The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 26 January 2026

Հավատքի ճանապարհ՝ Արթիկից Դորն

 

Նիդերլանդական Reformatorisch Dagblad թերթի անդրադարձը Էդգար Չոփիկյանի կյանքին և ծառայությանը

Նիդերլանդներում լույս տեսնող հեղինակավոր քրիստոնեական Reformatorisch Dagblad օրաթերթը հոդված է հրապարակել Հայ Ավետարանական «Աստծո Տուն» եկեղեցու հովիվ Էդգար Չոփիկյանի (40) մասին։ Հոդվածի հեղինակը լրագրող Միխիել Բակկերն է, ով ներկայացնում է Չոփիկյանի կյանքի, հավատքի և ծառայության ճանապարհը՝ Հայաստանից մինչև Նիդերլանդներ։

Հոդվածում նշվում է, որ Էդգար Չոփիկյանը ծնվել է Հայաստանի հյուսիսում՝ Արթիկ քաղաքում։ Նրա մանկության և պատանեկության տարիները համընկել են խորհրդային շրջանի հետ, երբ եկեղեցական կյանքը խիստ սահմանափակված էր։ Չնայած դրան՝ նրա տատիկը տանը պահում էր սրբապատկերներ և սուրբ գրքեր, որոնք առաջին հոգևոր տպավորություններն են թողել նրա վրա։ Յոթ տարեկանում ստացած մանկական Աստվածաշունչը դարձել է նրա հավատքի որոնման սկիզբը։

Պատանեկության տարիներին Չոփիկյանը ցանկացել է քահանա դառնալ և երկու անգամ փորձել է հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների հետ, սակայն անհաջող փորձերից հետո հիասթափվել է և որոշ ժամանակ ապրել աշխարհիկ կյանքով։

2005 թվականին, քաղաքական պատճառներով, նա լքում է Հայաստանը և ապաստան խնդրում Նիդերլանդներում։ Ապաստանյալների կենտրոնում նա շփվում է հոլանդացի քրիստոնյաների հետ և առաջին անգամ այցելում է ավետարանական եկեղեցի։ Այդ փորձառությունը, ինչպես նշվում է հոդվածում, նրա համար շրջադարձային է լինում․ նա սկսում է խորությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը, հատկապես Սաղմոսները, որոնք մեծ ազդեցություն են թողնում նրա վրա։

Չնայած այն հանգամանքին, որ նրա ապաստանի դիմումը մերժվում է և նա հայտնվում է արտաքսման կենտրոնում՝ նույնիսկ կալանքի պայմաններում, Չոփիկյանը շարունակում է իր հավատքի ճանապարհը։ Այդ ընթացքում նա ձեռքով արտագրում է ամբողջ Նոր Կտակարանը և ստանում հարյուրավոր նամակներ ու բացիկներ քրիստոնյաներից, որոնք քաջալերում են նրան։ Ի վերջո, նրան ազատ են արձակում, քանի որ հնարավոր չի լինում արտաքսել Հայաստան։

Հետագա տարիներին Էդգար Չոփիկյանը բնակվում է Դորն քաղաքում գտնվող «Էլիմ» քրիստոնեական համայնքում, ստանում աստվածաբանական կրթություն, մկրտվում է Հայ Ավետարանական եկեղեցում և ներգրավվում ակտիվ ծառայության մեջ։ Նա նաև ժամանակավորապես ծառայել է Հայաստանում և Բելգիայում՝ օգնելով  համայնքի Հայ Ավետարանական եկեղեցու հիմնադրմանը։

2024 թվականին նա ձեռնադրվում է որպես Դորնում գործող Հայ Ավետարանական «Աստծո Տուն» եկեղեցու հովիվ։ Եկեղեցին ծառայում է հիմնականում հայերեն և ռուսերեն խոսող հավատացյալներին և ունի երեք հիմնական ուղղություն՝ հոգևոր աճ, քրիստոնեական ընտանիքների ամրապնդում և համայնքային ծառայություն։

Հոդվածում ընդգծվում է նաև Չոփիկյանի կարևոր դերակատարությունը եկեղեցիների միջև հարաբերությունների և աղոթքի միասնության ոլորտում։ Նրա ղեկավարած եկեղեցին մասնակցում է Նիդերլանդներում անցկացվող Աղոթքի շաբաթվա ազգային բացման ծառայությանը, ինչը նա բնութագրում է որպես պատմական իրադարձություն, հատկապես այն պատճառով, որ միջոցառմանը մասնակցում է նաև Հայ Առաքելական եկեղեցին։

Էդգար Չոփիկյանի խոսքերով, որոնք մեջբերվում են հոդվածում.

«Որտեղ երկու կամ երեք հոգի հավաքվում են Նրա անունով, այնտեղ Հիսուսը նրանց մեջ է։ Տարբեր եկեղեցիներից միասին աղոթելը կարևոր է և օրհնություն է»։


 

Sunday, 25 January 2026

2026թ հունվարի 2-րդ կեսը

 Հայաստանի ֆուտզալի հավաքականը պատմական հաջողության շեմին


Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլում տարավ իր երկրորդ հաղթանակը՝ 5:4 հաշվով առավելության հասնելով Չեխիայի նկատմամբ։ Երկու տուրից հետո Հայաստանի թիմը ունի 6 միավոր և վստահորեն գլխավորում է խումբը։

Լիտվան և Չեխիան ունեն մեկական միավոր և երկու խաղ անցկացրած, իսկ Ուկրաինան դեռ առանց միավորի է։ Այսպիսով, Հայաստանը արդեն  ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը՝ անկախ վերջին խաղի արդյունքից։

Սա պատմական ձեռքբերում է հայկական ֆուտզալի համար․ հավաքականը ոչ միայն առաջին անգամ է նման մակարդակի մրցաշարում, այլ նաև հանդես է գալիս բարձր արդյունքով՝ հաստատվելով որպես մրցունակ թիմ եվրոպական ասպարեզում։

Վերջին խմբային խաղը Հայաստանի համար կունենա արդեն ձևական բնույթ՝ պահպանելով առավելապես մրցանակային և պատրաստության նշանակություն առաջիկա փլեյ-օֆֆի հանդիպումներից առաջ։

Մադելին Շարաֆյանը երկրորդ անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի

22.01.2026/Նիդ.օրագիր

Disney/Pixar-ի ELIO անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Մադելին Շարաֆյանը ստացել է իր երկրորդ առաջադրումը Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը, այս մասին տեղեկացնում է ORER Armenian European Magazine  ամսագիրը։ ELIO-ն Մադլենի  առաջին լիամետրաժ ֆիլմն է , որպես ռեժիսոր նա ֆիլմը իրականացրել է Դոմի Շիի և Ադրիան Մոլինայի հետ համատեղ։

Ֆիլմը պատմում է 11-ամյա Էլիոյի մասին՝ տիեզերքով տարված, հարուստ երևակայությամբ մի տղայի, որը հայտնվում է միջգալակտիկ արկածի մեջ։ Էլիոն ստիպված է նոր կապեր ստեղծել այլմոլորակային կյանքի ձևերի հետ, հաղթահարել տիեզերական մասշտաբի ճգնաժամ և բացահայտել իր իրական ինքնությունը։

ELIO-ն Մադելին Շարաֆյանին դարձնում է առաջին հայ ռեժիսորը և Pixar-ի պատմության մեջ ընդամենը երրորդ կինը, ով ռեժիսորել է լիամետրաժ անիմացիոն ֆիլմ։ Նա իր առաջին «Օսկար»-ի առաջադրումը ստացել է 2021 թվականին՝ Pixar-ի BURROW կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար։

Շարաֆյանը միացել է Pixar ստուդիային անմիջապես քոլեջն ավարտելուց հետո՝ 2015 թվականին, և կարճ ժամանակում անցել է կարճամետրաժ ֆիլմերից դեպի լիամետրաժ կինո՝ ձևավորելով տպավորիչ ստեղծագործական ուղի։

2025 թվականին նա արժանացել է Armenian Film Society Gala-ի պատվո մրցանակին, որը նրան հանձնել է նրա գործընկերուհի Քեթրին Սարաֆյանը։

2026 թվականի Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 15-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։


Ալմելոյում կայացավ հոլանդահայ համայնքի պատմության մեջ առաջին ֆուտբոլի առաջնությունը

22.01.2026/Նիդ.օրագիր

Հունվարի 17-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի ունեցավ հոլանդահայ համայնքի պատմության մեջ նշանակալից և նախադեպը չունեցող իրադարձություն․ առաջին անգամ կազմակերպվեց համահամայնքային ֆուտբոլի առաջնություն, որը մեծ խանդավառությամբ և լայն մասնակցությամբ համախմբեց երկրի տարբեր բնակավայրերից ժամանած հայ երիտասարդներին։

