The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 20 November 2018

Կարելի է ձեռք բերել Գրիգոր Նարեկացու հոլանդերեն թարգմանությամբ գիրքը




Այս մասին հայտնում է  «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) հիմնադրամի կայք էջը:
Ավելի վաղ հրապարակվել էր, որ Երևանում «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային 4-րդ գիտաժողովին  տեղի է ունեցել Գրիգոր  Նարեկացու   նիդերլանդերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Սա Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ի առաջին 15 աղոթքների հոլանդական տարբերակն է, որը կատարել է Օքսֆորդի պրոֆեսոր եւ միջնադարյան հայ գրականության առաջատար մասնագետ Թեո Վան Լինտը: Ի դեպ այս գործում աջակցել է Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) հիմնադրամը, որի ջանքերով ու նախաձեռնությամբ էլ գիտաժողովի նախօրեին ներկայացվեց գիրքը: Գիրքը տպագրված է սահմանափակ քանակով, և ահա հետաքրքիր մեկնաբանություններ ու առաջարկություններ են ստացվել, շատերը պարզապես մեծ ցանկություն ունեն գնել, ձեռք բերել սահմանափակ շրջանառության մեջ գտնվող գիրքը:  «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) հիմնադրամը հետևյալ հաճելի լուրն է հաղորդում:

Կա Գիրքը գնելու առաջին հնարավորությունը`  Դեկտեմբերի 8-ին, շաբաթ օրը տեղի ունեցող Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված «Ես սիրում եմ Երեւանը» միջոցառման օրը ցանկացողներն այն կարող են ձեռք բերել  € 10 արժողությամբ:


📙✝️BOEK DER WEEKLAGING (NAREK) IN HET NEDERLANDS NU VERKGRIJGBAAR✝️📙
Beste landgenoten,
Eerder kondigden wij de lancering van de Nederlandse vertaling van de eerste 15 gebeden van het Boek der Weeklaging van St. Grigor Narekatsi aan. De presentatie van de gebeden, vertaald door prof. Theo van Lint (Universiteit Oxford) en in beperkte oplage uitgegeven door de Stichting St. Grigor Narekatsi, vond plaats in de Matenadaran in Yerevan. Wij kregen veel reacties en aanvragen binnen betreffende de verkrijgbaarheid van het boek. We kunnen nu het volgende melden:
De eerste mogelijkheid om het boek aan te schaffen is tijdens de feestavond 'I love Yerevan' op zaterdag 8 december 2018 en de prijs bedraagt €10,-. Alle informatie over het feest is op veel plaatsen op deze facebookpagina terug te vinden.

Stichtingsbestuur

Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը



Նոյեմբերի 19-20-ը, ապա 21-30-ը Համաշխարհային համաժողովի կոնվենցիայի կենտրոն Հաագայում տեղի է ունենալու CSP-23 եւ RC-4 - Մասնակից պետությունների 23-րդ  կոնֆերանսը եւ Չորրորդ վերանայման կոնֆերանսը: Մասնակից պետությունների համաժողովը (CSP) վերահսկում է Քիմիական զենքի կոնվենցիայի (CWC) իրականացումը, նպաստում է պայմանագրի նպատակներին  հասնելուն եւ դիտարկվում է պայմանագրի դրույթների համապատասխանությունը: Կոնֆերանսը բաղկացած է OPCW- ի բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներից, որոնցից յուրաքանչյուրը ունի մեկ ձայն: CSP- ն ամեն տարի հանդիպում է Հաագայում:

Վերանայման կոնֆերանսը աշխատելու է  2018 թ նոյեմբերի 21-ից 30-ը: Կոնվենցիան նախատեսում է, որ Մասնակից պետությունները պետք է վերանայեն քիմիական զենքի արգելման իրականացման գործընթացը յուրաքանչյուր հինգ տարին: Այս վերանայման կոնֆերանսները ծառայում են որպես ՔՀԿ-ի իրականացման գնահատման եւ գնահատման, երկարաժամկետ հայացքների ձեւավորման համար, ռազմավարական ուղեցույցներ տրամադրելով OPCW- ին:
Մասնակից պետությունների համաժողովը բաղկացած է OPCW- ի բոլոր 193 անդամներից: Քանի որ «կազմակերպության հիմնական մարմինը» ունի ընդհանուր լիազորություն, վերահսկելու Քիմիական զենքի կոնվենցիայի (CWC) իրականացումը եւ գործելու Կոնվենցիայի նպատակը խթանելը:
Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը`  Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանի գլխավորությամբ:




Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) չտարածման մասին բոլոր պայմանագրերի և ռեժիմների համապարփակ և արդյունավետ կատարումը` դրանք դիտարկելով որպես ԶՈԶ տարածումը կանխարգելող գործուն միջոցներ:
Առկա է ԶՈԶ տարածումը կանխարգելող իրավական միջոցների լայն շրջանակ` միաժամանակ միջազգային և ազգային մակարդակներում: ԶՈԶ տարածումը կանխարգելող իրավական համակարգի սյուներն են հանդիսանում.
«Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիրը», որին միանալու որոշումը ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է 1991թ. սեպտեմբերի 24-ին` ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունելուց երեք օր հետո: Հայաստանի Հանրապետության համար պայմանագիրն ուժի մեջ է մտել, երբ պայմանագրի վավերագրերն ի պահ են տրվել պայմանագրի ավանդապահներ Ռուսաստանին և ԱՄՆ-ին` համապատասխանաբար 1993 թվականի հունիսի 21-ին և 1993թ. հուլիսի 15-ին: 1995թ.` «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի» վերանայմանն ու ժամկետի երկարաձգմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ, Հայաստանը սատարեց Պայմանագիրն անժամկետ երկարացնելու մասին որոշումը:
«Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիան» Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1997թ. ապրիլի 29-ին: 1997թ. մայիսին Կոնվենցիայի անդամ երկրների առաջին կոնֆերանսի ժամանակ Հայաստանը վերահաստատեց իր պարտավորությունները քիմիական զենքի չտարածմանն ու դրա վերացմանն ուղղված նպատակների վերաբերյալ, թեև մինչ այդ մեր տարածաշրջանի ոչ բոլոր պետություններն էին այն վավերացրել: Կոնվենցիային նվիրված երկրորդ համաժողովի ժամանակ Հայաստանը 16 պետությունների կողմից առաջարկված Կոնվենցիայի համապարփակությունը ապահովող առաջարկությունների նախագծի համահեղինակ հանդիսացավ:
ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ, 2011թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետի ղեկավարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով (Ազգային մարմին) «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով:
«Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին Կոնվենցիային» միանալու մասին փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կողմից ի պահ են տրվել Կոնվենցիայի ավանդապահներ Ռուսաստանի Դաշնությանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներին 1994թ. հունիսի 7-ին:
1996թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունը ստորագրել և 2006թ. հուլիսի 12-ին վավերացրել է «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը»:
1993թ.-ից ՀՀ անդամակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ): Որպես խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործող երկիր` Հայաստանը ընդունում է այն կենտրոնական դերը, որը ԱԷՄԳ պետք է ունենա միջուկային զենքի չտարածման գործում, և սերտորեն աշխատում է վերոնշյալ կազմակերպության հետ:
«Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի» հետ կապված «Երաշխիքների կիրառման մասին համաձայնագիրը» Հայաստանի Հանրապետության և Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության միջև ստորագրվել է 1993թ. սեպտեմբերի 23-ին և ուժի մեջ է մտել 1994թ. մայիսի 5-ին: 1997թ. սեպտեմբերի 29-ին ստորագրվեց նաև Կոնվենցիայի Լրացուցիչ արձանագրությունը, որն ուժի մեջ մտավ 2004թ. հունիսի 28-ին: Հայաստանում գործող միակ միջուկային կայանի գործունեությունը վերահսկվում է Գործակալության կողմից:
«Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին Կոնվենցիան»Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993թ. սեպտեմբերի 23-ին: Հայաստանը միացել է նաև Կոնվենցիայի 2005թ.-ի լրացմանը:
«Միջուկային անվտանգության մասին կոնվենցիան» ՀՀ համար ուժի մեջ է մտել 1998թ. դեկտեմբերի 20-ին:
Հայաստան-ԱԷՄԳ հարաբերություններին նոր խթան հաղորդեց 2012թ. ապրիլի 16-ից 18-ը գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի` Հայաստան կատարած այցը:
Հայաստանը չի անդամակցում արտահանման այնպիսի միջազգային վերահսկման ռեժիմների, ինչպիսիք են Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմը, Միջուկային մատակարարների խումբը, Ցանգերի կոմիտեն և Ավստրալական խումբը: Դրա առաջնային պատճառն այն է, որ Հայաստանը չի հանդիսանում վերահսկվող կամ ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների խոշոր արտադրող երկիր, և այս ռեժիմներին անդամակցելը չի համապատասխանում երկրի տնտեսական ուղղվածությանը: Սակայն դա որևէ կերպ չի խոչընդոտում վերոնշյալ ռեժիմների նպատակներին և սկզբունքներին հավատարիմ լինելու ՀՀ դիրքորոշմանը:
Այնուամենայնիվ, Հայաստանում երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկման ոլորտի զարգացմանը զուգընթաց, անհրաժեշտություն առաջացավ անդամակցելու Սովորական սպառազինությունների և երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկման Վասենաարի համաձայնությանը: 2012թ. մայիսի 16-ին ՀՀ պաշտոնապես դիմեց Համաձայնությանն անդամակցելու համար:
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2003թ. ապրիլի 18-ին ընդունվել է ՀՀ նոր քրեական օրենսգիրքը, իսկ 2010թ. մայիսի 15-ին ուժի մեջ է մտել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՕ-42-Ն օրենքը (փոխարինել է 2003թ. օրենքը): Այն նպատակաուղղված է զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների չտարածման, ինչպես նաև ապրանքների արտահանման բնագավառում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմանը, միջազգային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության տնտեսության ինտեգրման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը` արտաքին առևտրի և արտասահմանյան ներդրումների խթանմանն աջակցելու միջոցով: Նոր օրենքով երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկման ոլորտում լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
2009թ. նոյեմբերի 12-ին ընդունվել և 2009թ. դեկտեմբերի 13-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության N 1308-Ն Որոշումը ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին»: Որոշման համաձայն` ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկման ոլորտում լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Վերահսկվող ապրանքների ցանկը հաստատվել է ՀՀ Կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի որոշմամբ, և դրա համար հիմք է հանդիսացել ԵՄ վերահսկվող ապրանքների ցանկը: Այն պարբերաբար թարմացվում և համապատասխանեցվում է ԵՄ ցանկին:
Հայաստանի Հանրապետությունը 2004թ. հոկտեմբերի 12-ին ստորագրել է «Բալիստիկ հրթիռների տարածումը կանխարգելող միջազգային վարքի կանոնակարգը» (Հաագայի վարքի կանոնակարգ):
2005թ. սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է «Միջուկային ահաբեկչության ակտերի դեմ պայքարի մասին կոնվենցիան» (ուժի մեջ է մտել 2010թ. սեպտեմբերի 22-ին):
ՀՀ իր ակտիվ մասնակցությունն է բերում ԵՄ` «Չտարածման և զինաթափման ոլորտում համագործակցության վերաբերյալ» նախաձեռնությանը:
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս նաև միջուկային անվտանգության գագաթաժողովներին: ՀՀ Նախագահը մասնակցել է 2010թ. Վաշինգտոնի և 2012թ. Սեուլի գագաթաժողովներին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հենասյուներից մեկը միշտ եղել է չտարածման միջազգային ռեժիմների անդամ երկրների հետ համագործակցության ամրապնդումը:
1998թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև ստորագրվեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 1999թ. ապրիլի 22-ին:
2000թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրվեց «Ատոմային Էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 2001թ. հունվարի 10-ին:
Երկկողմ մակարդակով Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պայմանավորվել են համագործակցել և սատարել զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ուղղությամբ տարվող միջազգային ջանքերին: 2000թ. հուլիսի 24-ին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվեց «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:
2006թ. մարտի 24-ին Հայաստանը հայտարարել է, որ ողջունում և ամբողջովին սատարում է Զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարում անվտանգությանն ուղղված ամերիկյան նախաձեռնությունը և 2003թ. սեպտեմբերի 4-ին ընդունած արգելման սկզբունքների մասին հայտարարությանը:
ՀՀ միացել է 2006թ. սկզբնավորված Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան համաշխարհային նախաձեռնությանը և ակտիվորեն մասնակցում է նախաձեռնության շրջանակներում իրականացվող միջոցառումներին:
2008թ. հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց «Համատեղ գործողությունների ծրագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում»: Այս համատեղ գործողությունների ծրագրի համաձայն` մասնակիցները նախատեսում են համագործակցել միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումները կանխելու, հայտնաբերելու, այդպիսի միջադեպերին արձագանքելու Հայաստանի Հանրապետության հզորությունները մեծացնելու ուղղությամբ թվով վեց առաջնահերթ գործողությունների իրականացման միջոցով, որոնք ներառում են ճառագայթային աղբյուրներին վերաբերող մեկ ծրագիր, սահմանային պաշտպանության մակարդակի բարձրացմանն ուղղված մեկ ծրագիր, միջուկային մաքսանենգությանը վերաբերող օրենսդրական դաշտի բարելավման երկու ծրագիր և կոռուպցիայի դեմ պայքարին աջակցող մեկ ծրագիր:
Հայաստանը նաև ներգրավված է ԱՄՆ արտահանման վերահսկման և սահմանային վերահսկողության ծրագրում, որը նպատակաուղղված է հայկական սահմանապահների և մաքսային ծառայության աշխատակիցների` զանգվածային ոչնչացման զենքի և երկակի նշանակության ապրանքների փոխադրման բնագավառում հմտությունների բարձրացմանը:
Բոլոր գործող ծրագրերը արտացոլում են ՀՀ Կառավարության որդեգրած պարտավորվածություններն ու առաջնայնությունները:

Monday, 19 November 2018

Sinterklaas-ը նիդերլանդներում


Sinterklaas-ը Նավերով ժամանեց նիդերլանդական քաղաքներ
Լուսանկարները` Satine Ohannes



Հերթական կիրակին Ամստերդամում



Արդեն նոյեմբեր ամսվա երրորդ կիրակին անընդմեջ, ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը գերադասում է հանգստի  փոխարեն  այցելել  Նիդերլանդների հայաշատ համայնքներով և մոտիկից ծանոթանալ  Նիդերլանդահայ գաղթօջախներին: Մաստրիխտին, Ալմելոյին հաջորդեց  այցը Ամստերդամ: 
   Այս անգամ  դեսպանն սպասված հյուր էր  Ամստերդամի հնամենի Սուրբ Հոգի եկեղեցում: Նա այնտեղ մասնակցեց պատարագին, շփվեց հավատացյալ հոտի հետ, այցելել Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոց: Այստեղ էլ ծանոթացավ Նիդերլանդների եւ մասնավորապես Ամստերդամի հայ համայնքի խնդիրներին, քննարկումների ընթացքում  պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին:  Դեսպան Բալայանը պատմեց Հայաստանի ներկա վիճակի  մասին ու Նիդերլանդների հետ արդյունավետ համագործակցության ծրագրերի մասին, օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում Հոլանդիայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդումը:
Մեծարգո դեսպանը մասնակցեց դասապրոցեսին, զրուցեց ու լուսանկարվեց երեխաների ու համայնքի անդամների հետ: Դեսպան Բալայանին ուղեկցում էր հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը:







Sunday, 18 November 2018

«Նիդերլանդական օրագրի» հյուրն է «Հայ Ձայն» պարբերականը

 Հայ Ձայն պարբերականը շուտով
 կդառնա երկու տարեկան: Շատ 
սահուն կերպով, կարճ 
ժամանակահատվածում 
էլեկտրոնային այս պարբերականը
 դարձավ պահանջված և սիրված
 ընթերցողի կողմից` հարազատ ու
 համահունչ մնալով անվանը:
Հայ Ձայնը ամենատարբեր
 բնագավառներին անդրադառնալուց
 բացի մեծ ուշադրություն է դարձնում
 Հայաստանի և սփյուռքի անցուդարձին,
 հանդես  գալիս հետաքրքիր
 հրապարակումներով: 
 Ռամկավար Ազատական կուսակցության
  պարբերականի հերթական համարի
 նյութերը մեր էջում.

Հոդվածներն ամբողջությամբ կարդալու համար
 սեղմեք հղումները

Saturday, 17 November 2018

Իլհան Աշքինի բողոքը քննվեց. Ադրբեջանում կարծում են՝ նա «պայքարում է Ղարաբաղի համար»

armtimes.com-ը «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքն է,  թերթը վերաբացվել է Նիկոլ Փաշինյանի ջանքերով, 1999թ. եւ գրեթե երկու տասնամյակ համարվում է ՀՀ առաջատար լրագրերից մեկը: Այժմ խմբագիրն է Աննա Հակոբյանը: Կայքն Հոկտեմբերի 25-ին անդրադրձել է թուրք ազգայնամոլ Աշկինի հոկտեմբերի 17-ի Զվոլեյում կայացած  դատավարության  նիստին, որի արդյունքներին մեր ընթերցողն արդեն ծանոթ է: Անկասկած  Վլադիմիր Մարտիրոսյանի «Իլհան Աշքինի բողոքը քննվեց. Ադրբեջանում կարծում են՝ նա պայքարում է Ղարաբաղի համար» վերնագրով հրապարակումը նույնպես հետաքրքիր է:   Հոդվածում   մեջբերումներ են արված նաև «Նիդերլանդական օրագրի»  այս թեմային առնչվող գրառումներից:

Վլադիմիր Մարտիրոսյան






Հոկտեմբերի 17-ին Նիդերլանդների Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը քննել է Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության ղեկավար Իլհան Աշքինի բողոքը 2017 թ. մարտի 17-ին Ալմելոյի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ: Ինչպես ադրբեջանական report.az կայքին տեղեկացրել է Աշքինը՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում փաստերը կվերանայվեն եւ հոկտեմբերի 31-ին կհրապարակվի վերջնական վճիռը:
2014 թ. հունիսի 1-ին Ալմելոյում տեղի էր ունեցել հանրահավաք, որին մասնակցում էին հիմնականում թուրքեր: Այն ուղղված էր նույն քաղաքում Հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Հանրահավաքի ընթացքում Աշքինը մի քանի անգամ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»:
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։ Ալմելոյի դատարանը Աշքինին մեղավոր էր ճանաչել հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես գալու մեջ եւ դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման, ինչպես նաեւ 120 ժամվա հարկադիր աշխատանքների: Ընդ որում՝ դատախազը պահանջել էր 80 ժամվա աշխատանքներ, սակայն դատարանն ավելի խիստ պատիժ էր սահմանել:
Սակայն պատժի չափն այնքան էլ էական չէ, կարեւորը հենց դատապարտման փաստն է, որն, ըստ էության, նշանակում է, որ ազգային հողի վրա արված վիրավորական կամ վտանգ պարունակող հայտարարությունները անպատիժ չեն մնալու:
Ադրբեջանական կողմի մոտեցումը, բնականաբար, տարբերվում է: Ադրբեջանական haqqin.az կայքը, ներկայացնելով հոկտեմբերի 17-ի նիստը, այն որակել էր մտահոգիչ:
«Մեր հայրենակիցներից Իլհան Աշքինին աջակցելու էին եկել միայն AzNed.nl կայքի ղեկավար Նարմինա Մարդանովան եւ ադրբեջանցի գործարար Ֆիզուլի Մամեդովը, որը հայտնի է նաեւ որպես Ֆրենք Էլկապոնի», - նշել էր կայքը:
Ի դեպ, գործարար Էլկապոնին՝ նույն ինքը Մամեդովը, բավականին սկանդալային կերպար է: Նրա հարստացումը սկսվել է Հեյդար Ալիեւի վերելքին զուգահեռ եւ մեծապես դրա շնորհիվ, սակայն, հետագայում Մամեդովը հայտնվել է ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում, որոնք նրա մոտ թմրանյութ էին հայտնաբերել: Այդուհանդերձ, շուրջ երկու տարի անց Էլկապոնին արդարացվել է:
Ինչեւէ, ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Աշքինը Նիդերլանդների հայերի նկատմամբ բռնության կոչ չի արել, այլ «իր վրդովմունքն է հայտնել հայկական զինված խմբավորումների կողմից ադրբեջանական տարածքները օկուպացնելու» հետ կապված: Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 17-ի նիստին՝ հարեւան երկրի մամուլում այն ներկայացված է որպես պարտություն, քանի որ նիստին ներկա էին «մի քանի թուրք եւ հայկական սփյուռքի մեծ թվով ներկայացուցիչներ», իսկ Ադրբեջանի սփյուռքի ներկայացուցիչներ կամ դիվանագետներ չկային: Աշքինը, ըստ ադրբեջանական կայքի, «պայքարում է Ղարաբաղի համար»:
Haqqin.az-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել նաեւ Նարմինա Մարդանովան:
«Սա ղարաբաղյան թեման է՝ ազգային հարց, իսկ ներկաների թվում են միայն թուրքերը: Մերոնցից ոչ ոք չկա, բացի ինձանից եւ Ֆիզուլի Մամեդովից: Ես արդեն վստահ եմ դատավճռի հարցով, որն Իլհան Աշքինի օգտին չի լինելու», - գանգատվել է Մամեդովան, կարծես ադրբեջանցիների ներկայությունը կաշկանդելու էր դատավորին եւ նա այլ որոշում էր կայացնելու:
Նրան նաեւ մտահոգել էր Աշքինի փաստաբանը: Մամեդովայի կարծիքով «նա լավ մասնագետ է, սակայն ղարաբաղյան խնդիրը նրա թեման չէ»: Այդուհանդերձ, Աշքինի պաշտպանը դեռեւս 2016 թ. դեկտեմբերի 6-ի նիստի ընթացքում անդրադարձել էր ՄԱԿ-ի՝ միայն իրեն հայտնի տեսակետին՝ դատարանում հայտարարելով, որ իր պաշտպանյալն ընդամենը կրկնել է «նաեւ ՄԱԿ-ի տեսակետը. հայերն այնտեղից վաղ թե ուշ պետք է հեռանան»:
Իսկ Աշքինի փաստարկները, թե իր խոսքերը համատեքստից դուրս են ընկալվել, ընդհանրապես չեն դիմանում որեւէ քննադատության: Բանն այն է, որ դեկտեմբերի 6-ի վերոնշյալ նիստը հետաձգվեց Ալմելոյի դատարանի կողմից մինչեւ հաջորդ տարվա մարտ հատուկ այն նպատակով, որպեսզի ցույցի տեսագրությունն ուսումնասիրելուց հետո պատրաստվեն փորձագիտական եզրակացություններ՝ արված հայտարարությունների համատեքստը պարզելու համար:
Այսպիսով, ադրբեջանական մամուլում փորձեր են կատարվում հակամարտության հետ առաջին հայացքից կապ չունեցող գործը կապել Արցախի հետ: Մինչդեռ, եթե անգամ այստեղ կա ազգամիջյան խնդիր, ապա այն ավելի շատ հայ-թուրքական է: Թուրքիան մեծ աջակցություն է ցուցաբերել 2014 թ. հունիսի 1-ի չարաբաստիկ հանրահավաքին: Այդ մասին տեղեկացրել է «Նիդերլանդական օրագիր» տեղեկատվական կայքը, դեռեւս 2016թ.: Ըստ կայքի՝ հունիսի 1-ին Նիդերլանդների տարբեր բնակավայրերից թուրքական լոբբին ավտոբուսներով մոտ 3000 թուրքերի էր բերել Ալմելո:
Այս առիթով խորհրդարանական հինգ խմբակցությունների ներկայացուցիչներ հարցեր էին հղել արտաքին գործերի, սոցիալական հարցերի ու աշխատանքի եւ անվտանգության ու արդարադատության նախարարներին: Նրանց հետաքրքրում էր՝ տեղյա՞կ են արդյոք նախարարները, որ ցույցը կազմակերպվել էր Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Խորհրդարանականները նախարարների ուշադրությունն էին հրավիրել, մասնավորապես, այն փաստերի վրա, որ անվճար ավտոբուսները տրամադրվել էին Թուրքիայի կրոնական հարցերով վարչության կողմից, Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսը կոչ էր արել մասնակցելու հանրահավաքին, իսկ հակահայկական ցույցի կազմակերպման գործում մեծ ներդրում էր ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ջատագով «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» (UETD) կազմակերպությունը:
Այսպիսով, հայ-թուրքական՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում տեղային պարտություն կրած թուրքերի լռությունը մեր արեւելյան հարեւանները յուրովի են հասկացել: Նրանք որոշել են, որ այժմ իրենց պայքարի ժամանակն է եւ փորձում են դիտարկել Իլհան Աշքինի շուրջ ստեղծված իրավիճակը որպես «պայքար Ղարաբաղի համար»:

Այս թեմայով մեր հոդվածները.

Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը


Thursday, 15 November 2018

Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի գրքի շնորհանդես Նիդերլանդներում




Ալմելոյում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքին վերաբերող գրքի և նրա երգերի շնորհանդեսը։  Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը Ալմելոյի եկեղեցու շուրջ համագործակցող կազմակերպությունների անդամներին, դպրոցի աշակերտներին ու հայ հասարակայնությանը  ներկայացրել է  «Թաթուլ Կրպեյան.Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» գիրքը և Կրպեյանի  երգերի ձայնասկավառակը։ Այս հանդիպմանը ներկա է եղել նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Նորին Գերազանցություն Տիգրան Բալայանը:
Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած հաջորդ միջոցառումը` նվիրված ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին, տեղի կունենա նոյեմբերի 18-ին Դորդրեխտ քաղաքում:
Նախատեսվում է գրքի ու ձայնասկավառակի շնորհանդես անցկացնել նաև Նիդերլանդների այլ հայաշատ քաղաքներում:

Gastspreker: Irina Barseghyan, de weduwe van volksheld Tatoul Krpeyan. Irina Barseghyan presenteert haar boek ''De zelfverdediging van de noordelijke regio van Artsakh, Getashen''

Tijdens de bijeenkomst wordt de cd ''Tatul Krpeyan volksheld van Armenië'' gepresenteerd, met nieuwe liederen van Krpeyan.

Wednesday, 14 November 2018

Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը



Լուսանկարում` Աշկինն (աջից) իր փաստաբան Պլասմանի հետ, մարզային դատարանի նիստից հետո (3-ը մարտի 2017թ)
Լուսանկար` ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ

Նիդերլանդների  Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը այսօր`նոյեմբերի 14-ին անփոփոխ է թողել թուրք ազգայնամոլ, Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ 2017թ.Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանի արձակած դատավճիռը: Վերաքննիչ դատարանի նիստը կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, իսկ որոշումը հրապարակվել է այսօր: Նիստին և դատավճռի հրապարակմանը ներկա է գտնվել «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի» նախագահ Մաթո Հախվերդյանը, որի հավաստմամբ Իլհան Աշկինը կրկին փորձել է քաղաքականացնել հարցը և այն ուղղորդել ադրբեջանա-հայկական հակամարտության շրջանակներ:
Ժամեր առաջ, երբ հայտնի չէր դատավճիռը Աշկինն իր ֆեյսբուքյան էջում հետևյալն էր գրել. «Եթե նույնիսկ դատարանը որոշի, որ ես ճիշտ եմ, այս պայքարը կշարունակվի: Եթե ​​մենք վախենայինք երկաթից,  չէինք նստի գնացք :  Կանգառ չունենք մինչև այն օրը, մինչև հայերը դուրս չգան գրաված հողերից... »
 Այդ կարծիքին չի եղել դատարանը և այն դիտարկել է ազգային անհանդուրժողականության  և բռնության կոչ:
Հիշեցնենք, որ 2017թ.Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանը Ալմելոյում  2014 թվականին արտաբերած «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ  արձակեց դատավճիռ, որով նա դատապարտվեց մեկ ամսվա պայմանական բանտարկության՝  120 ժամ պարտադիր աշխատանքի ներգրավումով: Դատախազն ավելի մեղմ պահանջ էր առաջադրել`80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանք, պայմանական  երկշաբաթյա  բանտարկությամբ:
Ահա այս որոշումը Իլհան Աշկինը, Նիդերլանդներում հայտնի իր փաստաբան   Պլասմանի հետ բողոքարկել էր վերաքննիչ դատարանում: 
Հնարավոր է, որ այս գործընթացը երկարի, քանի որ Աշկինը իր ասածի համար չի զղջում և մտադիր է բողոքարկել գերագույն դատարան:

Նիդերլանդական օրագրի ընթերցողին ենք ներկայացնում թուրք ազգայնամոլի մասնակցությամբ ընթացած դատական մյուս նիստերի և այլ մանրամասների մասին մեր նախկին հրապարակումը:
https://niderlandakan.livejournal.com/191908.html


Առավել մանրամասը դեռ կանդրադառնանք





Monday, 12 November 2018

Հայաստանի կառավարության երախտագիտության նվերը Նորվեգիայի Թագավորության կառավարությանը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՈՒ


նոյեմբեր 12, 2018
Հեղինե Գևորգյան 

  նոյեմբերի 6-ին սփյուռքի նախարարության միջոցառումների սրահում ՀՀ արտաքին գործերի և ՀՀ սփյուռքի նախարարությունների կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը պաշտոնապես «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի հեղինակած ` Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը հանձնեց Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոտի Դեյվիդ Սթրեյթին՝ որպես Հայաստանի կառավարության նվեր, որն էլ իր հերթին կփոխանցի Նորվեգիայի Թագավորության կառավարությանը՝ ամրապնդելով երկու ժողովուրդների բարեկամությունը:


 Միջոցառումը սկսվեց երկու երկրների օրհներգի նվագակցությամբ: Հանձման արարողությանը ներկա էին նաև ՀՀ–ում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Մադսեն, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմը, Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Արյա Մակկոնեն և Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը:


 ՀՀ կառավարության և մասնավորապես սփյուռքի նախարարության անունից ջերմորեն ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը նշեց.
«Այսօրվա միջոցառումն ունի խորհրդանշական բնույթ: Մենք սփյուռքի նախարարություն ենք հրավիրել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոսին, մի մարդու, ում երկիրն ու ժողովուրդը ողջ հայության մոտ ասոցացվում են որպես բարեկամ, և ցանկանում ենք նրա միջոցով Նորվեգիայի Թագավորության կառավարությանը փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից փոքր, սակայն մեծ ջերմություն, բարեկամություն և երախտագիտություն արտահայտող նվեր»:

 Մխիթար Հայրապետյանը խոսեց նաև 1988թ-իերկրաշարժից հետո աղետի գոտու վերականգնման գործընթացում Նորվեգիայի կառավարության և ժողովրդի աջակցության մասին, և ներկայացրեց նկարի հեղինակ բոստոնաբնակ հայտնի նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանին, ով Բոստոնից հատուկ ժամանել էր Հայաստան ներկա գտնվելու այս կարևոր միջոցառմանը՝ հավելելով, որ պարոն Հեճինյանը նկարի կրկնօրինակը նվիրել է սփյուռքի նախարարությանը:


 Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրեյթը շնորհակալություն հայտնեց նախարարին, Հայաստանի կառավարությանը և նկարի հեղինակին նշելով, որ
Հայաստանի և Նորվեգիայի ջերմ հարաբերությունները շարունակվում են հարյուրամյակների ընթացքում և հորդորելով, որ այս հարաբերությունները կառուցվեն ավելի ընդլայնված»:


 ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ողջույնի խոսքը փոխանցեց ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը:


  Ելույթ ունեցավ նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտնելով երախտագիտություն Նորվեգիայի Թագավորությանը հայ ժողովրդի ու մասնավորապես բոլոր լոռեցիների անունից՝ 1988-ի երկրաշարժի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված Հայաստանին աջակցելու համար:

Այնուհետև դիմանկարի հեղինակ ԴանիելՎարուժան Հեճինյանը ներկայացրեց դիմանկարի ստեղծման պատմությունը. « «Նանսեն, կամուրջ բարեկամության և խաղաղության» դիմանկարի մտահաղացման և կտավի ստեղծման աշխատանքները սկսել էի դեռևս 2017թ-ին: Դիմանկարը Սփյուռքի նախարարության միջնորդությամբ պիտի հանձնվեր Նորվեգիայում, նորվեգյան կառավարությանը 2018թ. հոկտեմբերի 10-ին Նանսենի ծննդյան 157 ամյակի կապակցությամբ, ՀՀ կառավարության ներկայացուցչի, իմ և Նորվեգիայի հայ համայնքի մասնակցությամբ:
Հայաստանի ներքաղաքական վիճակի, ինչպես նաև ժամանակի սղության պատճառով որոշվեց նկարը փոխանցել Երևանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոտի Դեյվիդ Սթրեյթին՝որպես Հայաստանի կառավարության նվեր, որ նա էլ իր հերթին այն փոխանցի Նորվեգիայի Թագավորության կառավարությանը:

 Հարգելի ներկաներ,
ով կարող է ավելի լավ զգալ գաղթականության փշոտ ճանապարհը, քան գաղթականի զավակը, ով տեսել է այդ տառապանքի ցավն ու մորմոքը ծնողների աչքերում: Ես նրանց աչքերով նայել եմ ապագային՝ փորձելով իմ արվեստով զերծ պահել մարդկությանը նմանատիպ չարիքներից: Այդ իսկ նպատակով 2003-թ-ին հիմնադրեցի «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն իրազեկելու մարդկային գոյավիճակին՝ նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը, մարդկանց բարօրությանը՝ առանցք ընդունելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

 Այս առիթով նպատակահարմար է հիշել մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի խաղաղության պատգամը. «Եթե ազգերը կարողանան լուծել իրենց միջև առկա տարաձայնությունները, նրանք հեշտությամբ կարող են հաստատել տևական խաղաղություն:

