wereld zullen hun landgenoten ondersteunen, maar de internationale gemeenschap, waaronder ook Nederland hebben hun plichten, die uitgevoerd moeten worden.

Monday, 13 July 2020

Հայ Եկեղեցու Եւրոպայի առաջնորդների համատեղ յայտարարութիւնը


Այսօր, Յուլիսի 13-ին, Հայ Եկեղեցու Եւրոպայի թեմերի առաջնորդները, հայրապետական պատուիրակներն ու առաջնորդական տեղապահներն ունեցան հերթական հեռավար խորհրդակցութիւնը, որին մասնակցեցին Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ Տ․ Խաժակ Արք. Պարսամեանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ եւ Բուլղարիայի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթեւ Եպս․ Յակոբեանը, Անգլիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ․ Յովակիմ Եպս․ Մանուկեանը, Գերմանիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ․ Սերովբէ Եպս․ Իսախանեանը, Կենտրոնական Եւրոպայի եւ Սկանդինաւեան երկրների հայրապետական պատուիրակ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսեանը, Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Խորէն Վրդ․ Առաքելեանը եւ Շվեյցարիայի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Գուսան Վրդ․ Ալջանեանը։
Խորհրդակցութեան մասնակիցները ի շարս այլ հարցերի անդրադարձան Հայաստանի հիւսիսային սահմանների հատուածում նախորդ երեկոյեան տեղի ունեցած զինուած սադրիչ արկածախնդրութեանը, որը կրկին հրահրուել էր Ադրբեջանի ռազմական իշխանութիւնների կողմից։
Հոգեւոր առաջնորդներս աղօթելով խաղաղութեան համար եւ բնականաբար կողմնակից լինելով Արցախի հարցի միմիայն բանակցութիւնների միջոցով արդարացի լուծմանը, դատապարտում ենք Ադրբեջանի հերթական ռազմական սադրանքը եւ մեր համերշախութիւնն ենք յայտնում Հայաստանի իշխանութիւններին եւ զօրակցութիւնը` հայոց սահմանները պաշտպանող մեր բանակին։
Աւետարանն ասում է. «Ով սուր վերցնի, սրով էլ կ’ընկնի» (Մտթ․ ԻԲ 52)։ Սա պէտք է լա՛ւ իմանան Ադրբեջանի իշխանութիւնները, եւ հասկանան, որ հայ զինուորը միշտ էլ պաշտպանելու է մեր սահմանները եւ արժանի հակահարուած է տալու սադրիչ ցանկացած գործողութեան։ Խաղաղութիւնն այլընտրանք չունի։
Աղօթում ենք խաղաղութեան համար եւ հայցում առ Աստուած, «զի լռեսցին պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր եւ արդարութիւն ի յերկրի»։ Ամէն։
13 Յուլիս 2020

Sunday, 12 July 2020

ՎԱՆ դպրոցը նշեց Այբբենարանի ավարտական տոնը



Հուլիսի 12֊ին,ժամը 12.30֊ին,երբ Վան դպրոցը հավաքվել էր նշելու խմբերից մեկի Այբբենարանի ավարտական տոնը,նույն ժամին ազերիներն իրենց հերթական սադրանքն էին իրականացնում Տավուշի մարզի սահմաններում։
Մինչ ազերիներն իրենց նենգությունն էին իրականացնում`ջանալով մեզ վնասել,մեր զարգացումը կանխել,մեզ ցիրուցան անել,մեզ փոքրացնել ու քչացնել, տեղի ունեցավ հակառակը։Մենք հաղթեցինք և՛ սահմանում,և՛ սփյուռքում։Մենք մեր սերունդներին հայ ենք պահում,մենք մեր պատմությունն ու հավատքը,գրերն ու գրքերն ենք փոխանցում նրանց։Մենք անպարտելի ենք,որովհետև,երբ մեր թշնամին դավեր է հյուսում,անիմաստ հարձակումներ է ձեռնարկում,մենք արարում ու ամրանում ենք,մենք հավերժացնում ենք մեր գենը,հայը,Հայկի սերունդը։
Փառք ու պատիվ մեր ազգի հերոսներին,մեր ստեղծարար ժողովրդին թե՛ Հայաստանում,թե՛ Սփյուռքում։
Հայրենիքից հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից, նու՛յն օրը,նու՛յն ժամին մեր երեխաները,նրանց ծնողներն ու ուսուցիչները և՛ս հաղթեցին.հայ մանուկները գրաճանաչ դարձան։Նրանց փոխանցեցինք հաջորդ անգամների թշնամուն հաղթելու մե՛ր զենքը`Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը։
Մեր դպրոցի ու ՄՀՀ Միության անդամների կողմից մեր մեծ հարգանքն ու խոնարհումը հայրենիքի համար ընկած հերոսներին,բոլոր զինվորներին,հրամանատարներին,Հայոց Բանակին,մեր հեղափոխա֊կանիշխանություններին։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։
Ամու՛ր եղեք,որովհետև մենք էլ ամուր ենք մեր ՀԱՅՐԵՆԻՔՈ՛Վ։🇦🇲
https://m.facebook.com/story.php?story_fbid=2649891451915839&id=1426911170880546

ՀԱՅ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ 12.07.2020


ԹԱՐՄԱՑՎԱԾ
ՎԵՐՋԻՆ ԺԱՄ
ՀԱՅ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։
Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։
Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։
ՀՀ ԱԳ նախարարության ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Աննա Նաղդալյան
Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում են այս սադրիչ գործողությունները:
ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները:
Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով:
Այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:
Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
-------------
ՀՀ պաշտպանության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ավելի վաղ` երեկ կեսօրին (12.07.2020) հետևյալն էր հայտնել..
#ԿԱՐԵՎՈՐ Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան, ադրբեջանական ՊՆ-ն հաղորդում է 3 զոհի մասին: