The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 2 March 2019

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԻ ԵՐԳ Է ԵՐԳՈՒՄ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԱՅԼ

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Inge Dros-ը կրկին բարձրաձայնել է Նիդերլանդների Խորհրդարանի և կառավարության Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող  իրարամերժ դիրքորոշումներին:



Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Inge Dros-ը արձագանքել է de Volkskrant թերթում Թոմ Վենինկի  «Հայկական սփյուռքը վերադառնում է» ռեպորտաժի վերտառությամբ` «Կան նշաններ, որ հայկական սփյուռքը վերադառնում է Հայաստան. «Առաջին անգամ մտածում ենք, որ վաղը կլինի ավելի լավը, քան այսօր» երկարահունչ վերնագրով հոդվածի այն  հատվածին, որտեղ գրված է, որ Հայոց Ցեղասպանությունը  լիակատար ճանաչել են մոտ 30 երկրներ, որոնց թվում Նիդերլանդները: Հոդվածը դրական  միտում  ունի և պատմում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո եղած դրական  փոփոխությունների` այդ թվում տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների կամավոր Հայաստան մեկնելու,  այնտեղ ապրելու մասին:
 Մի  վերապահում այս կապակցությամբ ունի  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) Նախագահ Մաթո Հախվերդյանը` «Խեղճ հոդվածագիրը, երբ գրել է, որ հայերը շարունակ արտագաղթել են և սա առաջին անգամն է, որ (մի քանի) հայրենադարձներ կան, չգիտի, որ միայն խորհրդային տարիներին ավելի քան 200 հազար հայեր ներգաղթել են Հայաստան։ Վերջին 30 տարվա ընթացքում, նաև բազմաթիվ սփյուռքահայեր բնակություն են հաստատել Հայաստանում, մասնակցել արցախյան ազատամարտին, ստեղծել հիմնարկներ և այլն։
Այդ հոդվածի ամբողջական  հղումն այստեղ.

Ինգա Դրոստը, սակայն օգտվելով թերթի թղթակցի  Հայոց Ցեղասպանության  ընդունման պնդումից, մատը Նիդերլանդների այս դիրքորոշման ցավոտ կետին  է դրել:  Հենց նույն թերթում երկու օր հետո նա բարձրաձայնել է բազմիցս  բարձրացրած  հարցը`  ափսոսանք հայտնել, որ Նիդերլանդները լիակատար ու  վերջնական չեն կիրառում իրենց  իսկ որոշման դրույքները: Բանն այն է, որ Նիդերլանդների կառավարությունը լիովին և աներկբա չի հաստատում հայոց ցեղասպանության փաստը, թեև արդեն իրենց խորհրդարանը կրկնակի ու հստակ  այն ճանաչել է` ընդունելով 2004  և 2018թվականներին։ Անհասկանալի է, որ կառավարությունը այն  մինչև օրս անվանում է «Հայոց ցեղասպանության հարց»:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Inge Dros-ի փետրվարի 27-ի de Volkskrant թերթում տպագրած հոդվածը բավականին տեղին  փաստարկներով ու սուր քննադատական  հոդված է: Այն կրկին ուղերձ է Նիդերլանդների կառավարությանը` ևս մեկ  անգամ ճշմարիտ եզրահանգումներ անելու:
 Առջևում  Հայոց Ցեղասպանության  հերթական տարելիցն է: Ինգա Դրոստը հստակ մատնանշում է կառավարության այս ուղղությամբ կատարվող գործնական քայլը` նա ապրիլի 24-ին  սոցիալական հարցերի և ինտեգրման նախարարին  հրավիրել է  Ասեն, Հայոց Ցեղասպանության զոհերին  նվիրված խաչքարի մոտ...
Ինգա Դրոստի հոդվածը այստեղ..

«Նիդերլանդական օրագիր»
____________


Հայաստանում նշվում է Դիվանագետի օրը



Տարիներ  առաջ Մեդիամաքս լրատվական կայքը  հիշեցնելով, որ  Հայաստանում առաջին անգամ նշվում է Դիվանագետի օրը, հրապարակել էր  Տիգրան Բալայանի` «Արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը...»
վերնագրով հոդվածը, որտեղ կարդում ենք.