Մրցաշարը հաջողությամբ անցկացվեց Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու տարածքում՝ եկեղեցու հովանավորությամբ և ՀԲԸՄ Ալմելոյի ու Հոմենթմեն Ալմելո միությունների համագործակցությամբ։ Նախաձեռնությունը միտված էր ոչ միայն սպորտային մրցակցության, այլև համայնքային կապերի ամրապնդմանն ու երիտասարդների միջև հաղորդակցության խթանմանը։

Ֆուտբոլային առաջնությանը մասնակցեցին շուրջ 16 թիմեր Նիդերլանդների տարբեր շրջաններից, այդ թվում՝ 12 տղաների և 4 աղջիկների թիմեր։ Մրցաշարը դարձավ բացառիկ հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեցան ոչ միայն ցուցադրելու իրենց մարզական հմտությունները, այլև ճանաչելու միմյանց, շփվելու և վերարժևորելու ազգային ինքնության ու համայնքային միասնականության պահպանման կարևորությունը։

Միջոցառման պաշտոնական բացումը կատարեց Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը՝ հանդես գալով օրհնության աղոթքով և ողջույնի խոսքով։ Իր խոսքում Սրբազան Հայրը կարևորեց նման նախաձեռնությունների դերը սփյուռքյան իրականությունում՝ ընդգծելով, որ սպորտային և մշակութային ծրագրերը կարևոր միջոց են երիտասարդների ակտիվ ներգրավման և հայապահպանության գաղափարի արդիականացման համար։

Ֆուտբոլային հանդիպումների ավարտից հետո եկեղեցու սրահում կազմակերպվեց մրցանակաբաշխություն, որի ընթացքում պարգևատրվեցին բոլոր մասնակիցներն ու հաղթող թիմերը։ Օրը եզրափակվեց պարահանդեսով, որը ջերմ ու ուրախ մթնոլորտում ամփոփեց միջոցառումը՝ վերածելով այն համայնքային հիշարժան տոնի։

Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է իր կարևոր դերակատարությունը որպես նիդերլանդահայ համայնքի հոգևոր, մշակութային և հասարակական կենտրոն։ Եկեղեցին ոչ միայն ապահովում է համայնքի հոգևոր կյանքը, այլև ակտիվորեն աջակցում է սոցիալ-մշակութային, երիտասարդական և սպորտային նախաձեռնություններին՝ նպաստելով համայնքային կյանքի զարգացմանն ու սերունդների միջև կապերի ամրապնդմանը։

Այս ֆուտբոլային առաջնությունը ևս մեկ անգամ փաստեց, որ միասնական նախաձեռնությունների միջոցով հնարավոր է պահպանել և զորացնել համայնքային ոգին՝ անկախ աշխարհագրական տարածությունից։

Ստորագրվել է Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը

22.01.2026/Նիդ օրագիր

Շվեյցարիայում ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

Կանոնադրության ստորագրման ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում մի շարք պատերազմներ դադարեցվել են։ Այդ համատեքստում նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ այդ երկրների առաջնորդներից շատերը դարձել են իր բարեկամները։

Թեև Հայաստանի վարչապետի աշխատակազմը ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, վարչապետը այսօր մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու ամերիկյան նախաձեռնությանը։

Ըստ հաղորդումների՝ «Խաղաղության խորհրդին» հրավիրվել են ավելի քան հինգ տասնյակ երկրների ղեկավարներ։ Հրավերներ են ստացել նաև Ռուսաստանի և Բելառուսի նախագահները, որոնք Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո Արևմուտքի կողմից քաղաքական մեկուսացման մեջ էին հայտնվել։

Սկզբնապես հայտարարվել էր, որ նախաձեռնությունը նպատակ ունի վերահսկել Գազայի վերականգնման գործընթացը։ Սակայն այժմ Թրամփը հայտարարել է, որ խորհրդի առջև դրված խնդիրները ավելի լայն են և ընդգրկում են գլոբալ հակամարտությունների կարգավորումը։

Մի շարք փորձագետներ կարծում են, որ այս նախաձեռնությունը կարող է դիտարկվել որպես ՄԱԿ-ի դերի սահմանափակման փորձ։ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս քննադատել է կազմակերպության արդյունավետությունը։

Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցների շրջանում նախաձեռնությունը միանշանակ աջակցություն չի ստացել։ Ֆրանսիայի նախագահը, որը ՆԱՏՕ-ի անդամ երկրի ղեկավար է, հրաժարվել է միանալ խորհրդին։ Հայաստանը, սակայն, օրեր առաջ հայտարարել էր, որ կմասնակցի նախաձեռնությանը։

«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը», — ավելի վաղ հայտնել էր վարչապետի մամուլի քարտուղարը։

Հայոց այբուբենի հուշարձան՝ Եվրոպայի խորհրդարանի հարակից տարածքում

22.01.2026/Նիդ.օրագիր

Հայաստանի կառավարությունը 2026 թվականի հունվարի 22-ին կայացած նիստում որոշում է ընդունել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում՝ Եվրոպայի խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում, հայոց այբուբենին նվիրված հուշարձան տեղադրելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկացվում է պաշտոնական աղբյուրներից, նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդարանի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։ Այն նպատակ ունի ընդգծելու հայոց լեզվի և գրերի դերը համաշխարհային մշակութային ժառանգության մեջ՝ ներկայացնելով դրանք Եվրոպայի կարևորագույն քաղաքական և խորհրդանշական կենտրոններից մեկում։

Կառավարության որոշմամբ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ձեռք բերել համապատասխան գեղարվեստական քանդակ՝ մեկ անձից գնման ձևով։ Քանդակի համար սահմանվել է շուրջ 16 միլիոն դրամ արժողություն, որից 60 տոկոսը կվճարվի որպես կանխավճար՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ապահովելու նպատակով։

Նշվում է, որ տվյալ ծախսը նախապես ներառված չի եղել պետական բյուջեում, ինչով էլ պայմանավորված է պահուստային ֆոնդի օգտագործման որոշումը։ Հուշարձանի կոնկրետ տեսքը, ավարտի ժամկետներն ու տեղադրման տեխնիկական մանրամասները առաջիկայում կհստակեցվեն։

Հայոց այբուբենի հուշարձանի տեղադրումը Ստրասբուրգում դիտարկվում է ոչ միայն որպես մշակութային նախաձեռնություն, այլև որպես խորհրդանշական քայլ՝ ուղղված հայկական ինքնության, լեզվի և պատմական ժառանգության միջազգային ճանաչման ու արժևորման խորացմանը եվրոպական հանրային տարածքում։

Հիշողության և լռության այգի Ռոտերդամի հիվանդանոցում

21.01.2016/Նիդ.օրագիր

Ռոտերդամում գտնվող   Maastad հիվանդանոցում` Tuin van Herinneringen անունով այգի  կա, որը ծառայում է հոգևոր հանգստի, հիշողության և ներքին լռության համար։

Այս այգին նախատեսված է հիվանդների, նրանց ընտանիքների, բուժանձնակազմի և այցելուների համար՝ որպես խաղաղ միջավայր, որտեղ կարելի է կանգ առնել առօրյա աղմուկից, նստել, մտածել, սգալ կամ պարզապես շնչել։ Այգին ունի խորհրդանշական արվեստային լուծումներ, կանաչ տարածքներ և նստատեղեր, որոնք հրավիրում են լռության ու ներքին կենտրոնացման։

Հատկապես կարևոր է այգու այն հատվածը, որտեղ այցելուները կարող են մոմ վառել՝ ի հիշատակ սիրելի մարդկանց, կորուստների կամ կյանքի կարևոր պահերի։ Մոմի լույսը այստեղ դառնում է ոչ միայն հիշատակի նշան, այլ նաև հույսի ու կապի խորհրդանիշ՝ անցյալի, ներկայի և ապագայի միջև։

Այգին բաց է բոլորի համար և ընդգծում է նիդերլանդական առողջապահական համակարգում մարդու հոգեկան և էմոցիոնալ բարեկեցության կարևորությունը։ Այն հիշեցնում է, որ բուժումը միայն ֆիզիկական չէ․ երբեմն լռությունը, բնությունը և հիշողությունը նույնքան անհրաժեշտ են, որքան բժշկական խնամքը։

Այս այգին  վկայում է, որ նույնիսկ հիվանդանոցային միջավայրում կարելի է ստեղծել տարածք, որտեղ մարդը կարող է մնալ իր զգացումների հետ՝ արժանապատիվ, հանգիստ և ընդունված։

📍 Վայր՝     Rotterdami Maastad Ziekenhuis` Tuin van Herinneringen.