 Դիմանկարի թեման խորհրդանշում է հայ և նորվեգացի ժողովուրդների բարեկամությունը, Նկարի կենտրոնում Նանսենի դիմանկարն է, թիկունքին Նորվեգիայի դրոշն ու քարտեզը, դիմացը Արարատ լեռն է, Հայաստանն իր եռագույնով, որի խաղաղության խորհրդանիշ կապույտն անցնում է նրա մատների միջով և միանում Նորվեգիայի դրոշի կապտագույն խաչին՝ վերածվելով երկու երկրների միջև բարեկամության կամուրջի և արտահայտելով երկու ժողովուրդների և պետությունների կողմից խաղաղության ձգտումը: Աջ ձեռքում աղավնի է, որը խորհրդանշում է Նանսենի պայքարը հանուն խաղաղության, որի համար նա պարգևատրվել է խաղաղության նոբելյան մրցանակով:

 Ինձ համար մեծագույն հպարտություն է նկարել նորվեգացի բևեռախույզ, Մեծ մարդասեր, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Երևանի պետական համալսարանի առաջին պատվավոր դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենի «Նանսեն, կամուրջ բարեկամության և խաղաղության» դիմանկարը՝ հարգանքի տուրքս մատուցելու նրա գործունեությանը հայ գաղթականների ու որբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, որն ինձ համար եղել է ուղեցույց դեռ պատանեկան տարիներից, հատկապես, որ այն բխում է «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության նպատակներից` www.peaceofart.org նպաստելով հայ-նորվեգական բարեկամութան զարգացմանն ու ամրապնդմանը»:

 Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին ինձ հավուր պատշաճ ներկայացնելու և իմ աշխատանքը գնահատելու համար: Ուզում եմ ավելացնել, որ նա ամենաերիտասարդ նախարարն է Հայաստանում և երիտասարդ նախարարի ներկայությունը կարևոր է, որպեսզի սփյուռքի երիտասարդները նաև ոգեշնչվեն և կապվեն հայրենիքի հետ:

  Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նաև ՀՀ վարչապետին նկարի փոխանցման հանձնարարականի համար, ինչպես նաև ՀՀ կառավարությանը, ՀՀ սփյուռքի նախարարությանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ սփյուռքի նախարարության եվրոպայի բաժնի պետ Կարեն Ավանեսյանին, առաջին փոխվարչապետի օգնական Լիանա Սիմոնյանին, «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Հեղինե Գևորգյանին միջոցառումը կազմակերպելու և իրականացնելու համար»:



Armenian government Gift of Gratitude to the Kingdom of Norway government.

 November12, 2018
 Heghine Gevorgyan
 
 On November 6, 2018 at the event hall of the Ministry of Diaspora, acting Minister of Diaspora Mkhitar Hayrapetyan Officially presented The portrait of Fridtjof Nansen painted by the "Peace of Art" organization's founder, Daniel Varoujan Hejinian to the Honorary Consul of Norway to Armenia, Timothy David Straight, as a gift from the Government of Armenia which in its turn will transfer to the Government of the Kingdom of Norway, strengthening the friendship between the two nations. 
 
 The event began by accompaniment.of the two peoples National Anthem and was assigned by the RA Prime Minister and organized by the RA Foreign Affairs Ministry and the RA Ministry of Diaspora. Were also present at the event, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Kingdom of Denmark to the Republic of Armenia Ruben Madsen, Extraordinary and Plenipotentiary Ambassador of the Kingdom of Sweden to the Republic of Armenia Ulrik Tidresroy, Ambassador of Finland to Armenia Arya MacKonen and Swedish Embassy Chargé d'Affaires Martin Fredrickson.
 
 Mr. Straight expressed his thanks to the Minister and the government of Armenia on behalf of the government of the Kingdom of Norway. "I was very honoured today, on behalf of the government of the Kingdom of Norway, be presented by the Armenian Minister of the Diaspora Mkhitar Hayrapetyan with a wonderful painting of Norwegian humanitarian and explorer Fridtjof Nansen by Varoujan Hejinian from Boston in the U.S. The painting expresses gratitude for Nansen's support for the Armenian nation, the blue stripe on the Armenian flag going through Nansen's hand and into the blue stripe on the Norwegian flag. The warm relations between Armenia and Norway have been ongoing for hundreds of years. Let's build these relations further."
 
 The painting represents the great humanist Fridtjof Nansen's selfless attitude towards the Armenian people, his caring and support, as a result of which 350,000 Armenian refugee survivors of the Armenian Genocide received a Nansen passport. The painting conveys also a gratitude to the Norwegian government for providing humanitarian assistance to Armenia during the 1988 earthquake.
 
 On his opening ceremonial remarks, RA Minister of Diaspora Mkhitar Hayrapetyan noted that Nansen was one of the first to condemn the Armenian Genocide and helped tens of thousands of Armenian refugees find refugees in Armenia and other countries. He also recalled missionary Bodil Katharine Biørn, who worked as a nurse in Western Armenia and saved thousands of homeless and ill children.
 
 Gagik Ghalachyan, Head of the European Department of the Ministry of Foreign Affairs, conveyed the welcoming speech of RA Minister of Foreign Affairs Zohrab Mnatsakanyan.
 
 The governor of Lori region Andrey Ghukasyan also made a speech. “Shortly after the 1988 earthquake, the tents of the Norwegian Red Cross were deployed in Spitak, Lori Region, which became one of the first operational aid points for earthquake victims. Later, in March 1989, the Norwegian Red Cross was built and put into operation by the Spitak Hospital. Today, on behalf of the Armenian people and especially all the people of Lori on the occasion of the 30th anniversary of the earthquake, I express our gratitude for supporting Armenia in difficult situation", said the governor of Lori.
 