Տիգրան Բալայան:Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, քիմիական  զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության  մշտական ներկայացուցիչ:

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության դիվանագետի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը» -համալրելով դիվանագիտական ծառայության շարքերը հենց այս բառերն են արդեն շուրջ տասը տարի արտասանում հայ դիվանագետները՝ իրենց առաջին դիվանագիտական աստիճանը ստանալիս։

Արտասանում են այս բառերը, որոնց իրական իմաստը շատ ավելի ուշ են հասկանալու, ու համալրում այն սակավ ընտրյալների շարքերը, որոնց վերապահված է լինել այս հայրենանվեր մասնագիտության կրողը: ՀՀ քաղաքացիներից ընդամենը շուրջ 500 անձի է բախտ վիճակվել կրել մեր երկրի դիվանագիտական գերատեսչության աշխատակցի բարձր ու պատասխանատու կոչումը, տարբեր հարթակներում եւ երկրներում ներկայացնել իրենց երկիրը, պաշտպանել նրա շահերը։

Մի քանի օր առաջ ականավոր պատմաբան եւ դիվանագետ Արման Կիրակոսյանը պատմում էր 1991թ. պատերազմող Հայաստանում ԱԳՆ ստեղծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին, երբ գրեթե ոչնչից ստեղծվում էր մի նոր համակարգ, ստեղծվում էր շատ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ երկիրը գտնվում էր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ցավոտ վերափոխումների ժամանակաշրջանում, իսկ ռազմաճակատում ստիպված էինք դիմակայել մարդկային ռեսուրսով եւ նյութական միջոցներով մի քանի անգամ մեզ գերազանցող հակառակորդին։ Այսօր պայմանները այդքան էլ չեն փոխվել, պարզապես ճակատը երկատվել է ու բացի բուն պետական սահմանից եւ շփման գծից կա նաեւ դիվանագիտական ճակատ, որտեղ հակադրությունը ոչ պակաս լարված է եւ պայթունավտանգ, երբ նավթին, գազին, խավիարին ու նավթադոլարներին հակառակվելիս կարող ես ապավինել միայն գիտելիքներիդ եւ մտքիդ ճկունությանը։

Երբ կրտսեր գործընկերներիս հետ զրուցում էինք Դիվանագետի օրվա խորհրդի մասին, նրանցից մեկի բառերը հատկապես տպավորվեցին. դարեր առաջ Իսրայել Օրին` հայոց պետականության ազատամարտիկը, երազել անգամ չէր կարող խոսել հայոց պետության անունից, տարիներ առաջ Դիանա Աբգարը չէր կարող պատկերացնել, որ կգա այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության դրոշը մի օր կծածանվի հայկական դեսպանության շենքի առաջ: Բայց եկավ այդ օրը: Այսօր Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 157 երկրի հետ, դեսպանություններ եւ հյուպատոսություններ ունի ավելի քան 40 երկրում եւ տասնյակից ավելի ներկայացուցչություններ` միջազգային կազմակերպություններում:

Բնութագրելով դիվանագիտությունը, նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հրապարակված իր հոդվածում նշել է, որ դիվանագիտության արտաքին փայլի լույսերի տակ չի երեւում այն չարքաշ ու տքնաջան աշխատանքը, որը դիվանագետի կյանքի մասն է կազմում, կյանքի, որի ամեն վայրկյանը նվիրված է Հայրենիքին։ Այս բառերն հատուկ իմաստ ունեն հատկապես Հայաստանի պարագայում, որի դիվանագետների համար չկա ցերեկ եւ գիշեր, տոն եւ հանգստյան օր, արտերկրում աշխատանքի հարմարավետ ու  ապահով վայր։ Տո՞ն է արդյոք, որ հեռավոր երկրում երեխա ես ունենում, բայց կողքդ մի հարազատ էլ չկա, որ ուրախությունդ կիսես, իսկ հիվանդանոցից անմիջապես գնում ես հանդիպման, հետո դրա հաշվետվությունը գրելու, ու չգիտես էլ` երեկոյան կկարողանաս նորից գրկել նորածնիդ թե ոչ։ 

Հանգի՞ստ է արդյոք, երբ մի քանի շաբաթ առաջ ընտանիքի հետ ծրագրած կիրակի օրը հանկարծակի լուր ես ստանում հայրենակիցներիդ մասնակցությամբ մի վթարի կամ արտակարգ իրավիճակի մասին, եւ ոչ միայն այդ կիրակի, այլ մի քանի օր եւս տուն չես վերադառնում, ի վերջո, հանգի՞ստ է արդյոք Հալեպում կամ Բաղդադում աշխատելը։

Դիվանագիտությունը հնարավորի արվեստն է եւ այդ հնարավորությունները սահմանողը հենց դիվանագետն է իր մտքով, գիտելիքներով, երեւակայությամբ, ճկունությամբ եւ, իհարկե, կապերով։ Իմ շատ հարգելի դեսպան Վիգեն Չիտեչյանի առաջին դասը երիտասարդ դիվանագետներին հենց դրանում է կայանում. դիվանագիտության մեջ չկա անլուծելի խնդիր, կա խնդիր, որը պետք է լուծել։ Շատ առիթներ եմ ունեցել համոզվելու դրանում։

Դիվանագիտությունը նաեւ համբերելու արվեստ է. համբերելու, երբ բանից անտեղյակը քեզ հրապարկային դասեր է տալիս, համբերելու եւ քաղաքավարի շփվելու չափազանց ցինիկ եւ գոռոզ զրուցակցի հետ, համբերելու, երբ անհագուրդ ցանկություն ունես ընդհատելու դիմացինինդ եւ քո ճշմարտությունը բացատրելու, համբերելու, երբ երեխաներդ մեծանում են, սկսում են խոսել, հիվանդանում են, դպրոց են գնում, իսկ դու բացակա ես, եւ միայն կարող ես խոնարհվել ընտանիքիդ անդամների համբերության առջեւ եւ հույս տալ, թե լավ կլինի։

Ինձ համար այս օրվա խորհուրդն առաջին հերթին եւս մեկ առիթ է հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայելով, թե՛ Հայրենիքում, թե՛ Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու անքուն գիշերներ անցկացնելով, հաճախ վնասելով առողջությունը, իրենց նպաստն են բերում Հայաստանի հաջողությանն ու միջազգային հարթակում նրա դիրքերի ամրապնդմանն ու առաջընթացին։ 

Շնորհավոր»։  



Գիտնական-դիվանագետի խոսքերն այսօր էլ արդիական են, ու  նորովի են  հնչում:
«Մեդիամաքսը» այն  ժամանակ` հոդվածի վերջում, հավելել էր, որ Տիգրան Բալայանը պատմական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս:
Այսօր Տիգրան Բալայանը  Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է, քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը:  Ասենք, որ  թեև մի քանի ամիս է դեսպանն անցել է իր դժվարին, բայց պատվաբեր առաքելությանը , իրոք նա պատվով է հաղթահարել անցած բոլոր  դժվարությունները և հիմա մեծ պատասխանատվությամբ է կատարում  իր առջև դրված պարտավորություններն ու խնդիրները:  «Նիդերլանդական օրագիրն» անձամբ շնորհավորում է Տիգրան Բալայանին, դեսպանատան աշխատակազմին, մեր  բոլոր դիվանագիտական բնագավառի աշխատողներին` մասնագիտական տոնի կապակցությամբ և  հաջողություններ մաղթում մեր  պետությանը ծառայելու անձնազոհ ու անձնվեր գործում: Մեծ սիրով առանձնացրել ենք և մեր ընթերցողին ենք  ներկայացնում  Նոյեմբեր, դեկտեմբեր 1,2, հունվար, փետրվար ամիսների դեսպանության աշխատանքային հանդիպումների առանձին դրվագներ:

Thursday, 28 February 2019

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ ՓԵՏՐՎԱՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ՓԵՏՐՎԱՐ ամսվա ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում :

 Õ†Õ«Õ¤Õ¥Ö€Õ¬Õ¡Õ¶Õ¤Õ¶Õ¥Ö€Õ« Ô¹Õ¡Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ€Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥Õ½ÕºÕ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Ö†Õ¥ÕµÕ½Õ¢Õ¸Ö‚Ö„ÕµÕ¡Õ¶ Õ§Õ»Õ« Ö…Ö€Õ¡Õ£Õ«Ö€

Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ջրային գործակալության գլխավոր տնօրեն, Եվրամիության ջրային ռեսուրսների կառավարման միության գլխավոր քարտուղար Ալբերտ Վերմյուեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման հոլանդական փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունները։
Ambassador Tigran Balayan had a meeting with Albert Vermue, General Director of Dutch Water Authorities; Secretary General at #EuropeanUnionWater Management Association. The two had an intensive discussion over possibilities of #Dutch-#Armenian cooperation in water management.

Նիդերլանդների Սենատի նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Հաագա։
Նիդերլանդների Սենատի նախագահ (Lecture by President of the Senate: Ankie Broekers-Knol) Անկի Բրուկերս-Կնոլը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ararat Mirzoyan-ին՝ խորհրդարանի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հրավիրել այցելել Հաագա։ Հղում անելով ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին` այդ մասին տեղեկացնում է Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայք էջը: (Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն)
Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիերլանդների Սոցիալիսատական կուսակցության արտաքին գործերի խոսնակին


Փետրվարի 13-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի անդամ, Սոցիալիստական կուսակցության արտաքին գործերի խոսնակ Սադեթ Կարաբուլութին (Sadet karabulut)։
Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց Սադեթ Կարաբուլութին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ հետևողական ջանքերի, մարդու իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության համար։
Դեսպան Բալայանը հոլանդացի խորհրդարանականին ներկայացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման և բարենպաստ ներդրումային պայմանների ստեղծման ուղղությամբ կառավարության քայլերը։ Տիգրան Բալայանը կարևորեց հայ-հոլադնական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանների դերակատարությունն ու տեղեկացրեց Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ նախաձեռնությունների մասին։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին ժողովրդավարական հասարակությունների միասնականության և փոխադարձ աջակցության, հակամարտության գոտիներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ։
On February 13, Ambassador Tigran Balayan met with Sadet Karabulut, a member of Parliament of the Netherlands, Foreign Affairs speaker of the Socialist Party.
Tigran Balayan expressed his gratitude to Sedat Karabulut for consistent efforts towards the recognition and condemnation of the Armenian Genocide and her constant attention to human rights issues.
Ambassador Balayan briefed the Dutch parliamentarian on the ongoing reforms in Armenia, steps taken by the government to combat corruption, strengthen democracy and create favorable investment climate.
Tigran Balayan attached importance to the role of parliaments in the development of Armenian-Dutch relations and informed about the initiatives aimed at expanding cooperation between Armenia and the Netherlands in various fields.
During the conversation, the sides exchanged views on the issues of unity and mutual support for democratic societies and the protection of human rights in the conflict zones.

18 февраля в 16:22Excited to meet a great humanist, #AuroraPrize laureate Tom Catenain in #TheHagueto discuss the possibility of holding a #AuroraDialogues in #NL

Հայաստանի դեսպանը հանդիպեց Ամստերդամի եպիսկոպոսին
Փետրվարի 20-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Գրիգոր Նարեկացի» միության նախագահ Vahan Avakian Վահան Ավագյանի և Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի Ter Taron Tadevosyanուղեկցությամբ այցելեց Հաարլեմ, որտեղ հանդիպում ունեցավ Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսի (Johannes Hendriks) հետ։
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Վատիկանի միջև սերտ և բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների արդյունավետ համագործակցության առումով։ Այս համատեքստում դեսպան Բալայանը ընդգծեց 2016թ. «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» խորագրի ներքո Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցելությունը, դրան նախորդած և հաջորդած միջոցառումներն ու իրադարձությունները։
Ամստերդամի Եպիսկոպոսին ներկայացվեց «Գրիգոր Նարեկացի» միության նախաձեռնությամբ իրականացված Գրիգոր Նարեկացու Մատյան Ողբերգության գրքի առաջին 15 աղոթքների հոլանդերեն թարգմանության հրատարակությունը և քննարկվեց դրա շնորհանդեսի՝ համատեղ կազմակերպման հնարավորությունը։
Եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսը ողջունեց նախաձեռնությունը՝ իր օրհնությունն ու աջակցությունը հայտնելով Կաթոլիկ եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու աշխատությունը հոլանդական հասարակությանը ներկայացնելուն ուղղված քայլերը։