Anahit Aghabekyan

Պետրոս Դուրյան․ 21  տարվա կյանք` շարունակական  անմար պոեզիայի համար

21.01.2026թ/Նիդ.օրագիր

Հունվարի 21-ը հայ գրական հիշողության մեջ նշանավորվում է որպես Պետրոս Դուրյանի մահվան տարելից։ Այդ օրը մենք կրկին կանգնում ենք մի անունի առաջ, որը թեև կարճ կյանք է ունեցել, սակայն թողել է խոր ու անջնջելի հետք հայ պոեզիայի պատմության մեջ։

Պետրոս Դուրյանը ծնվել է 1851 թվականին Կոստանդնուպոլսում և ապրել ընդամենը 21 տարի։ Սակայն այդ կարճ ժամանակահատվածում նա հասցրեց ստեղծել մի պոեզիա, որն այսօր էլ հուզում է, տագնապեցնում ու ոգեշնչում։ Նրա բանաստեղծություններում համադրվում են երիտասարդական բորբոքումը, կյանքի ու սիրո նկատմամբ անսահման կարոտը, ինչպես նաև մահվան գիտակցումը, որը կարծես մշտապես ուղեկցել է նրան։

Դուրյանի պոեզիան առանձնանում է իր անկեղծությամբ։ Նա չէր ձգտում բարձրագոչ ձևերի կամ զարդարուն լեզվի․ նրա խոսքը պարզ է, բայց՝ խոր, անձնական, բայց՝ համամարդկային։ Սերը, տառապանքը, հայրենիքի զգացումը, մարդու ներքին պայքարը նրա բանաստեղծություններում դառնում են կենդանի և շոշափելի։ Դուրյանը գրում էր այնպես, ասես յուրաքանչյուր տող իր վերջին խոսքն է աշխարհին։

Հիվանդությունը՝ թոքախտը, որը վաղ տարիքից խլեց նրա ուժերը, չկարողացավ խլել նրա ստեղծագործական կրակը։ Ընդհակառակը, մահվան մոտիկությունը նրա պոեզիային հաղորդեց յուրահատուկ լրջություն և ճշմարտություն։ Նրա «Լճակ», «Իմ մահը», «Սիրո երգեր» և այլ ստեղծագործություններ այսօր էլ ընթերցվում են որպես երիտասարդ հոգու վկայություն, որը չհաշտվեց կյանքի անարդար կարճության հետ։

Սփյուռքի, այդ թվում՝ Նիդերլանդներում ապրող հայ համայնքի համար Պետրոս Դուրյանը ոչ միայն գրական դեմք է, այլ նաև հիշեցում է մեր մշակութային արմատների, լեզվի և հոգևոր ժառանգության մասին։ Նրա գործերը կամուրջ են անցյալի և ներկայի միջև՝ միավորելով սերունդներին նույն զգացմունքների ու հարցադրումների շուրջ։

Դուրյանը հեռացավ վաղ, բայց չմարեց։ Նրա խոսքը շարունակում է ապրել, քանի դեռ կա ընթերցող, ով կկանգ առնի նրա տողերի առաջ և կզգա այն նույն ցավն ու գեղեցկությունը, որոնք ապրում էին երիտասարդ բանաստեղծի սրտում։

Հիշելով Պետրոս Դուրյանին՝ մենք ոչ միայն հարգում ենք մեծ տաղանդի հիշատակը, այլ նաև վերահաստատում ենք հայ պոեզիայի անմահությունը։


«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը շարունակվում է: Սփյուռքահայ 600 պատանիներ իրենց ամառը կվայելեն հայրենիքում: 

Այս տարի «Քայլ դեպի տուն»-ը կանցկացվի հունիսի 12-ից օգոստոսի 19-ը` 5 փուլով:

Ծրագրի մասնակից դառնալու, Հայաստանը ճանաչելու, և նոր ընկերներ ու հիշողություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել հայտադիմումը՝  https://forms.gle/UsZrTMzLg2Wsjo3o8 ։

Դիմումների վերջնաժամկետը՝ փետրվարի 25:

Մանրամասները՝ տեսաֆիլմում։

 Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակ – 2026

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը հայտարարել է 2026 թվականի մրցանակակիրներին։

 Մրցանակի հանձնաժողովը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը՝ այն դիտարկելով որպես խաղաղության, երկխոսության և հակամարտության լուծման շարունակական գործընթաց։

 «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ խաղաղության հաստատման և ամրապնդման ուղղությամբ։

 Մրցանակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհանձնվի փետրվարին՝ Աբու Դաբիում։

 Հանձնաժողովը շեշտում է․ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, այլ՝ երկարաժամկետ և հետևողական ուղի։


Հունվարի 16-ից 18-ը Նիդերլանդների մի քանի եկեղեցական համայնքներում տեղի ունեցան կարևոր միջոցառումներ՝ նախագահությամբ և օրհնությամբ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի

Հունվարի 16-ին, Սրբազան Հայր ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ հանդիպում ունեցավ մի խումբ երիտասարդների հետ, որոնք Մեծ Պահոց շրջանին կազմակերպում են  տեղաբանակ երիտասնարդների համար մի քանի օրյա առնձնացում։ 

Երեկոյան Սրբազան Հայրը երիտասարդների և համայնքի այլ անդամների հետ Սուրբ Հոգի եկեղեցում մասնակցեց Խաղաղական և Հանգստյան ժամերգության: 

Հաջորդ օրը Խաժակ Սրբազանն այցելեց ԱՄԵՐՍՖՈՐՏ քաղաք, ուր նախագահեց Սուրբ և Անմահ Պատարագը, որը մատուցեց Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քհն. Թադևոսյանը: 

Նույն օրը կեսօրից հետո, Սրբազան Հայրն այցելեց ԱԼՄԵԼՈ քաղաք, ուր տեղի էր ունենում ֆուտբոլի առաջնություն, որի մասնակիցները Նիդերլանդների հայ եկեղեցական համայնքների երիտասարդ և երիտասարդուհիներն էին: Մրցումները մեկնարկեցին Սրբազան Հոր աղոթքով և բացման խոսքով:

Երեկոյան Սրբազան Հայրը մեկնեց ՈւՏՐԵԽՏ քաղաք՝ մասնակցելու   Նիդերլանդների Եկեղեցիների Խորհրդի  կողմից կազմակերպված Քրիստոնեական միասնության համար աղոթքի։

Ժամերգությունը կատարվեց Նիդերլանդներում գործող տարբեր քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Միջեկեղեցական  ժամերգությանը Խաժակ Սրբազան Հոր հետ մասնակցեցին նաև Տեր Տարոն քհն. Թադևոսյանը և Գրիգոր սրկ. Այվազյանը:

Իսպանիայում տեղի է ունեցել ծանր գնացքային աղետ. տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ

Նիդ.օրագիր/19.01.2026

Կորդոբա, Իսպանիա — 2026 թվականի հունվարի 18-ին Իսպանիայի հարավում՝ Կորդոբա նահանգի Ադամուս քաղաքի մերձակայքում, տեղի է ունեցել երկու արագընթաց գնացքների միջև խոշոր բախում, որը դարձել է վերջին տարիների ամենածանր երկաթուղային աղետներից մեկը երկրում։

Պաշտոնական տվյալներով՝ վթարի հետևանքով առնվազն 39 մարդ զոհվել է, ավելի քան 150 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնց մի մասը գտնվում է ծանր վիճակում։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։

Վթարի հանգամանքները

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Մալագայից Մադրիդ ուղևորվող Iryo ընկերության արագընթաց գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից, ինչի հետևանքով կազմը հայտնվել է հակառակ ուղղությամբ ընթացող գնացքի ուղու վրա։ Դրանից անմիջապես հետո տեղի է ունեցել ճակատային բախում Renfe ընկերության՝ Մադրիդից Հուելվա ընթացող գնացքի հետ։

Վթարը տեղի է ունեցել ուղիղ և վերջերս վերանորոգված երկաթուղային հատվածում, ինչը, ըստ Իսպանիայի տրանսպորտի նախարարության, դեպքը դարձնում է առանձնապես մտահոգիչ։

Փրկարարական աշխատանքներ

Արտակարգ իրավիճակի վայրում ողջ գիշեր աշխատել են հրշեջ-փրկարարական ջոկատներ, բժշկական խմբեր և զինվորական ստորաբաժանումներ։ Վիրավորները տեղափոխվել են Կորդոբայի և հարակից քաղաքների հիվանդանոցներ։ Տարածքի բարդ ռելիեֆը և վնասված վագոնների ծանր վիճակը զգալիորեն դժվարացրել են փրկարարական աշխատանքները։

Քննություն և հնարավոր պատճառներ

Դեպքի առնչությամբ սկսվել է լայնածավալ քննություն։ Նախնական տվյալները վկայում են, որ հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել երկաթգծի տեխնիկական անսարքությունը, մասնավորապես՝ գծի միացնող հատվածներից մեկի վնասվածքը։ Միաժամանակ իշխանությունները հայտնում են, որ այս փուլում մարդկային սխալի կամ արագության գերազանցման վարկածը առաջնահերթ չի դիտարկվում։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ իրականացվելու է «լիարժեք, անկախ և թափանցիկ հետաքննություն»՝ պարզելու ողբերգության իրական պատճառները և պատասխանատվության հարցը։

