The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 24 July 2026

Առնհեմում երաժշտության և գրականության տոն՝ «Alatone» միջազգային փառատոնի շրջանակում

ԼՈւՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ


Հունիսի 27-ին Առնհեմի Հայ Առաքելական եկեղեցու սրահում տեղի ունեցավ «Alatone» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի գալա համերգը, որին մասնակցում էին աշխարհի ավելի քան տասը երկրների ներկայացուցիչներ։

Միջոցառումը նշանավորվեց նաև մեկ այլ կարևոր իրադարձությամբ. տնտեսական գիտությունների թեկնածու, բանաստեղծ և դաշնակահար Արայիկ Միրզոյանը ներկայացրեց իր երրորդ՝ «Սիրո ճամփով» բանաստեղծությունների ժողովածուն։ Շնորհանդեսի ընթացքում ելույթներով հանդես եկան Առնհեմի Հայ Առաքելական եկեղեցու ատենապետ Շանթ Սիմոնյանը, բժիշկ Մինաս Արսենեանը, Ասենի հայ համայնքի ղեկավար Նիկոլայ Ռոմաշուկը և Վան համայնքի հիմնադիր Գայանե Աբրահամյանը՝ բարձր գնահատելով հեղինակի գրական ու ստեղծագործական գործունեությունը և մաղթելով նոր հաջողություններ։ Արայիկ Միրզոյանի ստեղծագործություններից ասմունքեցին Կարինե Դոնապետյանը և Նելլի Ռաֆայելյանը։

Գալա համերգի ընթացքում ելույթ ունեցան միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր դաշնակահարուհի Մարինա Գևորգյանը, մրցույթի ղեկավար Սաուլե Տանեկեյավան, ինչպես նաև հանրաճանաչ ջութակահարուհի Անահիտ Սարգսյանը, Գերմանիայից ժամանած տենոր Զուրաբ Զուրաբիշվիլին և Բելգիայից ժամանած տենոր Գրիգոր Կիրակոսյանը։

Միջոցառման ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ։ Փառատոնի շրջանակում կազմակերպվել էր նաև գրքի նկարազարդող նկարչուհի Ալինա Գրիգորյանի, Ամելի Ոսկանյանի և այլ հեղինակների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։

(Մեր թղթ.)






















No comments:

Post a Comment