Armeense vertegenwoordigers op bezoek
Armeense H. Grigor van Narek is kerkleraar in katholieke kerk
Op woensdag 20 februari ontving ik de Armeense ambassadeur in Nederland, Z. Exc. Tigran Balayan , de voorzitter van de St. Grigor Narekatsi Foundation, de heer Vahan S. Avaklan Ph.D. en de pastoor van de Armeens Apos­to­lische kerk in Amsterdam, Vader Taron Tadevosyan.
De banden tussen Armenië, de Armeens Apos­to­lische kerk en de Heilige Stoel zijn bijzonder nauw. De Apostolsiche Armeense Kerk hoort bij de oude oosterse kerken, die niet meegegaan zijn met de geloofsdefinites van het concilie van Chalcedon (451) door weder­zijds, nu vrijwel overwonnen onbegrip over de daar gehanteerde terminologie (monofysitisme). De paus heeft Armenië bezocht, de H. Grigor van Narek tot kerkleraar uitgeroepen en een twee meter hoog beeld van deze grote heilige kerkleraar ingewijd in de Vaticaanse tuinen in de aanwezigheid van de president en een officiële Armeense delegatie. Al onder paus Johannes Paulus II waren de onderlinge banden zeer goed en waren de beide kerken tot grote geloofseenheid gekomen.
Ook in ons bisdom zijn de betrekkingen zeer hartelijk. In Amsterdam aan de Krom Boomsloot staat sinds eeuwen (1715) een Apos­to­lisch Armeense kerk (Surp Hoki), nadat sinds de zestiende eeuw veel Armeense koopieden ons land bezochten. Verschillende keren heb ik deelgenomen aan bijzondere herdenkingen in deze mooie, gerestaureerde kerk.
Vorig jaar heb ik deel genomen aan een jaarlijkse lezing van gebeden uit het boek der weeklaging van de H. Grigor van Narek, georga­ni­seerd door de St. Grigor Narekatsi Foundation. De Armeense overheid is volledig betrokken bij de herdenking van deze beroemde Armeense geestelijke leraar, schrijver, dichter en componist. De Armeense ambassadeur heeft dit door zijn aanwezigheid bij de ontmoeting tot uiting gebracht. De gebeden van het boek der weeklaging worden nu in het Nederlands uitgegeven en deze uitgave zal op dinsdag in de goede week worden ge­pre­sen­teerd. Omdat de H. Grigor Narekatsi (H. Gregorius van Narek, geboren rond 945) ook voor de katholieke kerk een heilige is en sinds bijna vijf jaar ook een kerkleraar, heeft de Apos­to­lisch Armeense kerk het plan opgevat om de gebeden en de boek­pre­sen­ta­tie in een historische katholieke kerk te laten plaatsvinden: de Begijnhofkapel. Ook dit jaar zal ik hier graag bij aanwezig zijn.


Համահայկական հարցերի շուրջ քննարկում հոլանդահայ 
երիտասարդների հետ

Փետրվարի 21-ին Նիդերլանդների ՀՅԴ կառույցի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության նախաձեռնությամբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ շուրջ երեք տասնյակ հոլանդահայ երիտասարդների հետ՝ քննարկելու համահայկական օրակարգի մի շարք հարցեր։
Մտքերի փոխանակման ձևաչափով տեղի ունեցած հանդիպմանը քննարկումներ ծավալվեցին Եկեղեցի-պետություն-հասարակություն հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր տեղի տեղի ունեցող զարգացումների և հայ երիտասարդությանը հուզող մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ։
Դեսպան Բալայանը երիտասարդներին ներկայացրեց Հայաստանի իշխանությունների մոտեցումները քննարկվող հարցերի վերաբերյալ։
Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպումը նախաձեռնելու համար՝ կարևորեց նման քննարկումների պարբերական կազմակերպումը, միմյանց կարծիքը լսելու և ծառացած հարցերի լուծումներին ծանոթանալու տեսանկյունից։