Ազգային սուգ

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է եռօրյա ազգային սուգ՝ զոհերի հիշատակին։ Երկրի տարբեր քաղաքներում կազմակերպվում են հիշատակի միջոցառումներ, իսկ երկաթուղային հաղորդակցությունը որոշ ուղղություններով ժամանակավորապես դադարեցված է։

Հոդվածը հիմնված է պաշտոնական աղբյուրների և միջազգային լրատվամիջոցների կողմից հրապարակված տվյալների վրա։ Տեղեկությունները կարող են թարմացվել՝ նոր մանրամասների հրապարակման հետ մեկտեղ։

Փարաջանովի կինոն Նիդերլանդներում․ տեսողական պոեզիա և մշակութային հիշողություն

Նիդերլանդներում ներկայացվում է հատուկ կինոպրոգրամ՝ նվիրված խորհրդանշական ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությանը և նրա ազդեցությանը խորհրդային ու հետխորհրդային արվեստի վրա։ Ծրագիրը նպատակ ունի լայն հանրությանը ներկայացնել այն կինոլեզուն, որը հատում է ազգային սահմանները և կինոն վերածում է մշակութային ու տեսողական պոեզիայի։ Նախաձեռնությունը մասամբ իրականացվել է կինոյի սիրահար և Հայաստանի պատվավոր հյուպատոս Յան Հուկեմայի ջանքերով։

Ծրագրի կենտրոնում Փարաջանովի առանցքային ֆիլմերն են, որոնցից առանձնանում է «Նռան գույնը»՝ համաշխարհային կինոյի ամենաանհատական և խորհրդանշական գործերից մեկը։ Ֆիլմը մերժում է դասական պատմողական կառուցվածքը՝ փոխարենը առաջարկելով պատկերների, շարժումների և խորհրդանիշների լեզու։ Ծրագրում ընդգրկված է նաև «Սուրամի ամրոցի լեգենդը», որտեղ վրացական ժողովրդական առասպելը վերածվում է խիստ կառուցված, գրեթե նկարչական պատկերաշարի։

Փարաջանովյան գեղագիտությանը հարազատ հայացքով ներկայացվում են նաև Դոն Ասկարյանի «Կոմիտաս» և «Ավետիք» ֆիլմերը։ Այս աշխատանքները ուսումնասիրում են երաժշտության, մշակութային ինքնության և պատմական հիշողության թեմաները՝ շարունակելով այն գեղարվեստական մտածողությունը, որը Փարաջանովը ձևավորեց իր ֆիլմերում։

Կինոպրոգրամի կարևոր բաղադրիչն է նաև Միխայիլ Վարտանովի ստեղծագործությունը։ «Վերջին գարունը», «Հայկական հողի գույնը» և «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով» ֆիլմերը տեղակայվում են վավերագրականի, էսսեի և տեսողական պոեզիայի միջև՝ առաջարկելով խորը և մտորող հայացք հայկական բնապատկերի, պատմության և հոգևոր մշակույթի նկատմամբ։ Վարտանովի կինոն, ինչպես Փարաջանովինը, առանձնանում է պատկերային խտությամբ և մշակութային խորքային շերտերով։

Այս ծրագիրը Նիդերլանդական հանդիսատեսին հնարավորություն է տալիս բացահայտելու մի կինեմատոգրաֆիա, որը հաճախ դուրս է մնում լայն ցուցադրություններից, սակայն ունի նշանակալի տեղ համաշխարհային կինոյի պատմության մեջ։

Փարաջանովին նվիրված այս կինոպրոգրամը իրականացվում է Van den Ende Foundation հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Inge Drost 

Մաստրիխտի Սուրբ Կարպետ եկեղեցին և կիրակնօրյա դպրոցի սաները մասնակցեցին միջեկեղեցական էկումենիկ աղոթքին՝ հանդես գալով հոգևոր և ներշնչող ելույթներով։ Աղոթքը տեղի ունեցավ «Քրիստոնյաների միասնության շաբաթ» (Week van Eenheid van Christenen) միջոցառումների շրջանակում՝ 2025 թվականի հունվարի 18-ին, Մաստրիխտի Սուրբ Հովհաննես եկեղեցում (Sint Janskerk)։

Պատահական արված տեսանյութ
Կադրերում տեսնում եք, թե ինչպես երկու ոստիկանների ուղեկցությամբ և ավտոքարշակի մեկ աշխատակցի մասնակցությամբ կողաշրջված մեքենան հաշված րոպեների ընթացքում դուրս է բերվում ջրանցքից։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office [ENG] Applications are still open for the Step Toward Home educational and cultural program. This summer, 600 Armenian teenagers from the Diaspora will have the opportunity to spend their summer in Armenia. This year’s program will take place from June 12 to August 19 and will be held in five sessions. To take part in the program, discover Armenia, and create new friendships and unforgettable memories, fill out the application form: https://forms.gle/UsZrTMzLg2Wsjo3o8
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը շարունակվում է: Սփյուռքահայ 600 պատանիներ իրենց ամառը կվայելեն հայրենիքում: Այս տարի «Քայլ դեպի տուն»-ը կանցկացվի հունիսի 12-ից օգոստոսի 19-ը` 5 փուլով: Ծրագրի մասնակից դառնալու, Հայաստանը ճանաչելու, և նոր ընկերներ ու հիշողություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել հայտադիմումը՝ https://forms.gle/UsZrTMzLg2Wsjo3o8 ։ Դիմումների վերջնաժամկետը՝ փետրվարի 25:

Քրիստոնեաներու Միասնութեան Աղօթքի Շաբաթ – Առնհեմ

Այսօր մենք՝ իբրեւ Հայ Առաքելական Եկեղեցի, մասնակցեցանք Առնհեմ-Հարաւի մէջ տեղի ունեցած էկումենիք եկեղեցական արարողութեան՝ Քրիստոնեաներու Միասնութեան Աղօթքի Շաբաթի առիթով։
Արդէն աւելի քան երեսուն տարի է, որ Առնհեմ-Հարաւի մէջ տարին երկու անգամ՝ Յունուարին եւ Սեպտեմբերին, կը կազմակերպուին էկումենիք եկեղեցական արարողութիւններ, որոնց կը մասնակցին Հռոմէակաթոլիկ, Բողոքական Եկեղեցիները, Փրկութեան Բանակը եւ Ռեմոնսթրանտները։ Այս տարի աղօթքի շաբաթի համար առաջարկուած թեման եւ ծէսը պատրաստուած էին Հայ Եկեղեցիներուն կողմէ, ինչ որ այս մասնակցութիւնը մեզի համար առաւել առանձնայատուկ եւ նշանակալից դարձուց։
«Մէկ հոգիով՝ Իր լոյսին մէջ» թեման արտայայտուեցաւ Սուրբ Գրային ընթերցումներուն, աղօթքներուն եւ հայկական եկեղեցական երգեցողութեան մէջ՝ միասնաբար կատարուած այլ եկեղեցիներու երգչախումբերուն հետ։ Շնորհակալութեամբ կը յիշենք այս յաջող եւ միաւորող արարողութիւնը, ուր միասին աղօթեցինք եւ մեր հաւատքը տօնախմբեցինք։
Սրտանց կը շնորհակալութիւն յայտնենք կազմակերպիչ եկեղեցիներուն՝ ջերմ հրաւէրին եւ հիւրընկալութեան համար, ինչպէս նաեւ բոլոր անոնց, որոնք իրենց մասնակցութեամբ նպաստեցին այս գեղեցիկ արարողութեան։



Հարցազրույց եկեղեցու տարբեր մոդելների մասին

 «Նիդերլանդական օրագիրը» զրուցել է  աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետ

Այսօրվա մեր հարցազրույցը նվիրելու ենք Եկեղեցու հինգ տարբեր մոդելներին։ Այս մոդելները ներկայացված են կաթոլիկ կարդինալ Ավերի Դալլեսի (1918–2008) հայտնի աշխատության մեջ՝ Models of the Church։ Սակայն կարևոր է շեշտել, որ այն, ինչ այժմ կքննարկենք, Դալլեսի տեքստի պարզ վերապատմություն չէ։ Մեր մեկնաբանություններն ու գնահատականները կլինեն ազատ և անկախ՝ թեև մեկնարկային շրջանակը վերցնում ենք նրա առաջարկած մոդելներից։

