The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 18 July 2026

Հայկական «Caprae» ապրանքանիշը եվրոպական շուկա կմտնի Նիդերլանդներից

 

18.07.2026/Նիդ.օրագիր

Հայկական Caprae Wines    գինու և պանրի գործարանի արտադրանքը շուտով կներկայացվի եվրոպական շուկայում։ Այս մասին հայտնել է    Nina’s Handwork Boutique-ի հիմնադիր Narin-a B-yan  (Նարինե Բարսեղյանը)՝ տեղեկացնելով, որ գործարանի հիմնադիր-տնօրեն Հակոբ Բեգլարյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում կողմերը պաշտոնապես հաստատել են համագործակցությունը։

Նարինե Բարսեղյանի փոխանցմամբ՝ օգոստոսից սկսած «Caprae»-ի գինիներն ու պանիրները կներկայացվեն Նիդերլանդներից՝ հետագայում հասանելի դառնալով նաև եվրոպական այլ երկրների շուկաներում։ Համագործակցության շրջանակում Nina's Handwork Boutique-ը կզբաղվի ապրանքանիշի ներկայացմամբ և տարածմամբ Եվրոպայում։

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է համագործակցություն հաստատել Եվրոպայում գործող հայկական խանութների, ռեստորանների, սրահների և այլ գործընկերների հետ՝ հայկական արտադրանքը եվրոպացի սպառողներին հասանելի դարձնելու նպատակով։

Նարինե Բարսեղյանի խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակն է հայկական արտադրանքը, գինեգործական և պանրագործական ավանդույթները ներկայացնել եվրոպական շուկայում և նպաստել դրանց ճանաչելիության ընդլայնմանը։

Առաջիկայում նախատեսվում են նաև արտադրանքի համտեսներ և ներկայացումներ, որոնց ընթացքում հանրությանը կներկայացվեն «Caprae» ապրանքանիշի տեսականին և առանձնահատկությունները։

Նյութը պատրաստվել է Նարինե Բարսեղյանի հրապարակած տեղեկատվության հիման վրա։




No comments:

Post a Comment