Փետրվարի 24-ին «Միացյալ հայերը Նիդերլանդներում» կազմակերպությանն առընթեր դպրոցում տեղի ունեցավ մայրենի լեզվի օրվան նվիրված ցերեկույթ: Ցերեկույթի ընթացքում դպրոցի սաները հանդես եկան մայրենի լեզվին նվիրված ելույթներով, այդ թվում՝ պարային կատարումներով:
Միջոցառմանը ներկա էր դեսպանության երրորդ քարտուղար, հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը։



Հայաստանի դեսպանն այցելեց «Հոլանդական հեծանվային դեսպանություն»


Փետրվարի 28-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելեց «Հոլանդական հեծանվային դեսպանություն» Dutch Cycling Embassy կազմակերպության գրասենյակ, ուր հանդիպում ունեցավ շուրջ 60 ընկերություններ միավորող կառույցի տնօրեն Միրյամ Բորսբոմի, @Move Mobility և Mobycon ընկերությունների պատասխանատուների հետ։


Դեսպան Բալայանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացման ուղղված քայլերը և կարևորեց հոլանդական փորձի կիրառումը հեծանիվների առավել լայն գործածումը խրախուսելու գործում։ «Մենք ցանկանում ենք օգտագործել Նիդերլանդների փորձը Հայաստանի բնակչությանը ներկայացնելու, որ հեծանիվով երթևեկելը բազմաթիվ դրական կողմեր ունի. Այն առողջարար է, անվնաս է շրջական միջավայրի համար և միջոցներ խնայող է», շեշտեց Հայաստանի դեսպանը։
Հանդիպմանը մասնակցող կազմակերպությունների պատասխանատուները Հայաստանի դեսպանին ներկայացրեցին իրենց գործունեությունը և արտասահմանում հեծանվային մշակույթի ներդրման փորձը՝ պատրաստակամություն հայտնելով համանման ծրագրեր իրականացնել Հայաստանում։
_______
Pendant l’événement "La francophonie en mode responsable", organisé par les représentations francophones à la Haye, l’Arménie sera représenté par la maison de Mode Just Black
Հաագայում կայանալիք «Ֆրանկոֆոնիան պատասխանատու նորաձեւության ոճով» ֆրանկոֆոն խոշոր միջոցառմանը Հայաստանը ներկայացնելու է Just Black նորաձևության տունը

_________________________
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան ՓԵՏՐՎԱՐ ամսվա էջն համառոտ անդրարարձ է կատարել  նաև Հայաստանյան և միջազգային արտաքին քաղաքական այլ  իրադարձությունների, մասնավորապես` Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի է ունեցած Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարների հանդիպմանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոս Դաումային  Հայաստանի կառավարության մի շարք պաշտոնյաների ընդունելություններին, Նիդերլանդական թերթերի Հայաստանին վերաբերվող հոդվածներին և այլ ուշագրավ նյութերի...

Ադրբեջանը պետք է հրաժարվի պատերազմական հռետորաբանությունից ու դադարեցնի հայատյացության պետական քաղաքականությունը



27-02-2019 16:52:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ  ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ  Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը



Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ
Երեսունմեկ տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվեց հայ բնակչության կոտորած և
 բռնի տեղահանություն: Միայն ազգային պատկանելիության համար դաժանաբար սպանվեցին հարյուրավոր և բռնությամբ տեղահանվեցին հազարավոր հայեր, մեծամասամբ՝ կանայք, երեխաներ և ծերեր:
Ցեղասպանության ալիքը տարածվեց Գանձակում, Բաքվում, Հյուսիսային Արցախի և Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերում: Հայ փոքրամասնության դեմ 1988-1990թթ. հետևողականորեն և նույն ձեռագրով կրկնվող հանցագործությունները Բաքվի իշխանությունների համար վերածվեցին պաշտոնական քաղաքականության՝ բնաջնջման իրական սպառնալիք դառնալով Ադրբեջանի բնիկ հայ համայնքի և Լեռնային Ղարաբաղի հայության համար: Հենց ազգային արժանապատվության և ոտնահարված իրավունքների վերականգնման, ինքնության պահպանմանն էր ուղղված համաժողովրդական ազատագրական շարժումը, որն այդ նույն օրերին թափ էր առնում Արցախում:
Հարգանքի տուրք մատուցելով սումգայիթյան կոտորածին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակին և դատապարտելով խտրականության, անհանդուրժողականության և այլատյացության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները և անկախ պատգամավորները. պնդում են, որ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական ակտերի
 անպատժելիությունը հանգեցրեց զանգվածային նոր հանցագործությունների և Արցախի ժողովրդի դեմ
 պատերազմների, վերահաստատում են հանձնառությունը՝ բռնությունների և տեղահանման ենթարկված
 ադրբեջանահայության իրավունքների վերականգնման հարցում, հորդորում են միջազգային իրավապաշտպան  կազմակերպություններին ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը,  կոչ են անում, որպեսզի Ադրբեջանն առերեսվի սեփական անցյալին, 
հրաժարվի պատերազմական հռետորաբանությունից ու դադարեցնի ցայսօր շարունակվող հայատյացության պետական քաղաքականությունը:
27 փետրվարի 2019թ.
ք. Ստեփանակերտ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Wednesday, 27 February 2019

Ադրբեջանը շարունակում է ոտնահարել Արցախի իրավունքները


ԲՈՂՈՔԻ ԵՐԹ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՀԱԱԳԱՅՈՒՄ
#Artsakh #Azerbaijan #Sumgait.



31 տարի առաջ փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց հայ ազգաբնակչության ջարդ ու տեղահանություն, այն տարածվեց Բաքվում, Կիրովաբադում և այլուր: Նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, արցախյան ազատագրական պայքարի տարածումը։
Ադրբեջանի նպատակը այսօր անփոփոխ է մնացել:
Այսօր` 2019թ. Փետրվարի 27-ին, չորեքշաբթի ժամը 13.00-ից տեղի ունեցավ Հանուն Արցախի Հանրապետությունում խաղաղության հաստատման նիդերլանդահայերի բողոքի երթը: 2019թ Փետրվարի 27-ին` հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները (САО) քայլերթ, ապա ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց՝ հիշատակելով 31 տարի առաջ 1988 թվականի Սումգայիթի և Ադրբեջանի այլ քաղաքների անմեղ զոհերին:
Հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդացի քաղաքական գործիչներին ավելի ակտիվորեն ներգրավվել եւ աջակցել ԵՄ-ին `Մինսկի խմբի աշխատանքներին, նաև հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի ու հայերի դեմ:
Հոլանդահայության ցույցն սկսվեց «Խաղաղության պալատին» հարող հրապարակից ։ Քայլերթով և վանկարկումներով ցուցարարներն անցնելով Հաագայի փողոցներով հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ ելույթներ ունեցան Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ:
Ցույցերթի մասնակիցները կրում էին ցուցապաստառներ, որտեղ զգաստության կոչեր էին ուղղված Ադրբեջանին` դադարեցնելու Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականությունը: Հնչեցին ազգասիրական, հայրենասիրական երգեր, կապույտ, խաղաղ երկնքում էլ ավելի բարձր ծածանվեց Արցախի ու Հայաստանի դրոշները:
Ավելի ուշ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպության (САО) պատվիրակությունը նամակ է ներկայացրել Նիդերլանդների ԱԳ նախարարությանը`ուղղված նախարար Բլոկին` ուշադրություն դարձնելու Կովկասում դեռեւս չլուծված հակամարտության հարցին ու Արցախի կարգավիճակին:
Հայկական կազմակերպությունները կոչ են անում հոլանդական քաղաքական գործիչներին այս հարցում Եվրամիության և Մինսկի խմբի շրջանակներում ավելի ակտիվ լինել , խնդրում է հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի դեմ:
«Նիդերլանդական Օրագիր»
Լուսանկարներում` կադրեր այսօրվա բողոքի միջոցառումից:




Լուսանկարում` Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցիչը մեր պատվիրակներից ընդունել է պահանջագիրը:
Լուսանկար` Dario Cramer -ի (Նիդ.օրագիր)