Դրանք են՝

  1. Եկեղեցին՝ որպես հաստատություն (ինստիտուտ),

  2. Եկեղեցին՝ որպես միստիկական հաղորդություն,

  3. Եկեղեցին՝ որպես սակրամենտ (խորհուրդ),

  4. Եկեղեցին՝ որպես ավետաբեր/հռչակող (կերիգմատիկ),

  5. Եկեղեցին՝ որպես ծառա (դիակոնիա)։

Մեր նպատակը պարզապես տեսություն ներկայացնելը չէ։ Մենք փորձում ենք հասկանալ՝ այս մոդելներից որոնք են իրականում անհրաժեշտ, ինչ դեր ունեն, ինչպես կարող են օգնել Եկեղեցուն լինել այն, ինչ կոչված է լինել՝ ոչ միայն որպես գաղափար կամ կառույց, այլ որպես կենդանի համայնք՝ հավատքի, հույսի, սիրո, վկայության և ծառայության մեջ։ Այս տրամաբանությամբ էլ քայլ առ քայլ կանդրադառնանք մոդելներին՝ տեսնելով դրանց ուժեղ կողմերը, սահմանափակումները և այն, թե իրական Եկեղեցու համար ինչն է առաջնային ու անփոխարինելի։ 

Եկեղեցին՝ որպես հաստատություն

Հարց. Սկսենք ամենադասական պատկերացումից՝ «Եկեղեցին որպես հաստատություն»։ Շատերն ասում են, որ առանց կառույցի Եկեղեցին չի կարող գոյատևել։ Դուք ինչո՞ւ եք այս մոդելը քննադատում։

Պատասխան. Ես մերժում եմ այն միտքը, թե պատմական իրականության մեջ Եկեղեցին «անխուսափելիորեն» պետք է ունենա տեսանելի ինստիտուցիոնալ կազմակերպվածություն՝ կարծես դա նորմա և նախապայման լինի։ Իմ քննադատությունը հենց ինստիտուտ ունենալու տրամաբանության դեմ է, որովհետև այդ տրամաբանությունը շատ արագ սկսում է թելադրել, թե ինչ է Եկեղեցին և ինչպես պիտի ապրի։

Այս մոդելը մեզ սովորեցնում է Եկեղեցու կյանքը տեսնել վարչական–իրավական գործողությունների շարքի մեջ․ ով ինչ լիազորություն ունի, ով ինչ կարգավիճակ ունի, ով է «օրինական», ով՝ «անօրինական»։ Այստեղ եմ տեսնում վտանգը․ Ավետարանը դառնում է հավելում կառույցի վրա, ոչ թե կառույցը՝ հավելում Ավետարանի հռչակման վրա։

Այս մոդելը հատկապես վտանգավոր է երեք ուղղությամբ։

Առաջինը՝ իշխանության սրբացումը։ Երբ ամեն ինչ կախված է «պաշտոնական» համակարգից, ցանկացած քննադատություն հեշտությամբ ընկալվում է որպես անհնազանդություն։ Ավետարանի մաքրագործող և սթափեցնող ձայնը՝ անգամ իշխանության չարաշահումները բացահայտելու կոչը, սկսում է ընկալվել որպես «կարգը խախտող» երևույթ։ Ես չեմ ուզում, որ Եկեղեցու ճշմարիտ ձայնը լռի միայն այն պատճառով, որ կառույցը պետք է պահել ցանկացած գնով։

Երկրորդը՝ սահմանների հիվանդագին կարևորացումը։ Ինստիտուցիոնալ մտածողությունը սիրում է հստակ գծեր՝ ներս/դուրս, ենթարկվում/չի ենթարկվում, պատկանում է/չի պատկանում։ Բայց Ավետարանը գործում է ավելի բարդ իրականության մեջ․ կան որոնողներ, կասկածողներ, խոցվածներ, մարդիկ, որոնք չեն «տեղավորվում» վարչական չափանիշների մեջ, բայց իրականում բաց են լսելու համար։ Երբ առաջին հարցը դառնում է՝ «դու որտեղի՞ց ես՝ ներսի՞ց, թե՞ դուրսի՞ց», Եկեղեցին վտանգում է կորցնել իր ավետարանական շունչը։

Երրորդը՝ Եկեղեցու ինքնանպատակ դառնալը։ Կառույցը սկսում է ապրել իր սեփական տրամաբանությամբ, ինքնապահպանման մղումով․ գործերն արվում են, որովհետև «միշտ այսպես է եղել»։ Այդ պահին Եկեղեցին կարող է գործել ոչ թե Քրիստոսի առաքելության, այլ սեփական վերարտադրության համար։ Ես ուզում եմ հակառակ ուղղությունը․ Եկեղեցին պիտի չափվի ոչ թե իր համակարգի հզորությամբ, այլ Ավետարանի կենդանի ներկայությամբ։

Եկեղեցին՝ որպես միստիկական հաղորդություն

Հարց. Շատերի համար սա ամենաջերմ ու «հոգևոր» պատկերացումն է։ Բայց դուք ասում եք, որ այստեղ էլ կան լուրջ ռիսկեր։ Ո՞րն է գլխավոր վտանգը։

Պատասխան. Գլխավոր վտանգն այն է, որ հաղորդությունը կարող է վերածվել սուբյեկտիվ «լավ զգալու» փորձառության։ Երբ կենտրոնանում եմ հաղորդության վրա, ես կարող եմ աննկատ սկսել Եկեղեցին չափել իմ ներսային տրամադրությամբ․ ինձ այստեղ հարմար է, ջերմ է, ինձ ընդունում են։ Այդ դեպքում Եկեղեցին դառնում է «իմ համար հաճելի միջավայր»։

Բայց Ավետարանը միշտ չէ, որ հաճելի է։ Այն սթափեցնում է, բացահայտում ինքնախաբեությունը, խաչի տրամաբանություն է բերում։ «Հաղորդության» մոդելի խոցելի կողմն այն է, որ այն կարող է շղարշել մեղքի, դատաստանի, ներքին պայքարի և պատասխանատվության ծանր թեմաները։ Մնում է ջերմություն՝ առանց ճշմարտության սրության։

Երկրորդ վտանգը համայնքի իդեալականացումն է։ Երբ մարդիկ սպասում են «կատարյալ հոգևոր ընտանիք», հիասթափությունն անխուսափելի է։ Եվ այդ հիասթափությունը կրկնակի ցավոտ է, որովհետև մարդը զգում է, թե խաբվել է։ Ավելի ազնիվ է ընդունել, որ Եկեղեցին առաջանում է Խոսքի կանչից, ոչ թե համայնքային տրամադրությունից։ Հավատքը լսումից է, և Եկեղեցին ծնվում է այդ լսումից ու պատասխան տալուց։

Եկեղեցին՝ որպես սակրամենտ

Հարց. Սակրամենտալ մոդելը հաճախ ներկայացվում է որպես կամուրջ ինստիտուտի և հաղորդության միջև։ Ինչպե՞ս եք գնահատում այն։

Պատասխան. Տեսականորեն այն գեղեցիկ կամուրջ է, բայց գործնականում կարող է վերածվել ծիսական–տեխնիկական կենտրոնացման։ Երբ ասում ենք «նշան և գործիք», հաճախ դա լսվում է այնպես, կարծես Եկեղեցին ունի հատուկ մեխանիզմներ, որոնց մասնակցելը արդեն բավարար է։ Այդ դեպքում հավատքը դառնում է երկրորդական, իսկ արտաքին մասնակցությունը՝ առաջնային։

Այս մոդելի վտանգներից մեկը ես կանվանեի կատարողականություն։ Երբ ուշադրությունը կենտրոնանում է արարողության «ճիշտ» ձևի վրա՝ առանց կենդանի լսման ու դարձի, խորհուրդը դառնում է սովորություն։ Ոչ թե Քրիստոսի հետ իրական հանդիպում, այլ պարզապես մի բան, որ անում ենք։

Երկրորդ վտանգը սահմանների կեղծ վստահությունն է․ «մենք ունենք նշանը»։ Բայց Ավետարանը մշտապես խոցում է ինքնավստահությունը և պահանջում զղջում, հավատք ու նոր կյանք։ Եթե այդ կենտրոնը կորցվում է, սակրամենտալը վերածվում է պատկանելիության կնիքի՝ ինստիտուցիոնալ վտանգի ավելի նուրբ ձևով։

Եկեղեցին՝ որպես ավետաբեր (կերիգմատիկ)

Հարց. Դուք այս մոդելն եք դնում կենտրոնում։ Ինչո՞ւ։

Պատասխան. Որովհետև սա Եկեղեցուն վերադարձնում է իր սկզբնաղբյուրին։ Եկեղեցին գոյություն ունի, որովհետև Աստված խոսում է, և մարդիկ՝ լսելով, պատասխանում են հավատքով։ Եկեղեցին առաջանում է կանչից և ամեն անգամ, երբ Խոսքը հնչում է ու ընդունվում է հավատքով, Եկեղեցին նորից «ծնվում է»։

Այս մոդելը չի թողնում թաքնվել երկրորդական բաների հետևում։ Կամ մենք Քրիստոս ենք հռչակում, կամ զբաղված ենք ինքներս մեզանով։ Կամ մարդուն կանգնեցնում ենք Ավետարանի որոշման առաջ, կամ պարզապես տեղեկատվություն ենք փոխանցում։ Սա Եկեղեցու կյանքի ամենախիստ, բայց ամենաանհրաժեշտ չափորոշիչն է։

Եկեղեցին իրավունք չունի իրեն նույնացնելու պատմության «հաջող ընթացքի» կամ աշխարհիկ առաջընթացի հետ։ Նրա կոչումն առաջին հերթին վկայությունն է՝ խաչի տրամաբանությամբ՝ խոնարհ, սթափ և ուժեղ։

Եկեղեցին՝ որպես ծառա (դիակոնիա)

Հարց. Չկա՞ վտանգ, որ այս մոդելով Եկեղեցին պարզապես լուծվի սոցիալական ծրագրերի մեջ։

Պատասխան. Եթե այս մոդելը առանձնացվի Ավետարանից, ապա այո։ Բայց դիակոնիան հենց պաշտպանում է Ավետարանի հավաստիությունը։ Քարոզը չի կարող մնալ լոկ բառ։ Եթե ես խոսում եմ ողորմության մասին, բայց իմ համայնքը չի կանգնում աղքատի կողքին, իմ խոսքը դառնում է անհավատալի։

Այս մոդելը կոտրում է իշխանության գայթակղությունը։ Քրիստոնեական իշխանությունը ծառայություն է։ Ոտնլվայի պատկերն այստեղ չափանիշ է․ ով ուզում է մեծ լինել, պիտի ծառայի։ Եկեղեցին աշխարհում գոյություն ունի ուրիշների համար, հատկապես նրանց, ովքեր քիչ պաշտպանված են։

Ամփոփում

Հարց. Ինչո՞ւ եք ասում, որ հատկապես 4-րդ և 5-րդ մոդելներն են Եկեղեցու ճիշտ ուղղությունը ցույց տալիս։

Պատասխան. Որովհետև 4-րդ մոդելը պահում է Եկեղեցու ճշմարտության կենտրոնը՝ Ավետարանի հռչակումը, իսկ 5-րդը՝ նրա հավատալի լինելը՝ ծառայությունը։ Առաջինը պաշտպանում է բովանդակությունը, երկրորդը՝ այդ բովանդակության մարմնավորումը կյանքում։ Ես ուզում եմ, որ Եկեղեցին լինի Խոսքի շուրջ ծնվող և ծառայության մեջ ապրող համայնք։

Եկեղեցին և քաղաքականությունը

Եկեղեցին չի կարող քաղաքականության նկատմամբ անտարբեր լինել, բայց չպետք է դառնա կուսակցություն կամ նույնացնի Աստծու թագավորությունը որևէ գաղափարախոսության հետ։ Նրա գործը խղճի արթուն ձայն լինելն է՝ պաշտպանել մարդուն, քննադատել անարդարությունը և հիշեցնել, որ վերջնական հավատարմությունը պատկանում է միայն Աստծուն։

Եկեղեցական կանոնների հարցը

Ինչպես ասում է Ռուդոլֆ Սոմը․ «Եկեղեցու էությունը հոգևոր է, իրավունքի էությունը՝ աշխարհիկ է, իսկ եկեղեցական իրավունքի էությունը հակասության մեջ է Եկեղեցու էության հետ»։ Եկեղեցին իր էությամբ շնորհի և սիրո իրականություն է, մինչդեռ իրավունքը գործում է վերահսկման և հարկադրանքի տրամաբանությամբ։ Երբ իրավականությունը դառնում է գերիշխող, Եկեղեցին վտանգում է կորցնել իր հոգևոր կենտրոնը։

Նոր Կտակարանը մեզ չի առաջարկում կանոնական իրավունքի համակարգ, որովհետև նրա նպատակը այլ է։ Եկեղեցին Աստծուց կանչված և աշխարհ ուղարկված ժողովուրդ է, Քրիստոսի ներկայության կենդանի նշան, որը ապրում է շնորհով, հավատքով և ծառայությամբ՝ ապագային ուղղված հույսով։

********************************


Խաչիկ Հովհաննիսյանը աստվածաբանության դոկտոր է: Ծնվել է Հայաստանում,  աստվածաբանական կրթությունը շարունակել է Բելգիայում` Լյուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում:

Մագիստրատուրան ավարտել է «Աստծո զավակների վիճակը և արդարացումը Վ. Պանենբերգի մոտ և բանավեճ Լյութերի աստվածաբանության շուրջ» թեմայով, պրոֆեսոր Օլիվյե Ռիոդելի ղեկավարությամբ։  Այս աշխատանքը թույլ տվեց նրան խորացնել բողոքական աստվածաբանության մասին  գիտելիքները՝ գերմանական աստվածաբանության հետ կապված հատուկ հետաքրքրություններով: Մաստեր աշխատանքը ավարտելուց հետո  պրոֆեսորի կողմից առաջարկություն է ստացել դոկտորական ատենախոսություն գրելու և պաստպանելու գիտական թեզը:

Նիդերլանդական օրագիրը տարբեր տարիներին զրուցել է Խաչիկ Հովհաննիսյանի հետ՝ անդրադառնալով թե՛ նրա գիտական աշխատանքի բովանդակությանը, թե՛ Հայ Եկեղեցու վերափոխման և նորացման թեմաներին։
📎 Նախորդ զրույցները՝
🔹 Լուվենի կաթոլիկ համալսարանի առաջին հայ դոկտորը իր և Հայ Եկեղեցու բարեփոխումների մասին
🔹 Աստծու շնորհը որպես մարդու փրկության առաքելություն

🔹Ինչ է եկեղեցին, ըստ աստվածաբան Խաչիկ Հովհաննիսյանի

Բնական, օրգանական և միներալային գեղեցկության փոքրիկ կայսրությունը Երևանի սրտում

 

Երևանի կենտրոնում՝ Խորենացի 3 հասցեում, արդեն որոշ ժամանակ է գործում մի բացառիկ խանութ-սրահ, որն իր շուրջն է համախմբել բնական գեղեցկության, մաշկի առողջության և էթիկական արտադրության գաղափարախոսությունը գնահատողներին։ MoodMineral–ը, ներկայացնելով Նիդերլանդական և եվրոպական առաջատար բրենդներ, աստիճանաբար վերածվում է բնական կոսմետիկայի սիրահարների համար վստահելի հասցեի։

Խանութ-սրահի տեսականին հիմնված է բացառապես բարձրակարգ, մաշկի հետ ներդաշնակ և անվտանգ բաղադրիչներով ստեղծված ապրանքների վրա։ Այստեղ ներկայացված են այնպիսի ճանաչված բրենդներ, ինչպիսիք են beMineral, Abloom, Mineralissima, Purez, BeeHonest, Bellekin, Herome, BetterYou, Naif և O3Zone։ Յուրաքանչյուր բրենդ ունի իր հստակ փիլիսոփայությունը, սակայն բոլորին միավորում է մեկ ընդհանուր արժեք՝ բնականը որպես գեղեցկության հիմք։

Միներալային դիմահարդարում և օրգանական խնամք

MoodMineral–ում կարելի է գտնել հանքային հիմնաքսուքներ, դիմափոշիներ, ստվերաներկեր և շրթներկեր, ինչպես նաև օրգանական շիճուկներ, դեմքի կրեմներ, դիմակներ, մարմնի և մազերի խնամքի բնական միջոցներ՝ շամպուններ, լոգանքի գելեր և դեզոդորանտ-կրեմներ։ Տեսականին հատկապես գնահատելի է զգայուն մաշկ ունեցողների համար, քանի որ առաջարկվում են նաև Travel size և Try out հավաքածուներ՝ նախքան ամբողջական փաթեթ ձեռք բերելը փորձարկելու համար։

Խանութն ունի նաև առցանց հարթակ՝ moodmineral.am, որտեղից հնարավոր է պատվիրել առաքում ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։

Նիշային օծանելիքներ՝ բնավորությամբ ու տրամադրությամբ

Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Bellekin նիշային օծանելիքների հավաքածուն։ Բնական յուղերի հիմքով ստեղծված այս բույրերը տպավորում են իրենց խորությամբ և կայունությամբ՝ պահպանվելով 8 ժամ և ավելի։

Հայտնի բույրերից են՝
NIKA՝ համարձակ ու խորը, ծխախոտի և պաչուլիի նոտաներով,
NARA՝ մայրական սիրո խորհրդանիշ՝ եղեսպակի տաք շեշտադրումներով,
COFFEE MOOD՝ սուրճի, վարդի և վանիլի նրբագեղ համադրություն,
ինչպես նաև ANNI և INNA՝ թարմ ու ծաղկային նոտաներով։
Բույրերի ամբողջական բացահայտման համար առաջարկվում է նաև Discovery Set–ը՝ փոքրիկ սրվակներով։

Օրգանական խնամք՝ գիտակցված գեղեցկության համար

Խանութում ներկայացված օրգանական խնամքի միջոցները սերտիֆիկացված են և չեն պարունակում վնասակար քիմիական բաղադրիչներ։ Նիդերլանդական ABLOOM–ը աչքի է ընկնում իր «slow skincare» մոտեցմամբ, բարձր խտության շիճուկներով և հանրահայտ Miracle Oil–ով։ BeeHonest–ը բնական մեղվամթերքի հիմքով խնամք է առաջարկում, որը հատկապես հարմար է զգայուն մաշկի համար, իսկ O3Zone–ի օզոնացված կոսմետիկան հայտնի է իր վերականգնողական և հակատարիքային հատկություններով։

Գեղեցկություն՝ վստահված մասնագետներին

MoodMineral–ը միայն խանութ չէ․ այստեղ գործում է նաև գեղեցկության սրահ, որտեղ կիրառվում են բացառապես բնական և օրգանական նյութեր։ Սրահի մասնագետները վերապատրաստում են անցել Նիդերլանդներում՝ հոլանդացի մասնագետների անմիջական ղեկավարությամբ։ Սրահի հոլանդացի տնօրենի համար առաջնահերթ է հայ կնոջ առողջ ու բնական գեղեցկության պահպանումը՝ անվտանգ միջոցների կիրառմամբ։

Իմ անձնական փորձը ևս հաստատեց այս փիլիսոփայությունը․ որպես նվազագույն դիմահարդարում նախընտրող մարդ՝ վստահեցի մասնագետներին և արդյունքը եղավ նուրբ, թարմ և աննկատ շեշտված գեղեցկություն։ Ինչպես ժամանակին նշել է Օվիդիուսը՝ լավագույն դիմահարդարումն այն է, որը չի նկատվում, բայց փոխում է կնոջ ամբողջ ներկայությունը։

Նվերներ՝ զգացողությամբ և խնամքով

Խանութում ներկայացված են նաև պատրաստի նվեր-հավաքածուներ, բարձրակարգ տուփեր և նվեր քարտեր՝ տարբեր առիթների համար։ Սուրբ Սարգիսի և Վալենտինի տոների շեմին սա լավագույն հնարավորություն է գեղեցիկը նվիրելու և տղամարդկանց հիշեցնելու, որ խնամքը նույնպես սիրո ձև է։

MoodMineral–ը Երևանի սրտում ստեղծել է մի տարածք, որտեղ գեղեցկությունը սկսվում է գիտակցված ընտրությունից։ Եվ պատահական չէ, որ ներկայացված բրենդների մի մասի հեղինակները համարձակ հայեր են, ովքեր կարողացել են իրենց գաղափարներով ու որակով նվաճել միջազգային շուկան։

Այս բացառիկ սրահից օգտվեց և նրա գործունեության մասին բացառիկ ռեպորտաժը ներկայացրեց Հայաստանի մեր թղթակից Նաիրա Գասպարյանը։

«Նիդերլանդական օրագիր»



Where Nature Meets Beauty: A Dutch-Inspired Clean Beauty Destination in Yerevan

Tucked away in the very heart of Yerevan, at 3 Khorenatsi Street, MoodMineral is quietly redefining the city’s beauty scene. More than a boutique or a salon, it is a curated clean beauty destination—one that brings together Dutch precision, European aesthetics, and a deep respect for nature and skin health.

Representing a carefully selected range of Dutch and European brands, MoodMineral has become a go-to address for those who seek conscious beauty, ethical production, and products that work in harmony with the skin.

Clean Makeup, Thoughtful Skincare

MoodMineral’s shelves are lined with mineral makeup and certified organic skincare designed for modern, mindful consumers. From breathable mineral foundations, powders, eyeshadows, and lip products to organic serums, face creams, masks, and natural body and hair care essentials, every item is chosen with intention.

Sensitive-skin friendly travel-size and try-out sets make it easy to explore the collection before committing to full-sized products—a detail that reflects the brand’s thoughtful, customer-first philosophy.

For those who prefer shopping from home, MoodMineral’s online platform, moodmineral.am, offers convenient delivery throughout Yerevan and across Armenia.

Niche Fragrances That Tell a Story

A highlight of the boutique is its collection of Bellekin niche perfumes—fragrances crafted with eco-conscious ingredients and natural oils, offering impressive longevity and depth.

Each scent tells a story:
NIKA, bold and confident, blends tobacco and patchouli;
NARA, warm and comforting, carries soft sage notes inspired by maternal love;
COFFEE MOOD, a sophisticated fusion of coffee, rose, and vanilla;
alongside ANNI and INNA, fresh and floral compositions designed for everyday elegance.

For fragrance lovers, the Discovery Set offers a playful way to experience the full collection.

Slow Skincare with a Purpose

The skincare selection reflects a commitment to quality over quantity. Dutch brand ABLOOM embodies the “slow skincare” philosophy with its high-performance serums, enzyme peels, and the cult-favorite Miracle Oil. BeeHonest draws on the natural power of honey, royal jelly, and propolis, making it ideal for sensitive and reactive skin, while O3Zone introduces ozonated skincare known for its regenerative and anti-aging benefits.

A Salon Rooted in Expertise

MoodMineral’s beauty salon elevates the experience further. Treatments are performed exclusively with natural and organic products, and the salon’s specialists have undergone professional training in the Netherlands under the guidance of Dutch experts.

The Dutch founder’s vision is clear: to support and preserve women’s natural beauty through safe, effective, and skin-respecting treatments. The result is a refined, fresh look that enhances rather than masks—echoing Ovid’s timeless belief that makeup should remain invisible, while its effect speaks volumes.

Thoughtful Gifts for Every Occasion

MoodMineral also excels in curated gifting. From elegant ready-made gift boxes and niche perfumes to organic skincare sets and gift cards, each option feels personal and intentional—perfect for celebrations such as Valentine’s Day, St. Sarkis Day, or any moment worth marking with care.

In the heart of Yerevan, MoodMineral has created a serene beauty space where nature, science, and aesthetics meet. It is no coincidence that several of the featured brands are founded by visionary Armenian creators who have successfully made their mark on the international beauty landscape.

Reported by Naira Gasparyan for Dutch Diary









Saturday, 24 January 2026

Հրանտ Դինքի հիշատակին / In Memory of Hrant Dink

 


24.01.2026/Նիդ.օրագիր

2007 թվականի հունվարի 19-ին սպանվեց Հրանտ Դինքը՝ թուրքահայ անվանի լրագրող, մտավորական և խաղաղ երկխոսության անխոնջ ջատագով։ Նրա սպանությունը ցնցեց ոչ միայն հայկական աշխարհը, այլև ողջ միջազգային հանրությանը՝ բացահայտելով խոսքի ազատության, արդարության և մարդկային արժանապատվության համար պայքարի վտանգներն ու գինը։

19 տարի անց Հրանտ Դինքի անունը շարունակում է հնչել որպես խղճի ձայն։ 2007 թվականի հունվարի 23-ին, նրա հուղարկավորության օրը, Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի ունեցավ մեծածավալ համերաշխության հանրահավաք, որը վկայում էր, որ Դինքի խոսքը վաղուց էր անցել ազգային և աշխարհագրական սահմաններից։

Դեռևս նրա կյանքի ընթացքում՝ 2006 թվականի նոյեմբերին, Հրանտ Դինքը այցելել էր Հաագա՝ մասնակցելու Crossing Border փառատոնին, որի ընթացքում արժանացել էր Oxfam Novib–PEN մրցանակին՝ խոսքի ազատության և համարձակ լրագրության համար։ Այդ այցի շրջանակում նա նաև հյուր էր եղել Հաագայի Աբովյան մշակութային միությունում , որտեղ հանդիպել էր համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումը դարձավ հիշարժան պահ՝ հայ համայնքի հավաքական հիշողության մեջ։

Հրանտ Դինքի հիշատակին և նրա գաղափարական ժառանգությանը բազմիցս անդրադարձել է նաև «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային թերթը՝ ընդգծելով նրա դերը ոչ միայն որպես լրագրող, այլ որպես կամուրջ ժողովուրդների միջև։

Հրանտ Դինքը շարունակում է ապրել իր խոսքում, իր պայքարում և այն արժեքներում, որոնց համար նա երբեք չլռեց։ Նրա հիշատակը մեզ պարտավորեցնում է շարունակել ճշմարտության, արդարության և մարդկային արժանապատվության պաշտպանությունը

In Memory of Hrant Dink

On 19 January 2007, Hrant Dink — a prominent Armenian-Turkish journalist, intellectual, and tireless advocate of peaceful dialogue — was assassinated. His murder shocked not only the Armenian community but the international public at large, starkly exposing the risks faced by those who stand for freedom of expression, justice, and human dignity.

Nineteen years later, Hrant Dink’s voice continues to resonate as a moral compass. On 23 January 2007, the day of his funeral, a large solidarity rally took place in The Hague, demonstrating that his message had long transcended national and geographical boundaries.

Just months before his assassination, in November 2006, Hrant Dink visited The Hague to participate in the Crossing Border Festival, where he received the Oxfam Novib–PEN Award in recognition of his courageous journalism and commitment to free speech. During that visit, he was also a guest at the Abovian Cultural Association of The Hague, where he met with members of the Armenian community — a moment that remains deeply etched in collective memory.

Over the years, Hrant Dink’s life, legacy, and ideals have been repeatedly highlighted by the “Netherlands Diary” (Nidērlandakan Oragir) online newspaper, which has published numerous articles honoring his memory and emphasizing his role as a bridge-builder between communities.

Hrant Dink lives on — in memory, in conscience, and in the ongoing struggle for truth and justice. His legacy continues to inspire all those who believe that dialogue and humanity must prevail over hatred and silence.



Հրանտ Դինքի հիշատակի երեկո Ստոկհոլմում:

 Garo Hakopian /Նիդ.օրագիր/20.01.2026


ՍՏՈԿՀՈԼՄ – Հունվարի 19-ին Շվեդիայում կրկին հարգանքի տուրք մատուցվեց հայ-թուրք լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Հրանտ Դինքի հիշատակին, ով 2007 թվականին սպանվեց երկխոսության, խոսքի ազատության և մարդկային արժանապատվության պաշտպանության իր գործունեության համար։
Հիշատակի միջոցառումը տեղի ունեցավ Շվեդիայի Գրողների միության շենքում և արդեն տասնիններորդ տարին անընդմեջ կազմակերպվել էր Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության շվեդական աջակցման կոմիտեի (SSKT) կողմից։ Միջոցառումն իրականացվել էր Շվեդիայի Գրողների միության, Շվեդիայի Լրագրողների միության, Լրագրողներ առանց սահմանների (RSF), Amnesty International-ի և Շվեդական PEN-ի աջակցությամբ։
Այս կազմակերպությունների ներկայացուցիչները ներկա էին և իրենց ելույթներում ընդգծեցին, որ Հրանտ Դինքի պատգամը մինչ օրս արդիական է․ այն կոչ է արդարության, քաջության և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի։
Երեկոն բացվեց ավանդական հայկական դուդուկի երաժշտությամբ՝ Հայկ Հակոբյանի կատարմամբ, որը ստեղծեց զուսպ ու մտորումների մթնոլորտ։ Ցուցադրվեց նաև Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի տեսաուղերձը, որտեղ նա խոսեց կորստի, տոկունության և սիրո ուժի մասին։

Հատուկ շնորհակալություն հայտնվեց Իսա Թուրանին՝ տարիներ շարունակ այս հիշատակը կենդանի պահելու համար։ Հայ համայնքի անունից ևս երախտագիտություն արտահայտվեց կազմակերպիչներին, խոսնակներին և ներկաներին։
Միջոցառումն ավարտվեց կրկին դուդուկի հնչյուններով՝ որպես խորհրդանշական հարգանքի տուրք և հիշեցում, որ հավաքական հիշողությունը չի մարում։
Ինչպես շեշտվեց երեկոյի ընթացքում․
«Մեկ մարդը չի կարող անել ամեն ինչ, բայց բոլորը կարող են անել ինչ-որ բան»։


Herdenkingsavond voor Hrant Dink in Stockholm  (NL)

STOCKHOLM – Op 19 januari werd in Zweden opnieuw stilgestaan bij de nagedachtenis van de Armeens-Turkse journalist en mensenrechtenverdediger Hrant Dink, die in 2007 werd vermoord vanwege zijn inzet voor dialoog, vrijheid van meningsuiting en menselijke waardigheid.
De herdenkingsbijeenkomst vond plaats in het gebouw van de Zweedse Schrijversbond en werd voor het negentiende jaar op rij georganiseerd door het Zweeds Steuncomité voor Mensenrechten in Turkije (SSKT). Het evenement werd ondersteund door de Zweedse Schrijversbond, de Zweedse Journalistenbond, Reporters Without Borders (RSF), Amnesty International en Zweeds PEN.
Vertegenwoordigers van deze organisaties waren aanwezig en benadrukten in hun toespraken dat de boodschap van Hrant Dink ook vandaag relevant blijft: een oproep tot rechtvaardigheid, moed en respect voor menselijke waardigheid.
De avond werd geopend met traditionele Armeense dudukmuziek, uitgevoerd door Hayk Hakopyan, wat zorgde voor een ingetogen en contemplatieve sfeer. Daarnaast werd een videoboodschap vertoond van Rakel Dink, weduwe van Hrant Dink, waarin zij sprak over verlies, veerkracht en de kracht van liefde.
Bijzondere dank werd uitgesproken aan Isa Turan voor zijn jarenlange inzet om deze herdenking levend te houden. Namens de Armeense gemeenschap werd tevens waardering uitgesproken aan de organisatoren, sprekers en aanwezigen.
De bijeenkomst werd afgesloten met opnieuw dudukmuziek, als een symbolisch eerbetoon en als herinnering dat collectief geheugen niet vervaagt.
Zoals tijdens de avond werd benadrukt:
“Eén persoon kan niet alles doen, maar iedereen kan iets doen.”



Saturday, 17 January 2026

Սահակ վարդապետ Ամատունի․ մոռացված էջերի բացահայտում և պատմական ժառանգության վերականգնում


Սահակ վարդապետ Ամատունին Օշականի իր տան աշխատասենյակում(եզակի լուսանկար);


Հունվարի 22-ին Սահակ վարդապետ Ամատունու ծննդյան 170-ամյա տարելիցն է

Հայ ազնվական Ամատունիների տոհմին նվիրված իր շարունակական նախագծի շրջանակում «Նիդերլանդական օրագիրը» կարևոր քայլեր է իրականացնում՝ ուղղված ազգային պատմության և հոգևոր ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը։ Նախագծի առանցքում է Սահակ վարդապետ Ամատունու կյանքն ու գործունեությունը, որի շուրջ իրականացվել են փաստահավաք և դաշտային ուսումնասիրություններ։

Հետազոտական աշխատանքի ընթացքում ուսումնասիրվել են Սահակ վարդապետ Ամատունուն վերաբերող փաստաթղթային և վավերագրական նյութեր, բացահայտվել են մինչ այժմ քիչ հայտնի կենսագրական տվյալներ, ինչպես նաև ձեռք են բերվել արժեքավոր և եզակի լուսանկարներ, որոնք լրացնում են վարդապետի կերպարի պատմական պատկերը։

«Նիդերլանդական օրագրի» գործուն աջակցությամբ իրականացվել է նաև Սահակ վարդապետ Ամատունու տապանաքարի հուշագրի վերականգնումը․ մաքրվել է հուշարձանը և դրա շրջակայքը՝ արժանապատիվ տեսք հաղորդելով պատմական հիշատակի վայրին։ Ավելին, վերջերս Օշականի գերեզմանոցում իրականացված նպատակային փնտրտուքի արդյունքում հայտնաբերվել են Սահակ վարդապետի հոր` Գևորգի և մոր` Քիշմիշի տապանաքարերը, որոնք ևս կարևոր վկայություններ են Ամատունիների տոհմի պատմության ուսումնասիրման համար։

Նշենք, որ հունվարի 22-ին նշվում է Սահակ վարդապետ Ամատունու ծննդյան 170-ամյա տարեդարձը, ինչը ևս մեկ առիթ է արժևորելու նրա թողած հոգևոր և ազգային ժառանգությունը։ «Նիդերլանդական օրագիրը» վստահ է, որ նման նախաձեռնությունները ոչ միայն վերականգնում են մոռացված պատմական էջերը, այլև նպաստում են ազգային հիշողության պահպանմանն ու փոխանցմանը հաջորդ սերունդներին։

Սահակ վարդապետ Ամատունու բառարանագիրքը` իր իսկ ձեռքով մակագրած:
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանաքարի միջուկը վերականգնված` Նիդ.օրագրի ջանքերով 2021թ. հուլիսին:

Սահակ վարդապետ Ամատունու  հոր` Գևորգի և մոր` Քիշմիշի գերեզմանքարերը Օշականում

Թեմային առնչվող հոդվածներ

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html


Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html


Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

https://www.nidoragir.com/2020/01/blog-post_28.html


Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html


Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին

https://www.nidoragir.com/2021/07/blog-post_30.html