 Daniel Varoujan Hejinian, the author of the portrait, presented the story of the creation, in his speech Varoujan said: " The idea of the portraiture of "Nansen, Bridge of Friendship and Peace" was born in me back in 2017, and then I started the creation of the painting on canvas.
The portrait would have been passed to the Norwegian government and to the people of Norway by a representative of the Armenian government on October 10, 2018, on the occasion of Nansen's 157th birthday as a gift of gratitude from the Government of Armenia and the Armenian people.
But Armenia's internal political situation and the lack of time brought us to the decision to transfer the painting to the Government of the Kingdom of Norway through its Honorary Consul Mr. Timothy David Straight.
 
 Dear participants, who can feel the thorny path of emigration rather than the migrant's child, who has seen the pain and sorrow of that suffering in the eyes of his parents. I have looked at the future through their eyes hoping to keep the humanity away from such misfortune. For this purpose, I founded the "Peace of Art" organization in 2003, which uses art as an educational tool to bring awareness to the universal human condition and promote peaceful solutions to conflict.
 
 On this occasion it is worth remembering the great humanitarian Fridtjof Nansen's message of Peace. "If nations can resolve their differences, they can easily establish lasting peace."
 
 The theme of the portrait symbolizes the friendship between the Armenian and Norwegian people. In the center of the painting is the portrait of Nansen and in his background is the flag and the map of Norway, in his front is the Mount Ararat and Armenia with its tricolor, whose blue color symbolizing peace passes through his fingers uniting with the blue cross of the Norwegian flag, turning into a bridge of friendship between the two countries. In his right hand there is a dove symbolizing Nansen's struggle for peace, for which he was awarded the Nobel Peace Prize.
 
 The painting also reflects the goals of the "Peace of Art" organization, www.peaceofart.org contributing to the development and strengthening of the friendship between Armenia and Norway, expressing the aspiration for peace by the two nations and states.
 
 It is a great honor for me to paint "Nansen, Bridge of Friendship and Peace", the portrait of Norwegian polarizer, great humanist, Nobel Peace Prize laureate, friend of the Armenian people, first Honorary Doctor of Yerevan State University Fridtjof Nansen, to pay my tribute and homage to his activities in the direction of protecting the rights of Armenian refugees and orphans. "
 
 Varoujan also expressed his thanks to RA Minister of Diaspora Mkhitar Hayrapetyan for presenting him properly and evaluating his work, he added that he is the youngest minister in Armenia and the presence of the young minister is important for Diaspora youth to be inspired and contacted with their homeland. He also expressed his gratitude to the RA Prime Minister for the assignment to transfer of the painting, as well as to the RA Government, the RA Ministry of Diaspora, the RA Ministry of Foreign Affairs, the Head of the European Department of the Ministry of Diaspora Karen Avanesyan, the First Deputy Prime Minister Liana Simonyan, representative Heghine Gevorgyan for the organization and implementation of the event. 


Դեսպան Բալայանը այս անգամ այցելեց Ալմելոյի հայ համայնք



Հերթական հանգստյան կիրակին ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը այս անգամ այցելեց Նիդերլանդների ամենահայաշատ համայնք՝ Ալմելո։ Եկեղեցու վարչության նախագահ Օնիկ Գելիջիի, վարչության անդամների և կիրակնօրյա դպրոցի տնօրենի հետ ծանոթանալուց և կարճատև զրույցից հետո դեսպանը շփվեց կիրակնօրյա դպրոցի յոթ դասարաններում սովորող աշակերտների հետ, ծանոթացավ ուսումնական ծրագրերին։  Հուզմունքով լսեց փոքրիկների հայրենասիրական արտասանությունները և երգերը։ 
Այնուհետև այցելեց եկեղեցի, մասնակցեց պատարագին։  
Ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիրին։ Հանդիպում ունեցավ Ալմելոյի եկեղեցու հետ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին հարցեր՝ Հայրենիք Սփյուռք կապի, ներհամայնքային ծրագրերի, հետագա համագործակցություններին վերաբերող  հարցերի շուրջ։ 
Կեսօրից հետո դեսպանը մասնակցեց ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքին վերաբերող գրքի և նրա երգերի շնորհանդեսին։ Բանախոսն էր՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը: Ներկայացվեցին՝ «Թաթուլ Կրպեյան.Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» գիրքը և Կրպեյանի  երգերի ձայնասկավառակը։

Սվետլանա Անդրեսյան
(Մեր.թղթակից, Ալմելո)

Հիշեցնենք անցած կիրակի դեսպանն այցելել էր Մաստրիխտ, որտեղ հանդիպում էր ունեցել տեղի հայ համայնքի հետ:
















Friday, 9 November 2018

Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հարցազրույցը Արցախի հանրային հեռուստատեսությանը


Նիդերլանդներ մեկնելուց ու պաշտոնական պարտականությունները սկսելուց առաջ` հոկտեմբերի վերջին, Արցախի հանրային հեռուստաընկերությանը բավական հուշագրավ հարցազրույց է տվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրպետության արտակարգ և լիազոր դեսպան Tigran Balayan-ը:
Հաղորդման ընթացքում բացահայտվում են դիվանագետի և հայ մարդու մոտեցումները պետականաշինությանը, մարդկային սրտացավությունը երկրի ներկայի ու ապագայի նկատմամբ, իմացությունն ու պատասխանատվությունը դեպի ստանձնած գործը, պարզ մարդկային ու ընտանեկան հարաբերությունները:
Лиана Адамян (Liana Adamyan)- ի պատրաստած տեսանյութում, պարզ երևում է, որ Դեսպանը լիակատար պատկերացում ունի թե՛ Նիդերլանդների հայ համայնքի, և թե ԵՎրամիության մեծ ընտանիքի գործունեությանը:
Պատասխանատու առաքելությունը սկսելուց և պաշտոնական հավաստիագրերը Նիդերլանդների թագավորին հանձնելուց առաջ, նրան կրկին մաղթումում ենք բարի երթ ու արգասաբեր գործունեություն` ի փառս մեր Հայաստան երկրի: